29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Թուրքիայից դեպի հունական կղզիներ սիրիացի գաղթականներ տեղափոխող նավերի խորտակման հետեւանքով մահացած սիրիացի երեխայի լուսանկարը թե Թուրքիայում, թե աշխարհում մեծ արձագանք է գտել։
Մեծ արձագանք գտած լուսանկարի հեղինակ «Դողան» լրատվական գործակալության թղթակիցը նշել է, թե երբ տեսել է ափ նետված 3-ամյա Այլան Քուրդի դին, ցանկացել ուղղակի այդ լուսանկարով ցույց տալ իր ցավը։
Աշխարհի գրեթե բոլոր հայտնի լրատվամիջոցներն անդրադարձել են այս լուսանկարին՝ շեշտելով, որ այդ երեխան մարմնավորում է ամբողջ սիրիացի ժողովրդի տառապանքն ու ցավը։
Բավականին հետաքրքիր են այդ լուսանկարի տակ մեկնաբանություններ արած թուրքական Sozcu պարբերականի ընթերցողները։
Somnıum. Սուլթան (Էրդողանը) լինելու համար հարևան երկիրն այրեց, հիմա էլ իր երկիրն է այրում։ Ու դեռ 40 տոկոսը նրան են վազում։
Turk182. Այս լուսանկարը ցույց է տալիս, թե մեր երկրի ղեկավարները մարդու կյանքին ինչ արժեք են տալիս։
Ramones35. Էրդողան, դու չէի՞ր, որ ասում էիր, թե Իսրայելի լողափերում երեխա են սպանում։ Հիմա կարողանո՞ւմ ես տեսնել, թե քո լողափերում ինչպես են երեխաները խեղդվում։ Այս մահացած երեխաների մեղքը քո վրա է մնում։
Dadaks. Ասում էին, թե Ասադին վերացնենք, որ դեմոկրատիա լինի։ Ահա եւ ձեզ դեմոկրատիա։ Թող այս երեխու գլխին եկածը գա Էրդողանի, ԱՄՆ-ի ու մյուս սադրիչների գլխին։
Sedat Deliormanli. Այս մեղքին հանցակից մեր երկրի ղեկավարները մարդկության դեմ հանցանք են գործել։
Anıtkabir. Ինչ ուզում ես փնտրիր, ամեն մեղքի տակից Էրդողանն է դուրս գալիս։ Ամեն տեղ նրա ձեռագիրն է։
http://news.am/
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի նոր ծնված երեխայի հետ ՀՀ-ում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Այս մասին տեղեկացնում է«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար ծնողը (որդեգրողը, խնամակալը) անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
— դիմում, — ծնողի (որդեգրողի, խնամակալի) անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դիմողի նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր), — նոր ծնված երեխայի ծննդյան վկայական (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ պերինատալ շրջանում մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:
Եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ներկայացվում են նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնվող՝ հարազատ և խորթ քույրերի և եղբայրների՝
— անձը հաստատող փաստաթղթեր՝ (բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան (զավակը) զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, սովորում է ռազմաուսումնական հաստատությունում կամ օտարերկրյա պետությունում, պատիժը կրում է ազատազրկման վայրում), իսկ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո մինչև նպաստի համար դիմելը մահացած երեխաների (զավակների) դեպքում՝ մահվան վկայական, — ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող փաստաթղթեր (ծննդյան վկայական, ծնողների անձը հաստատող փաստաթղթեր, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր), — պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը հաստատող՝ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանք, — ազատազրկման վայրում գտնվելը հաստատող՝ քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանք, — ռազմաուսումնական հաստատությունում սովորելը հաստատող՝ ուսումնական հաստատության տված տեղեկանք, — օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորելը հաստատող՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե դիմողը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու նշանակված երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով: Ներկայումս նոր ծնված երեխայի անվամբ հատուկ հաշիվ կարելի է բացել հետևյալ բանկերում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով դիմողի մյուս երեխաների և զավակների թիվը:
2014-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է՝
— ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի՝
1. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, 2. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, 3. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, 4. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, 5. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ,
— միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար՝ նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով, — երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`
1. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ, 2. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ, 3. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ.
Օրինակ՝ եթե ընտանիքում արդեն կար մեկ երեխա և ծնվել են միաժամանակ երկու երեխա, ապա երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ կտրվի 1000000-ական դրամ: Երեխաներից յուրաքանչյուրի անունով բանկում կբացվի առանձին հաշիվ, որոնց կփոխանցվի 500000-ական դրամը, իսկ 1000000 դրամը (յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ 500000 դրամ) կտրամադրվի ծնողին նրա նախընտրած եղանակով՝ կանխիկ (փոխանցվում է ծնողի նշած բանկային հաշվին) կամ ոչ կանխիկ (փոխանցվում է ծնողի նշած բանկային հաշվին):
Ընտանեկան դրամագլուխը մինչև նոր ծնված երեխայի 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինում է ծնողը (որդեգրողը, խնամակալը)՝ բացառապես՝
— Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը, — հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար, — հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար, — ՀՀ կառավարության 2004-ի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ ընտանիքը՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է որպես «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող, և նոր ծնված երեխան, նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված մյուս երեխաները, ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ):
Հաշվետարն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը՝ 18 տարին լրանալուց հետո:
Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտական գործողություններ այս պահին ևս ընթանում են, բայց լայնածավալ գործողությունների նախանշաններ չկան. «Գիշերը հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքից՝ մեծ տրամաչափի գնդացիրներից ու դիպուկահարներից, 60 և 80 տրամաչափի ականանետերից։ Ականանետների արկերը բավականին շատ են եղել»:
Նա նշեց, որ Տավուշում հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:
Խոսելով տարհանման շուրջ տարածվող լուրերի մասին՝ բանախոսը հավատացրեց.
«Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Կոնկրետ Տավուշում այժմ ուսումնական բազա է տեղակայվել մի քանի հազար մահճակալով, ու «Շանթ-2015» զորավարժության շրջանակում տարհանման հնարավոր սցենար է փորձարկվում»:
Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը:
«Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը», — տեղեկացրեց ՊՆ մամլո խոսնակը:
Նա անդրադարձավ նաև հասարակության շրջանում ավելորդ խուճապ առաջացնող լուրերին, մասնավորապես նշելով, որ փորձը ցույց է տվել՝ այն բնակավայրերում, որտեղ հրադադարը պարբերաբար խախտվում է, ժողովուրդը խուճապի չի մատնվում, ու Երևանում շրջանառվող այդ լուրերն իրականում տասնապատկված են:
«Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, նրանց կյանքին էլ վտանգ չի սպառնում»:
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգեր է ստանում, որ առանձին պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հրաժարվում են հղիներին հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Ավելին` «Առավոտ» թերթում տրագրված «Հղիներին խաբելու նոր ձև են գտել. միայն գումարով են հայտնում պտղի սեռը» հոդվածում նշվում է, որ որոշ տեղերում նշում են, թե 6000 դրամ պետական վճարում կատարելու դեպքում բժիշկներն իրավունք կունենան ծնողներին հայտնելու ապագա երեխայի սեռը։
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները հղիության արհեստական, այդ թվում` սեռով պայմանավորված վիժումները նվազեցնելու նպատակ են հետապնդում։ Նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։ Տեղեկացնում ենք, որ դեռևս ԱԺ-ում չքննարկված, հետևաբար և օրենքի ուժ չստացած նախագծում պտղի սեռի մասին տեղեկատվություն չտրամադրելու դրույթ չկա։ ԱԺ ներկայացված նախագծով արգելվում է 12 շաբաթական ժամկետը գերազանցող հղիության ընդհատումը։ Տվյալ դրույթը խախտելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվել է վարչական պատասխանատվություն։
Մյուս փոփոխության համաձայն՝ ցանկացած հղիության ընդհատման դեպքում կնոջը պետք է երեք օր ժամանակ տրվի՝ իր որոշման մասին խորհելու համար: Այդ ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգները պետք է հոգեբանական աշխատանք տանեն հղիի և նրա ընտանիքի հետ` հղիությունը պահպանելու ուղղությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը միջնորդել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն իրենց ենթակայության պոլիկլինիկաներում և բուժհիմնարկներում նման երևույթները կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ հորդորում ենք այլ ենթակայության, ինչպես նաև մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներին` հղիության վարման ընթացքում բացառել գումարներ պահանջելու դեպքերը։ Իսկ հղիներին առաջարկում ենք տեր կանգնել իրենց իրավունքին և նման դեպքերի մասին իրազեկել տվյալ հաստատության տնօրինությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
«Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել: Որպես ասվածի վկայություն` ստորև ներկայացնում ենք ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարային ապացույցները»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
Ասում են՝ «հեռվից դուդուկի ձայնը միշտ էլ քաղցր է հնչում»։ Իրոք, շատերն իրենց անձնական օրինակով համոզվել են դրանում: Հայրենիքը լքող ցանկացած գիտակից քաղաքացի օտար հողում փոքր- ինչ բավարարված լինելու համար ինքնաբերաբար, թե ենթագիտակցորեն, անկախ իր սոցիալական դիրքից ու կատարելիք աշխատանքից, փորձում է կապվել տվյալ քաղաքում գործող հայ համայնքի հետ:
Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում Ռուսատանի Դաշնության պարագայում՝ մասնավորապես Մոսկվայի, որտեղ միայն արտաքուստ է ինտեգրվելը հեշտ թվում: Այդ քայլն արեցի նաև ես՝ տեղափոխվելով Մոսկվա, միանգամից փորձեցի փնտրել — գտնել հայկական այն կազմակերպությունները, որոնք գործում են, կամ քիչ թե շատ հեղինակություն ունեն Մոսկվայում:
Այստեղ ամեն ինչ սկսվում է «նորին մեծություն» Ռուսաստանի հայերի միությունից (գործում է 2000 թվականից), որն ունի մոտավորապես վաթսուն բաժանմունք Ռուսաստանի ամբողջ տարածքում (նախագահ Արա Աբրահամյան): Ծանոթ -ընկերների հետ մի քանի անգամ բախտ վիճակվեց լինել ՌՀՄ-ի շենքում, և չափազանցություն թող չլինի, եթե ասենք, որ գուցե Հայաստանում նման անմխիթար շենքային պայմաններով հաստատություն չեք տեսնի: Կան բարեկարգված մեկ -երկու սենյակներ, բայց ընդհանուր վիճակը տարօրինակ էր: Եվ պրն Աբրահամյանը ինչպես իր շրջապատող տարածքի վիճակին է անտարբեր, այնպես էլ իր ու իր ղեկավարած կառույցի վրա դրված պարտավորություններին է մատների արանքով նայում: Ահա այս ընդհանուր անտարբերությունն է պատճառը, որ այնտեղ բոլորը՝ անհատ լինի, թե կազմակերպություն, զբաղվում են ինքնագործունեությամբ՝սեփական միջոցներով, կամ լավագույն դեպքում՝ Մոսկվայի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Սրբազան Ներսիսյանի աջակցությամբ փորձելով նախաձեռնել ու իրականացնել հայանպաստ որևէ նախաձեռնություն: Այն, որ շատ մտահղացումների չեն աջակցում, գիտեն բոլորը. երբեմն իրենց «թևի տակ են առնում» որոշ ծրագրեր՝ ցույց տալու զուտ, որ աշխատում են: Նույն վիճակն է նաև մյուս բնակավայրերում: Բայց պիտի փաստել, որ գաղթօջախը ներկայացնող առաջին օղակի ոչ նորմալ աշխատանքից տուժում է գաղթօջախի վարկանիշը, քանի որ թե՛ երկրի ներսում, և թե՛ Սփյուռքում վատ են արտահայտվում ռուսաստանաբնակ հայերի մասին՝ մատնանշելով նրանց անկազմակերպ ու անգործունյա վիճակը:
Այս իրավիճակը քիչ թե շատ շտկելու միտումով անցած տարի Մոսկվայում գործող 14 հայկական հասարակական կազմակերպություններ միավորվեցին՝ ստեղծելով մեկ կառույց՝ «Координационный совет», որն առանց որևէ ֆինանսական աջակցության՝ իրենց անձնական հնարավորություններով կազմակերպում են բազմապիսի միջոցառումներ՝ հավաքներ, հանդիպում-քննարկումներ, բարեգործական համերգներ և այլն: Այս դեպքում ոչ միայն ՌՀՄ-ն չի աջակցում, այլև զուտ ներկայացուցչական մակարդակով չի մասնակցում նաև ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, ինչը չի կարելի ասել Մոսկվայում գործող ԼՂՀ ներկայացուցչության մասին:
Ցավալի է, երբ կարող ես փաստել, որ հայապահպանությունից խոսող ու դրան միտված կառույցներն են անտարբեր, ցաքուցրիվ, երբ հայրենիքի, հայապահպանության, երկրի զարգացմանը աջակցելու մասին միայն խոսում են, իսկ գործը չկա:
Աննա Վարդանյան
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զոհվել է 1975թ-ի ծնված Հայկ Կառլենի Դևոյանը: Նշենք նաև, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը կրակահերթի տակ էր պահել ամբողջ Տավուշի մարզը, ինչի արդյունքում վիրավորվել են 2 քաղաքացիներ:
ՀՀ Նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ), «Ազգային միաբանություն», Ազատ դեմոկրատներ, Հայոց Համազգային Շարժում, Հայաստանի քրիստոնեա–դոմակրատական միություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ինչպես արդեն հայտարարել ենք, այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետեւողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը եւ վնասներ հասցնելով գյուղական համայնքներին:
Այս ամենի մասին պաշտոնական աղբյուրները ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրեն և կիրազեկեն իրավիճակի մասին: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին»։
Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ
putnik-ի ադրբեջանական ծառայությունը ՝Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հղումով տեղեկացնում է,որ Ադրբեջանում լույս է տեսել «Հայոց լեզու» գիրքը՝Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվերով։
Այն բաղկացած է 4 մասից՝ հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն և բառակազմություն։
Գրքի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբբարլըն է։
Նախաձեռնողների պնդմամբ՝ գիրքը ծառայելու է Ադրբեջանի ազգային անվտանգության պահպանությանն ու լրատվամիջոցներով հայկական լրատվությանը հակադարձելուն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.