29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական փորձը՝ քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքումը, դեռ Նիկոլա Սարկոզիի ժամանակվանից տրված խոստումների հավաստումն է: Այս անգամ, իհարկե, կարելի է որոշակի առումով լավատես լինել՝ չնայած նրան, որ օրենքն առայժմ վերջնականապես չի ընդունվել և Ֆրանսիայի նախագահի կողմից չի վավերացվել: Ֆրանսուա Օլանդը, սպասվող նախագահական ընտրություններից առաջ, իր այս քայլով սիրաշահում է ֆրանսահայ համայնքին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
Բանախոսը գտնում է,որ գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, մեծամասամբ պայմանավորված էր Գերմանիա-Թուրքիա հարաբերություններով,որի միջոցով զսպեց Թուրքիային՝ նրան դնելով իրեն առավել շահեկան ուղեծրի վրա:
«Միշտ պետք է հիշել, որ տարբեր խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերն իրավական տեսանկյունից Թուրքիային չեն ստիպելու ճանաչել պատմական իրողությունը և վերացնել դրա հետևանքները: Ինչ վերաբերում է հայկական կողմի պահանջներին, ապա մեկ միասնական փաթեթ շատ դժվար է ներկայացնել, քանի որ պահանջները բազմաթիվ են»,-հայտնեց Վլադիմիր Վարդանյանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Իրավիճակի փոփոխություն ռուս-վրացական սահմանային ճանապարհին, որը Հայաստանի համար առավել քան կարեւորություն ունի: Այսօր ժամը 17:00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի, բայց միայն թեթեւ մարդատար մեքենաների համար, այն էլ այն մեքենաների, որոնք բոլոր 4 անիվներն էլ տանող են: Այդ մասին հաղորդել է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որն էլ տեղեկացվել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
Ի դեպ, այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաեւ Լարսի ճանապարհով այլ տիպի, նաեւ ծանրաքարշ մեքենաների երթեւեկության հնարավորության մասին:
Վրաստանի տարածքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը, գրեթե 600 մետր երկարությամբ, սելավի, Թերեկ գետի վարարման, ջրհեղեղի ու սողանքի հետեւանքով պարզապես փլուզվել-վերացել էր: Վերին Լարսի անցակետն ըստ Վրաստանի Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի նախնական տվյալների, փակ կլինի մինչեւ հուլիսի 10-ը:
Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներից: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետեւանքով առկա է ջրածածկման վտանգ:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մահը… ինձ վաղուց արդեն չի զարմացնում։ Չի զայրացնում։ Երևի արդեն չի էլ վախեցնում։ Հավասարումն է լուծում կյանքի։ Միակ կետն է, որն անխախտ է։ Աղոթք, սփոփանք, մխիթարություն- Հավատավորի ուժն է՝ անգամ կորստի ճանապարհին։
Հայերը … Ունիկալ ազգ են, կարող են լինել անտարբեր, ատել կամ չսիրել միմյանց կենդանության օրոք։ Բայց Նշխարքի պես բաժանում են իրար միջև անգամ Մահը … ցավում մեկը մյուսի համար, անգամ եթե անծանոթ են, ազնվորեն սգում ու հարգում գնացողին, թե մնացողին։ Աշխարհում բոլորին մահն ԱՆՋԱՏՈՒՄ Է։ Հային՝ միավորում։
Ես ուզում եմ, որ մենք միավորվենք վերջապես Կյանքի համար։
Սիրենք, որ սիրվենք, հարգենք, որ հարգվենք … Ամեն բան փոխադարձ է։
ՀՈԳԻՆ անմահ է։ Թե անհավատորեն քարշ ենք տալիս այս կարճ ու մարմնեղ գոյությունն առանց Հավատի, որ հոգին անմահ է, ուրեմն անիմաստ ենք ու անկյանք, թեև դեռ «ապրում» ենք։ Մահն ամենասթափեցնողն է դեղամիջոցներից, որն ամեն անգամ հիշեցնում է, որ մենք անցավոր ենք…»։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, սակայն այդ նպատակով «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չի գնում:
Ավելի վաղ թուրքական TRT հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է՝ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան:
«Ես նկատի չեմ ունեցել դա (թույլատրել Ռուսաստանին օգտագործել ավիաբազան): Մենք պատրաստ ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ցանկացած համագործակցության, որպես օրինակ եմ բերել «Ինջիրլիքը»:
Մենք կհամագործակցենք Ռուսաստանի հետ, սակայն «Ինջիրլիքի» մատչումը տրամադրելն անհնար է»,- բացատրել է Չավուշօղլուն լրագրողներին Թուրքիայի կառավարության նիստից հետո:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղեկությունը, հայտնել էր, թե պաշտոնական բանակցություններ Թուրքիայի հետ Ռուսաստանին «Ինջիրլիք» բազային մատչում տրամադրելու շուրջ դեռ չեն ընթանում, և որ Մոսկվան կուսումնասիրի ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունը քաղաքական և ռազմական պլանում:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես, ասված է.
«Հարգելի Հայրենակիցներ,
Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները:
Հայաստանի ղեկավարությունն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շարունակում է մեր հայրենիքը ոչնչացնելու իր քաղաքականությունը: Նրանք անտեսեցին հայկական եւ միջազգային ճարտարապետական եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ կոչերը՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանը, որպես ազգային ճարտարապետության արժեք եւ պետության համար ստրատեգիկ նշանակություն ունեցող համալիր:
Արգենտինացի ձեռներեցը, ում ի պահ էր տրվել մեր ազգի խորհրդանիշներից մեկը, սկսել է «Զվարթնոց» օդանավակայանի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքները։
Իր երկրում նման գործելաոճը պատժվում է օրենքով: Արգենտինայի իշխանություններին՝ իրենց քաղաքացուն կարգի հրավիրելու պահանջով, հուլիսի 8-ին տեղի կունենա հավաք-երթ՝ Ազատության հրապարակից դեպի Արգենտինայի դեսպանատուն:
Պաշտպանեն՛ք «Զվարթնոցը» միասին»:
Երկար ժամանակ է մամուլի ամենատարբեր միջոցները հղում տալով իրենց աղբյուրներին տեղեկացնում են, որ իշխանությունները Արցախի հարցում պատրաստվում են հողային զիջումների: Այս տեղեկությունների տարածումից հետո իշխանական մեդիադաշտը և նրանց սպասարկող հասարակական գործիչներ սկսում են վայնասուն բարձրացնել և հայտարարել, որ որոշ լրատվամիջոցները Ադրբեջանի «շահերն են սպասարկում»:
Հասկանալի է, թե ինչու են այդպես հայտարարություններով հանդես գալիս: Իշխանությունները այս կերպ փորձում են սևացնել իրենց գործողությունները քննադատողներին և հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ փոխանցողներին:
Եվ ահա մինչ իշխանական քարոզիչները փորձում են հերքել անհերքելին ԼՂՀ իշխանությունները նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի բերանով հայտարարում են, որ պատրաստ են փոխզիջումների, որոնք իրականության մեջ զիջումներ են.«փոխզիջման պատրաստ ենք, բայց պետք է լինեն փոխզիջումներ երկու կողմից, երկրորդը՝ փոխզիջումները պետք է լինեն համարժեք, այլ ձևով անհնար է լինելու, որովհետև ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք անկանխատեսելի ահաբեկչական տոտալիտար պետություն»,-ասել է Բաբայանը:
Փոխզիջում ասելով իշխանությունները և միջնորդները հասկանում են, որ Արդբեջանը հնարավորություն կտա Արցախին ունենալ որևէ կարգավիճակ, իսկ հայկական կողը պետք է վերադարձնի Արցախին հարակից 5 շրջաններ:
Եթե հաշվի առնենք այն հանգամնքը, որը Արցախը ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ կերպ կապված չէր Ադրբեջանից և կարող էր անկախանալ այնպես ինչպես Ադրբեջանը, ապա ստացվում է, որ Արցախի կարգավիճակը ոչ թե զիջում է, այլ իրականության ընդունում, իսկ 5 շրջանների վերադարձը դա արդեն միակողմանի զիջում է:
Այնպես որ լավ է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները հաստակեցնեն, թե տարածքներ վերադարձնելու դիամց ինչ են ստանալու, որը իրենք համարժեք են համարելու: Տարածքներ հանձնելուն կարող է լինել միայն տարածքը: Եվ եթե Ադրբեջանը այդ 5 շրջանների փոխարեն այլ շրջաններ չի տալու Հայաստանին, ապա անիմաստ է խոսել զիջումների համարժեքության մասին:
Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի և թուրքական «Դողուշ» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ Թուրքիայում կհիմնվի առաջին լուսանկարչական թանգարանը, որում ներկայացվելու են Գյուլերի ստեղծագործությունները: Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը տեղեկացնում է, որ թանգարանը միջազգային բնույթ է ունենալու:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գյուլերը, «Դողուշ» ընկերության նախագահ Ֆերիթ Շահենքը, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանը:
Շահենքը հայտնել է, որ թանգարանն իր հովանու ներքո է առնելու Գյուլերի բոլոր ստեղծագործությունները: Որպես թանգարանի շենք օգտագործվելու է Բեյօղլու թաղամասում գտնվող այն շինությունը, որտեղ ծնվել, մեծացել և որոշ ժամանակ որպես աշխատավայր է կիրառել լուսանկարիչը:
Թանգարանում ներկայացվելու են Արա Գյուլերի գրքերը, նոթերը, անձնական իրերը, մրցանակները, պաստառները, ժողովածուները և այլն:
Հունիսի 20-ին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ բացի առերես հարցաքննությունից, որեւէ այլ գործողություն չի կատարվել:
«2 հոգու վրա ազդեցություն ունենալով՝ կարողացել են կոտրել եւ իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզել»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Ըստ պաշտպանի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի տրամադրությունը լավ է: Ի դեպ, պաշտպանական կողմը բողոքարկել է Սեֆիլյանին կալանավորելու որոշումը, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Առիթը եղել էր այն, որ մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն:
Դեպքի հետ կապված հարցաքննության է կանչվել նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը: Նրա խոսքերով՝ ամեն կերպ փորձում էին կապ գտնել մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ իր միջեւ:
«Ինձ նաեւ տեղեկացրին, որ ես որպես կասկածյալ կարող եմ ցուցմունք չտալ, քանի որ մեր տանն արդեն խուզարկություն է կատարվել: Ասեցի՝ բերեք հիմքը, որ ես որեւէ կապ ունեմ»,- ասաց Գագիկ Եղիազարյանը:
Դրանից հետո ակտիվիստին ասել են, որ ազատ է եւ կարող է գնալ:
«Ցավոք, բազմաթիվ նշաններ կան, որ մեր իշխանությունը ցանկանում է տարածքներ զիջել, սակայն, կկարողանան դա իրագործել, թե ոչ՝ խիստ կասկածում եմ, որովհետև հասարակության մեծ մասի համար դա ընդունելի չէ: Իմ բոլոր հանդիպումներն Արցախում դրա հակառակն են ցույց տվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը սկզբունքորեն պետք է դեմ լինի տարածքների զիջմանը.
«Ավելին, ըստ միջազգային իրավունքի, երբ նայում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, Ազգերի լիգայի կողմից 1920 թվականի փետրվարի 24-ին գծած և առաջարկած սահմանով Ադրբեջանը ՀՀ-ի 12.000քմ-ն օկուպացված է պահում: Հետևաբար, եթե փոխզիջում է, մենք կարող ենք համաձայնել,այն ինչ վերահսկում ենք, շարունակենք, իսկ ինչը ոչ՝ թող մնա: Մնացածը միակողմանի զիջում է ու ոչ թե հեռանում, այլ մոտենում ենք պատերազմին»,-նկատեց Արա Պապյանը:
Անդրադառանալով ՀՕՊ համաձայնագրին՝ դիվանագետը նշեց, որ այն թուլացնում է հայկական դիրքերը.
«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը չօգտագործեց օդանավեր ու ուղղաթիռներ, որովհետև մենք հակաօդային ուժեղ պաշտպանություն ունեինք: Իսկ հիմա Արցախն այլևս հակաօդային պաշտպանություն չունի և հաջորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից սպասեք մեր դեմ մեծաքանակ ավիացիայի օգտագործմանը, որի արդյունքում զոհերի թիվը շատ կլինի: Բանակում լինում է մեկ ղեկավարություն: Հետևաբար, եթե ռուսներին պետք է, դա կօգտագործեն, եթե ոչ, ուրեմն չեն օգտագործի: Շատ պարզ կասեն, որ ԼՂՀ-ն ՀՀ տարածք չի հանդիսանում»,-ընդգծեց Արա Պապյանը՝ հավելելով.
«Օրինակ Տավուշի մարզը ՀՀ տարածքն է ու մշտապես գնդակոծվում է, Ռուսաստանը մեզ պաշտպանո՞ւմ է, իհարկե՝ ոչ: Հիմա դուք ինչո՞ւ եք ենթադրում, որ Արցախի դեպքում կօգնի: Ո՞նց են կրծքին ադրբեջանական շքանշան ունեցող ռուս գեներալին պարտադրելու, որ մեզ օգնի: ՀՀԿ-ն հիմա մեկ խնդիր է լուծում.սեփական իշխանությունը պահել և դրա համար պատրաստ է ամեն ինչի՝ ներառյալ Արցախը զիջելը: Հաջորդ պատերազմում ոչ թե 100, այլ 1000-ավոր զոհեր ենք ունենալու: Ավիացիան կգործի ու առաջ կգան, սրանք էլ 5 շրջան պահել չկարողանալու համար կարդարանան, թե պատերազմ էր, ի՞նչ էիք ուզում: Գայիք, պահեիք: Իբր թե դա մեր պարտականությունն է: Ճիշտն ասած, ես զարմացած եմ նաև արցախցիների հանգստության վրա: Եթե մենք տալիս ենք 5 շրջանները, նշանակում է՝ տալիս ենք ամբողջ Արցախը, բայց ոչ միայն դա, այլև Սյունիքն ենք տալիս: Տեղի բնակիչներն ասում են, որ եթե ադրբեջանցիները վերադառնան, մենք այստեղ չենք մնա, որովհետև 2 տարի ապրել ենք ադրբեջանական գնդակոծության տակ: Այսօր վտանգի տակ է նաև Երևանի անվտանգությունը.Ադրբեջանը սպառնում է: Հասկանալի չէ՞, որ հաջորդ պատերազմի ժամանակ Երասխի ուղղությամբ քայլեր կձեռնարկեն: Հարցերը լուծելու փոխարեն նստել, հեքիաթներ են պատմում: Տարին լրացավ, 200 մլն դոլարի վարկը չտվեցին: Ոչ փողը կա, ոչ՝ զենքը: Հայաստանը Ռուսաստանի առջև պետք է խնդիր դնի որպես իր դաշնակցի և ասի, որ իր անվտանգությունը վտանգված է, ուստի 2 միլիարդ դոլար զենքի ցուցակ դնի՝ պահանջելով, որ որպես դաշնակից անվճար տրամադրի, եթե չի տա՝ կգնա ուրիշ դաշնակից փնտրելու»:
Facebook-յան օգտատեր Ծովինար Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ երեկ Վարդավառին ինչ-որ տղա «ջրելու» պատրվակով սեռական բնույթի ոտնձգություն է թույլ տվել իր նկատմամբ:
«Էն որ արդեն ահավոր կեղտոտ Կարապի լճի կողքով անցնում ես, 50 սեռաքաղց գյադուկներով գալիս կոշիկդ պոկելով քեզ քաշում գցում են ջուրը, էն գյադուն էլ, որ քեզ ջրի տակ ուզում էր բռնաբարեր, մի լավ ծեծում ես, իսկ էդքանից հետո, որ բոբիկ ես քայլում, սաղ նենց են վրեդ նայում, ոնց որ քաղաքի աբորիգենը դու ըլնես»,- գրել է Ծովինարը:
Tert.am-ը այս գրության առնչությամբ զանգահարեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` պարզելու, թե արդյոք Վարդավառին բռնաբարության փորձի մասին հաղորդում են ստացել: Ոստիկանությունից տվեցին բացասական պատասխան:
Նշենք, որ նման բողոքները քիչ չեն. մի օգտատեր երեկ գրել էր, որ իրեն ոտից գլուխ ջրել են` չնայած զգուշացրել է, որ թոքաբորբ ունի ու իրեն սառը ջուրը հակացուցված է: Իսկ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ Վարդավառի օրը «խաղի կանոնները» հստակեցնելու անհրաժեշտություն կա:
«Կարծում եմ՝ առկա է Վարդավառի իրավունքը և մարդու մյուս հիմնարար իրավունքները (ազատ տեղաշարժի իրավունք, սեփականության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք, և այլն) ողջամտորեն հավասարակշռելու և դրա հիման վրա «խաղի կանոնները» հստակեցնելու անհրաժեշտություն»,- գրել էր նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.