29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 30-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 27-29-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա հիմնական առաջնահերթությունները: «ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով: Այս ծրագրի նպատակը ոչ այնքան վերոնշյալ երիտասարդներին անվճար կրթություն տալու հնարավորությունն է, որքան հայապահպանության խնդիրը:
Հետևաբար, ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով պետք է առաջնահերթությունը տրվի այն համայնքների դիմորդներին, որտեղ առկա է հայապահպանության լրջագույն խնդիր: Խոսքը նախևառաջ մանկավարժական կադրերի պատրաստմանն է վերաբերում, բայց առկա են նաև համայնքի զարգացմանը նպաստող այլ մասնագիտական գործունեության խնդիրներ: Գաղտնիք չէ, որ դժվար է բարձր գնահատել այս ծրագրի արդյունավետությունը: Չնայած որ ամեն տարի մեծ է սփյուռքահայ դիմորդների թիվը, սակայն հետադարձ կապը համայնքների հետ փաստում է, որ, ցավոք, այդ երիտասարդների զգալի մասը չի վերադառնում հայրենի գաղթօջախներ: Հետևաբար, այսուհետ պետք է ավելի արդյունավետ աշխատել համայնքների հետ. վերջիններս պետք է իրենք շահագրգիռ լինեն, որ ՀՀ բուհեր ընդունվեն այն երիտասարդները, ովքեր կվերադառնան համայնքներ` աշխատելու: Հակառակ պարագայում` պետական նշանակության այս կարևոր հայապահպանական ծրագիրը վերածվում է կրթական միգրացիոն ծրագրի, որը բնավ էլ պետության նպատակը չէ»,-նշել է Արմեն Աշոտյանը` հանձնարարելով համապատասխան ստորաբաժանմանը խստացնել սփյուռքահայ դիմորդներին ներկայացվող պահանջները, այն է` ստեղծել իրավական հիմք, որպեսզի այն պայմանագրային բազան, որը ներկայումս օգտագործվում է ՀՀ բուհերում պետպատվերով նպատակային կրթություն ստացող երիտասարդների համար, համապատասխան փոփոխություններով հանդերձ կիրառելի լինի նաև սփյուռքահայ դիմորդների համար:
«Վերոնշյալ փոփոխության դեպքում այն երիտասարդները, ովքեր հուսախաբ են անում իրենց համայնքին և չեն կատարում իրենց պարտավորությունները, ստիպված կլինեն փոխհատուցել իրենց վրա ծախսված պետական գումարները` դրանով բարձրացնելով իրենց պատասխանատվության աստիճանը»-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերը տրամադրելու են Գյումրիի բուհերին: «Այս նախաձեռնության նպատակն է` մի կողմից նվազեցնել կրթական միգրացիայի ռիսկերը, մյուս կողմից աջակցել Գյումրիում ուսանողական կրթական կենտրոնների կայացմանը, և երրորդ` բարձրացնել հայրենաճանաչության բաղադրիչը, քանի որ Գյումրին մեր երկրի կարևորագույն կրթական կենտրոններից է»,-նշել է նախարարը` հիշեցնելով, որ այն դիմորդները, ովքեր ուզում են կրթություն ստանալ ոչ հայագիտական մասնագիտությունների գծով, պետք է գիտելիքների ստուգում անցնեն մրցութային հիմունքով: «Պետությունը շահագրգիռ է օտարերկրյա ուսանողների թվի աճով, և պետք է անել հնարավորը, որ ՀՀ բուհերում սովորել ցանկացողների թիվը մեծանա` չնայած վերջին տարիներին այն հաստատապես աճի միտում ունի»,-նշել է նախարարը` հանդիպման մասնակիցներին տեղեկացնելով, որ սիրիաահայ ուսանողների համար տարվող սոցիալական քաղաքականությունը մնալու է նույնը, ինչ նախորդ տարի:
«Սիրիահայ դիմորդների համար այս տարի ևս պահպանվելու է վարձավճարների նույն չափը, ինչ տեղացի ուսանողների համար: Սիրիահայ մեր հայրենակիցները շարունակում են մնալ նույն ծանր վիճակում, որոնց պետությունը պարտավոր է օգնել»,-նշել է նախարարը` հանդիպմանը մասնակից բուհերի ներկայացուցիչներին հորդորելով ճկուն քաղաքականություն որդեգրել այս հարցում, այն է` աջակցություն ցուցաբերել սիրիահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացում և անհարկի բյուրոկրատական քաշքշուկներ չստեղծել:
Նշենք, որ ներկայումս շարունակվում է 2015-16 ուստարում ՀՀ ուսումնական հաստատություններ դիմած սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության գործընթացը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդ Ջաստին Ուիլսոնը մահացել է «500 մղոն Պոկոնոյում» տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ստացած գլխուղեղի վնասվածքից։
«Անդրետիի» կազմում հանդես եկող Ուիլսոնն ավտովթարից հետո ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկներն օրեր շարունակ պայքարել նրա կյանքի համար, սակայն ապարդյուն։
«Armsport.am»-ի փոխանցմամբ`«USA Today»-ը տեղեկացնում է, որ Ջասթինը մահվանից հետո 6 մարդու համար օրգանների դոնոր է դարձել։
Շարունակվում են սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծի քննարկումները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ հիմնավորում է, թե ինչու է դեմ փոփոխություններին:
«Սահմանադրությունը հանդիսանալով պետության մայր օրենքը և սահմանելով պետական և քաղաքական կառավարման համակարգերի կառուցվածքը, պետք է ծառայի քաղաքացիների շահերին` երաշխավորելով ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարության ապահովումն ու զարգացումը, իշխանությունների տարանջատումը, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, քաղաքական և տնտեսական ազատ մրցակցության ապահովումը։
Պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենևին չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման և վերոնշյալ սկզբունքների իրացման մեկնակետից:
Գաղտնիք չէ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության համար խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը եղել է նախընտրական ծրագրի մի մաս, սակայն խորհրդարանական կառավարման այն տարբերակը, որն առաջարկվում է ներկայացված նախագծում չափազանց հեռու է այն խորհրդարանական կառավարման համակարգերից, որոնք հաջողությամբ գործում են զարգացած ժողովրդավարական երկրներում և ծառայում են ի շահ այդ պետությունների քաղաքացիների: Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագիծն Ազատ դեմոկրատներ կուսակցության համար անընդունելի է և հեռու է ժողովրդավարական համարվելուց:
Հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած մի քանի ակնհայտ անընդունելի դրույթների.
1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի 89.3 և 89.4 հոդվածներում խոսվում է կայուն խորհրդարանական մեծամասնության և ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին: Այս դրույթները, մեր գնահատմամբ, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, քանզի քաղաքացին իր ընտրական իրավունքի իրացման միջոցով պետք է հնարավորություն ունենա համաչափ ազդեցություն ունենալ իշխանության ձևավորման և քաղաքական որոշումների կայացման վրա։ Իսկ այս դրույթներով, փաստացիորեն, կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու պատրվակով ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում, որի արդյունքում փոքրամասնությունից արհեստականորեն բացարձակ մեծամասնություն է ձևավորվում։ Այդ դեպքում խորհրդարանում ուժերի բաշխվածությունը դառնում է ոչ արդարացի և չի արտահայտում ընտրողների տված վստահության քվեների իրական պատկերը: Այդ կերպ ձևավորված խորհրդարանը չի կարող հանդիսանալ ներկայացուցչական մարմին։ Փաստացի փոքրամասնությունը օրենքի ուժով ձևավորում է կառավարություն և իրացնում մեծամասնության գործառույթները, ինչն էլ կհանգեցնի քաղաքական ակնհայտ անկայունության։
2. Նախագծի 104-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է ԱԺ նախագահի և նրա տեղակալների ընտրության կարգը, սակայն հստակ չէ ԱԺ նախագահի լիազորությունների դադարեցման կարգը, ինչն անընդունելի է, քանզի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով ԱԺ նախագահին առավել մեծ ազդեցություն և լծակներ են տրվում՝ առանց որևէ պատասխանատվության հանձնառման և հետկանչի կամ այդ լիազորությունների դադրեցման մեխանիզմի:
Ընդհանրապես վերոնշյալ խնդրի վերաբերյալ հարկ ենք համարում շեշտել, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով մեկ անգամից ավել ընտրվելու վերաբերյալ սահմանափակումներ կան միայն ՀՀ Նախագահի վերաբերյալ /հոդված 124, մաս 3/, Վարչապետի և Ազգային ժողովի նախագահի վերաբերյալ նման սահմանափակում չկա, ինչը, մեր դիտարկմամբ, սխալ մոտեցում է և Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվի, որ նույն անձը չի կարող երկու անգամից ավել ընտրվել ՀՀ վարչապետ կամ ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում նման սահմանափակման բացակայությունը բերում է քաղաքական դաշտի լճացման։
3. Սահմանադրության փոփոխությունների նածագծով նախատեսված այն դրույթը, համաձայն որի սահմանադրության հոդվածները/բացառությամբ 201-ի 1-ին մասում ամրագրված մի քանի հոդվածների/ կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ/Հոդված 201 մաս 2-րդ/ համարում ենք չափազանց վտանգավոր , քանզի այս կերպ Սահմանադրությունը կարող դառնալ տվյալ պահին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ձեռքի խաղալիքը և ցանկացած պահի նրանք կարող են Սահմանադրության մեջ իրականացնել ցանկացած փոփոխության առանց դա հանրաքվեի դնելու և ՀՀ քաղաքացիների ձայնն ու դիրքորոշումը հարցնելու, ինչը իրավիճակային և ոչ ցանկալի լուծումների կարող է հանգեցնել:
4. ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ակնհայտ վտանգ սպառնացող հոդված ենք համարում նախագծի 204 հոդվածը, որով առաջարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծել հանրաքվեով: Նմանատիպ ձևակերպումները պետականորեն հաստատված տարածք, անկախություն և ինքնիշխանություն ունեցող պետության Սահմանադրությունում ներառելն ուղղակի անթույլատրելի է, և հղի է հետագա վտանգներով:
5. Սահմանադրության նախագծի 47 հոդվածի 2–րդ մասով ամրագրված սահմանափակումները, համաձայն որի ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել վերջին 5 տարում ՀՀ–ում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք, անընդունելի են, քանզի առաջին հերթին այս սահմանափակումը չի հստակեցնում, թե ինչ է նշանակում մշտապես բնակություն եզրույթը և երկրորդ` այս արգելքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի այն որոշմանը` համաձայն որի չի կարելի սահմանափակել մարդու ընտրելու և ընտրվելու իրավունքը ծննդավայրի կամ բնակության վայրի վերաբերյալ խտրական և չհիմնավորված պահանջներով: Մեր գնահատմամբ, այս դրույթը լուրջ խոչընդոտ է ՀՀ քաղաքացիների կրթության, բժշկության և այլ իրավունքների իրացմանը ՀՀ սահմաններից դուրս:
6. Լուրջ սահմանափակում ենք համարում Ազգային ժողովում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքի մասին դրույթը/ Հոդված 105 մաս 2/, որի կիրառումը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում, քանզի նախագծով մեծամասնության նշանակած վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ/Հոդված 115/: Փաստացիորեն, հստակեցված չեն օրենսդիր և գործադիր մարմինների միջև հակակշիռների և վերահսկողության մեխանիզմները:
7. Դատական իշխանության ձևավորման մեջ չափազանց մեծ է Ազգային ժողովի դերակատարությունը, ինչն էլ մեծապես կասկածի տակ է դնում համակարգի անկախությունը: Մեր դիտարկմամբ, պետք է նվազեցնել ԱԺ-ի միջամտությունը դատավորների նշանակման և ազատման գործընթացում:
Բացի վերոնշյալ դրույթներից սահմանադրական փոփոխությունների նախագծում կան մի շարք բացեր և խութեր, որոնք մասնավորապես վերաբերում են ազգային անվտանգության համակարգին, մարդու իրավունքների ոլորտին։ Չի ապահովվում նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատումը, հետևաբար` վերանում է զսպումների և հակակշիռների մեխանիզմը: Հաշվի առնելով վերոնշյալ դրույթները` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին:
Ucom ընկերությունը դեռ չի որոշել՝ կպահպանի արդյոք Orange բրենդը մեկ տարի հետո։ Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին հայտնել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։
Այն հարցին՝ արդյոք ընկերությունը մտադիր է 12 ամսյա համաձայնության ավարտից հետո ֆրայչայզինգի իրավունքով օգտագործել Orange բրենդը՝Բարսեղյանը պատասխանել է , որ այդ հարցը դեռ չի քննարկվել։ «12 ամսվա աշխատանքի արդյունքներով մենք կորոշենք ՝ արդյոք շահավետ է թողնել հին բրենդը , թե պետք է այն փոխարինել նորով»,- հայտարարել է Բարսեղյանը։
Հիշեցնենք , որ օգոստոսի 20-ին «Orange Armenia»-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցության ընկերության դուստր ընկերությունը) պաշտոնապես Ucom -ին է փոխանցել բաժնետոմսերի 100 տոկոսը։
Հուլիսի 22-ին «Orange Armenia»-ն հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին։ Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարների բացակայությունը․ որոշակի եկամուտների պայմաններում ընկերությունը հնարավոր չի համարում տեխնոլոգիական ցանկալի զարգացումը։
news.am
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ:
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին դրույթների: ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում շարունակել ակտիվ և համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որում, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող՝ իրենց համար կարևոր հիմնական շեշտադրումներն ու ՀՅԴ մոտեցումները:
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆՑ Կը գրէ.
Կարո՞ղ էք պատկերացնել, որ Փարիզի քաղաքապետը բիզնես-կառոյցներին վաճառի ֆրանսական թագաւորների Լուվրի պալատը, կամ Լոնտոնի քաղաքապետը վաճառի Ուինսթոն Չըրչիլի տունը, իսկ Հաւանայի քաղաքապետը աճուրդի հանի Ֆիտել Քասթրոյի տունը: Պատկերացրեցի՞ք: Դժուա՛ր: Նման բան անհնար է պատկերացնելն անգամ: Բայց վերադառնանք հայկական իրականութիւն:
Երբ 1917 թուականի դեկտեմբերի կէսերին Արամ Մանուկեանը եկաւ Երեւան, նրան` Վանի նահանգապետին, Արեւելեան Հայաստանի այդ պահի ղեկավարին ցնծութեամբ դիմաւորեցին: Երեւանի պատուարժան քաղաքացիներից մէկը` Ֆադէյ Քալանթարեանը, նրան նուիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբեանի նախագծով այն ժամանակի Ցարսկայա փողոցում 1910 թուականին կառուցուած երկյարկանի տունը: Այս փոքրիկ շինութիւնն այդ պահից դարձաւ հայոց պատմութեան մաս: Այդտեղ 1917 թուականի դեկտեմբերի կէսերից մինչեւ 1919 թուականի յունուարի 29-ը` մինչեւ իր մահը, ապրել է Արամ Մանուկեանը: Այդ տանն է նրա մահից չորս ամիս առաջ ծնուել նրա դուստրը` Սեդան: Արամ Մանուկեանի մահից յետոյ այդ տանն է ապրել նրա այրին` Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Եկատերինա Զալեան-Մանուկեանը, 1920 թուականից սկսեալ` նաեւ Հայաստանի Հանրապետութեան երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանեանը` ընտանիքի հետ: (Փակագծում ասենք, որ Ցարսկոյէ փողոցը 1919 թուականին` Արամի մահուանից յետոյ, Հայաստանի կառավարութեան որոշմամբ անուանափոխուել է` դառնալով Արամի փողոց: 1921-1991 թթ. այն կրել է Սպանդարեան անունը, իսկ 1991-ին փողոցը վերստին վերստացել է Արամի անունը):
2005 թ. Երեւանի քաղաքապետարանը օտարել է Արամի, Բիւզանդի, Կողբացու փողոցներով եզրափակուած տարածքը:
Արամի տան հատուածը եւս ներառուել է օտարուած հողի մէջ: Այդ տարածքը գնել է «Գլենդել Հիլզ»-ը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները երբեմն յայտարարում են, թէ Արամի տունը չի վաճառուել, այն տեղում է: Փա՛ռք Աստծոյ, որ «Գլենդել Հիլզ»-ը այն չի փաթեթաւորել ու տարել: Բայց մեր ոխերիմ թշնամուց աւելի վատ է վարուել. հանել է շէնքի ծածկը, առաջին-երկրորդ յարկերի կտուրները եւ արդէն 10 տարի սպասում է, թէ երբ այդ չորս պատերը կ՛աւերուեն, ու կը դադարի չեղած տան մասին խօսակցութիւնը:
Այո՛, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառուել է: Բայց` ոչ միայն շէնքի տակ եղած հիմնահողը, այլ նաեւ` այդ հողի վրայ գտնուող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգեւոր պատմութեան մասունք են, քանի որ այդ պատերի ներսում եղած բնակարանում է ապրել եւ մահացել Արամ Մանուկեանը: Իրականում վաճառուել է ոչ թէ Արամի 9 հասցէի սովորական հիմնահողը, այլ` Հայաստան պետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի տունը:
Այսպէս կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծութիւն:
Մարդիկ մոռանում են, որ գործել ու գործում է մի բարոյական չափանիշ` չի՛ կարելի վաճառել ազգի մեծերի յիշատակը: Սա անհերքելի իրողութիւն է: Այս դէպքում փաստօրէն վաճառել են Երկրի բարոյական յիշողութիւնը:
դիմատետր մտքի բարեկամներ ֆեյբուքյան էջից
Նոր ուսումնական տարուն ընդառաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց մայրաքաղաքի դպրոցներում ներառական կրթության խնդիրների մասին։
Ըստ նրա՝ մինչև 2025 թվականը ներառական կրթություն կիրականացվի մայրաքաղաքի բոլոր դպրոցներում. «2014 թվականին` «Հանրակրթության մասին օրենք»-ի փոփոխությունից հետո, համընդհանուր ներառման գործընթաց է սկսվում: Այլևս չի լինելու նման որակում` ներառական կրթություն իրականացնող կամ չիրականացնող դպրոց: Այս տարվա ընթացքում ևս վեց դպրոց իրականացնելու է ներառական կրթություն: Շատ կարևորում եմ աջակցող թիմի` սոցիալական աշխատողի, հոգեբանի, լոգոպետի գործունեությունը, մասնագիտական գիտելիքները և փորձառույթունը»:
Գայանե Սողոմոնյանը համոզված է, որ աջակցող թիմը ևս պետք է վերապատրաստում անցնի:
Հ.Գ. Ներառական կրթության ապահովումը մեր երկրում լուրջ խնդիրներ է հարուցել: Այն հատկապես մարզերում չի գործում, իսկ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում դեռ «փորձությունների» մեջ է: Մենք չունենք միջոցներ, պատրաստակամություն, և որ ամենակարևորն է՝ մասնագետներ: Ինչքան էլ պատկան կառույցները գունավոր ներկայացնեն իրավիճակը, միևնույն է՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ այս ոլորտում չափազանց դանդաղում է գործընթացը. պատճառը, մեր կարծիքով, ոչ պատշաճ ու անպատասխանատու վերբերմունքն է:
Մերի Առաքելյան
Armsport.am կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին և 7-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները, որոնցում նախ կհյուրնկալվի Սերբիայի ընտրանուն, ապա Եևանում կընդունի Դանիայի հավաքականին:
Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.
Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանի անունը բացակայում էր ավելի վաղ հրապարակված արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակից:
Դարպասապահներ
Գևորգ Կասպարով «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան «Միկա»
Գևորգ Պրազյան «Արարատ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան)
Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ Գ.Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Գ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող:
Կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել վկաներ։
Գ.Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.