29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ռուսաստանցի հաղորդավար Քսենիա Սոբչակն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի «սահմաններ չճանաչող հետույքին»` առաջարկելով դա «թողնել հեռավոր ճանապարհների վարորդներին»: Պատճառը՝ հեռուստահաղորդավարուհու նոր գրության ՝ նրա էջի հետևորդների մեկնաբանություններն էին մինչ այդ հրապարակած մի լուսանկարի վերաբերյալ: Հանրությանը դուր չէր եկել լուսանկարում պատկերված մոդելների անորեքսիկ տեսքը:
«Ընկերներ… Հետաքրքրությամբ կարդացի ձեր մեկնաբանությունները «կաշի ու ոսկորների» մասին: Ես չեմ սիրում ճարպոտ մարդկանց: Այսինքն` դեռ կարող եմ հասկանալ նրանց, որոնք հիվանդության բերումով են գեր, բայց մյուսներին` ոչ», -արտահայտվել է Քսենիա Սոբչակը:
Սոբչակը նաև իր ուրախությունն է արտահայտել այն բանի համար, որ նորաձևության աշխարհում, առաջվա նման, հաջողության պարտադիր պայման է համարվում նիհարությունը: Իսկ այն մարդկանց, ովքեր կարծում են, թե պետք է գովազդել շռայլ մարմնաձևերը, խորհուրդ է տվել ինքնախաբեությամբ չզբաղվել: Առևտրական մոդելները, Քսյուշայի կարծիքով, զանգվածային սեգմենտ են, և նիհար, մարզական մարմնից ավելի գեղեցիկ ոչինչ չկա:
«Ես երբեք չեմ հասկացել և հավանաբար այդպես էլ չեմ հասկանա Քարդաշյանի «սահմաններ չճանաչող հետույքի» ֆենոմենը: Ճոխ ու կլոր մարմնաձևերով այդ կանանց… թողեք հեռավոր ճանապարհների վարորդներին», — գրել է Սոբչակը:
Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքներով Դորտմունդի «Բորուսսիան» ՊԱՕԿ-ի, «Կրասնոդարի» և ադրբեջանական «Գաբալայի» հետ ընդգրկվեց C խմբում: Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, չմասնակցի «Գաբալայի» հետ արտագնա խաղին:
«Azerisport.com»-ը հաղորդում է, որ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ «համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ», իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով: 2011թ. դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այցով եղել է Արցախում և նվերներ է հանձնել մի քանի ընտանիքների:
«Բորուսսիայի» մամուլի քարտուղարության ներկայացուցիչ Սաշա Ֆլիգեն «Sport1»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Հույս ունենք, որ սա ճիշտ չէ: Այժմ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, ով հիանալի խաղ է ցուցադրում»,-ասել է Ֆլիգեն:
Հավելենք, որ «Գաբալա»-«Բորուսսիա» հանդիպումը կայանալու է երրորդ տուրում` հոկտեմբերի 22-ին, իսկ Դորտմունդում թիմերը մրցելու են նոյեմբերի 5-ին:
Ըստ «CBC»-ի ՝17-ամյա կանադահայ Անյա Փողարյանը հայտնագործել է մի սարք, որը միջազգային ուշադրության է արժանացել: Այդ ոգևորությունը կնոջը մղել է անցնելու հաջորդ մակարդակ:Նա մշակել է դիալիզի սարքի մի նախատիպ, որը հնարավոր կլինի օգտագործել տանը և ավելի մատչելի գին կունենա ՝ 500 դոլար, քան դիալիզի սովորական սարքերը՝ 30 հազար դոլար: Դիալիզն արհեստական ճանապարհով արյունը մաքրելու բուժակարգ է: Այն արհեստական պայմաններում կատարում է այն նույն աշխատանքը, ինչն անում է առողջ երիկամը. արյունը վերցնում է օրգանիզմից, մաքրում և հետ է վերադարձնում: Գործընթացը կատարվում է հիվանդանոցներում՝ շաբաթական 3 անգամ՝ 3-4 ժամ տևողությամբ: Այդ գյուտի համար նա ծախսել է մոտ 300 ժամ:
Կանադայի բոլոր ծայրերից հիվանդները հիացած են նրա աշխատանքով՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով: Իսկ Օնտարիոյից մի բժշկական ընկերություն առաջարկել է հովանավորել նրան և ֆիլտրեր տրամադրել:
Ոչ առևտրական «Հեմա Քվեբեկ ընկերությունը, որն այդ նահանգում կառավարում է արյունով և հյուսվածքներով ապահովման ոլորտը», գյուտարար աղջկան ստաժավորում է առաջարկել` նրան թույլ տալով իսկական արյան վրա փորձարկել իր սարքի նախատիպը: Փողարյանն ու իր թիմը հույս ունեին, որ սարքը 2,5 ժամվա ընթացքում չորս լիտր արյուն կֆիլտրի, բայց սարքը դա արեց ընդամենը 25 րոպեի ընթացքում:
Անի Փողարյանի խոսքով, սարքի արդյունավետությունը, պարզությունը և փոքր չափերը այն իդեալական են դարձնում զարգացող երկրներում և աղետի վայրերում գործածելու համար: Փողարյանն ակնկալում է, որ դիալիզի իր սարքը շուկայում կհայտնվի մի քանի տարուց:
Տպագիր մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, թե Երևանի ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը տևական ժամանակ է՝ իր ընտանիքով արտագաղթել է Հայաստանից և բնակություն է հաստատել արտերկրում: Օրեր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես է Ն. Նազարյանն այցելել «Դինամո» մարզադահլիճ: Գ. Շամշյանի հարցին, թե ինչպես է պարոն Նազարյանի տրամադրությունը, վերջինս ժպտալով պատասխանել է. «Հոյակապ, սա իմ երկիրն է, իմ երկրում ո՞նց պետք է զգամ: Էլի եմ ասում, հոյակապ: Իմ երկրից ոչ մի տեղ չունեմ գնալու»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ Հյուսիսային պողոտայում նա հանդիպել է Ն. Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին, ով իր ընկերների հետ բացօթյա սրճարանում վիսկի էր վայելում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Նազարյանը անգամ Համահայկական 6-րդ խաղերի ժամանակ գրեթե ամեն օր հետևել է մրցումներին:
Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամը Բաքըրքյոյում հայկական դպրոց է կառուցել, որը 2015-2016 ուսումնական տարվանից կհանձնվի շահագործման: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ` հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը ասել է, որ նոր դպրոցն անհրաժեշտությունն էր: «Օսմանյան շրջանում Հովհաննես Դադյանի կառուցած դպրոցը շահագործվում էր 171 տարի, այն այլևս չէր բավարարում կարիքները»,- տեղեկացրել է հիմնադրամի նախագահը:
Օզդեմիրի խոսքերով դպրոցի նոր շենքը ունի սպորտի և խորհրդակցությունների սրահներ, ճաշարան:
2015-2016 թվականից դպրոցում կրթություն են ստանալու 3 տարիքային խումբ՝ ընդհանուր 500 աշակերտ, համալրվելու է ուսուցիչների թիվը:
Տեղեկացնենք, որ Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայ համայնքը դպրոցի նոր շենք է կառուցել:
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
Օգոստոսի 28-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները:
Արձանագրված ձեռքբերումները, որոշակի բացթողումներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում բարձր մակարդակով անցկացվել են զինծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ, դաշտային ելքեր, մարտավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքներ ու զորավարժություններ: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու և կատարելու առաջադրված խնդիրները:
Նշվել է նաև, որ հաշվետու ժամանահատվածում իրականացվել են ինժեներական լայնածավալ աշխատանքներ, առավել բարելավվել են մարտական հերթապահության կրման պայմանները, լրակահավորվել են մարտական հենակետերը, կառուցվել են նոր ճանապարհներ, թարմացվել ¿ զորամասերի ուսումնանյութական բազան, շահագործման են հանձնվել մի շարք նոր շինություններ, այդ թվում մեկ բնակելի շենք` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Անդրանիկ Մակարյանն ընդգծել է, որ զորամիավորման հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների պարենային ու իրային ապահովման կազմակերպման հարցերը:
Ընթացիկ խնդիրների և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների հետ կապված խորհրդակցության ընթացքում հնչել են նաև մի շարք առաջարկություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ամփոփման ավարտին խորհրդակցության մասնակիցները քննարկել են ամառային ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված միջոցառումները և սեպտեմբեր ասմվա հիմնական անելիքները: Քննարկումներին սելեկտորային-տեսակապային տարբերակով միացել են նաև բանակային մյուս զորամիավորումների, ինչպես նաև` հայկական երկու հանրապետությունների ԶՈՒ փոխգործակցության շրջանակում, ՊԲ հրամանատարական կազմը:
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ԲԲԸ-ի մեղքը ապացուցելու դեպքում ՏՄՊՊՀ-ն կարող է տուգանել ընկերությանը մի քանի հարյուր միլիոն դրամի: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել կապված Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության գործունեության հետ: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի քանի հոդվածները: Առաջիկայում ՏՄՊՊՀ-ը կպարզի ընկերության գործունեության մեջ հնարավոր անբարեխիղճ մրցակցության առկայությունը», — մեր հարցմանն ի պատասխան հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։
Այսպիսով, հանձնաժողովը կպարզի, թե արդյոք «Հայասի գրուպ» ԲԲԸ-ն խախտել է բարեխիղճ մրցակցության կանոնները, շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին ինչ-որ անհասկանալի խմիչք հրամցնելով, թե ոչ: Հիշեցնենք, որ մեր հրապարակումների կապակցությամբ «Հայասի գրուպի» տնօրեն Մ․Մուրադյանը ՕԵԿ-ի ոչ պաշտոնական կայքին՝ «Հարթակին» հայտնել էր, որ «Հայասին» վարկ ունի, սակայն կատարում է իր վարկային պարտավորությունները։ Ըստ նույն աղբյուրի, ընկերությունը շուտով դառնալու է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։
Իսկ «Շոտլանդական վիսկին» ապրանքանիշի տակ խմիչք արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասի գրուպին», ինչը այս ընկերությունից կրկին ժխտում են, հայտարարելով, որ նման լուրերը նպատակ ունեն վարկաբեկելու Արթուր Բաղդասարյանին որպես քաղաքական գործչի։
Սյուզան Սիմոնյան
Շինանյութի Սերոժին՝ Սերգեյ Մանուկյանին պատկանող ««Գուդվին Բետ» խաղային գրասենյակներն ու կազինոյի ապարատներից ոչնչով չտարբերվող «Էլ լոտո» անունով սարքերը լուրջ անհանգստություն են առաջացրել ՀՀ գյուղերում և քաղաքներում։ Ֆինանսների նախարարությունն արդեն հայտնել է, որ սա ոչ թե շահումով խաղ է, այլ՝ վիճակախաղ, այսինքն՝ «լոտո», և կարգավորվում է «Վիճակախաղերի մասին» օրենքով, բայց այս լոտոն արդեն մարդկանց գլուխներ է ուտում։ Քրեական դեպքերի մասին են թերթերը գրում։
Մեզ են զանգահարում մտահոգված մարդիկ և խնդրում չորրորդ իշխանության ուժով կանխել այս նոր վարակի տարածումը։ «Խուլ գյուղերի գազալցակայաններում են դրել, որտեղ ոչ մի զբաղմունք չկա։ Ցանկացած ոք, անգամ անչափահաս երեխաները, կարող են գնալ և խաղալ, ոչ մի հսկողություն, ոչ մի խոչընդոտ չկա,- տագնապում է մանկավարժ Անուշ Հովսեփյանը՝ Երևանից։- Մեր երկրում պաշտոնյաների մեծ մասը խաղամոլներ են։ Տեսեք, թե գիշերները կազինոների առաջ պաշտոնյաների քանի մեքենա է կայանած։ Մարդիկ, խաղամոլության ախտով վարակված, ուզում են մյուսներին էլ վարակել, ինչպես ՍՊԻԴ-ով հիվանդներն են հնարավորինս շատ մարդ վարակում, իմանալով, որ միևնույն է, մահանում են»։
Պրծավ՝ գնաց
Դարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում ինքնասպան եղած գազալցակայանի աշխատող Յուրա Բ․-ն, որի մասին գրեց «Հրապարակը», ըստ Հայանիստ գյուղի բնակիչների, վերջին 5 տարիներին պարտքեր էր կուտակել, անհոգ կյանք էր վարում, որին վերջակետ դրեց «Գուդվինի» ապարատը։ Յուրան ապարատին պարտվեց լցակայանի օրվա ողջ հասույթը և կախվեց։ Ըստ Հայանիստ համայնքի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի, նրա տարեց ծնողների ռեակցիան եղել է․ «Պրծավ՝ գնաց»։ Գյուղապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ բացատրական աշխատանքներ է տարել հանգուցյալի հետ, նաև ապարատների թեմայով։ «Բայց եթե մարդը չի հասկանում, որ փողը բալիկներին տանելու փոխարեն պետք չէ ապարատի մեջ լցնի, ի՞նչ անես»։ Յուրան երկու երեխա ուներ, կնոջից բաժանված էր, եղբայրը Ռուսաստանում էր, ծնողները մնացին մենակ։ «Ինչպե՞ս կանխել նման դեպքերը» հարցին գյուղապետը պատասխանում է․ «Հանել-ռադ անել ապարատները»։
Ոչ թե կազինոյի ապարատ է, այլ համակցված վիճակախաղի տերմինալ
Լուրեր են պտտվում, որ վերջին տարում Շինանյութի Սերոժը, նույն ինքը՝ «Եվրոպա» ռեստորանի տերը, Յուրա Բ․-ի նման մեծ պարտքեր է կուտակել, որոնք մարելու լավ ձև է գտել։ Վերին օղակներում իր լծակներն օգտագործելով, պարտադրել է գազալցակայանների տերերին պայմանագրեր կնքել «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի հետ և վերջինիս վարձակալությամբ տարածքներ տրամադրել՝ ապարատները տեղադրելու համար։ Գազալցակայանների տերերը չեն կարողացել հրաժարվել առաջարկից, իսկ նրանց հետ, ովքեր Դարակերտի գազալցակայանի տիրոջ պես փորձել են ըմբոստանալ և հանել ապարատը, բացատրական աշխատանքներ են տարել բարձր մակարդակով։ Վերջիններս էլ կտրուկ խելոքացել են։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի ղեկավարները մեզ հրավիրեցին իրենց գրասենյակ՝ տեղեկությունները ճշտելու համար, սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ չեղարկեցին այն, պատճառաբանելով զբաղվածությունը։ Տնօրեն Սարգիս Միքայելյանն զգուշանում է լրագրողների հետ հանդիպումներից։ Արտակ անունով հաշվապահը հայտնեց, որ չի ցանկանում խոսել լրագրողների հետ, որովհետև, իրենցից բացատրություն վերցնելով, վերջիններս «դա չեն գրում», այլ գրում են այն, ինչ իրենք են ցանկանում։
Հաշվապահը, այնուամենայնիվ, հայտնեց, որ իրենց ապարատները գյուղերում տեղադրվել են մի երկու ամիս առաջ։ Շինանյութի Սերոժի պարտքերի մասին նա ոչինչ չգիտեր։ «Մեր ընկերությունը պարտք չունի, նման պարտավորության մասին տեղյակ չենք»,- ասաց հաշվապահը, ավելացնելով, որ ոչ բոլոր գյուղերում են տեղադրված իրենց տերմինալները, բայց շատ տեղերում կան։ «Դրանք տերմինալներ են, ոչ թե ապարատներ, կազինոների ապարատներից տարբերվում են, և դա երևում է նաև փաստաթղթերով, ներմուծման երկրի սերտիֆիկատներով, տվյալ դեպքում՝ Մոսկվայի առևտրի պալատի կողմից տրված ակտով, ինչպես նաև ֆինանսների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որից երևում է, որ սա համակցված վիճակախաղ է, ոչ թե շահումով խաղ։ Շահումով խաղն ուրիշ բան է»։ Ի՞նչ տարբերություն կա իրենց «լոտոյի» և կազինոյի համանման ապարատների միջև, նա այդպես էլ չասաց, պատճառաբանելով լրագրողների հանդեպ վստահության բացակայությամբ։ Բնական է, որ մարդիկ, ովքեր հասարակ մարդկանց վստահությունը չարաշահելով, շահույթով խաղի անունը լոտո դնելով, հարստանում են, ոչ մեկի չեն վստահի։
Լոտո՞, թե՞ ռուլետկա
«Էլ լոտոն» լոտոյի նման է միայն արտաքինից։ Խաղի դիզայնի հիմնական էլեմենտը լոտոյի գնդիկներն են, որոնք պտտվում են աջ կողմից՝ էկրանի ներքևում։ Խաղացողը թվերի կոմբինացիաներ է նշում, և եթե պտտվող գնդիկները նույն թվերի վրա են կանգնում, ուրեմն խաղացողը շահում է։ Սա շատ խորամանկ հնարք է։ Հանեք լոտոյի պտտվող գնդիկները և էկրանի ձախ անկյունում տեղադրեք «ռուլետկան», որը կրկին թվեր է ցույց տալիս, կստանաք իսկական էլեկտրոնային «ռուլետկա»։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն այս խաղը գրանցել է որպես վիճակախաղ, այն չի կոչվում շահումով խաղ։ Բայց խաղացողը կարող է, 1000 դրամ մուտք անելով, մի քանի անգամ ավելի շահում ստանալ գրասենյակից։ Էլ ո՞րն է շահումով խաղը, եթե ոչ սա։
Ի դեպ, 2015 թվականին ֆիննախը «Գուդվին Բետ»-ին տուգանել է 200 հազար դրամի չափով՝ այն բանի համար, որ անմիջապես չի տրամադրել քաղաքացու շահումը, և այս մասին գրառում կա ֆինանսների նախարարության հաշվետվություններում։ Հետևապես, «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն իր ապարատները, որպես շահումով խաղեր, պետք է տեղադրեր միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի, Մեղրիի համայնքների վարչական սահմաններում, «Զվարթնոց» օդակայանի և «Երևան» ազատ գոտում, և, ինչպես «Շահումով խաղերի մասին» օրենքն է պահանջում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռու։ Լոտոյի դիզայնը և «համակցված վիճակախաղ» խորամանկ տերմինը քողարկել են «էլ լոտոյի» բուն էությունը։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն գրանցվել է 2011 թվականին, սակայն առաջին տարիներին մեծ եկամուտներ չի ունեցել։ Ըստ 2014 թվականի ֆինանսական աուդիտի եզրակացության, Վանաձորում գրանցված այս ընկերության եկամուտները 5 մլրդ․ դրամից հասել են մոտ 7,5 մլրդ․-ի։ Բայց այսքանը բավարար չէր, և «Գուդվին Բետ»-ը որոշեց ընդլայնվել նաև գյուղերով։
«Գուդվինը» լեզու գտավ ֆիննախի հետ
Մինչ այդ՝ 2015 թվականի հունվարին, «Գուդվին Բետ»-ի ղեկավարությունը փորձեց նոր խաղ կազմակերպել, որը կոչվում էր «Տուր ձեռքդ», և դա կրկին ներկայացվում էր որպես վիճակախաղ։ Ֆինանսների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը մերժել է այս խաղի գրանցումը։ Ի թիվս այլ խախտումների, հանձնաժողովը հետաքրքիր պատճառաբանություն էր գրել, որը կարդալով՝ միանգամից ճանաչում ենք «Էլ լոտո» խաղը․ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, իսկ մեքենայացված խաղ են համարվում ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ: Ներկայացված վիճակախաղի նկարագրությունը համապատասխանում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով մեքենայացված խաղին տրված նկարագրությանը:
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի… 2-րդ հոդվածի համաձայն` վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք: Այսինքն, նշված դրույթից բխում է, որ կազմակերպիչը կամ վերջինիս կողմից լիազորված անձն իրավունք չունի վիճակախաղի տոմսը վաճառել 18 տարեկանը չլրացած անձանց, ինչի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն: Ինչ վերաբերում է տերմինալների միջոցով վիճակախաղի կազմակերպմանը և անցկացմանը, ապա այն դառնում է անվերահսկելի և հնարավորություն է ընձեռում անչափահասներին մասնակցելու վիճակախաղին, ինչն իր մեջ պարունակում է հասարակական վտանգավորություն, ընդ որում՝ վիճակախաղի կազմակերպիչն այն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ դպրոցների, կրթական այլ հաստատությունների հարևանությամբ»:
Հանձնաժողովն այլ խախտումներ էլ է նշել, բայց այսքանը բավական է եզրակացնելու համար, որ տարեսկզբին «Գուդվին Բետ»-ը մեկ անգամ փորձել է շահումով խաղը որպես վիճակախաղ գրանցել, բայց մերժում է ստացել, սակայն հետո, ինչ-ինչ ճանապարհով, լեզու է գտել իշխանության հետ և, փոխելով խաղի անվանումը, գրանցել իր գլխակեր «լոտոն»։
Սյուզան Սիմոնյան
«Այսօր Ռուսաստանի գործերը շատ ավելի լավ են, քան 1990-ականների վերջերին էր: Սակայն սլաքը թեքվել է հակառակ ուղղությամբ»,- գրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթի տնտեսական մեկնաբան Պետեր Ա. Ֆիշերը:
Նավթային բումի, այժմ ավարտված, եւ տնտեսական հրապարակայնության շնորհիվ Ռուսաստանը դարձել է ավելի ժամանակակից եւ կյանքի համար հարմարավետ երկիր: «Բայց վերջին տասնամյակը դարձավ բաց թողնված բարեփոխումների տասնամյակ: Նախագահ Պուտինի օրոք Ռուսաստանի կախվածության մակարդակը նավթի եւ գազի վաճառքից միայն աճել է, իսկ հաջողակ գործարարները մտավախություն ունեն, որ կխլեն իրենց բիզնեսը: Բացի այդ, երկիրը չունի ինովացիոն զարգացման համար հնարավորություններ: Տնտեսությունը չի կարող աճել եւ բարգավաճել կոռումպացված վերնախավի փոքր շրջանակի տիրապետության ներքո»,- գրում է հեղինակը:
«Ռուսաստանն ավելի, քան Չինաստանը կախված է արեւմտյան շուկաների եւ տեխնոլոգիաների հասանելիությունից: Ռազմավարական, քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից Չինաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ մարտահրավեր է, եթե ոչ սպառնալիք, քան Եվրոպան: Ռուսաստանի ՀՆԱ-ն, որն ըստ պաշտոնական վիճակագրության՝ ավելի քիչ է, քան Իտալիայինը, եւ չի հասնում Չինաստանի ՀՆԱ-ի նույնիսկ մինչեւ 20%-ին, ի վիճակի չէ (եթե հաշվի չառնվի միջուկային զսպման ներուժը) մեծ տերության մասին երազանքներ փայփայել եւ երկար ժամանակ բավարարել միջին խավի կարիքները»:
«Բարեփոխիչ-եվրամետների եւ մեկուսացող-սլավոնամետների միջեւ դարավոր վեճում սլաքը վտանգավոր կերպով թեքվել է հակառակ ուղղությամբ. Պուտինը շրջվել է Սանկտ Պետերբուրգի հիմնադրից ու Ռուսաստանի բարեփոխման նրա գաղափարներից եւ սկսել է ապաստան փնտրել ուղղափառ Մոսկվայում: Նրա պետական-կապիտալիստական համակարգը կողմնորոշված է դեպի անցյալը, դեպի տնտեսական թյուրիմացություն, ինչը կաթվածահար է անում Ռուսաստանը»,- գրում է հեղինակը:
«Լավագույն ժամանակները կգան, թերեւս, միայն Պուտինից հետո: Իսկ մինչ այդ Արեւմուտքը պետք է ամուր կերպով պաշտպանի իր սկզբունքները, սովորի նվազագույնի հասցնել վնասը, դռները բաց պահի եւ հասկացնի, որ տարբերություն կա Կրեմլի եւ ռուսաստանցիների միջեւ: Նաեւ ավելորդ չէ գնալ Սանկտ-Պետերբուրգ եւ Մոսկվա՝ երկխոսություն վարելու առողջ մտածող անձանց հետ: Լիովին հնարավոր է, որ նավթի ցածր գների եւ արեւմտյան պատժամիջոցների համադրությունը կարագացնի քաղաքական փոփոխությունները երկրում: Ամեն դեպքում, պուտինյան կոռումպացված քաղաքական համակարգը շատ ավելի փխրուն է դարձել»,- գրում է Neue Zuercher Zeitung-ի հոդվածագիրը:
galatv.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.