29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Համերգային շրջագայությունից հետո Անաստասիա Վոլոչկովան ուրախացրել է իրեն Կրետե կղզում հանգստով: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա փոխարինել է իր սիրելի վայրը` Մալդիվները, Հունաստանով:
Մնացած հարցերում նա մնում է ինքն իրեն հավատարիմ: Այս անգամ, նա մերկ լուսանկար է հրապարակել:
«Սիրելինե՛րս, դուք այնքան շատ եք, բոլորիդ չես կարող գոհացնել: Մեկին մեջքով շրջվիր, մյուսին՝ լարանը (շպագատ) չի բավականեցնում, մյուսի համար լարանը շատ է: Մեկը` հանվիր, մյուսը` հագնվիր: Ես բոլոր կողմերից էլ լավն եմ: Լողազգեստով և առանց դրա: Հավատացե՛ք, որ դա այդպես է: Եվ ցանկանում եմ նշել և բազմաթիվ վատ խոսքեր գրողների ուշադրությունը ցանկանում եմ սևեռել, որ իմ կոնքի կապտուկները կանցնեն: Դա բարդ պահումների արդյունք է՝ բազմաթիվ շոուների ընթացքում: Իսկ ահա ձեր նախանձը և չարությունն անբուժելի է: Միացե՛ք ինձ, եթե ես դուր եմ գալիս ձեզ, եթե ոչ՝ նախանձեք լուռ»,- գրել է Վոլոչկովան:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևանհատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:
Աշխատանքներին ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունները, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ և անխափան կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:
Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը:
Բոլորս էլ գիտենք, որ նախօրեին ադրբեջանական «Լիդեր TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է. «Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրական, տնտեսական և ռազմական ջանքերը, ունակ են լուծելու ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև քրդական հարցը»:
Այս խոսքերը մեծ դժգոհություն ու զայրույթ են առաջացրել համացանցի հայ օգտատերերի շրջանում:
Բելլա Լալայանն, այս առիթով, մասնավորապես գրում է.
«Ահա պաշտոնական Հայաստանի, մասնավորապես, Սերժ Սարգսյանի վարած ,,անողնաշար,, քաղաքականության արտացոլանքը… ինքնասիրություն է պետք ունենալ հրաժարականի համար !
Արտաքին քաղաքականության մեխը ` մեր Հայրենիքի ազատագարված պատառիկի հարցն է, որը ոչ միայն այսքան տարիների ընթացքում լուծում չգտավ, այլ գնալով բարդացավ ու ստացավ ոչ հայանպաստ ուղղություն… մեղքը ուրիշի վրա բարդելը տկարամտություն է ու կամազրկություն: ,,Թող քո շրջապատում էլ մի 20 տոկոսով քիչ ուտեին, որ ավելի շատ զենք ունենայիք,, — եթե նույնիսկ հորինել են, որ Պուտինը նման բան է ասել, միևնույն է ` սա է ամբողջ իրականությունը:
Իսկ այս իրականությունն ավելի է դաժանանում Հայաստանի ներքին կյանքի, ավելի շուտ կյանքասպան քաղաքականության հետ միասին ու այս իրադրությունն ավելի է բարդացնում սահմանին կանգնած ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻ առաքելությունը, ավելի է ծանրացնում արդեն 25 տարի ամենածանր զրկանքներին դիմացող արցախցու կյանքի իրավունքը …
Մի կողմ քաշվիր, ընկեր նախագահ, եթե չես կարող ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ արյան գենով առաջնորդվել..
եթե, կարող են քթիցդ բռնած քարշ տալ այս կողմ, այն կողմ… եթե դու չես ամաչում, մենք ամաչում ենք …..
որովհետև…որովհետև , մի քանի հազարով հարյուրավոր հազարների դեմ կենդանի պատնեշ ենք կանգնել, արյունաքամ եղել, հայրազուրկ, եղբայրազուրկ, որդեկորույս ենք եղել, այրիացել ու ընչազուրկ դարձել ոչ նրա համար, որ ամեն մի ծաղրածու մեզ ամեն վայրկյան չքվելու պատրաստ տեսնի ….
Մենք փափագել ենք ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ տեր դառնալ, ոչ թե խամաճիկ լինել կամ խաղաթուղթ դառնալ այլոց կեղտոտ խաղերում ………
Այո, մենք բարդ խաչմերուկում ենք:
Այո, մենք շրջապատված ենք թշնամիներով ու նրանց գերիշխանությունը մեր հանդեպ ուղիղ համեմատական է ձեր կամազրկության, կոռումպացված լինելուն և փառամոլության մոլուցքին ….
Ասելիքս շատ է, սակայն , ինչպես ասում են, չեմ ուզում շան բերանը ոսկոր գցել ..Ամենից առաջ խնայում եմ` ՊԵՏՈՒԹՅԱՆՍ վարկանիշը ու ժողովդրիս նյարդերը, որ բզկտվել է կեղտոտ իշխանության ու ծախված ու սրիկա ընդիմության մոլագարություններից: Իսկ այս ծաղրածուին պետք է մի սթափեցնող ապտակ հասցնել, որպեսզի գիտակցի, որ եթե աշխարհի ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎԻ ` իր ռազմական, մտավոր, մշակութային ուժով, ապա իր պատկերացրած հզոր ռուսաստանը մի քանի ժամում կփոշիացնի, փսլնքոտ ՇՎԱՅՆ !»:
Հայաստանում աշխատանք փնտրելիս և հայտարարարություններ նայելիս կարելի է նախզավեշտ,ապա ողբերգություն ապրել և ի վերջո ունենալարտագաղթելու ցանկություն:
Գործատուների 99 տոկոսը հայտարարությունների մեջ նշում է, որ աշխատանքի է հրավիրում պարտադիր երիտասարդ, գեղեցիկ, առանց կոմպլեքսների, չամուսնացած աղջիկների: Ստացվում է, որ գործատուները միաժամանակ ցանկանում են համատեղել «հաճելին և օգտակարը»՝ նման չափանիշներ նշելով:
Հայտարարություններն ունեն ամենաանհավանական պահանջները՝ նիհար, անգլերենի իմացությամբ հավաքարար, այնուհետ՝ բուսակեր, 175սմ-ից ոչ ցածր հասակ ունեցող խորհրդական, նաև առանց աշխատանքային փորձի և իմացության մերսուհիներ, խնդիրներով չծանրաբեռնված, աշխույժ, ուրախ աղջիկներ:
Այս իմաստով շատ քիչ պահանջված են Հայաստանում երիտասարդ տղաները: Արդեն «անպիտան» են համարվում 30 անց կանայք և տղամարդիկ: Ընդ որում, ոչ թե «լավ աշխատանքի» հավակնելու, այլ ամենասովորական, բանվորական աշխատանքի համար: Անգամ արտադրամասերում, հավաքարարի համար պահանջվում են գեղեցիկ, արագաշարժ, մաքրասեր, երիտասարդ աղջիկներ: Գործատուների պատկերացմամբ 30-ից հետո հավանաբար կանայք դառնում են փնթի, դանդաղաշարժ, անգրագետ: Սակայն հանդիպում ես ճիշտ հակառակ իրողության՝ երիտասարդ, անվերջ ժպտացող աղջիկները հեռու են տարրական սպասարկման կուլտուրայից և գիտելիքներից:
Աշխատանք գտնելու հաջորդ ճանապարհը Հայաստանում ծանոթ-բարեկամ-միջնորդ կամ կաշառք «խառնելն է»: Այս տարբերակն էլ զգալի մաս է կազմում Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար:
Չնչին տոկոսն են կազմում «եզակի բախտավորները», ովքեր առանց որևէ միջնորդի, բարեկամական կապի կամ գումարի կարողացել են ինքնուրույն գտնել աշխատանք: Նրանք էլ, սովորաբար, եթե հայտնվում են այնպիսի միջավայրում, որտեղ ծանոթ-բարեկամներն են և առանց կոմլպլեքսների աղջիկները, ապա ստիպված են կատարել նրանց փոխարեն ամբողջ աշխատանքը: Եվ գործատուի ֆինանսական նեղության դեպքում «դուրս են թռնում» հենց այս բարեխիղճ աշխատողները, քանի որ գործատուն նախընտրում է պահել իր դատարկագլուխ ծանոթ-բարեկամին, ոչ թե խելացի մասնագետին:
Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ այս դասի մեջ մտնող միամիտ աշխատողները դառնում են գործատուի շահագործման առարկա. աշխատացնում են մեկ կամ մի քանի օր, ապա ապա առանց վարձատրության ասում հայտնի արտահայտությունը՝ «Մենք ձեզ կզանգենք»:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա այս դեպքում ամենավարձատրվողն իհարկե առաջին կատեգորիայի պահանջված աղջիկներն են, մնացածները ստիպված են արժանանալ գոյատևման գումարի:
Ի վերջո, գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանում առաջին հերթին գործատուները սեքսի կարիք ունեն, ոչ թե խելացի, բանիմաց և որակյալ աշխատողների:
ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք ապօրինի հատել են հայ-թուքական սահմանը:
«Արմենպրես»-ին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴՈՒ սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից հայտնել են, որ սահմանամերձ հատվածում աշխատող տեղի բնակիչներից հուլիսի 6-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անծանոթ անձը դուրս է եկել սահմանային Արաքս գետի ափ: Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատի խումբը կազմակերպել է գաղտնի հետապնդում: Օգտագործելով հանգամանքը, որ Արաքսը սակավաջուր է` սահմանախախտը անցել է ջրի մեջով և փորձել թաքնվել թփերի մեջ:
Հենց այդ պահին սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ սահմանախախտը, որը ևս ձերբակալվել է սահմանը հատելուց հետո:
Ձերբակալվածների նախնական հարցաքննությամբ պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադրություն են ունեցել Հայաստանի տարածքով անցնել Եվրամիության երկրներ: Սահմանախախտների մոտ հայտնաբերվել է ուսի պայուսակ, որում տեղավորված են եղել անձնական իրեր և երկու «Նոկիա» հեռախոս: Ձերբակալվածները հանձնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որը ստուգում է իրավախախտության նրանց վարկածը:
ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեեվը որոշում է կայացրել խրախուսել տեղի բնակիչներին` արժեքավոր նվերներով:
Շենգավիթում այսօր տեղի ունեցած դաժան սպանությունը ծայրահեղ դրսևորումն էր այդ ընտանիքում շարունակական բնույթ կրող վիճաբանությունների:
Այդ ընտանիքում վիճաբանությունները ծագել են՝ սկսած կենցաղային հարցերից մինչև երեխային տեսակցության հարցի շուրջ:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը և 37-ամյա Թագուհի Մանսուրյանը 2014թ. փետրվարից գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ և համատեղ ունեցել են մեկ որդի, սակայն 1 տարի համերաշխ ապրելուց հետո սկսվել են վիճաբանություններ ու ծեծ, բանն անգամ հասել է դանակահարության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանց միջև վիճաբանություններից մեկը տեղի է ունեցել այն պատճառով, որ Թագուհի Մանսուրյանը իր մոր կողմից ամուսնու հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու շուրջ վիճաբանել է ամուսնու հետ: Այդ ընթացքում ամուսինները միմյանց ծեծի են ենթարկել, բանը հասել է նրան, որ Թագուհին խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն և նրա մարմնի տարբեր մասերում վնասվածքներ պատճառել:
Ամուսինն էլ իր հերթին է կնոջը ծեծի ենթարկել՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Թերևս այս դեպքը նրանց միջև տեղի ունեցած այն բազմաթիվ վիճաբանություններից մեկն է:
Նրանց միջև վիճաբանություններ են եղել ինչպես խանդի, այնպես էլ՝ նրանց որդուն տեսակցելու հարցի շուրջ, և այս բոլոր վիճաբանությունները որպես կանոն ուղեկցվել են ծեծով:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին՝ 118-րդ հոդվածով:
Մեզ հայտնի է դարձել, որ այսօր նախկին փեսայի կողմից կացնահարված 64-ամյա զոքանչը ևս գտնվել է իրավապահների տեսադաշտում: Կարինե Մանսուրյանը շենքի բակում թոռնիկին տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին փեսայի հետ, որի ընթացքում գետնից վերցված քարով հարվածել է նախկին փեսայի՝ Վլադիկ Մարտիրոսյանի պարանոցին և աջ բազկի շրջանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել են քերծվածքներ:
Նախաքննական մարմնի կողմից Կարինե Մանսուրյանին ևս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Լ
Աղբյուր` Փաստինֆո
Ռուսաստանի Դաշնության «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին «Լիդեր TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Նա անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և հայկական հարցին: Ժիրինովսկին հայտարարել է, որ «Եթե Թուրքիան ու Ռուսաստանը միավորեն իրենց առևտրական, տնտեսական և ռազմական ջանքերը, ապա և′ քրդական, և′ հայկական հարցերն իրենք իրենց կվերանան: Եվ ինքն իրեն կվերանա Ղարաբաղյան հարցը, և Ադրբեջանը գոհ կլինի, այսինքն` ամբողջ Կովկասի և Մերձավոր Արևելքի հեռանկարները հիանալի կլինեն»,- նշել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Վլադիմիր Վոլֆովիչի այս հայտարարությանը, թերևս կարելի էր նաև անլուրջ վերաբերվել, ինչպես անում են շատ քաղաքական գործիչներ, սակայն, ինչպես նկատում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը` շատ դեպքերում Ժիրինովսկին հայտարարում է այն, ինչը կցանկանար հայտնել ՌԴ նախագահ Պուտինը, բայց չի կարող այդ մակարդակով ու նման ձևով հայտարարել:
Քաղաքագետի խոսքով, այն ինչ հայտարարել է Ժիրինովսկին, նորություն չէ, քանի որ մի անգամ արդեն «ըմբոշխնել ենք» ռուս-թուրքական սերտ բարեկամության հետևանքները` 20-րդ դարի սկզբին: Ժիրինովսկին հիմա կրկնում է այն, ինչ կարող է տեղի ունենալ հայ ժողովրդի հետ արդեն 21-րդ դարի սկզբին:
«Ռուս-թուրքական բարեկամության արդյունքում Ռուսասատանը զիջումների է գնում, բայց ոչ թե իր տարածքների, այլ Հայաստանի հաշվին. հայտարարության մեջ ասվում է, որ «Ադրբեջանը գոհ կլինի ԼՂ հարցի կարգավորումից». Այստեղ Ժիրինովսկին բացեիբաց առուծախի առարկա է դարձնում Արցախյան հարցը… կարծում եմ ՀՀ Արտգործնախարարությունը պետք է շատ կոպիտ արձագանքի Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակի այս վայրահաչությանը»,-ընդգծում է քաղաքագետը:
Նա հիշեցնում է. Վլադիմիր Վոլֆովիչը անցյալ տարի նոյեմբերի 24-ին, հիստերիկ ելույթներով, հայերին և քրդերին ուղղակիորեն դրդում էր ոտքի ելնել Թուրքիայի դեմ, հիմա արդեն «Լիդեր TV»-ին հարցազրույց տալով հայտարարում է, որ ռուս-թուրքական բարեկամությունը կարող է լուծել արցախյան հարցն այնպես, որ Ադրբեջանը գոհ մնա:
Քաղաքագետը ևս մեկ անգամ նկատում է, որ Ժիրինովսկին հասարակ մարդ չէ, նա Ռուսասատանի խոշորագույն կուսակցություններից մեկի ղեկավարն է, ով վերջին 5 գումարման պետդումաներում միշտ իր ներկայացուցչությունն է ունեցել ու բացի այդ էլ, նա պետական բարձրաստիճան պաշտոնյա է` ՌԴ պեդդումայի փոխխոսնակն է:
Գագիկ Համբարյանի խոսքով, ժամանակին ադրբեջանական կողմը Ժիրինովսկուն դատի էր տալիս: Նա չի բացառում, որ դատական գործընթացից հետո նրան հավանաբար կաշառել են ու հիմա Ժիրինովսկին դարձել է Ադրբեջանի բարեկամը:
«Վերջին շրջանում Ժիրինովսկու կուսակիցներն ուղղակիորեն հակահայկական գործունեությամբ են զբաղվում, և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջ Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը ծախված է ադրբեջանաթուրքական տանդեմին»,-ասում է Գագիկ Համբարյանը և հիշեցնում վերջերս տեղի ունեցած ևս մեկ ադրբեջանամետ իրադարձություն:
Նա մատնանշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը` կապված Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ: Քաղաքագետի պնդմամբ` հայտարարությունը Ժիրինովսկու կուսակիցներից մեկի սադրանքի հետևանք էր:
«Մեր արտգործնախարարությունը պետք է կոպիտ պատասխանի ու պահանջի Ժիրինովսկուց բացատրություններ տալ, ամենավատագույն դեպքում Հայաստանը պետք է նրան հայտարարի persona non grata, որպեսզի դրա ոտքը Հայաստանում չլինի»,-եզրափակեց քաղաքագետը:
10 ամսական երեխայի հայրն ու նրա «ընկերը» 3 ժամ շարունակ բռնաբարել են նորածին աղջկան
Ինչպես հաղորդում է Daily Mail -ը, րկու տղամարդու մեղադրանք է առաջադվել, այն է՝ 3 ժամ շարունակ սեռական ոտնձություններ կատարել 10 ամսական երեխայի նկատմամբ։ Տղամարդիկ ձերբակալված են։
Նրանց ինքնություն դեռ գաղտնի է պահվում, սակայն նշվում է, որ տղամարդկանցից մեկը այդ երեխայի 50-ամյա հայրն է, իսկ մյուսը՝ վերջինիս 50-ամյա «ընկերը»։ Համասեռամոլ զույգի բնակարանը հետազոտելու արդյունքում հայտնաբերվել են հազարավոր լուսանկարներ և տեսահոլովակները, որտեղ զույգը նույնատիպ ոտնձություններ է կատարում այլ երեխաների նկատմամբ։
Ըստ դատարանի տվյալների, 2 տղամարդն էլ բազմիցս կատարել են նմանատիպ հանցանք։
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ
Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում: Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները մուտքի մոտ հայտնաբերել են արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ:
Սպանության վայրից 1 փողոց այն կողմ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի 34 PD 763 համարանիշի ավտոմեքենան, որը սպանություն կատարողը օգտագործում է որպես տաքսի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Լավ ա՝ Շենգավիթի ոստիկաններն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի աշխատակիցները շուտ էկան ու կարողացան բռնել սպանվածի գազազած փեսային, թե չէ, կնոջն ու աներոջն էլ էր սպանելու, ոչնչի առաջ չեր կանգնում: Հարևաններով մի կերպ էինք պահում, մինչև հասան ոստիկանները»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով: Հարևանները նշում էին նաև, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել, ու անգամ քննչական բաժինը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Շենգավիթի դատարան, սակայն դատարանը ազատ է արձակել ու հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև՝ ասելով. «Այս սպանության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Շենգավիթի դատարանը, քանի որ, եթե կալանավորեին նախորդ հանցանքների համար, ապա այսօր այս դաժան ու սահմռկեցուցիչ դեպքը տեղի չէր ունենա»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հաշվի առնելով hանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթի դատախազության դատախազներ Արմեն Չիչոյանն ու Արսեն Մարգարյանը:
Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը բոլորովին վերջերս իր կնոջը «նստեցրեց» բուժկենտրոնի ղեկավարի աթոռին։ Այժմ շրջանառվում են խոսակցություններ, որ սեպտեմբերին կայանալիք Սևանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ մեկտեղ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև Գագիկ Կարապետյանի որդին: Բուժկենտրոնի տնօրենի հավակնորդներին չհաջողվեց ամենազոր Կարապետյանի դեմն առնել ու նրանք մի կողմ քաշվեցին, տեղը զիջելով նրա կնոջը՝գյուղական ամբուլատորիայի համեստ բժշկին:
Իսկ այժմ հոգեբուժարանի գործունությանը քաջ ծանոթ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, որը տարիներ շարունակ ընկերոջ՝ Գագիկ Կարապետայանի բոլոր գործերից տեղյակ է, սկսած տարատեսակ ընտրություններից, ուր միասին որքան ուզել այնքան խփել են, ինչպե՞ս կվերաբերվի, երբ իր կողքին քաղաքապետի աթոռի համար պայքարի նաև Գագիկի որդին, պարզ չէ:
Հետաքրքիր է, որ հոգեբուժարանի տնօրենը, որը նախկին քաղաքապետ Գևորգ Մալխասյանի մտերիմ ընկերն էր, ժամանակին շատ արագ կողմնորոշվեց և հնարավոր ամեն բան արեց սատարելու իր թեկնածությունը դրած Ռուդիկ Ղուկասյանին: Ասում են, այժմ արդեն Գագիկ Կարապետյանը ջանք չի խնայում որդուն քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար:
Մարզում բոլորը գիտեն, որ, մեղմ ասած, կարգին չեն Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հարաբերությունները, իսկ այ Գագիկ Կարապետյանի և մարզպետի հարաբերությունները կարծես խիստ մտերմիկ — գործնական են։ Պատմում են, որ Սևանի հիվանդանոցի և պոլիկլինիկայի միավորման արդյունքում, երբ ստեղծվեց Սևանի բժշկական կենտրոն ՓԲԸ, մայիսի 20-ին անցկացվեց մրցույթ: (Պոլիկլինիկայի տարածքում նոր բժշկական կենտրոն է կառուցվել, ուստի միավորումը պետք է նախօրոք տեղի ունենար: Համաշխարհային բանկի պահանջն է):
Թեև մրցույթ էր նշանակված, սակայն մարզպետարանում ոչ մեկից գործ չեն վերցրել: Թեկնածուներին՝ հիվանդանոցի տնօրեն Վ. Մանուկյան, պոլիկլինիկայի տնօրեն Հ. Ղազարյան, նախկին տնօրեն Ա. Նիկողոսյան և ուրիշներ հասկացրել են, որ իրենք զրկվում են դիմելու իրավունքից: Դե վերջիններս էլ հասկացել են, որ նախօրոք որոշված է, թե ով է ընտրվելու: Արդյունքում տնօրեն է ընտրվել միակ թեկնածուն՝ հոգեբուժարանի տնօրենի կինը՝ իր հայրենի գյուղի՝ Դդմաշենի ամբուլատորիայի տնօրենը:
Հիմա արդեն լարված են նախկին ընկերների հարաբերությունները, քաղաքապետ Ղուկասյանը կամաց -կամաց զիջում է իր դիրքերը, չնայած նրան, որ նա փորձառու չինովնիկ է, և ուրիշ մեկը նրա պարագայում այդքան խնդիրներ ունենալով, թե՝ անձնական, թե՝ գործնական ոլորտում, վաղուց էր հանձնվել, քաղաքապետը համառորեն պայքարում է: Իսկ թիկունքից հարվածողները շատանում են, ինչ արած, կանաչը լավ է լույս տալիս: Հիմա էլ ամենազոր Գժանոցի Գագոն է ցանկանում նախկին ընկերոջ փոխարեն որդուն տեսնել Սեւանի քաղաքապետի պաշտոնում: Հավաստի աղբյուրներն ասում են, որ հոգեբուժարանի տնօրենը շատ ազդեցիկ կապեր ունի:
Աննա Գրիգորյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.