29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Մենք պատերազմի նախաշեմին ենք. վարչապետի երեկվա հարցազրույցը որպես իր տրամաբանական հետեւանք ունենալու է նոր պատերազմը, նոր տարածքային ու մարդկային կորուստները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Ինչ պետք է անել պատերազմը կանխելու համար. ոչ թե պետք է սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, այլ գործադրել հայ-ռուսական դաշինքի ամբողջ ռազմաքաղաքական ռեսուրսը, Հայաստան արագ ներմուծել սպառազինություն, անհրաժեշտության դեպքում նաեւ զինուժ, եթե պետք է բացահայտ արվի ամեն ինչ, պետք է դիմել ՀԱՊԿ-ին կոլեկտիվ անվտանգության 4-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է անհապաղ արձագանք:
Պետք է ընդունել իրանական կողմի խիստ գրավիչ առաջարկները՝ սկսած սպառազինության մատակարարումներից մինչեւ անհրաժեշտության դեպքում նաեւ զինուժի տրամադրում: Ամրացնել Հայաստանի սահմանները Հայաստանի զինված ուժերին զուգահեռ նաեւ դաշնակիցների ուժերով, ոնո քպատրաստ են գալ: Այդ կերպ պատերազմը կկանխվի, հակառակ դեպքում մենք տեսնելու ենք պատերազմի շատ մոլեգին սկիզբ:
Այդ ողջ ողբերգական իրադարձությունների ընթացքում Երեւանը բեմականացնելու է երկիրը պաշտպանելու իմիտացիա, արդյունքում Ադրբեջանն իր ցանկալին փորձելու է ձեռք բերել: Այստեղ կա միայն մեկ բայց. Խոսքը Ռուսաստանի եւ Իրանի հակազդեցության ծավալների մասին է: Եթե այդ երկու զսպող գործոնները աշխատեն, հնարավոր կլինի մեծ աղետից խուսափել»,-ասաց նա:
Երկրապահ կամավորական միությունը փետրվարի 13-ին տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ նախորդ օրը նախնական տվյալներով հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ 40-ամյա Գոռ Ասատրյանը։
Հրապարակված վարկածն ի սկզբանե կասկածելի է եղել մահացածի ընտանիքի, հարազատների համար։ Պարզվում է, որ կամավորական Գոռ Ասատրյանը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են։
«Փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Նշենք, որ Քրեական Օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։
Ռուսաստանը կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու հետ։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեր կողմից կրկին շեշտում ենք, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ», — հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից։
Ռուսաստանը նաև Հայաստանից երկկողմ կապուղիներով համապարփակ բացատրություններ է ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցության «սառեցման» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ հավելել են ԱԳՆ-ից։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև նշել են, որ Երևանը ցուցադրաբար նախընտրել է ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ի կեղծ դիտորդներին։ Մոսկվան հույս ունի, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է լուծվեն վստահելի երկխոսության միջոցով։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2023թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն, խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:
Քննիչի կողմից Ի.Ք-ին և Է.Յ.-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-469-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Թուրքիայի քաղաքացիներ Ի.Ք-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամաբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ասուլիսի ընթացքում:
«Մեկ տարի առաջ պաշտպանության վերաբերյալ որոշում ընդունեցինք, և, կարծում եմ՝ զարգացնելու ենք: Ես մենակ չեմ եկել Հայաստան, մեր պատվիրակության կազմում են Սենատի ներկայացուցիչներ, պատգամավորներ նաև Եվրոպայից: Նրանք ևս նշում են այն կարևորությունը, որը մենք տալիս ենք Հայաստանին: Պատվիրակության կազմում են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ և, իհարկե, արդյունաբերողներ, որոնք Ֆրանսիայում ռազմարդյունաբերության հիմքում են: Հայաստանի զինված ուժերի զարգացման տեսանկյունից կարևոր է վերապատրաստումը, և դրա վերաբերյալ էր ստորագրված փաստաթուղթը: Կլինեն սպաներ, ենթասպաներ, որոնք կվերապատրաստվեն մեր ռազմական դպրոցներում: Արդեն կա ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում և կուղղորդի նաև օդային պաշտպանության ոլորտում՝ հօգուտ ձեր բարեփոխումների:
Երեկ երեկոյան դուք արդեն ստացաք գիշերային տեսանելիության սարքերի, հեռադիտակների առաջին խմբաքանակը: «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակը նույնպես կլինի, շատ չմանրամասնեմ՝ ինչ սարքավորումներ են գալու, բայց դրանք բոլորն էլ պաշտպանական նշանակություն ունեն, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը:
Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար: Այդ ջանքերը թույլ կտան ձեզ ձեր սահմանները լավագույնս պաշտպանել: ՀՕՊ-երի մասին նույնպես խոսեմ՝ եթե Հայաստանը հրթիռների կարիքը ունենա, դրանք ևս կլինեն ձեր տրամադրության տակ: Եվ դա է հավատարիմ ու վստահելի գործընկեր լինելու հանձնառությունը, երբ խոսքը տվյալ երկրի սուվերենությանն է առնչվում»,- ասել է Լըկորնյուն:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է․
«Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական խաղաղ հայտարարություններին։
Եվ ինչ զարմանալի է, որ մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որն, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։
Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական համագործակցությունն ունի մեկ նպատակ՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։
Զինված հոր կողմից պատանդ վերցված 7-ամյա տղան փրկվել է Անկարայում թուրք իրավապահների գործողությունից 12 ժամ անց, գրում է Star թերթը։
«Հ.Վ.-ն (35 տարեկան), իբր ունենալով հոգեկան խնդիրներ և լինելով թմրամոլ, ատրճանակով պատանդ է վերցրել որդուն՝ Մ.Ե.Վ.-ին, չցանկանալով նրան տալ կնոջը՝ Ս.Յու.-ին, որից ամուսնալուծվել է երկու շաբաթ առաջ։ Հ.Վ.-ի բնակության վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ ջոկատայիններ, հրշեջ և շտապօգնության բրիգադ»,- գրում է թերթը։
Այն բանից հետո, երբ 12 ժամ համոզելուց հետո Հ.Վ.-ն բացասաբար է արձագանքել հատուկ ջոկատայիններին, տղային փրկելու գործողություն է կազմակերպվել։
«Փոխհրաձգությունից հետո Հ.Վ.-ն վիրավորվել է ոտքից և վնասազերծվել, նրա որդուն հոգեբանական օգնություն է ցուցաբերվում»,- հավելել է թերթը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելոքյանի նախագահությամբ, մերժեց դատապարտյալ Մհեր Ենոքյանին՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ փոխարինելու մասին միջնորդությունը։
Նշենք, որ միջնորդագիրը ներկայացրել է «Վարդաշեն» ՔԿՀ պետը։ Դատախազն առարկել էր՝ հիշեցնելով, որ Մհեր Ենոքյանը չի ընդունել արարքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, ավելին, մինչև 2019թ․ սեպտեմբերը Ենոքյանը համարվել է փախուստի հակում ունեցող դասական դատապարտյալ։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել էր ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2022թ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։
Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։
Նա հանցագործություն է անվանել այնտեղից վտարված հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին չխոսելը։
Նախկին արտգործնախարարը հավելել է, որ այսօր այս հարցը պետք է բարձրացվի, սա իրական խնդիր է, և ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։
Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հայտարարությունները հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու անհրաժեշտության մասին, այնպես որ ցանկացած հարցում է հնարավոր դաշնակից գտնել, եթե հաջողվում է խնդիրը ձևակերպել այնպես, որ հետաքրքիր լինի այն։
«Նույնիսկ Ադրբեջանն է խոսում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի մասին, թեև նրա ընկալումը մի փոքր այլ է։ Վերադարձի իրավունք կա, և դիվանագիտական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել երաշխիքներ և պայմաններ, որ հայերն իրենց ապահով զգան վերադառնալիս։ Եթե Հայաստանի իշխանություններն իրենց վրա վերցնեն այդ գործը, ապա գաղափարի իրագործման հավանականությունը 60-70 տոկոսի սահմաններում էր։ Առանց այս աջակցության այս հավանականությունը 50%-ից ցածր է»,- նկատել է նախկին նախարարը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ կգիտակցեն այս հարցի կարեւորությունը։ Օսկանյանի կարծիքով, հայերի վերադարձով Լեռնային Ղարաբաղ, միջազգային երաշխիքների առկայության դեպքում, հնարավոր կլինի կայուն խաղաղության հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Օսկանյանը Լեռնային Ղարաբաղն անվանել է տարածաշրջանի ամենահայկական տարածքը, և ոչ ոք չպետք է բողոք ունենա այս փաստի դեմ։ «Հայաստանը խոսում է ամեն գնով խաղաղության մասին, բայց Ադրբեջանը խոսում է ոչ թե դրա մասին, այլ այսպես կոչված ռեւանշիզմի վերացման մասին։ Այս երկու ինքնաթիռները չեն կարող շփման կետ ունենալ։ Ադրբեջանի կողմից այս, այսպես կոչված, ռեւանշիզմը նշանակում է մեր իրավունքների պաշտպանություն։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն լինի գոնե մասամբ արդարացի։ Գոյություն ունի միջազգային իրավունք, որը թույլ է տալիս հակամարտությունների արդյունքում տեղահանվածներին վերադառնալ իրենց տները։
Ադրբեջանն ասում է՝ թող վերադառնան որպես Ադրբեջանի քաղաքացի։ ԱՄՆ-ը բարձրացրել է նշաձողը և ասում է. «Մենք այնպես կանենք, որ հայերի հետ ոչինչ չպատահի, երբ նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ»: Մենք մեր կողմից ասում ենք, որ լրացուցիչ մեխանիզմ է պետք։ Կոչ ենք անում միջազգային երաշխիքների առկայության դեպքում հայերին հավաքական վերադարձնել»,- պարզաբանել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը։
Նրա խոսքով, հայերը կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, եթե լինի Լեռնային Ղարաբաղ-ԵԱՀԿ կամ Լեռնային Ղարաբաղ-ՄԱԿ մակարդակով համատեղ վարչակազմ, որը կարող է լինել անցումային և ժամանակավոր։
«Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի կունենան բանակցություններ, որոնց արդյունքում նրանք կգան հայության ճակատագրի խնդրի լուծմանը։
Ես չեմ խոսում ինքնավարության կարգավիճակի կամ այլ կարգավիճակի մասին։ Թող ժողովուրդն ինքը որոշի դա ապագայում։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են դա մտցնել իրենց օրակարգ, քանի որ հենց իրենց սխալների պատճառով են այս մարդիկ հայտնվել ստեղծված իրավիճակում։ Նրանց սխալների արդյունքում կորել է Լեռնային Ղարաբաղը։ Նրանք պարտավոր են նպաստել հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի պահանջին։
Եթե Հայաստանի իշխանություններն ավելի վաղ, ինչպես ասացի, բարձրացնեին Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի հարցը, ինչպես դա խորհրդային տարիներին էր, ապա այսօր իրավիճակն այլ կլիներ»,- ասաց Օսկանյանը։
Նա Հայաստանի իշխանություններին կոչ արեց լսել իրեն, վստահություն հայտնելով, որ միջազգային հանրությունը կաջակցի այս օրակարգին և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը, հակառակ դեպքում իրավիճակը էլ ավելի կվատթարանա։
Նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել աշխատել իշխանությունների հետ միասին։
Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին, որը հետախուզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի ծերունուն գլխատելու և մի շարք այլ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։
Մինչդեռ, ՀՀ իշխանությունները, ինչպես պարզվեց, ջանքեր չեն էլ գործադրել հենց ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն ՀՀ արտահանձնելու, ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Զեյնալլին ադրբեջանցի ռազմական հանցագործ է, ով վայրագություններ է կատարել Արցախում՝ նա Արցախում գլխատել է անպաշտպան ծերունու։
Բացի այդ, ինչպես հայտնում է Infotek-ը, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։
ՀՀ գլխավոր դատախազությունից, անդրադառնալով հետախուզման և ձերբակալման մասին լուրերին, նշել էին, թե «Դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում»։ ՔԿ-ն որևէ կերպ չարձագանքեց տեղեկությանը և միայն ՀՀ ՆԳՆ-ն ավելի ուշ պաշտոնապես հաստատեց ՀՀ-ի կողմից Զեյնալլիի նկատմամբ սպանության համար միջպետական հետախուզման փաստը։ Թե ինչ հոդվածներով է հետախուզվում հանցագործը՝ հայտնում են ոչ թե ՀՀ պատկան մարմինները, այլ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ որի՝ ադրբեջանցին մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների և վարձկանության մեջ։
Իսկ թե արդյո՞ք ՀՀ-ն միջնորդագրով դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին՝ պխահանջելով ադրբեջանցի ռազմական հանցագործին ՀՀ-ին փոխանցել, թե՝ ոչ՝ այդպես էլ պարզ չդարձավ։ ՀՀ Գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցապնդումներին, թե ՀՀ ԳԴ-ն դիմե՞լ է ՌԴ-ին՝ պահանջելով արտահանձնել ադրբեջանցուն՝ պատշաճ որևէ պատասխան ստանալ այդպես էլ չհաջողվեց, միայն նշեցին, թե նրա հետախուզման և ձերբակալման հարցերով՝ դիմել ՆԳՆ-ին; Ընդ որում, թեև օրենքի համաձայն՝ նման լիազորություն ունի Գլխավոր դատախազը, այդուհանդերձ, դիմեցինք նաև ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ի վերջո միջնորդագիր ներկայացվել է, թե ոչ, արդյո՞ք գործընթաց է իրականացվում։ ՆԳՆ-ից էլ նշեցին՝ «այդ հարցով դիմեք դատախազություն»։
Փաստացի, ՀՀ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել, անգամ՝ միջնորդագիր չեն ներկայացրել, արդյունքում՝ ռազմական հանցագործն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.