29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Երևանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել և ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:
Վարազդատ Խոցանյանը այն մարդն է, ով պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ, վերջին թարմ դեպքը Քիմ Քարդաշյանն ու Շեյխուզի Մոզանն է:
Մեր տեղեկություններով՝ նրա վրա հարձակվել են մոտ 7 հոգով, որոնց մեջ կան նաև ախալքալաքցիներ, նախկին միլիպետի որդի: Ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է եղել, այնուհետև նրանք դաճանորեն ծեծել են անվտանգության աշխատակցին: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, մի շարք վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Օգոստոսի 15-ին իրենց տանը ծեծի ենթարկված՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի հղի կինը կորցրել է երեխային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահան Մարտիրոսյանը:
«Այս ամեն ինչի պատճառով կինս կորցրել է երեխային: Ես սպասում եմ, որ երկուշաբթի բժշկից դրա վերաբերյալ փաստաթուղթ վերցնեմ և տեսնեմ, թե ըստ դրա ինչ կլինի, քանի որ այդ դեպքը բավականին լրջացնում է իրավիճակը»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ oգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել: Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ օգոստոսի 15-ին երեկոյան իրենց ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Լուրեր Հայաստանից – NEWS.am
Կարծես՝ լուծվել է արդարադատության նախարարի նշանակման հարցը: Մեր ունեցած տեղեկություններով՝ արդարադատության նոր նախարարը ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանն է: Իսկ թե ով կլինի ՔԿՀ վարչության հերթական պետն, այս պահին նոր անուններ չեն շրջանառվում:
Իրականություն կդառնա՞ պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի վաղեմի երազանքը՝ վերջապես նստել բաղձալի աթոռին, պարզ կլինի մոտ օրերս:
Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձն ուղեկցվեց մի շարք անակնկալներով, որոնք ջերմորեն ընդունվեցին հյուրերի կողմից։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտնեց, որ Հայաստանում մարմնավաճառներն արտոնյալ վիճակ ունեն և նրանց դեմ բողոքող քաղաքացիները դժվար կացության մեջ են հայտնվում։ Նրանց դեմ միջոցներ ձեռնարկող անձանցից մեկն այսօր գտնվում է կալանքի տակ։ Ըստ նրա՝ Ծերեթելիի խաչմերուկից դեպի բակեր գնացող հատվածում գործում է «Փոքր Մայամի» հոթելը, որտեղ աշխատում են մարմնավաճառներ։ Ամբողջ գիշեր հարակից շենքի բնակիչները ականատես են լինում կռիվների, ծեծկռտուքների, անգամ դանակահարությունների, հնչում են հայհոյանքներ։ Արտաշեսյան 44 և հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ անգամներ դժգոհել են այս երևույթի դեմ, նամակներ ուղարկել քաղաքապետարան, ոստիկանություն, բայց անարդյունք։
Փաստաբանը նշեց, որ վերոնշյալ շենքի բնակիչներից Վազգեն Կարապետյանը ևս իր դժգոհությունն է հայտնել, ինչի հետևանքով հետապնդվում է իրավապահների կողմից։
«Վազգեն Կարապետյանը բազմաթիվ անգամ փորձել է միջամտել, որ իրենց շենքի բակում չհավաքվեն մարմնավաճառներ, ու դրանց հետևանքը եղել է այն, որ ոմն Իգոր Կովակյովը ցուցմունք է տվել, որ նրա կողմից ենթարկվել է ավազակային հարձակման ու շորթման։ Նա կալանավորված է միայն այդ մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, չկա որևէ իրեղեն ապացույց և շուտով գործը կուղարկվի դատարան»,-ասաց նա և ընդգծելով, որ հայտնի է՝ այդ Իգորը զբաղվում է մարմնավաճառներին տոկոսով գումար ու ոսկի տալով։
«Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանն էլ ընդգծեց, որ մարմնավաճառության բիզնեսը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն ու դատարան։
«Չի կարելի մարմնավաճառներին այսքան արտոնություններ լինեն, իհարկե, նման մարդիկ ևս պետք է զբաղվեն իրենց ընտրած զբաղմունքով, բայց պետք է լինեն պետության կողմից հսկվող վայրեր։ Ես տեսել եմ գործեր, որտեղ մարդու զբաղմունքը գրված է եղել՝ մարմնավաճառ, բայց չեն հարցնում, որ դու կարողանո՞ւմ ես զբաղվել էդ մասնագիտությամբ, ո՞վ է քեզ հովանավորում, որտե՞ղ ես զբաղվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը խոսում է նրա մասին, որ բազմաթիվ մարդկանց է ձեռնտու այս բիզնեսը։
Աշոտ Աթայանը նաև նշեց, որ մարմնավաճառությունը քրեորեն պատժելի արարք չէ և մարմնավաճառները միայն վարչական տուգանքի են ենթարկվում, որն էլ դատավորն է որոշում գումարի չափը։
Մեծ սկանդալ է հասունանում Բաքվում…Իրենց հայատյացությամբ հայտնի ազերի լրագրողը և ԱԳՆ պաշտոնյան վեճի մեջ են մտել՝Լիբանանում ազերիների դեսպանատան գտնվելու վայրի շուրջ…Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի գրպանային haqqin.az կայքի գլխավոր խմբագիր և ժամանակին Ի.Ալիևի ամենամեծ քննադատ Է.Ֆաթուլաևը գտնվելով Բեյրութում,իր հոդվածներից մեկում ԲԱՑԱՀԱՅՏԵԼ է,որ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է հայերով բնակեցված և ԱՍԱԼԱ-ի “հայրենիք” համարվող Բուրջ Համուդ թաղամասում…Է.ՖաԹՈՒԼԱևը նույնիսկ դիմել էր սեփական երկրի ազգային անվտանգության մարմիններին այս ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ վերաբերյալ բացատրության համար…haqqin.az-ի տեղեկությունն այսօր հերքել էր ակ և կարա կոյունլուների ԱԳՆ մամլո խոսնակ Հ.Հաջիևը և պարզաբանել,որ Ադրբեջանի դեսպանատունը ժամանակավորապես գտնվում է այլ վայրում՝Ալ Մատնում,որը կապ չունի հայերի հետ…Սակայն կայքին հաջողվել է ճշտել,որ այդ “այլ վայրը” մտնում է Բուրջ Համուդ թաղամասի մեջ…Այսպիսով,կայքին հաջողվել է բացահայտել ազերիների արտգործնախարարի ոչ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ պահվածքը և ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ…
Հավելեմ,որ Է.Ֆաթուլաևն իր Բեյրութը նկարագրող հոդվածում անդրադարձել էր նաև քաղաքում բնակվող հայերին…Ի.Ալիևի մոլի երկրպագուն շատ ուրախ նշում է,որ հայկական թաղամասերը շատ աղքատիկ են,իսկ հայերի թիվն էլ մոտ 140 հազար է՝բացահայտելով հայերի սուտն այն մասին,որ “Բեյրությում բնակվում է մոտ կես միլիոն հայ”…Մկկացող լրագրողը լավ կլինի իմանա,որ հայերը Բեյրությում միշտ էլ բավական բարեկեցիկ կյանք վարել և ՎԱՐՈՒՄ են…Ինչ վերաբերվում է հայերի թվի մասին տեղեկություններին,ապա լավ կլինի սույն կոյունլուն բացահայտի,թե ո՞ր աղբյուրից է օգտվվել,որտեղ նշվում է,որ Բեյրութում կես միլիոն հայ է ապրում…Է.Ֆաթուլաևը նաև չի թաքցնում,որ նրա համար “սառը ցնցուխ” էր Բեյրութի փողոցներում տեսնել “ՂԱՐԱԲԱՂ” բառի կողքին ամրացված ՀԱՅԿԱԿԱՆ դրոշները…
Վերջին շրջանում Է.Մամեդյարովի գերատեսչությունը բավական շատ է “վրաերթի” ենթարկվում ԱՆԿԱԽ ազերիական ԶԼՄ-ներրի կողմից…Ընդդիմադիր դիվանագետների հետ կապված սկանդալը դեռ չմարսած հիմա էլ Է.Մամեդյարովը ազեր-կոյունլուներին պետք է բացատրի,թե ինչ գործ ունեն իր ենթակաները գյաուրների թաղամասում…
Երևում է Է.Մամեդյարովի գլխին ՍԵՎ ԱՄՊԵՐ են կուտակվում…
Գագիկ Համբարյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ կառավարությունը ձեռնարկությունների համար չի սուբսիդավորելու թանկացած էլեկտրաէներգիայի գինը: Նա ասել է, որ խոստացել են միայն բնակչությանը սուբսիդավորել (Lragir.am):
Գործարարներն արդեն ասում են, որ օգոստոսին ստիպված են լինելու էլեկտրաէներգիայի դիմաց 7 դրամով ավելի թանկ վճարել: Տնտեսագետները եզրահանգում են, որ նույնքան կթանկանան տեղական ապրանքների գները: Հայաստանում ծայրահեղ ցածր աշխատավարձերի պայմաններում ցանկացած թանկացում կարող է դժգոհությունների դետոնատոր դառնալ:
Հունիսին Հայաստանի երիտասարդությունն իր դժգոհությունը հայտնեց՝ վերջին տարիների ամենամեծ ակցիաները կազմակերպելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ավելի վաղ ցույցեր էին տեղի ունեցել տրանսպորտի սակագնի բարձրացման և կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:
Հասարակությունում դժգոհության աստիճանը հասել է վերին շեմին, եւ սեպտեմբերին նոր թանկացումը կարող է անվերահսկելի գործընթացների պատճառ դառնալ: Կառավարությունը գումար ունի՞ գնաճի զսպման համար:
Կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարով կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն ու Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը: Փաստորեն, հայ-ամերիկյան գործարքը թույլ է տվել բողոքի երկու պոտենցիալ աղբյուր մարել: Որոտանի գումարը կբավարարի՞ սեպտեմբերի գնաճն ու ցույցերը զսպելու համար:
Տեսանյութերի ամենամեծ ցանցում` YouTube-ում, հայկական բովանդակությամբ հոլովակները գնալով ավելանում են: Սրանց թվին են դասվում նաև երաժշտական տեսահոլովակները, որոնք բավականին շատ դիտումներ են ունենում: Եվ եթե նախկինում ռեկորդ էին համարվում հայ արտիստի հոլովակի` 1 միլիոնից ավելի դիտումները, ապա այսօր այդ թիվն անցնում է 7 միլիոնը:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է YouTube-ի հայ ռեկորդակիրներին, որոնց մեջ առաջատար են Վաչե Ամարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Արմենչիկը: Վերջինս առայժմ միակ հայ արտիստն է, ում տեսահոլովակի դիտումների թիվը գրեթե 10 միլիոն է:
Իսկ Լիլիթ Հովհաննիսյանի երկու զուգերգերի տեսահոլովակները հատել են 7 միլիոն դիտումների սահմանը:
Խոսքը նրա և Վաչե Ամարյանի` «Ինձ չսպանես» և Նանուլի հետ համատեղ երգի տեսահոլովակի մասին է:
Լիլիթի ևւս մեկ տեսահոլովակ` «Դե, էլ մի»-ն, գրեթե 6 միլիոն դիտում ունի:
Դիտումների քանակով Լիլիթ Հովհաննիսյանի և Արմենչիկի հետ առայժմ կարող է «մրցել» հայկական միայն մեկ տեսահոլովակ, որը, սակայն, անգլալեզու է: Խոսքը Արամ Mp3-ի եվրատեսիլյան երգի մասին է, որի հոլովակը նույնպես հատել է 7 միլիոն դիտումների սահմանը:
Վաչե Ամարյանի «Բալա»-ն թեև մի փոքր հետ է մնում վերը նշված հոլովակներից իր դիտումների քանակով, այնուամենայնիվ, 5 միլիոնից ավելի դիտումը նույնպես պակաս ռեկորդային չէ հայկական տեսահոլովակների համար:
Արմենչիկի ևս մեկ տեսահոլովակ` նկարահանված Հարութ Փամբուկչյանի հետ համատեղ զուգերգի հիման վրա, 3 միլիոնից ավելի դիտում ունի:
Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ ևս մեկ տեսահոլովակ մոտ է 3 միլիոն դիտում գրանցելուն: Խոսքը Սիրուշոյի հետ` «Տարիներ»զուգերգի հոլովակի մասին է:
Ըստ գերմանական մամուլի՝ հիվանդանոցից իր նորածինների հետ դուրս է գրվել 65-ամյա Աննեգրետ Ռաունիգը: Կինը ծննդաբերել է դեռ գարնանը, սակայն երեխաների վիճակի անկայուն լինելու պատճառով նրանք գտնվել են հիվանդանոցում:
13 երեխաների մայր և 7 թոռների տատիկ Աննեգրետն արհեստական բեղմնավորման կուրս է անցել Ուկրաինայում, ինչից հետո երեխաների թիվն ավելացել է ևս 4-ով: Նորածինները ծնվել են հղիության 27-րդ շաբաթում: 3 տղաների և 1 աղջկա քաշը ծնվելիս եղել է 650-960 գրամ:

Ուշ հղիությունն ու ծննդաբերությունը եղել են առավելագույնս ռիսկային, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է անցել: Ծնվելուց հետո 2 նորածիններին անհրաժեշտ է եղել միացնել արհեստական շնչառության սարքավորմանն, իսկ մյուս 2-ին՝ վիրահատել: Այժմ երեխաները կշռում են իրենց ծնված քաշից եռակի ավել, նրանց կանքին ոչինչ չի սպառնում:

Տարեց մայրը խոստովանել է, որ այդ քայլին է գնացել իր կրտսերի՝ 9-ամյա դստեր խնդրանքով, ով շատ է ուզեցել փոքրիկ քույրկամ եղբայր ունենալ, և ապշել է, երբ առաջին ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել քառյակի առկայությունը:

Այս պահին Աննեգրետը համարվում է քառյակներ լույս աշխարհ բերած ամենատարեց մայրն աշխարհում:

- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.