29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայում գտնվող Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցավ վթար։ Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածեց է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ՝ մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում՝ Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներում։
Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը։
Քչերը գիտեն, որ Չեռնոբիլի աղետից 4 տարի առաջ նույնանման աղետի առաջ է կանգնած եղել նաև Հայաստանի ԱԷԿ-ը, որը սակայան հաջողվել է կանխել։
Panorama.am-ը զրուցեց էներգետիկ փորձագետ, Հայաստանի էներգետիկայի նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանի հետ, որի եղբոր՝ ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Վիլեն Արզումանյանի(1926-2004 թ.) շնորհիվ է հնարավոր եղել կանխել աղետը։
«1972 թվականին, երբ ՀԱԷկ-ը նոր էր սկսել կառուցվել, նոր էր մոնտաժվում, եղբայրս Հրազդանի հիդրոկայանների ցանցի գլխավոր ինժեներն էր և տեղափոխվեց ՀԱԷԿ՝ որպես գլխավոր ինժեներ։ 1976 թվականին գործարկվեց ատոմակայանի առաջին բլոկը, և սկսել էր կառուցվել երկորդ բլոկը։
1978 թվականին Խորհրդային Միությունը նրան ուղարկեց Բուլղարիա, որտեղ ատոմակայան էր կառուցվում և այնտեղ գլխավոր ինժեներն էր։ 1981 թվականին, Բուլղարիայում գործարկելով առաջին բլոկը, Վիլենը վերադարձավ Հայաստան։ Նույն թվականի վերջում նրան նշանակեցին ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեների տեղակալ և 1982 թվականի հոկտերմբերի 13-ին միջադեպը եղավ, որի ժամանակ նա փրկեց մեր ատոմակայանն «առաջին Չեռնոբիլը» լինելուց։
Ատոմակայանում ստորերկրյա ջրերից վերցվող ջուրը 6 կվ հզորությամբ պոմպերով ուղարկնվում է հովացման աշտարակ։ Այդ օրը, առավոտյան պոմպերը դադարել են գործել, խափանում է եղել։ Հետագայում պարզվել է, որ պոմպերը սնուցող մալուխների վրա կարճ միացում էր եղել։
Քանի որ ջրի մղումը չկար, ռեակտորի հովացումը կանգնել էր, ջերմաստիճանը բարձրացել էր 400 աստիճանից։ Ռեակտորում հովացումը չկար և ռադիոակտիվությունը բարձրացել էր 90 աստիճանից բարձր։ Ատոմակայանի աշխատակիցները վախեցել և ատոմակայանի ցանկապատից դուսր էին եկել։
Եղբայս այդ ժամին ՀԽՀ ԿԿ կենտրոնական կոմիտեում է եղել, որտեղ տեղեկանալով միջադեպի մասին, ղեկավար կազմի հետ եկել է ատոմակայան։ Նա վազել է ներս՝ ռեակտորի մոտ, տեսել է մալուխների վիճակը և հասկացել, որ ոչ մի տեղից հոսանք չի կարող հասցնել։
Վիլենը մոնտաժ անողներից բերում է 6 կվ հզորության համապատասխան երկրորդ մալուխը, այն էլեկտրական ենթակայանից միացնում են պոմպերին։ Նա պատմում էր, որ երբ հոսանքը միացրել են, սկզբից պոմպերը հակառակ ուղղությամբ են աշխատել։ Այնուհետև փոխել են մալուխների միացան ֆազերը և ռեակտորը սկսել է հովանալ։ Եղբայրս երբ տեսել է, որ ռադիոակտիվությունը արդեն նվազում է, նյրադային գերլարվածությունից ուշաթափվել է։
Այդ օրը երեկոյան Մոսկվայից Երևան է ժամանում ատոմակայանների մասնագետների խումբ, բայց նրանց խնդիրն արդեն լինում է միայն վթարի պատճառների բացահայտումը և գույքագերում՝ ոչ թե կանխումը»,-պատմեց Էդվարդ Արզումանյանը։
Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպման ժամանակ, գրում են տեղի լրատվամիջոցները:
«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է», — ասել է նա։
Նշենք, որ Մակրոնն իր վերջին ելույթներից մեկում ասել էր.«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»:
Նախ որևէ մեկը չի հայտարարել թե ներքին հանդը ՌԴ պատասխանատվության գոտին է եղել։ ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե իշխանության տարբեր պաշտոնյաներ, այդ թվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, հայտարարում էին, որ Ներքին Հանդն հանդիսանում է ռուսական պատասխանատվության գոտի։
«Ինչ է նշանակում՝ ՀՀ որևէ հատված հանդիսանում է երրորդ երկրի պատասխանատվության գոտի, ռուսական զորքերն այնտեղ ինչ մանդատով են կանգնած, իրավական ինչ պայմանագրի հիման վրա, ինչ պատասխանատվություն ունի»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց,
որ այս միջադեպով հնչել է ահազանգ և այդ ահազանգը քննվում է, հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը։ «Այդ քննության արդյունքում կհասկանանք՝ կա խոչընդոտ, թե չկա խոչընդոտ, մնացած հարցերի պատասխաններն էլ վստահաբար տեղավորվում են այդ համատեքստում»։
Աննա Գրիգորյանը պնդեց իր հարցը, թե ռուս սահմանապահը, որ կանգնած է Ներքին Հանդում՝ ինչ մանդատ ունի, որևէ գործողություն կանխարգելելու մանդատ ունի, թե ոչ։ «Եթե հայտնվել է այնտեղ, պետք է չէ ինչ որ պայմանագիր լինի, որի արդյունքում հայտնվել է այնտեղ»։
Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանն սպոնտան ձևով են ձևավորվել՝ «ձեզ հայտնի իրադարձությունների բերումով»։
« Տվյալ դեպքում՝ ռուս սահմանապահների մանդատ և պայմանագիր գոյություն չունի, եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ապա սրանից նաև համապատասխան հետևություններ պետք է արվեն»,- ասել է երկրի վարչապետը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որ «չնայած ռուս զինվորականների ներկայության Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ, ռուսական կողմը չի կարողացել կանխել վերջին միջադեպը»։
«Մենք բացառապես բացասական ենք գնահատում նման հայտարարությունները։ Սա առաջին անգամը չէ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը, պարզապես, կարծում եմ, Արևմուտքում որևէ մեկին հաճոյանալու համար։ Միգուցե մենք կարող ենք ինչ-որ պատճառներ գտնել Ռուսաստանին քննադատելու համար։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան: Այնտեղ, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, 2021 թվականին տեղակայվել է ԱԴԾ սահմանային ծառայության դիրք։
Բայց միևնույն ժամանակ, այժմ, ինչպես գիտենք, Հայաստանում հետաքննություն է տարվում սահմանագոտում սադրանքները կանխելու և զսպվածություն պահպանելու հրամանի կատարման վերաբերյալ։ Ռուս սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ, քանի որ նրանք 30 տարի հսկում են հանրապետության սահմանները և բազմիցս ապացուցել են իրենց պահանջված լինելը։
Ի տարբերություն մեր սահմանապահների, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են: Նրանց հիմնական զբաղմունքը Ռուսաստանի և Իրանի հետախուզական գործունեությունն է։ Եվ, իհարկե, մի փոքր ինքնափիար»,- ասել է Զախարովան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է. «Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է ասում իմ երկրի մասին, ես շարունակելու եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ»։ Սակայն, սա ասվում է քողարկման համար: Ադրբեջանը, անկախ իր հրապարակային կոշտ ելույթներից, կուլիսներում աշխատում է այլ երկրների հետ իր հակամարտությունները կարգավորելու համար:
Անցյալ շաբաթ ես գրել էի, թե ինչպես է Ադրբեջանը խնդրել Իսրայելի կառավարությանը միջնորդել Ֆրանսիային՝ բարելավելու իրենց հարաբերությունները, որոնք վերջին տարիներին վատթարացել էին արցախյան հակամարտությունում Հայաստանին Ֆրանսիայի աջակցության պատճառով։ Այն բանից հետո, երբ Իսրայելը մերժեց Ալիևի խնդրանքը՝ միջնորդ լինել Ֆրանսիայի հետ, Ադրբեջանը սկսեց այլ ուղիներ փնտրել Եվրոպայի հետ իր հարցերը լուծելու համար։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելուց հետո, Ալիևը խնդրեց Արաբական պետությունների լիգային միջամտել եվրոպացիներին՝ Ադրբեջանի կարգավիճակը վերականգնելու համար։ 2024 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի խնդրանքով Արաբական լիգայի Խորհրդարանի նախագահ Ադել բին Աբդուլ Ռահման Ալ-Ասումին նամակ հղեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին՝ բողոքելով ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևից, որը մերժում է վավերացնել Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը։
Արաբական խորհրդարանի նախագահը ԵԽԽՎ-ին ասաց. «Արաբական խորհրդարանն իր խորը ափսոսանքն է հայտնում այս բանաձևի ընդունման կապակցությամբ։ Ադրբեջանի Հանրապետությունն արաբական պետությունների բարեկամ և ռազմավարական գործընկերն է և կարևոր ու ազդեցիկ դեր է խաղում մշակութային բազմազանության պահպանման և քաղաքակրթությունների միջև երկխոսությունը խթանելու համար.… Ադրբեջանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից և մեծ դեր է խաղում այս կազմակերպության գործունեության խթանման և նրա սկզբունքներին ու նպատակներին հասնելու գործում: Համաշխարհային մակարդակում այն համատեղ ջանքեր է գործադրում լարվածությունը և հակամարտությունները նվազեցնելու համար…․»:
Այնուհետև Արաբական խորհրդարանի նախագահը ԵԽԽՎ-ին խորհուրդ տվեց. «Բազմակողմ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է լինի տեսակետների հաշտեցման գործիք և դիմադրության պատ բոլոր պառակտումների առջև, և հավելյալ արժեք խաղաղության ու հանդուրժողականության սկզբունքների տարածման համար»։
Նամակն ավարտվում էր ԵԽԽՎ-ին կոչ անելով վերանայել իր ավելի վաղ ընդունած բանաձևը, որը մերժել էր վավերացնել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հավատարմագրերը, «որոնք հակասում են երկխոսության և համագործակցության սկզբունքներին»:
Բնականաբար, Ադրբեջանի խորհրդարանը (Միլլի Մեջլիս) անմիջապես հրապարակեց Արաբական խորհրդարանի նամակը, որը հրապարակել էին նաև ադրբեջանական մի շարք թերթեր։
Շատ տարօրինակ է, որ Արաբական խորհրդարանը միջամտել է ԵԽԽՎ-ի գործերին՝ արաբական պետությունների հետ կապ չունեցող հարցի շուրջ։ Ադրբեջանն Արաբական լիգայի ոչ անդամ է, ոչ էլ դիտորդ։ Ինչպե՞ս կարող է Արաբական խորհրդարանի նախագահը Ադրբեջանին անվանել «արաբական պետությունների բարեկամ և ռազմավարական գործընկեր», երբ նա Իսրայելի դաշնակիցն է և միլիարդավոր դոլարների իսրայելական զենք է գնում։ Դա էր պատճառը, որ նախկինում Արաբական լիգայի կողմից մերժվել էր Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքը։ Արաբական խորհրդարանի՝ ԵԽԽՎ-ին նամակ գրելու պատրաստակամության միակ հնարավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը զբաղված է «խավիարային դիվանագիտության» իր սովորական պրակտիկայով, ինչը նշանակում է, որ նա շատ առատաձեռն նվիրատվություն է արել Արաբական լիգային։ Հետևաբար, Արաբական խորհրդարանի հայտարարությունն Ադրբեջանի երկխոսության և խաղաղության ձգտման մասին իրականության հետ որևէ կապ չունի։
Քանի որ Հայաստանը 2005 թվականից դիտորդի կարգավիճակ ունի Արաբական պետությունների լիգայում, ինձ հետաքրքիր է իմանալ՝ արդյոք Լիգայում Հայաստանի ներկայացուցիչը տեղյա՞կ էր, որ Արաբական խորհրդարանը դիտարկում էր նման նամակ ուղարկել ԵԽԽՎ-ին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի։ Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ է նա ձեռնակել (եթե այդպիսիք եղել են)՝ առարկելու նման նամակ ուղարկելու դեմ:
Արաբական լիգայից բացի, Ադրբեջանը ԵԽԽՎ-ում իր լոբբիստական ջանքերն իրականացնում է իր մեծ եղբոր՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջոցով։ Թուրքիայի նախկին արտգործնախարար և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր Յաշար Յակիսը փետրվարի 25-ին ARAB NEWS-ում գրել է. «Թուրքիան կտրականապես դեմ է արտահայտվել Ադրբեջանի [ԵԽԽՎ-ից] կասեցմանը… Եթե նույնիսկ կասեցվի Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, նա կարող է գոյատևել առանց անդամ լինելու»։
Ավելի վաղ՝ փետրվարին, երբ Ալիևն այցելեց Էրդողանին Անկարայում, Թուրքիայի նախագահը խոստացավ անել հնարավորը «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հավատարմագրերը վավերացնելու համար։ Մենք կշարունակենք մեր աջակցությունն ու ջանքերը Ադրբեջանին, քանի դեռ որոշումը [հավատարմագրերը չվավերացնելը] չի չեղարկվել»։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան շեշտելու է, որ ԵԽԽՎ-ն պետք է հարթակ լինի «խորհրդարանական ժողովրդավարության, այլ ոչ թե հակամարտության» համար։ Սակայն Ալիևն ու Էրդողանը չունեն խորհրդարանական ժողովրդավարություն և խաղաղություն իրենց սեփական երկրներում։
Եթե Ալիևն իսկապես չմտահոգվեր, թե այլ երկրներն ինչ գործողություններ են ձեռնարկում Ադրբեջանի դեմ, նա այդքան ջանք չէր գործադրի Արաբական լիգայի և Էրդողանի լոբբինգի համար՝ ԵԽԽՎ-ում իր երկրի հավատարմագրերը վերականգնելու նպատակով։ Նա պարզապես կանտեսեր ԵԽԽՎ-ի որոշումը։
Ճշմարտությունն այն է, որ Ալիևը խորապես մտահոգված է իր իմիջի համար։ Բռնակալների մեծ մասը, խախտելով ներքին և միջազգային բոլոր օրենքները, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնի իր հանցագործությունները և փորձի հրեշտակ ձևանալ ամբողջ աշխարհի աչքի առջև։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
“Մի քիչ վստահեք էլի մեր քաղաքական դիրքորոշմանը”: Սա Ալենի այսօրվա խնդրանքն էր ՀՀ լրագրողներին, որոնք ակնհայտորեն պատրաստ չէին ընդունել Ալենի բացահայտ մանիպուլյացիաները: այս մասին գրել է Արտակ Զաքարյանը.
«Ինչպե՞ս վստահեն դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող, քաղաքական ցինիզմի անգերազանցելի ապիկարներին, ովքեր երկիրը հասցրել են ողբերգության ու միջազգային մուրացիկության: Իր հայրենի Ակնաից (Աղդամ) խրոխտ լուսանկարներ հրապարակած, բանակցային փոխզիջումները մերժող, իսկ հիմա հայկական Արցախն ու Հայաստանի ապագան ուրացող ԱԺ նախագահի աթոռին կցված կերպարը՝ խնդրում է վստահել իրենց դիրքորոշմանը:
Հայաստանը կանգնած է ծանր իրադարձությունների շեմին, որի հեղինակները թքած ունեն մեր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի վրա: Այնպես ինչպես չեն մտածել արցախահայության կյանքի և ունեցվածքի մասին: Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել:
Նիկոլը, Ալենը և մյուսներն ընդամենը քաղաքական կատարածուներ կամ վարձկաններ են այդ հարցում: Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունների ֆոնի վրա, հակառուսականություն սերմանելով՝ հերթական “քաղցր թույնն” են լցրել Հայաստանի քաղաքացիների թեյի բաժակի մեջ: Իսկ սրանք, այդ բաժակը հեռանելու փոխարեն՝ վարպետորեն խառնում և հրամցնում են հայ ժողովրդին:
Հայաստանի շահերի, տարածքների և հայ զինվորի արյան հաշվին իշխանություն պահելու առևտուր անողները՝ չեն կարող գիտակից քաղաքացիների մոտ վստահություն ունենալ:
Հ.Գ.
Իշխանությունների վերջին շրջանի տարբեր հայտարարությունների տողատակերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում, սահմաններում կազմակերպված ռազմական գործողություններ կարող են լինել: Մեղավորն ինչպես միշտ կլինեն նախկինները, ռուսները, և բանակային ստորաբաժանումները»:
Հետքը գրում է՝ 2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։
Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։
ԱՄՆ գանձապետարանն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող հարյուրավոր ընկերություններ:
Պատժամիջոցներով ԱՄՆ-ն սահմանափակում է նշված ընկերությունների և անձանց մուտքը ԱՄՆ, ֆինանսական և այլ տարատեսակ գործարքները, տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը և այլն։ Այլ խոսքով՝ «սառեցնում են» կապերը նշված ընկերությունների և անձանց հետ՝ փորձելով սահմանափակել նրանց գործունեությունը, ռուսական ռազմարդյունաբերությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունը և տնտեսապես հարվածել Ռուսաստանին։
Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն (OOO ГЕОПРОМАЙНИНГ):
Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Հարցին ի պատասխան, թե ինչպես այս պատժամիջոցները կարող են ազդել «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվների վրա, հայաստանյան «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը խնդրեց գրավոր նամակ ուղղել խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։ Հարցման պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։
Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։
Երկու ընկերություններում էլ Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու եկավ Տրոցենկոներին փոխկապակցված անձ՝ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Փետրվարի 29-ին ժամը 17։00-ին Ազատության հրապարակում կկայանա հանրահավաք։ Դրան ընդառաջ «Միասին» շարժման անդամ, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն ասաց՝ այդ օրը ներկայացնելու են իրենց քաղաքական օրակարագը, բանակցային գործընթացի արդյունքները, ապագա կառավարման մասին ծրագրերը։
«Մենք կներկայացնենք, թե ինչու հենց այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից. Ամեն օրվա նրա գործունեությունը, եթե նկատում եք, բերում է այ համոզման, որ նա սուրէ կապել բոլորիս գլխավերևում»,-ասաց Արամ Գ. Սարգսյանը։
Նրա խոսքով, հնարավոր չէ պատկերացնել մի պետություն, որի ղեկավարն առաջնորդվում է մեկ այլ պետության գաղտնի ծառայությունների երաշխավորություններով կամ հանձնարարություններով։
«Ես իրավունք ունեմ նման բան ասել, քանի որ այդ անձը՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադառնալուց հետո հանդես չի եկել հաշվետվությամբ ու չի ասել, թե ինչ գործ ուներ վարչապետը կամ պետությունը կառավոող ուժի առաջնորդը գաղտնի ծառայության ղեկավարի հետ հանդիպում անցկացներ Մյունխենում»,-ասաց բանախոսը՝ հորդորելով խորհրդարանական ընդդիմությանը հարցում անել, թե ինչ է պայմանավորվել Փաշինյանը Մյունխենում։
Արամ Գասպարյանը մտահոգություն հայտնեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։
«Ես չգիտեմ, թե ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են։ Ես ուզում եմ իմանալ, նրանք հաշվարկե՞լ են բոլոր վտանգները, որոնք կախված են պետության ու հայրենիքի գլխին։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ասում ենք, եթե եթե այս իշխանությունը մի օր ավել մնա, նոր արհավիրք է բերելու։ Մեզ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունն այդ քայլն իրականացնելու համար, առավել ևս մենք ունենք վճռականություն ու բանակցային պայմանավորվածություններ։ Անհրաժեշտէ հենց ամսի 29-ին գալ հրապարակ»,-ասաց նա։
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։
ՔԿ-ից մանրամասնում են, որ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։
Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա․ Զաքարյանը մահացել է։
Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Վարչապետը արձանագրել է, որ ՀԱՊԿ-ին փաստացի մեր չմասնակցությունը իրենից ներկայացնում է սառեցած հարաբերութուններ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Չե՞ք ուզում գաք նայեք որն է, դուք ՀՀ սահմանը ճանաչու՞մ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով ո՞ր սահմանով է անդամագրվել, քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը պատասխանեց․
«Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի, ուզում եմ մի քիչ վստահեք ներքաղաքական դիրքորոշմանը ու մարտավարությանը, վստահեք մի քիչ էլի։ Շատ բաներ կան, չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները։
Չեմ հասկանում այն տրամաբանությունը, որ անընդհատ երազում ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք։ Ես կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունը ապահովելն է ու ամբողջը զամբյուղի մեջ չդնելը։ Մենք այդպես արեցինք ու երբ եկավ x պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, պարզվեց մեր դաշնակիցը դա թույլ տվեց ու նաև շատ բաների վրա աչք փակեց։
Հետո էլ մեզ մեղադրեց՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր պատճառով էր։ Գուցե իրենց երկրում, որտեղ կա 12 ժամային գոտի, բայց Հայաստանում բոլորը գիտեն՝ երբ ինչ տեղի ունեցավ։ Այդ փորձը այստեղ չստացվեց ու դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում այն աստիճանի, որ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրները իրենց թույլ չէին տալիս խոսել դրա մասին։ Դա հո մենք չարեցինք, դա արեցին իրենց գործողությունները, այն սուտը, որ լցնում էին էկրաններից, երբ մարդիկ, ովքեր մեզ չեն սիրում, ասում էին դա սուտ է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.