29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Նախօրեին լուր տարածվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած, ուստի այն ցանկանում է վաճառել, բայց գնորդ չի գտնում։ Մեր տեղեկություններով, սակայն, «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլև իրավական խնդիրներ ունի։ Շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը, որը, ի դեպ, միայն ինքն իրավունք ունի արտադրել ու վաճառել «Շոտլանդական վիսկի» անվանումով խմիչքը, դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս, առանց իր հետ որևէ համագործակցության, «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում ու վաճառում։
Դատական գործն Արագածոտնի մարզի դատարանում է, և, մեր տեղեկություններով, դատավոր Գ. Նարինյանն արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա։ Իսկ սա նշանակում է, որ դատարանն արգելել է ընկերության արտադրանքի վաճառքը։ Եվ եթե ֆինանսական խնդիրների մասին տեղեկությունները ճիշտ են, ապա դատարանի որոշումն ավելի կվատացնի վիճակը։ Չի բացառվում, որ իշխանություններն այս կերպ՝ ֆինանսական և դատական խնդիրներ առաջացնելով, փորձում են կանխել Արթուր Բաղդասարյանի հնարավոր քաղաքական ամբիցիաները։ Հակառակ պարագայում կարելի է ենթադրել, որ դատավորն առյուծի կաթ է խմել իշխանության հետ սերտ կապեր ունեցող Արթուր Բաղդասարյանի ընկերության հետ կապված նման որոշում կայացնելիս:
Հրապարակ
ՀՀ նախկին օմբուդսմեն, ներկայում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է։ Մեր այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ մարզպետը։ Հարցին, թե ինչ ազգակցական կապ կա իր և նախկին ՄԻՊ Հարությունյանի միջև, նա պատասխանեց. «Նա իմ «դվայուրըդնի» քրոջ տղան է»։ Փաստորեն, ի թիվս Հայաստանի դեմ ներկայացվող այլ գանգատների, Արմեն Հարությունյանը քննելու է 2 տարի առաջ մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի բողոքն ընդդեմ Հայաստանի։ Ազգակցական կապը կասկածի տակ է դնում Հայաստանը ներկայացնող դատավորի անաչառությունը։ Հիշեցնենք, որ Էմիլ Բուդաղյանն իր բողոքում արձանագրել է արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի, կյանքի և տեղեկություն ստանալու իրավունքի խախտումներ։
Իհարկե, կարելի էր հուսալ, որ Հարությունյանը կմոռանա իր կապերը՝ ազգակցական, իշխանական, կփորձի դատել արդար։ Բայց նրա կենսագրությունը նման հույսի տեղ չի թողնում։ Օրինակ, նա Սուրիկ Խաչատրյանի համար Պետական կառավարման ակադեմիայի դիպլոմ է «դասավորել»։ Մարզպետն այդ ակադեմիայում սովորել է 2000-2003 թվերին և ստացել է «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությունը։ Իսկ Արմեն Հարությունյանն այդ ժամանակ՝ 2002-2006 թթ., նշյալ ակադեմիայի ռեկտորն էր։ Ի դեպ, Արմեն Հարությունյանի եղբայրը՝ Տիգրան Հարությունյանն էլ Սյունիքում է դատախազ աշխատել։ Նա նաև Արմավիրի դատախազությունում է քննչական աշխատանքով զբաղվել, իսկ 2004 թվականին տեղափոխվել է Երևանի դատախազություն՝ նշանակվելով ավագ քննիչ։ Վերջին աշխատատեղը եղել է Մեղրիի դատախազությունը, որտեղ մի քանի ամիս աշխատանքի չի գնացել և մեխանիկորեն կորցրել է աշխատատեղը:
Հրապարակ
Մեզ հայտնի դարձավ, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը և Կարինե Մինասյանը, որոնք ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում:
Ըստ նույն աղբյուրի, նրանց նաև անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, ինչպես նաև Յուրի Անդրոպովը:
Ի դեպ, Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, և իզուր չէր ժամանակին ավագ Հարությունյանը Ազգային ժողովում կրծքով պաշտպանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը:
Հայկական Ժամանակ
Նախորդ շաբաթ օրվա իրադարձությունները գործնականում ցույց տվեցին, թե հուլիսի վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ինչու էր այդքան պրկված ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Ուրբաթ օրը, ինչպես տեղեկացրել ենք, Վլադիմիր Գասպարյանի հիմնադրած ոստիկանական «հրեշտակների» ստորաբաժանման ավագ լեյտենանտը, որ ինչպես հետագայում պարզվեց՝ 30-ամյա Արթուր Վարդգեսյանն է, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ապտակել էր հավաքի մասնակից 67-ամյա Հակոբ Նազարյանին։
Այդ պահը ֆիքսել էր armtimes.com–ի տեսախցիկը, և տեսանյութը մեր կայքում տեղադրելուց հետո կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցում։ Նյութը ֆեյսբուքյան իրենց Էջերում տեղադրում էին շարքային քաղաքացիներ, մտավորականներ, լրագրողներ, տարբեր զբաղմունքի և մասնագիտության տեր մարդիկ, քաղաքականացված և չքաղաքականացված քաղաքացիներ, ու նկատելի էր, որ մարդիկ ոչ թե ուղղակի հետաքրքիր տեսանյութով են տարված, այլ նրանք ընդվզում են բառիս բուն իմաստով։ Եվ շատ արագ, գործնականում հաջորդ օրը վաղ առավոտյան ոստիկանությունը պաշտոնական լուր տարածեց, որ քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները ոստիկանության պետի որոշմամբ դադարեցված են և նշանակված է ծառայողական քննություն։
Զուտ տեխնիկապես ոստիկանության պետի այս որոշումների մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Ոմանք նույնիսկ համոզված են, որ այս մի գործն էլ կմոռացվի, կանցնի–կգնա։ Հիմա սա նույնիսկ Էական չէ։ էականը այն ֆոնն է, այն մթնոլորտը, որ հաջորդեց ապտակի մասին տեսանյութի տարածմանը։ Ակնհայտ էր, որ եթե արագ ինչ-որ քայլեր չձեռնարկվեն, հաջորդ մեկ-երկու օրերին Երևանում կարող է ձևավորվել նոր Բաղրամյան պողոտա։ Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը Ոստիկանության պետի հուլիսվերջյան պրկվածության հետ։ Կապը այն է, որ օրինակ Վլադիմիր Գասպարյանը Վարդգեսյանի լիազորությանները դադարեցրեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էր ուզում, այդպես էր համարում ճիշտ, այլ որովհետև՝ հասկացավ, որ չի կարող այդպես չանել, որովհետև դրա հետևանքները ծանր կլինեն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Վլադիմիր Գասպարյանը այդպես ուզում էր, եթե նույնիսկ ընդունենք, որ բոլոր դեպքերում Վլադիմիր Գասպարյանը այդպես կվարվեր, կոնկրետ այս դեպքում նա գիտի, եթե նույնիսկ ուզենար, չէր կարող այլ կերպ վարվել։ Հենց սա է Գասպարյանի պրկվածության պատճառը. Երրորդ հանրապետության ոչ մի ոստիկանապետ այսպիսի վիճակում չի եղել, որ ստիպված լինի ինչ-որ բան անել, որովհետև դա չանելը կարող է ծանր հանրային հակազդեցության արժանանալ։
Իշխանական ներկայացուցիչները այսպիսի իրավիճակների մասին խոսելիս փորձում են ցույց տալ, թե ոստիկանությունն է փոխվել, իշխանությունն է փոխվել։ Այդ ամենը, իհարկե, այդպես չէ. իրականում փոխվել է հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը, մեր հասարակությունը դարձել է ավելի պինդ, ավելի կենսունակ, ավելի ուշադիր և սեփական իրավունքների նկատմամբ ավելի հետևողական։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը պրկված է, որովհետև հասկանում է, որ այսպիսի հասարակության պայմաններում շատ մեծ հավանականությամբ կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ ոստիկանությունը իր հազարավոր ներկայացուցիչներով, զորքով, զենքով, զրահով չկարողանա ոչինչ անել:
Հայկական Ժամանակ
ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, օգոստոսի 22-ին Պսկով է մեկնել ՀՀ ՊՆ օպերատիվ խումբը և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` օգոստոսի 25-ից 28-ը անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձաձանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը իր հարցաքննության արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ:
Բացի այդ, նույն հարցաքննության արձանագրության մեջ առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել:
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Սամցխե-Ջավախքում գտնվող Թաբացխուրի գյուղի լիճը բացառապես գյուղացիներին է ծառայում: Այդ մասին օգոստոսի 24-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Լիճը վարձակալված է, բայց ձկնորսության 50%-ը գյուղացիներին կմնա, իսկ մնացած 50%-ից ստացված շահույթը կծախսվի գյուղի զարգացման վրա: Այդ մասին մեկ ու կես ամիս առաջ հայտարարել եմ վրացական հեռուստատեսությամբ: Եթե որեւէ մեկը գա եւ ապացուցի, որ ես սուտ եմ ասել, ես բոլորի ներկայությամբ կուտեմ թուղթը», — հայտարարել է Այվազյանը:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին, որ Այվազյանը վարձակալել է Սամցխե-Ջավախքի շրջանում գտնվող Թաբացխուրի գյուղի լիճը եւ տեղի գյուղացիներին թույլ չի տալիս այնտեղ ձուկ որսալ, չնայած դա նրանց գոյության հիմնական միջոցներից մեկն է:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ օրենսդրության ՀՀ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրությամբ:
Իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի՝ վաղաժամ ազատ արձակվելու գործընթացն արդեն սկսվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողներին ասաց գործով լրագրողական հետաքննություն իրականացրած «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր էդիկ Բաղդասարյանը՝ նշելով, որ ազատ արձակման գործընթացի հիմքում դատապարտյալի հիվանդությունն է:
«Ազատման գործընթացը վաղվանից պետք է սկսվեր, քանի որ գործով ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ: Ինձ առավոտյան զանգահարեցին և ասացին, որ ազատման գործընթացն արդեն սկսվել է, ըստ օրենքի նա պետք է հիվանդության հիմքով ազատ արձակվի»-, ասաց էդիկ Բաղդասարյանը։
«Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանը նշեց, որ այժմ Սողոմոն Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում՝ սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել է իշեմիա, սրտի 4-րդ կարգի անբավարարվածություն, վիճակը ծանր է։
«Սողոմոնը լուրջ հիվանդ է նա ենթակա է ազատման։ Նրա հիվանդության մասին միայն վերջերս են հայտնել, քանի որ չեն ցանկացել ազատ արձակել։ Հիմա նա հիվանդանոցում է, վիճակը շատ ծանր է։ Բայց եթե իմանա, որ ազատության մեջ է հայտվելու, ապրելու մոտիվացիա կլինի»-, ասաց Զարուհի Մեջլումյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նույնպես համոզված է, որ Սողոմոն Քոչարյանի հիվանդության մասին պատասխանատու անձիք լռել են, քանի որ դրա մասին հայտարարելու դեպքում նրան ստիպված էին լինելու անմիջապես ազատ արձակել:
«Կառավարության թիվ 825 որոշմամբ, այս հիվանդության հիմքով նա պետք է վաղուց ազատված լիներ պատժից։ Բայց զգուշանում են, կամ էլ ցանկանում են իրենց քայլերը համաձայնեցնել նախագահականի հետ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նշենք, որ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:
NEWS.am
The Telegraph թերթը բացահայտել է հերոս ուղևորի ինքնությունը, որն Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքում զինված տղամարդուց փորձել է խլել զենքը:
Օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զինված Այուբ Էլ-Խազանիի հետ կռվի մեջ է մտել Փարիզի Սորբոնի համալսարանում աշխատող 51-ամյա դասախոս Մարկ Մուգալյանը։ Նա օգնության է հասել բանկի 28-ամյա ֆրանսիացի աշխատողին, ով փորձել է դիմադրել Էլ-Խազանիին: Նշվում է, որ դասախոսը գործել է բնազդաբար՝ ցանկանալով պաշտպանել իր կնոջը՝ Իզաբելա Ռիսաչերին, ով նույնպես եղել է գնացքում:
Մուգալյանը փորձել է վերցնել «Կալաշնիկով» զենքն Էլ-Խազանիի ձեռքից, որը, սակայն, մեկ այլ զենքով կրակել է Մուգալյանի ուղղությամբ՝ դիպչելով վերջինիս պարանոցին: Այդ ժամանակ գնացքում գտնվող ԱՄՆ երեք քաղաքացի, որոնցից երկուսը զինծառայողներ են եղել, օգնության են հասել և զինաթափել հարձակվողին, գրում է Tert.am-ը:
Մուգալյանի քույրը պատմել է թերթին, որ Ֆրանսիայի նախագահը կապվել է նրա հետ և հրավիրել ճաշի, երբ վերջինս ապաքինվի:
Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, հարձակվողը 26-ամյա մարոկկացի է, ով կապված է ծայրահեղ իսլամիստական շարժման հետ:
Նոր Սահմանադրության այս նախագիծն 90-95%-ով համապատասխանում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատկերացումներին. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ նույնանուն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ նոր Սահմանադրության այս նախագիծ լուծում է երկրի խնդիրները, կամ հիմքեր է ստեղծելու դրա համար։
Պատգամավորը հայտարարեց, թե դեռ կան իրենց կողմից արված բազմաթիվ առաջարկություններ, որոնք չեն ընդգրկվել նախագծում, բայց, այդուհանդերձ, իրենք թե՛ քարոզչության, և թե՛ գործնական հարթությունում ամեն ինչ անելու են, որպեսզի երկիրը գնա նոր ուղղությամբ:
«Այս Սահմանադրությամբ մեր երկրի խնդիրները լուծվելու են, կամ հիմքեր են ստեղծվելու լուծվելու ուղղությամբ»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանն առանձնացրեց երեք հիմնական շեշտադրումները, որոնք ապահովելու են երկրի զարգացումը՝ անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, անցում 100 տոկոս համամասնական համակարգ, և ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունն ունի ռեալ լծակներ՝ ազդել իշխանության վրա:
«Այս երեք հիմնական սկզբունքները ավելիով արտացոլված են ներկա Սահմանադրության տեքստում և կարող ենք արձանագրել, որ իբրև քաղաքական մտածողություն, քաղաքական ուժ, մեր մոտեցումները հաղթանակել են: Չլինելով իշխանության մեջ և ունենալով պառլամենտում հինգ պատգամավոր, հասանք նրան, որ երկիրը գնալու է այն ուղղությամբ, որը մենք պատկերացրել ենք, որևէ ուժի համար նման հաղթանակ դժվար իրագործելի էր»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանը նշեց, թե կարևում են բովանդակային քննարկումները կոչ են անում, որ բոլորը մտնեն բովանդակային քննարկումների մեջ: «Կարծում եմ քաղաքացիական հասարակությունը, որ առողջ շերտեր ունի, մտնի բովանդակային քննարկման փուլ»,- ասաց նա:
ՀՅԴ պատգամավորը նշեց, թե շատերն ասում են քաղաքական և հասարակական պահանջ չկա, բայց քաղաքական պահանջ, ըստ նրա, միշտ էլ եղել է, իսկ հասարակական պահանջը դժվար է պատկերացնել: «Հասարակությունը դուրս չի գալիս փողոց, ասում է՝ պետք է փոխել, դա անում է ակտիվ զանգվածը»,-ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե բոլորովին նոր որակի Հայաստան ենք ունենալու այս Սահմանադրության փոփոխությունից հետո: Պատգամավորի խոսքով՝ գործող համակարգը մենիշխանություն ծնող համակարգ է և երկրի համար թիվ մեկ հարցն էր ազատվել այդ մենիշխանական համակարգից:
«Դրա համար առաջարկել էինք խորհրդարանական համակարգ և իշխանության ապակենտրոնացում: Երբևէ իշխանափոխություն տեղի չի ունեցել ընտրությունների միջոցով, և ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով»,-ասաց նա և նշեց, թե նոր Սահմանադրությամբ իշխանական լիազորությունները բաշխված են մի քանի տեղ, և դրանով գլխավոր հարցերից մեկը լուծվում է:
«Մյուս հարցը իշխանափոխության հարցն է. անհավասար մրցակցությունն առաջանում էր մեծամասնականի միջոցով, դա վերացվում են սահմանադրորեն: Ուրեմն բոլոր այն շահարկումները, տարընթերցումները, մեկնաբանությունները կտրված են տեքստից, համարում եմ քաղաքական սպեկուլյացիա, որովհետև պնդումները, թե վերարտադրության համար է այդպիսի բան գոյություն չունի այս տեքստում»,-ասա նա:
Ի պատասխան դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը չի խանգարում լավ երկիր ունենալ, Արմեն Ռուստամյանն ասաց, թե, այո, չի խանգարում, բայց չի էլ նպաստում: «Այս Սահմանադրությունը վերարտադրության բոլոր հիմքերը էապես նվազեցնում է, և շատ հստակ»,-ասաց նա:
tert.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.