29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ քիչ ուշ:
shamshyan.com
ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հայտնի է իր սկանդալային ու ոչ միանշանակ պահվածքով, հայտնել է, որ Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը:
«Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ նույնիսկ Հայաստանը»,- մասնավորապես՝ ասել է Ժիրինովսկին:
Վերջինս, նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց, ռազմաշունչ հայտարարություններ էր անում եւ հիշում Արարատ լեռը, Հայոց ցեղասպանությունը եւ հայ-ռուսական բարեկամությունը:
Հիշեցնենք, երեկ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը խոցելու համար: Անցած տարվա նոյեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո երկու երկրների հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին եւ Մոսկվան հայտարարում էր, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ներողություն խնդրի եւ փոխհատուցի խոցված Սու-24-ի համար:
Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել է 36, վիրավորվել՝ 147 մարդ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդագը, հաղորդում է «Reuters»-ը:
Երկուշաբթի՝ հունիսի 28-ին, ժամը 22:00-ի սահմաններում ահաբեկիչները օդանավակայանի ելքի, մուտքի և ավտոկայանատեղիի ուղղությամբ կրակ են բացել ու գործի են դրել պայթուցիկ սարքեր: Նախնական տվյալներով ահաբեկչությունն իրականացրել է 3 ահաբեկիչ-մահապարտ: Տեղի է ունեցել երկու պայթյուն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետությունը»:
Նրա խոսքով՝ զոհվածների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են, կան նաև օտարերկրացիներ:
Ըստ պաշտոնական հայտարարության՝ Աթաթուրքի անվան միջազային օդանավակայանն արդեն վերականգնել է իր աշխատանքը, թռիչքներ է իրականացնում և վայրէջքներ ընդունում։
https://www.youtube.com/watch?v=ux6MiCuvic8
https://www.youtube.com/watch?v=SbjX50OY2-0
Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու Օրենքի ուսուցիչներ, որոնք Երուսաղեմից էին եկել, և ասացին.
— Ինչո՞ւ են քո աշակերտները անտեսում մեր նախնիների ավանդույթը։ Օրինակ՝ ճաշելուց առաջ չեն լվանում իրենց ձեռքերը։
Հիսուսը պատասխանեց նրանց.
— Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդույթը պահելու համար. քանի որ Աստված ասում է. «Մեծարի՛ր քո հորը և մորը». և մի ուրիշ տեղ ասում է. «Ով որ իր հորը կամ մորն անիծի, մահվան պիտի դատապարտվի»։ Մինչդեռ դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ստանալու էիր ինձնից, Աստծուն է նվիրված”, պարտավոր չէ այլևս հարգելու իր հորը կամ մորը»։ Ահա այսպիսով դուք անարգում եք Աստծու խոսքը՝ ձեր ավանդույթը պահելու համար։ Կեղծավորնե՛ր, Եսայի մարգարեն ճիշտ է մարգարեացել ձեր մասին, երբ ասում է. «Այս ժողովուրդն ինձ մեծարում է միայն շրթունքներով, մինչ նրանց սիրտը շատ հեռու է ինձնից. զուր են նրանք ինձ պաշտում, քանզի իրենց ուսուցումները մարդկանց կողմից տրված պատվիրաններ են»։
Հետո Հիսուսն իր մոտ կանչեց ժողովրդին և ասաց.
— Լսեցե՛ք և հասկացե՛ք. ոչ թե բերանից ներս մտածն է պղծում մարդուն, այլ ինչ որ դուրս է ելնում բերանից, ա՛յն է պղծում մարդուն։
Այն ժամանակ աշակերտները մոտեցան նրան և ասացին.
— Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին քո ասածը, գայթակղվեցին։
Հիսուսը նրանց պատասխանեց.
— Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի լինի։ Թողե՛ք նրանց. կույրեր են, կույրերի առաջնորդ։ Երբ կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում։
Պետրոսը խոսք առավ և ասաց Հիսուսին.
— Բացատրի՛ր մեզ այդ առակը։
Հիսուսն ասաց.
— Դեռևս դո՞ւք էլ եք անմիտ։ Չե՞ք իմանում, թե ամեն ինչ, որ մտնում է մարդու բերանը, նրա ստամոքսն է գնում և ապա դուրս է ելնում։ Մինչդեռ ինչ որ ելնում է մարդու բերանից, նրա սրտի՛ց է գալիս, և ա՛յդ է, որ պղծում է մարդուն. որովհետև մարդու սրտից է, որ ելնում են չար մտածումները՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյություն։ Սրանք են, որ պղծում են մարդուն և ոչ թե անլվա ձեռքերով ճաշ ուտելը։
(Մատթեոսի ավետարան 15:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ամառային ժամանակաշրջանի հետ կապված հրատապություն են ստանում հատկապես հանգստյան գոտիների հարակից ճանապարհահատվածներում անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները. տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության անձնակազմը անցել է ուժեղացված ծառայության և մշտական վերակարգեր սահմանել հանգստյան գոտիների մերձակայքում։ Հանգիստը բնության գրկում վայելող վարորդներին ճանապարհային ոստիկանությունը հորդորում և միաժամանակ պահանջում է չտրվել գայթակղությանը և ոգելիցի ազդեցության տակ չվարել տրանսպորտային միջոցները՝ հակառակ դեպքում զգուշացնում ենք, որ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցները։
Ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Դրանց հիմնական աղբյուրն արևն է: Այս մասին հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Չափավոր քանակով այն դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Արտահայտվում է իմուն համակարգի գործունեության, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացների խթանմամբ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Սակայն չափից ավելի քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ճառագայթման ինդեքսի նորման` 7, ամռան ամիսներին հասնում է մինչև 12) վտանգավոր է և կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես և հեռավոր ախտահարումներ: Մասնավորապես`
• արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),
• արևահարություն,
• ֆոտոկոնյուկտիվիտ կոպերի ցավոտություն, կարմրություն,
• աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,
• ֆոտոալերգիա,
• մաշկի չարորակ նորագոյացություն` մելանոմա:
Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:
Անհրաժեշտ է հիշել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հատկապես բարձր է 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի, խորհուրդ է տվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ առանձնակի զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները: Ցանկալի է, որ նրանք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.20C
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, քաղաքականապես ճիշտ են: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նախագահն ասել էր, որ եթե իր ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը չհաղթի խորհրդարանական ընտրություններում, ինքն այլևս քաղաքականությունում անելիք չունի: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ ՀՀԿ-ն հաղթելու է:
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի կարծիքը օբյեկտիվ է. «Ցանկացած կուսակցության նախագահ, այն էլ իշխող կուսակցության, այն էլ ամենաազդեցիկ քաղաքական ուժի նախագահը, բնականաբար, պետք է իր կարծիքը հայտնելու իրավունք ունենա, և իր այդ կարծիքը օբյեկտիվ է: Կարող է փոքրամասնության դուրը գալ կամ չգալ, բայց փաստն այն է, որ այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ ՀՀԿ-ն»:
Պարոն Շարմազանովի խոսքով՝ Գյումրիում և Վանաձորում շուտով ընտրություններ են, որից հետո պարզ կլինի, թե ում որքան ձայն կտան ընտրողները:
«Մեր սիրելի դահլիճում բարձր տոնով հայտարարություններ անողների կուսակցությունները կտեսնենք քանի հոգու ձայն կստանան: Չեմ ասում քանի տոկոս, ասում եմ քանի հոգի: Կուսակցության ռեյտինգը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է, և պարոն Նախագահի խոսքը, քաղաքագիտական առումով, տրամաբանական էր, օբյեկտիվ էր և ընդունելի»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այս համատեքստում միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղելի է, որովհետև բոլոր քաղաքական կուսակցությունները իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին:
«Մեր հանրությունը կորոշի՝ ում է վստահում: Չեք ուզում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը ղեկավարի, ընտրեք Պողոս Պողոսյանի ղեկավարած ուժին: Ով կուզի թող ընտրի ՀՀԿ-ին, ով կուզի թող ընտրի «Բարգավաճ»-ին, ՀԱԿ-ին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հարցին, թե որ պաշտոնում եք տեսնում Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով նախկինում նրա կողմից հնչեցրած հայտարարությունը, թե ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոններին չի հավակնում, Է. Շարմազանովը պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ.-ն իր ամբողջ լիազորություններով լինելու է ՀՀ Նախագահ և բերեք դանդաղ շտապենք: Կոռեկտ չէ այսօր ես խոսեմ այդպիսի բաներից: Նա այժմ Նախագահն է, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երկու տարի կա»:
Արդեն մի քանի ժամ է փակված է ռուս-ադրբեջանական սահմանը Յարագ-Կազմայլար սահմանային անցակետում: Համակարգիչների անսարքության պատճառով հարյուրավոր մարդատար ավտոմեքենաներ են կուտակվել սահմանագլխին:
Այս մասին twitter-ի իր էջում գրել է այդ խցանման մեջ հայտնված` Մարդու իրավունքների գծով ՌԴ նախագահի խորհրդի անդամ Պավել Չիկովը:
«Արդեն ավելի քան յոթ ժամ է 40 աստիճան շոգի պայմաններում հազարավոր մարդիկ սպասում են իրավիճակի կարգավորմանը: Այստեղ ոչ արտաքնոց կա, ոչ սննդամթերք, ոչ ջուր:
Իրավիճակն ավելի է սրվել, քանի որ փակ է նաև ռուս-վրացական սահմանի Վերին Լարս հատվածը:
Փաստորեն ողջ Հարավային Կովկասը կտրված է Ռուսաստանից: Ոչ մի ինֆորմացիա չեն տալիս»,- twitter-ի իր էջում գրել է Չիկովը:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի՝ երկրի Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու որոշումըսուր քննարկումների առիթ է դարձել։ Մինչդեռ, երիտասարդներին շարունակում են զինակոչել այլ ուժային մարմիններ։ Ոմանք նախարարին մեղադրում են նախընտրական պոպուլիզմի, մյուսները՝ կոմպետենտության բացակայության մեջ, գրում է «Էխո Կավկազա» կայքը։
27 տարին չլրացածներից շատերը հասցրեցին և՛ ուրախանալ, և՛ տխրել։ Քաղաքացիներին կշարունակեն զինակոչել թե՛ Ներքին գործերի նախարարությունը, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը, թե՛ Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունը։ Զորակոչ չի իրականացնի միայն Պաշտպանության նախարարությունը՝ համաձայն դրա ղեկավարի՝ Թինա Խիդաշելիի որոշման։
Ընդ որում, նա հայտարարել է, որ անհամաձայնության դեպքում, հաջորդ նախարարն ի վիճակի կլինի վերացնել իր հրամանը․ «Ասել էինք, որ 2017 թվականից սկսած Վրաստանի Զինված ուժերում զորակոչեր չեն լինի։ Դա ունի շատ պարզ բացատրություն՝ բանակին պետք չեն իրենց կամքին հակառակ ծառայող զինվորներ։ Վրաստանի Զինված ուժերում ծառայությունն արժանապատիվ է, ու պետք չէ որևէ մեկին ստիպել լինել իր երկրի զինվորը»։
Պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին պաշտպանության նախարարի հետ համաձայն չէ ու ասում է, որ վերջինս իր որոշումը չի համաձայնեցրել ո՛չ Վրաստանի վարչապետի, ո՛չ նախագահի, և ոչ էլ անվտանգության խորհրդի հետ։
«Նա, հավանաբար, ունի չզորակոչելու իրավունք, բայց նա չպետք է միջամտի պաշտպանության քաղաքականության ոլորտին։ Քանի որ դա պետք է որոշի խորհրդարանը։ Սահմանադրության մեջ գրված է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները զինապարտ են։ Դա քաղաքականության մաս է, ու նա չի կարող փոխել քաղաքականությունը, բայց կարող է որոշակի փուլում հրաժարվել զինակոչիկներից՝ ելնելով այն հանգամանքից՝ արդյոք ունի կազմը լրացնելու կարիք, թե՝ ոչ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե նրա որոշումը ծառայում է նեղ քաղաքական շահերի ու քաղաքական փիառի մաս է։ Առավել ևս, որ նա, ամենայն հավանականությամբ, իր պաշտոնը կլքի երկու շաբաթից»,֊ ասել է Սեսիաշվիլին՝ նկատի ունենալով Խիդաշելիի հնարավոր մասնացությունը խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության կազմում։
Ի հավելումն, քաղաքական գործիչը նշել է, որ ՊՆ ղեկավարի հրամանը կարող է չեղյալ հայտարարվել վարչապետի կողմից, ով համոզված է, որ Զինված ուժերում պարտադիր զինծառայության վերացման հարցն անհրաժեշտ է քննարկել կառավարության ու Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայն է նաև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
«Նոր քաղաքական կենտրոն – Գիրչի»-ն անցած տարվա վերջին փորձել էր հարցը բարձրացնել խորհրդարանում, սակայն չէր կարողացել ստանալ պատգամավորների աջակցությունը։ Միևնույն ժամանակ, «Գիրչի»֊ի առաջատարներից մեկը՝ Գոգա Խաչիձեն, պնդում է, որ իրենք ցանկանում էին հասնել երկրում պարտադիր զինծառայության ամբողջական վերացման։ «Զինակոչիկների 75 տոկոսին տանում են որպես տարբեր օբյեկտների պահակներ ու անվտանգության ծառայողներ՝ պատիժների կատարման վարչություն, օրինակ, ու միայն 25 տոկոսին՝ բանակ։ Այժմ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորակոչ այլևս չի իրականացնելու․ հետաբար, զինակոչիկների արդեն 100 տոկոսն է ծառայելու որպես անվճար աշխատուժ»։
Ռազմական փորձագետ, գեներալ Ամիրան Սալուկվաձեն համոզված է, որ նախարարը պետք է «խորհրդակցեր բանիմաց մարդկանց հետ»։
««Մեզ պետք չեն իրենց կամքին հակառակ բանակ բերված մարդիկ» մոտեցումը սխալ է։ Կախված է իրավիճակից․ երբ այն ճգնաժամային է կամ պատերազմական, մենք քաղաքացիներին չենք հարցնում՝ նրանք պատերազմ ցանկանում ենք, թե ոչ։ Նախարարի որոշման մեջ ինձ համար ամենաանընդունելին այն է, որ նա այն կայացրել է լինելով անպատրաստ, առանց հանրային հատվածի, փորձագիտական հանրության, առանց լիարժեք վերլուծության։ Նման հապճեպ կերպով որոշումներ ընդունել չի կարելի, առավել ևս, որ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկար»։
Անցած գարնանը Վրաստանի Պաշտպանության նախարարությունը զորակոչել էր շուրջ հինգ հարյուր մարդու, այս գարնանը՝ երկու անգամ ավել՝ մոտ հազար։ 2016 թվականին, ընդհանուր առմամբ, պարտադիր զինծառայության է անցել մինչև 3 հազար զինակոչիկ։
Աղբյուրը՝ epress.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.