29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Ինչպես տեղեկցնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հիսուսը Սուրբ Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, և նրա համբավը տարածվեց ամբողջ գավառում։ Նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ արժանանալով բոլորի հիացմունքին ու գովասանքին։
Եկավ Նազարեթ քաղաքը, որտեղ սնվել մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը գնաց ժողովարան։ Երբ նա վեր կացավ կարդալու օրվա ընթերցվածը, նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը։ Նա բաց արեց և գտավ այն տեղը, որտեղ ասվում էր. «Տիրոջ Հոգին իմ վրա է, քանզի նա ինձ օծեց և ուղարկեց՝ փրկության ավետիս տալու աղքատներին, մխիթարելու սրտաբեկներին, ազատություն բերելու գերիներին, տեսողություն տալու կույրերին,ազատելու կեղեքվածներին և հայտարարելու, թե հասել է ժամանակը, երբ Տերը կփրկի իր ժողովրդին»։
Ապա փակեց գիրքը, տվեց պաշտոնյային և նստեց։ Ժողովարանում բոլոր մարդկանց աչքերը նրա վրա էին սևեռված, երբ նա ասաց.
-Այս մարգարեությունը, որ դուք լսեցիք, այսօր ահա իրականացավ։
Բոլորն էլ տպավորվել էին նրանից և նրա շնորհալի խոսքերով հիացած՝ ասում
էին. -Այս մարդը Հովսեփի որդին չէ՞։
Հիսուսն ասաց. -Անտարակույս, ինձ հետևյալ առածը պիտի ասեք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամենը, ինչ որ լսեցինք, թե արել ես Կափառնայումում, այստեղ՝ քո հայրենի գավառում էլ արա։
Եվ ավելացրեց.
-Բայց դուք ինքներդ էլ գիտեք, որ մարգարեն իր ծննդավայրում պատիվ չունի։ Օրինակներով ձեզ ասեմ. Եղիայի օրերին Իսրայելում բազմաթիվ այրի կանայք
կային, երբ երեքուկես տարի երկնքից անձրև չտեղաց, և սաստիկ սով տիրեց ամբողջ երկրում։ Բայց Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, այլ ուղարկվեց միայն Սիդոնին մոտիկ Սարեփթա գյուղում բնակվող մի այրի կնոջ մոտ։ Նույնպես, Եղիսե մարգարեի օրերին Իսրայելում բազմաթիվ բորոտներ կային, բայց նրանցից ոչ մեկը չբժշկվեց, այլ միայն Նեեման անունով մի ասորի։ Այս ակնարկությունները լսելով՝ ժողովարանում գտնվողները բարկությամբ լցվեցին։ Վեր կացան, Հիսուսին քաղաքից դուրս հանեցին և գահավեժ անելու նպատակով նրան տարան մինչև կատարն այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը։ Բայց Հիսուսն անցավ գնաց նրանց միջով։
(Ղուկասի ավետարան 4:14-30)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +24+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +27+30,
Արարատում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,
Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +29+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +26+29։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 57-64.2 կմ հատվածում (Երևան-Սևան ուղղությամբ) հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 7-ից երթևեկությունը ժամանակավորապես (մոտ 40 օր) կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:
Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի» բողոքի երթը: Ցուցարարները ոստիկանների ուղեկցությամբ հասան նախագահական նստավայրի մոտ եւ խմբվեցին Բաղրամյան պողոտայի ձախակողմյան մայթեզրին, որտեղ բողոքի ցույց էին անցկացնում նաեւ «նաիրիտցիները»:
«Սեֆիլյանին ձերբակալել են նրա համար, որ նա հանդգնեց պետական դավաճանության մասին գաղտնիքը բացահայտել: Իշխանություններն ուղերձ ունեն` եթե հող հանձնելու գաղափարը փորձեն իրականություն դարձնել, հայ ժողովուրդը կդիմի զինված ապստամբության, այդ բարոյական իրավունքը նա վաղուց ունի: Հայրենիքը համարելով անպետք տարածքներ` իշխանությունները պատրաստ են այն նվիրաբերել…»,-ասաց ակտիվիստներից Գագիկ Եղիազարյանը:
«Դուք դավաճանել եք հայ ժողովրդին, ուրացել եք հայորդիների արյունը: Եթե չեք ուզում մի օր արժանանալ Քադաֆիի ճակատագրին, Սերժ Սարգսյան, առաջին հերթին դու պարտավոր ես նշանակել ժողովրդի վստահության կառավարություն եւ հրաժարական տալ, այլապես ժողովրդական ցասման պահին դու անզոր կլինես ժողովրդի զայրույթը զսպելու: Չես հասցնի Յանուկովիչի նման փախչել, ժողովուրդը թույլ չի տա, անգամ ինքնաթիռն օդում վայր կիջնի… Պարոն Սարգսյան, հիշեցնեմ` բոլոր ժամանակների դավաճանները, այդ թվում` վասակ մամիկոնյաններին, սպանել են իրենց հարազատները: Ձեզ Ժիրայր Սեֆիլյանը չէ, որ զենքով սպանելու է, եւ ոչ էլ ժողովուրդը: Եթե շարունակեք Ձեր կործանարար, դավաճան քաղաքականությունը, Ձեր մերձավորներից մեկը Ձեզ կսպանի»,-հավելեց նա: Երթի մասնակիցները հետո շարժվեցին դեպի Ազատության հրապարակ` ասելով, որ ցանկացողները կարող են միանալ կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատավարության առթիվ կազմակերպվելիք աջակցության ակցիային: Մի շարք «նաիրիտցիներ» միացան կոչին: Ցուցարարները նաեւ տեղեկացրեցին, որ հուլիսի 10-ին` Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրը, պատրաստվում են 24 ժամ լինել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ` այդ կերպ զորակցություն հայտնելով Սեֆիլյանին:
«Քառօրյա պատերազմ չէր, այս պատերազմը արդեն 20 տարի է գնում է՝ 94-ի այսպես կոչված հրադադարը ոչ մի բան չի փոխել: Չնայած այդ տարիներին նման լկտի տեռոր ու բացահայտ ձևով ծանր տեխնիկայի կիրառում չէր եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը:
Ազատամարտիկը հորդորում է իշխանություններին.« Ավելի շատ զենք պետք է ձեռք բերենք, որովհետև էսօր տեխնիկայի կռիվ ա: Էսօր ավտոմատի ու հրացանի կռիվ չի: Հա՝ հայ զինվորը դուխով ա, հետո՞…թնդանոթի մի՞ս սարքենք մեր երեխեքին»:
Ազատամարտիկը չի ուզում սխալվել, բայց ներքին համոզմամբ պնդում է.«Պատերազմ լինելու է ու ահավոր, մեզ պետք ա զինվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=yjXjpjjUdAQ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ԼՂՀ-ի շուրջ ընթացող գործընթացներին հետևելով, համատեղ հայտարարություն են ընդունել, որի տակ կարող են ստորագրել նաև այլ անհատներ:
Լարիսա Ալավերդանը նշեց, որ վերջերս միջազգային կազմակերպություններից մեկը հայտարարություն է տարածել, որով մարդկանց հուշում է, թե ինչ վայրագություններ կարող են լինել տարածաշրջանում. «Ստացվում է, որ միջազգային հասարակական կազմակերպությունները վայրագությունները կանխելու փոխարեն, ի հայտ են գալիս տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար»:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հայտարարությամբ դիմում են ՀՀ իշխանություններին հետևյալ պահանջներով.
«Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիների, քաղաքացիական վերլուծական, իրավապաշտպան և այլ խմբերի հետ հանդիպումների ընթացքում քննարկելով Արցախի հարցի լուծման շուրջ վերջին բանակցությունների և Մինսկի գործընթացում առկա վակուումը, ինչպես նաև համանախագահների զուսպ, բայց շեշտադրված հայտարարությունները, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումների՝ հանրությանը հայտնի տեղեկությունները, մենք սույն տեքստով ՀՀ և Արցախի քաղաքացիների լարված մտահոգությունն ենք արտահայտում՝ -Արցախի խնդրի կարգավորման գործում ներգրավվածների կողմից տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու, -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը կյանքի, խաղաղության և ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական ուղով զարգանալու իրավունքից զրկելու հեռանկարների կապակցությամբ և Հայտարարում և ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
1.Հրաժարվել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինքնիշխանության չարաշահման ճանապարհով նրա անունից տարբեր մակարդակների հանդիպումներում ու քննարկումներում, թեկուզ վերապահումով, արտահայտել համաձայնություններ Արցախի ժողովրդի անվտանգությունը կասկածի տակ դնող, Ադրբեջանի ազգայնամոլ քաղաքականությունից ազատվել ցանկացող Արցախի ժողովրդի պայքարի էությունն աղավաղող բանաձևերի վերաբերյալ: Ադրբեջանիր թե դեմոկրատական, թե խորհրդային, թե ներկայիս հանրապետության ազգամիջյան թշնամություն հրահրող, իրենց հայրենիքներում ապրող ժողովուրդների հայրենազրկման պրակտիկան վաղուց փաստարկված և երբեք ընդհատված չլինելով, ինչպես նաև այդ քաղաքականության դեմ քաղաքացիական, էթնիկական և քաղաքական անհամաձայնության ցանկացած դրսևորում ամենագարշելի, հակամարդկային, հանցագործ ճնշումների ենթարկած լինելով՝ Ադրբեջանը հենց հիմա էլ ակտիվորեն ազդում է Արցախի ժողովրդի ճակատագրի լուծման իր ձևաչափերի վրա, և մենք կոչ ենք անում ավելի վճռական լինել Ադրբեջանի միմյանց հաջորդած բոլոր իշխանությունների կողմից հանցագործ ռեժիմ ժառանգելու գործընթացը շարունակելու, քաղաքակիրթ աշխարհին հակադրվելու և տվյալ դեպքում Արցախի ժողովրդի ապագան վտանգի տակ դնելու սպառնալիքներ ստեղծելու շարունակվող վարքը միջազգային կառույցներին ներկայացնելու և բանակցություններում ակտիվորեն գործում,
2. Հրաժարվել Արցախի և Հայաստանի ժողովրդին վախեցնելու, Աթաթուրք-Լենին ծրագրով «փրկության հուսահատ հանգրվաններ» ուղղորդելու պրակտիկայից: Վերջ ի վերջո, անհրաժեշտ է բացահայտ ցույց տալ, որ Արցախի և Նախիջևանի տարածքների հաշվին ամրացվել է Ադրբեջանը, որը շարունակում է հայերի ցեղասպանությունը Հարավային Կովկասի տարածքում«
3. Վերջ դնել հայ ազգի հիմնախնդրի, այսպես կոչված, տարածքային լուծման դրսից եկող ցանկացած փորձի,
4.Հասնել Արցախի լիարժեք մասնակցությանը բանակցային գործընթացում, որտեղ քննարկվող հարցերը Արցախի ժողովրդի բացարձակ առանձնաշնորհն են, ի դեմս օրինականորեն ընտրված իշխանությունների՝ նրանց կողմից ինքնիշխանությանը վերաբերող որոշումների նկատմամբ ժողովրդի վստահության պահպանման պայմանով,
5.Հայ ժողովրդի անվտանգությանն ու ազատ զարգացմանը վերաբերող ցանկացած որոշում ընդունել բացառապես հանրաքվեի միջոցով։
Մինսկի խմբի համանախագահներին, ներգրավված երկրների նախագահներին, ինչպես նաև կառավարություններին և խորհրդարաններին. ինչ հանդիպում կամ բանակցություն էլ սկսեք, նախևառաջ.
1.Պատասխանատվության կանչել Ադրբեջանին հայերի դեմ իրականացված բոլոր հանցագործությունների համար՝ սկսած 1988թ. հայերի ցեղասպանությունը Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլ հայաբնակ վայրերում։ «Օղակ» գործողության ընթացքում ահաբեկչական գործողությունները։ Կես միլիոն հայերի բռնի տեղահանումը մի պետությունից, որի համահիմնադիր են հանդիսացել նաև նրանք՝ բոլոր մահմեդականների, այլ ոչ թե միայն կովկասյան թաթարների հետ մեկտեղ։ Պատերազմական հանցագործությունները 1992-1994թթ. Ժամանակահատվածում։ Միջազգային իրավունքի, մասնավորապես միջազգային հումանիտար իրավունքի և փախստականների իրավունքների հիմնարար սկզբունքների և նորմերի մշտական խախտումները։ Մարդկության դեմ հանցագործությունները, հանցագործների և մարդասպանների հերոսացումը ինչպես 2012թ.՝ ՆԱՏՕ վարժանքին Գուրգեն Մարգարյանի, այնպես էլ 2016թ. հայ զինվորների գլխատման դեպքում,
2. Պարտադրել Ադրբեջանին խաղաղություն միջազգային պրակտիկայում ընդունված՝ զինադադարի և խաղաղ բնակչության անվտանգության պահպանման բոլոր ձևերի կիրառման միջոցով,
3. Վերանայել միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող, բոլշևիկյան-ստալինյան Ռուսաստանի դիրքորոշումների հետ ամբողջապես համընկնող, հակաարդյունավետ մադրիդյան սկզբունքների հիման վրա, այսպես կոչված, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հայեցակարգը,
4. Ճանաչել միջազգային իրավունքի տեսանկյունից լեգալ և կոռեկտ Արցախի Հանրապետության՝ ԼՂՀ ստեղծման, դրա քաղաքական ինստիտուտների, ինչպես նաև կայացման և զարգացման գործընթացների լեգիտիմության փաստը,
5. «Իսլամական պետության» պես քաղաքակրթության նորմերին ինքն իրեն հակադրող Ադրբեջանի անպատժելիությունը, միջազգային հանրության ինստիտուտների և մասնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի հանցագործությունները լռության մատնելը, կարող է որակվել որպես ուղիղ կամ անուղղակի մասնակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանի, և ոչ միայն, անվտանգության դեմ ուղղված գործողություններին։ Համոզված ենք, որ պետական ինքնիշխանությունը պաշտպանելու գործում Հայաստանի և Արցախի իշխանությունների անկարողության դեպքում հայ ազգը կարող է իրականացնել իր պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու իր անսասան իրավունքը, օրինակ՝ ծառայելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և օգնելով Ադրբեջանի ժողովրդին ներկայիս ղեկավարների մարդատյաց քաղաքականության դեմ պայքարում։
Տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ապրել ու զարգանալ իրենց պատմական բնակության վայրերում, բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն և կարող են ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել՝ ի բարօրություն իրենց երկրների և ամբողջ աշխարհի։ Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը երախտապարտ է բոլորին, ովքեր ճանաչել են 1915թ. Ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ ցեղասպանության ճանաչումը չի նշանակում միայն պատմականորեն տեղի ունեցած փաստի ճանաչում։ Ցեղասպանությունը լոկ գործողություն չէ, այն նախևառաջ քաղաքականություն է, որն անփոփոխ է Թուրքիայի կողմից օժանդակվող ժամանակակից Ադրբեջանի վայրագ ազգայնամոլների ձեռքում։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը չխրախուսել Ադրբեջանի հանցավոր ցեղասպանական քաղաքականությունը, քանի որ ցեղասպանության կանխարգելումը համայն մարդկության սուրբ պարտականությունն է»։
Հարցին, թե որքան ստորագրահավաք է պահանջվում պահանջը միջազգային ատյանների օրակարգ մտցնելու համար, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ չնայած իրենք կոչ չեն անում միանալ, սակայն որքան այն համահայկական դառնա և ստորագրահավաքին շատ մարդ միանան, այդքան ավելի արդյունավետ կլինի:
եղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ծագումով հայ գերմանացի բոդիբիլդեր Պատրիկ Բաբումյանին։
Պատրիկ Բաբումյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը. նա ուժեղ է, միեւնույն ժամանակ արդեն երկար տարիներ է սնվում է բացառապես բուսական սնունդով։
«Բաբումյանը 2011թ. Փարիզում նվաճել է «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը։ Այդ ժամանակ նա արդեն բուսակեր էր։ Հրաժարվելով մսից եւ կենդանական ծագմամբ սնունդից՝ Բաբումյանն ավելի ուժեղ է դարձել եւ կարողացել նվաճել նորանոր ռեկորդներ»,- մեկնաբանում է ամերիկյան հեռուստաընկերությունը։
37-ամյա Պատրիկ Բաբումյանն այժմ շրջագայում է ամբողջ աշխարհով՝ ապացուցելով, որ կարելի է լինել ուժեղ, առողջ եւ էներգետիկ՝ հրաժարվելով կենդանական ծագումով սնունդից։
Պատրիկը ծնվել է Իրաքի Աբադան քաղաքում, հայկական ընտանիքում։
7 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ուժային սպորտով։2013թ. նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուսերին 555 կգ ծանրությամբ տասը մետր քայլելով։
«Բուսակեր դառնալուց հետո կյանքումս ամեն ինչ կարգավորվեց: Ես ավելի ուժեղացա և ծանրամարտի Եվրոպայի 3 առաջնություններում էլ հաղթեցի, համաշխարհային ռեկորդներ սահմանեցի: Ես նկատեցի, որ մսի օգտագործումից հրաժարվելուց հետո իմ արյան ճնշումը կարգավորվել է, իսկ վնասվածքներից հետո ապաքինման գործընթացն էլ` կարճացել»,- նշել է Բաբումյանը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե Վերին Լարսում գործընթացներն ինչպես են ընթանում և երբ կավարտվեն:
Բեգլարյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան բաց է եղել ճանապարհը, այսօրվանից ցերեկային ռեժիմով մեքենաները կանցնեն Լարսով, իսկ 4-5 օրից կանցնեն 24-ժամյա ռեժիմի:
«Վրացական կողմից անհանգստություն կա, որովհետև վերջնական վտանգը դեռ վերացված չի, որովհետև այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա կախված, հոսալու հնարավորություն ունեցող հող կա, և մտածում են այս պահին, որպեսզի կարողանան ապագայում այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, որը բավականին մեծ ծախսերի հետ է կապված, համենայնդեպս այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է մենք ունենանք այս խնդիրները»,- ասաց նախարար Բեգլարյանը` գործարարներին խորհուրդ տալով անընդհատ նկատի ունենալ լաստանավի հնարավորությունը, քանի որ «ամեն րոպե Լարսը հնարավոր է նորից փակվի»:
Վարչապետն ասաց՝ ժամանակն է մտածել այլընտրանքային ճանապարհի բանակցության մասին:
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության գոտում լարվածության նոր ալիքի իրական վտանգ կա։ Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, որն այսօր՝ հուլիսի 6–ին, Երեւանում հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
«Նման կանխատեսումներն իմ մանդատի շրջանակից դուրս են: Բայց իրական վտանգ կա: Եթե այս հակամարտությունը չլուծվի, ապա լարվածության նոր բռնկում կլինի: Ի դեպ, մինչ ապրիլյան լարվածությունը, սահմանին շարունակական ցածր ինտենսիվությամբ պատերազմական վիճակ էր: Մի քանի օրը մեկ մարդիկ էին սպանվում շփման գծում, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին: Շփման գծում մշտապես ռազմական գործողություններ էին տեղի ունենում և դրանք, անշուշտ, կարող են նորից բռնկվել։ Եվ սա հենց այն է, որ մենք չէինք ցանկանա տեսնել»,– ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից 3 հայ զինծառայողների գլխատման, 15 հայ զինծառայողների եւ խաղաղ բնակիչների խոշտանգումների դեպքերին՝ Հերբերտ Զալբերն ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն։
«Եվրամիության դիրքորշումը հայտնի է, մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ այսօրինակ վարքագիծը միանգամայն անընդունելի է մեզ համար: Այդ դեպքերը պետք է հետաքննվեն: Նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այստեղ կասկած լինել չի կարող»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.