29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Գալուստ Սահակյանը չգիտի, թե քանի անգրագետ պատգամավոր կա Ազգային ժողովում։ «Քննություն չեմ ընդունում, որ իմանամ շատ կան, թե քիչ»,–այսօր` սեպտեմբերի 1–ին, Գիտելիքի օրը լրագրողներին ասաց ԱԺ նախագահը։
Հարցին, թե Սահմանադրական բարեփոխումների անցկացումից հետո պատգամավորներից քանի՞սը կկտրվեն հայոց լեզվի քննությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ որևէ դեպքում չի կարելի հայոց լեզվի քննություն անցկացնել.«Դա այն մասունքն է մեր հզորության, որի հետ խաղ անել չի կարելի»։
Գալուստ Սահակյանը խուսափում էր պատասխանել պատգամավորների գրագիտության մասին լրագրողների հարցերին, սակայն, երբ լրագրողները համառեցին, նրանց մեղադրեց անգրագիտության մեջ։
«Ցանկացած տեքստ տվեք մամուլի, ես կարմիր գրիչս վերցնեմ և կետադրությունների, և բառակապացությունների վերլուծություն կանեմ, բոլորին կհանեմ անգրագետ»,–ասաց նա։
MTV Video Music մրցանակաբաշխության ժամանակ Ռեփեր Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունը Սպիտակ տան կողմից անպատասխան չի մնացել:
Մամուլի խոսնալ Ջոշ Էռնեսթը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գտնվում էր Ալյասկայում, իրեն ուղղված հարցին ի պատասխան, թե ինչ է մտածում Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկության մասին, ասել է, որ «անհամբեր սպասում է՝ տեսնելու, թե ինչպիսի կարգախոս է ընտրելու Քանյեն, որով կնկարազարդի իր նախընտրական գլխարկը», հայտնել է AP-ն։
Երևում է, որ Քիմ Քարդաշյանը միակը չէ, ով սպասում է Քանյեի նախագահական արշավին, ով պատրաստ է ամեն կերպ աջակցել ամուսնուն՝ դառնալ ԱՄՆ նախագահ։
«Քիմը կարծում է, որ Քանյեն այն մարդն է, ով պետք է երկրին։ Քանյեն չէր կատակում, երբ հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել 2020թ․-ին և Քիմն էլ 100 տոկոս նրա հետ է»,-ասել է Hollywood Life-ի աղբյուրը։
Նյութի աղբյուր՝ life.panorama
Դանիել Վարուժանի անվան դպրոցի հենց «քթի տակ» տեղադրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «MAC ALEX» ընկերության վիսկու գովազդային վահանակներն անհետացել են: Այսօր սեպտեմբերի մեկի առիթով Դ. Վարուժանի անվան դպրոց այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանից (Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին) Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու են ընտանեկան բիզնեսը գովազդում հենց դպրոցի հարեւանությամբ, երեխաներին փոքր հասակի՞ց են վարժեցնում ալկոհոլային խմիչքին: Պարոն Ալեքսանյանը չցանկացավ պատասխանել, ասաց՝ հետո կպատասխանեմ անպայման: Մեր հարցին, թե որպես վարչական շրջանի ղեկավար Ձեր թույլտվությամբ են գովազդային վահանակները փակցվում, չե՞ք կարծում, որ անհարմար վայր է ընտրվել, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Գովազդը փակցվել էր մինչեւ օգոստոսի 31-ը, ինչպես տեսնում եք հիմա գովազդ չկա փակցված, այլեւս չկա, չէ՞, ու այսուհետեւ չի լինելու»:
http://www.aravot.am/2015/09/01/604332/
Այն հրավիրում է բոլոր
ծովային ճանապարհորդություններ նախընտրողներին մասնակցելու
ճանապարհորդության, որը տեղի կունենա 2016թ.-ին։
«Տիտանիկ 2» նավը ընթանալու է նույն ճանապարհով, որով գնացել էր իսկական «Տիտանիկ»-ը՝ Մեծ Բրիտանիայից մինչև ԱՄՆ։
«Տիտանիկ 2» նավը արտաքինով և ներքին կահավորումով նման է բնօրինակին։ Գեղեցիկ ճաշարաններ,սրահներ, ննջասենյակներ:
Ամենափոքրիկ մանրուքներն իսկ նման են բնօրինակին։
Գրիգորյան Ժորայի ֆեյսբուքյան էջ
2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում:
1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանը: 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում: 1947-1991թ.թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատարից մինչեւ Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով: 1971թ.ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
1987թ. սահմանային տարիքի հասնելու կապակցությամբ արձակվել է պահեստազոր ԽՍՀՄ ԶՈՒ պահեստազոր:
Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:
Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով եւ փորձառությամբ օ•նել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները:
1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:
1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները:
1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:
Հայրենիքը բարձր է գնահատել նրա ծառայությունները: Նրա զինվորական վաստակի գնահատականն են այն բազմաթիվ պետական եւ գերատեսչական պարգեւները, որոնց արժանացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
Պարգեւատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով, 1998-ին` ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2000-ին` ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2002 թ. Հայ Առաքելական եկեղեցու «Ներսես Շնորհալի», 2006-ին` ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշաններով, պետական ու գերատեսչական մեդալներով:
2001 թ. հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: 2001 թ-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գուրգեն Դալիբալթայանի անունով:
Կյանքի վերջին տարիներին էլ Գուրգեն Դալիբալթայանը շարունակում էր իր հարուստ փորձը ներդնել զինված ուժերի հետագա զարգացմանը: Նա իրեն ճանաչողների եւ զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ եւ քաղաքացի: Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` Գուրգեն Դալիբալթայանը միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպանի եւ բանակի կայացման առաջամարտիկներից մեկը:
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը զիվորական կարգով կազմակերպելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով պաշտպանության նախարարի գլխավորությամբ:
Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծխելը թողնելու բարերար ազդեցությունը առողջության համար սկսվում է արտահայտվել առաջին իսկ ժամերից և նույնիսկ րոպեներից:Fishki.net կայքը ներկայացնում է մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում, երբ մարդը թողնում է ծխելը։
20 րոպե անց
Արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը և շնչառությունը վերադառնում են նորմալ ցուցանիշների:
8 ժամ անց
Վերջին ծխախոտի գլանակը ծխելուց արդեն 8 ժամ անց կիսով չափ օրգանիզմում կրճատվում է նիկոտինի և ածխածնի մոնօքսիդի քանակը, թթվածնի պարունակությունը արյան մեջ վերադառնում է նորմալ մակարդակի, բարելավվում է արյան շրջանառությունը և կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը:
24 ժամ անց
Արյան մեջ լիովին կարգավորվում է ածխածնի օքսիդի քանակը, թոքերը սկսում են հեռացնել լորձը և ծխախոտային թունավոր նյութերի մնացորդներ:
48 ժամ անց
Երկու օր առանց ծխելու անցկացնելուց հետո մարդու մարմնից հեռացվում են նիկոտինի բոլոր մնացուկները։ Սկսում է բարելավվել համի և հոտառության ընկալիչները, կարգավորվում է ախորժակը: Զգում են այնպիսի համեր, որոնք ծխելու հետևանքով չէին զգացվում։
72 ժամ անց
Շնչառությունը դառնում է ավելի ազատ, բրոնխիոլների լարվածությունը նվազում է, արյան մակարդելիությունը վերադառնում է նորմալ մակարդակի, նվազում է թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկը:
Մեկ շաբաթ անց իջնում է արյան ճնշումը
Արյան ճնշումը սկսում է իջնել ծխելը թողնելուց մեկ շաբաթ անց, որի շնորհիվ նվազում են կաթվածի, սրտանոթային այլ հիվանդությունների և երիկամների անբավարարության ռիսկերը։
2-3 շաբաթ անց
Դուք կարող եք կատարել վարժություններ, վազել, աստիճաններ բարձրանալ և ըդհանրապես ապրել ֆիզիկապես ակտիվ կյանքով: Ծխելը թողնելուց արդեն մեկ ամիս անց բրոնխների և թոքերի ախտահարված բջիջները սկսում են մեկը մյուսի հետևից փոխարինվել նոր, առողջ բջիջներով, հազը, թուլությունը սկսում են նվազել։ Այն անմիջապես չի վերանալու, քանի որ թոքերին ժամանակ է պետք վերականգնվելու և մաքրվելու համար։ Երեք ամսից վերականգնվում է դեմքի մաշկի որակն ու գույնը
1 տարի անց
Դուք լրիվ առողջ մարդ եք: Փոխվում է ատամների գույնը։ Հաղթահարված է նաև ծխախոտից կախվածությունը: Ձեզ մոտ գրեթե երկու անգամ նվազել է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը:
5 տարի անց
Մինչև ծխելը թողնելը Ձեր արյան մեջ ներթափանցում էին բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք բարձրացնում էին ինսուլտի առաջացման ռիսկը: Հիմա երբ արդեն 5 տարի է ինչ Դուք չեք ծխում , ինսուլտի առաջացման ռիսկը Ձեզ մոտ չի գերազանցում չծխողների մոտ ինսուլտի զարգացման ռիսկին:
10 տարի անց
Ինչպես հայտնի է, ծխողների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը բավականին բարձր է, ընդ որում ոչ միայն թոքի քաղցկեղի, այլ նաև շրթունքների, բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, միզապարկի, լյարդի, երիկամների և այլ օրգան-համակարգերի:
15 տարի անց
15 տարի անց քաղցկեղի ռիսկը հավասարվում է չծխող անձի ռիսկի ցուցանիշին։ Այժմ սիրտ-անոթային ցանկացած հիվանդությամբ (ինֆարկտ, ինսուլտ և այլն) հիվանդանալու ռիսկը ձեզ մոտ այնքան է, որքան ձեր հասակակիցների մոտ, ովքեր երբևէ չեն ծխել:
Երևանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Ինչպես Քըրքը Հայաստան եկավ» հուշագրությանը՝ գրել է. «Իր պատմության վերջում պարոն Օսկանյանն ասում է.
«Հետագայում, երբ սկսվեց ծրագրի իրականացումը, միացյալ աշխատանքները գլխավորեցին սկզբում Արտաշես Թումանյանը, ապա Արմեն Գևորգյանը, և ծրագրի ամբողջ ընթացքում Հարութ Սասունյանը Լինսի հիմնադրամի ծրագրերի պատասխանատուն էր»: Շատ ճիշտ կլիներ, եթե պարոն Օսկանյանը պատմեր նաև, թե ինչպես Հայաստանում վերոնշյալ պաշտոնյաները տապալեցին «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ինչո՞ւ Քըրք Քըրքորյանը այդ հիմնադրամի գործունեությունը կասեցրեց և այն ետ տարավ: Մի՞թե պարոն Օսկանյանը անձնապես պատասխանատու չէր այդ հիմնադրամի օրինական գործունեության համար՝ գործող նախագահ Քոչարյանի հետ միասին:
Մի՞թե տեղյակ չէր, թե ինչպես է Արմեն Գևորգյանի գլխավորությամբ հոշոտվում «Լինսը» և այդ լուրերը հասնում էին Քըրք Քըրքորյանին: Մասնավորապես, հաշվետվություն էին ներկայացնում հանրապետության 12 դպրոցների հիմնանորոգման մասին, բայց իրականացվում էր 8-9-ը և ամեն մի դպրոցի վրա 1 մլն-ի կարգի գումար էր գրվում: Այդ ՄԵԾ ՄԱՐԴԸ իր ՀԱՅՐԵՆԻՔԸ ոտքի կանգնեցնելու համար 100-ի փոխարեն տվեց 200 մլն դոլար, երկրաշարժի գոտու անօթևան ընտանիքներին բնակարաններ կառուցելու, դպրոցաշինության համար, իսկ դուք՝ պարոն Օսկանյան և Քոչարյան, ինչպե՞ս վարվեցիք:
Ոչ երկրաշարժի գոտին վերականգնեցիք, ոչ դպրոցաշինությունն ավարտեցիք, այդ գումարներով հարստացան ընդամենը պետական ապարատի մի քանի թալանչիներ, որոնց համար հայրենիքը, Հայաստան պետությունը միայն հարստանալու միջոց էր և դա արեցիք նաև Քըրք Քըրքորյանի հաշվին:
ՄԱՐԴՈՒՆ վիրավորեցիք մինչև հոգու խորքը, հիասթափեցրիք իր հայրենիքից ու հայրենակիցներից, զզվեց Հայաստանը թալանողներից, կոռուպցիայի, գողության անպատկերացնելի չափերից ու դադարեց Հայաստան պետությանը կյանք տվող ներդրումային իր ծրագրից: Ու էսօր պատմում եք, թե ինչպես խաբեցիք այդ ՄԱՐԴՈՒՆ, ամոթ է, ամոթ: Գոնե մի խոսեք այդ մասին»:
Արդեն Եվրոպան խեղդվում է փախստականների, ներգաղթյալների հոսքից: Նրանց մեծ մասը մահմեդականներ են ու եվրոպական քաղաքներում դարավոր ճարտարապետական կոթողների, միջնադարյան աշտարակների կողքին վեր են հառնում մուսուլմանական կիսալուսնով մզկիթներն ու մինարեթները: Նոր բազմաքանակ` հարյուր հազարների հասնող փախստականների ալիք է սկսել աֆրիկյան երկրներից, Սիրիայից, Իրաքից, Պակիստանից: Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, գրեթե մահմեդականացված Բալկանները «խեղդվում են» ներգաղթյալների հոսքից, բազմաքանակությունից, նրանց կուտակման վայրերի հակասանիտարական իրավիճակից, հանցագործությունների աճից ու համաճարակների հնարավոր բռնկումներից: Ներգաղթյալների երազանքն ու նպատակը հիմնականում Ավստրիան, Գերմանիան, սկանդինավյան երկրներն են ու իհարկե Մեծ Բրիտանիան: Այս տեմպերով եվրոպական ծերացող երկրներում մի քանի տասնյակ տարիներ հետո կգերակշռեն աֆրիկյան սևամորթների, արաբների, թուրքերի, պակիստանցիների, քրդերի սերունդները: Երբեմնի քրիստոնեական առաջադեմ, սուրբ աշխարհը կդառնա մուսուլմանական` իրեն բնորոշ հետևանքներով… Հայաստանն էլ վտանգավոր վիճակում է…Հայաստանում մի քանի տասնյակ տարիներ հետո պարսիկները, արաբները ավելի շատ կլինեն քան մենք` հայերս…Կարծես հիմա էլ արդեն այդ զգացվում է Երևանի կենտրոնում քայլելիս… Դեռ լավ է հայ-թուրքական սահմանն է փակված, սա կարող է ավելի անդառնալի հետևանքներ ունենալ, Հայաստանը կարող են գրավել առանց մի կրակոցի, մի քանի տարում… Իմ կարծիքով՝ այս ամենի հետ կապված օրենսդրական դաշտում փոփոխություններ են պետք, նուրբ ու խելացի, կշռադատված մոտեցումներ:
Ռոբերտ Մոլքոնյան-Facebook
Այս օրը ազեր-կոյունլուների համար սկսվեց վատ լուրերով…Իր 2000-ամյակը տոնող ՌԴ ամենահին Դերբենդ քաղաքը,որը գոյություն չունեցող «ադրբեջանցի» ազգը իր բնօրրան է նաև համարում,շատ ՎԱՏ անակնկալ է մատուցել Բաքվին…Ազերիական ԶԼՄ-ները վիրավորված հաղորդում են այն մասին,որ Բաքվի կողմից վերանորոգված Հեյդար Ալիևի անվան պողոտայի վրա գտնվող թիվ 6 դպրոցի պարսպին ամրացված՝ քաղաքը գովազդող պաստառներից մեկի վրա պատկերված է Դերբենդի շրջանի Նյուղդի գյուղի մոտ գտնվող ՀԱՅԿԱԿԱՆ սբ. Գրիգորիս եկեղեցին,որը կառուցվել է 337թ-ին…Ազերիները վիրավորված են…Նրանք չեն կարող հասկանալ անշնորհակալ դաղստանցիների այս ԱՐԱՐՔԸ…Ինչպե՛ս կարելի էր Բաքվի կողմից տրամադրված ԳՈՒՄԱՐՈՎ վերանորոգված փողոցի վրա «հայկական մոտիվներով» գովազդային պաստառ պատկերել…Ազերիները դժգոհելով նվնվում են,որ լավ կլիներ այդ ԵԿԵՂԵՑՈՒ տեղը Բաքուն պատկերող մի պաստառ ամրացնեին…Բայց դա էլ արդար չէր լինի, քանի որ Բաքուն էլ են հայերը կառուցել…Տարօրինակն այն է,որ մինչև այսօր ակ և կարա կոյունլուները սբ. Գրիգորիս եկեղեցին ներկայացնում էին որպես «քրիստոնյա» ադրբեջանցիների կողմից կառուցված եկեղեցի, իսկ հիմա պարզվում է, որ այն ՀԱՅԿԱԿԱՆ է…Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի կողմնորոշվում,թե իրենք Ո՛Վ են…Իմ կարծիքով, նրանք «Ի՛ՆՉ» են և երբևիցե «ՈՎ» չեն դառնա…
Երկորդ «հարվածը» ազերիները ստացան հարազատ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ…Ադրբեջանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի նշանի և մարզիկների հագուստների վրա Ադրբեջանի քարտեզը պատկերված է կիսատ-պռատ՝առանց Նախիջևանի…Ազերիական կայքերն արդեն մեծ վայնասուն են դրել…Պետք է նշեմ,որ շատ գովելի է ԱԲՖ-ի այս քայլը…Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ,Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար և երկրի ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ օլիգարխներից՝ազգությամբ ՔՈՒՐԴ Քյամալեդին Հեյդարովը շատ լավ գիտի «Ադրբեջան» ապրանքանիշով ներկայացող պետության պատմությունը և շատ ճիշտ է արել,որ իր վերահսկողության տակ գտնվող բռնցքամարտիկների հագուստների վրայից Նախիջևանը «դուրս» է բերել այդ երկրի կազմից՝հաստատելով, որ դա ազերիական տարածք չէ..Շատ ուրախ կլինենք,եթե Ք.Հեյդարովը նաև Ադրբեջանի կազմից դուրս բերի Արցախը, Լեզգիստանը, Թալիշստանը և որպես իր հարազատ երկրի քարտեզ ներկայացնի ՌԴ-ի Ալթայի երկրամասի քարտեզը՝մանր որոճացող կճղակավորների «հայրենիքը»…Բայց սկզբի համար էլ վատ չէ…Կբավարարվենք դեռ Նախիջևանով…
Գագիկ Համբարյան
http://armday.com/
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.