29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ինչպես տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը, շաբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:
Ինչպես տեղեկացանք «Ազատություն» ռադիոկայանից, նախագծին իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, ինչպես նաև ականավոր պետական գործիչներ:
Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը «Ազատության» կայքում կտեղադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Պարեկապահակային մի հաշվարկ փողոցում կանգնեցրել է մի տղամարդու՝ փաստաթղթերի ստուգման համար: lifenews.ru-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նա կարող է մասնակցած լինել վերջին տարիների ընթացքում Մոսկվայում կանանց վրա տասնյակ հարձակումներին:
Ոստիկաններին շփոթեցրել է Ղազախստանի քաղաքացու նրա անձնագիրը, նրանց թվացել է, որ անձնագիրը կարող է կեղծված լինել: Երբ տղամարդուն լիարժեք ստուգման համար հասցրել են ոստիկանության բաժին, հանկարծ պարզվել է, որ նրա մատնահետքերն արձանագրվել են Մոսկվայի ամբողջ տարածքում կանանց վրա հարձակումների առնվազն 12 դրվագներով: Սեռական բռնությունից առավել շատ տուժածներ եղել են Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում:
Բոլոր հարձակումները տեղի են ունեցել ուշ երեկոյան: Սեքսուալ մոլագարը դարանակալում էր աշխատանքից վերադարձող միայնակ կանանց: Նա հանցագործությունները կատարում էր շքամուտքերում, ինչպես նաև թույլ լուսավորություն ունեցող բակերում: Ընդ որում, տղամարդը ոչինչ չէր գողանում իր զոհերից, միայն բռնաբարում էր:
Մասնագետների կարծիքով, տղամարդը առանձնապես իր անվտանգության մասին չէր մտահոգվում, այդ պատճառով էլ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է նրան հաջողվել տևական ժամանակ ՆԳՆ աշխատակիցների տեսադաշտից դուրս մնալ:
Հարձակումներից մեկի ժամանակ տղամարդը նույնիսկ հայտնվել էր տեսադիտման խցիկի «տեսադաշտում»: Ինչպես նշել է Մոսկվայի բնակչուհի տուժողը, անծանոթը մոտեցել է իրեն, դանակը դեմ տալով կողին՝ ստիպել է իր հետ շքամուտք մտնել, նրանք բարձրացել են երրորդ հարկ, և աստիճանահարթակի վրա նա իրեն դաժանորեն բռնաբարել է: Փորձագետները կարծում են, որ դրվագների թիվը, որին, հնարավոր է, մասնակցել է հանցագործը, կարող է շատ ավելին լինել և հասնել 20-ի:
«Փաստինֆո»
Երկու օր առաջ, նախագահական շարասյան` օդանավակայան անխաթար հասնելու նպատակով` առնվազն կես ժամ փակ էր օդանավակայան տանող ճանապարհը: Հանրապետության նախագահը մեկնում էր Մոսկվա: Բայց միայն այսօր` սեպտեմբերի 7-ին են նախատեսված պաշտոնական հանդիպումները։ Այսքան վաղ մեկնելը պայմանավորված էր Մոսկվայում տեղի ունենալիք խնջույքով: «Հայկական Վարկածի» տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա են մեկնել և խնջույքին ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու այլ պաշտոնյաներ` մասնակցելու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ծննդյան տոնակատարությանը (նշենք, սակայն, որ Ս. Կարապետյանը ծնվել է օգոստոսի 18-ին, և այդ օրը նա եղել է Մոնակոյում, որտեղ ևս մեծ հավաքույթ է կազմակերպվել): Հոբելյարին իր ներկայությամբ պատվել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Օլիգարխիկ խնջույքը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների էլիտար սրահում, երեկոյի կազմակերպիչն է եղել Ռուսական առաջին ալիքը: Երեկոն իրենց կատարումներով ծաղկեցրել են`Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Մոսկվայում գործող «Հայորդիք» պարային համույթը, Գրիգորի Լեպսը, Ստաս Միխայլովը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Պալինա Գագարինան, Անդրեյ Մալախովը, Լիլիթ Հովհաննիսյանը և այլք, իսկ երեկոյի հատուկ հյուրն է եղել հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն:
Աննա Ալեքսանյան
-
11938703_1683879208513686_835425774_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/09/11938703_1683879208513686_835425774_n-540x350.jpg Երկու օր առաջ, նախագահական շարասյան` օդանավակայան անխաթար հասնելու նպատակով` առնվազն կես ժամ փակ էր օդանավակայան տանող ճանապարհը: Հանրապետության նախագահը մեկնում էր Մոսկվա: Բայց միայն այսօր` սեպտեմբերի 7-ին են նախատեսված պաշտոնական հանդիպումները։ Այսքան վաղ մեկնելը պայմանավորված էր Մոսկվայում տեղի ունենալիք խնջույքով: «Հայկական … Continue reading → -
11995468_1683879158513691_62066610_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/09/11995468_1683879158513691_62066610_n-540x350.jpg Երկու օր առաջ, նախագահական շարասյան` օդանավակայան անխաթար հասնելու նպատակով` առնվազն կես ժամ փակ էր օդանավակայան տանող ճանապարհը: Հանրապետության նախագահը մեկնում էր Մոսկվա: Բայց միայն այսօր` սեպտեմբերի 7-ին են նախատեսված պաշտոնական հանդիպումները։ Այսքան վաղ մեկնելը պայմանավորված էր Մոսկվայում տեղի ունենալիք խնջույքով: «Հայկական … Continue reading → -
11997493_1683894728512134_596507630_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/09/11997493_1683894728512134_596507630_n-540x350.jpg Երկու օր առաջ, նախագահական շարասյան` օդանավակայան անխաթար հասնելու նպատակով` առնվազն կես ժամ փակ էր օդանավակայան տանող ճանապարհը: Հանրապետության նախագահը մեկնում էր Մոսկվա: Բայց միայն այսօր` սեպտեմբերի 7-ին են նախատեսված պաշտոնական հանդիպումները։ Այսքան վաղ մեկնելը պայմանավորված էր Մոսկվայում տեղի ունենալիք խնջույքով: «Հայկական … Continue reading → -
11997935_1683878928513714_1021248109_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/09/11997935_1683878928513714_1021248109_n-490x350.jpg Երկու օր առաջ, նախագահական շարասյան` օդանավակայան անխաթար հասնելու նպատակով` առնվազն կես ժամ փակ էր օդանավակայան տանող ճանապարհը: Հանրապետության նախագահը մեկնում էր Մոսկվա: Բայց միայն այսօր` սեպտեմբերի 7-ին են նախատեսված պաշտոնական հանդիպումները։ Այսքան վաղ մեկնելը պայմանավորված էր Մոսկվայում տեղի ունենալիք խնջույքով: «Հայկական … Continue reading → -
11997935_1683878928513714_1021248109_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/09/11997935_1683878928513714_1021248109_n1.jpg Երկու օր առաջ, նախագահական շարասյան` օդանավակայան անխաթար հասնելու նպատակով` առնվազն կես ժամ փակ էր օդանավակայան տանող ճանապարհը: Հանրապետության նախագահը մեկնում էր Մոսկվա: Բայց միայն այսօր` սեպտեմբերի 7-ին են նախատեսված պաշտոնական հանդիպումները։ Այսքան վաղ մեկնելը պայմանավորված էր Մոսկվայում տեղի ունենալիք խնջույքով: «Հայկական … Continue reading →
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ անվտանգության պատ է կառուցվում Հայաստանին սահմանակից Թովուզում՝ Այլիբեյլի գյուղը հայկական կողմի կրակոցներից պաշտպանելու նպատակով:
Ինչպես հայտնել են գործակալությանը Թովուզի շրջանի գործկոմից, պատն սկսել է կառուցվել մի քանի տարի առաջ:
Հաղորդվում է, որ պատը կառուցվելիք պատը նախատեսված է սոցիալական ու կրթական ոլորտի օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև տեղի բնակիչների տները պաշտպանելու համար:
Նշվում է, որ Այլիբեյլիի տարածքում արդեն կառուցվել է 700-800 մետրանոց պատ: Շինարարական աշխատանքները շարունակվում են:
Զարգացած երկրներում օնկովիրաբույժները կրծքագեղձի քաղցկեղը հեռացնելիս ձգտում են հնարավորինս պահպանել հիվանդների կուրծքը: Իսկ Հայաստանում այս հարցում ի՞նչ պատկեր է:
Ինչպես NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը՝ Հայաստանում շատ բժիշկներ նույնպես ձգտում են հետեւել այս սկզբունքին ու պահպանել հիվանդների կուրծքը, եթե դա հնարավոր է: Բայց ցավոք այստեղ դա շատ ավելի հազվադեպ է արվում, քան եվրոպական երկրներում . եթե այնտեղ դեպքերի 80 տոկոսում կրծքագեղձի քաղցկողով հիվանդների կուրծքը պահպանվում է, ապա այստեղ ՝ լավագույն դեպքում 40-50 տոկոսում: Սա պայմանավորված է մի շարք գործոններով:
1. Եվրոպայում բավականին տարածված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը ու դրա համար էլ շատ դեպքերում այն հայտնաբերվում է ամենավաղ փուլում: Նման հիվանդներին բուժելն ավելի հեշտ է, ու նրանց մոտ կարելի է ուռուցքը հեռացնելիս առանց որեւէ ռիսկի պահպանել կուրծքը: Իսկ Հայաստանում, ավաղ, շատ հիվանդներ գալիս են արդեն բավականին բարդացած հիվանդությամբ:
2. Շատ բժիշկներ, որոնք անցել են խորհրդային դպրոցով, սովոր են նրան, որ վիրահատության ժամանակ պետք է հեռացնել ամբողջ կրծքագեղձը: Այդ բժիշկները չեն ուզում ռիսկի գնալ, չէ՞ որ եթե արտաքուստ առողջ թվացող հյուսվածքներում պահպանվեն քաղցկեղային բջիջներ, ապա հետագայում հիվանդի մոտ ռեցիդիվ կլինի:
3. Կուրծքը պահպանելով ուռուցքը հեռացնելու վիրահատության համար տեխնիկական հմտություն է պետք: Բայց այդ խնդիրը, Արթուր Ավետիսյանի խոսքով,հեշտ է լուծել, շատ հայ բժիշկներ վերապատրաստում են անցել առաջատար եվրոպական կլինիկաներում ու տիրապետում են այդ տեխնիկային:
4. Հայաստանում շատ հիվանդներ իրենց նկատմամբ բավականին ոչ համարժեք վերաբերմունք եւ ինքնագնահատական ունեն, շատերը հենց իրենք են վիրաբույժին ասում, որ նա կարող է հանգիստ հեռացնել կուրծքը, քանի որ դա իրենց «չի հուզում»: Շատ բժիշկներ այս մոտեցումը անթույլատրելի են համարում, քանի որ կրծքի հեռացումից հետո կանանց մեծ մասը բախվում է հոգեբանական ու ֆիզիոլոգիական մի շարք խնդիրների:
Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը որոշել է ամուսնալուծվել և կյանքը կապել 34-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար։
Չնայած թատրոնի որոշ աշխատակիցներ հայտարարել էին, որ Վիտալինան բացասաբար է ազդում 79-ամյա դերասանի վրա և սկսել էին պայքարել նրա դեմ, ոմանք անգամ հեռացել էին թատրոնից՝ Ջիգարխանյանը, որը հոկտեմբերի 3-ին կտոնի ծննդյան 80-ամյակը, պաշտոնապես ամուսնալուծվել է։
Ճիշտ է, դերասանն արդեն վեց տարի չի շփվում կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, սակայն նրանից բաժանվելը շատ դժվար որոշում է եղել լեգենդար դերասանի համար։ Իսկ իր և 34-ամյա Վիտալինայի հարաբերությունների մասին Ջիգարխանյանն ասել է.
«Իմ կյանքի 80 տարիների ընթացքում հասկացել եմ, որ ամենաանհավատալի և անիրական բանը երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպես է մահացել Արկադի Ռայկինը. նա օրական երկու անգամ շատ կարեւոր դեղահաբ պետք է ընդուներ։ Մի օր նա մոռացավ դրանք խմել, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետևաբար, քո կողքին պետք է մեկը լինի, որ կոպիտ ասած՝ սիրի քեզ»,- ասել է դերասանը։
Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային և նշել, որ «անմտություն կլինի ասել, որ մենք շատ համերաշխ ենք, քանի որ մեր միջև տարիքային մեծ տարբերություն կա»։ Իսկ թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգարխանյանն ինքն անգամ չգիտի։
«Սա շատ դժվար հարց է։ Այս մասին շատ գրքեր կան գրված, հորինված, բայց ճշմարտությունը հայտնի չէ։ Եվ այդպես շատ ճիշտ է, քանի որ կյանքդ ստեղծելու հնարավորություն է քեզ տրված։ Իսկ եթե գիտես այդ հարցի պատասխանը, ապա դու ՈւՀԱ-ի անդամ ես»,- ասել է դերասանը։
NEWS.am STYLE
Սեպտեմբերի 7-ին կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,- գրում է lenta.ru-ն: ՀՀ նախագահը գտնվում է Մոսկվայում աշխատանքային այցով: Օրակարգում երկկողմ հարաբերությունների կայունացման ու խորացման թեմաներն են: Ինչպես նաև Հայաստանի ԵՏՄ անդամակցության հեռանկարային պլանների քննարկումները:
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին), ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ):
ԱՄՆ-ին հաջողվել է ստանալ Ռուսաստանի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծի վերահսկողության համատեղ գործողությունների հարցում:
Հունիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Եվրոպական խաղերի առթիվ Բաքու այցի ժամանակ գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե՝ Ադրբեջանը կարող է սահմանափակ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ZN.ՍA-ին հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Սակայն, նրա խոսքով, վերջին ամիսներին Վաշինգտոնը տարածաշրջանում ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը և ամեն ինչ արել՝ «թեժ փուլի» մեկնարկը կանխելու համար: Շահնազարյանի կարծիքով՝ Ռուսաստանին այլ բան չի մնում անել, քան համաձայնել ԱՄՆ-ի պայմաններին:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ջանքերով, ավելի ակտիվ փուլ է թևակոխել: Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հարցում Միացյալ Նահանգներին հաջողվել է համատեղ գործողությունների հարցում Ռուսաստանի պաշտոնական համաձայնությունը ստանալ՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում վերահսկողության համագործակցություն: Չնայած չեմ կարծում, որ առաջիկայում բանակցություններում լուրջ առաջընթաց գրանցվի»,- ասել է Շահնազարյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին:
Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս պահին հիվանդանոց և ՀՀ կառավարություն են ժամանում նաև Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչները և չի բացառվում, որ նախաքննությունը կիրականացվի ՀՔԾ քննիչների կողմից: Արդեն առգրավվել է նաև ատրճանակը և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահետքաբանական, մատնադրոշմային, հետքաբանական: Լ. Հովհաննիսյանը անվտանգության աշխատակից է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.