29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Դրամագետ, ֆինանսիստ Արմեն Փափազյանի դիտարկմամբ՝ հայկական դրամը մտնում է արժեզրկման նոր փուլ, և ըստ որոշ տվյալների, առաջիկայում 1 ԱՄՆ դոլարի փոխարեն ստիպված կլինենք վճարել 600 հայկական դրամ: Այդ մասին տեղեկանում ենք arevelk.am-ից։
Արմեն Փափազյանը մատնանշում է հայկական փոխարժեքների rate.am հարթակը, որտեղ երևում է հայկական դրամի արժեզրկման վերջին պատկերն ու ընթացքը: Ինչպես նշում է ֆինանսա-տնտեսական գիտությունների դոկտոր Արմեն Փափազյանը, հնարավոր է կանխատեսումն իրականանա հոկտեմբերին, «բայց միգուցեև հաշվարկները սխալ դուրս գան, չես իմանա»,-նշում է դրամագետը:
Նա այդ եզրահանգումը կատարել է հայկական դրամի զարգացման և ԿԲ քաղաքականության երկար տարիների ուսումնասիրության արդյունքում:
Մարզահամերգային համալիրի ճարտարապետությանը խոչընդոտող որևէ բան չի կառուցվելու: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Համալիրն այնքան թանկ է և կարևոր մեզ համար, որ այնտեղ որևէ բան առանց շենքի ճարտարապետների պատկերացումների չի լինելու: Գործարքի հիմքում դրված է ծրագիր, որը նոր շունչ և նոր կյանք է հաղորդելու նրան: Մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքի ամենաակտիվ կառույցներից մեկը լինի մարզահամերգային համալիրը», — ասել է Սահակյանը, մեջբերում է Tert.am-ը:
Նա նաև հայտարարել է, որ մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու:
«Ինչ վերաբերում է կառուցապատմանը, ապա այն իրականացվելու է «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին, իսկ այն բավական հեռու է համալիրի տարածքից: Այդ գործընթացը խիստ վերահսկելի է », — ասել է Սահակյանը՝ շեշտելով, որ ցանկացած կառուցապատում միայն օժանդակելու է համալիրի պահպանմանը:
«Այո՛, խաղատուն լինելու է կառուցապատվող տարածքում, օրենքը չի արգելում», — ասել է վարչության պետը՝ վկայակոչելով օրենքը, ըստ որի, եթե կառուցապատողը $100 միլիոնի ներդրում է անում, ապա կարող է և խաղատուն կառուցել:
Այն մասին, որ Մարզահամերգային համալիրում կազինո լինել չի կարող լինել և չի լինելու, ավելի վաղ հայտարարել է նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Սիրո, անձնվիրության, քնքշության համարյա մեկդարյա բարձունքում, մինչև կփակվի կյանքի մեծ փակագիծը, այստեղ իմ դիմաց ծեր Մայրիկս է. անփոփոխ, անխաթար: Պարզապես ծավալն է փոքրացել, ուրիշ ոչինչ: Կրկնակի վարագույրներով կիսափակ պատուհանի մոտ տիկին Սպակսը` դիպլոմավոր հիվանդապահը, կարդում է արկածային հաստափոր մի վեպ: Ժամանակ առ ժամանակ նա թողնում է իր հերոսներին, գալիս, Մայրիկիս ճակատին սնում իննսուն տոկոսանոց օդեկալոնով թրջված անօգուտ մի սրբիչ, ուղղում վերմակը, որ տեղից ամենևին չի շարժվել, այնուհետև շարունակում է իր վեպը, սպասելով գիշերային հիվանդապահին: Նրա առերևույթ ուշադրության տակ թաքնված է մի սիրտ, որ կարծրացել է մշտապես հիվանդ խնամելուց:
Այսօր, թերևս, մի քիչ ավելի եռանդ է ցուցադրում, որովհետև ներկա եմ ես` մեռնողի որդին` սննդի և սոցիալական ապահովության ծախսերի ամենօրյա չեկերը ստորագրողը: Նա փորձեց խոսակցություն բացել այսպիսի նախադասությամբ. «Կյանք է, սիրելի պարոն, արդեն ութսունյոթ տարեկան է լինում»:
Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս տարիքի հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից: Հարազատներին նվիրված տաքուկ ու hավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում, ահա թե ինչն էր կարևորը: Հիվանդապհը հասկացավ, որ հարկ չկա ինձ խոսեցնելու: Ամենևին: Դռան զանգը երկու անգամ ղողանջեց: Նա գնաց բացելու: Մեր բժիշկն էր:
Մայրիկիս համար չի եկել: Ոչ, ինձ համար, ողջ-աղողջիս համար է կատարում բարեկամական այցը: Նա ձեռքս սեղմում է սովորականից ավելի ուժեղ: Այնուհետև ականատես եմ լինում նրա վարժ, մեքենայական շարժումներին, որոնք արդեն անգիր գիտեմ: Արյան ճնշումը, դեռևս տրոփող զարկերակը, սիրտը, սիրտը, որ այնքան աշխատել է և չի ուզում թողնել կյանքը … Եվս մի քանի րոպե, մի ժամ, թեևս, մի երեկո, ո՞վ գիտե:
Առանձնապես խոսելիք չունենք այս բարի բժիշկ Արմանի`«հիվանդանոցային նախկին պրակտիկանտի, նախկին գլխավոր բժշկի, դատական բժշկի, հրավերով այցելող ներքին հիվանդությունների մասնագետի» հետ:
Մայրս չի տառապում այսպես կոչված «երկարատև ու ծանր հիվանդությամբ»: Ոչ, նա հանդարտ հանգչում է «հատնումից» անմնացորդ այրվող մոմի նման:
Որովհետև անվայել կլիներ, եթե բժիշկը հեռանար առանց բժշկական ձեռագրով դեղատոմս գրելու, նա հանձնարարում է չգիտեմ հակաինչական քսուք:
Նրան ուղեկցում եմ մինչև դուռը: Հրաժեշտից առաջ մի պահ վարանում է, ապա խորհուրդ է տալիս Մայրիկին փոխադրել մի լավ, շքեղ հիվանդանոց, որտեղից ավելի հարմար կլիներ …
Ճիշտ այդ պահին, հազարամյակներ առաջ ջրասույզ եղած կարծեցյալ Իս քաղաքի եկեղեցիների զանգերի նման, որոնք իբր խաղաղ եղանակներին դեռ հնչում են ծովի խորքերից, գլխիս մեջ ղողանջեցին մեր եկեղեցիների զանգերը` ինձ հիշեցնելով մեր արմատները, մեր ծագումը, մեր ավանդությունները: Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը:
Ոչ մի մայրը չի մատնվի ապրողների այն փոքրոգությանը, որ պարտադրում է վերջին ճամփորդություն դեպի հրաշագործ հիվանդանոց, որտեղից, քաջ գիտենք, այլևս չի վարադառնալու: Չի լինի սուր և միալար շչակով ավտոմեքենան, որ քաղաքով մեկ ծղրտալով շտապում է այլևս անօգուտ օգնության:
Հիվանդապահը ուսերին է գցում վերարկուն և դեղատոմսը ձեռքին դուրս է գալիս:
— Անմիջապես կվերադառնամ, պարոն:
Դուռը փակելուց հետո հետ եմ գալիս մորս մոտ` վերագտնելու մեր մտերմությունը:
Չնայած անսահման թուլությանը, նա ձեռքը դանդաղ հանում է վերմակի տակից: Գուցե այլևս չի էլ տեսնում ինձ, սակայն ուռած երակներով ձեռքը խարխափում է սավանների վրա, մինչև հանդիպում է իմին: Տենդորեն ծվարելով սիրո այդ հեղեղի մեջ, սեղմում եմ նրա բարակ մատները, որ հավատացնեմ, թե այստեղ եմ:
Անրի Վերնոյ «Մայրիկ»
magaghat.am
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ և խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը:
Մասնավորապես՝ Տիգրան Պողոսյանը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր ստուգման դեպքում խնդիրներից խուսափելու նպատակով, ՍՊ ընկերությանը պատկանող և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենայի դիմապակուն փակցրել է հիշյալ ընկերությանը պատկանող նույն մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության տրամադրած ապահովագրական կտրոնները:
2014 թ. մայիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ժայռ» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի վարորդի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հետևանքով առաջացած ավտովթարի արդյունքում տուժած տաքսի ավտոմեքենային պատճառված նյութական վնասը, առանց համապատասխան ապահովագրության՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցներով փոխհատուցելու նպատակով, խաբեության եղանակով այդ ապահովագրական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, վթարի մեղավոր կողմ հանդիսացող հիշյալ ՍՊԸ-ի ավտոմեքենայի փաստաթղթերի փոխարեն, Տ. Պողոսյանը ավտովթարի դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում որպես վթարի ենթարկված ավտոմեքենայի փաստաթղթեր ներկայացրել է իր ընկերությանը պատկանող մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության և հիշյալ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ապահովագրության կտրոնները, ինչպես նաև տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը:
Հիշյալ հանգամանքների առկայությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա, տաքսի ավտոմեքենայի սեփականատերը փոխհատուցում ստանալու նպատակով` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերություն է ներկայացրել հայտային դիմում, որում որպես վնաս պատճառած տրանսպորտային միջոց նշվել է ավտովթարի դեպքի հետ առնչություն չունեցող ապահովագրված ավտոմեքենան: Արդյունքում հիշյալ ապահովագրական ընկերությունը տաքսի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ծ.-ին հետագայում փոխհատուցել է 970 հազ. ՀՀ դրամ գումար` կրելով նույնքան գույքային վնաս:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանի կողմից խաբեության եղանակով խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվհարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի վերջնական գնահատականը կհրապարակվի հոկտեմբերի վերջին: Այդ մասին օգոստոսի 25 –ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը (Ավստրիա):
Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը դեռեւս քննարկումների փուլում է: «Վենետիկի հանձնաժողովի վերջնական գնահատականը կտրվի սեպտեմբերի կեսին եւ կընդունվի Հանձնաժողովի լիագումար նիստին, մոտավորապես հոկտեմբերի 26-28-ի ընթացքում»,-նշել է Քրիստոֆ Գրաբենվարտերը:
Այն հարցին, թե Սահմանադրության բարեփոխումները կնպաստե՞ն արդյոք երկրի ժողովրդավարացմանը, Վենետիկի հանձնաժողովի անդամը պատասխանել է. «Խնդիրն այն է, որ ժողովրդավարությունն անհնար է չափել: Փոփոխություններ կան, որոնք դրական ուղղությամբ են ընթանում, փոփոխություններ էլ կան, որոնց վերաբերյալ մենք լավագույն փորձառության չենք հասել»: Քրիստոֆ Գրաբենվարտերը հավելել է, որ իրավաբանները հաշվել չեն կարողանում: «Ես հաշվիչ չունեմ, որպեսզի հաշվեմ, թե սահմանադրական բարեփոխումները որքանով են համապատասխանում ժողովրդավարության զարգացմանը: Դա պիտի քաղաքական արդյունք լինի»,-ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի անդամը:
2015թ. օգոստոսի 25-ին Մոսկվայում միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության ներկայացուցիչը:
«Կոմերսանտը» իր վերաթողարկված անդրադարձում բացահայտումներ է ներկայացրել ծնունդով Վրաստանից խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի և վրացիների հետ նրա հարաբերությունների մասին:
Ըստ աղբյուրի` իշխանության գալուց ի վեր Ստալինը միշտ էլ ընդգծված ձևով «լավ է նայել» Թբիլիսիին ու Վրաստանին, իսկ խորհրդային իշխանական համակարգում նպաստել է վրաց պաշտոնյաների առաջընթացին:
Սակայն որոշակի զարգացումից հետո նրա վերաբերմունքը վրացիների նկատմամբ կտրուկ փոխվել է, չնայած Վրաստանը շարունակել է վայելել առաջնորդի սերը:
Նկարագրվում է, որ փոշոտ ու նույնիսկ առանց նորմալ ջրատարի Թիֆլիսը եվրոպական ստանդարտներով քաղաք է դարձել Ստալինի ջանքերով. այնտեղ ջուր ու շատրվաններ, էլեկտրական լուսավորություն ու այն ժամանակների համար բացառիկ ասֆալտ է հայտնվել: Իսկ նման վերափոխման համար հսկայական միջոցներ են տրամադրվել:
Վրաց պաշտոնյաների հարցում Ստալինի վերաբերմունքի փոփոխության պատճառը եղել է վրացի Կիրիլ Կակաբաձեն: Տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ զբաղեցրած այս գործիչը 1934-ին հրաժարվել է արտասահմանից ԽՍՀՄ վերադառնալ և մամուլին է տրամադրել Ստալինի մասին իր իմացած գաղտնի տվյալները:
Բրիտանական «Սանդի Էքսպրեսը» ի մի է բերել դրանք` պատմելով, որ Զուբալովկայի իր կալվածքում Ստալինը օրգիաներ է կազմակերպել, նույնը արել է Վրաստանում «Կրասնիե Գորկիում»:
Կակաբաձեն լրատվամիջոցին պատմել է նաև, թե Ստալինի մեքենան տեղաշարժվում է հանգցված լույսերով, իսկ առջևից ու հետևից գնում են հսկայական լույսերով թիկնապահ-մեքենաներ: Նշում է, թե Ստալինի ճոխ կյանքը տարեկան 300 հազար ֆունտ է արժենում և օրական 1000 կյանք:
Իսկ Ստալինը նկարագրվում է որպես «կապիկի փոքր աչքերով մարդ»:
1934-ի ապրիլին նա հրահանգել է Մոսկայում ձերբակալել «քեֆչի ու խուլիգան վրացիների» մեծ խմբի: Դրանից հետո Ստալինը պաշտոններից հեռացրել է տարբեր վրաց գործիչների: Աղբյուրի պնդմամբ` Ստալինը իր «կարմիր տեռորը» ամենադաժան ձևով դրսևորել է Վրաստանում ու վրացիների դեմ: Ավելին, նա 2-րդ ալիք է նախատեսել 1950-ականներին, որը չի իրականացվել միայն հենց Ստալինի մահանալու շնորհիվ:
Վրացիների նկատմամբ Ստալինի հակակրանքը, ըստ աղբյուրի, հասել է այն աստիճանի, որ նրա անձնական թիկնապահները եղել են չեչեն ու բելառուս, այլ ոչ վրացի:
Ի դեպ, նույն արտասահմանյան ԶԼՄ-ները հետաքրքիր մոտեցումներ են վերհանել այն ժամանակի վրացիների կողմից` Ստալինի հանդեպ. այսպես 1931-ին ամերիկյան մամուլը արձանագրել է, որ Ստալինի, որին վրացիները Սոսո Ջուղաշվիլի էին ասում, Վրաստանում անվանում էին «Մեծն ցար Սոսո»: Ու նաև կատակում, թե նախկինում վրացի բոլոր թագավորները Վրաստանը միակցել են Ռուսաստանին, և միայն Ստալինն է Ռուսաստանը միացրել Վրաստանին:
tert.am
Տաջիկստանում դատարանը Դուշանբեի 25-ամյա բնակիչ Ամիր Իսաևին դատապարտել է 4 հազար սոմոնիի (մոտ 633 դոլար) չափով տուգանքի միայն այն բանի համար, որ իր ընկերներին տորթ է հյուրասիրել իր իսկ ծննդյան օրը, որը նշել է սրճարանում, հաղորդում է lenta.ru-ն։
Դատախազությունը գործազուրկ Իսաևի դեմ քրեակա գործը հարուցել է լուսանկարների հիման վրա, որոնք նա տեղադրել է Facebook-ի իր էջում: Այնտեղ պատկերված են նա, իր ընկերները և տորթը:
Դատարանը վճռել է, որ հոբելյարը խախտել է «Տոնակատարությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Ծննդյան օրը նշվում է կամավոր միայն ընտանեկան շրջապատում»։
Իսաևը պնդել է, որ ոչինչ չի տոնել: «Չկային նվերներ, չկային կենացներ, անգամ իմ բերած տորթը մոմեր չուներ: 13 հոգու հաշիվը 540 սոմոնի է կազմել»,- ասել է նա դատարանում: Նա նշել է, որ յուրաքանչյուրն իր համար է վճարել իր պատվերի դիմաց:
Վկաները հաստատել են Իսաևի խոսքերը, սակայն դատարանը հաշվի չի առել նրանց փաստարկները։
«Տոնակատարությունների կարգավորման մասին» օրենքն ընդունվել է 2007 թվականին նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ: Այն խիստ սահմանափակում է հյուրերի, ուտեստների և ավտոմեքենաների քանակը տարբեր միջոցառումների ժամանակ: Օրենքի ընդունման հիմք է դարձել այն, որ պետության բնակիչները վարկեր և պարտքով մեծ գումարներ են վերցրել ճոխ միջոցառումների համար, իսկ այնուհետև տարիներով դրանք մարել։
Տաջիկստանում սահմանափակվել է Youtube տեսահոսթինգի 7 Facebook սոցցանցի հասանելիությունը:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Պրովայդեր ընկերություններից մեկը հաղորդել է, որ՝ «Երկուշաբթի երեկոյան պրովայդերներին բանավոր հանձնարարվել է սահմանափակել Facebook սոցցանցի և Youtube տեսահոսթինգի հասանելիությունը»:
Ընկերության ներկայացուցիչը նաև հավելել է, որ երեքշաբթի առավոտյան բոլոր պրովայդերներին հանձնարարվել է սահմանափակել ինտերնետային ծառայությունների հասանելիությունը։
Տաջիկստանի ինտերնետ-պրովայդերների ասոցիացիայի ղեկավար Ասոմիդդին Աթոևը հավելել է, որ արգելափակման պատճառները դեռ հայտնի չեն։
tert.am
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը ևս Հայաստանում լավ չեն։ Պարզվում է՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ փետրվար ամսին։ Երևան քաղաքի Կենտան և Նորք– Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընին» սնանկ է ճանաշվել այս տարվա Փետրվարի 27-ին։ «Գրեյթ վելլիին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը։ Ի դեպ՝ այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաշվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը։ Այսպիսով՝ Արզաքանցյանի գործերը լավ չեն Հայաստանում, սակայն նա Հայաստանից դուրս էլ բիզնես ունի։ օրինակ՝ հայտնի է, որ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.