29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-9-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ին էապես չի փոխվի, 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև կբարձրանա:
Երևանում` սեպտեմբերի 5-9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևանի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.50C (2007 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1997 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.30C
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ֆեյսբուքյան ասուլիս ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Թեման՝ կրթության որակը, ոլորտում կիրառվող նորագույն մեթոդներն ու առկա խնդիրները:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ կրթական ոլորտի ընդհանուր և մասնավոր շատ հարցերի՝ մասնավորապես կանդրադառնանք էական հարցերի, որոնք այսօր ավելի մեծ հնչեղություն ունեն:
Ըստ Բլեյանի՝ ընդհանրապես ցանկացած ուսումնական հաստատություն առաջին հերթին բաց պիտի լինի, պիտի երեխային հնարավորություն տրվի ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, որի արդյունքում նա կկարողանա կյանքում շատ ու շատ հարցերում ճիշտ կողմնորոշվել, ինքնուրույն գործել, ինչը այսօր, իրոք, անհրաժեշտ է ոչ միայն դեռահասին, այլև՝ երիտասարդությանը:
Հարցին՝ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ,որպեսզի դպրոցներում օտար լեզուներին նույնքան կարևորություն տրվի, որքան մաթեմատիկային՝մասնավորապես գերմաներենին, ֆրանսերենին, իսպաներենին և այլն լեզուներին, բանախոսն ասաց, որ, բացի այն, որ դպրոցն ինքն է տալիս հնարավորություն, աշակերտը պիտի գիտակցի՝ օտար լեզու իմանալ պարտավոր է. նա պիտի չվախենա օտար լեզուն սովորելուց, իր կարիքների համար գործածելուց, թեկուզև նախնական փուլում սխալներով, բայց դրանով հանդերձ չմոռանա, որ կարևորը մայրենին է. դրանից է նա իր ուժը ստանում՝ առաջ գնալու ու կատարելագործվելու: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, բացի անգլերենից և ռուսերենից, դասավանդվում է նաև ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն: Օտար լեզու սովորելու համար երեխան պիտի հնարավորություն ունենա ազատորեն օգտվել ինտերնետի ու մեդիայի ընձեռած հնարավորությունից, որովհետև դրանք իրականում գործիքներ են, և պետք չէ ավանդական վատ վերաբերմունք դրսևորել:
Արդյոք անհրաժեշտ չէ՞ ավագ դպրոցներում աշակերտների հետ աշխատանքներ տանել՝ ապագա մասնագիտությունը ընրտելու հարցում, քանի որ շատերը այդ հարցին մատների արանքով են նայում և որոշում են կայացնում ավարտական քննություններից 5-6 ամիս առաջ, արդյունքում՝ շատերը զղջում են իրենց ընտրության հարցում և սկսում են անիմաստ ժամանակ վատնել:Վերջում ստացվում է ,որ մենք ամենատարբեր ոլորտներում մասնագետների պակաս ենք ունենում:
«Նախ ավագ դպրոցը պիտի աշխատի, որ աշակերտը մասնագիտություն ընտրելիս ճիշտ կողմնորոշվի, որ հետագայում խնդիրներ չլինեն: Ավագ դպրոցը մինչ այդ մասնագիտական փոձառության հմտություններ պիտի տա, որ երեխան տեսնի, թե շուկայում ինչ աշխատատեղեր կան, կարևորը թողնի, որ երեխան կենտրոնանա և դրսևորվի, ոչ թե սովորեցնի անգիրի արվեստը»,-ընդգծեց նա:
Օգտատերերից մեկի հարցին՝ արդյոք բարձր դասարաններում կուսուցանվի՞ սահմանադրական «բարեփոխումների» անընդունելի խութերի մասին և թե ինչ կարծիք ունի ինքն անձամբ, բանախոսը պատասխանեց. «Ոչ ոքի այսօր պետք չէ կյանքից կտրված իրավագիտություն դասավանդել կամ առավելևս սովորել, աշակերտին պետք է հմտություններ տաս, որ նա զարգանա ու լինի հասարակության լիարժեք անդամ, այսօր շատ դժվար է դա, պատկերացրեք քչերը՝ նույնիսկ ուսուցիչները, չեն կարողանում կարդալ Սահմանադրությունն ու վերլուծել և օգնել երեխային, որ նա ևս ընկալի այդ հոդվածներն ըստ էության և դասատիարակվի որպես իր իրավունքներն իմացող քաղաքացի: Եվ հարցն այստեղ կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն, որ ես անձամբ շատ կուզենայի քաղաքապետ, թաղապետ, պատգամավոր ընտրեի, նրանց հետ անմիջական շփման հնարավորություն ունենայի, իսկ այսօր դրա հնարավորությունը չկա»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանի հարցերն էլ հետևյալն էին. իրենց կրթահամալիրը, բացի տարեկան վճարի չափից, էլ ինչո՞վ է զիջում «Այբ»-ին: «Այբ»-ի և Մեր կրթահամալիրի հետ զուգահեռներ տանել պետք չէ, նախ նրա համար, որ մենք արդեն 25-26 տարի կրթական ոլորտում կշիռ ունեցող կառույց ենք և հեղինակային ծրագիր իրականացնող կրթօջախ, բայց այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնողները մեր կողմից միշտ էլ խրախուսվել են։
Բազմաթիվ հարցեր կային, որոնք վերաբերում էին բացառապես Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցի տնօրենի վերընտրման հետ կապված՝ մասնավորապես՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի թույլ չտրվի տարբեր հանցագործությունների համար դատապարտված մարդկանց մուտքը դպրոց: Արդյո՞ք պետք է սահմանվի, թե որ հանցագործությունների համար դատապարտվածները չեն կարող աշխատել դպրոցում: Ես ինքս նախկին կալանավոր եմ եղել, բայց այժմ այս ոլորտում եմ: Ես անձամբ գործին ծանոթ չեմ, բայց եթե դատվածությունը մարված է, ապա իրավունք կա աշխատելու այս ոլորտում, այս դպրոցի պարագայում էական նշանակություն ունի ծնողական խորհուրդի առողջ մտածելակերպը, արդյոք նա վստահում է իր երեխային այսքանից հետո, ես ինքս կհանեի իմ երեխային:
Աննա Ալեքսանյան
Ադրբեջանական Haqqin.az գործակալությունը հայտնում է, որ Մուրովդաղի շրջանում ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Սամիր Օրուջևը զոհվել է հրադադարի խախտման հետևանքով։
ԱՊԱ գործակալությունը, սակայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով տեղեկացնում է, որ Օրուջևը վիրավորվել էր սեպտեմբերի 3-ին՝ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով»։
Չնայած զինծառայողին առաջին օգնություն է ցուցաբերվել, նա մահացել է բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին:
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ իր ղեկավարած կուսակցությունը կմիանա «Ոչ» նախաձեռնությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ր. Հովհաննիսյանը:
«Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների համախմբման շրջանակում հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, և այսօրվանց սկսած դիմելու ենք այլ քաղաքական ուժերի՝ համախմբվելու համար այս կարևոր մոտեցման շուրջ: Կհամագործակցենք բոլոր նրանց հետ, ովքեր կողմ են արտահերթ ընտրություններին, դրանից հետո միայն՝ սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կլինեն քննադատներ.
«Սահմանադրական փոփոխությունները, կարծես, այն թեման չէ, որի շուրջ կհամախմբվի հասարակությունը, բայց ամեն ինչ կախված է մեր աշխատանքից»:
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ:
2015թ. սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:
Օրեր առաջ Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ նավակի աղետի հետևանքով մահացած 3-ամյա Այլան Քուրդիի հայրը՝ Աբդուլլահը, վերադարձել է Սիրիա՝ իր ընտանիքին հողին հանձնելու համար, հայտնում է AFP-ն:
Աբդուլլան, ում կինն ու երկու մանկահասակ որդիները խեղդվել էին ծովում, վերադարձել է հայրենի Քոբանի քաղաք, որպեսզի հուղարկավորի ընտանիքի անդամներին:
Ողբերգությունը մեծ արձագանք էր ստացել համացանցում Այլինի հրապարակված լուսանկարներից հետո, որոնցում նա անօգնական ընկած է լողափին:
The Guardian-ը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծովափին ընկած փոքրիկին մոտենում թուրք փրկարարը, սակայն տղան արդեն մահացած էր:
Հիշեցնենք, որ սիրիացի փախստականները փորձում էին անօրինական կերպով հասնել Հունաստանի Կոս կղզի: Խեղդվել էր 5 մանկահասակ երեխա, 7 մարդ փրկվել էր Թուրքիայի առափնյա ոստիկանության կողմից, 2 մարդ ինքնուրույն կարողացել էր հասնել ափ փրկարարական ժիլետներով:
Աղբյուրը /168.am/
Տանկեր տեղափոխելու կամ զորքերի մեծ տեղաշարժերի մասին լուրերին խնդրում եմ չհավատալ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զորավարժությունների սցենարի համաձայն եղել են միայն զինվորականների ոչ նշանակալի տեղաշարժեր:
«Դա արվել է այն նպատակով, որ առաջիկա օրերին ցուցադրվի զորքերի փոքր թվի տեղահանման ուսումնական օրինակ»,- բացատրեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին Հայաստանում անցկացվող զորավարժությունները չշփոթել սահմանային լարվածության հետ: Նա վստեհեցրեց՝ այսուհետ բոլոր գործողություններն, այդ թվում՝ զորքի տեղաշարժը կապված է միայն ու միայն զորավարժության հետ:
«Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին՝ այն լիովին վերահսկելի է: Գյուղացիներն էլ արդեն զբաղված են իրենց առօրյայով»,- ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջ ացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստի սկզբում Նախագահը կառավարության անդամներին ուղղված խոսքում անդրադարձել է իրականացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական: Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տար ածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար: Սերժ Սարգսյանը խոսել է նաև անցկացվող միջոցառումներից հետո դրանց արդյունքների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի կազմման անհրաժեշտության մասին, որոնցով կգնահատվի զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների և ղեկավարների աշխատանքը, կկազմվեն թերությունների վերացման պլաններ, որոնց իրագործումը ինքնին կդառնա հաջորդ զորավարժությունների նախապատրաստական փուլ:
Կառավարության անդամների զեկույցները լսելուց և համապատասխան որոշումներ կայացնելուց հետո, տրվել են դրանց կատարումն ապահովող համապատասխան հանձնարարականներ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում գիշերը ժամը 2-ին Ավան վարչական շրջանում հայտարարվելու է պարեկային ժամ։
Իսկ մինչ այդ՝ Հանրապետության հրապարակում բնակչության պայմանական տարհանման համար մոտ 30 ավտոբուս է տեղակայվելու:
Տեղեկացնենք, որ զորավարժության շրջանակում այսօր Մատենադարանում խաղարկվել է «Հատուկ ապաստարան» ձեռագրերի տեղափոխման սցենարը:
Հիշեցնենք՝ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են սեպտոմբերի 3-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.