29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:
Սերբիան երբեք չի փակի սահմանը միգրանտների համար, սակայն Եվրամիության առաջնորդները պետք է օգնեն մեզ միգրանտների հոսքի հարցը կարգավորելու հարցում. Reuters գործակալության հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:
«Մենք երբեք պատնեշներ կամ պատեր չենք կառուցի, քանի որ խոսքը գնում է հուսալքված մարդկանց, այլ ոչ թե ահաբեկիչների ու հանցագործների մասին»,- ասել է Վուչիչը: Սերբիայի վարչապետը կարծում է, որ փախստականներն այսպես թե այնպես այլ երթուղիներ ու ճանապարհներ կգտնեն Արևմտյան Եվրոպա հասնելու համար:
«Նրանք կարող են անցնել Բուլղարիայի կամ Ռումինիայի, Խորվաթիայի տարածքով»,- նշել է Վուչիչը:
Սերբիայի վարչապետը բազմիցս քննադատել է Հունգարիայի դիրքորոշումը, որը Սերբիայի հետ սահմանին ներգաղթյալների ներթափանցումը կանխելու նպատակով պատ է կառուցում: Սերբիայի կառավարության ղեկավարը վստահ է՝ ԵՄ-ն չպետք է փակի աչքերը պատնեշների և փշալարերի վրա, սակայն միտումնավոր արել է դա: Նա նաև տեղեկացրել է, որ Բելգրադում կստեղծվի փախստականների համար ժամանակավոր կենտրոն:
Ինչպես հաղորդում է Euronews-ը, օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից մոտ 7 հազ. ապօրինի ներգաղթյալ հատել է մակեդոնա-սերբական սահմանը: Հարավային Սերբիայում՝ Մակեդոնիայի հետ սահմանին, ստեղծվել է ճամբար 4 հազ. փախստականի համար:
Փախստականների հետ կապված ճգնաժամի թեմային է նվիրված օգոստոսի 27-ին Արևմտյան Բալկանների երկրների գագաթաժողովի քննարկումների մեծ մասը:
Փշալարեր՝ փախստականների դեմ
Իսկ ահա Հունգարիան մտադիր է Սերբիայի հետ սահմանին մինչև այս ամսվա վերջ փշալարերով պատնեշ կառուցել. օգոստոսի 25-ին երկիր էր ներթափանցել ներգաղթյալների ռեկորդային թիվ՝ 2,5 հազ. մարդ:
Օգոստոսի 26-ին փախստականների համար ճամբարում բռնկված բողոքի ակցիայի ժամանակ Հունգարիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ սահմանները պաշտպանելու համար հնարավոր է՝ օգտագործեն անգամ բանակը: Ներգաղթյալների մեծ մասը Հունգարիան օգտագործում է որպես տարանցիկ գոտի Արևմտյան Եվրոպա, առաջին հերթին՝ Գերմանիա հասնելու համար:
civilnet.am
Օրերս NewsBook կայքում մի հետաքրքիր միջադեպ էր ներկայացված, (որն այնուհետ տարածվել է այլ լրատվամիջոցներով) որտեղ բերվող հավաստի տեղեկությունները, հաշվի առնելով գործող անձերին, մի տեսակ կարծես՝ հեքիաթի ժանրից էին: Տեղեկություններ տրամադրող անձը լրատվամիջոցին պատմել է.
«Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավագանու անդամը նամակով տեղեկացրել է, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում և ճանապարհին կորում են»: Ըստ տեղեկության՝ Սուրեն Խաչատրյանն անմիջապես գալիս է Սիսիանի քաղաքապետարան ու քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին:
Քաղաքապետն էլ պարզ, մարդկային լեզվով բացատրում է, որ ավագանու անդամը նման իրավունք ունի և գրել է այն, ինչ իրականում կա: Սա զայրացնում է Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, ով սկսում է իրեն բնորոշ ոչ պատշաճ արտահայտություններով սրել իրավիճակը: Սակայն Լիսկան համապատասխան վերաբերմունքի է արժանանում Հակոբջանյանի կողմից, ինչն անակնկալի է բերում մարզպետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը: Արդյունքում՝ չնայած անհավասար պայքարում, վնասվում է, սակայն վերջինս հիվանդանոց չի դիմում»: Սա մեզ մի փոքր զարմանալի թվաց. Սիսիանի քաղաքապետը այդքան համարձակություն ունե՞ր ամենազոր Լիսկայի հետ բռունցքներով խոսելու:
«Հայկական Վարկածը» փորձեց իր աղբյուրներից պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Պարզվում է՝ Սյունիքի մարզին կառավարության հատկացրած 300 միլիոն դրամից Սիսիանը ստացել է ընդամենը 30միլիոն, որը, կարծես թե, ամենաքիչն է մյուս բնակավայրերի համեմատ: Մարզպետը, հավանաբար, բավարարվել է նրանով, որ դեռևս նախորդ մարզպետի՝ Վահե Հակոբյանի օրոք հաստատված ծրագրով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ ասֆալտապատվում են Սիսիանի որոշ ճանապարհներ և գումարի մեծ մասն ուղղել է այլ բնակավայրերի: Ավագանու անդամն իրոք նամակ է գրել:
Մարզպետը նամակից վրդովված Սիսիան քաղաքի կենտրոնում՝ պիոներ պալատի բակում, մարդկանց ներկայությամբ պատասխան է պահանջել Աղասի Հակոբջանյանից, ինչն էլ վերածվել է վեճի, եղել է բավականին կոշտ խոսակցություն, սակայն ոչ այդպիսի դրամատիկ ավարտով, ինչպես ներկայացրել է աղբյուրը: Լիսկան այն ֆիգուրը չէ, որի հետ հնարավոր է բռունցքներով խոսել, դա, կարծում ենք, մեկ անգամ չէ, որ նա ու նրա շրջապատն ապացուցել են: Իսկ Սիսիանի քաղաքպետն էլ չափազանց ճկուն է, որ նրան բռունցքներով հակաճառելու ռիսկի դիմեր:
Երեկ Սյունիքի մարզպետն ու Սիսիանի քաղաքապետը կրկին հանդիպել են: Սիսիան էր այցելել կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ասֆալտապատման ընթացքին ծանոթանալու: Հավանաբար լրատվամիջոցներում տարածվածը հերքելու նպատակով, բոլորի ներկայությամբ մարզպետն ու քաղաքապետը ջերմ բարևել են իրար: Ի լրումն դրա, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հրապարակավ հերքել է տեղեկությունները, թե իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև ընդհարում է տեղի ունեցել:
Հ.Գ. Այս ամենը մարզում կատարվածի ու կատավողի համատեքստում հերթական միջադեպ է, սակայն վատ է, որ մեր չինովնիկները սուտը դարձրել են իրենց կենսակերպի անբաժանելի մասը և այդքան ազնվություն չունեն ասելու, թե՝ այո՛, եղել է խոսակցություն, այո՛, այն կոշտ է եղել, այո՛, դրանք կան ու կլինեն: Այո՛, քանի դեռ մարզպետերը Լիսկաներն են, իսկ քաղաքապետերը՝ հարմարվողները:
2015թ. օգոստոսի 27-29 Մոսկվայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և ղեկավար կազմի ուսումնամեթոդական հավաքին մասնակցելու նպատակով գործուղվել են ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ներկայացուցիչները:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդհոդվածի` երեխայի առաջին դասարան ընդունվելումիանվագ հրատապ օգնության իրավունք ունիդիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստիիրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահասանդամներից մեկն ընդունվել է հանրակրթականուսումնական հաստատության առաջին դասարան:
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագհրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքիչափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս,սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկաննպաստ ստանալու իրավունք:
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի`առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին,«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում և հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության Նախագահի կողմից նվերներ:
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նրանց՝ խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ Նախագահի, կարելի է անչափ հպարտանալ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ուսումնական տարում մեր դպրոցականների ցուցաբերած արդյունքների մասին. «Անկեղծորեն խոստովանում եմ ձեզ, որ եթե առարկայական օլիմպիադաներում մենք նույնիսկ մեդալներ չշահեինք, մենք էլի պետք է բավարարված լինեինք, որ մեր աշակերտները մասնակցում են այդ օլիմպիադաներին, բայց արդյունքները, իրոք, փառահեղ են. մեր աշակերտներն այդ օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե: Ես չեմ ուզում համեմատել մեր հեռու, մոտիկ հարևանների ցուցանիշները մեր երեխաների ցուցանիշների հետ: Ես դա անում էի նախկինում, բայց հիմա հաստատապես համոզվել եմ, որ մենք որևէ մեկին չենք զիջում, ավելի ճիշտ, եթե զիջում ենք՝ զիջում ենք միայն թվաքանակի առումով, իսկ գիտելիքի, ուսումնառության, աշխատասիրության բնագավառում, բացարձակապես չենք զիջում և չենք էլ զիջելու: Իհարկե, շատ ուրախալի է, որ այս արդյունքները կայուն են, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատահականության արդյունք են: Հայաստանի Հանրապետության աշակերտները առարկայական օլիմպիադաներին մասնակցում են 1993թ-ից, և գրեթե ամեն տարի մենք առաջընթաց ենք ունեցել: Բայց վերջին չորս տարիների արդյունքները, իրոք, գալիս են հաստատելու, որ այստեղ միանշանակ կայունություն գոյություն ունի, և որ այդ արդյունքները պատահականություն չեն, այլ դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումների ու նաև, անշուշտ, մեր ուսուցիչների, մեր ծնողների աշխատանքի բարելավման արդյունք են: Այստեղ կասկած լինել չի կարող:
Ուզում եմ շատ կարճ հայտարարություն անել և ասել, որ այսօր ես հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Արմեն Աշոտյանին և ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որպեսզի նրանք միասին հայեցակարգ մշակեն, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ, որ այսօր մենք արդեն հասել ենք այդ հանգրվանին:
Անշուշտ, ուրախալի է, որ այս տարի ավելացել է հանրակրթական դպրոցները ոսկե մեդալով ավարտածների թիվը, և շատ լավ է, որ գնալով այդ թիվն ավելանում է նաև մեր մարզերում սովորող աշակերտների շնորհիվ: Կամաց-կամաց Երևանի գերիշխանությունը զիջում է իր տեղը: Սա նշանակում է, որ մեր մարզերում գտնվող դպրոցներում ևս կան լավ մասնագետներ, որ մեր մարզերի բնակչությունը ևս շատ կարևորում և գնահատում է մեր աշակերտների գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտությունը: Իհարկե, «Կենգուրու»-ին և «Մեղու»-ին մասնակցողների թիվն էլ որոշակի ավելացել է, բայց, քանի որ այստեղ մենք գրեթե հասել ենք այն մակարդակին, որ բոլորն են մասնակցում, թվի մասին խոսք լինել չի կարող: Ուրախ եմ, որ մրցանակակիրները բավականաչափ շատ են:
Սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ երեխաներ, դուք վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի դուք գիտելիք ստանաք, որպեսզի կատարելագործեք, ավելացնեք ձեր պաշարը և դառնաք լավ մասնագետներ, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ քաղաքացիներ, լավ մարդիկ:
Չգիտեմ, որքանով եք տեղյակ, բայց հաստատապես ասեմ, որ մենք մեր պետական բյուջեի առյուծի բաժինը հատկացնում ենք հայկական բանակին՝ մեր պաշտպանությանն ու կրթությանը: Բացի դրանից, դուք գիտեք, որ գործում է և հաջողությամբ է գործում «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն բուհերում սովորող ազգությամբ հայ ուսանողներին և, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Խորին շնորհակալություն ձեզ, սիրելի՛ երեխաներ, մեզ այսպիսի ուրախություն պարգևելու համար: Խորին շնորհակալություն մեր ուսուցիչներին, ձեր ծնողներին, ովքեր կարողացել են ձեզ գիտելիք տալ և շատ ճիշտ դաստիարակություն: Ուզում եմ մի փոքր գաղտնիք բացել՝ օտարերկրյա պետությունների, միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ու նաև հաջողության հասած, այսինքն` շատ հայտնի մարդկանց հետ զրուցելիս հաճախ անհրաժեշտ է լինում շատ կարճ ներկայացնել մեր ժողովրդին, մեր երկիրը, և այդ կարճ ներկայացումը պետք է լինի այնպիսին, որպեսզի զրուցակցիդ մոտ այդ պատկերը տպավորվի ու միշտ մնա: Եվ հավատացեք՝ ես առաջին հերթին միշտ օրինակ եմ բերում մեր աշակերտների հաջողությունները առարկայական օլիմպիադաներում: Խոսում եմ նույն հպարտությամբ, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայկական բանակի մասին, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայ շախմատիստների ձեռքբերումների մասին: Ես ակնկալում եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ դուք կվերադառնաք այս դահլիճ արդեն որպես «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ, կվերադառնաք այս դահլիճ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների համար սահմանած մրցանակների ասպետներ:
Հորդորում եմ ձեզ՝ եղե՛ք լավատես: Ես համոզված եմ, որ դուք վերադառնալու եք այս դահլիճ, համոզված եմ, որ դուք ձեր այս թերևս առաջին լուրջ հաջողությունները զարգացնելու եք: Դրա համար կան բոլոր պայմանները: Գիտելիքը բարիք է, և այդ բարիքը պետք է օգտագործվի բարի գործերի համար: Հավատացեք, որ չարությամբ որևէ լավ գործ հնարավոր չէ անել: Չարությամբ ձեռք բերված նույնիսկ հաղթանակները շատ կարճ կյանք ունեն: Գիտելիքը շատ կարևոր նախապայման է լավ ու բարի մարդ, լավ քաղաքացի դառնալու համար: Ուզում եմ, որ դուք կյանքում լինեք հաստատակամ և լավատես, որովհետև առանց հաստատակամության, առանց լավատեսության, ուղղակի անհնար է հաջողության հասնել: Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով: Հպարտանում ենք, որովհետև հաջողությունները, որոնց դուք հասնում եք, խոսում են այն մասին, որ բոլոր ձեռքբերումների աղբյուրն աշխատանքն է, ուսումնառությունը և գիտելիքի նկատմամբ ծարավը: Եվ մեր ուժը հե՛նց դրանում է: Մեր ուժը բնության բարեհաճության արդյունքում օգտակար հանածոներ ունենալու մեջ չէ: Մեր ուժը կայանում է ձեզ նման երիտասարդների ու երեխաների մեջ:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը 6 համերգ կտա սեպտեմբերին Փարիզի Palais des Sports-ում, գրում է nostalgie.fr-ն։
Ինչպես գրում է կայքը, Ազնավուրը վաղուց է լեգենդ դարձել, դա են վկայում նաև միլիոնավոր մարդկանց կողմից գնված նրա ձայնասկավառակները և շրջագայությունների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները: Բայց շանսոնյեն դեռ չի ասել իր վերջին խոսքը…
Ազնավուրը սեպտեմբերի 15-ից մինչև 27-ն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար՝ վեց համերգ Փարիզի Palais des Sports-ում: Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին և 27-ին՝ ժամը 20:30-ին։
Կայքը հայտնում է, որ շանսոնյեն կկատարի իր ամենահայտնի երգերը, բայց նաև կկենտրոնանա իր վերջին՝ «Encore» ալբոմի վրա։
«2015 թվականի մայիսին թողարկված այս ալբոմն իսկական տուրք է նրա համառությանը և երկրպագուների աջակցությանը»,- գրում է կայքը։
Շվեյցարական Barry Callebaut շոկոլադի կոնցեռնի ռուսական մասնաճյուղի ղեկավար, Լեհաստանի քաղաքացի Եժի Օստապչուկին մահացած են գտել Մոսկվայում վարձակալած բնակարանում։ Այս մասին հայտնում է news.am ը հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, վերջինս վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, հաղորդել է, որ նախնական վարկածի համաձայն՝ բռնի մահվան հետքեր նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել։
Մոսկվա քաղաքի քննչական կոմիտեից հայտնել են, որ մահվան պատճառը կարող էր լինել սրտանոթային անբավարարությունը։
Ինչպես LifeNews-ին հայտնել է վարձակալած բնակարանի տիրուհին, Օստապչուկին գտել են լոգասենյակում։ «Ամեն ինչ արյան մեջ կորած էր։ Բարձը, ծածկոցը, ներքնակները։ Երբ մենք մտանք, հատակին դեսուդեն գցած փողեր կային՝ 5-հազարանոց թղթադրամներ, դոլարներ»,- ասել է կինը եւ նշել, որ իր կենվորը շաքարային դիաբետ ուներ։
Քննիչները մահվան մեկ այլ վարկած են համարում բարձրությունից ընկնելը, որով նրանք բացատրում են Օստապչուկի գլխի վնասվածքը։
ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ից ՌԴ-ում է գտնվում հայկական ստորաբաժանումը:
Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Շարահրապարակում բարձրացվել են մասնակից երկրներիª Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները, հնչել պետական օրհներգերը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը, բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակից երկրներից և այլք:
Զորավարժության հմնական խնդիրների իրագործմանը զուգահեռ այս օրերի ընթացքում կազմակերպվել են նաև մարզական միջոցառումներ: Մասնակից պետությունների զինծառայողները միմյանց դեմ մրցել են տարբեր մարզաձևերում, և մեր ստորաբաժանումը լավագույն արդյունքներով արժանացել է բազմաթիվ պարգևների:
Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժության նախապատրաստական փուլի ավարտից հետո, օգոստոսի 26-ին տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը, որի ընթացքում զորախմբերը գործել են համատեղ ու ներդաշնակ կատարելով առաջադրված խնդիրները:
«Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցում են մինչև 2000 զինծառայողներ, 200 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա, ինչպես նաև շուրջ 40 միավոր ավիացիա:
ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն ընձեռող, ինչպես նաև արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովմանը միտված զորավարժության վճռական փուլը տեղի կունենա օգոստոսի 28-ին:
Այսօր՝ օգոստոսի 27-ին ռուսական ռուբլին համեմատ դոլարի և եվրոյի թանկացել է:
Ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ թանկացել է 1,14 ռուբլիով՝ հասնելով 67,77 ռուբլու, իսկ եվրոյի՝ 1,09 ռուբլիով՝ հասնելով 76,82-ի:
Brent տեսակի նավթը այսօր թանկացել է 2,77 տոկոսով և հասել է 44,34 դոլարի մեկ բարելի դիմաց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.