29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ-ի հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում են բոլոր, այդ թվում՝ ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝զորավարժությանը մասնկացում են 65 հազար զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, ՌՕՈւ շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, ՌԾՈւ 20 նավ, կատեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր: Օդային հետախուզության առաջադրանքների կատարման նպատակով կիրառվելու են նաև ԱԹՍ-ներ:
Թեև նշվում է, որ զորավարժությունը հրամանատարաշտաբային է, ներառված ստորաբաժանումներից ու զինտեխնիկայից կարելի է դատել, որ խոսքը օպերատիվ-մարտավարական զորավարժության մասին է:
Համաձայն զորավարժության սցենարի՝ զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, իրականացվելու են պաշտպանության, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ:
Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 13-ը:
Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն: Վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարությունները ասվածի վկայությունն են: Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլև տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային և հրաձգային զենքերից` հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարևորության մտահաղացման իրագործում: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների: Ելնելով վերոնշյալից` Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հիսուս ասում է.
-Այս բոլորն ասացի ձեզ, քանի որ տակավին ձեզ հետ եմ: Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, նա ձեզ ամեն ինչ կսովորեցնի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ:
-Խաղաղություն եմ թողնում ձեզ. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից: Մի՛ խռովվեք և մի՛ վախեցեք:
(Հովհաննեսի ավետարան 14:25-27)
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-3)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում` 6-9-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Ցնցող հանցագործությունը ալեկոծել է Նովոսիբիրսկը, ապա նաև՝ Ինտերնետի ողջ ռուսալեզու սեգմենտը. դատարանը հրաժարվել է կալանավորել տեղական օլիգարխի 16-ամյա որդուն, ով մեղադրվում է իր նախկին ընկերուհու սպանության մեջ: Ինչպես պարզել են ինտերնետ-օգտատերերը, բացի հարուստ հայրիկից՝ օլիգարխի որդին ունի նաև Մոսկվայում կապեր ունեցող մերձավոր ազգական:
Սարսափելի սպանությունը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 28-ին. 16-ամյա աղջիկը գնացել է համադասարանցու՝ նովոսիբիրսկցի խոշոր գործարար Իգոր Կոնկովի որդու ծննդյան օրվա հանդիսությանը: Երեկույթն անց էր կացվում Կոնկովների տանը, այնտեղ էլ քննիչները գտել են աղջկան՝ դանակահարված: Աղջկան դանակի չորս հարված են հասցրել պարանոցին և մի քանիսը՝ ձեռքերին, ակնհայտ է, որ զոհը ամբողջ ուժով պաշտպանվել է:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր տուժողի հասակակից տղան, «Газете.Ru»-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի շրջանի կառույցում:
Սպանվածի հարազատները գտնում են, որ սպանությունը ծրագրված էր՝ աղջիկը հանդիպում էր օլիգարխի որդու հետ, բաժանվելուց հետո գործարարի որդին սկսել է սպառնալ՝ կարճ հաղորդագրություններ ուղարկելով, որ կմորթի: Աղջկա հայրը մտավախություն ունի, որ հարուստ հարազատները դստերը սպանողին բանտից կպրծացնեն՝ չէ՞ որ դատարանը հրաժարվել էր կալանավորել օլիգարխի որդուն՝ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ տնային կալանք: Այդ կապակցությամբ աղջկա հայրը օգնություն է խնդրել ինտերնետ-համայնքից՝ իր կոչը հրապարակելով ցանցում:
Ինտերնետ համայնքն էլ վայրկենաբար արձագանքել է հոր օգնության կանչին՝ Контакт-ում ստեղծելով «Փողն ու կապերը չեն որոշում: Ճշմարտությանը կհասնենք» խումբը, որի միջոցով օգտատերերը փորձում են օգնել սպանված աղջկա հարազատներին:
«Ժողովուրդ, պետք է գործել: Ծնողներին կարող են և վախեցնել (նրանք գտնվում են շոկային վիճակում), բայց մեր բերանները ոչ ոք իրավունք չունի փակել: Որքան շատ մարդ, այնքան լավ: Պետք է գրել բոլոր ծրագրերին, թող ամբողջ երկիրն իմանա»,- գրում է այդ սոցցանցի օգտատիրուհիներից մեկը:
Սոցցանցում օգտատերերը պահանջել էին կալանքի տակ վերցնել ենթադրյալ մարդասպանին՝ հանրագիրն երկու ժամվա ընթացքում ստորագրել էր հազարից ավելի մարդ:
Ստորագրահավաքի սկսվելուց հետո սպանված աղջկա հորից ու նրա փաստաբանից ստորագարություն էին վերցրել գործի նյութերը չհրապարակելու մասին: Քննչական կոմիտեի տեղական կառույցը մամլո հաղորդագրություն էր տարածել, որ այնուամենայնիվ սպանության մեջ կասկածվողը չի գտնվելու տանը:
Քննչական կոմիտեի տեղական կառույցը տեղեկացրել էր, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը մեղադրյալին բուժհաստատությունում տեղավորելու մասին՝ ստացիոնար դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցկացնելու համար: Ներկա դրությամբ մեղադրյալը գտնվում է այնտեղ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ասվում է ՔԿ Նովոսիբիրսկի շրջանի կառույցի կայքէջում:
«Փաստինֆո»
էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը մասամբ ենթարկվել է բժշկական հետազոտության:
Այս մասին Shabat.am-ին ասաց նրա փաստաբան Արտակ Գարոյանը, ով օրերս մեզ հետ զրույցում նշել էր, որ գրավոր դիմում է ներկայացրել ՔԿՀ-ի պետին, որպեսզի իր պաշտպանյալին հետազոտեն, քանի որ վերջինս ունի առողջական խնդիրներ:
Նշենք, որ Մուշեղ Մխիթարյանը դեռևս 2013թ. թոքի վիրահատություն է տարել:
«Դիմումի արդյունքում Մուշեղին զննել են, սպասում ենք պատասխանի, դեռ պարզ չէ կտեղափոխեն նրան «Դատապարտյալների հիվանդանոց», թե՞ ոչ»,-ասաց փաստաբանը:
Նրա փոխանցմամբ, այս ընթացքում քննիչը դեռ ոչ մի գործողություն չի կատարել իր պաշտպանյալի հետ:
«Մուշեղն ունի առողջական խնդիրներ, ինչն էլ նպաստեց, որ հետազոտության համար գրավոր դիմենք ՔԿՀ-ի պետին: Խնդիրները կապված են թոքի վիրահատության հետ, սթրես է տանում, ընդհանուր հոգեկան ընկճված վիճակի մեջ է»,-ասաց փաստաբան Արտակ Գարոյանը:
Փաստաբանի փոխանցմամբ, Մուշեղ Մխիթարյանի ընկճվածության պատճառն այն է, որ վերջինս բոլորովին այլ՝ թատերական աշխարհից է և չի կարողանում հարմարվել իր նոր վիճակի, ինչպես նաև իրեն անհիմն ներկայացված մեղադրանքի հետ:
shabat.am
Խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հակառակորդի պատճառած ավերածությունների, հայերի ստիպված պատասխանի մասին…
«Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ և զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը և ոչնչացնելով նրանց զինվորներին:
Պատերազմն իրենց ղեկավարությանն է պետք՝ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, մեզ պատերազմ պետք չի: Բայց ես կիսում եմ նաև ադրբեջանցի գյուղացու վիշտը, որի տունն այդ պատերազմի պատճառով քանդվում է, կիսում եմ ադրբեջանցի մոր վիշտը, ում որդին զոհվում է՝ իր երկրի ղեկավարության խելահեղ քաղաքականության պատճառով: Հայաստանում ոչ բոլորն են այդպես մտածում, ոմանց գուցե իմ այդ մտքերը «սրբապիղծ» թվան: Բայց ես կարող եմ հանգիստ արտահայտել իմ այդ մտքերը՝ չվախենալով «անարգանքի սյունին գամվելուց»: Դրանում է մեր և նրանց տարբերությունը: Հենց այդ տարբերության պատճառով էլ մենք միշտ հաղթելու ենք նրանց»,- գրել է նա:
Մեր ժամանակներում հաճախ ենք խաբվում կեղծ օծանելիք ձեռք բերելով: Պատճառը անվստահելի խանութներից օծանելիք ձեռք բերելն է: Այնուամենայնիվ, ինչպես տարբերակել իսկական օծանելիքը կեղծից:
1. Առաջին և ոսկե կանոնը՝ երբեք մի գնեք օծանելիք ոչ մասնագիտացված խանութներից:
2. Իսկ եթե , այնուամենայնիվ, արդեն գնել եք, ապա ուշադիր նայեք փաթեթավորմանը: Ցելոֆանե փաթեթավորումը պետք է լինի չվնասված, իսկ կարերը՝ շատ կոկիկ:
3. Ուշադրություն դարձրեք նաև տուփին:Ամեն բրենդ ունի իր փաթեթավորման չափանիշները՝ յուրահատուկ, բարձրորակ թուղթ:Բացի այդ ֆիրմային օծանելիքների լոգոտիպը դաջված է հստակ և արտահայտված, հաճախ շոշոփոլի հարթությամբ:
4. Իսկական օծանելիքի սրվակի ապակին մաքուր է, պարզ՝ առանց երանգների, բաղադրությունը՝ թափանցիկ՝ առանց նստվածքի և պղտորության: Յուրաքանչյուր օծանելիք ունենում է համարային նշան՝ դաջված հենց սրվակի հատակին:
5. Ուշադիր կարդացեք բոլոր գրությունները: Դրանք պետք է լինեն հստակ գրված: Հաճախ կեղծարարներն ավելորդ տառեր են ավելացնում բառերում կամ փոխում դրանց տեղերը: Օրինակ՝ տուփի վրա կարող է գրված լինել BULGARI`BVLGARI-ի փոխարեն: Ի դեպ, իսկական ֆրանսիական օծանելիքների վրա գրվում է parfum` ֆրանսերեն կամ perfume՝անգլերեն, իսկ parfume-ն փաստում է, որ ձեզ պատրաստվում են խաբել: Բացի այդ օրիգինալ տուփի վրա միշտ նշվում է բրենդի և ապրանքի անունները, արտադրող երկիրը, պիտանելիության ժամկետը և բաղադրությունը:
6. Իսկական օծանելիքը բաղկացած է երեք նոտաներից՝ սկզբնական, խորքային և բազային: Կեղծը շատ ավելի հեշտ է պատրաստվում, այն վերարտադրում է միայն սկզբնական նոտան:Մի քիչ սպասեք, մի շտապեք անմիջապես գնել օծանելիքը, սպասեք մինչև բացվի խորքային <<սրտի նոտան>>:
7. Եվ այս ամենից հետո, եթե կասկածներ են մնացել, պահանջեք վաճառողից ապրանքանիշի համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ):
artfashion.am
Վաշինգտոնը Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետների ու զինվորականների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել երկիրը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ռազմական գործողությունների ակտիվացման ֆոնին: Պենտագոնի ղեկավար Պիտեր Կուկը հայտարարել է, որ կամավոր տարհանման կարող է մասնակցել Ադանայի շրջանում գտնվող 900 մարդ:Թուրքիայի նախագահ Էրդողանն ուղիղ մեղադրել է Արեւմուտքին, որ չի նպաստել Սիրիայի, Լիբիայի եւ Իրաքի բարգավաճմանը: «Լիբիայում, Իրաքում նավթ կա, որի արդյունայանումը ցանկանում է վերահսկել Արեւմուտքը»,- ասել է նա:Թուրքիայի իշխանությունը մեկ տարով երկարացրել է մանդատը, որով կառավարությանը թույլ է տրվում ռազմական ուժ կիրառել Սիրիայի եւ Իրաքի տարածքում: Մանդատը գործում է 2014 թ. հոկտեմբերից:Թուրքիան լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում, որն ըստ ամենայնի սկսվելու է շատ շուտով: Փորձագետներն ասում են, որ Թուրքիան արդեն հիմա չի կառավարում քրդաբնակ տարածքները: Ընդ որում, Էրդողանը ստիպված էր ժամանակավոր կառավարությունում ընդգրկել քրդական կուսակցության ներկայացուցիչների:Փորձագետները Թուրքիայում իրադարձությունների զարգացման երկու տարբերակ են նշում: Երկիրը կամ դադարում է ունիտար լինել, իրավունքներ տալով բոլոր էթնիկ փոքրամասնություններին (այդ թվում, ի դեպ, հայերին), կամ էլ պետությունը կփլուզվի: Այսպես թե այնպես, Թուրքիան փոխվելու է, եւ Էրդողանը բոլորից լավ գիտե այդ մասին: Նա հասկանում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում նոր սահմաններ է գծում, որոնք չեն համընկնում իր ծրագերին: Գոնե դեմքը, եթե ոչ երկիրը պահելու համար Էրդողանը ստիպված է լինելու պատերազմ սկսել:Տարածաշրջանում սահմանների վերաձեւումը վերաբերելու է ոչ միայն Թուրքիային, այլ նաեւ Ադրբեջանին: Անխուսափելիորեն դրվելու է ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Նախիջեւանի հարցը: Թուրքիան պատահաբար չէ իր ռազմաօդային ուժերն ուղարկել Նախիջեւան երկարաժամկետ զորավարժությունների անվան տակ: Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստանը ներգրավել իրենց պատերազմում, որպեսզի չեզոքացնեն հայերի պահանջները, որոնք կարող են վճռորոշ դառնալ:Այդ համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու է Ադրբեջանը սրում վիճակը ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի հետ սահմանին՝ Տավուշում: Ադրբեջանը պատասխան գործողություններ է սպասում հայկական կողմից, որպեսզի ռազմական օգնություն «խնդրի» Թուրքիայից եւ Հայաստանը ներքաշի տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ:Հայաստանն իր զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքի գնով տարածաշրջանը զերծ է պահում մեծ պատերազմից: Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի ու Ադրբեջանի առավել լկտի գործողություններին: Էրդողանն ու Ալիեւը կորցնելու բան չունեն, նրանք արդեն գիտեն, որ իրենց համար լավ ժամանակներն ավարտվել են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.