23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը Թուրքիայի Էրզրում քաղաքում այսօր կմեկնարկից սիմպոզիումը, որին կմասնակցեն 75 գիտնականներ, որոնցից 12-ն օտարերկրացի. արդեն էրզրումում են ամերիկացի, ֆրանսիացի, իրանցի, ադրբեջանցի գիտնականները:Գիտաժողովը կտևի մինչև մայիսի 4-ը, իսկ այդ ընթացում 15 նիստ տեղի կունենա:
Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտության կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչուօղլուն, տեղեկացրել է, որ սիմպոզիումի ընթացքում նաև «նոր փաստաթղթեր են ներկայացվելու»:
«Երկու ժողովուրդների պատմությանն առնչվող փաստաթղթեր են ներկայացվելու: Քննարկվելու են թե օրինակ միջնադարում ի՞նչ դիրքորոշում են ունեցել հայերը թուրքերի հանդեպ կամ Օսմանյան կայսրության տարիներին սուլթան Ֆաթիհ Մեհմեթի կողմից հայկական պատրիարքարանը Բուրսայից Ստամբուլ տեղափոխելու հարցը: Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն են լինելու և քննարկվելու են պատմական, գիտական հարթության վրա»,- ավելի վաղ ասել էր նա:
Մեքսիկայում մի քանի ժամվա ընթացքում ստորգետնյա երկու ցնցում է գրանցվել: Առաջին ցնցման հզորությունը եղել է 5,6, իսկ երկրորդինը` 6,3:
Ըստ երկրի Ազգային սեյսմոլոգիական ծառայության` առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերերո նահանգում: Ընդ որում, ստորերկրյա ցնցումներն զգալի են եղել նաեւ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում, նրանց հզորությունը կազմել է 4,9, հայտնում է «Ռոսբալտը»:
Մի քանի ժամ անց տեղի է ունեցել 6,3 հզորությամբ երկրաշարժ: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկության` այն գրանցվել էր 40,4 կմ խորության վրա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Մադերո քաղաքից 67 կմ հարավ-արեւմուտք եւ Գվատեմալայի մայրաքաղաքից 265 կմ արեւմուտք: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
«Հայկական ժամանակ». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մոտ երեք ամիս առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Քոչարյանը կխոսի մինչև ընտրությունները: Ավելին, մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Քոչարյանն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է անելու մայիսի 6-ից երկու շաբաթ առաջ: Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանել, հայտնի չէ: Նրա գրասենյակի ղեկավարն անհասանելի է. երեկ ողջ օրը Սողոմոնյանն այդպես էլ չի պատասխանել թերթի թղթակցի հեռախոսազանգերին: Ամեն դեպքում, ընտրություններին չորս օր է մնացել, և դժվար թե այդ ընթացքում նա խոսի, չնայած` զուտ տեսականորեն չի բացառվում: Դիտորդների գնահատմամբ, եթե մինչև քարոզարշավի ավարտը Քոչարյանը որևէ կերպ չինքնադրսևորվի, դա կարող է նշանակել, որ նա դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից:
«Հայկական ժամանակ». Ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել 19 հազար 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Մա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում:
Դրան զուգահեռ` աճել է մահացությունը: Ըստ նույն պաշտոնական տվյալների, այս տարվա աոաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում մահացել 17 հազար 953 մարդ: Մահացության այս ցուցանիշը ամենամեծն է առնվազն վերջին 10 տարիների կտրվածքով: Ընդ որում, մահացության ցուցանիշը աճում է տարեցտարի: Փաստորեն, Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը` աճում: Սա, ինչպեսև սարսափելի չափերի հասնող արտագաղթը, երկրի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է, և սրանից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ժողովրդագրական աղետի նախանշանների հետ:
Մի քանի օր արաջ «Հրապարակը» գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում և հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: Արդյունքում երեկ և նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց «հասանելիքը», սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ: Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին:
«Չորրորդ ինքնիշխանություն». Շաբաթ առավոտյան ԲՀԿ և ՀՅԴ թվով 28 պատգամավոր դիմել են Սահմանադրական դատարան` վիճարկելու Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որն արգելում է ընտրություններից հետո հրապարակել ընտրական ցուցակները: Բնականաբար, ինչպես և սպասելի էր, «Ժառանգության» պատգամավորները, որոնք ամեն պատի տակ խոսում են ագատ և արդար ընտրություններ անցկացնելու հրամայականի մասին, չեն միացել ՍԴ դիմելու ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը:
Թերթի ունեցած տեղեկություններով` այդ խնդրի շուրջ բավականին լարված քննարկում է տեղի ունեցել «Ժառանգության» վարչությունում: Մի քանի ժառանգականներ ասել են, որ այդ լրջագույն նախաձեռնությանը չմիանալը ուղղակիորեն կհարվածի «Ժառանգությանը», քանզի իրենք որևէ կերպ չեն կարողանալու ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակվեն, այն, ինչ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում բղավելով պահանջում էին «Ժառանգության» պատգամավորները: Հավաքի ընթացքում անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թե ուրեմն ճիշտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` Րաֆֆին գործարքի է գնացել ՀՀԿ-ի հետ: Ինչպես փաստում են թերթի աղբյուրները, Րաֆֆի Հովհաննիսյանը ափերից դուրս է եկել ու սովորաբար բավականին շուստրի այդ սփյուռքահայը, որը տիրապետում է իր էմոցիաներին, սկսել է գոռգոռալ, որ իրենք ուղղակի չեն կարող միանալ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ- նախաձեռնությանը: Ավելին, նա նաև ասել է, որ այդ նախաձեռնությանը միանալը կնշանակի ընդհանրապես չեզոքացնել խորհրդարան մտնելու որևէ շանս: Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, բնականաբար, ներկաները պարզորոշ հասկացել են, որ ՀՀԿ-ից իրենց նորագույն հաճախորդ «Ժառանգությանը» սպառնացել են, որ եթե միանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ապա խորհրդարանի երեսը չեն տեսնի:
Իշխանական թևից եկող տեղեկությունների համաձայն էլ` ՀՀԿ-ն, բոլոր դեպքերում, վերջին պահին «քցելու» է «Ժառանգությանը»: ՀՀԿ-ում հասկացել են, որ փորձած թանն անփորձ մածունից լավ է, և որոշել են խորհրդարան բրդել հին կլիենտուրային` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Ի վերջո, հանրապետականներն էլ միամիտ չեն և հասկանամ են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարան մտնելուն պես տեղում «քցելու» է ՀՀԿ-ին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր իրենց մաշկի վրա են զգացել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ պահվածքի ողջ «հմայքն ու թշվառությունը»:
Ինչքան էլ, որ ազգի վայ հայրենասերներն ու իշխանության պոչից կպածները շարունակեն աջ ու
ձախ ելույթներ ունենալ ու հայտարարություններ անել, որ Հայաստանում ժողովրդավար ընտրություններ անցկացնելու ինստիտուտը գոնե հաստատման ճանապարհին է, միևնույն է դրանից անգամ «եփած հավի» ծիծաղը կգա, քանի որ բոլորին է տեսանելի, որ քաղաքական թիմերի գերխնդիրը նույնն է. ևս մեկ անգամ վերահաստատվել ու վերարտադրվել`անկախ նրանից, թե դա ինչ մեթոդներով ու տեխնոլոգիաներով կուղեկցվի:
Գրեթե բոլոր քաղաքական թիմերն էլ, նման են իրար. որին էլ հարցնես հաստատուն ու լուրջ դեմքով կասի, որ ինքը կատարյալ քաղաքական թիմ է, և որ, երբ իշխանությունը ստանձնի երկնքից անմիջապես մանանա է թափվելու…
Համարյա թե այսպիսի հեքիաթային մոտիվներով են առաջնորդվում և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՕԵԿ-ը, անգամ դաշնակներն ու ՀԱԿ-ը, որոնք թվում է, թե ոչ գաղափարային, ոչ էլ ծագումնաբանական ընդհանություններ ունեն, բայց…արի ու տես, որ եթե պետք է, նրանք մի հատվածում լավ էլ խաղում են, իսկ մյուս դեպքում, թվում է, թե՝ իրար խփում են, մեկ այլ դրվագում էլ թվում է, թե՝ անգամ իրար չգիտեն:
Ինչևէ, նախընտրական կամպանիայի առաջին իսկ օրերին, թվում էր թե նույն
ԲՀԿ-ն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը փորձում են քաղաքական պլատֆորմի վրա ընդդիմադիր զանգվածի հաշվին մի ընդհանուր ճակատ կազմել, ու ինչ-որ տեղ` հատկապես սոցիալական անարդարության ֆոնի վրա որոշակի առումով արադարացված խաղ խաղալ, սակայն նախընտրական քարոզարշավի վերջում, կարծես ստացվում է այնպես, որ ԲՀԿ-ն փոխում է իր կուրսը` հայտարարելով, թե՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ի հետ նորից կոալիցիա կազմի:
Այդ դեպքում ու՞ր մնացին, և ինչու ջրվեցին ԲՀԿ-ի պոպուլիստական ելույթներն ու ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ «Մկան ու կատվի» խաղը հիշեցնող քայլերը, որոնք թվում էր ինչ-որ մի ընդահանուր նպատակ էին հետապնդում` իբր ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, ու Հայաստանում ժողովրդավարությունը բարձր նշաձողի վրա դնելու համար:
Բայց այնպիսի խնամի, ինչպիսին «թագավոր ախպերն» ունի` ի դեմս բոլոր ժամանակներում պահանջարկ վայելող Հովիկ Արգամիչի, կարելի է ասել, որ կարիք էլ չկա խորանալու այն նուանսների մեջ, թե ինչպե՞ս և ինչո՞ւ Ծառուկյանը կարող էր հանկարծ իր «նավի» ուղղությունը փոխել:
Հասկանալի է, որ մի կողմից ԲՀԿ գործուղված Վարդան Օսկանյանի հայտնությունն ու իր քաղաքական չափերից մեծ բռնած գործերն են ճնշում Ծառուկյանին, մյուս կողմից ՀՀԿ-ն է «զահլա» տանում ԲՀԿ առաջնորդի յուրայինների վրա տղա բերելու հինավուրց ավանդույթով: Դե, իսկ մյուս կողմից էլ խնամի Արգամիչն է կաթեցնում.«Այ ախպեր, քեզ պետք է անցավ գլուխդ ցավի տակ դնես՝ ինձ տես քեզ պատկերացրու…»:
Իսկ ՀԱԿ մի բուռ դարձած առաջնորդ ծերունի ԼՏՊ-ն էլ մի օր մի բան է ասում, մյուս օրը մեկ այլ բան անում: Եւ այս պայմաններում թագավոր ախպորը այլ բան չի մնում, քան խաղաղ գոյակցություն պահպանել ՀՀԿ-ի, ՀՀԿ — ԲՀԿ միջնորդ Հովիկ Արգամիչի,և ի վերջո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, որին նույնպես ձեռք կտա Քոչարյան-Օսկանյան համատեղ ծրագրերի իրագործման դեպքում յուր գրկում ամուր պահել ու փայփայել Գագիկ Նիկոլայևիչին: Ի դեպ, դժվար չէ կռահել, որ սույն սցենարը լրիվ ձեռնատու տարբերակ կլինի հենց Ծառուկյանի համար, քանի որ մեծ խելք պետք չէ հասկանալու, թե ի՞նչ փաստի առաջ կկանգնի նույն ԲՀԿ առաջնորդը, եթե իրականություն դառնան քաղաքական դաշտի այն կասկածները, որ Ռոբերտ Սեդրակիչը Օսկանյանին ոչ ավել, ոչ պակաս տեսնում է ԲՀԿ-ի գահին բազմած…
Անի Սուլթանյան
Թիվ 41 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը, ով համարում է որ բոլոր գործերից ամենակարևորը երկիրը շենացնելու գործն է, իր նախընտրական ծրագրի շուրջ պատասխանեց «Հայկական Վարկած»-ի հարցերին:
-Պրն Հակոբյան, դուք արդեն խորհրդարանական աշխատանքի փորձ ունեք: Ձեզ ինչպե՞ս կբնութագրեք, որպես քաղաքական գործիչ:
— Ըստ իս, ցանկացած աշխատող մարդու համար էլ ոչ պակաս կարևոր է հասարակական ու քաղաքական կյանքի, ինչպես նաև պետական կառավարման գործընթացի մեջ մասնակցություն ունենալը, քանի որ այդ կերպ կարողանում հնարավորինս ավելին անել, և ինչ-ինչ բաներ փոխել դեպի լավը: Թե ինչքան է դա ինձ մոտ ստացվել, կարծում եմ այդ մասին իմ ընտրողը կասի, թեև անցած հինգ տարիների ընթացքում քիչ բան չարվեց: Իսկ ինչ մնում է պոպուլիստական, ցուցադրական գործունեությանը, ապա ես դրա կրողը չեմ, քանի որ գործի մարդ եմ:
-Բոլորովին վերջերս, դուք համալրեցիք ՀՀԿ-ի շարքերը, ինչո՞վ էր պայամանավորված այդ որոշումը:
-Ես համոզված եմ, որ շատ ճիշտ քայլ եմ կատարել, քանի որ ես պահպանողական գաղափարախության կողմնակից եմ,և հենց դրանով էլ պայմանավորված է իմ որոշումը:
-Վերին իշխանությունները քանիցս հայտարարեցին այն մասին, որ ի վերջո քաղաքականությունը տարանջատվելու է բիզնեսից, բայց կարծես թե չեղավ: Ինչո՞ւ:
— Անկեղծ ասած, դրան հասնելու համար դեռ երկար ժամանակ ու տարիներ են պետք: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն ունի մեր փորձի կարիքը, ինչն էլ օրենսդրական նախագծերը մշակելիս հաշվի է առնվում: Ընդհանարապես կա երևացող, և կա չերևացող աշխատանք: Եթե դուք ներկա լինեք հանձնաժողվների նիստերին, ապա կտեսնեք, թե որքան ակտիվ եմ այդ նիստերին, և ինչ աշխատանք ենք տանում այս կամ այն օրենքի հետ կապված փոփոխությունները կյանքի կոչելու համար:
-Իսկ ինչն է Ձեզ կապում Տավուշի մարզի հետ: Լինելով Երևանցի, ինչո՞ւ նորից որոշեցիք առաջադրվել հենց թիվ 41-ում:
— Կապը Տավուշի մարզի հետ հեռուն է գնում. մայրս ծնվել է Շամշադինում, երկու տարեկանից տեղափոխվել է Դիլիջան, պապս գնացել է պատերազմ, չի վերադարձել`ինձ թողնելով մեր հող ու ջրի նկատմամաբ իր հարազատությունը: Դիլիջանը շատ եմ սիրում, ինձ ինչ-որ մի ներքին բան կապում է այս տարածքի հետ: 2007-ին, երբ ընտրվեցի, խոստացա, որ մշտապես գործող գրասենյակներ եմ բացելու, ու այդպես էլ արեցի. անցնող հինգ տարիների ընթացքում այդ կապի շնորհիվ լուծվել են ոչ միայն հող ու ջրի, ջրագծերի, գազաֆիկացման հետ կապված հարցեր, այլ նաև 1260 ուսանողի ուսման վարձի, մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման և այլ տիպի առաջնահերթ նշանակության խնդիրներ:
-Այդուհանդերձ, այս անգամ էլ թիվ 41-ում բավականին հետաքրքիր ընտրապայքար է սպասվում, քանի որ հակառակորդներից և՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, և՛ ՀՀ գլխավոր մարքսիստը լրիվ բավարար են ուշագրավ պայքար խոստանալու համար:
-Որպես մրցակից ես այո, տեսնում եմ ձեր ասած գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանին, բայց և կարծում եմ առաջադրված բոլոր թեկնածուներն էլ պետք է քաղաքակիրթ մրցակցության կողմնակիցը լինեն: Ընտրողն ինքը պետք է որոշի, թե որ թեկնածուն առավել քան կարող է իրեն դրսևորել խորհրդարանում, և թե որի ընտրության դեպքում ինքը հետագայում չի փոշմանի իր տված քվեի համար:
-Ինչպես եք վերաբերում ընտրակաշառքների հետ կապված տարաբնույթ խոսակցություններին:
-Ընդհանրապես այդ խոսակցություններին շատ վատ եմ վերաբերում: Հիմա իմ համար էլ ինչեր ասես կարող են ասել, որ ժողովրդին օգնում եմ, ուսանողների ուսման վարձերն եմ փոխանցում, և այլն, և այլն. Բայց նրանք ովքեր կփորձեն խեղաթյուրել փաստերն ու իրականությունը, նախապես ասեմ, որ ես իմ ժողովրդին օգնում եմ տարիներ շարունակ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն: Թող այն մարդը մտածի, ով ընտրությունների նախաշեմին է բարեգործություն անում:
-ՀՀԿ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց կուսակցության նոր կարգախոսը`«Հավատանք, որ փոխենք», որի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցին: Ինչո՞ւ հենց այդ կարգախոսը ընտրվեց:
— Գիտեք ինչ, ցանկացած գործ, եթե սկսում ես ու չես հավատում, որ հաջողության կհասնես, ապա այդ գործը չպետք է սկսել: Պետք է հավատաս, որ փոխես:
-Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում, որ այս ընտրությունները կարևորագույն փորձություն են, և որ այս ընտրությունից շատ բան է կախված, հատկապես արդար ընտրություններից… դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում հնարավոր է ազատ, արդար ընտրություններ անցկացնել:
— Ինչ խոսք կլինեն մարդիկ, ովքեր կսկսեն խոսել, որ տեսեք անօրինականություններ են լինելու, սա է լինելու, նա է լինելու, բայց այդպես չէ: Արդար ընտրությունն էլ, անարդար էլ`մենք ենք անցկացնում: Դրա համար էլ բոլորս պետք է համախմբվենք այդ գաղափարի շուրջ, որպեսզի այս ընտրություններում անարդարություններ թույլ չտանք: Այսօր մեր երկրին իսկապես պետք են արդար ընտրություններ: Ուստի հայ ժողովրդին կոչ եմ անում գնալ ընտրության, ու խղճի մտոք ընտրություն կատարել:
-Եվ որպես վերջաբան, ո՞րն է Ձեր կարգախոսը, ծրագրային ի՞նչ հիմնական դրույթներ ունեք:
— Իմ կարգախոսն է.«Շենացնենք երկիրը մեր»: Որպես քաղաքացի, և որպես պատգամավոր, գտնում եմ, որ մեր երկրում պետք է ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ , որպեսզի և բանվորը, և գյուղացին, և ուսուցիչը, և ուսանողը, արվեստի և մշակույթի գործիչը վերագտնեն իրենց արժանապատիվ տեղը հասարակության մեջ:
Զրուցեց Կարինե Սարգսյանը
ԵՊՀ Իրանագիտության ամբիոնն այսօր, ըստ էության, Հայստանում առավել կայացած հասարակագիտական հիմնարկներից է, որն ունի համաշխարհային ճանաչում և լայնորեն ինտեգրված է միջազգային գիտական դաշտում:
Մեր զրույցը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ նպատակ ունի ներկայացնելու իր ղեկավարած ամբիոնի այն ձեռքբերումները, որոնք հայրենի գիտնականները ունեցել են այս տարիներին:
Բավական է ասել, որ ամբիոնն ավելի քան 15 տարի է հրատարակում է Iran and the Caucasus («Իրան և Կովկաս») միջազգային հանդեսը արտասահմանում, որն այսօր համաշխարհային արևելագիտական ամենաճանաված պարբերականերից է: Արևմտյան ու արևելյան երկրներից զատ, այն տարածվում է նույնիսկ մինչև հարավ-արևելյան Ասիա, Չինաստան ու Ճապոնիա: Համաշխարհային զուտ արևելագիտական ակադեմիական հանդեսների շարքում մի երկու երեքը կան, որ կարող են համեմատվել «Իրան և Կովկասի» հետ: Սրանից զատ, ամբիոնը տարեկան հրատարակում է արևելագիտության ամենատարբեր ուղղություններին նվիրված մի քանի գիտական մենագրություն և ուսումնական ձեռնարկներ: Ընդ որում, իրանագիտություն ասելով, մեզանում հաճախ հասկանում են միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այնինչ Իրանը մեզանում ներկայացված է իր պատմական- քաղաքակրթական ասպեկտով, որը ներառնում է կենտրոնական Ասիան, Մերձավոր և Միջին Արևելքը, Փոքր Ասիան և Կովկասը: Այդ տարածքում երբևէ ապրած և այսօր ապրող բոլոր ժողովուրդները կազմում են իրանագիտության ամբիոնի գիտակրթական հետաքրքրությունների շրջանակը: Բավական է ասել, որ այսօր գոյություն ունի չորս իրանալեզու պետություն՝ Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը և հարավային Օսեթիան: Փաստորեն, երկրագնդի վրա երկու հարյուր միլիոնից ավել մարդիկ խոսում են իրանական լեզուներով և, նախևառաջ, պարսկերենով: Այս իմաստով իրանագիտության ամբիոնն այսօր կարիք ունի ուսանողության լայն հոսքի, որոնք կմասնագիտանան ինչպես զուտ Իրանի գծով, այնպես էլ աֆղանագիտության, տաջիկագիտության, քրդագիտության, թալիշագիտության, օսագիտության և հարակից այլ բնագավառներում: Իսկ ադրբեջանգիտության ոլորտում այսօր Հայաստանում միակ լուրջ գիտական կենտրոնը իրանագիտության ամբիոնն է:
-Երևանում վերջերս տեղի ունեցան մի շարք միջազգային կոնֆերանսներ. ի՞նչ են դրանք մեզ տալիս:
-Հիրավի, անցյալ տարի մենք կազմակերպեցինք երեք միջազգային խոշոր համաժողով Երևանում, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 22 երկրից ավելի քան երկու հարյուր արևելագետներ, կովկասագետներ և հասարակագետներ: Սա խոսում է նախ մեր դպրոցի բարձր հեղինակության և համաշխարհային գիտության մեջ ինտեգրացվածության ու կայացվածության մասին: Բնական է, գիտական համաժողովից նյութական շահաբաժին ստանալու մասին խորհելը տեղին չէ: Նման միջոցառումներն ունեն ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ պակաս քաղաքական նշանակություն: Դա, կարծում եմ, շատ ավելին է քան այդ երկու հարյուր մարդու ծախսած միջոցները Երևանում: Օրինակի համար զազայագիտական միջազգային կոնգրեսը, թալիշագիտական միջազգային համաժողովը, «Իրան և Կովկաս» հանդեսի 15 ամյակին նվիրված կոնֆերանսը Հայաստանին բերում են և՛ հեղինակություն, և՛ քաղաքական դիվիդենտ: Բայց ինձ համար, անկեղծ ասած, այդ բոլորից բացի, շատ ավելի կարևոր է, որ մեր երիտասարդները շփվում են արտասահմանյան խոշոր մասնագետների, հայտնի դպրոցների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերում ոչ միայն գիտելիք, այլև ծանոթանում են ակադեմիական վարվելակերպի նորմերին, հղկվում են և ձեռք են բերում այսպես ասած «կլաս», ինչը, ցավոք սրտի, մեզանում բացակայում է:
-Բացի Ձեր համաժողովներից ես մասնակցել եմ մի քանի այլ նմանօրինակ միջազգային միջոցառումների, բայց, ճիշտն ասած, և՛ մթնոլորտը ինձ դուր չի եկել, և՛ չեմ տեսել արտասահմանցիների այդպիսի հոծ քանակ, ինչպիսին Ձեր կոնֆերանսներում է լինում: Կարծես, վերջին տարիներին ով ինչ ժողով կազմակերպում է, անպայման այն կոչում է «միջազգային»: Առավելագույնս կանչում են մի քանի սփյուռքահայի, իսկ լավագույն դեպքում մի երկու ներկայացուցիչ համապատասխան դեսպանատներից: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ի՞նչ կարող եմ ասել, Դուք արդեն պատասխանեցիք Ձեր հարցին: Իրավ էլ այդ «միջազգային» պիտակն այսօր ամեն տեղ են կպցնում: Դե, դա էլ, գուցե, միտված է ինչ-որ ֆինանսական միջոցների հայթհայթման համար համապատասխան հիմնավորում ունենալու համար:
-Բայց չե՞ք կարծում, որ դա կարող է փչացնել ակադեմիական դաշտը մեզանում:
-Իհարկե կարծում եմ: Բայց ի՞նչ անել:
-Լավ, թալիշների հարցն այսօր շատ է քննարկվում: Հայտնի է, որ այդ ուղղությամբ հիմնական աշխատանքները տարածաշրջանում տարվում է Ձեր կողմից: Անցյալ տարի Ձեր ամբիոնի հրատարակած թալիշներին նվիրված ռուսերեն մենագրությունը արժանացավ նույնիսկ Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ մրցանակին:
-Ինչ խոսք, թալիշական և առհասարակ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրն այսօր շատ արդիական է: Ես ուրախ եմ, որ այդ փոքր ժողովուրդների ուսումնասիրությամբ և ազգային մշակույթի քարոզչությամբ զբաղվում են հենց մեր գիտնականները: Դա հայ գիտական և հումանիտար մտքի դարավոր ավանդույթների շարունակականության լավագույն արտահայտություններից մեկն է: Պատահական չէ, որ այս տարվա հոկտեմբերի 5-ից 7-ը Երևանում տեղի է ունենալու արևելյան Կովկասի և կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին նվիրված միջազգային գիտաժողով, որը վերստին ծրագրված է մեր դպրոցի՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից:
-Դե ինչ, մաղթում եմ Ձեզ կանաչ ճանապարհ:
Շնորհակալություն:
Շուշան Գալստյան
Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է զգում կատարել տարօրինակ և անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման հրաhանգում է Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը և գտնել մի շարք բառեր բացի ցեղասպանությունից նկարագրելու համար Հայոց ցեղասպանությունը:
Արդեն չորորդ տարին է, ինչ նախագահի ձեռնհաս օգնականները հուսախաբ չեն անում նրան: Այս տարի «Հայերի հիշատակի օրվա» համար նրանք գտել են մի տասնյակ բառեր, որոնք նկարագրում են Հայոց ցեղասպանությունն առանց օգտագործելու հենց այդ կոնկրետ եզրույթը: Երբ նրանց մոտ սպառվեց ցեղասպանություն բառի hոմանիշները, նախագահի տքնաջան աշխատողները դիմեցին «Մեծ եղեռն» հայերեն բառերին առանց նշելու դրանց անգլերեն թարգմանությունը, որպեսզի հայերից բացի ոչ ոք չհասկանար, թե ինչի մասին է խոսում նախագահ Օբաման:
Ահա այս տարի նախագահի մարդկանց գտած հոմանիշները. «վայրագություններ», «գազանաբար կոտորված», «աքսորի ճանապարհին մեռնել», «անասելի տառապանքներ», «մեռան», «պատմության մութ էջեր», «1915 թվականին տեղի ունեցածը», «անցյալի փաստեր», «խլված կյանքեր», «անիմաստ տուժածներ ու մահացածներ» և վերջապես` «Մեծ եղեռնի խավարը»: Ամենինչ, բացի ցեղասպանություն բառից:
Ցեղասպանության վերաբերյալ բանավոր մարմնամարզության մեջ ներգրավվելն անընդունելի և ոչ սազական է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար: Կարել է արդյո՞ք նման խեղճ ու կրակ ջանքերը բացատրել որպես Օբամայի կողմից իր դրժած խոստումները նվազագույնի հասցնելու անհույս փորձեր: Որպես նախագահի թեկնածու` նա բազմիցս և հանդիսավոր կերպով խոստացել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալով` նա թաքնվեց վիրավորական հայտարարությունների հետևում, որոնք տրվում են ամեն տարի նրա անունով:
Վերջին չորս տարիների ընթացքում արված իր հայտարարություններում նախագահ Օբաման խուսափեց իր նախընտրական խոստումները կատարելուց` նշելով, որ «Ես շարունակաբար նշել եմ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը: Այդ պատմության վերաբերյալ իմ տեսակետը չի փոխվել»: Սակայն նա երբեք չփորձեց ամերիկյան հանրությանը ներկայացնել, թե հատկապես ինչ տեսակետ ուներ անցյալում, որն է դա այսօր, և թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Նա խորամանկորեն նվազեցնում է Հայոց ցեղասպանության կարևորությունը` կոչելով այն «1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը»: Մինչդեռ 2008 թվականի հունվարի 19-ին, այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Օբաման, փորձելով ստանալ հայկական համայնքի փողերն ու ձայները, ոչ մի տարակուսանք չուներ կոչելու այս իրադարձություններն իրենց ճշգրիտ անունով: Այդ ժամանակ, նա ինքնավստահ հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, սեփական կարծիք կամ տեսակետ չէ» և խոստացավ, որ «նախագահ դառնալով»` նա «կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Ցավոք, նախագահ Օբաման իր վարչակազմի միակ անդամը չէ, ով չի պահում այս հարցի կապակցությամբ իր նախընտրական խոստումները: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երկրի բարձրագույն պաշտոնատարներից երկուսը, տվել են նմանատիպ խոստումներ`ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ սենատոր էին և նախագահի թեկնածու: Մինչ փոխնախագահ Բայդենը ձայնը կտրել է, տիկին Քլինթոնը Հայոց ցեղասպանության ճանաչումը սատարողից դարձավ դրա գլխավոր հակառակորդը: Պետքարտուղար դառնալուց հետո, նա ակտիվորեն լոբբիստական գործունեություն ծավալեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսի բանաձևը տապալելու ուղղությամբ:
Սպիտակ տան կողմից այս անիմաստ խեղկատակությունից չորս տարի անց Ամերիկայի հայկական համայնքն ունի երկու հիմնավոր պատճառ, որպեսզի խնդրի նախագահ Օբամային այլևս հանդես չգալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով:
Առաջինը` չորս տարի անընդմեջ դրժելով իր խոստումը և ցեղասպանության վերաբերյալ բառախաղեր խաղալով` Օբաման բարոյական իրավունք չունի խոսելու այս չափազանց զգայուն և ցավալի թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ նախագահը դասեր տալ աշխարհում որևէ մեկին մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարության մասին, երբ ինքն այդպես չարաշահել է իր սեփական ժողովրդի վստահությունը և կորցրել բոլորի վստահությունը: Նա պետք է դադարի չարչարել ինքն իրեն, իր աշխատակազմին և համայն հայությանը` չանելով «Հիշատակի օրվա» վերաբերյալ վիրավորական հայտարարություններ: Անիմաստ է նախագահ Օբամայի կողմից յուրաքանչյուր տարի այնպիսի հայտարարություններ անելը, որոնք հայերը չեն ցանկանում, չեն հավանում և վիրավորվում են:
Երկրորդ` ԱՄՆ մեկ այլ նախագահ Ռոնալդ Ռեգանը, արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 1981 թվականի նախագահական հռչակագրով: Հայոց ցեղասպանությունը նաև ճանաչվել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին, Արդարադատության նախարարության կողմից 1951 թվականին միջազգային դատարան ուղարկված պաշտոնական հաշվետվությունում և ԱՄՆ 42 նահանգների կողմից: Ուստի, հայկական համայնքը պետք է չխնդրի նախագահ Օբամայից կամ որևէ այլ քաղաքական թեկնածուից ճանաչելու այն, ինչն արդեն իսկ բազմիցս ճանաչվել է:
Ցեղասպանության թեման չափազանց սուրբ թեմա է քաղաքական խաղաքարտ լինելու համար: Նրանք ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը, անում են դա, ոչ թե զոհերին լավություն անելու համար, այլ իրենց սեփական վարկանիշը և բարոյական կերպարը վերականգնելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.