29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցում, քանի որ այդ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ։ Այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին:
Լրագրողների այն հարցին, թե այս կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ, և, իհարկե, դա կհստակեցնենք»։
«Որովհետև եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ («սառեցված անդամակցություն» — Խմբ.) դե յուրե պարզապես գոյություն չունի ՀԱՊԿ ծրագրում։ Մենք կշփվենք, կիմանանք», — հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։
Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։
Ռուսական «Глухарь» հեռուստասերիալի դերասան Կիրիլ Կանախինը հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պետական դավաճանության համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ռազմական դատարանին հղումով։
Դատարանը Կանախինին մեղավոր է ճանաչել դավաճանության մեջ՝ հակառակորդի կողմն անցնելու համար։
Ըստ դատավճռի՝ նա պատիժը պետք է կրի հատուկ ռեժիմի գաղութում։
Մինչ այս դատախազությունը հայտարարել էր, որ 41-ամյա դերասանը միացել է Ռուսաստանի կամավորական կորպուսին (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված ահաբեկչական կազմակերպություն) և առնվազն երկու անգամ ապօրինի հատել պետական սահմանը, մասնակցել Բրյանսկի և Բելգորոդի շրջանների վրա հարձակմանը։
Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է։
Այս մասին Իլհամ Ալիևն ասել է փետրվարի 26-ին օկուպացրած Արցախի Ասկերանի շրջանի Իվանյանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
««Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը» (չակերտները՝ Tert.am), պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»» (չակերտները՝ Tert.am),- նշել է Ալիևը։
Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։
Թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։
Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ՝ նկատի ունենալով ժամանակակից Հայաստանի ՈՂՋ տարածքը։ Սակայն Ադրբեջանը դեռևս չի ծրագրում որևէ բան փոխել կամ ճա
ԱԺ-ում լրագրողները ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես ստացվեց, որ Ռուսաստանի հայ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող և միջազգային հետախուզման մեջ գտնվողն ադրբեջանցուն ընդամենը 2 ժամվա ընթացքում փոխանցեցին Բաքվին:
«Հարցում են արել, պատասխանել ենք և չենք ուշացրել: «Դա ընթացակարգ է, որից մենք չենք շեղվել: Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվում է, թե ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է հմիջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք»,-ասաց նա՝ չկարողանալով պատասխանել հարցին, թե այն պահին, երբ իրենք պատասխան էին ուղարկում ՌԴ, ադրբեջանցին արդեն ազա՞տ էր արձակվել, թե ոչ:
France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որտեղ գերակայում է Մոսկվան, «սառեցված է»։
Միաժամանակ Փաշինյանը հաստատել է, որ ռուսական ռազմաբազան պահպանելու հարցը Հայաստանի օրակարգում չկա։ Այս և այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք ռուսական կողմի կարծիքն իմանալ:
ArmLur.am-ը խոսել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ. ով պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանին այլևս բարեկամ չի համարում, սակայն պաշտոնապես ժամանակ չունի դրա մասին հայտնելու՝ ավելի կարևոր գործերով են զբաղված։
1. Ձեր կարծիքով, սա ի՞նչ հետևանքների կհանգեցնի: Այս հայտարարություններից հետո նախագահ Պուտինը քայլեր կձեռնարկի՞ Փաշինյանին պատժելու համար։
– Պուտինը հիմա ավելի կարևոր գործերով է զբաղված, քան Փաշինյանին պատժելը։ Իսկ Փաշինյանն արդեն վաղուց է պատժում իրեն ու իր Հայաստանին։ Հայաստանը դե ֆակտո դադարեց լինել ՀԱՊԿ անդամ և այդպիսով մնաց ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐԻ՝ առանց արտոնյալ գներով զենքի։ Մնացած ամեն ինչ ժամանակի հարց է՝ ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից, Հայաստանի անջատումը միասնական ՀՕՊ-ից և այլն։
France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել է, որ «ռուս պաշտոնյաները կոչ են անում տապալել Հայաստանի օրինական իշխանությունը»։
2. Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը.
– Չգիտեմ։ Ես չեմ կարող կարդալ Փաշինյանի մտքերը:
Օրերս Ռուսաստանը նախ ձերբակալեց, ապա ազատ արձակեց մի ադրբեջանցու, ում համար Հայաստանը հետախուզում էր հայտարարել Հադրութում հայ ծերունու գլխատման համար, իսկ այժմ նա արդեն Բաքվում է։
3. Ինչու՞ Ռուսաստանը նման քայլի դիմելու եւ կալանավորին Հայաստան տեղափոխելու փոխարեն ձերբակալվածին վերադարձրեց Ադրբեջան։
-Ես ամբողջական տեղեկատվություն չունեմ այս հարցի վերաբերյալ։ Փորձից գիտեմ, որ շատ բան կախված է ներկայացված փաստաթղթերի որակից։
4. Ինչպիսի՞ արձագանքներ ու արդյունքներ եք տեսնում նման իրադարձություններից ու քննարկումներից հետո։ Հայ-ռուսական հարաբերությունները վատթարանո՞ւմ են։
– Հիմնական արդյունքը ձեռք կբերվի շատ շուտով, սա Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները հասցնում է նվազագույնի, եթե ոչ զրոյի։ Գործնականում դա կլինի Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուսական զորքերի կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը։
«Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում».
Վարչապետը հավելեց, որ եթե Երեւանի պահանջները մնան անպատասխան, «հետեւանքներ» կլինեն։
5.Ի՞նչ հետեւանքներ նկատի ունի Փաշինյանը, ի՞նչ եք տեսնում այս տողերի տակ։
– Հուսով եմ, որ Փաշինյանի ամենավատ սպառնալիքը Ռուսաստանին կլինի դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու համար Հայաստանը Ռուսաստանի հետ դեռ ընդհանուր սահման չունի։
Որևէ կասկած չկա, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր կառուցակարգերը հստակ հրահանգ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառելու և դրանք «փոխարինելու» զանազան բարբարոսական տարբերակներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով.
«Արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կողմից տարածված հերթական բարբաջանքում ևս ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխավանը՝ ինչ-որ «Արազդայան»։
Սա հստակ ցուցիչ է, որ հենց այժմ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալուն միտված հիբրիդային պատերազմ, որում շատ կարևոր են դիտարկվում տեղանունները։
Սա նաև հոգեբանական ճնշման փորձ է մեր հասարակության վրա, որովհետև, եթե հազարամյակների մեր պետականության հիմնական կենտրոններից Արարատյան դաշտի մի հատվածը սկսում է «կոչվել» այստեղ մի կարճատև ժամանակահատված իր հոտերն արածեցրած ինչ-որ վաչկատուն դավալու ցեղի անունով, ապա կասկածի տակ է դրվում այդ տարածքի՝ մեր պետությանը և ազգին պատկանելն ինքնին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել»։
Նրա խոսքով, Արևմուտքի երկրներն ու կազմակերպություններն այդ մասին լռել են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել։
ԱՊԱ-ի փոխանցմամբ, Էրդողանը նման հայտարարություններ է արել Սաքարիայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Էրդողանը նշել է, որ «տարածաշրջանի երկրների ուժը կարող է բխել նրանց միասնությունից»։
Բելառուսը միանգամայն հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Մենք դրան միանգամայն հանգիստ ենք արձագանքում, եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն (կազմակերպություն-Խմբ.) չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել, պարզաբանել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել.«Դուրս գալը հեշտ է. իսկ հետո նորից մտնելը դժվար կլինի: Պետք չէ դուրս գալ, կարիք չկա ինչ-որ բան սառեցնել»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունը հայտնել է. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ վաղը կերևա»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.