23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ATP-ն և WTA-ն ներկայացրեցին վարկանշային աղյուսակները` ապրիլի 30-ի դրությամբ:
Տղամարդկանց պայքարում հերթական անգամ լավագույնը սերբ Նովակ Ջոկովիչն է` վաստակած 13,020 միավորով, 2-րդը` Նադալն է 10,170 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացու ակտիվում կա 8,800 միավոր:
Լավագույն տասնյակ է վերադարձել ԱՄՆ-ն ներկայացնող Ջոն Իզները, ով զբաղեցրել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի տեղը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 49-րդն է` 905 միավորով:
Կանանց պայքարում առաջինը բելառուս Վիկտորիա Ազարենկոն է (4,940), 2-րդն ու 3-րդը համապատասխանաբար` ռուս Մարիա Շարապովան (3,390) և լեհ Ագնեշկա Ռադվանսկան են (3,085):
Դանիացի Կարոլին Վոզնիացկին, ով շուրջ մեկ տարի գլխավորում էր WTA-ն, այժմ բավարարվել է միայն 6-րդ տեղով (1,671):
ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն՝ 2012 թ. ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի և այդ ընթացքում արձանագրված միջադեպի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտնել, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար որպես տարածք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տրամադրելու դեմ նախաձեռնվել է բողոքի հավաք, որի մասնակիցները պահանջել են Վանաձոր քաղաքում նման փառատոն չանցկացնել, ինչպես և կոչ է արվել անշարժ գույքի սեփականատերերին կամ այլ օրինական տիրապետողներին նման միջոցառման իրականացման համար տարածքներ չտրամադրել:
Սակայն հավաքի առանձին մասնակիցներ, չարաշահելով հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու իրենց իրավունքը, փորձել են սեփական ուժերով իրացնել իրենց ենթադրյալ իրավունքները կամ հասնել ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործմանը, այդ թվում՝ կատարել են այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ այնպիսի հարկադրական գործողություններ, որոնք առերևույթ պարունակում են վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ:
Դրա հետ մեկտեղ արձանագրվել է, որ հավաքի անցկացման վայրում եղել են Ոստիկանության սակավաթիվ ուժեր, որոնք չեն միջամտել կատարվող ոչ իրավաչափ գործողություններին և չեն կարողացել կանխել դրանք:
Վերոշարադրյալ փաստերի կապակցությամբ և համապատասխան անձանց գործողություններին (անգործությանը) իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության շրջանակներում նախաձեռնվել է վարույթ, ինչպես և նշանակվել է ծառայողական քննություն:
Մասնավորապես, քրեական վարույթի ընթացքում վերցվել են բացատրություններ, նշանակվել է փորձաքննություն և կատարվել են այլ ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս:
Հավաքի մասնակիցների կամ այլ անձանց կողմից քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող այլ գործողություններ չեն կատարվել:
Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ հավաքված նյութերը փոխանցվել են իրավասու մարմնին՝ համապատասխան անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ հավաքի խաղաղ բնույթն ապահովելու, հավաքին բռնի կերպով խանգարելու փորձերին պատշաճ կերպով արձագանքելու, ինչպես և հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան պաշտոնյաների կողմից չեն տրամադրվել բավարար ոստիկանական ուժեր:
Մասնավորապես, կիրառվելիք միջոցների մասին որոշում կայացնելիս հաշվի չեն առնվել հավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակը, հավաքի վայրի առանձնահատկությունները, ինչպես և միջոցառման բնույթն ու պատճառը: Արդյունքում՝ հավաքի վայրում Ոստիկանության արդյունավետ գործողությունների կատարման համար անհրաժեշտ նախապայմաններ չեն ապահովվել, ինչի համար էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է հավաքի անցկացման վայրում գտնվող ոստիկանության փոքրաթիվ անձնակազմի առերևույթ անգործությանը, ապա վերը նկարագրված իրավիճակին բնորոշ պայմաններում այն գնահատվել է որպես իրավաչափ, քանզի տակտիկական նպատակահարմարությունից ելնելով, ըստ էության, ուղղված է եղել հնարավոր լարվածության և առճակատման, ինչպես և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը:
ՀՀ ոստիկանությունն իր երախտագիտությունն է հայտնում վերը նշված իրավական գործընթացների իրականացմանն օժանդակություն ցուցաբերած բոլոր անձանց ու կազմակերպություններին, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և այլոց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ չգնահատելով (մերժելու կամ ընդունելու ձևով) համապատասխան պահանջների հեղինակների կամ դրանց հասցեատերերի դիրքորոշումների
Ինչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, Մոսկվայում մեկ օրում ինքնասպան է եղել երկու ուսանող: Նրանք երկուսն էլ նետվել են պատուհանից: Բորիս Գալուշկինի փողոցում գտնվող Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտի հանրակացարանի մոտ հայտնաբերվել է 5-րդ կուրսի 29-ամյա ուսանողի դին: Նախնական տվյալներով, նա ինքնասպան է եղել` նետվելով 16-րդ հարկից: Ինքնասպանի մոտից հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոցներ:
Լենինսկիե գորի փողոցի վրա էլ գտել են Մոսկվայի պետհամալսարանի 4-րդ կուրսի ուսանողի դին: Լիպեցկից ժամանած ուսանողը ևս նետվել էր պատուհանից:
Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգն ուղերձ է հղել Հայոց ցեղապսանության 97-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ամեն տարի ամբողջ աշխարհի եւ մեր քաղաքի մարդիկ հիշատակում են Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս տարի նշվեց 97-րդ տարելիցն այն սարսափելի իրադարձության, որը խլել է 1.5 մլն մարդու կյանք: Մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց հիշատակին, ովքեր տուժել են: Մենք պատիվ ունենք միանալու Նյու Յորքի Հայ դատի հանձնախմբին` վերահաստատելով նմանատաիպ բռնությունները կանխելու մեր խոստումը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի ջարդը սկսվել է Կոնստանտինոպոլում, որտեղ կրոնական, քաղաքական, կրթական հայ առաջնորդները ձերբակալվել են եւ սպանվել: Հայ տղամարդիկ, կանայք, երեխաները պարբերաբար սպանվել են կամ աքսորվել իրենց սեփական հողից: Մեկ միլիոնից քիչ հայեր են վերապրել Ցեղասպանությունը, իսկ նրանցից մի քանի հազարը բնակություն են հաստատել այստեղ` մեր քաղաքում` գտնելով հարմարավետություն փոքրիկ հայկական համյանքում: Չմոռանալով անցյալը`մենք շատ կարեւոր քայլ ենք անում դեպի ապագա` խտրականությունից եւ անհանդուրժողականությունից զերծ: Այս տարելիցն արժեքավոր հնարավորություն է ոչ միայն հիշելու նրանց, ում զրկեցին կյանքից, այլ նաեւ նշելու այն հսկայական ներդրումները, որ մեր հայկական համայքն արել է Նյու Յորքի համար: Բոլոր նյույորքցիների անունից` խնդրում եմ ընդունել ցավակցություններս»,-հայտարարել է հայտնի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է անում լրատվամիջոցներին և անհատներին՝ հայ–ադրբեջանական սահմանագոտու միջադեպերի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ չտարածել։
«Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների` որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հեևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ: Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում»,– մասնավորապես ասվում է ՊՆ կոչում:
ՊՆ–ից տեղեկացնում են նաև ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: «ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում«– ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Չինաստանի հարավում` Յուննան նահանգի Լինցան շրջանի Յունսյան բնակավայրում, ավտոբուսը ձորն է ընկել, կա 11 զոհ, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Ավտոբուսը ցած է գլորվել ճամփեզրից. Տասնմեկ զոհերից բացի կան 5 վիրավորներ, որոնք գտնվում են ծանր վիճակում:
ՃՏՊ-ի պատճառներն առայժմ պարզ չեն:
Չինաստանում ավտոճանապարհային պատահարները սովորաբար մեծ թվով մարդկանց կյանք են խլում: Ապրիլի սկզբից ի վեր այդ երկրում ՃՏՊ-ներից 74 մարդ է մահացել, 81-ը ստացել է ծանր վնասվածքներ:
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի և Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի համատեղ պատրաստած «Ազդակ բացառիկ» հոդվածների ժողովածուն՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին:
«Ազդակ բացառիկ»-ում տեղ են գտել նաև ՀՑԹԻ գիտաշխատողներ՝ պ.գ.թ Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանությունը ռուս զինվորի աչքերով», պ.գ.թ. Արամ Միրզոյանի «Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու ուղղությամբ», պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի «Զմյուռնիայի տարագիրների զանգվածային վերաբնակեցումը Հունաստանում», պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայ տարագիրների ինտեգրումը Սիրիայի սոցիալ-տնտեսական կյանքում Հայոց ցեղասպանությունից հետո (1915-1925թթ.)», պ.գ.թ. Գևորգ Վարդանյանի «Օսմանյան տիրապետության դեմ հայ-հունական հանագործակցության փորձերը» և ՀՑԹԻ հայցորդ Հասմիկ Գրիգորյանի «Մշակութային մոդելները որպես ամբոխի վարքի կազմակերպման ազդակներ Հայոց ցեղասպանության համատեքստում» հոդվածները:
Լիբանանահայութեան հերթական ապրիլ 24-ի ստեղծած մթնոլորտը, կազմակերպուած տարբեր բնոյթի ձեռնարկները, համագաղութային մակարդակի վրայ արձանագրուած իրադրութիւնները դիտարկումներու եւ վերլուծումներու դուռ կը բանան անկասկած: Ի հարկէ նկատուած են բացթողումներ, յառաջիկային վերանայելի գործունէութեան եւ գործելաձեւի խնդիրներ, աւելի նպատակաուղղուած եւ արդիւնաւէտ աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներու յստակացումներ: Այս բոլորով հանդերձ, նկատուած արտակարգ եռուզեռը, երիտասարդութեան ցուցանիշային իմաստ ունեցած ներգրաւուածութիւնը, նոր շարժումի մը ալիքաւորումները ուրուագծող երեւոյթները ուղենիշեր են անկասկած` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ գաղութի բազմամակարդակ պատրաստուածութեան ուղղութեամբ:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի կեդրոնական մարմինի յառաջացումը (համասփիւռքեան այս առումով իբրեւ առաջին երեւոյթ) կ՛ազդարարէր լիբանանահայ համայնքին վերագրուող յառաջատարութիւնը` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նախապատրաստուելու եւ համահայկական ցանցային կառոյցին առաջին օղակը կազմելու: Եւ պատահական չէր, որ այս ուղղութեամբ կարեւոր կենսափորձ կուտակած գաղութը արագօրէն համախմբուէր իր կառոյցներով: Պատահական չէր նաեւ, որ արձագանգումը Հայաստանի Հանրապետութեան համապատասխան յանձնախումբէն եղաւ նոյնքան արագ: Պետական յանձնախումբի քարտուղարին տուած աշխատանքային առաջին այցելութիւնը Պէյրութն էր. առաջին մարմինը, որուն հետ համագործակցութեան ծրագիրներ մշակուած էին, լիբանանահայ մարմինն էր. Ցեղասպանութեան թանգարանի երկիրներ շրջելու կոչուած առաջին շրջուն ցուցահանդէսի կազմակերպումը Պէյրութի մէջ տեղի կ՛ունենար: Տակաւին նոր է, որ մարմին կ՛առնեն ու կը կազմուին լիբանանահայ գաղութէն շատ աւելի մարդաշատ դասական թէ նոր սփիւռքներուն մէջ գործող հայ համայնքներու 100-ամեակի մարմինները:
Կարեւոր երկրորդ հանգամանքը այն էր, որ թէ՛ յայտարարողական եւ թէ՛ գործնական մակարդակի վրայ մարմինը 24 ապրիլէ 24 ապրիլ ոգեկոչական բնոյթէն կ՛անցնէր ռազմավարականի, նպատակ ունենալով`
Ա.- Համագաղութային մակարդակի վրայ առնուազն մինչեւ 100-ամեակ մնայուն աշխատանքային մարմինի վերածել 100-ամեակի մարմինը, որուն գործադաշտին կը ներառուին Հայոց ցեղասպանութեան, հայ-թուրք յարաբերութիւններու, թրքական գործօնի հետ կապուած զանազան խնդիրներ, հայոց դէմ Ազրպէյճանի իրականացուցած ջարդերուն առնչուած ծալքերու բացայայտումներ եւ նման համահայկական հնչեղութիւն ունեցող հիմնահարցեր:
Բ.- Հեռանկարային նկատառումներով այժմէն իսկ համախմբել գաղութին մէջ գործող կուսակցական, երիտասարդական եւ տարբեր բնոյթի միութիւններու երիտասարդական միաւորներու ներկայացուցիչները, որոնց յաճախակի շփումները, միասին իրականացնելիք աշխատանքները, միացեալ քննարկումներն ու տակաւ ձեւաւորուող համագործակցութեան դաշտը` նոր եռանդով, նոր հորիզոններով եւ նոր գործելաձեւերով պիտի օժտէ լիբանանահայ երիտասարդութիւնը:
Գ.- Ժամանակակից խնդիրներու տարողութեան նկատառումը, անոնց արագակշռոյթ փոփոխութիւնները, թշնամիին դրսեւորած արհեստավարժութիւնը եւ մանաւանդ շրջանին ու երկրին մէջ ցուցաբերած արտակարգ աշխուժութիւնը կը պարտաւորեցնեն հայկական կողմը միասնական ներուժի կուտակումով ոչ միայն գործելաձեւի նորարար մշակոյթ որդեգրելու, այլ նաեւ նոր կառուցակարգումներ յառաջացնելու եւ արդիւնաւէտ աշխատելու: Նախապայմանը այս բոլորին համախմբուածութիւնն է իբրեւ նպատակ, իբրեւ առաջադրանքներ եւ մանաւանդ իբրեւ նոր կառոյցներ: Միջկուսակցական ըլլան անոնք, միջյարանուանական, միջմշակութային, համաերիտասարդական թէ միջմիութենական: Այս մանրանկարը ուրուագծուեցաւ այս ապրիլ 24-ին, երբ 100-ամեակի կեդրոնական մարմինին առընթեր գործեցին նշուած ձեւաչափերու մեր միութիւններու ներկայացուցիչները: Ահա այս կառուցակարգուած մանրանկարն է, որ հետեւողականութիւն պէտք է ստանայ եւ ապրիլ 24-ի ոգեկոչականութենէն անդին կազմակերպուածութեան նոր աստիճանաչափ պէտք է յաջողի նուաճել գաղութին համար:
Դ.- Համագաղութային հետզհետէ ձեւաւորուող համակարգը մնայուն գործակցական կապ պիտի հաստատէ Ցեղասպանութեան 100-ամեակի հայրենական եւ համասփիւռքեան ձեռնարկները համակարգելու կոչուած Հայաստանի պետական յանձնախումբի քարտուղարութեան հետ: Համահայկական միասնականութեան ամէնէն հիմնաւորուած նիւթն է Ցեղասպանութիւնը, որուն ճանաչումի թէ անկէ անդին անցնող հատուցման պահանջատիրութեան հետ կապուած աշխատանքներու գերազդեցիկութիւնը պայմանաւորուած է Հայաստանի պետութիւն-սփիւռքեան կառոյցներ սերտ եւ փոխշահաւէտ համագործակցութեամբ:
Աշխատանքային այս հիմնադրոյթներու մանրանկարային նախանշումներն ու անոնց առընթեր կատարուած յայտարարութիւնները, հարցազրոյցները, ձեռնարկներն ու մամլոյ հաղորդագրութիւնները նախապատրաստած էին լիբանանահայութեան ապրիլեան մթնոլորտը: Երիտասարդութեան համախումբ աշխատանքն ու աշխատանքներուն ներգրաւուելու գործնական պատրաստակամութիւնը յանգեցան ապրիլեան բազմակողմանիօրէն նկատուած մակընթացութեան: Թրքական դեսպանատան թիրախաւորումն ու քայլարշաւին վրայ բողոքի ցոյցի յաւելումը վերածուեցան ուժի ցուցադրութեան առիթի, որ ամէն պարագայի թշնամիին շրջանային թէ լիբանանեան նկրտումներուն դիմաց անհրաժեշտ երեւոյթ էր:
Մարտահրաւէրները շատ են. առաջադրանքներու տարողութիւնները` ուռճացուած: Բոլորս կը գիտակցինք անկասկած, որ նման մեծ օրակարգերու դիմաց շռայլութիւնը չունինք թէ՛ առաջադրանքները եւ թէ՛ անոնց ընդառաջ առնուելիք քայլերն ու ծրագրելիք աշխատանքները հատուածայնացնելու:
Ապրիլեան ձեռնարկները աւարտած են: Կը շարունակուին սակայն Հայոց ցեղասպանութեան հետ առնչուած եւ համահայկական հնչեղութիւն ունեցող աշխատանքները: Համագաղութային մակարդակի վրայ եւ մի՛շտ գործակցաբար` Հայաստանի Հանրապետութեան համապատասխան մարմիններուն:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Երեկ Սևանի ոստիկանությունից զանգահարել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանի փաստաբան Վահե Հովսեփյանին, և հրավիրել ոստիկանություն բացատրություն տալու ՉԻ -ում տպագրված հոդվածի կապակցությամբ:
Բանն այն է որ, Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբը դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 23 ԸԸՀ ՕԵԿ կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բոթոյանի կողմից նախըտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների վերաբերյալ, ինչից հետո Վարդան Ջհանգիրյանի փաստաբան Վահե Հովսեփյանին է զանգահարել Բոթոյանի լիազոր-ներկայացուցիչը, որը նախ հետաքրքրվել է, թե ինչ դիմում-բողոք է ներկայացվել իրենց դեմ, ապա հեռախոսը փոխանցել է մեկ այլ անձի՝ որն իբր եղել է Եվրոպայի Սերգեյը` Բոթոյանի աները: Նա սպառնալիքներ է տեղացել Վահե Հովսեփյանի հասցեին:
«Այդ անձը նախ հարցրեց, թե որտեղ եմ ես բնակվում: Ես ասացի, որ ապրում եմ Երևանում: Դրանից հետո նա սպառնալիքներ հնչեցրեց իմ հասցեին՝ ասելով, թե ինչպե՞ս եմ ես պատկերացնում իմ հետագա կյանքը Երևանում՝ դիմում-բողոք ներկայացնելուց հետո, ինչին հաջորդեց ինձ ուղղված հայհոյանքների տարափը: Քանի որ իմ կողքին մարդիկ կային, ես ուղղակի անջատեցի հեռախոսը», -պատմել է Վահե Հովսեփյանը:
Բացահայտել է ՊԵԿ -ը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել են մաքսանենգության հերթական փորձերը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է.
«Զվարթնոց» օդանավակայանում, Երևան-Մոսկվա չվերթի մաքսային հսկողություն իրականացնելիս` Ուզբեկստանի քաղաքացի Դերենիկ Ասատրյանի ուղեբեռում պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերել են 156.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Հնարամիտ ուղևորը «թանկարժեք բեռը» թաքցրել էր ճամպրուկի բռնակում և ուղեբեռում գտնվող շշի մետաղյա հատուկ խցանի մեջ:
Օրերս ՊԵԿ-ի կողմից բացահայտվել են թանկարժեք մետաղների անօրինական գործունության մի շարք դեպքեր նաև օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները: Պարզվել է, որ Վանցյան փողոցում գործող ոսկու շուկայում քաղաքացի Է. Ադամյանը, չունենալով համապատասխան պետական գրանցում և որակավորման վկայական, իրականացրել է թանկարժեք մետաղների հարգորոշում:
Ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքները պարզաբանելու նպատակով, հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն Երևանի ոսկերչական գործարանի տարածքում հայտնաբերել են ստվերում գործող ևս մեկ արտադրություն. պարզվել է, որ այստեղ 2010-ից օբսիդիան տեսակի քարերի մշակմամբ և հուշանվերների պատրաստմամբ է զբաղվել Հրանտ Այվազյանը:
ՊԵԿ-ի փոխանցմամբ, ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների գոյության նոր փաստերի բացահայտումները: Պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Սարգսյանը Կորյունի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի զբաղվում էր ատամնատեխնիկի գործունեությամբ:
Օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ բաժնի աշխատակիցներն Արարատի մարզի Եղեգնավան գյուղում հայտնաբերել են շուրջ 2 ամիս հարկային դաշտից դուրս գործող` Մանվել Մարտիրոսյանին պատկանող ատամնաբուժարան: Իսկ նույն մարզի Բանավանում անհատ ձեռնարկատեր Գագիկ Թորոսյանին պատկանող խանութում հայտնաբերել են դրոշմավորման ենթակա չդրոշմավորված 13 լիտր ցորենի սպիրտ:
Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Բացահայտում` 13 տարի անց
Ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1967 թ. ծնված Արմեն Սահակյանին, որը 1999 թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Դեպքը կատարվել է 1999 թ. մարտի 10-ին, երբ Արմեն Սահակյանը Երևանի Խորենացի 6 շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ դանակով ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել Սամվել Պետրոսյանի կրծքավանդակին:
Արմեն Սահակյանը կալանավորված է:
Այս մասին հայտնւմ է, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարմնավաճառություն շանտաժ և շորթում
Այսօր՝ ապրիլի 28-ին Ոստիկանությունը քաղաքացուց գումար շորթելու պահին ձերբակալել է 45-ամյա Արթուր Խաչատրյանը: Երևանի Ֆուչիկի փողոցի վրա գտնվող «5 աստղ» սրճարանից քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների կողմից մի աղջկանից շորթման եղանակով 80 000 դրամ ստանալու պահին բռնվել է Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ Խաչատրյանը ։
Խաչատրյանը Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակչուհի Գայանե Ս.–ից պահանջել է 80 000 դրամ, սպառնալով, որ եթե աղջիկը հրաժարվի այդ գումարը տալ, ապա ինքը տեղեկություններ կտարածի այն մասին, որ այդ աղջիկը նախկինում զբաղվել է մարմնավաճառությամբ։
Ֆոտոլրագրող Շամշյանին հայտնել են, որ դեռևս 6 տարի առաջ Ա. Խաչատրյանը Գայանե Ս.–ին սեռական շահագործման նպատակով մի որոշ ժամանակ օգտագործել է նախ Հայաստանում, ապա՝ Թուրքիայում։ Այն պահից, երբ աղջիկն արդեն հրաժարվել է կատարել նրա ցանկությունները և չի շփվել նրա հետ, Ա. Խաչատրյանն անցել է շանտաժի։
Դեպքի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Աշտարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 182 հոդվածի 1-ին մասի (անձի սեփական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու պատրվակուվ շորթում կատարել) հատկանիշներով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.