29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Նախորդ շաբաթ հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մոտ 1000 անգամ խախտել է հրադադարը: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 18 000 կրակոց: Արցախի պաշտպանության բանակը տվյալներ ունի, որ կիրառվել է նաեւ թուրքական արտադրության զինամթերք: Այսքանով, սակայն, հակառակորդը չի բավարարվել: Օգոստոսի 28-ին՝ կեսգիշերն անց, դիվերսիա են կազմակերպել: Հայկական կողմին հաջողվել է կանխել ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել:
2013 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30ին փոխհրաձգություն էր տեղի ունեցել, Դիլիջան քաղաքի Միասնիկյան փողոցում, հրազենային մարմնական վնասվածքներ էին ստացել Նավասարդ Աբգարյանն ու Արտավազդ Թամրազյանը: Կես գիշերին Նավասարդ Աբգարյանն հիվանդանոցում մահացել էր:
Շահերի բախումն ու հակամարտությունը նոր չէր սկսվել, շարունակություն էր ու հանգուցալուծում: Հարուցվեց քրեական գործ, պարզվեցին դեպքի հանգամանքները, այդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, ցերեկվա ժամը 4ին դեպքի վայրում էր գտնվում նաև Արտավազդ Թամրազյանի եղբայրը Արագածը, լինելով իր Toyota Lexus մակնիշի մեքենայի մեջ, և ներկա է գտնվում եղբոր և Նավասարդի վիճաբանությանը, Նավասարդ Աբգարյանը իր Toyota lexus մակնիշի մեքենայի միջից կրակոցներ է արձակում Արտավազդ Թամրազյանի ուղղությամբ և դիմում փախուստի: Արագած Թամրազյանը հանում է իր Բայկալ տեսակի հրացանն ու 4 անգամ կրակում հեռացող մեքենայի ուղղությամբ, կրակոցները վնասում են միայն մեքենան, Աբգարյանի ղեկը թեքում է ձախ, և թաքնվում կայանված Օpel մակնիշի մեքենայի հետևում, Թամրազյանը մոտենում է և մեքենայի միջից արձակում ևս երկու կրակոց, կրակոցներից մեկը լինում է դիպուկ և ճակատագրական:
Պարզելով այս ամենը իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնում են Արագած Թամրազյանին, որ ներկայանա նախաքննական մարմին: Սակայն նա խուսափում է:
2013 թվականի դեկտեմբերի 29ին որոշում է կայացվում Արագած Թամրազյանի նկատմամբ հայտարարել հետախուզում, ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ 104րդ-ի, 2րդ կետի 6 մաս՝ շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն:
184- Գույքը դիտավորյալ ոչնչացնելը կամ վնասելը, և 258-րդ՝ Խուլիգանություն:
Որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը: հոտախուզական գործը հանձնվում է ոստիկանության Դիլիջանի բաժին, հետախուզական աշխատանքները երկար ժամանակ արդյունք չէին տալիս, չնայած, որ երբեմն տեղեկություններ էին հայտնում Արագած Թամրազյանի թաքնվելու տեղի մասին, ամեն անգամ իրեն հաջողվում էր խուսափել իրավապահներից, մինչև որ ստացվեց նոր տեղեկություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ օգոստոսի 25ին, մայրաքաղաքում հայտնաբերցին և բերման ենթարկեցին 1979թ. ծնված Տավուշի մարզի Հեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին: Անձնական հետախուզության ժամանակ նրա մոտ հայտնաբերվեց գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկել է փորձաքննության:
Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
Մարդը ոչ հրեշտակ է, ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունն այն է որ ինչքան շատ է նա ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է վերածվում կենդանու:
Բ.Պասկալ
Մարդն արտացոլվում է իր արարքների մեջ:
Ֆ. Շիլլեռ
Պետք է լինել հստակ՝ մտավորապես, անաղարտ ՝բարոյապես և մաքրասեր՝ ֆիզիկապես:
Ա. Պ. Չեխով
Շարժուձևերը ցույց են տալիս վարքուբարքը, նման այն բանին, ինչպես զգեստն է ցույց տալիս իրանը:
Ֆ. Բեկոն
Զգուշացիր ինքդ այն բանից, ինչը չես հավանում ուրիշների մեջ:
Կատոն Ավագ
Ամոթալի ոչ մի բան մի արա ո՛չ ուրիշների ներկայությամբ, ո՛չ էլ գաղտնի: Քո առաջին օրենքը պետք է լինի հարգանք ինքդ քո նկատմամբ:
Պյութագորաս
Ոչ թե վախից, այլ պարտքի զգացումից ելնելով պետք է, ձեռնպահ մնալ հիմար արաքներից:
Դեմոկրիտ
Իր նկատմամբ անվստահությունը մեր անհաջողությունների մեծ մասի պատճառն է:
Կ. Բոուվի
Շատ խոսելն ու շատ ասելը միևնույն բանը չեն:
Սոֆոկլես
Իր արժանապատվության գիտակցումը խելացի մարդուն դարձնում է առավել համեստ, բայց դրա հետ միասին նաև առավել անսասան:
Ֆ. Չեստերֆիլդ
ՀՀ Տավուշի մարզի Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնը մեկամսյա գործունեության ընթացքում ամբուլատոր բժշկական ծառայություն է մատուցել 120 բնակչի: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառուցված ամբուլատորիան սպասարկում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների գրեթե 1970 բնակչի: Կենտրոնի տնօրեն Գայանե Գևորգյանի խոսքով` ամբուլատորիայի շահագործումից անմիջապես հետո ակտիվորեն սկսել են իրականացվել սոցփաթեթի շահառուների բժշկական զննության աշխատանքները: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվում են նաև դպրոցահասակ երեխաների անհրաժեշտ բժշկական հետազոտությունները` կապված քաշի, հասակի, տեսողոթյան հետ: Այստեղ կատարվում են նաև 6 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստումները:
Նշենք, որ ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացման արդյունքում 2014 թվականին Նավուրի համայնքն ընդգրկվել է Համաշխարհային բանկի հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում հին ամբուլատորիայի շենքի վերակառուցումը նպատակահարմար չէր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք: ՀՀ առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ նորակառույց ամբուլատորիան համալրվել է սառնարանով, ինչի բացակայությունը նախկինում դեղերի պահպանման խնդիրներ էր առաջացնում: Նավուր գյուղի բնակիչների գնահատմամբ` ամբուլատորիայի կառուցումը մեծ նշանակություն ունի իրենց համայնքի համար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի ներքոնշյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ.
1. Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք,
2. Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք,
3. Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք,
4. Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք,
5. Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք,
6. Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք,
7. Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք:
Այսօր լուր է տարածվել, որ Քայնե Ուեսթը հայտարարել է, թե իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ գալիք ընտրություններին: Հիշեցնենք, որ նրա կինը՝ Քիմ Քարդաշյանն, արդեն Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբում է՝ դեմոկրատների ճամբարից: Այս մեկնաբանելով Արմեն Գրիգորյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.
Վերջապես հայերի համար Սպիտակ տունը վերցնելու պատմական հնարավորություն է ստեղծվում: 2020-ից First lady-ն հայ ա լինելու, իսկ դա կարևոր ռազմավարական պաշտոն ա մեզ համար: Էն որ ասում էին հրեաներն են ամբողջ աշխարհը ղեկավարում 2020-ից հետո սաղ փոխվելու ա՝ մենք ու աֆրիկացիներն ենք դա անելու: Ովքեր Քանյեի համերգից ջուր ունեն, թող eBay-ում չծախեն, մի քանի տարի էլ պահեք Dow Jones-ում էդ ջրի ակցիաները կվաճառեք:
Կարապի լիճը փոխում ենք դնենք Քարդաշյան լիճ, հա հենց Քարդաշյան, Ուեսթ մի տեսակ լավ չի հնչում: Մենք սաղ մեր գործերը պետք ա թողենք ու զբաղվենք Սպիտակ տունը վերցնելու գործով, սա գերտերություն դառնալու ամենակարճ ճանապարհն ա: Տարոն Մարգարյանը միակ հայ քաղաքապետը կլինի, ում ԱՄՆ-ի նախագահ ասել է շնորհակալություն: Հա կարող ա Գլենդելի քաղաքապետին էլ Օբաման շնորհակալություն ասած լինի, բայց դա չենք հաշվում:
Այ հիմա հանգիստ կարող ենք ասել՝ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին:
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, երեկ՝ օգոստոսի 30-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ
Պարզվել է, որ ժամը 12:30-ի սահմաններում RAV 4 մակնիշի 77 QO 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Հրազդան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բրիգադները:
Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Պ.-ի անվամբ:
Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը այսօր կհեռանա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմտյան տաք օդային հոսանքներին. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ սեպտեմբերի 1-ից տեղումներն ամենուրեք կդադարեն և մինչև սեպտեմբերի 4-ը հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ:
«Օդի ջերմաստիճանը նախորդ երեք օրերի նկատմամբ արդեն զգալի բարձրացել է: Սեպտեմբերի 1-ին Երևանում ցերեկը կգրանցվի մինչև 30 աստիճան տաքություն, սեպտեմբերի 2-4-ը օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ և շաբաթվա վերջին Արարատյան դաշտում և մայրաքաղաքսում կգրանցվի 32-34 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ սեպտեմբերին և՛ տեղումների քանակը, և՛ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում: «Ինչը նշանակում է, որ ունենալու ենք մեր կլիմայական պայմաններին համահունչ սեպտեմբեր»,- ասաց նա:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ,հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվհրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալխախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդըձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներպատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբհայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրվածմարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.