29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ի ժամը 15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով՝ անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի:
Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
934 թ-ից ի վեր առաջին անգամ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում՝Այա Սոֆիայում,որը Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալի հրամանով1935 թ-ից գործում է որպես թանգարան, հնչեց մահմեդական ազանը…Այս ուշագրավ իրադարձությունը ուղիղ եթերով հեռարձակել է TRT Diyanet TV-ին…Թուրքական ԶԼՆ-ները նշում են,որ այդ արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի կրոնական գործերով նախարար Մեհմեթ Գյորմեզը…
Վերջին 4 տարիների ընթացքում ազանը հնչել է Այա Սոֆիայի մինարեթներից,բայց իմամները այդ ամենի համար օգտագործել են աղոթքի համար հատուկ նախատեսված սենյակը,որը գտնվել է մզկիթի վերածված եկեղեցու տարածքից դուրս…Իսկ ավելի վաղ մահմեդական Ռամադան տոնին ընդառջա Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը հրահանգել էր ամեն օր Ղուրան կարդալ թանգարանի տարածքում,որին կտրուկ արձագանքել էր Հունաստանի ԱԳՆ-ն…
Այսպիսով,Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը կյաքիր է կոչում իր վաղեմի երազանքը՝Այա Սոֆիան կրկին դարձնել գործող մզկիթ…Հիշեցնեմ,որ ուղղափառ աշխարհի այն ժամանակների ամենամեծ եկեղեցին՝Սուրբ Սոֆիայի տաճարը,մզկիթի էր վերածվել քոչվոր բարբարոս թուրքերի կողմից 1453 թ-ին Կոստանդնուպոլսի գրավումից հետո…1985 թ-ին № 356 որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում…
Հ.Գ.Ավելի վաղ 2010 թ-ի հոկտեմբերի 1-ին Թուրքիայի “Ազգայնական կուսակցության” նախագահ Դեվլեթ Բահչելին նամազ էր իրականացրել Անիի Մայր տաճարում, որը թուրքերը անվանում են Ֆեթհիյեի մզկիթ: Նրա հետ միասին նամազին մասնակցել էին նույն կուսակցության տարածքայի 40 ստորաբաժանումների ղեկավարներ…Հիշեցնեմ,որ թուրք սելջուկների սուլթան Ալփարսլանը, 1064 թվականին գրավելով Անին, Մայր տաճարից իջեցրել է խաչը եւ այնտեղ նամազ արել…
11-րդ դարի սկզբին չպատժելով թուրքերին ամբողջ Եվրոպան և ուղղափառ աշխարհը “ըմբոշխնեցին” 1453 թ-ը…
Նյութի աղբյուր՝ Գագիկ Համբարյան
Կիսամերկ աղջիկների մեծ ցուցակ եւ հսկայական զինանոց ունեցող ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն իր հանգիստն է վայելում Իտալիայում։ Երեկ ինտերնետային աստղը նոր բացահայտում է արել։ Դենը հասկացել է, որ սիրելի է ոչ միայն երիտասարդ աղջիկների, այլեւ ավելի պատկառելի տարիք ունեցող կանանց համար։
«Այս գեղեցկուհի տիկնայք խնդրեցին լուսանկարվել ինձ հետ։ Հաճելի է իմանալ, որ իմ այլասերվածության պատճառով չեմ օտարացել այս սերնդից»,- Instagram–ում գրել է Դենը։
Հիշեցնենք, որ 35-ամյա սրտակերը Իտալիայում ճամփորդում է մի քանի գեղեցկուհիների հետ։ Ավելին, նրանցից մեկի՝ մոդել Լոուրեն Բլեյկի հետ Միլանի տաճարի մոտ լուսանկարվելուց բացի, հանդիպման էր գնացելկարմիր փոքրիկ մեքենայով։
Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո կտրուկ բարձրացրել են դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերի գները՝ հասնելով մինչեւ 200 հազար դրամի:
Տուրիստական գործակալություննից մեկիցNEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ Լարսի անցակետի փակվելուց հետո դեպի Մոսկվա ավիատոմսի արժեքը 200 հազար դրամ է դարձել՝ կրկնակի թանկանալով:
«Ռուսաստանի բոլոր քաղաքներ տոմսերը՝ դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով, Մոսկվա, Սոչի, կրկնակիից ավելի թանկացել են Լարսի փակվելու պատճառով»,- նշեցին տուրիստական գործակալությունից:
Մասնավորապես, դեպի Սոչի ավիատոմսի արժեքը երկու ամիս առաջ եղած 60-70 հազար դրամից դարձել է 120 հազար դրամ: «Բացի այն, որ Լարսը փակ է, այս ուղղությամբ ուղիղ չվերթ է իրականցնում միայն «Աերոֆլոտը», այն էլ շաբաթը երկու անգամ միայն»,- նշեցին մեկ այլ տուրիստական գործակալությունից՝ նկատի ունենալով այդ ավիաընկերության մենաշնորհային դիրքն այդ ուղղությամբ չվերթներ իրականացնելու հարցում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էր, եւ այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Անցակետը փակ կմնա եւս մեկ շաբաթ:
Ճանապարհորդելիս հյուրանոցը ձեզ համար կարող է դառնալ երկրորդ տուն: Սակայն հիգիենայի, անվտանգության և առանձնանալու հարցերում անգամ ամենաշքեղ հյուրանոցները երբեմն մատուցում են անակնկալներ:
Ի՞նչն է հյուրանոցներում մաքուր, իսկ ինչը ոչ: Ինչի՞ն է կարևոր ուշադրություն դարձնել և ինչի՞ց է պետք խուսափել ողջ ուժով: Այս հարցերի պատասխանների համար մենք դիմեցինք quora.com կայքին՝ մասնագետներին հարցնելով, թե ինչ մենք չգիտենք հյուրանոցային համարների մասին:
Պատմություններից մի քանիսն անգամ վախեցնում են: Ներկայացնում ենք ամենաուշագրավ պատմություններն ու այն գաղտնիքները, որոնք թաքցնում են հյուրանոցները:
Համարների դռների դիտանցքներ
Չորս և ավելի աստղ ունեցող հյուրանոցների դռները սովորաբար ունեն դիտանցք: Սակայն պետք է պարզել, թե որքանով է այդ դիտանցքը ապահով ձեր համար:
Ստուգեք ձեր համարի դռան դիտանցքը: Եթե այն վնասված է, ապա դրա հետ մի բան փորձել են անել: Վերցրեք այլ համար:
Դիտանցքից ամեն ինչ պետք է լավ երևա և խանգարող ոչինչ չպետք է լինի: Եթե դիտանցքից վատ է երևում կան ինչ-որ խանգարում է. ապակին մգացված է, ապա այդ դիտանցքը անվտանգ չէ: Թվարկածները կարող են պատճառ լինել այն բանի, որ նրանում տեղադրված է տեսախցիկ:
Իսկ շրջված ոսպնյակը հնարավորություն է տալիս միջանցքից դիտել այն ամենը, ինչը տեղի է ունենում հյուրանոցային համարում:
Ապահովության համար խորհուրդ է տրվում, որևէ կասկածի դեպքում, դիտանցքում թուղթ տեղադրել և բացել այն միայն այն ժամանակ, երբ պետք է դիտանցքից օգտվել: Անվտանգությունը չի խանգարի՝ հաշվի առնելով, որ համացանցում շատ հաճախ հայտնվում են հյուրանոցների մերկ բնակիչների տեսանյութեր:
Նմանատիպ ամենամեծ աղմուկը գրանցվեց 2008թ.-ին, երբ համացանցում տարածվեց ամերիկյան սպորտային ESPN ալիքի խմբագիր Էրին Էնդրյուսի՝ դիտանցքից նկարահանած տեսանյութը: Նա հայտնի կին էր, պատկերացրեք, թե որքան սովորական մարդկանց կարող են թաքուն նկարահանել:
Եթե որևէ մեկը թակում է ձեր դուռը, իսկ դիտանցքից ոչ ոք չի երևում, ապա դուռը մի բացեք: Զանգահարեք ընդունարան: Այնտեղ պետք է գիտենան, թե ով է բարձրացել ձեր համար: Մի ամաչեք նաև դիմել մենեջերին, եթե միջանցքում հանդիպում եք տարօրինակ մարդկանց: Հավատացեք, նա չպետք է այդտեղ լիներ և եթե նրան չեն վռնդի, ապա հաջորդ անգամ ընտրեք այլ հյուրանոց:
Մի օգտվեք սրճեփից
Չե՞ք կարողանում առավոտյան առանց սրճի: Մոռացեք սրճեփի մասին և անմիջապես ուղևորվեք հարևանությամբ գտնվող սրճարան: Այս մասին quora.com կայքից նախազգուշացնում են միաժանակ մի քանի ճանապարհորդներ:
“Իրը, որը ինձ մոտ ամենամեծ զզվանքն է առաջացնում, սրճեփն է: Այո, այն ունի մաքուր տեսք, սակայն ով գիտի, թե ձեզանից առաջ ինչ են արել դրա հետ մյուս բնակիչները: Դրա մեջ կարող են մնացած լինել ծխախոտի մնացորդներ, մատիտի կամ սնունդի հետքեր”,- խոստովանում է Չիկագոյի հյուրանոցներից մեկի նախկին մենեջեր Քեն Լիմը:
Լոգասենյակի բաժակները ևս պակաս կասկածելի չեն, զգուշացնում է ճանապարհորդ Քուփեր Վուդսը: “Այդ բաժակները այնքան մաքուր չեն, որքան դուք եք կարծում: Լավագույն դեպքում սպասուհին դրանք լվանում է ջրի մեջ և սրբիչով սրբում”, — նշել է նա և խորհուրդ տվել օգտագործելուց առաջ մանրակրկտորեն մաքրել բաժակներն օճառով ու ջրով:
Ձեր ճամպրուկների համար ամենաավտանգ վայրը
“Փայտոջիլների պատճառով ավելի լավ է չբացել ճամպրուկն այնտեղ, որտեղ դա ձեզ կթվա ամենահարմարը: Մի օգտագործեք ճամպրուկների փայտե հենարանները”, — զգուշացնում է Ֆորեսթ Ջոունսը՝ առաջարկելով դրա համար ավելի չնախատեսված վայր:
“Ստուգեք լոգասենյակի հատակը և եթե այն բավականին մաքուր տեսք ունի, ապա ճամպրուկը բացեք այնտեղ: Դա ինքնըստինքյան անվտանգ է: Փայտոջիլները սիրում են փայտը”, — խորհուրդ է տալիս Ջոունսը:
Հիշեք երկու բան՝
-փայտոջիլները պաշտում են փայտը,
-փայտոջիլները տարածվում են ոչ թե կեղտոտ մարդկանց շնորհիվ, այլ փայտի վրա տեղակայված ճամպրուկների:
Պայուսակների և ճամպրուկների համար մետաղե դարակները և հենարանները նախընտրելի են, քանզի փայտոջիլների համար մետաղե հարթություններում կենդանի մնալու շանսերը ցածր են:
Մի մոռացեք ճամպրուկը միշտ փակ պահել:
Սենյակի ամենակեղտոտ առարկան
Դա այն է, ինչն օգտագործում են գրեթե բոլոր բնակիչները: Իսկ դա նշանակում է, որ այդ առարկան հյուրանոցային համարում բակտերիայի ամենամեծ կրողն է: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա չեն լվանում, քանզի համարի մաքրության համար կարող է տրամադրվել 20-30 րոպե ժամանակ:
“Յուրաքանչյուր հյուրանոցային համարում ամենակեղտոտ իրը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն է: Դա բռնել են իրենց ձեռքում անթիվ քանակությամբ մարդիկ, իսկ սպասուհիները դրանք չեն մաքրում”, — նշում է Quora կայքի օգտատեր, ճանապարհորդության սիրահար, Հյուսթոնի բնակիչ Ուիլիամ Փեյնը:
Ինչպես նշել է Quora կայքի ևս մեկ օգտատեր Ջոն Լիչը, 2012թ.-ին Հյուսթոնի համալսարանի օգտատերերը հայտնաբերել են, որ հեռակառավարման վահանակները սովորաբար համարվում են մանրէների այնպիսի ապաստարան, ինչպիսին է սանհանգույցը: Նույնը կարելի է ասել նաև ևս մեկ իրի մասին, որն օգտագործում են բնակիչները` առանց անգամ կասկածելու: Այդ իրը մահճակալի կողքին գտնվող սեղանի լամպի անջատիչն է:
Անգամ նախագահական լյուքս համարներում մանրէներ պարունակող երրորդ իրը հեռախոսն է:
Այս իրերն օգտագործելուց առաջ ցանկալի է մաքրել դրանք հակաբակտերիալ անձեռոցիկներով:
Խուսափեք ծածկոցներից և գորգերից
Անկողնու ծածկոցն անմիջապես դեն նետեք, իսկ տաք ծածկոցներն օգտագործեք այնպես, որ դրանք ձեր մաշկին չդիպչեն:
Այն ամենն, ինչը դիպչում է մեծ քանակությամբ մարդկանց մաշկին, պետք է ուղևորվի լվացքատուն յուրաքանչյուր հյուրի հեռանալուց հետո: Սակայն շատ էժանագին հյուրանոցներ այս կանոնը մերժում են: Այնուամենայնիվ աստղը և բարձր գինը չեն երաշխավորում լիարժեք մաքրություն:
Պարկեշտ հյուրանոցները և բուտիկ-հյուրանոցներն այժմ անկողինը հարդարում են առանց ծածկոցների կամ էլ սպիտակ ծածկոցներով, որոնք սպիտակեղենի հետ լվացվում են:
Ինչ վերաբերում է տաք ծածկոցներին և գորգերին, ապա շատ հյուրանոցներում դրանք լվանում են միայն այն ժամանակ, երբ երևում են բծեր, այնպես որ դրանք ձեր մաշկին մի մոտեցրեք:
Մի օգտագործեք փոքր սրբիչներ էժանագին հյուրանոցներում
Ընդհանրապես այսպես կոչված ձեռքի սրբիչներից խոսելիս պետք է հիշել, որ ոչ մի պարագայում դրանց չպետք է դիպչել հյուրանոցներում, բացի այն դեպքերից, երբ դրանք լվանում և հականեխում են ամենաազնիվ կերպով (այս մասին կարելի է իմանալ միայն աշխատակազմում ծանոթ ունենալու դեպքում):
Գիտե՞ք, թե որքան հաճախ են դրանք օգտագործում տղամարդիկ կամ սիրահարները: Գուշակեք, թե որտեղ են միշտ գտնում այս սրբիչները՝ հատակին, անկողնու կողքին և այլն:
Փորձեք ինչ-որ չափով թուլանալ
Դուք արդեն հասկացաք, որ յուրաքանչյուր հյուրանոց մաքրության կենտրոն չէ: Միակ բանը, ինչում կարելի է վստահ լինել, դա անկողնային սպիտակեղենն է, մնացած իրերի մաքրությունը հարաբերական հասկացություն է:
Կարևոր է հիշել, որ աստղերի մեծ քանակությունը լավ որակի չափանիշ չէ: Միջազգային ստանդարտների համաձայն, անկախ աստղերից յուրաքանչյուր հյուրանոցում ձեզ պետք է լավ սպասարկեն: Նրանք տարբերվում են միմյանցից ոչ թե սպասարկման որակով կամ մաքրությամբ, այլ հարմարավետությամբ: Բացի դրանից, այժմ ավելի կարևոր է մյուս ճանապարհորդողների կարծիքները, ովքեր 4 աստղանի հյուրանոցին կարող են գնահատել 1 միավոր:
Բնականաբար դիտանցքից ձեզ հետապնդող մարդկանց, փայտոջիլների, մանրէներով պատված հեռակառավարման վահանակի մասին մտքերը կարող են փչացնել ճանապարհորդական տրամադրությունը: Բարեբախտաբար վերջին շրջանում հյուրանոցի հաճախորդների մոտ աճող զգոնությունը ստիպում է շատ հյուրանոցների մանրակրկտորեն հետևել հիգիենայի ստանդարտներին:
Օրինակ, հյուրանոցային որոշ ցանցեր, համարները մաքրելիս, արդեն օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են մանրէներին, և փոխում են հեռակառավարման վահանակները անջրանցիկով, որպեսզի դրանք հնարավոր լինի լվալ:
Չե՞ք ցանկանում հիմնվել հյուրանոցը սպասարկող աշխատակիցների ազնվության վրա: Ձեր հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ: Եթե դա բավարար չէ, ապա գնեք հիգիենիկ մոնիտոր: Դա շարժական սարք է, որը կարող է ստուգել հեռախոսների, ծածկոցների և այլ նման առարկաների վրա բակտերիաների առկայությունը:
Երեկ Կանադայում նշվում էր Կանադայի օրը, որի ընթացքում 44-ամյա խարիզմատիկ վարչապետը՝ Ջասթին Թրուդոյը կրկին ներկայացել է վառ գուլպաներով:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի վառ գուլպաները նրա այցեքարտն են: Գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին վարչապետը ներկայանում է գունեղ գուլպաներով: Դրանք սկզբում շոկի էին երնթարկում հասարակությանը , իսկ հետո սկսվեց համընդհանուր հետաքրքրություն վարչապետի հանդեպ:
Wnews.am-ը որոշել է վերհիշել Ջասթին Թրուդոյի ամենատպավորիչ ելույթները, ներողություն՝ գուլպաները:
Թրուդոյը վարչապետ է ընտրվել 2015թ հոկտեմբերի 19-ին և նախարարների հետ առաջին հանդիպմանը ներկայացել էր միևնույն գուլպաներով:
ներկայացել է վառ գուլպաներով:
Թրուդոյի գուլպաները մենք նմանեցրեցինք Կանադայի դրոշին՝ փոքրիկ տարբերությամբ: Նա իսկապես հայրենասեր մարդ է:)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի վառ գուլպաները նրա այցեքարտն են: Գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին վարչապետը ներկայանում է գունեղ գուլպաներով: Դրանք սկզբում շոկի էին երնթարկում հասարակությանը , իսկ հետո սկսվեց համընդհանուր հետաքրքրություն վարչապետի հանդեպ:
Wnews.am-ը որոշել է վերհիշել Ջասթին Թրուդոյի ամենատպավորիչ ելույթները, ներողություն՝ գուլպաները:
Թրուդոյը վարչապետ է ընտրվել 2015թ հոկտեմբերի 19-ին և նախարարների հետ առաջին հանդիպմանը ներկայացել էր միևնույն գուլպաներով:
Կարմիր գույնի սպիտակ տերևներով գուլպաները վարչապետի ֆավորիտն են և նա դրանք հաճախ է կրում:
Ահա և նրա հետաքրքրիր այլ գուլպաները:
Ապրիլի մեկին Վաշինգտոնում ելույթի համար Կանադայի վարչապետն ընտրել էր բազմագույն գանգերով գուլպաներ:
Գանգերով գուլպաները երկրորդ տեղն են զբաղեցնում Թրուդոյի ֆավորիտ գուլպաների ցանկում:
Ոչ մի տարբերություն, թե ուր է գնում Կանադայի վարչապետը՝ Օբամայի հետ հանդիպման, Կանադայի խորհրդարան, հեռուստատեսություն թե որևէ կարևոր այլ միջոցառման՝ բազմագույն գուլպաները մշտապես ուշադրութայն կենտրոնում են:
Դժվար ժամանակներ են սպասվում Հայաստանին առաջիկա տարիներին,եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը փորձում է նոր դաշնակցական հարբերություններ ձևավորել տարածաշրջանում այնպիսի երկրների հետ, որոնք միշտ փորձել են իրենց ազդեցությամբ և քաղաքական կշռով ընդդիմանալ Հայաստանի շահերին տարածաշրջանում:
Դժվար է ասել, թե ինչպես հաջողվեց Հայաստանի իշխանություններին երկիրը վերջին տասը տարվա ընթացքում բերել և կանգնեցնել փակուղու առաջ թե արտաքին , թե ներքին քաղաքականության մեջ, սակայն փաստը մնում է փաստ:
Հուլիսի 1-ին Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի արտագործնախարար Չավուշողուն և Ռուսաստանի արտագործնախար Լավրովը հանդիպել են, այսպիսով , սկիզբ տալով երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչը փորձ է արվում կարգավորել շատ արագ: Արդեն հայտարարվել է, որ Անաթալիա- Մոսկվա չարտերային չվերթները զբոսաշրջիկների համար կվերսկվեն հուլիսի 7-ից:
Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն Լավրովի հետ հանդիպումից հետո հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Ղազախստանի նախագահ Նազարբաևին ակտիվ և շարունական միջնորդության համար: Թեև ժխտել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի միջոնորդությունը, սակայն գաղտնիք չէ, որ հունիսի 7-ին Մոսկվայում կայացած Պուտին-Նաթանյահու հանդիպումւից հետո ,երբ Պուտինը քաջալերեց Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, սպասելի էր, որ Իսրայելն էլ իր հերթին կաջակցի Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:
Պատահական չէ, որ Իսրայել-Թուրքիա և Ռուսաստան –Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման ժամկետները համընկան: Այնպես, որ Չավուշողուն շնորհակալություն է հայտնել նաև Իսրայելի վարչապետին, հատուկ ընդգծելով, որ նա ՛՛միջնորդություն՛՛ չի իրականացրել:
Եթե 20 տարի առաջ որևէ մեկն ասեր, որ Հայաստանը հայտնվելու է այսպիսի ողբալի վիճակում և արտաքին, և ներքին քաղաքականության առումով, դժվար թե որևէ մեկը հավատար:
Դիւանագիտական տարբեր աղբիւրներից մեր ստացած տեղեկութիւնների համաձայն՝ Ռուսաստանը փորձում է ղարաբաղեան կարգաւորման միջանկեալ լուծում գտնել եւ յորդորել կողմերին, որպէսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:
Մասնաւորապէս, Վլադիմիր Պուտինն ու Սերգէյ Լաւրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարութեանը ծանօթացրել են ռուսական այդ պլանին, որը, ամբողջութեամբ նորութիւն չէ, նոր մօտեցում չէ, բայց որոշակի տարբերութիւններ ունի նախկինում ներկայացուած առաջարկներից: Այդ առաջարկութիւնը աւելի մօտ է 1997ի փուլային տարբերակին:
Ղարաբաղեան կարգաւորման Պուտինի պլանը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.
Առաջին. հայկական ուժերը հետ են քաշւում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, æեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,
Երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկեալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան կազմ, բայց նաեւ չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտայայտութեան ճանապարհով:
Մեր տեղեկութիւններով՝ Մադրիդեան փաստաթղթում եւ նրանից ածանցեալ Կազանեան առաջարկներում ամրագրուած Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի իրացումը դուրս չի մնացել փաթեթից, սակայն հանրաքուէի, պլեբեսցիտի (ժողովրդային որոշումի-Խմբ.) կամ կամարտայայտութիւն անցկացումը թողնւում է անորոշ ապագայի:
Ադրբեջանը համաձայն է տարածքների վերադարձ-կարգավիճակի յստակեցում բանաձեւին, սակայն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է, թէկուզ ձեւական, մնայ Ադրբեջանի, աւելի ճիշդ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, քանի որ չի կարող փոխել Ադրբեջանի սահմանադրութիւնը: Եթէ Ադրբեջանը համաձայնութիւն տա Կազանի առաջարկներին, ապա նախ պէտք է փոխի երկրի սահմանադրութիւնը, քանի որ, բոլորի համար ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի անցկացումը նշանակում է Արցախի անկախութիւն: Ադրբեջանի այսօրուայ սահմանադրութեան համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարւում:
Այսպիսով, Բաքուի համար անընդունելի է Մադրիդեան փաստաթղթի կամ դրանից ածանցեալ Կազանի առաջարկի այն ձեւակերպումը, ըստ որի հանրաքուէի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու եւ կարող է թոյլ տալ իւրաքանչիւր կարգավիճակի հնարաւորութիւն:
Հայաստանը չի համաձայնւում Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այդ պատճառով՝ ռուսական կողմը նոր մօտեցում է որդեգրել՝ հինգ շրջանի դիմաց միջանկեալ աւելի ամուր կարգավիճակ, քան ամրագրուած է Մադրիդեան փաստաթղթում:
Բացի այդ, Պուտինի առաջարկներում անորոշ ժամանակով մոռացութեան են տրւում Քարվաճառի եւ Լաչինի շրջանների վերադարձի մասին ձեւակերպումները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.