29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ռոստովի մարզում հետաքննում են 22-ամյա հայի վայրագ սպանության գործը: Մոտ 300 հոգանոց ամբոխը դաժանաբար երիտասարդին մահացու ծեծել է այն բանից հետո, երբ նա իր ավտոմեքենայով դիպել է ուրիշ մեքենայի: Ծեծի պատճառը եղել է ՃՏՊ-ն, որը իբր տեղի է ունեցել հայ վարորդի մեղքով: Նախօրեին նա իր մեքենայով հարվածել էր 5 մեքենայի, վրաերթի ենթարկել մի քանի հետիոտնի:Դաժան ծեծին մի քանի տասնյակ մարդ է ականատես եղել, որոնք տեղի ունեցածն ավելորդ դաժանություն են կոչում: Ռաֆայել Խալղաթյանի հուղարկավորությանը գյուղի կեսը մասնակցել է:
Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ով է ծեծել երիտասարդ հային և նրա հորը: Այստեղ չեն բացառում, որ դա կարող էին անել գյուղի տոնի առիթով ժամանած հյուրերը:
Ռոստովի մարզի Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ կասկածյալների շրջանակը հստակեցվել է: Միջադեպի բոլոր մասնակիցներին հարցաքննում են: Հարուցվել է քրեական գործ՝ «Առողջությանը կանխամտածված վնաս հասցնելը, որն անզգուշաբար հանգեցրել է մահվան» հոդվածով: Քննիչները կարծում են, որ մահացու հարվածը մի մարդ է հասցրել, որի ինքնությունը փորձում են հաստատել:
Երիտասարդ հայ վարորդի նկատմամբ դաժան հաշվեհարդարը ականատեսները նկարահանել են:
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Համերգի գեղարվեստական ղեկավարը օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան է, ով մինչ համերգը, հուլիսի 2-ին այցելել էր Ստեփանակերտ, որտեղ անցկացրել էր վարպետության դասեր:
Արցախ այցելելու և այնտեղ ելույթ ունենալու համար Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Լյուբով Կազանովսկայային հայտարարել է «պերսոնա նոն գրադա»: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեդ Գաջիևը նաեւ հայտարարել է, որ բոլոր այն օտարերկրացիները, ովքեր Արցախում կմասնակցեն Լ. Կազարնովսկայի համերգին, կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»:
Նշենք, որ Արդբեջանը «պերսոնա նոն գրադա» է հայտարարում բոլոր այն ճանաչված անձների նկատմամբ, ովքեր չվախենալով ադրբեջանական ագրեսիայից այցելում են Արցախ:
ՀՀ կառավարության նիստում հաստատվեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացած մասը: Բնակիչ սպառողների համար թանկացած մասը կսուբսիդավորվի ամբողջությամբ, իսկ 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսեկան մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների համար ամսեկան մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով:
Որոշման նախագիծը օրակարգում ներառվել էր վերջին պահին, այն ներկայացնում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
ԱԺ ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետներից գնումներ կատարելը աստիճանաբար դառնում է վտանգավոր: Մարդիկ խաբվում են ամեն օր: Ոմանք հետևողական են լինում, գնումներ կատարելուց հետո նայում են ապրանքների ցանկը, պարզում, որ գնումներն ուռճացված են, ոմանք էլ՝ ոչ:
Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցի բնակչուհի Կարինե Մուղնեցյանը երեկ «Դալմա» առևտրի կենտրոնի «Երևան Սիթի»-ից գնումներ է կատարել, հիմնականում դպրոց հաճախող որդու համար գրենական պիտույքներ է գնել, մոտեցել է դրամարկղին, վճարում կատարել ու գնացել տուն: Բայց տուն հասնելուն պես, պարզել է, որ սուպերմարկետում իրեն խաբել են ու ավել գումար գանձել:
«Տուն հասնելուն պես հիշեցի, թե որքան եմ վճարել ու զարմացա, քանի որ իմ գնումները չպետք է գերազանցեին 22-23 հազար դրամը, բայց ես վճարել էի 30 հազար դրամից ավել: Վերցրեցի գնումների այդ կտրոնը, ու ինչ պարզեմ. գրենական պիտույքներից բացի՝ գնումների ցանկում ներառված է նաև «Braun» ապրանքանիշի վարսահարդարիչ 7500 դրամ արժողությամբ, որը, ես, բնականաբար, չէի գնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Կարինե Մուղնեցյանը:
Վերջինս զայրացած անմիջապես վերադարձել է «Երևան Սիթի» սուպերմարկետ և մենեջերից ու վաճառողներից բացատրություն պահանջել: «Որքան էլ զարմանալի է՝ ո՛չ վաճառողները, ո՛չ էլ մենեջերները անգամ չփորձեցին պնդել, թե հնարավոր է՝ ես այդ վարսահարդարիչը գնել եմ ու տուն եմ տարել: Մենեջերը առանց բառ ասելու, շատ հանգիստ տոնով գրպանից հանեց 7500 դրամը և վերադարձրեց: Այսինքն՝ դա նշանակում է, որ իրենք շատ լավ հասկացել են, որ իրենց խարդախությունը բացահայտվել է, դրա համար էլ չփորձեցին անգամ հակառակվել»,- հավելեց տիկին Մուղնեցյանը:
Հիշեցնենք, որ վերջերս էլ տարբեր քաղաքացիներ բարձրաձայնել էին, որ «Երևան Սիթի»-ում ապրանքների ցուցատախտակի վրա գրված գները չեն համապատասխանում դրամարկղում հաշվարկվող գներին: Վերջում գնումների ցուցակը նայելով՝ պարզ է դառնում, որ ապրանքի գինը 30-50, երբեմն 100 դրամով ավելի է, քան ցույց է տրված պիտակի վրա: Իսկ երբ վաճառողներից բացատրություն են պահանջում, հնչում է մեկ պատասխան՝ ապրանքը թանկացել է, բայց չենք հասցրել պիտակները փոխել:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է ՌԴ Նովգորոդի մարզում անցկացված “Հիշատակի հերթափոխ- 2015” միջազգային ուսումնագործնական հավաքից մեդալով և պատվոգրերով վերադարձած Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, հետաքրքրվել հայկական կողմի ջոկատի մասնակցության արդյունքներով:
Աշխատակիցները տեղեկացրել են, որ Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալին արժանացել է միայն Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը: Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները այս տարի ևս արժանացել են ՌԴ գործընկերների և անձամբ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի ջերմ ընդունելությանը:
“Հիշատակի հերթափոխ-2015” միջազգային ուսումնագործնական 5-րդ հավաքին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ինչպես նաև՝ Բելառուսի համանուն ծառայությունների ավելի քան 250 սպա: Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում գտել են մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքներ և զինվորական պատվով հողին հանձնել Ստարոռուսկի շրջանի Դավիդովո գյուղի եղբայրական գերեզմանում:
Համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները իրենց հետ բերել են Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցած, անհայտ կորած համարվող 15 հայորդիների գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, որը կտրամադրվի Պատերազմի և Հայաստանի զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեին:
Հիշեցնենք, որ չորս տարի առաջ համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք
Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։
Ավետիք Հովհաննիսյանի հարազատները, նախապես տեղեկանալով, որ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մեկնելու են ՌԴ՝ մասնակցելու “Հիշատակի Հերթափոխ-2015” հերթական հավաքին, խնդրել են Հայաստանից մի բուռ հող տանել և լցնել հանգուցյալի շիրիմին. հարկադիր կատարողները զինվորական պատվով կատարել են Ավետիք Հովհաննիսյանի հարազատների խնդրանքը:
Նշենք, որ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 28-ը կազմակերպված «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառումը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է այս տարվա առաջին կիսմայակում ՀՀ-ում արձանագրված 4 տոկոս տնտեսական աճի մասին, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված տվյալները:
«Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք ՀՆԱ-ի 2,5 տոկոս տնտեսական աճ, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ» -նշել է վարչապետը:
Նա հավատացրել է, որ Արտերկրից եկող տրասնֆերտենրի էական նվազման պարագայում, հատկապես կարևորովում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը: «Այն լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր ավելի շատ ենք արտահանում տարբեր երկրներ»,- ասել է Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարել է տնտեսության ոլորտի գերատեսչություններին հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար: Ինչպես ասված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում: ՀԷՑ-ը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին:
Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը երեք ամիս է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և մյուս քաղաքներում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սուբսիդավորումն իրականացվելու է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից առաջացած միջոցներից (Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը):
Օգոստոսի 13-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Deloitte-ը ուսումնասիրելու է սակագնի բարձրացման հիմնավորվածությունը:
Armsport.am-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում:
«Օզբիլիսին ցանկացել են վաճառել, սակայն ինքը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա, որտեղից առաջարկ է եղել»,- «Наш футбол» ալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բուրսասփորը»:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը եղել է գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու խնդիրը:
Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ուստարվա նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են, մասնավորապես, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մանկավարժների և տնօրենների, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Նախարարի խոսքով` բուհերում ևս ամեն ինչ պատրաստ է` բոլոր աշխատանքները բնականոն ընթացքով անցկացնելու համար: Արմեն Աշոտյանը նաև հանձնարարել է հանրակրթության վարչության պետին` տվյալներ տրամադրել այս ուսումնական տարվա աշակերտական համակազմի, դպրոցից դուրս մնացած երեխաների, 9-րդ դասարանն ավարտած աշակերտների թվաքանակի վերաբերյալ: Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած աշակերտների խնդրին` նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մարզպետարանների և քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` հայտնաբերել այդ երեխաներին և նրանց վերադարձնել դպրոց: Նախարարն ընդգծել է, որ պետք է ուսումնասիրվեն և հրատապ լուծումներ տրվեն բոլոր այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:
Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի են… Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները…»: Դեռ չէր բոլորել նրա երեք տարին, երբ վախճանվեց հայրը: Սարոյանը կյանքի դառնությունը ճաշակել է մանկությունից: Նա դպրոցում քիչ է սովորել` շուրջ վեց տարի: Վաղ հասակից էլ սկսել է աշխատել, եղել է լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, սևագործ բանվոր, գրասենյակային ծառայող ու վարձու զինվոր…
1934թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող մարզաձողերի վրա» վիպակը և միանգամից ճանաչում է բերում երիտասարդ հեղինակին: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:
Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:
Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:
Սարոյանի շատ գործեր թարգմանված են հայերեն: Սարոյանը շատ էր սիրում Հայաստանը, Երևանը: Նա մի քանի անգամ այցելել է իր նախնիների հայրենիքը, որը նաև իրենն էր համարում: Առաջին անգամ 1935-ին է եղել Երևանում: 25 տարի անց` 1960-ին նա կրկին այցելել է և ուրախացած բացականչել. «…Ինձ թվում էր, թե ընկել եմ մի ուրիշ աշխարհ: Զարգացումը մեծ է, հաջողություններն` անհամար»:
Վիլյամ Սարոյանը վախճանվեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 1981 թվականի մայիսի 18-ին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու թարգմանվում են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Ստորև ներկայացնում ենք Վիլյամ Սարոյանի մտքերից.
1.Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
2.Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:
3.Հայերենը հայուն խորհուրդն է:
4.Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը։
5.Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:
6.Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:
7.Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:
8.Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:
9. Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:
10. Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:
11. Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
11. Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ, եթե արդեն գտնի դա ինչ-որ մեկի մեջ` կսիրի այդ մարդուն բոլորից առավել:
12. Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը:
13. Աղոթքը դա օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ:
14. Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:
15. Ամեն ճիշտ բան անմահ է։
16. Փնտրիր բարին ամենուրեք… Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտն ու տրտում թաքնվելիս լինի, աշխարհի սարսափներից ու ամոթից: Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ:
17. Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս:
18. Ես կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…
19. Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք; Ձեր բախտ հիմա չեք կրնատ հասկանալ, հետո պիտի հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբոջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը:
20. Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամանյան ինչ հրաշալի բան է այդ
-
19-415x233
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/19-415x233.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading → -
imagescaq21cmissss
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/imagescaq21cmissss.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading → -
saroyan
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/saroyan.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading → -
saroyan_1
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/saroyan_1.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading → -
saroyan62
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/saroyan62-400x350.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading → -
saroyan-f-antrologymuseumorg
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/saroyan-f-antrologymuseumorg-288x350.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading → -
timthumb
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/timthumb2.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading → -
timthumb
https://armversion.am/wp-content/uploads/2015/08/timthumb3.jpg Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի … Continue reading →
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.