23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժամանակ» Թերթի հետ զրույցում, անդրադառնալով այս ընտրությունների առանձնահատկություններին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «ժառանգություն» — «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մասնավորապես նշել է.
«Հայաստանի նորանկախ պետության ամբողջ քաղաքական պատմության ընթացքում առաջին անգամ կոալիցիոն ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փորձեց ներկայանալ ընդդիմության դաշտում` որպես ընդդիմադիր, ու իմ խորին համոզմամբ, դա փորձ է ընդամենը, որովհետեւ մայիսի 6-ից հետո մենք ականատես կլինենք այլ պրոցեսի:
— Բայց դա արվեց նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով:
— Անշուշտ, ինձ համար նաեւ շատ զարմանալի է, որ ՀԱԿ-ի իմ ընկերների լռությամբ կամ աջակցությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը:
Միգուցե իրենց տպավորությամբ քաղաքական առումով այդ գործընթացը հանրության լայն շերտերին հասկանալի չէր, բայց ես վստահ եմ, որ շատերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ, եւ իրենց իսկ լեզվով, մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցչի բնութագրմամբ, տեղի ունեցավ բյուրեղացում: Ես իրոք կարծում եմ, որ տեղի ունեցավ այդ բյուրեղացումը, եղավ թե աշխարհաքաղաքական առումով, թե զուտ մոտեցումների առումով… »,- գրում է «Ժամանակ» թերթը:
Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) Հայաստանին տուգանել է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: Այն պետք է կայանա Բաքվում ապրիլի վերջին: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերին:
Նա ասել է որ, որոշումը կայացվել է Հեռուստատեսային կոմիտեի և ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո, ինչի արդյունքում Հայաստանը պետք է մուծի մրցույթի մասնակցավճարը, ինչպես նաև պետք է վճարի այդ վճարի 50%-ը՝ որպես տուգանք:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է նաև մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերով և առանց ընդհատումների: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթի մասնակցելու իրավունքից:
Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի կարողացել հայտնել Հայաստանի մասնակցավճարի չափը: Նա պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել իր մասնակիցներին Բաքու չուղարկել:
«Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», — նշել է նա՝ պարզաբանելով, որ հենց այդ իրավիճակն է տեղի ունեցել Հայաստանի պարագայում: Հրաժարվելու մասին հայտարարվել է, երբ հրաժարվելու համար նախատեսված բոլոր ժամկետները անցած էին:
ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Երևանի նման քայլը «Խորհրդի կանոններին չի համապատասխանում»:
Հ.Գ.Ինչո՞ւ են «Եվրատեսիլ-2012»-ին չմասնակցելու որոշումը հայտնել ժամկետի ավարտից հետո: Ի վերջո ո՞վ պետք է պատասխան տա ցանկացած հարցի մեր անկազմակերպ ու փնթի մոտեցման համար, որը մեր երկրի վրա շատ թանկ է նստում:
Սկսվեց Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման գործընթացը: Երևանի քաղաքապետի՝ այսօր հրապարակված որոշումից անմիջապես հետո «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ն սկսել է աշխատանքները:
Հիշեցնենք, որ Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքում իրականացվող կառուցապատման առնչությամբ քաղաքացիական բողոքի ալիք էր բարձրացել, որը տևեց շուրջ երեք ամիս:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Հայաստանում մամուլի ազատության մակարդակից, ինչի առիթը Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօրվա հրապարակումն է։ «Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը՝ Անգոլայի և Պակիստանի միջև: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ «մասամբ ազատ» չի դասակարգվում, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել»,– մասնավորապես գրել է Օսկանյանը:
Այնուհետև Օսկանյանն անդրադարձել է Մաշտոցի պուրակի ապամոնտաժման որոշմանը։ «Այսօր մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որն ինչ-որ առումով կապվում է մամուլի և սոցիալական ցանցերի հետ՝ ՀՀ նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ և քաղաքապետին հորդորեց ապամոնտաժել այնտեղի կրպակները: Եթե կրպակները իրոք ապամոնտաժվեն, ես դա կհամարեմ ոչ միայն բնապահպան ակտիվիստների հաղթանակը, այլև թեկուզ սահմանափակ լսարան ունեցող ինտերնետային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաղթանակը:
Հիմա պատկերացրե՛ք՝ եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն»,– գրել է Օսկանյանը:
Վերջինիս այս գրառման կապակցությամբ գրառում է կատարել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ գրելով. «Եթե Օսկանյանը և ընդդիմությունը այսքան ազատ ու աննախադեպ ծավալով լուսաբանվում են և մինչև ընտրություններ, և ընտրությունների ընթացքում, ապա Ֆրիդոմ հաուսի հերթական զեկույցը, մեղմ ասած, թերի է, իսկ Օսկանյանի մեկնաբանությունները Ժպիտ են առաջացնում… Այսօրվա նման բարձր աստիճան խոսքի ազատության ոլորտում վաղուց չի եղել…»։
tert.am
Երևանի Ավան թաղամասում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ի պաշտպանություն Թեղուտի պաստառներ են պարզել, որը հենց Սերժ Սարգսյանի աչքի առաջ պատառոտել են:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները և հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրապետության նախագահն անմիջական պարտավորություն է կրում ձեռկելու անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այսինքն, Սերժ Սարգսյանն ի պաշտոնե անհատապես պարտավորություն է կրում հետամուտ լինելու, որպեսզի Թեղուտի գործի շրջանակներւում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշումը կենսագործվի:
Մենք գտնում ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացում առկա են հսկայական կոռուպցիոն ռիսկեր, ուստի պահանջում ենք նաև պաշտոնապես ուսումնասիրություն սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման համար թույլտվություն սահմանող փաստաթղթերում տեղ գտած աղաղակող իրավախախտումները բացահայտելու և անօրինական որոշումներ կայացրած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինաստեղծ գործունեության ընթացքում նաև նպաստավոր օրենսդրական դաշտ են ստեղծել իրենց ապօրինի գործողություններն «օրինականացնելու» համար: Մասնավորապես` նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը (ՀՀԿ ցուցակի 27-րդ համար), վարչապետ Տիգրան Սարգսյան (ՀՀԿ ցուցակի 3-րդ համար) և այլք:
Սակայն երբ մենք պարզեցինք Թեղուտի պաշտպանությանն առնչվող ցուցապաստառները, որոնց վրա չկար որևէ անպարկեշտ արտահայտություն, մի խումբ մարդիկ (ենթադրաբար` թիկնապահներ) պահանջեցին դրանք թաքցնել, իսկ հետո հենց Սերժ Սարգսյանի առջև պատառոտեցին այդ պաստառները: Այսպիսի անհանդուրժողականությունն ու վայրագությունը վկայում են այն մասին, որ երկրի ղեկավարը «փոփոխություն» ասելով հասկանում է ասֆալտծածկույթի փոփոխություն, և ոչ թե բռնապետական, անհանդուրժողական մտածելակերպի և գործելաոճի:
Մենք խորապես դատապարտում ենք Ավանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների նկատմամբ գործադրված բռնությունը և մեր վճռականությունն արտահայտում հետամուտ լինել, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում դադարեցվի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործումը: Այդ հանքավայրի շահագործումը ոչ միայն անօրինական է և անհամեմատ ավելի մեծ տնտեսական վնասներ է պատճառում մեր պետությանը այլև, ի վերջո` գեղեցիկ չէ:
Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջագիրը կներկայացնենք մոտակա հանրահավաքներից մեկի ժամանակ»:
Մայիսի 3-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մայիսի 3-ի ցերեկը, 4-ից 7-ն առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը իր տարակուսանքն է հայտնում առանձին լրատվամիջոցներով տարածված` ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հարցով նախարարության այսպես կոչված “մեկնաբանության” առթիվ:
Արդարադատության նախարարությունը անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ “մեկնաբանությունն” ապատեղեկատվություն է, քանի որ ոչ որպես դրանց աղբյուր հիշատակվող նախարարության լրատվական ծառայությունը, ոչ էլ նախարարության որևէ այլ ստորաբաժանում չէին կարող նման տեղեկատվություն տրամադրել այն պարզ պատճառով, որ նախարարությունը ՀՀ կառավարությանը վերջինիս հարցմամբ ուղղված գրության մեջ եզրակացություն է ներկայացրել Ս. Զոլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ, որը լիովին հակադրվում է այն “փաստարկներին,” որոնք իբրև թե նախարարության անունից վկայակոչվում են այդ “մեկնաբանություններում” (գրության տեքստը կցվում է):
Նախարարության եզրակացությունում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և համալսարանի` որպես պետական ոչ առևտևային կազմակերպության միջև առկա են ենթակայության հարաբերությւոններ` համաձայն “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” օրենքի 9-րդ հոդվբածի 3-րդ մասի: Բացի այդ, համաձայն այդ դրույթի, Կրթության և գիտության նախարարությունը հանդես է գալիս որպես իր ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ի, տվյալ դեպքում` ԵՊԼՀ-ի կառավարումն իրականողնող` ՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմին:
ՀՀ կառավարության` ի դեմս Գիտության և կրթության նախարարի (գործատու), և Ս. Զոլյանի (աշխատող) միջև 2008 թ. մարտի 17-ին կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որով կողմերի միջև ծագել են աշխատանքային իրավահարաբերություններ: Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որն ուղղակիորեն նախատեսում է գործատուի իրավունքը` աշխատողի նկատմամբ կիրառելու կարգապահական պատասխանատվության միջոցներ: Աշխատանքային օրենսգրքին հղում է կատարվում նաև հիշյալ աշխատանքային պայմանագրում (կետ 2.7): Դրանով միանշանակ փաստվում է ոչ թե վարչաիրավական, այլ “սովորական” աշխատանքային իրավահարաբերությունների առկայության փաստը, հետևաբար, ռեկտորի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների, ինչպես նաև այդ հիմքով նրան աշխատանքից ազատելու իրավաչափության հարցն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, այլ ոչ թե վարչական դատարանին, որը քննում է հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Ս. Զոլյանը որպես աշխատանքային օրենսդրության իմաստով աշխատող չէր կարող լինել հանրային ծառայող (տես նաև “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքը): Այս հիմքով նրա և նախարարի միջև վեճը չէր կարող լուծվել վարչական վարույթի շրջանակներում, քանի որ նախարարի հրամանները ոչ թե վարչական ակտեր են, այլ անհատական ակտեր, որոնք ընդունվել են բացառապես աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրի և ՊՈԱԿ-երի մասին օրենքի շրջանակներում:
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ 15 սիրիացի զինվոր է սպանել Հալեպի մոտակայքում:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցները պնդել են, որ սպանված 15 զինծառայողներից երկուսը գնդապետ են:
Բախումների ընթացքում սպանվել են ընդդիմության երկու զինյալներ:
Այդ բախումները հերթական անգամ խախտել են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծով հաստատված հրադադարը, որ ուժի մեջ էր մտել ապրիլի 12-ից:
Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ ՍԵդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին:
Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է ծագել մի տղամարդու հետ, որը բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը եւ նա ներկայացվել է բաժին:
1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել է հարեւանի տանը եւ այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլտեներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը: Այդ պահին իրեն է մոտեցել Արման Վեզիրյանն ու սկսել է վիճել, առաջացել է քաշքշուկ, որին միջամտել է Մանուկյանի հորեղբոր կինն ու թույլ չի տվել, որ վեճը շարունակվի:
Տիգրան Մանուկյանը նշել է, որ ինքը Վեզիրյանին չի հարվածել եւ միայն քաշքշել է նրա շորերից:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Մոսկվայում երեկ ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կրակել է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա:
Ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության` Էլեկտրոլիտնի անցումի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ, բանվորներին է մոտեցել հարբած մի տղամարդ ու կրակել նրանցից մեկի վրա, ապա դանակով հարված հասցրել ու փորձել փախուստի դիմել:
Տուժածը գտնվում է հիվանդանոցում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.