29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ:
Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների: Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ Ազգային ժողովում ակտիվ և համակողմանի քննարկումների կարևորության մասին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ:
Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի խոսքով՝ տեխնիկապես հագեցած համակարգչային նոր դասասենյակը ՌՈ սպաների համար նաև ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները: Նա նշել է, որ առաջիկայում ՌՈ տարածքային ստորաբաժանումներում ևս բացվելու են նմանօրինակ համակարգչային դասասենյակներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանն էլ շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու:
-
7Y1F4596
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/7Y1F4596.jpg ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ: Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան … Continue reading → -
7Y1F4601
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/7Y1F4601.jpg ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ: Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան … Continue reading → -
7Y1F4621
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/7Y1F4621.jpg ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ: Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան … Continue reading → -
7Y1F4626
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/7Y1F4626.jpg ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ: Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան … Continue reading → -
7Y1F4601
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/7Y1F46011.jpg ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ: Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան … Continue reading →
Վրաստանի Բաթումի քաղաքում հորդառատ անձրևների, քամու և 4-բալանոց փոթորկի հետևանքով քաղաքի փողեցները ջրի տակ են անցել: Թբիլիսիից և Քութայիսիից փրկարար բրիգադներ են ուղևորվում Բաթումի, բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության:
Աջարիայում վատ եղանակը տեւել է մի քանի ժամ: Ջրի տակ են հայտնվել Բաթումիի փողոցները, շենքերի առաջին հարկերը և երկաթգծի կայարանը:
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի խոսքով, վերջին մի քանի ժամերին արձանագրվել է «շտապօգնության» 90 կանչ, մասնավորապես, փողոցում խցանված մեքենաներից ու ջրի տակ մնացած առաջին հարկերի բնակարաններից ու խանութներից:
Ծառայությունում լրագրողներին հայտնել են, որ Թբիլիսիից եւ Քութայիսիից փրկարար ծառայության մի քանի բրիգադներ են ուղեւորվում Բաթումի՝ հատուկ տեխնիկայով», հաղորդում է Sputnik-Գռուզիան:
Նմանատիպ իրավիճակ է Փոթիում, որտեղ ջուրը նույնպես լցվել է կենտրոնական փողոցները և ջրի տակ թողել շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Կայծակի պատճառով քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության:
Ինչպես Բաթումիում, այնպես էլ Փոթիում, հիմա ուժեղ անձրև է տեղում:
https://www.youtube.com/watch?v=2Hsjhw-wb4Q
news.am
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվելուց հետո այն չի վերացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերադաս դատախազի կողմից վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում Արմեն և Արման Սարգսյան եղբայրները «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով:
Սարգսյան եղբայրները ձեռքերով հարվածներ են հասցրել Կ. Մուրադյանին, իսկ Արման Սարգսյանն էլ, իր հերթին, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին` պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արման Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Արմեն և Արման Սարգսյան եղբայրների կողմից խմբով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք նաև, որ հիշյալ գործի նյութերով վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ հարուցվել էր նոր քրեական գործ, որի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանին (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) մեղադրանք էր առաջադրվել, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբն ահազանգ է ստացել, որ Արբատ գյուղի տներից մեկում վիրավոր երեխա կա:
Բժիշկները, մեկնելով նշված գյուղի 7-րդ փողոցի թիվ 11 տուն, այնտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխում վիրավոր, 5-ամյա Թամարա Բաբայանին: Ցավոք, երեխան ճանապարհին մահանում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, երեխան տանը անզգուշաբար հեռուստացույցը գցել է իր վրա, ինչի հետևանքով էլ ստացել է վնասվածքներ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է առաջնորդել նոր Սահմանադրության հանրաքվեի «այո»–ի շտաբը՝ միայն մեկ նախապայմանով: Եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի միասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը։
«Ավելի լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնան գեյ», — ասաց Ղուկասյանը։ Մեր ճշտող հարցին՝ եթե իշխանությունների, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ եղավ գլխավորելու «այո»–ի շտաբը, ինքը պատրա՞ստ է, Ղուկասյանը պատասխանեց. «Այո՛, բայց դեռ ոչ մի առաջարկ չի եղել»:
Ժամանակ
դատական համակարգում վախենում են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանից, քանի որ նա «առաջինի» հետ ուղիղ կապի մեջ է։ Մեր աղբյուրը պատմեց, որ դատավորներն ամեն կերպ խուսափում են միջամտել ՏՄՊՊՀ-ի կողմից կազմված ակտերի իրավաչափությանը։
Խնդիրն այն է, որ երբ դատավորները վերացնում են Արտակ Շաբոյանի՝ որևէ տնտեսվարողին նշանակած տուգանք, վերջինս գնում է Սերժ Սարգսյանի մոտ և սկսում բողոքել, թե դատավորները գումար են վերցրել, ակտս վերացրել, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ բյուջե փող բերեմ։ Ասում են՝ անգամ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է «քաշվում» Շաբոյանից։ Այժմ կարծես դատավորները փորձում են մի քիչ ըմբոստանալ և ՏՄՊՊՀ-ի դեմ որոշումներ կայացնել, սակայն վերջին քայլն անելուց առաջ փորձում են ճշտել Բաղրամյան 26-ի «դաբրոն»:
Հրապարակ
Աշխարհի 152 երկրների «Մարդու ազատության ցուցանիշի» վերջին զեկույցում Հայաստանին զարմանալիորեն բարձր վարկանիշ է տրվել: Ուսումնասիրությունը համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից: 108 էջանոց համապարփակ զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիների անհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:
Դասակարգումը հիմնված է 76 տարբեր ցուցանիշների վրա՝ խմբավորված 12 անվանակարգերում.
— օրենքի գերակայություն,
— ապահովություն և անվտանգություն,
— շարժում,
— կրոն,
— միություն, հավաք և քաղաքացիական հասարակություն,
— արտահայտություն,
— կառավարության մեծությունը,
— իրավական համակարգ և սեփականության իրավունք,
— դրամական միջոցների մատչելիություն,
— միջազգային առևտրի ազատություն,
— վարկային, աշխատանքային և բիզնես օրենսդրություն:
Ըստ «Մարդու ազատության ցուցանիշի»՝ աշխարհի տասը լավագույն երկրների թվում են Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, Իռլանդիան, Անգլիան և Շվեդիան: Միացյալ Նահանգները 20-րդ տեղում է:
Անցյալ շաբաթ հրապարակված 2012 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանը աշխարհում 53-րդն է, ավելի բարձր, քան նրա հարևաններից շատերը՝ Ադրբեջանը (126-րդ), Թուրքիան (62-րդ), Իրանը (152-րդ), և մի փոքր զիջում է Վրաստանին (48-րդ):
Հայաստանի տպավորիչ վարկանիշը բացահայտում է ավելի ապշեցուցիչ գնահատական, երբ նայում ես այդ դասակարգման երկու հիմնական բաղադրիչներին. Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը տնտեսական ազատության, և 70-րդը՝ անձի ազատության ցուցանիշներում…
Հայաստանի վարկանիշը ես «զարմանալի» որակեցի այն պատճառով, որ ժողովրդի մեծ մասը հավանաբար չէր ակնկալում նման բարձր գնահատական, հաշվի առնելով ղեկավարության նկատմամբ մշտական քննադատությունը, ինչպես երկրի ներսում,
այնպես էլ դրսում: Չնայած ճիշտ է, որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ թերություններ ունի և արժանի է քննադատության, սակայն պետք է ընդունել, որ իշխանությունները ինչ-որ բան ճիշտ են արել Հայաստանի համար, որն իր վարկանիշով «Մարդու ազատության ցուցանիշով» գերազանցել է այնպիսի ազդեցիկ երկրների, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Քուվեյթը, Մեքսիկան, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ուկրաինան և Վենեսուելան:
Ժողովրդի կողմից Հայաստանի ընկալման և իրականության միջև առկա այս հակասության հավանական բացատրությունն այն է, որ Հայաստանի պաշտոնյաները վատ աշխատանք են տարել երկրի ձեռքբերումները գովազդելու համար: Հակառակ դեպքում, շատ հայեր այսպիսի բացասական տպավորություն չէին ունենա իրենց հայրենիքի մասին:
Այս միտքը պարզաբանելու համար վերցնենք Սինգապուրը, մի երկիր, որը հաջողությամբ գովազդում է իր նվաճումները և բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում որպես լավ կառավարման, արագ տնտեսական զարգացման և բարեկեցիկ կենսապայմանների նախատիպ: Չնայած կասկածից վեր է, որ այս «ասիական վագրը» ձեռքբերումների տպավորիչ ռեկորդ է սահմանել, սակայն զարմանալի է, որ Սինգապուրը վարկանիշային ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 43-րդ տեղը՝ ընդամենը 10 նիշով առաջ անցնելով Հայաստանից «Մարդու ազատության ցուցանիշում»: Եթե ուշադրություն դարձնենք Սինգապուրի շուրջ ստեղծված աղմուկին, ապա կարելի էր ենթադրել, որ այդ երկիրը պետք է տեղ զբաղեցներ լավագույն տասնյակում, իսկ Հայաստանը լիներ 100-րդը, հաշվի առնելով վերջինիս հասցեին մշտապես հնչող քննադատությունը:
Ինչպես ասում են «տպավորությունը իրականություն է»: Ըստ էության, տպավորությունը շատ ավելի կարևոր է, քան իրականությունը, քանի որ մարդիկ ամեն ինչի մասին դատում են իրենց սեփական տպավորությունների հիման վրա, անկախ նրանից, թե դրանք որքան են տարբերվում իրականությունից: Օրինակ, վերջին տարիներին Հայաստանը մի շարք միջազգային զեկույցներում շատ բարձր տեղեր է զբաղեցրել, քան սպասվում էր: Սակայն, Հայաստանի կառավարությունը երբեք չի գովազդել այս կարևոր վարկանիշները, դրանով իսկ ձախողելով երկրի համար դրական իմիջի ստեղծումը, որը կարող էր գրավիչ լինել օտարերկրյա զբոսաշրջիկների և ներդրողների համար:
Հետաքրքիր է, որ Հայաստանից շատ ավելի բարեկեցիկ երկրներ հետ են մնացել «Մարդու ազատության ցուցանիշում», ինչը կարող է նշանակել, որ երկրի հարստությունը, Ադրբեջանի դեպքում՝ նավթի բազմամիլիարդանոց եկամուտները, բարեկեցություն կամ ազատություն չեն երաշխավորում իրենց քաղաքացիների համար…
Սակայն, հաշվի առնելով Հայաստանի համեմատաբար բարձր վարկանիշը, նրա ղեկավարությունը այլևս չի կարող արդարանալ, թե երկրի զարգացումը կաղում է ֆինանսական և բնական պաշարների սահմանափակության պատճառով: Ամեն ինչ կախված չէ փողից: Քանի որ Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, ապա արդարացում չի կարող լինել անձի ազատության
ցուցանիշով 70-րդ տեղը զբաղեցնելու համար: Վերջին ցուցանիշը կարող է մեծապես բարելավվել պետության կողմից առանց մեկ դրամ ծախսելու: Միայն անհրաժեշտ են հոգատար պետական պաշտոնյաներ, որոնք հանձնառու կլինեն բարելավելու ժողովրդի բարեկեցությունը:
Հայաստանի ղեկավարության ամենամեծ դեֆիցիտը ոչ թե ֆինանսական միջոցների, այլ հասարակության վստահության պակասն է: Իշխանությունները կարող են վերականգնել քաղաքացիների վստահությունը ջանադրաբար աշխատելով, որպեսզի կարողանան բարելավել նրանց կենսապայմանները, և միայն դրանից հետո հասարակության դրական ընկալումը կհամապատասխանի Հայաստանի համաշխարհային վարկանիշի իրականությանը:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու, կազինո լինելու է մի քիչ ավելի հեռու՝ «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին:
Արման Գալուստիչը երևի գլխի չի ընկել, որ հասարակությունը վրդովվել էր ոչ թե այն պատճառով, որ Մարզահամերգային համալիրում կազինո է լինելու, այլ որովհետև այդ կազինոն լինելու է Ծիծեռնակաբերդի տարածքում: Իսկ մատնանշած «կառուցապատվող տարածքն», ի դեպ, նույնպես Ծիծեռնակաբերդի տարածքում է:
Բայց մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ իշխանություններին միայն փողն է հետաքրքրում, և նրանք չեն հարգում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավելին՝ այնքան հայեցի են, որ կարելի է վստահ լինել՝ կառուցվելիք կազինոյի պտուտախաղի (ռուլետկա) 19 և 15 թվերը միայն սև կլինեն: Իսկ դիլերները, հասկանալի է, կլինեն բացառապես ազգային տարազներով: Վերջին հաշվով՝ կազինոն ընտանեկան հանգստի համար է նախատեսված:
Չորրորդ ինքնիշխանություն
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն օրերս մարզի գյուղապետերի հետ հավաքույթ է կազմակերպել։ Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետն արձակուրդից վերադառնալուց հետո որոշել է կերուխումի սեղանի շուրջ քննարկել անելիքները, ինչպես նաև սպառնալ, որ ինքը դեռ մնալու է իր պաշտոնին։ Մեզ պատմեցին, որ Աշոտ Ղահրամանյանը խնջույքի ժամանակ հայտարարել է, թե իրեն չեն հանելու աշխատանքից, այդ լուրերը շրջանառության մեջ են դնում իր չուզողները։ Որպես իր խոսքերի առհավատչյա՝ գեներալ մարզպետը հայտարարել է, թե «նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ գնալու եմ, քանի ինքը կա, ես պրոբլեմ չունեմ, ով մեր հետ կաշխատի, նրա համար լավ կլինի, ով չի աշխատի, նրա համար վատ կլինի»։
Դրանից բացի, Աշոտ Ղահրամանյանը հայտարարել է, որ առաջիկայում իրենց ամենակարևոր անելիքը սահմանադրական հանրաքվեն է, ամեն ինչ պետք է անել, որ սահմանադրությունն անցկացնեն։ Գյուղապետերը նկատել են՝ չնայած Աշոտ Ղահրամանյանի տրամադրությունը բարձր էր, բայց գունատ և ծերացած տեսք ուներ։ Իրականում, թոշակառու մարզպետի պաշտոնանկության հարցը շարունակում է մնալ օրակարգում:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.