29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ձեռքի մատների երկարության եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգի միջև առկա կապի մասին հավանաբար բոլորն են լսել . կա տեսակետ, որ եթե տղամարդու անանուն մատը ցուցամատից ավելի երկար է, ուրեմն նա գտնվում է բարձր ռիսկի խմբում:
Սա առասպել է, թե՞ ճշմարտություն: Այս հարցի շուրջ իրենց դատողություններն են հայտնել Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:
2011 թ հրապարակված հետազոտության շրջանակում, գիտնականները 15 տարի ուսումնասիրել են շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 1500 տղամարդու ու 3000 առողջ տղամարդու: Պարզվում է, որ այն տղամարդիկ, ում ցուցամատը անանուն մատից ավելի երկար է, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու 33 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն, քան տղամարդիկ, ում անանուն մատն է ավելի երկար:
Մեկ ուրիշ հետազոտություն նաև ցույց էր տվել, որ երկար անանուն մատով տղամարդկանց մոտ ավելի հաճախ է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղ:
Այս կապի պատճառը, ըստ գիտնականների, կարող է թաքնված լինել մարդու հոմեոտիկ գեներում, որոնք դեռ մոր արգանդում կանոնակարգում են պտղի օրգանների աճը ՝ թե ներքին օրգանների ՝ շագանակագեղձի ու երիկամների, թե մատների: Համենայն դեպս 2015 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ շագանակագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների մոտ այդ գեների համամասնությունը խախտված է: Ճիշտ է դեռ անհայտ է, թե ինչպես են այդ գեները փոխգործում հորմոնների ՝ էստրոգենի ու էնդրոգենի հետ, որոնք նույնպես դեր են կատարում քաղցկեղային հիվանդությունների զարգացման հարցում: Սակայն որոշակի կապ հաստատ կա, չէ՞ որ հենց էստրոգենների քանակով է պայմանավորված ցուցամատի երկարությունը:
Քլիվլենդի բուժարանի մասնագետների կարծիքով ՝ շատ կարևոր է հասկանալ հորմոնների ու հոմեոտիկ գեների փոխազդեցության մեխանիզմը, քանի որ դրա շնորհիվ հնարավոր կլինի գտնել քաղցկեղի դեմ պայքարելու նոր միջոցներ: Ինչ վերաբերում է մատների երկարությանը ՝ նոր հետազոտություններ են պահանջվում, որպեսզի վերջնականապես ապացուցվի մատների ու շագանակագեղձի քաղցկեղի միջև առկա կապը:
Երգչուհի Լարա Ֆաբիանի ու տաղանդավոր ֆրանսիացի Գրեգորի Լեմարշալի հարաբերությունների մասին քիչ բան է հայտնի, դրանք մինչև հիմա գաղտնիք են անգամ ամեն տեղ խցկվող լրագրողների համար: Արդյո՞ք երկու հիանալի ձայներ ունեցող երգիչները պարզապես ընկերներ էին, թե՞ ավելին, գաղտնիք է:
Սակայն ակնհայտ է, որ Լարան ծանր էր տանում երիտասարդի անժամանակ մահը: Զարմանալի չէ, որ երբ նրա մահից հետո երգչուհին համերգին պետք է կատարեր Je t’aime երգը, այն երգը, որը ֆրանսիական տաղանդների շոուում ընտրել էր Գրեգորին ելույթ ունենալու համար, նրա ձայնը խզվեց:
Սակայն այստեղ երգչուհուն օգնության եկան նրա հավատարիմ երկրպագուները՝ երգելով հայտնի երգը: Ընդ որում՝ նրանք փոխեցին Je t’aime («Ես սիրում եմ քեզ») բառերը On t’aime-ի՝ «Մենք քեզ սիրում ենք»:
Թուրքերի համար Վանա լճի շրջակայքն արևելյան ծայրամաս է: Քրդերի համար, որոնք այստեղ գերակշռող մաս են կազմում, պետության սիրտ, որի շուրջ նրանք ծրագրեր են կազմում: Հայերի համար, որոնց այստեղից տեղահանել են, այն Հայաստանի պատմական կենտրոնն է: Իսկ ճանապարհորդների համար՝ դրախտ: Հիասքանչ լանդշաֆտներ, պատմության հետքեր, քիչ թվով զբոսաշրջիկներ: Այս մասին գրում է լեհական Gazeta Wyborcza-ն: Հոդվածում նշվում է.
«Ամռան սկզբին Թուրքիայի կառավարությունն ու Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեցին խաղաղության գործընթացի ավարտի մասին:
Վանում հյուրանոցատերերը դժգոհում են. պատվերների երկու երրորդն արդեն չեղարկել են: Ուղեկցորդների շրջանում անգործությունն աճում է:
Լճի վրա կախված ժայռին աչքի է զարնում Աթաթուրքից հսկայական գրությունը. «Երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»: Քրդերը, որոնք այստեղ մեծամասնություն են կազմում, ստիպված են օրական մի քանի անգամ կարդալ այս գրությունը:
Թուրքիան մինչև այսօր չի ցանկանում խոստովանել, որ հայոց ցեղասպանություն է իրականացրել, և երկու երկրների միջև սահմանը շարունակում է փակ մնալ՝ չնայած հարաբերությունները դանդաղորեն հարթվում են: Այդ ճանապարհի խորհրդանիշը Աղթամարն է: Հունիսին այստեղ հնչեց համաշխարհային ջազի աստղ Տիգրան Համասյանի հոգևոր երաժշտությունը: Նրա հետ միասին հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը: Այս ամենը դժվար է ընդունել թուրք ազգայնականներին:
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերջերս ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Թուրքիայի մշակույթի նախարարն այդ առիթով պարծանքով իր Twitter-ում գրեց հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այն տարածքները, որտեղ ժամանակին հայերն էին ապրում, վերականգնման, անվտանգության ու դեռեւս հարյուրավոր տաճարների պարզ ցուցանակների տեղադրման կարիք ունեն»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։ Նա նաև դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:
Անդրադարձ է եղել նաև ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին և դրանց նպատակին:
Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
«Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցությամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ՝ նրանց տրամադրվածության և նպատակների մասին, որը ներկայացնում ենք ստորև.
Սամվել Աղաջանյան, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ
— Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում:Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս: Ասկերանի տարածքային միավորման անդամներից շատերն են ցանկություն հայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ ավելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկվել Ասկերանից:
Էդիկ Խաչատրյան, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար
— Մեկնում ենք մեծ ոգևորությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել հայրենիքի սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք ու սահման և պատրաստ ենք ցանկացած պահի դիմագրավելու թշնամու բոլոր ոտնձգություններն ու դաս տալու նրան: Սահմանագիծ մեկնելու և մեր զինվորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելության նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր հաղթանակի գրավականն է:
Հարութ Մնացականյան, ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
— Մենք տրամադրված ենք մարտական, և երիտասարդական խմբում կամավոր ընդգրկված 7 տղաները կազմ ու պատրաստ են փորձառու ազատամարտիկների կողքին իրականացնելու ցանկացած մարտական առաջադրանք: Նաև ոգևորված ենք, քանի որ կրկին մեր հայրենիքի սահմանին ենք կանգնելու: Այս այցելությունը սահմանագիծ խորհրդանշական բնույթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինվորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելությունը: Մեր նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալու մեր միասնությունն և այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պաշտպանության դիրքերում:
Հրաչիկ Նասիբյան, ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային 5-րդ միավորման նախագահ
-Հաճախ ենք մասնակցություն ունենում ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը՝ լինի դա Արիության դաս, այցելություն սահմանագիծ: Կարծում եմ, որ սահմանը բոլորիս տունն է: Մարտական տրամադրվածությամբ էլ մեկնում ենք հայրենիքի սահման՝ մեր ներդրումն ունենալու նրա պաշտպանության գործում: Մենք չենք հարձակվում և չենք ուզում պատերազմել, բայց որտեղից մեզ վրա կրակեցին, այնտեղ նրանց կոչնչացնենք:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշված է, թե Հայաստանի զինված ուժերը սկսել են կրակել իրենց խաղաղ բնակչության վրա. տեղեկացնում է Interfax.az-ը: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նշել է նաև, թե վախենալով իրենց հզոր հարվածներից, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից սկսել են մարդկանց տարհանել: Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնացել է իրենց «գյուղերի և խաղաղ բնակիչների վրա արձակվող կրակոցներն անմիջապես չդադարեցնելու դեպքում, օգտագործելով ցանկացած կրակային համակարգ, որ կա մեր զինանոցում, ոչնչացնել թշնամուն»: Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Նա Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ծիծաղելի անվանեց: Պարոն Հովհաննիսյանը հերքեց Ադրբեջանի ՊՆ-ի այն պնդումները, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից մարդկանց տարհանում են: Իսկ Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա կրակելու առնչությամբ ասաց. «Հայկական կողմը երբեք նման բան չի արել, չի անում ու չի անելու: Դրա կարիքը չկա»: Արծրուն Հովհաննիսյանը նաեւ Ադրբեջանին խորհուրդ տվեց մտածել «իրենց կողմից փախչող ժողովրդի մասին, սպիտակ դրոշների մասին, գյուղերից փախած գյուղապետերի մասին, մեկ էլ մորգերում ու հոսպատալներում վիրավորվածների և զոհվածների թաքցված դիակների մասին»:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասվում է հաղորդագրությունում:
shamshyan.com-ը գրում է.
39-ամյա Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի Վ.Ծաղկավան գյուղից դեպի Բերդ քաղաք շուրջ 1 կմ հեռավորությամբ հանդիպել է ճամփեզրով քայլող իրեն անծանոթ՝ 49-ամայ Վիկտոր Վոլոդյայի Օրդյանին և վերջինիս իրենից խուսափելու և անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաև աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծելով, որ նա Ադրբեջանի քաղաքացի է և ծոցագրպանից ցանկանում է զենք հանել, իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է վերջինիս, որի հետևանքով Վիկտոր Օրդյանն ստացել է հրազենային վնասվածք: Ալիկ Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ այս մարմնի մեջ ենք բնակվում, դուրս ենք մնում մեր իսկական տնից, հեռու՝ Տիրոջից, որովհետև հավատով ենք ապրում՝ առանց տեսնելու նրան։ Բայց վստահություն ունենք և առավել ևս կուզենայինք դուրս գալ այս մարմնից և լինել Տիրոջ մոտ։ Ուստի մնանք այս մարմնի մեջ, թե հեռանանք, մեր միակ ձգտումն է հաճելի լինել Աստծուն, որովհետև մենք բոլորս էլ պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ընդունի երկրի վրա իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
Գիտենք, որ Քրիստոս մեռավ բոլոր մարդկանց փոխարեն, և հետևաբար, բոլորն էլ միասին մեռան: Քրիստոս մեռավ բոլորի համար, որպեսզի հավատով կենդանացողներն այլևս չապրեն իրենք իրենց համար, այլ նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար… Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև ամբողջությամբ նորոգվեց: Եվ այս նորոգումը գալիս է Աստծուց, որ Քրիստոսի միջոցով մեզ հաշտեցրեց իր հետ ու նաև պաշտոն տվեց մեզ՝ ուրիշներին էլ հաշտություն բերելու:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 5:6-10, 14-15, 17-18)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.