29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` բակալավրի կրթական ծրագրի համար նվազագույն շեմ է սահմանվել` 75 % /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80 % /ՄՈԳ/:
Փաստաթղթերն ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան ուսումնական հաստատություն մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը: Միաժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սեպտեմբերի 18-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:
Արտակ Մ.-ն, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստով վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, թե ավտոմեքենան ոչ թե սեփականատերը, այլ ինքն է վարել, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել անվճարունակության պատճառով` պետությանը հասցնելով 2 մլն. 195 հազ. 500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի հետագա նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր՝ օգոստոսի 27-ի վաղ առավոտյան, Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Պտղնիի ձորից հրազենային վնասվածքով՝ Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանին Միքայելյանի հիվանդանոց են տեղափոխվել, որն արդեն մահացած է եղել:
Դեպքի վայրում այս պահին աշխատում է օպերատիվ խումբը:
Նախորդ օրը քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը դեմոնստրատիվ մեկուսացել էր ՀՅԴ-ականների խմբից՝ ցույց տալով, որ իրեն ավելի հարազատ է զգում հանրապետականների միջավայրում։
Մեզ հասած լուրերով՝ Ա. Մինասյանը խիստ նեղացած է դաշնակցական էլիտայից և հատկապես կուսակցության ղեկավար՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից։ Պատճառն այն է, որ ընկեր Հրանտը նպատակահարմար չի համարել, որ Ա. Մինասյանը նախարարական պորտֆել զբաղեցնի կոալիցիոն կառավարության կազմում:
Ժամանակ
Մեզ հասած տեղեկություններով՝ ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչները երեկ առավոտյան այցելել են տարբեր տեղամասեր և աշխատակիցներից պահանջել ստորագրել զգուշացման թերթիկ, որով աշխատակիցը հաստատում է, թե տեղյակ է, որ իրեն ազատելու են աշխատանքից նոր աշխատակարգով աշխատել չհամաձայնելու դեպքում։
Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը երեկ մեզ ասաց. «…Ով չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանուցում կգնա, որ ազատված են աշխատանքից»:
Ժամանակ
Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլև իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։ ՕԵԿ-ը բուռն արձագանքեց մեր հրապարակմանը՝ «Հրապարակին» մեղադրելով ոչ միայն «ՕԵԿացավի», այլև անհեթեթ, չճշտված տեղեկություն տարածելու մեջ։
Մենք, թերևս, կրկին չէինք անդրադառնա այս թեմային, քանզի մեղքի զգացում ենք ունենում, որ մեր հրապարակումներով կենդանացնում ենբ «մեռյալներին», բայց «Շոտլանդական վիսկիի» առնչությամբ պարգաբանենք. դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Շոտլանդական վիսկի ասոցիացիան» դիմել է դատարան՝ պահանջելով «Հայասիին» արգելել «ապօրինի գործունեությունը, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանել և ոչնչացնել, իրավախախտումները կանխել, վնասները հատուցել»։ Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը՝ արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա։ Ի դեպ՝ բաց, հրապարակային դատաքննություն է լինելու:
Հրապարակ
«ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ հանրապետական կուսակցության այսօր նախատեսված գործադիր մարմնի նիստում քննարկվելու է արդարադատության նախարարի հարցը։ Սերժ Սարգսյանը գործադիրին է ներկայացնելու նախարարի թեկնածուի անունը։
Այդ թեկնածուն ամենևին էլ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի լինելու, թեև նրա անունը տևական ժամանակ ակտիվորեն շրջանառվում էր մամուլում։ Ի դեպ, վերջինս արդեն գնում է Ազգային ժողով և կրկին լծվել է օրինաստեղծ աշխտտանքին։ Հանրապետականի իրազեկ շրջանակները հայտնում են, որ արդարադատության նախարարի պաշտոնը, որը, հիշեցնենք, Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո թափուր է ավելի քան մեկ ամիս, զբաղեցնելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը. որը Մանուկյանի պաշտոնանկության օրը «Հժ» թղթակցի հետ զրույցում հերքել էր. որ ինքն է նշանակվելու նախարար։ ՀՀԿ-ում Օսիկյանի նշանակման հետ կապված տարաձայնություններ չկան, և սպասվում է, որ հենց այսօր էլ, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը և այն կհրապարակվի:
Հայկական ժամանակ
րերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավագանու անդամը նամակով տեղեկացրել է, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում եւ ճանապարհին կորում են: Շուտով իրավիճակի ճշգրտման համար անհրաժեշտություն է առաջանում լսել Սյունիքի մարզպետին՝ Սուրեն Խաչատրյանին, քանի որ Սիսիան քաղաքն, ինչպես հայտնի է, մտնում է Սյունիքի մարզի մեջ:
Արդյունքում՝ Սուրեն Խաչատրյանն անմիջապես գալիս է Սիսիանի քաղաքապետարան ու քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին: Քաղաքապետն էլ պարզ մարդկային լեզվով բացատրում է, որ ավագանու անդամը նման իրավունք ունի և գրել է այն, ինչ իրականում կա:
Սա զայրացնում է Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, ով սկսում է իրեն բնորոշ ոչ պատշաճ արտահայտություններով սրել իրավիճակը: Սակայն Լիսկան համապատասխան վերաբերմունքի է արժանանում Հակոբջանյանի կողմից, ինչն անակնկալի է բերում մարզպետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը: Հակոբջանյանը, չնայած անհավասար պայքարում, վնասվում է, սակայն վերջինս հիվանդանոց չի դիմում:
Հայկական Ժամանակ
Օգոստոսի ամսվա չափազանց շոգ օրերին Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին մեր թերթին տեղեկացրել են ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից ի պատասխան մեր գրավոր հարցման։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +40-+41 աստիճանի, Երևանում ընդհանուր փոշու պարունակությունը գտնվել է 0,142-0,478 մգ/մխ տիրույթում և սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է միջինը 1,6 անգամ։ Նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ, ընդհանուր փոշու պարունակությունը մոտ երկու անգամ բարձր է եղել։
Ըստ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբան, Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի՝ դա առավելապես կապված է Իրաքից այդ օրերին մեր երկրի տարածք ներխուժած տաք օդային հոսանքով։ Դա, Սուրենյանի խոսքով, անապատներից իր հետ հսկայական քանակությամբ փոշի է բերել։
Օգոստոսի 10-16-ը, ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերլուծության, ծծմբի երկօքսիդի պարունակությունը Երևանի օդում չի գերազանցել նորման, սակայն նախորդ տարվա նույն օրերի համեմատ երկու անգամ բարձր է եղել։ Ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակության ՍԹԿ-ի գերազանցում է նախորդ տարվա նույն օրերի համեմատ էական տարբերություն չի դիտվել:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.