23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պարարվեստի միջազգային օրվա նախօրյակին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հաայստանի պարարվեստի գործիչների:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հայտնել քաղաքապետարանի աջակցության պատրաստակամությունը:
«Ձեր վաստակն իրապես բարձր գնահատանքի է արժանի: Քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորւթյունների սահմանում օժանդակել ոչ միայն համաքաղաքային ու համապետական միջոցառումների շրջանակում, այլ նաև ձեր նախաձեռնություններում: Մեր հնարավոր համագործակցության արդյունքում վստահ եմ Երևանի մշակութային կյանքում տպավորիչ փոփոխություններ կունենանք: Շնորհավորում եմ ձեզ ու նաև շնորհակալություն հայտնում այն պատրաստակամության համար, որ վերջերս դրսևորեցիք՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններին տպավորիչ մասնակցությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին հյուրընկալության, ինչպես նաև պարարվեստ հանդեպ դրսևորած ուշադրության համար:
Վերջին օրերին շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվությանը, որի արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավոր: ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է տարածելով հաղորդագրություն.
«Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը մեկն է. ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն հավաստիացրել է, որ հակառակորդն անպատիժ չի մնալու: ՀՀ զինված ուժերը շփման գծի ամբողջ երկայնքով, չենթակվելով հակառակորդի սադրանքներին, իրականացնելու են իրավիճակին համարժեք գործողություններ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Թշնամին Կրակի տակ է առել, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դրան հաջորդել է, Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գնդակոծումը, որում երեք պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են, Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:Ականատեսների փոխանցմամբ, կրակահերթը եղել է մեծ տրամաչափի զենքերից` ԴՇԿ-ից:
Ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ և երգահան Մարթեն Յորգանցը մենահամերգով հանդես կգա Երևանում այս տարի ամռանը: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշում է երգիչը` համերգը հավանաբար տեղի կունենա օգոստոս ամսին, որի մասին նախօրոք կհայտարարվի:
Նշենք, որ ֆրանսիահայ մեծ երգիչ Մարթեն Յորգանցի երգերը շատ սիրված են Հայաստանում: Վերջինիս երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երեւան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալերեն եւ ֆրանսերեն երգեր:
Հարգելի պարոն Մարգարյան,
Դեկտեմբերին մենք մեր զայրութն ու մտահոգությունն էինք հայտնել առ այն, որ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Դեռ մինչ այդ` 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հովածի 1-ին կետով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել է իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով(գործի բոլոր մանրամասներն այստեղ`http://www.datalex.am/dl_case_view_page.php?caseType=1&courtID=53&caseID=14918173765680442):
ՀՀ առողջապահության նախարարը նախ խոստացավ խնդիրը քննարկել քաղաքապետարանի հետ, քանի որ նշված բ/կ-ն ձեր ենթակայության ներքո է գործում: Մարտի 19-ին մենք կրկին բաց նամակով դիմեցինք Ձեզ և պարոն Քուշկյանին հանցագործ բժշկուհու աշխատանքային գործությունեությունը կասեցնելու խնդրով, որպեսզի փողի մոլուցքով տարված բժշկուհին հնարավորություն չունենա խաթարելու նաև այլ նորածինների ճակատագիրը: Առողջապահության նախարարը, իր մամլո խոսնակի միջոցով, խոստացավ միջնորդություն ներկայացնել քաղաքապետարան, որ Նաիրա Բալայանը փոխի իր աշխատանքի բնույթը(«աշխատի ուրիշ պոլիկլինիկայում կամ նույն հիմնարկում, սակայն արխիվի բաժնում, որտեղ կոնկրետ մարդկանց հետ գործ չի ունենա»), եթե նրան դատարանը չի զրկել աշխատանքի իրավունքից: Իսկ մարտի 30-ին մենք ստացանք պաշտոնական պատասխան Առողջապահության նախարարությունից, որ համապատասխան միջնորդությունն ուղարկվել է Քաղաքապետարան: Անցել է մոտ մեկ ամիս, սակայն քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել, ու որևէ արձագանք չկա: Հուսով ենք, որ քաղաքապետարանը նույնքան հետևողական կգտնվի, որքան Առողջապահության նախարարությունը, և բժշկուհու հանցավոր գործունեությանը վերջ կդրվի: Քաղաքապետարանին և անձամբ Ձեզ պատիվ չի բերում, որ իր ենթակայության տակ գործող հիմնարկում նման բարոյական նկարագիր ունեցող «բժիշկ» է աշխատում:
«Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնություն
ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի եւ ՀԴԿ-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են Հայաստանից բացակայողների խնդրին:
Հայտարարությունում ասվում է.
«Մենք` Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրեցինք ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվեց, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում համակարգը ունի սահմանափակումներ, պայմանավորված այն հանգամանքով, որ տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված համակարգը չի կարող երաշխավորել անձի Հայաստանում, կամ նրա սահմաններից դուրս գտնվելը փաստի ստույգ հաստատումը: Մենք հանգեցինք նաեւ այն եզրակացության, որ այդ համակարգը հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով մշակել ընտրողների ցուցակը, կատարելով նշում այս կամ այն անձի Հայաստանում գտնվելու վերաբերյալ:
Միաժամանակ կարեւորելով ընտրությունների ժամանակ երկրից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետեւյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:
Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա. ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:
Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները»:
Այս տարվա սկզբից, ֆինանսական անվճարունակության պատճառով ԱՄՆ-ում փակվել է 22 բանկ: Այս մասին են վկայում Ավանդների ապահովագրության դաշնային գործակալության պաշտոնական տվյալները (Federal Deposit Insurance Corp., FDIC):
FDIC-ի տվյալներով` միայն ապրիլի 27-ին գործունեությունը դադարեցրել է միանգամից 5 ֆինանսական կազմակերպութուն` 2-ը` Մերիլենդ նահանգում` Bank of Eastern Shore-ն ու HarVest Bank of Maryland-ը, Մինեսոտայում Savings Bank-ը, Հարավային Կարոլինայում Plantation Federal Bank-ը և Կալիֆորնիայում Palm Desert National Bank-ը:
Օրեր առաջ FDIC-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Գրյունբերգը հայտնել էր, որ այս տարի կարող են փակվել ընդհանուր առմամբ 50-60 բանկ: 2009թ.-ին փակվել է 140, 2010-ին` ավելի քան 150 բանկ:
Մաշտոցի Պուրակում կրպակների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը:
Հայտարարությունում ասված է.
«Երեք ամսից ավելի տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից Երեւան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները։
«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանաբանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետեւանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլլիոն դրամը։ Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար։
Ուստի, հասարակական եւ կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելու եւ դրանց սպառնող վտանգը վերացնելու համար սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը»:
Ժողովուրդ.Թերթը գրում է, որ Սիսիանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ընտրողների հանդիպումը հետաքրքիր ընթացք է ունեցել: Երբ Ծառուկյանը մարդկանց մեջ եղած վախը կոտրելու համար հայտարարել է, թե «մարզպետերին ու քաղաքապետերին մի լսեք, ձեր խղճով քվեարկեք», սիսիանցիները տարակուսել են:
Բանն այն է, որ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, եւ հավաքված մարդկանց մեջ զգալի թիվ են կազմել քաղաքապետարանի աշխատակիցները: «Հիմա ի՞նչ անենք` ընտրե՞նք «Բարգավաճ»-ին, թե՞ չէ»,-զարմացած միմյանցից հետաքրքրվել են ընտրողները:
«Առավոտ». Թերթը գրում է, որ ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թիկնապահների անդամներից մեկը հրել է կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ Վովա Երկնափեշյանին:
Վերջինս թերթի թղթակցին ասել է, որ ընկնավորությամբ հիվանդ է, ցանկացած պահի կարող է մահանալ, նա իր առողջության հարցով նախագահից օգնություն էր հայցում: Նոյեմբերյանցի մի ազատամարտիկ էլ վեճի բռնվեց Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակցի հետ այն պատճառով, որ թիկնապահը նրան կարգադրում էր «հեռու քաշվել»: Ազատամարտիկն ասել է, որ այս հողը, սահմանն իրենք են պաշտպանել, եւ ոչ ոք իրավունք չունի այնտեղից իրեն հեռու վանելու: Իր ելույթից հետո երկրի նախագահը համբերատար լսում էր առողջական եւ այլ խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր կարողացել էին հայտնվել Սերժ Սարգսյանի ճանապարհին:
ՀՀ անկախության տարիներին երկրի նախագահի թիկնազորի անդամների թիվը բազմապատկվել է: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահները գրեթե չէին երեւում, Ռոբերտ Քոչարյանի օրոք նրանց թիվն ավելացավ, սակայն նրանք աչք չէին ծակում: Սերժ Սարգսյանի թիկնազորը բազմամարդ է, նախագահին լուսանկարելու ժամանակ միշտ կադրում հայտնվում են նրա թիկնապահները: Վերջիններիս թիվը,ժողովրդի հետ նրանց պահվածքը, ինչպես նաեւ նախագահական ավտոշարասյան մեծ երկարությունը հարուցում է տավուշցիների դժգոհությունը, գրում է թերթը:
Ինչպես գրում է Reuters-ն Խարկովի դատարանը հետաձգել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավարությունը մինչ մայիսի 21-ը`հաշվի առնելով նրա առողջական վատ վիճակը:,
Դատավոր Կոնստանտին Սադովսկին նշել է, որ իրենք ստիպված են եղել նման քայլի դիմել, քանի որ Տիմոշենկոյի վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական լսումներին:
Ավելի վաղ գերմանացի բժիշկները Տիմոշենկոյին զննելուց հետո հայտարարել էին,որ նա ողնաշարային ճողվածքի հետևանքով սուր ցավեր ունի և անհապաղ հոսպիտալացման կարիք ունի: Սակայն Տիմոշենկոն հրաժարվել էր բուժվել իշխանությունների առաջարկած հիվանդանոցում:
Գերմանիայի իշխանությունները մի քանի անգամ առաջարկել են իրենց տարածքում իրականցնել Տիմոշենկոյի բուժումը`պատճառաբանելով որ Ուկրաինան չի կարող հիվանդի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել: Սակայն Տիմոշենկոյի ընտանիքը հրաժարվել էր այս առաջարկից:
Այսօր Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը հայտարարել է, որ երկրի արտգործնախարարությունը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ նախկին վարչապետին բեռլինյան Շարիտե հիվանդանոց տեղափոխելու նպատակով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.