29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել են երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ տղան իրեն նետել է ջուրը, ինչի պատճառով էլ ջրահեղձ է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ճաղարյանի հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանում ջրասուզակը, քանի որ միայն ջրասուզակի կողմից է հնարավոր կատարել դիակի որոնման և դուրսբերման աշխատանքներ:
«Իշխանությունները՝ ներկա և նախկին հանցակազմով ու թալանչիներով պայմանավորվել էին, որ թշնամին հարձակվի ու հազարներով երեխաներ կոտորվելուց հետո հողերը հանձնեն: Այլապես ո՞նց կարող է պատահել, որ թշնամու տանկերն ականապատ տարածքներով անարգել մուտք գործեն հայկական տարածք: Ինչպե՞ս կարող է պատահել, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակ հռչակված հայկական բանակի երեխաներին դիրքերում մորթազերծ անեն: Այս երեխաները սպանվեցին իշխանության կողմից՝ թշնամու ձեռքով», — լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին շատ ուրախ տեղեկացրել էր, որ Թուրքիայի բռնապետ Էրդողանը հատուկ ուղերձ է հղել Պուտինին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով, որտեղ կա նաև «ներողություն» բառը:
Պեսկովը նաև դիվանագետներին և լրագրողներին հորդորել է շատ զգույշ լինել մեկնաբանությունների մեջ և չվնասել ռուս-թուրքական կարգավորվող հարաբերությունները, քանի որ Մոսկվան ընդունում է Անկարայից հնչած այդ «ներողությունը» Էրդողանի կողմից որպես հարաբերությունների կարգավորման նախապայմանեերից մեկի կատարում, որը նրա դեմ դրել էր ՌԴ նախագահ Պուտինը, երբ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժը միտումնավոր կործանեց ռուսական «Су-24» ռազմական ինքնաթիռը, իսկ թուրք ահաբեկիչներն էլ սպանեցին ինքնաթիռի օդաչուներից մեկին:
Մյուս երկու նախապայմաններն էին՝ փոխհատուցել ՌԴ-ին և սպանված ռուս օդաչուի ընտանիքին և ռուս օդաչուին սպանած թուրք ահաբեկիչներին պատժելը: Սակայն այս յոթ ամիսների ընթացքում Թուրքիան ընդամենը մեկ անգամ փորձեց այս նախապայմաններից մեկը կատարել՝ այս տարվա մարտի վերջին Իզմիրում ձերբակալվեց ռուս օդաչուին սպանած Ալփասլան Չելիքը, որը թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ է և համագործակցում է թուրքական գաղտնի ծառայությունների հետ:
Սակայն, երբ պաշտոնական Մոսկվան «անտեսեց» այն և իր հիացմունքը չհայտնեց Անկարայի քայլերից, շատ շուտով ահաբեկիչ Չելիքը կրկին հայտնվեց ազատության մեջ: Սակայն Էրդողանի այսօրվա ուղերձը գոհունակությամբ է ընդունվել Կրեմլում, որի վերաբերյալ «կանխատեսումներ» էր արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որն այսօր լրագրողներին ասել էր, որ շուտով ռուս-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն:
Այս հայտարարությունից մի քանի ժամ հետո ելույթ ունեցավ Պեսկովը, որը փորձեց ճնշում գործադրելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա՝ ստել, թե Թուրքիայի նախագահը իբր ներողություն է խնդրել Պուտինից: Այնինչ,ծանոթանալով Էրդողանի ուղերձին կարելի է տեսնել, որ Էրդողանը ընդամենը ներողություն է խնդրել սպանված օդաչուի ընտանիքից: Սպանված օդաչուի ընտանիքը և Պուտինը՝ այլ տրամաչափի և տարբեր «նշանակություն» ունեցող սուբյեկտներ են:
Այստեղից հետևություն՝ Էրդողանը ոչ մի ներողություն էլ չի խնդրել Ռուսաստանից՝ Պուտինից, կատարված ահաբեկչության համար: Էրդողանի ուղերձից նաև կարելի է ենթադրել, որ Թուրքիան մտադիր է միայն փոխհատուցել սպանված օդաչուի ընտանիքին, այնինչ ՌԴ-ն պահանջում է 30 միլիոն դոլլար վճարել նաև կործանված ռազմական ինքնաթիռի դիմաց: Թուրքերը նաև խոստացել են կրկին վերաբացել Չելիքի քրեական գործը, որը մեղադրվում է Մոսկվայի կողմից օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ:
Իսկ քիչ առաջ ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը «Իզվեստիա»-ին մեկնաբանելով Էրդողանի ուղերձը հայտարարել է, որ Էրդողանը ներողություն չի խնդրել ոչ մեկից: Նրա ուղերձում տեղ գտած «kusura bakmasınlar» արտահայտությունը այնքան էլ «ներողություն» չէ:
Բացի այդ Ավատկովը նաև ասել է, որ այսօր ելույթ ունենալով Թուրքիայի պառլամենտում` Էրդողանը հայտարարել է, որ ապագայում ևս կհրամայի կործանել այն ինքնաթիռները, որոնք կխախտեն Թուրքիայի օդային սահմանը:
«Իզվեստիա»-ն նաև տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում հայտնել են, որ Էրդողանն ընդամենը ցավակցել է ռուս օդաչուի ընտանիքին և ոչ մի ներողություն չի խնդրել:
Այսինքն, ռուս-թուրքական «üzgünüm»՝ «ներողություն» օպերացիան բլեֆ է, որը կազմակերպվել է Էրդողանի և Պուտինի կողմից: Երկու երկրների ղեկավարներին էլ անհրաժեշտ է շուտափույթ վերականգնել հարաբերությունները: Բայց անել դա այնպես, որ չվնասվի ո՛չ Պուտինի, ո՛չ էլ Էրդողանի ինքնասիրությունը:
Այս ուղերձով Պուտինը համոզում է ռուսաստանցիներին, որ Էրդողանը կատարել է իր գլխավոր նախապայմանը և ներողություն է խնդրել ՌԴ-ից, իսկ Էրդողանն էլ Թուրքիայի բնակչությանը ներկայանում է որպես ուժեղ գործիչ, որը չի նվաստանում Մոսկվայի առաջ, բայց լինելով քաղաքակիթ մարդ ներողություն է խնդրում սպանված ռուս օդաչուի ընտանիքից՝ պատճառած ցավի համար: Իսկ մյուս երկու նախապայմանները լուծելի են:
Արդյունքում՝ «և գայլերն են կուշտ, և ոչխարներն անվնաս»:
Յոթ ամիս «սառը պատերազմական» հարաբերություններից հետո Անկարան և Մոսկվան, նախօրոք մշակված ծրագրի համաձայն, վերականգնում են իրենց հարաբերությունները և անցնում «մեղրամսային» փուլ, որն իր մեջ մեծ վտանգներ է պարունակելու Հայաստանի և հայ ժողովրդի համար: 20-րդ դարի սկզբի ռուս-թուքական սիրավեպը շատ տխուր ավարտ ունեցավ հայ ժողովրդի համար, որի արդյունքում հայերը ոչ միայն կորցրեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասը, այլև ծնվեց այլանդակ «Ադրբեջան» բրենդով մի երևույթ, որի պտուղները մինչև հիմա քաղում են հայերը, լեզգիները, թալիշները, ավարները, ուտիները, պարսիկները, վրացիները և այլն:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք:
Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է վերականգնվեն երկրի նախագահ Էրդողանի ներողություն խնդրելուց հետո` LifeNews-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
«Պետք է ներել, Թուրքիան մեր հարևանն է, ատում է Եվրոպան և ամերիկացիներին: Եթե փորձենք հարավը գրավել մեր կողմը` Թուրքիան, Իրանը, Սիրիան, ընդհանրապես ամբողջ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ապա մարդկությունն ընդհանրապես խնդիրներ չի ունենա»,- ասել է նա:
Ընդ որում, Ժիրինովսկին հավելել է, որ թուրքական կողմը պետք է փոխհատուցում վճարի խոցված ռուսական ինքնաթիռի համար: Իսկ հետագայում հնարավոր է վերականգնել համագործակցությունը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում:
«Մենք ամեն ինչ վերադարձնում ենք` Կրասնոդարը, Ղրիմը, Կուբանը, սակայն մեզ դա քիչ է: Թող հանգիստ գնան, ապրիլից հոկտեմբեր 4-5 մլն մարդ կհանգստանա Թուրքիայում: Մեզ համար շահեկան է, որ թուրքերը հարգեն մեզ և սիրեն, նույնը` մենք»,- եզրափակել է Ժիրինովսկին, ով ավելի վաղ անհրաժեշտ էր համարում կործանել Թուրքիան: Նա կոչ էր անում մասնատել Թուրքիայի տարածքը` մի մասը վերադարձնելով հայերին, մյուս մասը` քրդերին:
Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային Սու-24 ռմբակոծիչի խոցման համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ինչպես նախօրեին արդեն տեղեկացրել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ռուս առաջնորդին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցության խոսքեր հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Մոսկվան Անկարայի համար ռազմավարական գործընկեր է:
Երկկողմ հարաբերությունների կարգավորման քայլերից մեկն էլ ռուսական իշխանությունները նշել են ոչ միայն կատարվածի համար ներողություն խնդրելը, այլև հասցված վնասը փոխհատուցելը:
«Նամակի բովանդակությունը պարզ է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք խոցված ինքնաթիռի համար: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,- TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յըլդըրըմը:
Հազիվ էր Հռոմի Պապն իր հայ-թուրքական հաշտության ուղերձով հայաստանյան այցից վերադարձել Վատիկան, երբ տեղեկություն հրապարակվեց հաշտության մասին, բայց ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական: Իհարկե, հաշտության մասին միգուցե վաղ է խոսելը, սակայն Թուրքիան մի քանի ամիս համառությունից հետո արել է հաշտության պայմաններից մեկի բավարարման քայլը, որ դրել էր Ռուսաստանը օդանավի հետ կապված հայտնի միջադեպից և հարաբերությունների լարումից հետո:
Երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ, համենայնդեպս, ըստ Կրեմլի հրաարակած տեքստի, Էրդողանը ներողություն է խնդրում կատարվածի համար և պատրաստակամություն հայտնում անել ցանկացած անհրաժեշտ քայլ, որ հարկավոր է ռուս-թուրքական հաշտության համար: Իսկ ի՞նչ է նշանակում ռուս-թուրքական հաշտություն: Ռուս-թուրքական հաշտությունը նշանակում է հայ-թուրքական անհաշտություն՝ այն պարզ և տրամաբանական պատճառով, որ Ռուսաստանի համար հայ-թուրքական անհաշտությունը Հայաստանի վրա ազդեցության առանցքային լծակներից մեկն է, հայկական մտքի, հոգեբանության վրա ազդեցության կարևորագույն տարր:
Թուրքական վտանգը շահարկելով է, որ Ռուսաստանը քայլ առ քայլ կարողացել է տիրել հայկական մտքին, տիրել հայկական գիտակցությանը, սնուցել անփոխարինելիության, միակ փրկիչ լինելու միտքը: Իսկ դա այսօր Ռուսաստանին առավել քան անհրաժեշտ է, ապրիլյան պատերազմից հետո, որը ըստ էության քարը քարին չթողեց այդ միակ դաշնակցի կամ փրկչի միֆից:
Այսպիսով, եթե տեղի է ունենում ռուս-թուրքական հաշտությունը, ապա հայ-թուրքական հաշտության հեռանկարները դառնում են մշուշոտ, կամ այդ հաշտությունը լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ 2008 թվականի հունիսին Մոսկվայից ազդարարված «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանությամբ, որն արտացոլվել է հայ-թուրքական արձանագրություններում: Այդ արձանագրություններն, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան հարյուր տարի առաջ ռուս-թուրքական պայմանագրերի վավերացում արդեն Հայաստանի ստորագրությամբ:
Բանն այն է, որ ռուս-թուրքական այդ պայմանագրերը՝ Մոսկվայի, Կարսի, ըստ էության առանց հայկական ստորագրության են, դրանց տակ չկա հայկական պետականության կնիքը: Եվ սրանով իսկ դրանք, այսպես ասած, ոչ լեգիտիմ են, ցանկացած պահի վիճարկման ենթակա: Հայ-թուրքական արձանագրությունները նոր շունչ և ըստ էության հավերժ լեգիտիմություն են հաղորդելու ռուս-թուրքական պայմանագրերին, որոնց միջոցով՝ հայերի կյանքի, անվտանգության, տարածքների, շահերի հաշվին տեղի է ունեցել կովկասյան ռեգիոնի ռուս-թուրքական բաժանումը: Սա է լինելու հայ-թուրքական առավելագույն «հաշտությունը», եթե հաշտվեն Ռուսաստանն ու Թուրքիան:
Եթե Մոսկվան ու Թուրքիան հաշտ չեն, դա դեռ չի նշանակում իհարկե, որ հայ-թուրքական հարաբերության հաշտությունն ավտոմատ կերպով կդառնա իրականություն: Բայց դրա հավանականությունը մեծանում է, քանի որ առանց Ռուսաստանի դաշնակցության մնացած Թուրքիան, համենայնդեպս, հայտնվում է առավել բարդ վիճակում, հատկապես հայկական հարցի պարագայում, և ի վերջո՝ մեծանում է հավանականությունը, որ Անկարան մի օր կարող էր հանգել հարցը հայերի հետ հաշտության միջոցով լուծելու մտքին:
Խոսքը տվյալ պարագայում առանց նախապայմանների հաշտության մասին է, ինչը նշանակում է առանց Ղարաբաղի վերաբերյալ Անկարայի հայտնի պայմանների, և առանց ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված իրականության տակ հայկական պետականության կնիք դնելու պայմանի: Վերջին հաշվով, հայ-թուրքական հաշտեցումն ունի ոչ միայն կարևոր նշանակություն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ տարածաշրջանի, քանի որ դա լիովին կփոխի նաև ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը: Միաժամանակ, հայ-թուրքական հաշտեցումը կնվազեցնի թուրքական վտանգի կարծրատիպային շահարկման ռուսական հնարավորությունները՝ դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա:
Թուրքիան, մնալով աշխարհաքաղաքական այդ հրամայականների առաջ, հատկապես երբ ներկայումս գտնվում է իսկապես բավականին բարդ խնդիրների հորձանուտում, կարող էր մտորել Հայաստանի հետ հարաբերության մասին: Հատկապես այժմ, երբ կարծես թե Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում տեղի է ունենում օղակի սեղմման երկրորդ ալիքը՝ Գերմանիայի առաջնորդությամբ: Իսկ Գերմանիան ամենևին պատահական կամ խորհրդանշական առաջնորդ չէ, Գերմանիան Եվրոպայի և համաշխարհային քաղաքականության առաջատարներից է:
Ահա այս մթնոլորտում Թուրքիան կարծես թե իր ձեռքը նետում է փրկօղակին՝ Ռուսաստանի հետ հաշտությանը: Թուրքիայի համար նախընտրելի է դա, քան Հայաստանի հետ հարաբերվելու անխուսափելիությունը, որը Անկարայի համար կնշանակի տարածաշրջանային հավակնությունների նվազեցում:
Ռուսաստանը միանգամի՞ց կընդունի հաշտության մեկնած այդ ձեռքը, թե՞ կփորձի հնարավորինս թանկ գնահատել իր պատասխանը՝ այդպիսով հատուցելով Թուրքիային, որն ամիսներ շարունակ անտեսում էր Ռուսաստանի հաշտության փորձերը: Բոլոր դեպքերում, եթե այդ հաշտությունը տեղի ունենա՝ ուշ, թե շուտ, և առավել ևս եթե տեղի ունենա Ռուսաստանի համաձայնության, այսպես ասած, բավականին բարձր գնով, թե՛ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, թե՛ ամբողջ տարածաշրջանին դրանից կարծես թե այդքան էլ լուսավոր հեռանկար չի սպասում:
Եվ այս առումով բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան հաշտության ակտը պահել էին Հռոմի Պապի հաշտության այցին ի պատասխան՝ ցույց տալով, որ պերմանենտ պատերազմների միջոցով մեկ դարից ավելի տարածաշրջանը կառավարող տանդեմը, որն այժմ եռյակ է Ադրբեջանի միջոցով, չի պատրաստվում տարածաշրջանի օրակարգը զիջել խաղաղությանը:
Ամիսներէ ի վեր հայկական եւ օտար մամուլին մէջ կը կարդանք, որ Կաթողիկէ Եկեղեցւոյ հովուապետը՝ Ֆրանչիսկոս Պապը, Հայաստան պիտի այցելէ: Իր բառերով՝ «Այցելութիւն մը առաջին քրիստոնեայ երկրին: Կու գամ իբր ուխտաւոր, այս Յոբելենական Տարւոյն մէջ, մասնակցելու ձեր ժողովուրդի հինաւուրց իմաստութեան եւ ըմպել ձեր հաւատքի աղբիւրէն, որ ժայռանման է, ինչպէս ձեր նշանաւոր խաչքարերը»:
«Ձեր պատմութիւնը եւ ձեր սիրելի ժողովուրդին նկատմամբ կատարուածները իմ մէջս կը յառաջացնեն հիացմունք եւ վիշտ: Հիացմունք, քանի որ Յիսուսի խաչին ու ձեր տաղանդաւոր մտքին մէջ գտած էք կրկին ոտքի կանգնելու ուժը` նոյնիսկ ամէնէն սարսափելի տառապանքներէն ետք, զորս պատմութիւնը կրնայ յիշել: Վիշտ` այն ողբերգութիւններուն համար, զորս ձեր հայրերը կրած են իրենց մաշկին վրայ»:http://www.aztagdaily.com/archives/300941 ]
Ահաւասիկ Քահանայապետին՝ ազնիւ մեծ մարդուն, գաղափարապաշտ հոգեւորականին ապրումները հայութեան նկատմամբ, որոնք ամբողջութեամբ ցոյց կու տան քաջարի հովուապետին կարեկցող նկարագիրը, ու ապա յանդուգն կեցուածքը արի քաղաքագէտին, որ չի վարանիր բարձրաձայն յայտարարելու ամբողջ աշխարհի առաջ. ԱՅՈ՛… հայ ժոովուրդին հանդէպ կատարուածը ցեղասպանութիւն էր:
Զարմանահրաշ այս մարդը եկած է իր յարգանքի տուրքը մատուցանելու մեր սրբացած նահատակներուն, համբուրելու մեր սրբատաշ խաչքարերը եւ իր օրհնութիւնը բաշխելու տառապեալ մեր ժողովուրդի զաւակներուն: Արդեօ՞ք անհրաժեշտ չէր ցոյց տալ մեր առաւելագոյն գնահատաքն ու պատիւը Ս. Քահանայապետին: Հետեւաբար ո՞ւր են մեր նուիրապետական աթոռներու գահակալները, նամանաւանդ Արամ Ա. կաթողիկոսը Մեծի Տանն Կիլիկիոյ, որ Ցեղասպանութենէն ճողոպրած հայու թոռ է, եւ որպէս Կիլիկիոյ պատմական տարագրեալ Աթոռին եւ Արեմտահայութեան պահանջատէր ներկայացուցիչ՝ աւագ պարտականութիւն եւ պարտաւորութիւն ունէր ներկայ գտնուելու այս բացառիկ ուխտագնացութեան, ինչպէս քահանայապետը կը նկարագրէ իր այցելութիւնը:
Արամ Ա. Կաթողիկոս, յառաջիկայ Սեպտեմբեր 30-էն Հոկտեմբեր 4, հայրապետական այցելութիւն պիտի տայ Միացեալ Նահագներու Արեւմտեան թեմին, իր գահակալութեան 20-րդ տարեդարձի տօնախմբութեանց անձամբ նախագահելու համար։ Նոյն նպատակով, մի քանի ամիսներ առաջ, հայրապետական այցելութիւն տուաւ նաեւ Արաբական Միացեալ Էմիրութեանց երկիրներ: Երբ կայ անձի փառաբանանք եւ պաշտմունք, հո՛ն է Արամ Կաթողիկոս, սակայն երբ կայ անհրաժեշտութիւն ազգովին գնահատելու մեզի զօրավիգ կանգնող քաջարի Քահանայապետին՝ չկայ ինք այնտեղ…: Ինչո՞ւ: Ընթերցողը թող տայ իր գնահատականը:
Վստահ եմ որ մեզմէ շատեր քաջ կը յիշեն թէ անցեալ տարի Ապրիլ ամսուն, Վատիկանի մէջ, ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով տեղի ունեցած կրօնական եւ աշխարհական տօնախմբութիւնները ի՜նչ արձագանգ տուին համայն մարդկութեան խղճին մէջ, եւ ինչպէ՜ս զայրացուցին Սուլթան Համիտներու եւ Երիտ-թուրքերու հարազատ որդի եւ ժառանգորդ Թուրք պետութիւնը, որ ցեղասպանութիւն գործադրելէ ետք տակաւին կը փորձէ այսօր իր եաթաղանէն մազապուրծ ազատած, անապատներու կիզիչ արեւուն տակ հալած ու մաշած հայու բեկորներուն վերջին մասնիկն անգամ արիւնաքամ դարձնելով՝ հայաթափ ընել իր երկրին սահմանամերձ բոլոր վերակենդանացեալ Հայ գաղութները…: Ե՞րբ պիտի արթննանք եւ արժանաւորապէս գնահատականներ տանք բոլոր անոնց՝ որոնք քաջութիւնը ունին ճշմարտութիւնը յայտարարելու, որպէսզի ցեղասպանութիւնները անգամ մը եւս չկրկնուի՛ն երկարագունդի այլ երկիրներու մէջ:
Բոլոր ժամանակներէ աւելի, պարտաւոր ենք ունենալ յանձնառու կեցուածք, բարձր հասկացողութիւն ցուցաբերելով ճգնաժամային այս օրերուն մեր առջեւ ծառացող՝ քաղաքական, հասարակական-ընկերային եւ տնտեսական բոլոր հարցերուն հանդէպ, երբ տակաւին չեն աւարտած սպառնալիքները հայ ժողովուրդի հանդէպ, երբ մեր դարաւոր թշնամին մեր դրան սեմին կանգնած սուր կը ճօճէ սպառնալով մեր գոյութեան դէմ:
«Ժողովուրդին հետ, ժողովուրդով եւ ժողովուրդին համար». այս բարձրաղաղակ լօզունգէն անդին, գործնականապէս ցոյց տանք որ մենք կը հաւատանք մեր ըսածներուն: Այս օրերուն երբ մեր հայրենիքի, Միջին Արեւելքի եւ մասնաւորաբար սուրիահայ եւ իրաքահայ եղբայրներն ու քոյրերը տնտեսական-հասարակական, ընկերային տագնապներէ կ’անցնին, երբ անոնք ամէօրեայ օրհասական կացութեան մէջ կը մաքառին իրենց գոյութիւնը պահպանելու, համեստ ու քաջարի Քահանայապետը եկաւ Հայաստան, իր յարգանքի տուրքը մատուցանելու մեր նահատակներու յիշատակին եւ Կիւմրիի հրապարակին վրայ բազմահազար հայորդիներու առաջ վկայելու, որ ինք Հայ ժողովուրդին հետ է եւ անոր արդար դատի պաշտպան:
Յուսահատութիւնը՝ ժողովուրդներու համար կորուստի նշանակութիւն ունի: Մեր պայքարը այսօր քաղաքական է, եւ այդ պայքարը միայն զէնքով չէ որ պիտի յաղթահարենք, — չենք ալ կրնար անշուշտ: Այնքան ատեն որ հայը կ’ապրի, պիտի չլքէ իր իրաւունքները, որովհետեւ իր դատը անվիճելի է: Թուրքիան չի՛ կրնար մաքրուիլ իր ոճրապարտ ժառանգութենէն, արիւնաթաթախ անցեալէ մը, առանց գոհացում տալու հայկական արդար պահանջներուն: Պատմութիւնը չարափոխելու իր բոլոր փորձերն ալ միշտ ձախողութեան դատապարտուած են, որովհետեւ Քահանայապետին պէս հերոսներ չեն վարանիր յայտարարելէ թէ ինչ որ հայ ժողովուրդի դէմ կատարուեցաւ, կանխամտածուած եւ ծրագրուած ցեղասպանութիւն էր:
Վատիկանի արխիւները որոնք բաց են այսօր մեր առաջ, նամանաւանդ այս Քահանայապետին գահակալութեան օրով, մեզ կը հարաւիրեն եւ կը մղեն աշխատանքի: Պատմութեան արձանագրութիւնը կը հաղորդուի սերունդէ սերունդ, եւ անոր սրբագրութիւնը կրնայ կատարուիլ մի՛միայն ոճիրին հեղինակներուն ժառանգորդներուն արդարամիտ կեցուածքով:
Այսուհետեւ՝ Ապրիլեան մեր ոգեկոչումները նահատակութեան, սուգի, ողբի ու ափսոսանքի արտայատութիւններ չեն, այլ կոչ ազգային վերածնունդի եւ նորոգուած ուխտի փուլ մը թեւակոխելու: Պարտաւոր ենք այսուհետեւ մոռնալ մեր անձնական հաշիւները, մեր նահատակներու անթաղ ոսկորներու խորանին առջեւ վերարժեւորել մեր անցեալի արարքներն ու նպատակները, եւ քալել դէպի հայ ժողովուրդի ազգային ձգտումներուն եւ տեսիլքին յաջողութեան ճանապարհէն, միշտ միացեալ ոյժերով:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
28 Յունիս 2016
Լոս Անճէլըս
Հայաստանում սովորաբար ակտիվ կանանց մի քանի տիպ կա, որոնք ուղղակի անտանելի են: Նրանց պայմանականորեն բաժանել եմ 5 վարքագծային տիպի և պայմանական անուններով կոչել:
1 ՀՀԿ կնանիք: «ՀՀԿ կնանիք» պայմանական անվանում ենք միջին և բարձր պաշտոնյա այն կանանց, որոնք սովորաբար աչքի են ընկնում իրենց վառ արտահայտված շողոքորթությամբ, պաթետիկ ու վերամբարձ, ոչինչ չասող ճառերի արտասանության վարպետությամբ, կեղծիքներ կատարելու խորացված հմտությամբ և խիստ անճաշակ ու անհամատեղելի հագ ու կապով:
2. Ալեքսանյանի կնանիք:
Սովորաբար այս տիպը աչքի է ընկնում քյառթու լաչառությամբ, մի 2 կոպեկի համար դիմացի ցանկացած մարդուն մեջտեղից ճղելու պատրաստակամությամբ, այս տիպը սովորաբար կամ պաշտոն չի ունենում կամ զբաղեցնում է շատ ցածր աշխատանքային պաշտոններ: Սովորաբար ունենում են առնվազն 1 կուռք գործարար կամ պաշտոնյա ծանոթ և մեկ ձրիակեր, լոդր տղա:
3 Սեֆիլյան Ժիրայրի կնանիք:
Այս տիպն առանձնանում է առանձնակի ատելությամբ բոլոր տեսակի չինովնիկների, գործարարների հանդեպ, ցանկացած երևույթի մեջ՝ նույնիսկ արևի խավարման մեղադրում ու հայհոյում են միմիայն չինովնիկներին, ունեն առանձնակի դաժան ու ոչ ադեկվատ վարքագիծ, չեն ընդունում ոչ մի տեսակի հակափաստարկ, պատրաստ են ցանկացած տիպի մանիպուլյացիաների ու անարխիկ գործողությունների: Նրանց գրեթե անհնար է որևէ բան համոզել, թեկուզ իրենց շահերից բխող:
4. Նեգատիվ «ամենինչագետներ»: Սա այն խումբն է, որը երբեք չի ունեցել կառուցողական մտածողություն, ցանկացած իրադարձություն պետք է քննարկի իր 100% անոց դիրքորոշումն արտահայտի և պարտադիր պիտի նշի դրսի ուժերին, պարտադիր պիտի նշի որ ամեն ինչ որոշված է, հեսա կործանվում ենք, բան չի մնացել կործանվելուն ու էս ամեն ինչի մեջ մեղավոր են մասոնառուսաեվրոպաամերիկյան ուժերը: Այս տիպի կանանցից երբեք դրական ինչ-որ պոզիտիվ բան չես լսի ու ցանկացած դրական տեսնելուց մի վատ բան պիտի կպցնեն:
5. Զոմբիացած կանայք: Ուրիշի ազդեցության տակ ընկած ուղեղները լվացված կանանց տիպ է,որոնք անկախ կրթությունից ու դաստիարակությունից, շարժվում են այնպես, ինչպես կուղղորդի իրենց կուռքը ՝ դա լինի քաղաքական առաջնորդ, կալանավոր, սովորական ընկեր, շոուբիզի ներկայացուցիչ թե այլ մարդ, կապ չունի: Սովորաբար նման կանայք հետագայում շատ լուրջ հոգեբանական հիասթափությունների և դեպրեսիաների առաջ են կանգնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր բանակի սպաներին հայտնել է, որ դեմ է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաեւ Ղարաբաղին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս կարգավիճակ տալուն:
Դրանով Ալիեւը վերջնականապես մերժել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, որը «նախագահում էր» մայիսում Վիեննայի հանդիպմանը, ինչպես նաեւ Վլադիմիր Պուտինի առաջարկները, որի հովանու ներքո հունիսին հանդիպում է կայացել Սանկտ-Պետերբուրգում:
Միակ բանը, որին համաձայն է Ալիեւը՝ հրադադարի պահպանումն է առանց սարքավորումների: Ալիեւը, սակայն, հրադադարի պահպանման ոչ մի երաշխիք չի տալիս:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Ալիեւին կոչ է արել նորից կարդալ Վիեննայի փաստաթուղթըը, որտեղ նշված է հետաքննությունների մեխանիզմների կարեւորությունը: Նա նաեւ հայտարարել է, որ Ղարաբաղի անկախությունն Աստծուց տրված իրավունք է, եւ Ալիեւը չէ, որ պետք է այն շնորհի Ղարաբաղի ժողովրդին, որը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Փաստորեն, ապրիլյան պատերազմից եւ Ղարաբաղի հարցով երկու հանդիպումներից հետո իրավիճակը վերադարձել է զրոյական կետի, եթե չհաշվենք, որ Ալիեւը ընդհանրապես չի նվազեցրել ռազմատենչ հռետորաբանությունը: Դա չի նշանակում, որ նա ժխտում է ռազմական ուղին, ավելին, հիմա Ալիեւը վա-բանկ է գնում՝ մերժելով միջնորդների առաջարկները, իսկ վա-բանկի վերջին քայլը պատերազմն է: Սակայն, Ալիեւին կարծես թե առայժմ արգելել են պատերազմել:
Էդուարդ Շարմազանովը կոչ է անում միջնորդներին գնահատել Ալիեւի պահվածքը: Սակայն Հայաստանը լավ կանի դիմի ոչ թե միջնորդներին, այլ սեփական խորհրդարանին, որը վերջերս մերժել է Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը: Քաղաքական ուժերին՝ առաջին հերթին ՀՀԿ-ին, հարկ է հստակ արտահայտել սեփական դիրքորոշումը, ինչպես ասենք Բաքուն է անում:
Նախկինում ընդունված պայմանավորվածություններից հրաժարվելու Ալիեւի որոշումը կարող է վկայել այն մասին, որ Ալիեւը մենակ է մնում միջազգային ասպարեզում. նրան այժմ չի կարող օգնել ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, որը, հնարավոր է, ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է ղարաբաղյան կարգավորման շուրջ:
Այսպես թե այնպես, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որը կայանալու է հուլիսի 8-9-ին Վարշավայում, Ադրբեջանը ձեռնոց է նետել թե ԱՄՆ-ին, թե Ռուսաստանին՝ մերժելով առաջարկները: Սարգսյանին ու Ալիեւին կհրավիրե՞ն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նրանք կհամաձայնվե՞ն մասնակցել, թե՞ Ռուսաստանը Ղարաբաղում «երաշխավորել է» հրադադարը Վարշավա մեկնելուց հրաժարվելու դիմաց:
ԱՄՆ-ում ընթացքի մեջ է նախընտրական պայքարը, Վաշինգտոնը խուսափում է կտրուկ քայլերից: Հայաստանում աշնանը նախընտրական գործընթացներ են սկսվելու, եւ ղարաբաղյան խնդիրը հետին պլան է մղվելու: Հավանաբար, Ալիեւն այդ հաշվարկով է ամեն կերպ մերժում առաջարկները եւ փորձում պահպանել ներկայիս վիճակը:
Ալիեւը զրոյացրել է բոլոր պայմանավորվածությունները, եւ Հայաստանը նույնպես վնասակար համաձայնողական դիրքերից հրաժարվելու հնարավորություն է ստացել: Սերժ Սարգսյանը Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժողովուրդը չի հասկանում, թե ապրիլյան պատերազմից հետո ինչպես կարելի է Ադրբեջանի հետ խոսել փոխզիջումների մասին:
Եթե Ադրբեջանը մտադիր է բանակցությունները զրոյից սկսել, ապա Հայաստանը պետք է զրոյացնի դիրքերը:
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը գերմանական “Die Tagespost” թերթին
– Հայաստանը ընդունել է քրիստոնեություն 301 թվականին որպես իր պետության և ժողովրդի կրոն: Ինչպե՞ս կնկարագրեիք Քրիստոնեական հավատի դերը Հայաստանի այսօրվա ինքնության մեջ:
– Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Ինչպես վկայել է պատմությունը, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ հայոց ինքնության անբաժանելի մասը, և պայմանավորված արտաքին ուժերի ճնշման պայմաններում այդ ինքնության պահպանման համար պայքարը վերածվեց նաև պայքարի հանուն արժեհամակարգի և քրիստոնեական հավատի:
– Պատմության գրեթե ողջ ընթացքում Հայաստանին սպառնացել են հարևան գերիշխող ուժերը: Ինչպե՞ս է հայոց ազգային ինքնությանը հաջողվել դիմակայել:
– Չափազանցություն չի լինի, եթե այսօր աշխարհում գոյություն ունեցող ժողովուրդներին համեմատենք սառցալեռի երևացող հատվածի հետ: Բազմաթիվ ժողովուրդներ վերացել և վերանում են՝ առաջին հերթին պայմանավորված ոչ թե ֆիզիկական վերացման, այլ ինքնության կորուստի և այլ ժողովուրդներին ձուլվելու հետ: Չնայած տարբեր հզոր տերությունների ավերիչ արշավների և տիրապետության՝ հայոց ինքնությունը պահպանվել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնության պահպանմանն ուղղված իր պայքարի շնորհիվ:
– Արդյո՞ք այսօր նույնպես Հայաստանը գոյատևման պայքար է մղում, հրահրված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հարցում:
– Հայկական տարբեր պետություններ են գոյություն ունեցել հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Եղել են նաև տևական ժամանակահատվածներ, երբ հայությունը զուրկ է եղել սեփական անկախ պետությունից: 20-րդ դարում հայ ժողովրդին բացառիկ հնարավորություն ընձեռնվեց երկու անգամ անկախանալու: 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երեք տարի և պարտադրաբար դարձավ բոլշևիկյան Ռուսաստանի մաս՝ ֆեդերատիվ սուբյեկտի կարգավիճակով: Որպես պատմական Հայաստանի մաս Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների կողմից հիշատակվող Լեռնային Ղարաբաղը (Արցախը) 1918-1921թթ. ուներ սուվերենության բոլոր ատրիբուտները և Ազգերի Լիգայի կողմից ճանաչվել էր որպես վիճելի տարածք: 1921թ. բոլշևիկյան կուսակցական մարմնի որոշումով, ի հակառակ Արցախի ժողովրդի ցանկության, Լեռնային Ղարաբաղը ներառվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում: 1991թ.՝ դեռևս Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում, և Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում լիովին համապատասխան միջազգային իրավունքին և Խորհրդային Միության սահմանադրությանը, տեղի ունեցան հանրաքվեներ, որոնց հիման վրա ձևավորվեցին ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո երկու Հայոց պետություններն առաջնորդվում են ժողովրդավարական ուղիով իրենց զարգացումն ապահովելու քաղաքականությամբ: Լեռնային Ղարաբաղն ունի լրացուցիչ խնդիր՝ պայմանավորված 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից ինքնորոշված ԼՂ դեմ ծավալված ագրեսիայի հետևանքները վերացնելու հետ, Ադրբեջանի կողմից ԼՂ հետ շփման գծում մշտական լարվածության պահպանմամբ և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի հետ, ինչի ականատեսը եղանք այս տարվա ապրիլի առաջին օրերին: ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր ողջ կարողություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձգտում է միջազգային ճանաչմանը, սակայն դեռևս որևէ պետություն, այդ թվում նաև՝ ՀՀ-ն, դե-յուրե չի ճանաչել ԼՂՀ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը չտապալելու համար: Այդ գործընթացի հիմնական տարրերից մեկն է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի զորամիավորումների կողմից իրականացված բարբարոսությունները՝ Լեռնային Ղարաբաղի դպրոցների հրետակոծումը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են աշակերտներ, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձանց, ներառյալ՝ 92-ամյա կնոջ, դաժան կտտանքների ենթարկվելը և սպանվելը, ԼՂ զինված ուժերի գերևարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատելը, ինչպես նաև նմանօրինակ պատերազմական հանցագործներին Ադրբեջանի նախագահի մակարդակով պարգևատրելը, բացահայտեցին, որ ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ, հայտարարելով, որ Հայաստանի տարածքները բաժանում են Թուրքիան և Ադրբեջանը, և որ դրանց պատկանելությունը Հայաստանին պատմական անարդարություն է: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն Լեռնային Ղարաբաղի հարցում լիարժեք սատարում է Ադրբեջանին:
– Որքա՞ն վատթարացած են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ պատմության և թուրք-ադրբեջանական գործընկերության պատճառով:
– Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը՝ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության, միակողմանի փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Դրանով, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է Եվրոպայի միակ փակ սահմանը: Հայաստանի նախաձեռնությամբ և միջնորդ պետությունների աջակցությամբ մշակվեցին և 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները: Արձանագրությունները ուղղված էին առանց նախապայմանների քայլ առ քայլ երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Սակայն Թուրքիայի իշխանությունները, առաջ քաշելով նախապայմաններ՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտողականության և Ղարաբաղի հարցում պրո-ադրբեջանական պահանջներ ներկայացնելու հետ, տապալեցին արձանագրությունների վավերացումը: Արդյունքում Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը և իր հայտարարություններով ավելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, նույնիսկ ավելի կատաղի է ժխտում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ի պատասխան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ բնակավայրերում իրականացված հայ բնակչության դեմ ջարդերով և էթնիկ զտումներով ապացուցեց, որ հանդիսանում է Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության շարունակողը: Այդ համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարը իր երկրի համար մեկ թշնամի է հայտարարել աշխարհի ողջ հայությանը, և հերոսացնում ու պարգևատրում է հայերին սպանած հանցագործներին, ինչը տեղի ունեցավ Բուդապեշտում ՆԱՏՕ զորավարժությունների ժամանակ քնած հայ սպային կացնահարած և ապրիլյան ագրեսիայի ժամանակ գերեվարված հայ զինվորին գլխատած մարդասպանների դեպքում: Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից հրաժարվելուն հետ մեկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ինտեգրվելու, Եվրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննության տապալումը համընկավ Եվրոպական ուղուց Թուրքիայի նահանջով:
– Այսօր ի՞նչ դեր ունի ցեղասպանությունը հայերի ինքնության հարցում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
– Ցեղասպանության զոհ դարձան մեկուկես միլիոն հայեր և հարյուր հազարավորներ հայրենազրկվեցին՝ սփռվելով աշխարհով մեկ: Եվ այսօր գրեթե չկա հայ, որի վրա այս կամ այն եղանակով ազդեցություն չի թողել ցեղասպանություն: Ցեղասպանության ցավը ավելի է խորանում այն պատճառով, որ մենք առ այսօր առերեսվում ենք դրա ժխտողականությանը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հավատում է, որ իրականացված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը անհրաժեշտ է ոչ միայն ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար՝ որպես արդարության վերականգնում, այլ նաև ողջ մարդկությանը, քանի որ ուղղված է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Պատահական չէ, որ Հայաստանը նախաձեռնեց` Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կոնսենսուսով ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին յոթ տասնյակից ավելի երկրներ և որի առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը հռչակեց՝ որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Բանաձևը ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը դիտում է որպես ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերին լուրջ խոչընդոտ: Նույն նպատակին է ծառայում նաև Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում մեկնարկած և պարբերական բնույթ ստացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը վերածվել է ոլորտի մասնագետների և տաբեր երկրների ներկայացուցիչների միջև այդ հիմնախնդրի վերաբերյալ մտքերի փոխանակման հարթակի: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին, համոզված է, որ, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական: – Ռուսաստանը, կարծես թե, հանդիսանում է Հայաստանին պաշտպանող ուժը: Սակայն միևնույն ժամանակ, Մոսկվան նպաստում է Ադրբեջանի զինմանը: Ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում: – Նախ ընդգծենք, որ պաշտպանության և անվտանգության հարցերում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին: Միևնույն ժամանակ Հայաստանը տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ իր համագործակցության խորացումը դիտարկում է՝ որպես զսպող գործոն տարածաշրջանում կայունության խախտման դեմ: Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ռուսաստանը Հարավային Կովկասն ավանդապես համարում է իր ազդեցության գոտին և փորձում է իր շահերից բխող հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանի երկրների հետ: Հավասարակշռված քաղաքականություն վարելը բխում է նաև իր ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը: Ռուսաստանի միջնորդությամբ էր, որ 1994թ. մայիսին կնքվեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմքը: Այդ զինադադարը խախտվեց այս ապրիլին՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած ագրեսիայով: Եվ կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ վերականգնելու 1994թ զինադադարի ռեժիմը:
– Ի՞նչ քայլեր եք ակնկալում Եվրոպայից՝ կայունության և հայերի ինքնորոշման առնչությամբ:
– 1991 թվականից ինքնորոշված հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բարձր են գնահատում Եվրոպական երկրների դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու առնչությամբ: Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի միջազգային հանրության արձագանքը տարածաշրջանում իրադրության սրման վերաբերյալ լինի հասցեական: Քանի որ Ադրբեջանը ընկալում է Եվրոպական արժեհամակարգին բնորոշ հանդուրժողական հայտարարությունները՝ որպես քարտ-բլանշ իր անհանդուրժող քաղաքականության համար: Հենց այդ ընկալումն էր ընկած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ ծանր զինտեխնիկայի, հրետանու, օդուժի կիրառմամբ վերջին լայնածավալ ագրեսիա սանձազերծման հիմքում: Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնելու մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: Այդ պայմանավորվածություններով նախատեսված ԵԱՀԿ օժանդակությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննությունների մեխանիզմի ներդրումը հնարավորություն կընձեռնի բացահայտել յուրաքանչյուր միջադեպի դեպքում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողին: Տվյալ մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային թիմի և կարողությունների ավելացումը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և նոր ռազմական գործողությունների բացառմանը, ինչն անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացն արդյունավետ իրականացնելու համար:
– Ի՞նչ եք ցանկանում և ակնկալում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելությունից:
– Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնեական նշանակություն, քանի որ դա այց է առաջին քրիստոնեական երկիր: Այն խանդավառությունը, որով հայ ժողովուրդը սպասում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարի ապրիլի 12-ին՝ Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ ընթացքում, Կաթոլիկ առաջնորդը կիսեց հայ ժողովրդի ցավը՝ կոչ անելով Թուրքիային առերեսվելու իր պատմությանը և իր հարգանքը մատուցելու Հայոց ցեղասպանության ժառանգներին: Այս այցը նաև առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում և Սփյուռքում, մեր երախտագիտությունը հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության հարցում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսևորվել էր նախքան նրա՝ Հռոմի Պապ ընտրվելը: Միաժամանակ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, և, մասնավորապես, Ավստրիային, որի խորհրդարանը 2015թ. ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, համապատասխան բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
– Կարո՞ղ է արդյոք Հռոմի Պապը, ով նաև սեպտեմբերին այցելելու է Վրաստան և Ադրբեջան, նպաստել հարևան երկրների միջև հաշտեցմանը:
– Որքան էլ որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը տալ կրոնական բնույթ, դա այդպես չէ. դրա էության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրացման հայտը՝ տնօրինելու իր ճակատագիրը և ապագան, և Ադրբեջանի պատասխանը՝ արտահայտված բռնություններով, էթնիկ զտումներով և լայնամասշտաբ պատերազմով:
Հավատում ենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերին, Վրաստան և Ադրբեջան, հանդուրժողականության և խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան:
ՀՀ ԱԳՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.