29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը Twitter-ում գրառում է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հռչակավոր երգչուհին մասնավորապես գրել է. «Մենք բոլորս աղոթում ենք Թուրքիայի օդանավակայանի անմեղ զոհերի համար»:
Սակայն գրառման վերջում օգտագործված «ռումբ» և «պայթյուն» սմայլիկների պատճառով երգչուհին խիստ քննադատության է արժանացել: Օգտատերերը նրան մեղադրել են անկեղծ չլինելու մեջ՝ հիշեցնելով, որ սմայլիկները բոլորովին տեղին չեն, քանի որ կատարվածի մեջ զվարճալի ոչինչ չկա:
Ավելի ուշ Շերը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ ցավում է անտեղի օգտագործված սմայլիկների համար: Երգչուհին ընդգծել է, որ նա դրանք օգտագործել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր ավելի շատ հույզեր արտահայտել, քան թույլ է տալիս ընդամենը 140 նիշ պարունակող գրառումը:
Արտաքին տեսքի թերություններ, որոնք կոչնչացնեն Ձեզ կանանց աչքերում
Ցանկացած մարդու կարելի է զարդարել, սակայն վաղ թե ուշ նա ստիպված կլինի մարդկանց ներկայանալ առանց արդուզարդի: Եվ եթե կանացի մարմնի թերությունների մասին բազմիցս խոսվել է, տղամարդկանց թերությունների մասին ընդունված է լռել:
Այսօր կխոսենք տղամարդու մարմնի 7 թերությունների մասին, որոնք դուր չեն գալիս կանանց:
1. Ուսերի բացակայություն
Այս թերությունը հագուստով այնքան էլ նկատելի չէ, հատկապես եթե տղամարդը բարձրահասակ է: Բայց երբ նա հանվում է, Դուք անմիջապես հասկանում եք, որ նրա ձեռքերը սկսում են անմիջապես վզից, իսկ մարմնի այն ամենակարևոր հատվածը, որին կանայք ուզում են հենվել, բացակայում է:
Այս խնդիրը կարելի է շտկել մարզած և մկանոտ ձեռքերի հաշվին:

2. Պրոբլեմային հետույք
Պարզ չէ, թե որն է ավելի վատ՝ հետույքի իսպառ բացակայությունը, թե նրա չափից դուրս մեծ չափերը:
Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է պարբերաբար հաճախել մարզասրահ:

3. Ոտքեր, որոնք ավելի շուտ փայտիկներ են հիշեցնում
Շատ տղամարդկանց ոտքերը վերևից ներքև բարակ են, սակայն ճարպոտ ոտքերի այլընտրանքն ամենևին էլ բարակ ոտքերը չեն: Իսկ ամենաահավորն այն դեպքում է, երբ բարակ ոտքերի վրա հաստ իրան է:
Լուծումը վազքը կամ հեծանիվ վարելն է:

4. Ներս ընկած կրծքավանդակ
Չափից դուրս նիհարների նորաձևությունն անցել է: Այժմ կանաց դուր չեն գալիս նիհար տղամարդիկ: Ներս ընկած կրծքավանդակը ոչ ոքի չի գրավի:
Սկզբի համար ուղղեք ուսերը: Ուղիղ պահեք մեջքը: Մոտեցեք հայելուն և հիշեք Ձեզ այդպիսին: Հետո գնացեք մարզասրահ, որպեսզի մեջքը պահեք ոչ թե կամքի ուժի, այլ մկանների հաշվին:

5. Խիտ մազածածկույթ
Կանայք բաժանվում են երկու խմբի. կանայք, ովքեր սիրում են մազոտ տղամարդկանց, և կանայք, ովքեր չեն սիրում: Բայց եթե Դուք կարծում եք, որ ինչքան շատ մազ կա Ձեր մարմնին, այնքան լավ, ապա Դուք չարաչար սխալվում եք: Եվ եթե Դուք կարծում եք, որ իսկական տղամարդը չպետք է հետևի իր մարմնի մազերի խնամքին, ապա Դուք խոր մոլորության մեջ եք:
Լուծումն էպիլիացիան է: Եթե ամաչում եք, ապա ոչ ոքի մի ասեք, որ դիմել եք այդ միջոցին, դրանում ոչ մի սարսափելի բան չկա:
ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) տեղեկացրել է, որ 2016 թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչի հանդիպումների ժամանակ չի հայտարարվելու լռության րոպե՝ կապված Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Ինչպես փոխանցում է թուրքական Yenisafak լրատվամիջոցը, ՈՒԵՖԱ-ի այդ որոշումն առաջացրել է ֆուտբոլասերների դժգոհությունը: Նրանք հունիսի 30-ին իրենց բողոքն են հայտնելու տեղի ունենալիք Լեհաստան-Պորտուգալիա մրցախաղի ժամանակ:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո նույն ՈՒԵՖԱ-ն որոշում էր կայացրել, որ ֆուտբոլային հանդիպումներից առաջ 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվի ահաբեկչական գործողության ժամանակ զոհվածներին:
Նշվում է, որ երկրպագուներն իրենց բողոքն արտահայտելու են ծափահարություններով:
Աղբյուր` Ermenihaber.am
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
Զորակոչի առաջին օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել տարածքային զինկոմիսարիատներում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:
Թուրքիայի մեծագույն օդանավակայաններից մեկում՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից մանրամասներ ներկայացնելով՝ CNN Türk-ը, նշում է որ փոխհրաձգությամբ ուղեկցված նման ահաբեկչություն Թուրքիայի օդանավակայանային պատմության մեջ եղել է 34 տարի առաջ՝ 1982-ին, երբ հայկական ԱՍԱԼԱ-ն Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը: Ինչպես հայտնի է՝ ԱՍԱԼԱ-ի նշանավոր այդ գործողության ժամանակ սպանվել է ինը թուրք ոստիկան, այդ թվում Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերի կողմից եղել է 82 վիրավոր, գործողությունն իրականացրածներից ԱՍԱԼԱ-ի մարտիկ Զոհրապ Սարգսյանը վիրավորվել է, իսկ Լևոն Էքմեքճյանը, ծանր վիրավորվելով, գերի է ընկել։ Թրքական դատարանի դատավարությունից հետո նա դատապարտվել է մահվան և 1983 թ.-ին կախաղան հանվել: Լևոն Էքմեքջյանը Թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն է եղել, որի աճյունը 2016-ի հունվարին Ֆրանսիայում բնակվող նրա հարազատների դիմումից հետո հանձնվել է նրանց:
Հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված պայթյունների ու հրաձգության հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ պայթյունների հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանի՝ «Առավոտի» հետ զրույցում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին հրապարակմանը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ տվեց Ոփանյանի հայտնած տեղեկությունների հետ կապված:
Հարություն Ոփանյանը 2007-2012-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2005-2007-ին եղել է Իջեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի սպա, 2009-2010-ին եղել է ՌՈ վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա, 2010-2012-ին՝ Արմավիրի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ, 2012-ին՝ Երեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ:
Ոփանյանը հայտնել էր, որ համակարգից իրեն հանելու համար Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին, որ իր դեմ ցուցմունք գրի, թե ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել:
Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ «Կապիտան Ոփանյանը, լինելով Արմավիրի ՌՈ օպերատիվ բաժանմունքի պետ, 17.12.2011-ին ՀՀ ՊՆ 40359 զորամասում տեղի ունեցած դանակահարության փաստը թաքցնելու նպատակով նույն զորամասի 1-ին ռադիոտեղորոշումային հանգույցի հրամանատար, մայոր Հայկ Վաղինակի Եդիգարյանից նույն ամսին պահանջել եւ ստացել է 3800 ԱՄՆ դոլարի կաշառք: Ուստի 23.07.2012-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազության կողմից ՀՀ քրՕրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հարուցվել է քրեական գործ: 30.08.2012-ին որոշում է կայացվել այդ գործով մեղադրյալ ներգրավել եւ նույն օրը հետախուզում է հայտարարվել»: Ինչ վերաբերում է Ոփանյանին վախեցնելու համար նրա «Մերսեդեսի» վրա կրակելուն՝ ՊՆ-ից հայտնեցին, որ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հ. Ոփանյանի եղբայրը՝ Կարեն Սիմոնյանը, ինքնությունը չպարզված անձից գնել է Մերսեդես մակնիշի մեքենա, որը եղել է վթարված վիճակում եւ որեւէ փաստաթուղթ չի ունեցել:
Ըստ օպերատիվ տվյալների եւ քննության, այդ մեքենայի վրա կրակոցի հետեւանքով առաջացած վնասներ չեն եղել:
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ Հարություն Ոփանյանի եղբայրն էլ 2015-ի փետրվարի 17-ից հետախուզման մեջ է գտնվում: Նրա նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել դասալքության համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչ վերաբերում է Ոփանյանի կողմից նշված այն հանգամանքին, որ իր աշխատասենյակից DVD է ընկել ու կոտրվել, որի վերականգնման համար 48 հազար դրա փոխհատուցում է պահանջվել՝ ՊՆ-ից հերքում են՝ ասելով. «Ըստ փաստաթղթային տվյալների, Երեւանի կայազորի ՌՈ բաժնում 2011-ին մուտք է եղել թվով 3 DV PLAYER, որից երկուսը մինչ օրս գտնվում են Երեւանի կայազորի ՌՈ բաժնում, իսկ մեկը՝ ՌՈ-ում: Երեւանի կայազորում երբեւէ DVD չի կոտրվել եւ փոխհատուցում չի պահանջվել»:
Ոփանյանը նաեւ պատմել էր, թե ինչպես է Ռազմական ինստիտուտի գեներալ Մարտին Նազարիչը սեփական բիզնեսը՝ իր «չայնին» դրել ինստիտուտի տարածքում ու դարպասները փակելով՝ կուրսանտների վրա 80 դրամանոց ատամի մածուկը ծախել 300 դրամով՝ ստանալով գերշահույթներ: Այս առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնեցին. «Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից 02.02.2012-ին ՀՀ ՊՆ 24236 զորամասի «Զինառ» ՓԲԸ-ի թեյարանում կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ այդ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի խախտումներ են եղել եւ սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ, որի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է թեյարանի աշխատանքը:
Փաստի առթիվ Երեւանի ՌՈ-ում նախապատրաստված նյութերը 13.02.2012-ին ուղարկվել է ԵԿԶԴ: Իսկ նույն տարվա փետրվարի 15-ին 4-րդ կայազորի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց չարամտորեն խուսափելը, հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ «Սեփական օրինազանցությունները կոծկելու, արդարամիտ երևալու համար անհիմն մեղադրանքներ հնչեցնելը առնվազն անբարոյական է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am
Iravaban.net-ը գրում է. Եկող շաբաթ՝ հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը: Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համաձայն հուլիսի 5-ը ոչ աշխատանքային է: Հուլիսի 3-ը եկեղեցական ծիսակարգի համաձայն մեռելոց է: Սպասվում էր, որ կառավարությունը ամսի 3-ի երկուշաբթի օրը կտեղափոխի շաբաթ օր, այսինքն՝ աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալ 4 օր անընդմեջ, սակայն կառավարության այսօրվա նիստին նման որոշում չկար: Չի բացառվում, որ կառավարությունը արտահերթ նիստ կնշանակի շաբաթ օրը և կլուծի այս հարցը, ինչպես նախկինում, թեև ավելի հավանական է, որ մեռելոցը լինի աշխատանքային, քանի որ նմանաբնույթ որոշումները մշտապես քննադատության առարկա են դարձել:
Ինչևէ, աշխատողներին տեղեկացնում ենք, որ եկող շաբաթ ամսի 5-ը՝ երեքշաբթի օր, ոչ աշխատանքային է, այսինքն՝ աշխատողները կհանգստանան շաբաթ և կիրակի օրերին, այնուհետև՝ երկուշաբթի օրը կաշխատեն, իսկ երեքշաբթի օրը կլինի ոչ աշխատանքային:
Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
— Խղճում եմ այս բազմությանը, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և այլևս ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում տուն ուղարկել նրանց, որպեսզի չլինի թե ճանապարհին ուշագնաց լինեն։
Աշակերտներն ասացին.
— Հիմա այս ամայի վայրում որտեղի՞ց գտնենք այսքան բազմությանը կշտացնելու հաց։
Հիսուսը պատասխանեց նրանց.
— Քանի՞ հաց ունեք։
Նրանք պատասխանեցին.
— Յոթ հաց և մի քիչ էլ մանր ձկներ։
Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը և ձկները, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։
(Մատթեոսի ավետարան 15:32-38)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությանը նոր ցիկլոն է մոտենում: Հունիսի 30-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում, իսկ հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնել է, որ հանրապետությանը մոտեցող նոր ցիկլոնը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր սելավների վտանգ չի կրում, սակայն ամբողջությամբ չբացառեց նմանատիպ երևույթների հավանականությունը:
«Հորդառատ տեղումների ռիսկայնությունը դեռևս պահպանվում է, սակայն չեմ կարծում, որ կլինեն մեծ ռիսկեր»,- մանրամասնել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները:
Հարցին, թե ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ինչպե՞ս է իր աշխատավարձով ԱՄՆ-ում թանկարժեք թաղամասում որդու համար առանձնատուն գնել, ինչպես որ հրապարակել է «Հետք»-ը եւ այդ ունեցվածքը նույնիսկ հայտարարագրված էլ չէ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանի աշխատատեղին մի քանի քայլ այն կողմ է եւ որ այդ հարցը ճիշտ կլինի նրան ուղղել. «Նույն բանն է, որ ես ձեզ հարցնեմ, օրինակ` որ լրագրողները ձերբակալվում են գումար վերցնելու պատճառով, դուք լրագրողներդ ի՞նչ պայքար եք տանում կոռուպցիոն լրագրողների դեմ: Կոռուպցիա, երբ որ ասվում է, ասվում է բոլոր ոլորտների համար: Եկեք բոլորս միասին ե’ւ ձեր դաշտում ե’ւ մեր դաշտում եւ հարեւանի դաշտում պայքարենք կոռուպցիայի դեմ»:
Հարցին, թե դուք ունե՞ք ունեցվածք, որը չեք հայտարարագրել, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ես` ոչ: Իսկ Գագիկ Խաչատրյանի դեպքում, ինձ թվում է հերյուրանք է, անհնար է նա ունենա ինչ-որ մի բան եւ հայտարարագրված չլինի»:
Այն հարցին էլ, թե հնարավո՞ր է նախարարի աշխատավարձով այդքան ունեցվածք ձեռքբերել, Գագիկ Բեգլարյանը հարցին հարցով պատասխանեց` ո՞ր մի նախարարի: Օրինակ` ֆինանսների, նկատեցին լրագրողները:
«Ֆինանսների նախարարն է, տրանսպորտի նախարարն է, կամ մյուս բոլոր նախարարները կարող է ունենան այլ եկամուտներ, որն ընդհանրապես կապ չունի պետության, կառավարության եւ բյուջեի հետ կապված»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.