29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ տեսանելի էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները հատում սահմանը, իսկ մեր զինվորները չեն կրակում, քանի որ համապատասխան հրահանգ հրամանտարությունից չեն ստանում: Տեսանյութի հետ կապված ոչ մի արձագանք իշխանությունների կողմից դեռևս չի եղել, ինչը, բազմաթիվ մթին հարցերի և ենթադրությունների տեղիք է տալիս:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, չցանկացավ մեկնաբանել այս տեսանյութի թեման. «Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանել, որովհետև դա առանձին դրվագ է, որն, ըստ էության, պետք է դիտարկել ամբողջականության մեջ և այդ կտրվածքով գնահատել կամ գնահատականներ տալ, թե ինչու, ասենք, հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում…: Եթե մենք սկսենք ազգովի քննարկել ցանկացած հրամանատարի գործողություն, կարծում եմ`կհայտնվենք կատարյալ մառազմի մեջ: Այդ իսկ պատճառով, ես ոչ միայն ձեռնպահ կմնամ այդ թեմայի շուրջ մեկնաբանություն անելուց, այլև մյուսներին էլ խորհուրդ կտամ դա շատ չարծարծել: Առաջին հայացքից թվում է, թե խիստ բացասական բան կա այստեղ, բայց մենք այստեղ նստած չենք պատկերացնում, թե հետագայում ինչ գործողություններ են կատարվել: Վարկած կա, որ այդ ադրբեջանցի զինվորները, որոնք մի կետում այդքան կուտակվել էին, հնարավոր էր նրանց շատ հեշտ ոչնչացնել, բայց չարվեց: Նման տիպի մեկնաբանություներ անելն, այն էլ` ոչ պրոֆեսիոնալ մակարդի, կարծում եմ, լավագույն դեպքում, պարզունակություն է, վատագույն դեպքում` սպեկուլյացիա»,- կարծիք հայտնեց Բոզոյանը:
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե հնարավոր է օգոստոսին սահմանին վերսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողությունները, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ իսկապես պատերազմի վտանգը շատ մեծ է: «Բնականաբար, պատերազմի վտանգը շատ մեծ է և դրա գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը փոփոխված է և դա բոլորն են արձանագրել: Անուղղակիորեն դա խոստովանում է նաև իշխանությունը: Ես միշտ հայտարարել եմ` պատերազմի վտանգը մեծանում է այն դեպքում, երբ կողմերից մեկը հաջողության է հասնում պատերազմական գործողություններում»,- մտահոգություն հայտնեց նա` հավելելով, որ պետք է ամեն ինչ անենք` ռազմական բալանսը հավասարակշռելու համար: «Իհարկե, պատերազմի վտանգը փորձում են կանխել նաև միջնորդները, սակայն Ադրբեջանը դրա դիմաց թանկ գին է պահանջում: Պահանջում է, որպեսզի Հայաստանը գնա տարածքային զիջումների, միայն այդ դեպքում, նրանք չեն վերսկսի պատերազմական գործողությունները»:
Քաղաքագետը չցանկացավ գնահատական տալ , թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և ԼՂ-ի համար Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելը: «Այսօր մենք արձանագրում ենք այն փաստը, որ Ադրբեջանն ունի ռազմական լուրջ առավելություն` զենք-զինամթերքի մասով և հանդես է գալիս քաղաքական նոր բանաձևով, այն է` տարածքների դիմաց մենք չենք սկսի պատերազմ: Մի բան ակնհայտ է, եթե մենք տարածքներ հանձնենք, պատերազմն է´լ ավելի կմոտեցնենք»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Նախկին զոքանչը տեղում մահացել էր, իսկ նախկին կինն ու նրա հայրը` 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը, տեղափոխվել էին հիվանդանոց:
Հարևանները հայտնել են, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել:
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ, ով կնոջ եւ երեխայի հետ ամենավերջին դավաճանի պես փախել էր Ադրբեջան, պարզվում է` կրկին Բաքվում է կամ երբեք էլ երրորդ երկիր չէր տեղափոխվել: Այդ մասին Haqqin.az-ը տեսանյութ է տեղադրել իր կայքում։ Վ. Մարտիրոսյանը զբոսնում է Բաքվում եւ ծաղիկներ դնում, որը նրանք աշխարհին մատուցում են իբրեւ Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված (ադրբեջանական զառանցանքների համաձայն, հայերը Խոջալույում ցեղասպանություն են իրականացրել ազերիների նկատմամբ):
Նա ցավակցել է ադրբեջանցիներին ու դատապարտել հայերին տեղի ունեցածի համար: Ի դեպ, Վ. Մարտիրոսյանի Բաքվի զբոսանքը կազմակերպել է ադրբեջանցի իրավապաշտպան Դիլյարա Ալիեւան:
Իրեն քաղաքական հալածյալ համարող տականքը լուրջ, խելոք տեսք ընդունած շրջում է Բաքվի փողոցներով: Haqqin.az-ը գրել է, որ Վահան Մարտիրոսյանը միակ «հայտնի» հայը չէ, ով ներողություն է խնդրում Խոջալուի դեպքերի առիթով ու ծաղիկներ դնում զոհվածների հուշարձանին: «Նախկինում ադրբեջանական ժողովրդից հրապարակային ներողություն են խնդրել լրագրող Վահե Ավետյանը, Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան ասամբլեայի ներկայացուցիչ Կարեն Օհանջանյանը, ՀԿ-ներից մեկի նախագահ Գեորգի Վանյանը»,-գրում է Haqqin.az-ը:
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով կոչ եմ ուղղում ձեզ, որ բոլորդ
միաբանվեք, և պառակտումներ չլինեն ձեր մեջ, այլ միանաք նույն մտքի և նույն
խորհրդի մեջ, քանզի, եղբայրնե՛ր, Քղվեի ընտանիքից ոմանք ձեր մասին խոսելիս տեղեկացրին ինձ, թե հակառակություններ կան ձեր մեջ։ Ասեմ, ինչ որ լսեցի. թե ձեզնից յուրաքանչյուրը տարբեր բան է ասում։ Մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», մյուսը՝ «Ես Ապողոսին եմ հետևում», մի երրորդն ասում է՝ «Ես Կեփասին եմ հետևում», իսկ մի ուրիշը, թե՝ «Ես հետևում եմ Քրիստոսին»։ Մի՞թե Քրիստոսը կողմերի է բաժանված։ Մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի անունով մկրտվեցիք։ Փառք Աստծու, որ ձեզնից միայն Կրիսպոսին և Գայիոսին եմ մկրտել. այնպես որ մեկը չի կարող ասել, թե իմ անունով մկրտվեցիք։ Ստեփանոսի ընտանիքին էլ եմ մկրտել։ Չեմ կարծում, որ ուրիշ մեկին մկրտած լինեմ. Քանզի Քրիստոսն ինձ մկրտելու չուղարկեց, այլ ավետարանելու և ավետարանելու՝ առանց խոսքի ճարտարության դիմելու, որպեսզի Քրիստոսի խաչելության մասին քարոզչությունը չկորցնի իր ուժը։
Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար դա
Աստծու զորությունն է։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 1:10-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ցերեկը մոտ ժամը մեկին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա. Tert.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը:
«Մոտ կես ժամ դադարներով կրակեցին ու վերջ: Հրաձգության պահին երթևեկությունը խաթարվել էր, վախեցնում էին, սակայն ոչ մի վնաս ու խնդիր չառաջացավ»,- ասել է գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր նախկին զոքանչին սպանելու ու աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ մեջ, շուրջ երկու տարի է ամուսնալուծված է։
Tert.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանի հարևաններից մեկը պատմեց, որ վաղ առավոտից հարևանները քննարկում են, թե ինչ է եղել, ինչպես: Քանի որ անմիջական դռկիցը հրաժարվեց մեզ հետ խոսել՝ զբաղված լինելու պատճառով, մյուսն էլ պատճառաբանեց, որ չի գիշերել տանը, դեպքին չի մասնակցել, զրուցեցինք հարևաններից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ:
Նրա խոսքով՝ վիճաբանությունը նախկին ամուսինների միջև եղել է երեխայի պատճառով: «Կինը չի թողել, որ երեխուն տեսնի: Երեկ երեխու ծնունդն ա եղել, նվերներով եկել ա, չեն թողել, որ տեսնի: Երկու տարի ա բաժանված են, երկու տարի ա, ինչքան գիտեմ, էս խնդիրը կա: Դատարանի որոշում կա, որ պիտի երեխում ինչ-որ երկու ժամով տեսնի, բայց չեն թողել»,- պատմեց հարևանը:
Նա ասաց, որ կասկածյալը «լավ, նորմալ» մարդ է, տաքսի է վարում, որևէ վատ արարքով աչքի չի ընկել, պարզապես «հասցրել են դրան», որ հավանաբար նման քայլի է դիմել:
Հարևանը պատմեց նաև, որ մինչ այդ հենց կասկածյալի համար էին կանչել շտապ օգնության մեքենա, որովհետև վիճաբանություն էր եղել, նախկին կինն ու զոքանչը հարվածել էին իրեն, որ հերթական անգամ եկել է երեխային տանելու:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Tert.am-ը ֆիքսեց, որ դեպքի վայրում դեռևս շարունակում են արյան հետքեր մնալ, հարևանները հասցրել են լվանալ շենքի մուտքը, բայց պատերին հետքերը շարունակում են մնալ: Դռան վրա էլ նշումներ կան՝ դրա փակ լինելու մասին, աստիճանավանդակներին դեղին եզրերով ժապավեններ կան:
Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալված է:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է կայանա Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո սա թվով երրորդ հանդիպումը կարող է լինել՝ որը հաջորդելու է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:
Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից Ղարաբաղի սպասելիքը մեկն է. համաձայնություն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Մինչ նախագահի մամուլի խոսնակի հետ մեր զրույցը ներկայացնելը հիշեցնենք, որ Վիեննայում կայացած հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, ինպես նաեւ ավելացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը։
Դրան հաջորդած սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունում, սակայն, հետաքննության մեխանիզմների ներդրման մասին խոսք չկար. նշվում էր միայն, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել ավելացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների թվաքանակը:
— Պարոն Բաբայան, հնարավոր է, որ այսօր Վարշավայում տեղի ունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Այս ֆոնին խնդրում եմ ասել, թե ինչ առաջընթաց կա նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում:
— Հանդիպման հնարավորությունը ցույց կտա ժամանակը: Կարող է այդպիսի հանդիպում լինել՝ մանավանդ որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ կլինի այդպիսի հանդիպում: Ինչ վերաբերում է գործընթացին` բավական ժամանակ է արդեն, որ Արցախում հարաբերական անդորր էր տիրում, չնայած ադրբեջանական կողմը փոքրիկ խախտումներ էր կատարում: Այսօր նաեւ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկվել, հետեւաբար սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք շատ անկանխատեսելի հարեւանի հետ, որը միշտ էլ դիմելու է նենգ քայլերի: Միգուցե սա նաեւ միջազգային հանրության, համանախագահող երկրների համար եւս մեկ ազդակ լինի, որ մի քիչ արագացնեն այդ մեխանիզմների վրա աշխատանքը, դրանց մշակումն ու ներդրումը սահմանի երկայնքով: Պետք է գիտակցել, որ սա շատ կարեւոր հարց է, որը պետք է ավելի արագ տեմպերով իրականացնել:
— Այսինքն այս պահին առաջընթաց չկա՞ ոչ հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ոչ էլ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցով:
— Այն, որ ձեռք է բերվել նման համաձայնություն, դա արդեն իսկ առաջընթաց է: Կարելի է համարել, որ մեկ քայլ արվել է: Հիմա, որպեսզի տեղում չդոփենք, պետք է շարունակվի այդ գործընթացը: Ճիշտ է, դեռեւս կան բանակցելու որոշ հարցեր (ինչպիսի մեխանիզմներ, ոնց են տեղադրելու), որոնք պետք է համատեղ մշակեն, բայց չլինի այնպես, որ տարիներ շարունակ կանգնենք ասենք, որ այդ հարցը դեռ սկզբնական փուլում է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը. սա եւս օրակարգում է, ճիշտ է, իրենք ասել են, որ ֆինանսական հարցեր կան եւ այլն, բայց կարծում եմ` սրանք լուծվող հարցեր են, եթե Ադրբեջանը չխոչընդոտի: Իսկ նման հանարավորությունը չի կարելի բացառել, ավելին, միշտ էլ Ադրբեջանը խոչընդոտում է: Բայց պետք է քայլեր ձեռնարկվեն:
— Ղարաբաղում ի՞նչ սպասելիքներ կան Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, եթե ստացվի ու այսօր այն կայանա:
— Սպասելիքները հիմնականում հենց այդ ուղղությամբ են, այդ մեխանիզմների մշակման տեսանկյունից, ուրիշ խնդիր դժվար թե հնարավոր լինի իրականացնել: Հիմա ամենաստորին օղակից պետք է գործընթացը մեկնարկի, որ տեսնենք՝ հնարավո՞ր է դուրս գալ այլ հարթություն: Առանց դրա անհնարին է լինելու:
— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ավելի ու ավելի հաճախակի դառնում այդ հանդիպումները, դրա անհրաժեշտությունը կա՞:
— Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը զգացել է, թե ինչ փխրուն է իրավիճակը: Միգուցե անհրաժեշտ է հանդիպումները հաճախակի կազմակերպելով իրավիճակը կայուն եւ խաղաղ պահել:
— Այսօրվա դիվերսիան որքանո՞վ կապ ունի սպասվող հանդիպման հետ: Վերջին օրերին հարաբերական անդորր էր:
— Եղել է անդորր, բայց դա կապ չունի, հակառակորդը չի փոխվել, ի վերջո: Չի հրաժարվել իր ապակառուցողական, ագրեսիվ քաղաքականությունից: Ամեն տեղ Բաքուն իր ահաբեկչական քաղաքականությունը շարունակում է: Հետեւաբար, սա մեզ համար տարօրինակ չէ, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ 1921 թվականից:
— Սարգսյան-Ալիեւ-Պուտին սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ հայկական կողմը 5 շրջան հանձնի Ադրբեջանին: Դուք այդ մասին քննարկում ունեցա՞ք Սերժ Սարգսյանի հետ: Ղարաբաղյան կողմը պարզաբանում ստացա՞վ:
— Գիտեք, ադրբեջանական կողմը 1994 թվականից այդ մասին խոսում է: Եվ պետք չէ իրենց շահարկումները դարձնել իրականություն եւ դրա վրա կառուցել մեր հետագա քայլերը: Ադրբեջանը միշտ էլ այդպիսի ստահոդ լուրեր տարածել է: Հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ անհրաժեշտ է, որ առաջին հերթին վերականգնվի լիարժեք ձեւաչափը: Երկրորդ, խոսվի, թե ինչպիսի փոխզիջում կարող է լինել, բայց փոխզիջում չի նշանակում միակողմանի զիջում, առավելեւս Ադրբեջանի ախորժակի բավարարում: Այն, ինչ ուզում է Ադրբեջանը, սա պարզապես ոչ տրամաբանական է, ոչ էլ հնարավոր է իրականացնել: Հիմա Ադրբեջանն ասում է, որ Արցախն իրենցն է, Երեւանն իրենցն է, Սեւանն իրենցն է, ինչի դա այդպե՞ս է:
— Այսինքն, դուք կարիք չեք ունեցել Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը քննարկելու, որովհետեւ ի սկզբանե բացառել եք:
— Դե իհարկե, Ադրբեջանը միշտ է դրա մասին ասում: Հիմա իրենք ամեն օր ասում են դրա մասին: Ի՞նչ է, մենք էլ պետք է հարցնենք, թե արդյո՞ք Երեւանի մասին էլ է խոսակցություն գնացել:
Սերժ Սարգսյանը երեկ մասշտաբային կադրային նշանակումներ է արել Զինված ուժերում. նշանակվել են բանակային 5 կորպուսներից երեքի նոր հրամանատարներ, սպառազինության վարչության պետ, Զորքերի հրամանատար: Մինչ այդ եւս կադրային փոփոխություններ են կատարվել բարձրագույն հրամկազմի շրջանում:Ռազմական բարձրագույն հրամկազմն այսպիսով զգալիորեն «նորացվել» է, եւ փաստացի մնում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:Այս երկու պաշտոնյաների հրաժարականի կամ պաշտոնանկության մասին հայկական մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում: Սեյրան Օհանյանի մասով, օրինակ, նշվում է, թե նա նեղ շրջանակում ասել է, որ հրաժարական չի տալու, եթե ուզում են՝ թող հեռացնեն: Բացի այդ, նշվում է, թե իբր նրա համար «միջնորդել» են ՌԴ ՊՆ-ից:Ինչ վերաբերվում է Խաչատուրովին, նրա հրաժարականը կարծես թե դարձել է «հանրային պահանջ», նկատի առնելով հանգամանքը, որ նա է բանակի սպառազինության, մարտական պատրաստականության եւ զորքերի վիճակի անմիջական պատասխանատուն, ըստ օրենսդրության:Ապրիլյան պատերազմի օրերին տեղեկություններ եղան Խաչատուրովի տարօրինակ պահվածքի մասին: Բացի այդ, Մոսկվայում կասկածելի զինադադարի համաձայնության կողմերից մեկը եղել է նա, ըստ պաշտոնական հաղորդագրության:
Եթե Սեյրան Օհանյանի պարագայում «ռուսական միջնորդությունը» քիչ ինչ կասկածելի է, ապա Խաչատուրովը սիրում է ասել, որ ինքը «ռուս գեներալ» է:Մյուս կողմից, պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում Սեյրան Օհանյանի ու Խաչատուրովի վաղեմի հակասությունների, նրանց թիմերի «ներքին պայքարի» մասին:
Ի դեպ, հետաքրքիր է, որ բանակային կորպուսներից մեկի հրամանատար է նշանակվել Խաչատուրովի որդին, որի անունը շոշափվել է բանակում մի շարք սկանդալների համատեքստում: Այս նշանակումը նման բարձր պաշտոնին Խաչատուրովին թոշակի ուղարկելու «պարգե՞ւն» է, թե՞ նա ամրապնդում է իր դիրքերը բանակում:
Բանակում մասշտաբային կադրային փոփոխությունները կհասնե՞ն այս երկու զինվորականներին: Խնդիրն այն է, թե ինչի համար են արվում կադրային փոփոխությունները Զինված ուժերում՝ դրանք միտված են ԶՈՒ արմատական վերակառուցմա՞նը, թե՞ ենթարկված են ներիշխանական վերակառուցումների տրամաբանությանը:
Ադրբեջանական «Գորշ գայլեր» էլիտար զինվորական ստորաբաժանման հրամանատար Նուրեդին Հոջան (Իսմայիլով), ով մասնակցել է արցախյան պատերազմին, հարցազրույց է տվել Interpress.az-ին: Վերջինիս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել Ադրբեջանում:
Ներկայացում ենք հարցազրույցից մի քանի հատված:
— Պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է: Սպանե՞լ են արդյոք ադրբեջանցի զինվորները հայ երեխաների:
— Սպանել են: Չէ՞ որ դա պատերազմ է: Իսկ հիմա խոսում են այնպես, ասես…Պատերազմի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր այն չեն էլ տեսել: Հատկապես մեդիայում և սոցիալական ցանցերում, ուրիշ տեղ խոսել չեն կարող: Պնդում են, որ Ադրբեջանում 64 հազար վետերան կա: Ես պատերազմի ժամանակ անգամ 60 հազար մարդ չեմ տեսել: Եթե մենք 60 հազար զինվոր ունենայինք, ապա Երևան կհասնեինք:
— Ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք:
— Պարտությունը կրել է բանակը, ոչ թե զինվորները: Զինվորներին ասել են՝ գնա, և նրանք գնացել են, ասել են՝ զոհվիր, նրանք զոհվել են: Ինչո՞ւ պարտվեցին զինվորները: Իրականում պարտվել է քաղաքական էլիտան և հրամանատարները, ոչ թե ադրբեջանցի զինվորները:
— Իսկ եղե՞լ են արդյոք կոնտակտներ հայկական կողմի հետ:
— Իհարկե, եղել են: Եղել են համապատասխան մարդիկ, ում միջոցով փոխանակվել են գերիներն ու դիերը:
— Հային գլխատելն արդյո՞ք հերոսություն է համարվում:
— Ոչ, որևէ մեկին գլխատելը հերոսություն չէ: Ընդհանրապես, վերջերս հերոսությունը նորաձև է դարձել: Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեմ համարում: Հերոս չեմ համարում նաև Մուբարիզ Իբրահիմովին, քանի որ նա խախտել է կանոնակարգը և վտանգել զորամասը:
— Ինչպե՞ս իրեն կդրսևորեր ժողովուրդը, եթե պատերազմը հիմա լիներ: Մենք կրկին պարտություն կկրեի՞նք:
— Ընդհակառակը, Ադրբեջանն այսօր շատ գումար ունի, պետությունը հզոր բանակ ունի: Կարելի է հողեր ազատագրել: Դրա համար ուժեղ բանակ է հարկավոր, մոտ 30-40 հազար զինվոր:
— Ժողովուրդը մարտական ոգի չունի…
— Եթե մարտական ոգի չունի, ապա ինչո՞ւ է պայքարում Սիրիայում:
— Ասում են՝ հայերը վախից փախչում էին մարտի դաշտից: Հայերը վախկո՞տ ժողովուրդ են:
— Եթե հայերը վախկոտ են, ապա ո՞վ ենք մենք: Նրանց մոտ մեր հողերի 20 տոկոսն է: Հայերը շատ ուժեղ ազգ են: Եթե նրանք կարողացել են 20 տոկոս հողեր գրավել, ապա նրանք ուժեղ են: Մենք պետք է ընդունենք իրականությունը:
— Իսկ ի՞նչ կասեք ադրբեջանցի զինվորների բազմաթիվ ինքնասպանությունների մասին:
-Նրանք այլևս չեն կարող դիմանալ ոչնչի: Խորհրդային ժամանակ տղաները բանակ էին գնում արդեն պատրաստված, մեզ մոտ նման բան չկա: Բանակ գնացողների մեծամասնությունն աղքատ ընտանիքներից են: Նրանք հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն չունեն:
— Ո՞ր շրջաններն են հանձնվել հայերին:
— Ես չեմ տեսել: Ես հայերին ոչ մի շրջան չեմ փոխանցել:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Հայաստանը «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին կմասնակցի «Տանկային բիաթլոն» և «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթներին:Այս մասին նշված է մրցույթի կայքում:
«Բանակային միջազգային խաղերն» այս տարի կանցկացվեն հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը նախաձեռնող երկիր Ռուսաստանում, իսկ որոշ մրցույթներ էլ՝ Ղազախստանում: Խաղերի ընթացքում անցկացվելու է առաջնություն 23 մրցաձևից:
«Տանկային բիաթլոնի» ժամանակ Հայաստանը մրցելու է նաև Ադրբեջանի և Իրանի տանկիստների հետ:
Ադրբեջանը բանակային խաղերին կմասնակցի նաև «Ավիադարտս» և «Ծովի գավաթ» մրցաձևերում, ինչպես Իրանը՝ «Սուվորովյան հարձակում», «Ծովային վայրէջք», «Խորություն», «Դեսանտային դասակ», «Էլբրուսյան օղակ», «Դիպուկահարի բնագիծ» մրցույթներին:
«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21 մասնակից, այդ թվում նաև Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Որպես դիտորդ ներգրավվել է 9 պետություն։ Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:
Նշենք, որ «Բանակային միջազգային խաղերը» անցկացվում են 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ «տանկային բիաթլոնը», առանձին ֆորմատով անցկացվում էին նաև մինչ այդ:
Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.