29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հանրապետության տարածքում հուլիսի 7-ին շրջանների մեծ մասում` գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 7-ին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Կոտայքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +21+25,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +23+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +28+31,
Արարատում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+33,
Արմավիրում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +29+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+24,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +25+28։
Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին վիճաբանության ժամանակ 16-ամյա Հայկ Ասիրյանին դանակի հարվածներով սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սահակյանը հուլիսի 4-ին կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից :
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռոբերտ Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի Հույսի ավան թաղամասում Ռոբերտ Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, եւ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների եւ Ռոբերտ Սահակյանի միջեւ։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաեւ կրտսեր Ասիրյանը եւ փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաեւ Ռոբերտ Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ Սպանություն:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սկսվել է զորակոչը, հետևաբար նաև՝ զորացրումը: Այս անգամ զորացրվելու են մեր տղաները, ովքերի մասնակցեցին պատերազմական գործողություններին, տղաները, ովքեր պահեցին դիրքերը, դաս տվեցին թշնամում: 20-ամյա պատանիներ, ովքեր իրականում ծանոթ են վառոդի հոտին:
Միշտ ենք ունեցել զորացրվող նման տղերք, բայց այս անգամ դրանք հազարներ են: Վստահ եմ, որ իրենց համար կյանքն այսուհետ այլ է լինելու, բայց հուսով եմ, որ իրենց դերակատարումը մեր կյանքում նույնպես այլ է լինելու: Այդ տղաներին մենք պետք է ընկալենք ոչ միայն «թղթով» մասնակից, այլ նաև կարգավիճակով՝ մասնակից ռազմական գործողությունների:
Նրանք պաշտպաններ են, որոնց մենք հիմա պետք է պաշտպանենք: Պաշտպանենք անարդարությունից, արտագաղթից, գործազրկությունից, կոռուպցիայից և այլ հանրային արատներից : Տղերք, բայց դա պետք է անենք միասին, մեր տունը պետք է կառուցենք միասին, գիտեմ դժվար է լինելու, բայց ուրիշը չիգալու անի: Այնպես որ՝ բարով եկաք: Դուխով»:
Известия-իփոխանցմամբ, օրեր առաջ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները ԼՂ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ են վարել. «Ռուսական ծրագրով ենթադրվում է Հայաստանի և Արցախի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմից: Ավելին, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա»,- գրել էր պարբերականը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, եթե բանակցությունները եղել են ոչ պաշտոնական, ապա ենթադրել է տալիս, որ այդ ամենը մանիպուլյացիա է. «Դա Ռուսաստանի մանիպուլյացիաներից մեկն է: Ռուսաստանն ու Թուրքիան դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու` իրենց հարաբերությունները որոշակի կոնսենսուսի բերելու համար, այդ տեղեկատվությունն սկիզբն է միայն…: Ապաշրջափակումն ինչպե՞ս են իրականացնելու. այդքան ազդեցություն ունե՞ն: Ես առայժմ վերապահ կմնամ այս ամենին հավատալուց»,- ասաց քաղաքագետն` ուշադրություն հրավիրելով մեկ ուրիշ հանգամանքի վրա. «Հայկական կողմը հստակ մի բան պետք է հասկանա, որ Ռուսաստանի հրահրմամբ սկսվել է ապրիլյան քառօրյա պատերազմը և մի բլեֆի լայն շրջան: Եթե ուշադիր հետևեք իրադարձությունների զարգացմանը, դա ակնհայտ է: Թող նախ իրենք իրենց հարաբերությունները կարգավորեն, նոր մեր հարցերին անցնեն: Պարզապես, մենք պետք է շանտաժի չենթարկվենք, քանի որ մեր դարավոր բարեկամը, սովորել է շանտաժ անել մեր հանդեպ»,- նկատեց նա` կրկնելով, որ պարբերականում նշված «ռուսական ծրագիրն» անհասկանալի է, որին ինքն անլուրջ է վերաբերվում: «Մեր ժողովուրդն ԱԳՆ-ից հստակ պետք է պահանջի` պաշտոնական հայտարարություններ անել: Եթե ոչ` թո´ղ փակեն այդ նախարարությունը»:
Ըստ Շիրինյանի, 250 տարվա պատմության մեջ, ինչ Հայաստանն ու Ռուսաստանը փոխհարաբերվում են, վերջինն առաջին անգամ է տեսնում մի Հայաստան և հայ ժողովուրդ, որն իր ազգային շահը գիտակցում է և իրեն բարեկամ չի հաշվում` ձգտելով պետական փոխհարաբերության` ռազմավարական հենքի վրա: «Հայաստանի ժողովուրդն ուզում է Ռուսաստանի հետ ռազմավարական փոխհարաբերություն` պետական հարաբերության մակարդակով և թքել է ռուսական կողմնորշման վրա: Ռուսները մանթրաժ են և հազարումի մանիպուլյացիայի են դիմում:
Ռուսական պարբերականի տեքստում նշվում է նաև, որ «ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա»: Մեր զրուցակցի կարծիքով, դրական ազդեցությունը բացառվում է և պետք է հուսալ` բացասական չլինի: «Նրանց համագործակցությունն ի՞նչ դրական բան կարող է մեզ տալ: Եթե մենք, որպես պետականություն, անկախությունը դարձնում ենք բովանդակային լցվող մի բան, ուզեն-չուզեն` ընդունելու են այն, ինչ որ կա և Ռոսաստանը մեզ հետ համագործակցելու է: Մի բան հաստատ է, ամեն մի հայ, նույնիսիկ հոգեկան հիվանդ ռուսամոլը, պիտի հասկանա` առանց Հայաստանի աջակցության Ռուսաստանը 1 սմ տեղ չունի Անդրկովկասում, «կթռնի», կգնա: Կարևորը` պետական շահն ամուր պահելն է, և կտեսնեք, թեկուզև չուզենալով, ինչպես են մեզ հետ փոխհարաբերվում որպես արժանապատիվ գործընկերոջ և ոչ թե վասալի: Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռազմավարական շահ չունի, և ոչ մի թուրք էլ մտադիր չէ Ռուսաստանի «տակը» պառկելու, իսկ խաղալը խաղալու են, ինչպես որ հիմա են խաղում»,- եզրափակեց նա:
Կալանավայրերում վերափոխումների շրջան է։ Չասենք՝ բարեփոխման, քանի որ բարին եւ չարը խառնված են։ Օրինակ, բարի՞ լուր է, թե՞ չար այն, որ 1987 թվականից քրեակատարողական համակարգում աշխատող Սմբատ Բուլղադարյանին հանել են «Նուբարաշեն» ՔՀԿ պետի տեղակալի պաշտոնից եւ տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ։ Ինչպես վստահեցնում են վարչությունից՝ «ռոտացիոն կարգով»։ Սմբատ Բուլղադարյանը 1987 թվականից գաղութների համակարգում է աշխատում, նա սովետական բերդի հին կարծրացած դեմքերից է, եւ նրան վաղուց պետք է հրաժեշտ տված լինեին, գոնե հանուն համակարգում անցկացված դատաիրավական բարեփոխումների եւ կալանավայրերի քաղաքակիրթ դիմագիծն ընդգծելու։ Բայց Բուլղադարյանը Հայկ Արտյոմիչի մոտիկներից է, իսկ վերջինս նախագահի հետ է լավ հարաբերություններում, եւ լավագույնը, ինչ կարողանում են անել ՔԿՎ պետերը, Բուլղադարյանին «փոխանցիկ կարմիր դրոշի» պես մի տեղից հանել, մյուս տեղը մտցնելն է։ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության գծով տեղակալի պաշտոնից նրան տարիներ առաջ ուղարկեցին «Էրեբունի» ՔԿՀ՝ անվտանգության հասարակ աշխատողի կարգավիճակով։
Բայց Բուլղադարյանն ամեն ինչ արեց «ամենապրեստիժնի» տեղը վերադառնալու համար։ Այս տեսանկյունից նրա հեռացումը, երեւի, դրական քայլ է, «Նուբարաշենում» մթնոլորտ փոխող, բայց թե ամենանոր կալանավայրի՝ «Հրազդանի» մթնոլորտի հետ ինչ կկատարվի, Աստված գիտի։ Այս պահին, սակայն, ոչ այնքան մարդկային, որքան խիստ դեմքն է կարեւորվում։ Ողջ համակարգում խստացումներ են արվում, որոնք դրսեւորվում են «զոն նայողների» «օդերը» փակելու եւ հանձնուքները սահմանափակելու մեջ։ Չգրված եւ բերդերի պետերի կողմից «չխոստովանված» ճշմարտություն է, որ «զոն նայողները» կալանավայրերում արտոնյալ դիրք ունեն։ Նրանք զբաղեցնում են ամենալավ խցերը, նրանց խցերի դռները չեն փակվում, եւ կալանավայրի պետը սովորաբար նրանց հետ անմիջական կոնտակտի մեջ է լինում։ Հիմա այս կանոնները վերանայվում են։ «Նուբարաշենի» պետ Սերոբ Հարությունյանը, մեր տեղեկություններով, փակել է տվել «զոն նայողների» խցերը, որոնց դռները միշտ բաց են եղել։ Այժմ նրանք տարածքը կարող են «նայել» միայն դռան դիտանցքից։
Պատճառը ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի կամ «Նուբարաշենի» պետ, նախկին ԱԱԾ-ական Սերոբ Հարությունյանի անզիջում վերաբերմունքը չէ հանցագործ աշխարհի նկատմամբ։ Համենայնդեպս, Սերոբ Հարությունյանը լավ էլ հանդուրժում է հանցագործ աշխարհն ու, որքան հիշում ենք մամուլի հրապարակումներից, դեմ չէ անգամ սեղան նստել հանցագործների հետ։ Հենց այդ թերության պատճառով էլ, այսինքն՝ գողականների հետ խնջույքի մասնակցելու համար, նրան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատել էր Կոտայքի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից։ Ասում են՝ կալանավայրերում կատարվող խստացումները, «զոն նայողների» արտոնությունների կրճատումն ԱԱԾ նոր պետ Գեորգի Կուտոյանի նախաձեռնությունն է, որը որոշել է պայքարել կալանավայրերում տասնյակ տարիներ կուտակված թերությունների դեմ։ Իհարկե, «զոն նայողներն» իշխանություն չունեն, եւ նրանց դեմ ոտնձգությունը նշանակում է ոտնձգություն «փողի պռախոդի» դեմ։ Հենց «նայողների» միջոցով են կալանավայրերում փողերը ներքեւից վերեւ գնում, եւ այս համակարգի դեմ է դուրս եկել ԱԱԾ նոր պետը։ Հարությունյանը Կուտոյանի կադրն է եւ մեծ ջանասիրությամբ իրագործում է «շեֆի» «բարեփոխիչ» հրահանգները։
Դրանք, թերեւս, չեն վերաբերում «ղումարին», որն իսկական պատուհաս է դարձել ազատազրկվածների եւ նրանց հարազատների գլխին։ «Ղումարի» վրա նստեցնելը բերդում ստանդարտ պրոցեդուրա է, եւ քչերին է հաջողվում խուսափել այս խաչից ու չկորցնել ունեցվածքը։ «Ղումարի» դեմ պայքարում կալանավայրերը «մշտադիտարկող» մեր աղբյուրներն առայժմ առաջընթաց չեն գրանցել։ Դրա փոխարեն մանրակրկիտ ձեւով ստուգվում են հանձնուքները։ Կալանավորների հարազատները պատմում են, որ դրանց քանակությունը կտրուկ սահմանափակում են՝ կալանավորին թողնելով «բալանդայի» հույսին։ Այս մասին որեւէ պաշտոնական մեկնաբանություն ՔԿՎ պաշտոնյաները չեն տալիս։ «Հիմնարկի ղեկավարությունը շարժվում է բացառապես օրենքով։ Իսկ հանձնուքներն օրենքով սահմանված կարգով ընդունվում են, ոչ մի խնդիր չկա»,- մամուլի պատասխանատուի բերանից այսքանը կարողացանք պոկել։ «Հանձնուք ստանալը կալանավորի օրինական իրավունքն է,- ասաց համակարգին մոտ մեր աղբյուրը,- կարելի է, իհարկե, անվտանգության կանոններից ելնելով, որոշ սահմանափակումներ անել։ Օրինակ՝ ներս չթողնել հում սնունդ։ Սա մեկնաբանում են, ասելով՝ պլիտա են միացնում, հոսանք են ծախսում։ Բայց հանձնուք չընդունելը սխալ կլինի։
Մարդ կա՝ դիետիկ է սնվում, իսկ հիմնարկը կարողանո՞ւմ է ապահովել կառավարության որոշմամբ սահմանված սննդի հասանելիք չափերը կամ դիետիկ սննդի պահանջը»։ Մյուս կողմից՝ կալանավայրերում վաղուց ձեւավորվել է սննդի ապահովման մի համակարգ, որի նպատակը ոչ թե մարդկանց, այլ խոզերին կերակրելն է։ Հայտնի է, որ բերդերին կից գործել են եւ հիմա էլ գործում են խոզաբուծարաններ։ Հայկ Հարությունյանի եղբայրը, որը գաղութի պետ էր, «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքում, Կոշ գյուղում, ժամանակին մեծ խոզաբուծարան ուներ։ Խոզաբուծարաններ կային «Արթիկ» ՔԿՀ-ին կից, «Նուբարաշենի» բերդում։ Բացառություն էր, թերեւս, «Աբովյան» ՔԿՀ-ի խոզանոցը, որը գործում էր դատապարտյալներին թարմ մսով ապահովելու նպատակով։ Այն լավ պահում էր «Աբովյանի» պետ Յուրի Ջամալյանը, բայց նրա գնալուց հետո կալանավայրին կից արտադրությունների ու արհեստանոցների մեծ մասը փակվեց, դատապարտյալների զբաղվածության, սննդի մասին մտածելու անհրաժեշտությունը գրեթե վերացավ։ Այնպես որ, կալանավայրերի սնունդը կարգավորելու համար անհրաժեշտ է նախ դրա որակը բարելավել, մասնագետ խոհարարների հրավիրել, ոչ թե դատապարտյալների ուժերով ճաշ եփել, որը եւս ընդունված պրակտիկա է, հետո նոր պայքարել գերքաշային «տուլիկների» դեմ։ Ի դեպ, ՔԿՎ պետի մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը բարձր կարծիքի է ՔԿՀ-ների սննդի որակի մասին։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Ես հաճախ եմ այնտեղ ճաշում»։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
«Լրիվ քաղաքս ջուր ա լցվում, վախենում եմ` ջուրը տները տանի, ինչպես եղավ Արթիկում»,- МАМUL.аm-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին հեղեղումներ են. քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են. «Բավականին շատ վնաս ենք կրել, արդեն ահազանգել ենք ԱԻՆ, պետք է մեքենաներ բերեն, որ ջուրը տներից հանեն: Մարդիկ իրար են խառնվել, հեղեղատարները լցվել են, վնասել տներն ու ճանապարհները»: Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս պահին քաղաքացիների մոտ է, փորձում է նրանց հանգստացնել:
Թուրքիան Ինջիրլիքը, Ռուսաստանը՝ Էրեբունի՞ն.
Հուլիսի 4-ին Հայաստանում հավաքվել էին ՀԱՊԿ արտգործնախարարները, հուլիսի 6-ին Վրաստան է ժամանում ԱՄՆ արտգործնախարար Քերին: Մի քանի օր անց Վարշավաում տեղի է ունենալու ՆԱՏՕ հերթական Վեհաժողովը, որի ընթացքում սպասվում է Վրաստան-ՆԱՏՕ գործակցության խորացման նոր մակարդակի նախանշում: Այդ ընթաքում, Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության խորացմանն է գնում Ռուսաստանը, որը Հայաստանի իշխանության հետ կնքեց ՀՕՊ համատեղ համակարգի գործարքը, ստանալով Հայաստանի երկնքի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմի մասնակցության շոշափելի իրավունք:
Հարավային Կովկասում բաժանարար գծերը դրսեւորում են խորացման միտում: Ուժի մեջ է մտել Վրաստանի եվրասոցացման համաձայնագիրը: Վրաստանում առկա է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի միավորում:
Հայաստանը շարունակում է երդվել Եվրասիական ճահճի անունով ու ներգրավվել Ռուսաստանի նախագծերում: Չի բացառվում, որ համատեղ ՀՕՊ-ին կհաջորդի նաեւ ընդհանրապես ցամաքային զորքերի հմատեղ կառավարման մասին նախաձեռնություն, եւ կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն ու նրա հետ «կենսենսուսի» մեջ գտնվող քաղաքական դասը կվավերացնի նաեւ այդ նախաձեռնությունը:
Վրաստանի ու Հայաստանի միջեւ բաժանարար գիծը դրսեւորում է խորանալու միտում, համենայն դեպս տարածաշրջանում ռուսական քաղաքականության ծիրում: Նույն ծիրում դրսեւորվում է հակառակ միտումը հայ-ադրբեջանական ուղղությամբ: Ռուսասկան Իզվեստիան գրում է, թե ռուսական կարգավորման պլանը ենթադրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կբացեն Հայաստանի հետ սահմանը: Այստեղ որեւէ անակնկալ բան չկա: Լավրովը այդ մասին բաց տեքստով ակնարկում էր դեռեւս 2008 թվականին:
Այդ սահմանները բացելու ռուսական պլանը իրականություն կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության չեզոքացման հետ մեկտեղ: Նախօրեին բավական աղմուկ հանեց Թուրքիայի արտգործնախարարի հակասական հայտարարությունը Ինջիրլիքի օդանավակայանը ռուսական ռազմական օդանավերին տրամադրելու պատրաստակամության մասին: Չավուշօղլուն կարճ ժամանակ անց հերքեց ինքն իրեն, բայց խնդիրը այստեղ այլ է: Թե Ռուսաստանը, թե Թուրքիան շատ լավ են գիտակցում, որ ռուսներին Ինջիրլիք պետք չէ: Ռուսներն ու թուրքերը պետք է համոզված լինեն, որ հետապնդում են միեւնույն նպատակներն ու կիսում միեւնույն տարածքը: Ինջիրլիքի մասին հայտարարությունը տվյալ պարագայում միմյանց տարածքը միմյանց հետ կիսելու մասին հայտարարություն էր, որն անմիջապես աժանացավ ռուսական ողջույնին Պետդումայից: Մեսիջները տեղ հասած ու փոխանակված էին, դրանից հետո կարելի էր նաեւ «հերքել», ավելորդ աղմուկով չխանգարելու համար:
Եթե Թուրքիան պատրաստ է կիսել Ինջիրլիքը, Ռուսաստանն էլ պատրաստ պետք է լինի կիսել իրենը: Իսկ Ռուսաստանը ծրագրում է Հայաստանը կամաց-կամաց դարձնել իրենը, օրինակ համատեղ ՀՕՊ համակարգով: Վաղը այդ ՀՕՊ շրջանակում ռուսական հարավային ռազմական օկրուգի ղեկավարությունը կարող է որոշել, որ Էրեբունի 102-րդ ռազմակայանում կարող են իջնել թուրքական օդանավեր: Իհարկե, այն բանից հետո, երբ կիրագործվի տարածք խաղաղապահների դիմաց պլանն, ու սահմանը կբացեն Թուրքիան ու Ադրբեջանը:
Այդ պլանն իրագործելու համար պետք է փակվեն Հայաստանի սահմանները Վրաստանի ու Իրանի հետ: Վրաստանի հետ բաժանարար գծերը ռուսական քաղաքականությունը խորացնում է, եւ առաջիկայում պետք է սպասել այդ ուղղությամբ նոր եւ անցանկալի զարգացումների: Իրանի հարցում էլ Հայաստանը կանգնած է էական սահմանափակումների առաջ, իսկ հայ-իրանական սահմանը բառի բուն իմաստով հսկում են ռուս սահմանապահները, ռուսական ՖՍԲ-ն: Իրանը բառի բուն իմաստով հոգնեց Հայաստանի իշխանությանը հետեւողական լինելու հորդոր հղելով:
Հայաստանում չկա այդ ամենին դիմադրելու ունակ շերտ: Հայաստանի հույսն այն է, որ Արեւմուտքը կտապալի ռուս-թուրքական ծրագրերն ու թույլ չի տա, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի վրա հիմնված քաղաքականությունը ստանա երկրորդ շնչառություն, Հարավային Կովկասը շնչահեղձ անելով արդեն երկրորդ անգամ:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի և վիրահատվել է Ֆրանսիայում:
«Հայկական Վարկածի» ունեցած ստույգ տեղեկություններով, Սյունիքի մարզպետը, որն օրերս է վերադարձել Հայաստան, դեռևս առողջ չէ, ու չնայած որ օրերս լրանում է վարչապետի տրամադրած արձակուրդը, մոտ ժամանակներս դժվար թե կարողանա վերադառնալ աշխատանքի:
Հիշենենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Հինգ օր նա հետազոտվեց Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը հայտարարել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, որևէ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել: Նա ընդամենը իրեն թույլ է զգում, հազում է:
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է սահմանամերձ զորամասեր: Այդ մասին հաստատում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ Հասանովը և Ադրբեջանի պաշտպանության առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, մարտական պատրաստվածության աստիճանին, մարտական հերթապահության անցկացմանը, հետաքրքրվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակով, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների հետ:
Զաքիր Հասանովը հրաման է տվել կատարելագործել Ադրբեջանի պաշտպանության գիծը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.