23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայում հայտնի ֆուտբոլային «Ֆենեբահչե» ակումբի հակառակորդների կողմից սոցկայքերում տարածվել է «Ֆեներբահչե»-ի լոգոյի իմաստը «պարզաբանող» գրություն, որտեղ ակնհայտ թշնամություն է սերմանվում հրեաների, հույների և հայերի դեմ։
Սա վկայում է այն մաս ին, որ Թուրքիայում շարունակվում են տարածվել օտարատյացություն և հատկապես քրիստոնյաների դեմ թշնամություն սերմանող հայտարարություններ և գրառումներ։
Գրության մեջ նշվում է, թե «Ֆեներբահչե»-ի լոգոյի ներսում պատկերված է Ալլահի դեմ դուրս եկած Նեմրութ (Բել) թագավորի 5 տերևանի ճյուղը, որը նշանակում է, թե իրենք՝ Իսրայելի որդիները, գալիս են Նեմրութի ցեղից և մուսուլմանների արյունը խմելուց հագեցող խաչակիրներ են։
«Պատահական չէ, որ հայերի կողմից ստեղծված և շատ հայ նախագահներ ունեցած «Ֆեներբահչե»-ի լոգոյի մեջ ներառված են Հայաստանի դրոշի գույները՝ դեղին, կապույտ և կարմիր»,-նշվել է գրության մեջ՝ հիշատակվելով, որ «Ֆեներբահչե» խանութները նման են հունական խանութներին։
Այսօր Կիևյան կամրջից նետված անձը փաստաբան է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ինքնասպան եղած անձի մոտ հայտնաբերվել է Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի պալատի անդամության վկայական: Միքայելյանի մոտ եղել է նաև երկտող. «Իմ այս քայլից հետո խնդրում եմ ինձ ներեք»։
Գ. Շամշյանի տվյալներով, մինչև փաստաբան աշխատելը, ինքնասպան եղածն աշխատել է Շիրակի մարզում որպես դատախազ։
Հիշեցնենք որ, արդեն հայտնել էինք այսօր, մոտ ժամը 11-ի սահմաններում Կիևյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։
Մենք փորձեցինք լուրը ճշտել և մանրամասներ պարզել Փաստաբանների պալատից, սակայն թե, պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի բջջայինին, թե պալատի քաղաքային հեռախոսներին , մեր զանգերը մնացին անպատասխան:
Այսօր՝ մայիսի 3-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես ժամը 11-ի սահմաններում Կիևյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։ Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության, ինչպես նաև 1-03 ծառ–յան աշխատակիցները։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը։
«Առաջին լրատվական» կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, որի վերաբերյալ կայքի խմբագրակազմը հայտարարություն է տարածել:
«Հարգելի գործընկերներ եւ www.1in.am «Առաջին լրատվական»-ի հարգելի ընթերցողներ,
Երեկ` մայիսի 2-ին, ժամը 15:00-ից հետո մեր կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով:
Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները եւ ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման: Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը:
Շնորհակալություն ենք հայտնում մեր մշտական ընթերցողներին հոգատարության համար, չլռող հեռախոսազանգերի եւ քաջալերանքների համար:
Հատկանշական է, որ հայաստանյան առաջատար լրատվամիջոցների առաջին եռյակում գտնվող լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումը իրականացվեց խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ եւ մամուլի ազատության նախօրեին»,-ասված է տարածված հայտարարության մեջ:
Այսօր` մայիսի 3-ին, ժամը 01.35-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 համարանիշի եւ «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր Մկրտչյանին եւ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 23-ամյա Արման Խաչատրյանը, 23-ամյա Արթուր Ավանեսյանը, 23-ամյա Արտակ Սեդրակյանը եւ 22-ամյա Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:
«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Երեկ ես ստացա իմ` «հարգելի ընտրողիս» ծանուցումը, որտեղ գրված է իմ հասցեն` «Կոտայք, Զովունի 5 փ. 110», ինչպես նաև իմ քվեարկելու վայրը: Բայց բացի իմ ծանուցումից [թիվ 739206]` եկել է մեկ այլ ծանուցում [739207]` Մարի Գևորգյան Վրեժի անունով, որին ես պատիվ չունեմ ճանաչելու: Շուրջ 5 տարի իմ տան միակ սեփականատերը լինելով` հավատացնում եմ ձեզ, որ իմ տանը ոչ մի Մարի չի բնակվում և գրանցված չի: Հետաքրքիր է, ինչպես է նա հայտնվել ընտրողների ցուցակում:
Երեք շաբաթ քաղաքական ուժերը և ոստիկանությունը հավատացնում են մեզ, որ գնում են տնետուն, ստուգում են և մաքրում ցուցակները: Իրականում գնալով համոզվում եմ, որ նրանք բոլորը ծույլիկ են և ուժեղ են միայն խոսակցական ժանրում: Գուցե նրանք հույսները դրել են քաղաքացիների՞ վրա, որոնք ոչ միայն կփնտրեն իրենց անունը համապատասխան ցուցակում` համոզվելու համար, որ իրենք կան ընտրացուցակում, այլև կուսումնասիրեն, թե ովքեր են գրանցված իրենց հասցեում: Բայց չէ՞ որ դա ոչ թե քաղաքացիների շահախնդրությունն է, այլ քաղաքական ուժերի կամ «արդար ընտրություններ» խոստացող իշխանությունների, մասնավորապես` ոստիկանության: Իսկ կուսակցությունները պիտի ոչ թե խոսեն, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները, էս ինչպես են իրենք կռվից հետո բռունցքներ թափահարելու [հետընտրական գործընթացներ, հանրահավաքներ և այլն], այլ պիտի գործեին` հնարավոր կեղծիքները կանխելու համար: Իշխանությունն էլ` ՀՀԿ-ն [որովհետև մնացած կոալիցիոն կուսակցությունները «վիզ չեն առնում», որ իրենք իշխանություն են] պիտի ոչ թե երդվեր, թե ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ, այլ բարձրացներ ընտրողների հավատը այդ թափանցիկության նկատմամբ: Ենթադրում եմ, որ նման ծանուցագրեր միայն ես չէ, որ ստանում եմ: 8 քաղաքական ուժ երեք շաբաթ` օրը մի բանի անգամ նույն բաներն էին ասում` արտագաղթ, կոռուպցիա, ստվերային տնտեսություն, անդունդի եզր և այլն: Այն էներգիան, որը նրանբ ծախսում էին հանրահայտ բաները արձանագրելու համար, կարելի էր ուղղել ավելի կառուցողական հունով և կազմակերպել այն մարդկանց, որոնք իսկապես արդար ընտրություններ են ուզում: Իմ կարծիքով` ի դեպ, նման մարդիկ Հայաստանում փոքրամասնություն են կազմում, բայց դա ակտիվ, որակյալ փոքրամասնություն է, որին հնարավոր էր առանց գոռալու և որևէ մեկին վիրավորելու դրդել օգտակար գործերի: Օրինակ` ցուցակները տուն առ տուն իրականում ստուգելու: Քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, և քաղաքական ուժերից և, բնականաբար, նաև` ոստիկանությունից առանձնապես հույս չկա, որ նրանք նպաստելու են ցուցակների «մաքրմանը», լավ կլինի, որ որևէ հասարակական խումբ, որը մեր երիտասարդ բնապահպանների նման ներգրավված չէ քաղաքականության մեջ, մոտակա մեկ տարում ձեռնարկեր այդ գործը:
Իսկ թե ում օգտին է «քվեարկելու» իմ տանը «բնակվող» Մարին` ես չեմ կասկածում»:
Ամբողջ աշխարհն այսօր տոնում է մամուլի ազատության միջազգային օրը, որը նշվում է 1994թ.–ից ի վեր։ Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից հատուկ բանաձևով՝ 1993-ի դեկտեմբերի 20-ին: Իսկ մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այս օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ «ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում»:
«Հրապարակ». Մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը: Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում և Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են: Թերթին տեղեկություններ են հասել, որ դեռևս երեկվանից և ԲՀԿ-ական, և ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Սպառնացել են, որ չմասնակցողները խիստ պատժվելու են, իսկ պատիժը մեկն է լինելու` աշխատանքից հեռացում: Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջև խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին և այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչև Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, և երգով հաղթել ԲՀԿ-ին:
«Հայկական ժամանակ». Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնբաց նիստում երեկ բավարարել է թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի բողոքները թիվ 7 ԸԸՀ որոշումները վերացնելու մասին:
Բողոքների նախապատմությունը հետևյալն է. Փաշինյանը և Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել և խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր եիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են և կայացվել են ոչ օրինական ճանապարհով: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու և նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները սկսել են բացել ընտրակաշառքի տոպրակները: Եվ պատկերացրեք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը առանձնապես ջանքեր չի գործադրում դրա դեմն առնելու համար: Այս ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, շենքը 150 հազար դրամով է «առնում»: Մասնավորապես` վերջինս ամեն շենքից թիրախավորել է 30 ձայն` յուրաքանչյուրի համար նախատեսելով 5000-ական դրամ: Բենզին Ռուբոն այդ գումարները նախընտրում է բաժանել ԺԵԿ-ի պետերի և ՀՀԿ-ական շտաբներում «տասովշիկ» աշխատող երիտասարդների միջոցով:
Թերթն ավելացնում է նաև, որ Չարբախում գտնվող «Մուշ» մսամթերքի արտադրամասի ղեկավարը հորդորել է իր աշխատակիցներին քվեարկել Բենզին Ռուբոյի օգտին: Թե ում է պատկանում այս արտադրամասը, և ովքեր են կանգնած այս հրահանգի հետևում` թերթը կներկայացնի առանձին հրապարակման շրջանակներում: Ի դեպ` Բենզին Ոուբոն երեկ սկսել էր ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Էրեբունի համայնքում: Ասֆալտապատման արդյունքում Բենզին Ռուբոն ակնկալում է ստանալ թաղի տեղական ֆեոդալի «դաբրոն»:
Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուին` Անահիտ Բախշյանին, ապա թերթը տեղեկացնում է, որ վերջինիս անունից Շիրակի 2 Ա հասցեում գտնվող հանրակացարանում second hand-ից հագուստ են բաժանել մարդկանց: Եվ դարձյալ դատախազությունը դրան որևէ ուշադրություն չի դարձրել: Իսկ այն ԲՀԿ-ականները, ովքեր փորձում են «փող» խոսել, անմիջապես հայտնվում են ոստիկանության և դատախազության ուշադրության կենտրոնում: Տեսնես ինչու է դատախազությունը ընտրովի պայքարում ընտրակաշառքի դեմ կամ ինչու է որոշ դեպքերում աջակցում ընտրակաշառք բաժանող թեկնածուին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.