29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գողացել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան։ Աղբյուրի համաձայն՝ գողությունը կատարել են «օրենքով գող» Գուգայի՝ Սերգեյ Գլոնտիի մարդիկ։ Հաղորդվում է, որ Գուգայի նկատմամբ այժմ քրեական գործ է հարուցված, որի բավարարվելու դեպքում նրան կարտաքսեն Ուկրաինայից։ Ավտոմեքենայի գողությունը կատարվել է, որպեսզի Սահակաշվիլին և նրա թիմակիցները հնարավորինս «անաչառ» լինեն դատական գործընթացի հանդեպ և չպահանջեն, որպեսզի Գլոնտիի հանդեպ խստագույն որոշում կայացվի։
Արդեն բավական ժամանակ է ձերբակալված է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մախմուդովը: Նա մեղադրվում է հազար ու մի մեղքերի մեջ: Քննչական խումբը օրուգիշեր նորանոր խակտառակ փաստեր է ջրի երես հանում:
Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հեղեղել են իրենց էջերը Մախմուդովի «ինտիմ» հանցագործություններով: Հին լեզվով ասած, КГБ-ում կազմվել էր ևս մի հատուկ հանցավոր խումբ, որը գործում էր հատուկ բիզնես-ծրագրով:
Ազգային անվտանգության նախարարը իր բանդաներով ոչ միայն հետևում էր, շանտաժ անում, կալանավորում ու կտտանքների ենթարկում խոշոր բիզնեսմեններին, այլ նաև նրանց… կանանց: Բիզնես-ծրագրով նրա մասնագիտացված բանդան հետևում էր գրեթե բոլոր մեծահարուստների կանանց ու աղջիկներին, և երբ հանկարծ նկատում էր, որ նրանք սիրեկաններ ունեն, գործի էր դնում ողջ արսենալը` հեռախոսալսումներ, ինտիմ պահերի նկարահանումներ և այլն:
Այնուհետև բերման էին ենթարկում մեծահարուստի կնոջը, աղջկան, ցույց էին տալիս ինտիմ կադրերը և պահանջում աստղաբաշխական չափերի գումար, սպառնալով, թե հակառակ դեպքում այս կադրերը կհրապարակեն սոցցանցերում կամ կուղարկեն ամուսնուն:
Արդեն բացահայտվել են հազարից ավելի նման դեպքեր: Վախեցած կանայք իրենց ամուսնու ունեցվածքը գաղտնի հանձնում էին ազգային անվտանգության աշխատակիցներին:
Պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը։ Այս մասին հուլիսի 7-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ընդ որում, սոցփաթեթի չափը նույնն է մնում՝ 132 հազար դրամ, կկրճատվեն միայն ծախսելու ուղղությունները։
«Հանգստի բաղադրիչը պետք է կրճատել ժամանակավորապես: Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը մշակել այնպես, որ նվազագույնի հասցնել չարաշահումների առկայությունն այս ոլորտում»,-ասել է նա:
Նա հիշեցրել է, որ գարնանը նրա հանձնարարությամբ վարչապետի Վերահսկիչ ծառայությունը ուսումնասիրել է սոցփաթեթի ծախսերը, որից հետո Ֆինանսների նախարարությանն առաջարկել է տուրիստական այցելությունները չներառել պետական ծառայողների աջակցության փաթեթում՝ հայտնաբերված վատնումների պատճառով։ Աբրահամյանը էկոնոմիկայի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել է մշակել Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որպեսզի նվազագույնի հասցվեն հնարավոր չարաշահումները։
Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը օրեր առաջ պատրաստվում էր իր ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից և բնակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին նա գրել էր ֆեյսբուքյան իր էջում.«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել-վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էդ ոհմակից ինչ- որ մեկին՝ ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես՝ ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան՝ չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը: Էս ցուցակն անվերջա, բայց էսքանն արդեն հերիքա, որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»,-գրել էր ռեժիսորը:
Ահա այդ ամենն իր արդյունքը տվեց. որոշեց չհեռանա Հայաստանից և արդեն նոր աշխատանք ունի` սպորտի և Երիտասարդության նախարարի խորհրդական: Նա նաև Tert.am լրատվականի հետ զրույցում հայտարարել է, որ իր բողոքը չի վերաբերվել կառավարությանը կամ պետությանը:
Ինչը հանկարծ փոխվեցին՝ կարգե՞րը, բարքե՞րը։ Փաստորեն, ի չիք դարձան նրա բողոքները, այլևս չունի ոչ մի պահանջ, երբ սեփական կարիքները կարողանում է պետության հաշվին բավարարել:
Դե ինչ, մարդը հասավ իր մուրազին։
Ի դեպ ադրբեջանական Haqqin.az լրատվականը մի քանի օր գովազդում էր ռեժիսորի հայտարարությունը:
Սոցիալական հարցումներ իրականացնող միջազգային «Գելափ» ընկերությունը տվյալներ է հրապարկել, որոնցից պարզ է դառնում, թե որ երկրի քաղաքացիներն են ամենապատրաստակամը սեփական երկրի համար կռվելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։
Ըստ հրապարակված տվյալների՝ սեփական երկրի համար պատերազմելու համար ամենապատրաստակամը Մարոկկոյի բնակիչներն են, որոնց 94%-ը պատրաստ է կռվել սեփական հայրենիքի համար։ Նրան հաջորդում են Ֆիջիի, Պակիստանի, Վիետնամի և Բանգլադեշի բնակիչները։
Ուշագրավ է, որ սեփական երկրի համար պատերազմելու պատրաստակամություն հայտնածների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, որի քաղաքացիների 85% պատրաստ է կռվել սեփական երկրի համար։
Նույն ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը (76%), իսկ ահա Հայաստանի Հանրապետությունը 15-րդն է։ Մեր երկրի քաղաքացիների 72%-ը պատրաստ է կռվել հանուն մեր հայրենիքի։
Տեղեկացնենք, որ այս ցուցակը եզրափակում է Ճապոնիան, որի քաղաքացիների միայն 11%-է պատրաստ կռվել հանուն Ճապոնիայի։
Tert.am-ի հարցերին պատասխանում է օրերս կրկին Արցախ վերադարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
-Պարո՛ն Բաբայան, այժմ Դուք Արցախում ի՞նչ հանդիպումներ եք ունենում և ի՞նչ ծրագրեր ունեք:
— Առանձնապես ոչ մի հանդիպում չեմ ունենում, զուտ անձնական գործերով եմ եկել: Ծանոթ մարդիկ կան, եթե գալիս են, բարևում են, բարևում եմ, եթե չէ, չէ: Ներքաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում:
— Ասել է թե՝ դեռ չե՞ք սկսել քաղաքական գործունեությունը:
— Ընդհանրապես չեմ էլ ուզում սկսեմ:
— Հնարավո՞ր է՝ պատճառը Հայկ Խանումյանի ծեծն էր ու իշխանության վերաբերմունքը Ձեր վերադարձին:
— Խանումյանի ծեծով չէին կարողանալու վերաբերմունք փոխեին: Ես էդքանը պարզ գիտեի, տեղյակ եմ՝ ինչ ա կատարվում, ինչ է լինում: Հասարակությունը պետք ա իր ապագան որոշի, պարոն Բաբայանով չի: Հասարակությունը պետք է ինքն իրենով հասկանա՝ ուր է գնում, ճիշտ ճանապարհի վրա՞ է, թե չէ: Թե չէ, եթե հասարակությունը ցանկություն չունի, ինչքան էլ դու քաղաքականությամբ զբաղվես, չես կարա ոչ մի բան փոխես:
— Բայց հասարակությունը բավական բազմամարդ բանակով եկել էր Ձեզ դիմավորելու, այսինքն՝ հետաքրքրություն, ցանկություն կար:
— Հետարքրքություն կա, բազմամարդ եկել էին, կարող էին մի քանի անգամ ավել գային, բայց քանի որ իշխանությունը փորձել է փակի էդ ճանապարհը, հասարակությունը հասկացել է, որ ինքը խնդիր ունի լուծելու: Իրենք գիտեն՝ ինչով պետք է զբաղվել: Դրա համար կխմբվեն, Դուք էլ կտեսնեք, եթե դա է Ձեզ հետաքրքրում:
— Իսկ Դուք հիմա քաղաքական որևէ ուժի հետ համագործակցո՞ւմ եք։ Ասել էիք, որ գաղափարակիցների հետ հնարավոր է համագործակցեք:
— Ոչ։ Երբ որ ժամանակը կգա, ես կտեսնեմ, որ իրոք էդ ուժերը անկեղծորեն հասարակության համար են պայքարում, կաջակցեմ իմ հնարավորության չափ: Բայց եթե էսօր ես չեմ տեսնում դա, դեռ խաղ եմ տեսնում, ամեն քաղաքական ուժ իր խաղն ա խաղում, ես որևիցե մեկին ոչ աջակցելու, ոչ սատարելու կարիք չունեմ: Իմաստ էլ չեմ տեսնում:
— Հայաստան վերադառնալու սկզբում Դուք կարծես նաև քաղաքական հայտ էիք ներկայացրել: Այսպիսով՝ Ձեր առաքելության քաղաքական մասն ավարտվե՞ց:
— Ես ո՞նց կարամ քաղաքական հայտ ներկայացնել, եթե ես առաջին իսկ օրից ասել եմ՝ որևիցե պաշտոնի ակնկալիք չունեմ: Որևիցե քաղաքական ուժի հետ չեմ միանում, որևէ կուսակցության անդամ չեմ դառնում: Որտեղի՞ց վերցրեցիք, որ ես քաղաքական հայտ եմ ներկայացրել: Ես մտահոգված եմ մեր երկրով և փորձում եմ էն, ինչ որ ես եմ հասկանում անել, որ վտանգի տակ չլինենք: Ուրիշ ոչնչով, անկեղծ, չեմ զբաղվում: Կարող ա՝ մարդիկ իրանց համար ենթադրություններ են անում, կինո են պատմում, ուզում են իմ արտահայտությունը քաղաքականացնել, դա իրանց խնդիրն է:
— Ասել է թե՝ չե՞ք ուզում ԼՂՀ պաշտպանության նախարար դառնալ:
— Իհարկե ոչ: Քաղաքական թիմ գոյություն ունի էսօր, ես գնում եմ, մտնեմ էնտեղ՝ ի՞նչ անեմ: Էդ թիմի մեջ ինձ տեսնո՞ւմ եք, իհարկե չեք տեսնում:
— Ուղղակի այդ դեպքում կողքից փոփոխություն անելը շատ դժվար չի՞ լինի:
— Ես փոփոխություն չեմ անում: Ես ասում եմ՝ այս վտանգը կա մեր առաջ, վտանգը հեռու չի, բերեք, էս փոփոխությունն արեք, իսկ եթե վաղը չկարողացաք փոխզիջումներով խնդիրը լուծեք ու եկաք նոր պատերազմի ու սա բաց թողնեք, լուրջ պրոբլեմ եք ունենալու: Հետո չասեք, ոչ մեկը չխոսեց: Ես սա եմ ասել ու ցուցակ ներկայացրել. կընդունեն, չեն ընդունի, դա իրանց խնդիրն ա:
— Իսկ Ձեր ծրագրերը որո՞նք են։ Եթե քաղաքականությամբ չեք զբաղվելու, ապա ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք տեսնում Ձեր առաքելությունը։ Ասել էիք, որ Ձեր առաքելությունը տեսնում եք Արցախում:
— Արցախում ես տեսնում եմ հետևյալ կերպ՝ խորհուրդ տալ, որ բանակը հզորանա, ուրիշ ոչ մի կերպ: Ու բանակն ունենա իր արդիական զենքերը, որ պատրաստ լինի ցանկացած խնդիրները լուծելու:
— Սակայն փաստորեն Սեյրան Օհանյանն ասում է, որ Դուք Ձեր կատարելիքն արդեն արել եք, որ ռազմական գաղտնիքներ եք բացահայտում:
— Ես չգիտեմ, չեմ լսել, որ նման բան է ասել Ձեր ասած անձնավորությունը, որ ռազմական գաղտնիք կամ ինչ-որ հարցեր: Ամեն ինչ ժամանակն է գնահատում: Շատ քիչ համբերություն, ու ժամանակն ամեն ինչի պատասխանը տալու է:
— Պարո՛ն Բաբայան, Արցախի իշխանությունները սկզբում համաձայնել էին Ձեզ հետ հանդիպել, սակայն հետո հրաժարվեցին, դա ինչպե՞ս եք գնահատում:
— Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, նման բան չի եղել: Որևիցե իշխանության հետ ոչ ցանկություն եմ ունեցել հանդիպել, ոչ էլ դիմավորման խնդիր ա եղել: Ինձ անկեղծ եկել էր իմ ժողովուրդը տեսնելու, իմ կողքին լինելու, էդքանը: Իշխանություն ինչքան ունեցել եմ, ինձ հերիքում ա: Նորից կարիք չունեմ…: Հետո Ղարաբաղը էսօր տենց հեշտ պրյանիկ չի, մեծ բեռ ա, տակը մտնողը պիտի կարողանա պատասխան տա։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ tert.am-ի կայքում ։
Ներկայացվող դեպքը իրական է, այն տեղի է ունեցել Հայաստանի մարզերից մեկում, քննվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանում, բերվել է նաև վերաքննիչ բողոք, գործի վարույթը ներկայումս վերաքննիչ դատարանում է:
Սակայն նկատի ունենալով, որ չափահաս տղամարդու անառակաբարո գործողություններից տուժողը անչափահաս աղջիկ է, գործը քննվել է դռնփակ, ձեռնպահ ենք մնացել դեպքի կոնկրետ վայրը, մարզը, տուժողի ու ամբաստանյալի անունները ներկայացնելուց, ինչպես նաև գործով այլ մանրամասներ հրապարակելուց: Իսկ գործը ներկայացվում է այն առումով, որ անչափահասների ծնողներն ավելի զգոն և ուշադիր լինեն, ինչպես նաև՝ որ ներկայացվի այս հանցատեսակին վերաբերող գործով դատարանի կայացրած ակտն ու որոշած պատիժը:
Առաջին ատյանի դատարանում ավարտվել է 23-ամյա երիտասարդի գործի քննությունը, ով մեղադրվում էր անչափահաս աղջկա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Երիտասարդը 2014 թվականից աշխատել է իրենց մարզում գործող բենզալցակայաններից մեկում: Այդ բենզալցակայանի հարևանությամբ գտնվող խանութը վարձակալած ընտանիքի անչափահաս՝ 2002 թվականի նոյեմբերին ծնված, 2014 թվականի ամռանը դեռ 12 տարեկան աղջնակը երբեմն խանութում օգնել է ծնողներին:
Դատարանը հաստատված է համարել, որ երիտասարդը պարբերաբար օգտվել է այն հանգամանքից, որ աղջնակը խանութում մենակ է մնացել, ինչպես նաև երբեմն գումար մանրելու համար աղջնակը միայնակ գնացել է հարևան բենզալցակայան, նրա նկատմամբ պարբերաբար՝ 2014 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 9-ը կատարել է անառակաբարո գործողություններ:
2014 թվականի հուլիսի 17-ին աղջկա ծնողները նրան մենակ են թողել խանութում ու գնացել են գերեզմանատուն՝ հարազատի գերեզմանին այցի: Հորից ստացած հանձնարարության համաձայն՝ աղջնակը զանգել է բենզալցակայան և այնտեղ աշխատող երիտասարդին խնդրել է խանութ գալ ու պարտքով գումար բերել՝ առաքիչներին վճարելու համար:
Երիտասարդը գնացել է խանութ, տեսել, որ աղջիկը մենակ է, շապիկը բարձրացրել ու երեխային ցուցադրել է իր անդամը: Երեխան չի հասկացել, թե ինչ է, մտածել է՝ թաշկինակ է…
Նմանատիպ գործողություն երիտասարդը կրկնել է երեք օր անց: Նա, խանութ մտնելով ու համոզվելով, որ աղջկա ծնողները խանութում չեն, մարմինը քորելու պատրվակով բարձրացրել է շապիկը ու ցուցադրել անդամը, որը երեխային դարձյալ թաշկինակի պես բան է թվացել…
Հաջորդ «ցուցադրությունը» երիտասարդը ներկայացրել է Վարդավառի օրը՝ հուլիսի 27-ին: Ծնողները երեխային դարձյալ խանութում մենակ էին թողել: Նա հեռուստացույց էր դիտում, երբ երիտասարդը այցելել ու կրկնել է իր «հնարքը»:
Օրեր անց աղջնակը հոր հանձնարարությամբ գնացել է բենզալցակայան՝ գումար մանրելու: Երիտասարդը մենակ է եղել սենյակում: Նա նորից ձևացրել է, թե քորում է մարմինը, կատարել է նույն գործողությունը:
2014 թվականի օգոստոսի 9-ին երեխայի ծնողները գնացել են գերեզմանատուն՝ երեխային թողնելով խանութում: Երիտասարդը գնացել է խանութ, հարցրել է երեխայի տարիքը, նա պատասխանել է՝ 12 տարեկան եմ: Եվ այդ ընթացքում էլ երիտասարդը երեխային ցուցադրել է իր անդամն ու արդեն խոսակցություն է վարել՝ ասելով, թե գիտի, որ աղջիկը նկատել է այն, բայց ինքը չի ուզում նա մտածի, թե ինքը… լկտի է… Աղջիկն այդ ժամանակ չի հասկացել, թե ինչ նկատի ունի երիտասարդը: Միայն խնդրել է, որ նա բենզալցակայան գնա ու մանրադրամ բերի: Երիտասարդը գնացել, բերել է մանրադրամը: Նա նորից է կրկնել իր ցուցադրությունը: Նույն օրը նա ևս մեկ անգամ է կատարել նույն գործողությունը՝ արդեն ավելի համարձակ՝ ամբողջովին, բացահայտ, ու երեխային զգուշացրել է, որ տեսածի մասին ոչ մեկին չասի: Այդ ժամանակ արդեն երեխան հասկացել է, թե ինչ է անընդհատ իրեն ցուցադրել երիտասարդը: Նա սկսել է լաց լինել ու պահանջել է, որ երիտասարդը դուրս կորչի խանութից՝ ասելով, թե հայրիկին կպատմի:
Երիտասարդը հեռացել է, իսկ աղջիկը զանգել է հորն ու խնդրել է շուտ խանութ գալ: Ընտանիքի չափահաս անդամները շտապել են խանութ, տեսել են, որ աղջիկը լաց է լինում ու հաճախորդի է սպասարկում: Մայրը երեխային հարցրել է, թե ինչ է պատահել: Երեխան սկզբում օտարի ներկայությամբ չի ցանկացել պատմել կատարվածը, բայց երբ մայրը պնդել է, նա պատմել է:
Երիտասարդն իրեն առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաքննության ժամանակ ու դատարանում չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, թե միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել հարևան խանութում աշխատող ընտանիքի հետ: 2014 թվականի օգոստոսի 9-ից առաջ իր ու աղջկա հոր միջև միջադեպ է եղել, նա իրենից պարտքով 100 հազար դրամ է խնդրել, ինքը մերժել է, նա նեղացել է: Բայց մի քանի օր հետո նա նորից պարտքով գումար է խնդրել, ինքը տվել է, իրենց հարաբերությունները կարգավորվել են:
Օգոստոսի 9-ին ինքը մտել է խանութ՝ վերադարձրել է իր պարտքը: Աղջիկը մենակ է եղել, ինքը ոչ մի այլ գործողություն չի կատարել, դուրս է եկել: Հինգ րոպե անց նորից գնացել է խանութ, գումար է մանրել ու վերադարձել բենզալցակայան: Խանութում մի քանի վայրկյան է մնացել: Աղջիկը հարցրել է՝ կարո՞ղ է ինքը հազար դրամի մանրադրամ բերել, ինքը գնացել է բենզալցակայան, փողը մանրել ու տարել խանութ, տվել է աղջկան: Ոչ մի բառ նրա հետ չի խոսել: Վերջին անգամ խանութ է մտել ու սառը սուրճ է գնել: Այդ օրն ամենաշատը չորս անգամ է խանութ մտել, ամեն անգամ՝ մի քանի վայրկյանով, իրեն մեղսագրված արարքները չի կատարել: Վերջին անգամ, երբ խանութից բենզալցակայան է գնացել, մի քանի րոպե հետո զայրացած այնտեղ են եկել աղջկա հայրը, մայրը, եղբայրը: Հայրն ասել է, որ հաջորդ անգամ իրենց խանութ մտնելիս շորերն ուղղի, նոր մտնի, թե չէ իր վիզը կկտրի: Ինքը հորդորել է, որ նրանք հանգստանան: Այդ պահին ներս է մտել նրանց ազգականը, հայհոյել է, հարվածել է իր գլխին, աղջկա հայրը բռնել է իր կոկորդից, սեղմել է պատին, իրեն հարվածներ են հասցրել…
Բենզալցակայանում տեղի ունեցած միջադեպի ու փոխադարձ ծեծկռտուքի մասով հետագայում քրեական գործը կարճվել է՝ կողմերի հաշտության հիմքով:
Ամբաստանյալ երիտասարդը դատարանում պնդել է, որ ինքն անառակաբարո գործողություններ չի կատարել, ընդամենը՝ խանութ է մտել հագուստն ուղղելով, բայց՝ նորմալ, «կուլտուրական ձևով»: Երիտասարդը խնդրել է իրեն արդարացնել:
Տուժող կողմը պահանջել է ամբաստանյալին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:
Գործով կատարվել են առերես հարցաքննություններ, տուժողը պնդել է իր ցուցմունքները, ասել է, թե երիտասարդի ցուցադրած «կլորավուն առարկան» սկզբում թաշկինակի տեղ է դրել, բայց երբ նա ցուցադրաբար ամբողջն է ցույց տվել և զգուշացրել է ոչ ոքի չասել, հասկացել է, թե նա ինչ էր ցույց տալիս ամեն անգամ…
Ընդհանուր իրավասության դատարանը երիտասարդ ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել է 4 տարի ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-ից:
Այս դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից, ով պահանջել է բեկանել դատավճիռն ու կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով երիտասարդի անմեղությունը:
Սանկտ Պետերբուրգում որոնում են մի ադրբեջանցու ու հայի, որոնց կասկածում են սպանության մեջ:
ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի բաժնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննության վարկածով 2015-ի մարտի 30-ի երեկոյան ճանապարհային կոնֆլիկտի ընթացքում 29-ամյա Իսլամ Ալիեւը ճանապարհի երթեւեկելի մասում, Հյուսիսային պողոտայի թիվ 32 շենքի առաջ խուլիգանական դրդապատճառներով դանակով կտրող ծակող վիրավորում է հասցրել Ռուսաստանի բռնցքամարտի բազմակի մրցանակակիր 20-ամյա Իվան Ստանինին ու նրա ծանոթին, որից հետո 30-ամյա Արսեն Առաքելյանի հետ «Ինֆինիթի» մեքենայով փախուստի է դիմել: Ստանինը մահացել է տեղում, իսկ երկրորդ տուժածին ծանր վիճակում հոսպիտաացրել են, որտեղ նրան որակյալ բուժօգնություն են ցուցաբերել:
Ալիեւին հեռակա մեղադրանք է առաջադրվել,խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը խնդրում է, որ այն քաղաքացիները, որոնք տեղեկություններ ունեն Ալիեւի ու Առաքելյանի գտնվելու վայրի մասին, զանգահարեն 570 66-71 կամ 02 հեռախոսահամարով:
Եվ մինչ նրանք շրջում էին Գալիլեայում, Հիսուսն ասաց իր աշակերտներին.
— Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, որոնք կսպանեն նրան, բայց երրորդ օրը նա հարություն պիտի առնի։
Այս խոսքի վրա աշակերտները շատ տխրեցին։
Երբ նրանք Կափառնայում եկան, տաճարի տուրք գանձողները մոտեցան
Պետրոսին և հարցրին.
— Ձեր Վարդապետը տաճարի տուրքը չի՞ տալիս։
— Անշուշտ կտա,-ասաց Պետրոսը։
Եվ երբ տուն մտան, Հիսուսը, կանխելով Պետրոսի ասելիքը, հարցրեց.
— Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, աշխարհի թագավորները հարկեր կամ տուրքեր ո՞ւմից են առնում. իրենց քաղաքացիների՞ց, թե՞ օտարներից։
Եվ երբ Պետրոսն ասաց՝ օտարներից, Հիսուսն ավելացրեց.
— Ապա, ուրեմն, քաղաքացիները ազատ են այդ տուրքից։ Բայց որպեսզի չգայթակղեցնենք այդ մարդկանց, գնա՛ ծով ու կա՛րթ գցիր, և առաջին ձուկը, որ պիտի բռնես, վերցրո՛ւ, բա՛ց նրա բերանը. դու մի արծաթ դրամ պիտի գտնես այնտեղ. տա՛ր այդ դրամը և նրա՛նց տուր իմ ու քո տեղ։
Այդ պահին Հիսուսի աշակերտները մոտեցան նրան և հարցրին.
— Մեզնից ո՞վ է մեծը երկնքի արքայության մեջ։
Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի և նրան կանգնեցնելով նրանց մեջ՝ ասաց.
— Հաստա՛տ իմացեք, որ եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի այս մանկան նման, նա՛ է մեծը երկնքի արքայության մեջ։ Եվ ով որ իմ անունով մի այդպիսի մանուկ ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։
(Մատթեոսի ավետարան 17:22-18:5)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.