29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Երեկ ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ 20 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել ՀՀ ֆինանսական շուկա: Սակայն եթե նախկինում արտարժութային ինտերվենցիաները ԿԲ-ն իրականացնում էր ֆոնդային բորսայի միջոցով, ապա հիմա այլ կերպ է վարվում:
Ըստ ԿԲ-ի՝ ամեն օր հրապարակվող «ՀՀ արժութային սփոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքի, երեք բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 մլն դոլար, բայց նրանցից ոչ մեկն այդ 20 մլն-ը չի վաճառել: Ըստ այդ տեղեկանքի՝ մեկ դոլարի վաճառքի գինը կազմել է 483 դրամ 64 լումա: Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ:
Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով ԿԲ-ն պատրաստ է առաջիկա օրերին մինչև 50 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել:
Հայկական ժամանակ
Այս տարվա աշնանը մեծ էկրան կբարձրանա «Շանթ» հեռուստաընկերության նկարահանած նոր գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը’ Հարություն Ղուկասյանը:
ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են հայկական հեռուստաեթերի և կինոարտադրության լավագույն ներկայացուցիչները:
Այս առթիվ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ.
-Պարոն Մուշեղյան, ինչի՞ մասին է Ձեր կողմից նկարահանված «Որոգայթ» ֆիլմը և ի՞նչ կապ ունի հասարակությանը հայտնի «Որոգայթ» հեռուստասերիալի հետ:
-«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է համանուն սերիալի մոտիվներով և այն ինչ-որ առումով կարելի է համարել սերիալի պատմության վերարտադրումը գեղարվեստական ֆիլմում ՝ այս ժանրին բնորոշ բոլոր առանձնահատկություններով և սյուժետային ու դերասանական կազմի համալրումներով:
Պատմությունը ֆիլմում ավելի շատ կառուցված է գլխավոր հերոսի՝ Հովիկի շուրջ, ով ճակատագրի բերումով հայտնվել է քրեական աշխարհի հյուսած որոգայթներում և պայքարում է հանուն արդարության:
-Հատկապես աուդիտորիայի ո՞ր հատվածին է ֆիլմն ուղղված:
-Ֆիլմը նկարելուց կոնկրետ լսարան չի նախատեսվել, քանի որ այն առաջին հերթին հետաքրքիր պատմություն է, որը կարող է հուզել հասարակության տարբեր շերտերին: Եվ ի հակադրություն հեղեղված կոմեդիայի ժանրին՝ «Որոգայթ»-ը առանձնանում է իր դրամատիկ մոտեցմամբ՝ փորձ կատարելով հայկական կինոշուկայում ապացուցել, որ մյուս ժանրի ֆիլմերը նույնպես կարող են մրցունակ լինել և պահանջված հասարակության կողմից:
-Պատմեք, խնդրում եմ, դերասանական կազմի մասին, ովքե՞ր են մարմնավորում գլխավոր դերերը:
-Հպարտությամբ կուզեմ նշել, որ ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են հայ դերասանական աշխարհի բոհեմիան:
Հարություն Մովսիսյան, Արթուր Դարբինյան, Սոս Ջանիբեկյան, Գրիշա Աղախանյան, Սարգիս Գրիգորյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արմեն Մարգարյան, Ելենա Բորիսենկո, Մարջան Ավետիսյան, Արփի Գաբրիելյան, Սաթենիկ Հախնազարյան, Սոֆյա Պողոսյան,Վարդան Հովսեփյան, Հովակ Գալոյան, Սուրեն Թումասյան, Ստեփան Ղամբարյան և այլոք:
-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հաջողություն կունենա ֆիլմը:
Վստահ եմ, որ ֆիլմը կգնահատվի հանրության կողմից, քանի որ այնտեղ մեծ եռանդ ու նվիրվածություն է դրվել, թե’ ստեղծագործական խմբի, թե’ դերասանական կազմի և, անշուշտ, «Շանթ» հեռուստաընկերության կողմից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ՝ http://lurer.com/?p=196423&l=am
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին: Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն): Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
Ս.թ. օգոստոսի 19-ի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն՝ ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ տվյալ հարկադիր կատարողի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չեն հարուցվել և կատարողական գործողություններ չեն իրականացվել: Հիմքեր կան ենթադրելու, որ հարկադիր կատարողի կողմից հնարավոր է կատարված լինի գումարի յուրացում: Միհրան Պողոսյանի հրամանով հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցված են մինչև ծառայողական քննության ավարտը: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար: Նշենք, որ Հարկադիր կատարման ծառայությունը հետամուտ է նման դեպքերի բացահայտմանը՝նպատակ հետապնդելով Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող, արդարամիտ ու ազնիվ հարկադիր կատարողներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է 2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթեւեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի կայքէջից, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց՝ շուրջ 40կմ/ժ արագությամբ։ Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի մոտակայքին` թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, վրաերթի է ենթարկել իր ընթացագոտում, աջ մայթից շուրջ 20սմ հեռավորությամբ դեպի իր ուղղությամբ քայլող հետիոտն Անահիտ Կարապետյանին։ Այնուհետեւ՝ բարձրանալով մայթին` վրաերթի է ենթարկել Աննա Հարությունյանին և մանկասայլակի մեջ գտնվող, վերջինիս մանկահասակ 2 որդիներին, ապա ընդհարվել նույն հասցեի դիմաց գտնվող ցանկապատին։
Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից երկու երեխաները մահացել են, իսկ Աննա Հարությունյանին և Անահիտ Կարապետյանին պատճառվել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ քրեական գործն ուղարկվել դատարան։
«Փաստինֆո»
Օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 30598 քաղաքացի:
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 542 երեխա՝ 294 տղա, 248 աղջիկ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման ևդիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Իվան Կուխտային հետագա գործունեության մեջ:
ՀՀ Նախագահը և Ուկրաինայի դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանում հարգալից վերաբերմունք կա ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի նկատմամբ: Իվան Կուխտան այդ կապակցությամբ գոհունակությամբ է փաստել, որ նախօրեին Հայաստանում ուկրաինական համայնքի հետ հանդիպմանը վերստին զգացել է այդ ուշադրությունը և հոգատար վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է համայնքի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ուկրաինայում բնակվող բավականին ակտիվ հայ համայնքի նկատմամբ ևս նույնպիսի վերաբերմունք կա:
Դեսպան Կուխտան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ պետական բոլոր մարմիններին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Ուկրաինայում հնարավորինս շուտ խաղաղություն կվերահաստատվի, ինչը նոր հնարավորություններ կբացի նաև հայ-ուկրաինական համագործակցության մեծ ներուժը տնտեսական և այլ ոլորտներում լիարժեք օգտագործելու համար:
Այս տարի չի կայանա սեպտեմբերի 6-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ մատուցվող պատարագը: Պոլսից մեզ տեղեկացրեցին, որ թուրքական կառավարությունը նաև արգելել է ուխտավոր խմբերի մուտքը Վան՝ պատճառաբանելով անվտանգության նկատառումները: Իսկ անհատները կարող են հանգիստ այցելել Ախթամարի սրբ.Խաչ: Հետաքրքիրն այն է, որ ըստ մեր աղբյուրի՝ արդեն ավանդական դարձող ուխտագնացությունը, որին 2010 -ի սեպտեմբերի 6-ից ամեն տարի ամբողջ աշխարհից հայեր էին մասնակցում, չեղյալ հայտարարելու հետ կապված Պոլսո պատրիարքարանը որևէ հայտարարություն չի տարածել, բացի տեղեկատվությունից:
Մեր աղբյուրը պնդում է, որ ուխտագնացությունն արգելվել է միայն այս տարի: Կարծիք կա, սակայն, որ հիմնական պատճառը Թուրքիայում վերջերս հաճախացած տեռորիստական գործունեությունը չէ, արգելքն ավելի շուտ վերագրվում է Մեծ եղեռնի 100- ամյակին և Կիլիկիո կաթողիկոսի՝ Սիսի կաթողիկոսարանի հետ կապված պահանջատիրական ելույթներին:
Ռուզան Ավոյան
Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Մարկ Մուգալյանը, որը հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքի վրա հարձակված հանցագործին, ծանր վիճակում է:
Երբ շաբաթ օրն ինձ զանգեց, ուժեղ ձայն ուներ: Բայց հիմա ծանր վիճակում է, երեւում է` անհամեմատ ավելի թույլ է »,- Այդ մասին «Richmond Times Dispatch»-ին հայտարարել է նրա հայրը` Չարլզը:
Պարբերականը հաղորդել է նաև, որ Մուգալյանի քույրը, որը խնդրել է իր անունը չհայտնել, նշել է, որ գուցե Մուգալյանի թոքը վնասված լինի եւ որ նա աջ ձեռքում թմրածություն է զգում: Հանցագործը կրակել է նրա թիկունքին, գնդակը անցել է կոկորդով:
Հոր խոսքով, ինքը հասկացել է, որ որդին շատ ուժեղ է եւ խիզախ, երբ որդին հարթել է իր ուղին` չունենալով ոչ մի բան, փող չունենալով: «Այնպես որ, գնացքում նրա արածը ինձ չզարմացրեց: Նա շատ լավ մարդ է»,-հայտարարել է Չարլզ Մուգալյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.