29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաքում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով.
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը
Մեծարգո՛ նախագահ Դուդա,
Հարգարժա՛ն պարոն Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը:
Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ և ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը: Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն իմ կարծիքով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակներից է:
Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը:
Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը: Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց:
Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին::
Շնորհակալություն:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարություն է տարածել կապված հուլիսի 8-ին Շենգավիթում տեղի ունեցած կացնահարության դեպքի հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ եւ անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված է համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չկիրառման հարցում իր դերակատարում է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը:
Թագուհի Մանուկյանը բազմիցս դիմել է նաեւ ոստիկանությանը, սակայն ոստիկանության գործողությունները բավարար չեն եղել նրան բռնարարից պաշտպանելու համար: Թեեւ Շենգավիթի ոստիկանությունը ներգրավված է եղել ԵԱՀԿ կողմից ոստիկանության վերապատրաստման ծրագրերում եւ ստացել է անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ:
Այս ամենը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում բավարար կամք դրսեւորել կանանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելու համար:
Չենք կարող չանդրադառնալ նաեւ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ազդեցությանը, որը հրավիրելով Վ.Մարտիրոսյանին տաղավար եւ մարդու իրավունքների տեսանկյունից բազմաթիվ խախտումներ թույլ տալով, անտեսելով նրա բռնարար բնույթն ու բազմաթիվ հանցագործությունները, հորդորում էր միանալ կնոջ հետ, եւ կասկածելի հոգեբանի շուրթերով հիացմունք հնչեցնում բռնարար տղամարդու հասցեին:
Վստահեցնում ենք՝ եթե լիներ պատժելիության մթնոլորտ, պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ եւ դեպքերի որակյալ լուսաբանում, այլ ոչ մակերեսային եւ կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովերգում, շատ եւ շատ դեպքերում ողբերգական նմանատիպ ավարտ չէր լինի:
Դիմում ենք՝ ՀՀ արդարադատության նախարարին եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ:
Պահանջում ենք՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին վերանայել եւ գնահատել ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:
Հորդորում ենք՝ ՀՀ կառավարությանն «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքը, որը հնարավորություն կտա իրականացնել ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը եւ ապահովել ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը:
Իսկ զանգվածային լրատվության միջոցներին խորհուրդ ենք տալիս նման դաժանության դեպքերին անդրադառնալ բազմակողմանիորեն, վեր հանելով ընտանեկան բռնություն երեւույթի վտանգավորությունն ու հանրության շրջանում ամրացնել բռնության անթույլատրելիության գիտակցումը, այլ ոչ մակերեսային եւ կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովազդով զբաղվել:
Այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը հասավ Բաղրամյան 26, Հայաստանից հեռացել է 296 հազար 988 մարդ:
Այսինքն, 2008-ից ի վեր Հայաստանից հեռացել է յուրաքանչյուր իններորդ բնակիչը:
Դա նշանակում է, որ Հայաստանից հեռացել է երեք Գյումրիի բնակչություն:
Կամ՝ կրկնակի Լեռնային Ղարաբաղ գումարած 20 հազարանոց մի քաղաք:
Ահա թվերը պաշտոնական, որոնք ցույց են տալիս Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների տարբերությունը.
2008 թվական մինուս 23.059
2009 թվական մինուս 24.978
2010 թվական մինուս 46.486
2011 թվական մինուս 43.820
2012 թվական մինուս 42.784
2013 թվական մինուս 31. 188
2014 թվական մինուս 41.235
2015 թվական մինուս 43.438
Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին պանդուխտ է դարձել 296.988 հայաստանցի:
Սարսափելին այն չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության մնացած երկու տարիներին Հայաստանից կհեռանա ևս 70-80 հազար մարդ:
Սարսափելին այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն չեն ուզում հեռանալ ընդհանրապես:
Հանուն հավերժության՝ Սահմանադրություն գրեցիք՝ անունը դնելով բարեփոխում։
Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝1994-ից ի վեր առաջին անգամ, Արցախը, այսինքն՝ Հայաստանը, 800 հեկտար հող կորցրեց։
Հանրապետական Ձեր ընկերներն ասացին՝ անմշակ, ամայի հող է։
Հարյուր հայ էր ընկել այդ հողի վրա։
Պետական պարտքը հասցրեցիք հինգ միլիարդի։
2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի ամբիոնից դիմում էիք հայությանը, անունը դնում “Հայկական հրաշքի բանաձեւ”:
Ձեր ելույթի մի հատվածը կրում էր “Մեր ու մեր տնտեսության մասին” ենթախորագիրը: Ահա այն ամբողջությամբ.
“Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը։ Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարեւորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլեւ լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության եւ հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում եւ ամբողջական ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման խթան դառնում։ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր, նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետեւողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ։
Եվ ես այսօր չեմ խոսելու ընդհանուր տնտեսական քաղաքականության եւ մեր որդեգրած մոտեցումների մասին։ Առանձնացնեմ միայն երեք նախաձեռնություն, երեք ծրագիր, որոնք առաջիկա տարիների ընթացքում լինելու են մեր աշխատանքի եւ մեր ուշադրության ուղղակի կենտրոնում։
Եվ այսպես. ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.
ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,
բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ
գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։
Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք։ Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք”։
Թաթուլ Հակոբյան
Ադրբեջանը պարտվում է Հայաստանին նաև կինոմատոգրաֆիայում. Ադրբեջանը կրկին իրար է խառնվել: Այս անգամ պատճառը Ջիվան Ավետիսյանի նկարահանած «Թևանիկ» ֆիլմն է: Ֆիլմը վերջերս ԱՄՆ-ի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ » նոմինացիային: Ֆիլմը Արցախի մասին , որտեղ մի քանի տարի ղեկավարել են ադրբեջանցիները և հիմա փորձում են խլել այդ հողը:
«Թևանիկ» ֆիլմը պատմում է Արցախի կյանքի մասին , որտեղ մարդիկ ապրում էին խաղաղ, կյանքում չէին մտածում պատերազմի մասին: Երեք ընկերներ ապրում էին իրենց հողում , նրանք երբեք պատկերացում չէին ունեցել պատերազմի մասին , բայց մի օր նրանք բոլորով հավաքվում են մեկ խրամատի մեջ: Ֆիլմը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ ադրբեջանցիների վայրագությունները, նրանց սկսած պատերազմը: Այս ամենը իհարկե հանգիստ չի թողել ադրբեջանական մամուլին և նրանք պահանջում են , որ Ադրբեջանի կառավարությունը տնային տնտեսուհիների համար սերիալներ նկարահանելու փոխարեն հետևեի Հայաստանի օրինակին ու նկարի ֆիլմ Արցախի մասին , նկարի այնպիսի ֆիլմ , որը միջազգային հանրության ուշադրությունը շեղի դեպի այդ հարցը: Կարևորը այդ ֆիլմում պետք է մեղադրվեն հայերը, իբրև մենք ենք սկսել ամենը ու գրավել ենք իրենց տարածքները:
Վերջերս Ադրբեջանի կառավարությունը 10 մլն դոլար հատկացրեց «Մի վախեցիր, ես քո հետ եմ — 2» ֆիլմի համար: Փողերը ծախսվեցին, բայց այդ ֆիլմը այդպես էլ չնկարվեց: Հիմա մամուլը պահանջում է ,որ այդ գումարները ուղղեն իրենց համար ավելի օգտագար ֆիլմեր նկարելուն:
Ադրբեջանցիները նաև վառված են ռուսական «Գարեգին Նժդեհ» ֆիլմից: Փորձում են հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը , որ ադրբեջանական ղեկավարությունը չի զբաղվում Արցախյան պատերազմի պրոպագանդայով: Միլիոնավոր նավթային դոլարները հնարավարություն կտան նույնիսկ Սթիվեն Սփիլբերգին վարձել այդ ֆիլմերի համար: Վերջին տարիներին Ադրբեջանը երկու ֆիլմ է նկարահանել Արցախի մասին ՝ «Գռադ» և «Հիշողություն», որոնք կյանքում չեն թարգմանվել այլ լեզուներով՝ միջազգային հանրության համար, նախատեսված են եղել միայն ադրբեջանցիների համար:
Գրում է Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին, վերջինս քաղաքացուն ներկայացել է որպես փաստաբան և խոշոր չափերի հասնող գումար հափշտակել:
Ըստ մեղադրանքի՝ Խաչատուր Մարոզյանը ՀՀ Փաստաբանների պալատի անդամ չհանդիսանալով և չունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ և ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ` դատական գործ վարելու պատշաճ ձևակերպված լիազորություններ Ա.Հարությունյանի խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, ներկայացել է որպես փաստաբան, խոստացել է վերջինիս պատկանող գույքի պետական գրանցում կատարելու նպատակով քաղաքացիական հայց ներկայացնել դատարան և փաստաբանական գործունեություն իրականացնելու դիմաց պահանջել ու ստացել է խոշոր չափի` 700 000 ՀՀ դրամ գումար` Ա.Հարությունյանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք նաև, որ 2014թ. Մարոզյանը նույն հոդվածով կրկին ամբաստանվել է, այն ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Սվետլանա Թորոսյանի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով, վերջինիս իրավաբանական օգնություն ցուցաբերելու և նրա քրոջ՝ Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով 2013թ. մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, մաս-մաս վերցրել է խոշոր չափի ընդհանուր 1.640.000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար և չարաշահելով վերջինիս վստահությունը, ծախսել է իր անձնական կարիքների համար:
Սակայն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Մարոզյանին արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Գործով տուժողի և մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել պահանջով՝ կայացնել մեղադրական դատավճիռ, միևնույն ժամանակ բավարարել նաև տուժողի քաղհայցը՝ 4000 և 1200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև 210.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է:
Ստամբուլում սկանդալային դեպք է տեղի ունեցել, որը մի կողմից զավեշտական է, մյուս կողմից խայտառակություն’ առանց ընտրությունների, Թուրքիայի նախագահ Էրդողանի միջոցով Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ դարձած Արամ Աթեշյանի (Արթին Աթեշի) համար:
Վերջինս թուրքական ոստիկանական և անվտանգության ուժեր, ջրնետ մեքենաներ, բազմաթիվ զրահամեքենաներ է հրավիրել, որպեսզի կանխի, ճնշի, ցրի պատրիարքարանի դիմաց իր դեմ հայ ցուցարարների այն բողոքը, որին, իրեն հասած ապատեղեկատվության համաձայն, սպասելիս է եղել հունիսի 21-ին, սակայն խայտառակ կերպով ձախողվել է…
Ինչպես արդեն հայտնի է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը եթե չասենք անօրինականորեն, առանց իրավական պատշաճ հիմքի, ապա հաստատապես անարժանիորեն զբաղեցնում է Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո մի Facebook-ով մի խայտառակ ու ստորացուցիչ նամակ է ուղղել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որով, ըստ էության, անարգել է ցեղասպանության մեր ավելի քան մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը: Այդ նամակում մասնավորապես նշված է.
«Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։ Աթեշյանն իր նամակում նշել է նաև. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից»:
Աթեշյանի այս նամակի կապակցությամբ բողոքի մեծ ալիք է բարձրացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ստամբուլում: Բոլորն էլ հասկանում են, որ նա բարձրաստիճան հոգևորական լինելով հանդերձ, անամոթաբար և անխղճաբար ստել է, քանի որ իրականում Թուրքիայի հայկական համայնքը չի կիսում թուրք ժողովրդի շրջանում (իրականում’ Թուրքիայի իշխանության շրջանում) Բունդեստագի տվյալ բանաձի ընդունման կապակցությամբ առաջացած վիշտը կամ, ավելի ճիշտ, դժգոհությունը:
Շատ մարդիկ, որոնք անտարբեր չեն ու չեն հանդուրժում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը պղծած նման ապազգային և անարժան մեկի պաշտոնավարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, արդարացիորեն պահանջում են նրա ինքնակամ հրաժարականը, իսկ կաթողիկոսից կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից’ Արամ Աթեշյանին կախակայել:
Հիշյալ նամակի կապակցությամբ Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդի դեմ բողոքի միջոցառում է տեղի ունեցել նաև Ստամբուլում: Եվ, ահա, թե ինչ հայտնեց մեզ Լուրեր.com-ի ստամբուլյան աղբյուրը` տեղի ունեցածի կապակցությամբ:
Նախապես իմանալով, որ Աթեշյանը գրեթե ամենուր իր լրտեսները կամ լրատուներն ունի, բողոքի միջոցառման նախաձեռնող խումբը’ մտավորականների «Միտք» հարթակը, խորամանկ քայլի է դիմել, որպեսզի Աթեշյանը չկարողանա ոստիկանության, անվտանգության ուժեր հրավիրելով, տապալել Ստամբուլի հայ համայնքի այդ միջոցառումը: Միջոցառման նախաձեռնողները կեղծ տեղեկություն են տարածել, թե Պատրիարքարանի դիմաց բողոքի միջոցառումը լինելու է հունիսի 21-ին, ժամը 11-ին: Այս լուրը, ինչպես ենթադրվում էր, հասել է Աթեշյանին:
«Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդի կարգավիճակով պատրիարքի աթոռին առանց ընտրությունների, ապօրինաբար տիրացած-բազմած Արամ Աթեշյանը մի անհեթեթ բան է արել, որը ոչ օսմանյան, ոչ էլ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ երբևէ տեղի չի ունեցել,- ասաց Ստամբուլի մեր աղբյուրը:- Նախապես իր լրատուների միջոցով իմանալով, որ հայ համայնքում նախապատրաստություն կա և ցուցարարները հունիսի 21-ին, ժամը 11-ին պետք է գան, պատրիարքարանի դռան առջև ցույց անեն, Աթեշյանը վախվորած դիմել է Թուրքիայի ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությանը, ասել, որ վա՜յ, իմ դեմ այսպիսի ցույց են կազմակերպում, միջոցներ ձեռնարկեք, իմ անվտանգությունն ապահովեք: Թուրքիայի ոստիկանությունը, անվտանգության ուժերն արձագանքելով Աթեշյանի խնդրանքին, հունիսի 21-ին պատրիարքարանի մոտ են ուղարկել իրենց մարդկանց, ջրնետ մեքենաներ (Թուրքիայում դրանց ասում են թոմա և ասոցացնում Էրդողանի հետ, քանի որ հասարակական միջավայրում Էրդողանը որտեղ հայտնվում է, գրեթե միշտ այդ մեքենաները հայտնվում են), ինչպես նաև զրահապատ բազմաթիվ մեքենաներ, որպեսզի թույլ չտան կամ, հարկ եղած դեպքում, ցրեն ցույցը: Եկած ուժերը հատուկ հանդերձավորված են եղել’ ծնկակալներով, սաղավարտներով, մահակներով և այլն, մոտ 2 մետր հասակով հաղթանդամ ոստիկաններ են եկել, որպեսզի ցուցարարների դեմ կանխարգելիչ ինչ-որ գործողություններ անեն:
Անցել է կես ժամ, 1 ժամ, 2 ժամ, բայց ոչ մի ցուցարար չի եղել այդտեղ, որովհետև ցույցն այդ օրը չէ, մյուս օրը պետք է տեղի ունենար: Արդյունքը եղել է այն, որ համայնքի տարբեր ղեկավարներ լսելով այս ամոթալի պատահարի մասին, զանգահարել են Արթին Աթեշին և ասել, թե այս ի՞նչ ես արել, դիմել ես Թուրքիայի ոստիկանական, անվտանգության ուժերին, որ գան, հայ ցուցարարների դեմ ինչ-որ բա՞ն անեն, կանխարգելիչ գործողությունների՞ դիմեն… Ասել են’ դու խայտառակում ես մեզ, այսպիսի բան մեր համայնքում, հանրապետական Թուրքիայի պատմության մեջ երբևէ տեղի չի ունեցել, սա ի՞նչ խայտառակություն է: Նույնիսկ մեր ազգային հիվանդանոցի’ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն վարչության խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլին է վրդովված դիմել է Արամ Աթեշյանին և ասել, որ չի կարելի այսպիսի բան թույլ տալ, կարևոր չէ, թե համայնքում ով ինչպես է մտածում, մենք ժողովրդավար սկզբունքներով ապրող համայնք ենք, մարդիկ կարող են մեր նման չմտածել և իրենց կարծիքն արտահայտել, սա շատ բնական երևույթ է»:
Մեր զրուցակիցն էլ էր վրդովված ու տարակուսած.
«Աստված մի արասցե, որ այդ օրն իրոք ցույց լիներ, այսինքն’ ոչ թե խորամանկություն արված լիներ, այլ ցույցն իսկապես հենց այդ օրը նախատեսված լիներ, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր լինել,- հարցրեց նա:- Մեր բժիշկների, ճարտարապետների, մտավորականների, տարբեր համայնքների ղեկավարների, մեր ազգային հիմնարկների աշխատակիցների դեմ զրահամեքենաներ, Էրդողանի թոմաներ և հատուկ հանդերձանքով ոստիկաններ հանել կարող էր երևի միայն Արամ կամ Արթին Աթեշի նման անմակարդակ «հոգևորականը», դա հենց իր կերպարի մասին է վկայում: Եթե դժբախտաբար անգործունակ Պոլսի մեր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն այսօր անգործունակ չլիներ և անկողնում լսեր կատարվածի մասին, երևի ոսկորները մարմնի մեջ կպտտվեին: Շշմելու բան է սա, ոչ մի հայ սա չի՛ ների Արամ Աթեշյանին: Այս խայտառակությունն արդեն պետք է զսպվի: Տարօրինակ է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հերթական անգամ կուլ է տալիս Արամ Աթեշյանի խայտառակ վարքի արտահայտությունը, հրապարակայնորեն նրանից հաշիվ չի պահանջում, թե որպես հայ հոգևորական, ինչպե՞ս ես այսպիսի արարք թույլ տվել»:
Ստամբուլի մեր աղբյուրի տեղեկացմամբ, համայնքի, այսպես ասած, թաղական խորհրդից մարդիկ, որոնք բարիդրացիական, նորմալ հարաբերություններ ունեն Ստամբուլի կուսակալության հետ, զանգահարել են Ստամբուլի կուսակալին, ասել, որ մեր համայնքում նման թյուրիմացություն է տեղի ունեցել, խնդրում ենք ձեր այդ զինված ուժերը հետ քաշեք պատրիարքարանի մոտից, պետք չէ նման բան անել: Այդ զանգերից հետո ոստիկանական ուժերը պատրիարքարանի մոտից հեռացվել են:
Շարունակությունը կարդացեք lurer.com
Ես չեմ ուզում առիթ տալ հերթական անգամ շահարկելու Թալիշի թեման, բայց որ ասում են «քարով կարող են խփել Թալիշին», կամ որ Թալիշը չեզոք զոնա է դարձել, ու դա չեն ասում մարդիկ ովքեր ասենք Արցախի տեղը միայն քարտեզով գիտեն, կամ գուգլով, այլ մարդիկ ովքեր շատ լավ քաջատեղյակ են ամեն ինչից, ես ուղղակի կասեմ ` մի արե’ք, չի աշխատելու, բավական է մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, խուճապի մատնելով, ինչ որ հարցեր լուծեք: Ադրբեջանական «նոր դիրքերի» ամենամոտ կետը Թալիշի ամենամոտ կետին օդային ուղիղ գծով 3 կմ-ից ավել է, և ոչ մի դիպուկահար չի կարող այդ հեռավորության վրա աշխատել, ինչ մնում է հրետանուն, այն միշտ էլ աշխատել է խորքից և հիմա էլ նույն տեղում է…
Ավելացնեմ, որ Ներքին Կարմրաղբյուր, Չինար, Պառավաքար և մի շարք այլ հայկական գյուղեր իրոք գտնվում են թշնամուց շատ ավելի մոտ տեղերում, նույնիսկ հարյուրավոր մետրերով է չափվում, ոչ թե կիլոմետրով և մարդիկ էլ ապրում են ու չեն հեռանում: Ես սա չեմ ասում, որ Թալիշեցիներին որևէ կերպ մեղադրեմ, քանի դեռ ես ու իմ երեխաները չենք ապրում Թալիշում, ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ մեկին ասել ՝ինչու չես ապրում, բայց դե կա մի փաստ, որի մասին այլևս չեմ լռի, •չէիք ուզու՞մ որ Թալիշեցիք հեռանային, չթալանեիք գյուղը, չգողանայիք մարդկանց ունեցվածքը, չթալանեիք խանութները… «բերանս բացել մի տվեք «յան» ազգանունը կրող մարադյոր շուն շան որդիկ» որ սխալմամբ դեռ վխտում եք մեր մեջ, հավատացեք գտնելու ենք ու սատկացնենք այսուհետ ձեր նմաններին, ով առիթից կօգտվի և նման իրավիճակում կզբաղվի թալանով կամ կշահարկի մարդկանց ցավն ու վիշտը, դժբախտությունը կամ անելանելի դրությունը սեփական շահերի համար կլինի դա քաղաքական թե անձնական ես-ի հաստատման համար:
Թալիշեցին կվերադառնա իր գյուղը, գյուղն էլ ապահով է լինելու, և դա բնական է, ժամանակ է պահանջում, միշտ էլ այդպես է եղել, բավական է շահարկեք այդ թեման և խոչընդոտեք մարդկանց ինքնուրույն որոշումներ կայացնելուն:
Դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, որ բողոքում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, լրագրողներին ուղղված նամակ է գրել, որով տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գումար են հավաքում դատապարտյալներից, խոշտանգում դատապարտյալներին:
Նրա նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ, որը Politik.am-ին է տրամադրել Հելսինկյան ասոցիացիան:
«Հարգելի լրագրողներ, ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ, էդ ձեւի էլ բառ առ բառ գրեք: Դուք մի մտածեք իմ մասին, որ կարողա վնասեն ինձ, կամ նեղություն տան: Ես էդ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց մառալնի նորանոր մտածված տանջանքներից: Ինչը որ թուրքը չի անում, իրենք անում են, միայն չբացահայտվի՝ իրենք ինչ են ինձ ներարկել ցեբեի բժիշկները:
Որ երկու տարի է ոչ կարողանում եմ խոսել, ոչ էլ քայլել: Եվ իրենք մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ 3 հատ հեռախոս եւ մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: Իսկ վաբշե բոլորի մոտ կա, ու մեկի տեղը երկու հատ: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին եւ մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձեւի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս եւ ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող: Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպերին. ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս, բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող ով ուզում ա գա մոտս, շատ բան կա ասելու ու գրելու, իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: Իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ ասելու իրենց ներկայությամբ ասելու ու գրելու:
Էս պետը 10 տարուց ավելի ստեղ եղել ա կագեբեի պետ: Ինչեր որ արել է, էստեղ Բուղլադարյանը, էդ նույն բաներն իրար հետ արել են երկուսով: Հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում եւ շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին անպայման ու ինչքան կարաք շուտ:
Ցավդ անեմ, դուխով գրի ու գրել, տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում, որովհետեւ շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանց ավելի վատ բաների միջով եմ անցել, նենց որ, իմ մասին մտածելու բան չկա, ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում»,-գրած է նամակում:
Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:
Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը լրագրողներին ասել էր, որ դատապարտյալին սկսել են խոշտանգել խցում այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները: Իրավապաշտպանը պատմել է, որ Հրաչյա Գեւորգյանին դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ 2015թ. փետրվարին բուժում իրականացնելու ընթացքում ներարկել են այնպիսի նյութ, որ նա հայտնվել է ծանր վիճակում, կոմայից դուրս գալուց հետո կորցրել է խոսելու, քայլելու, կլման ունակությունը:
Հրաչյա Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:
31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է հուլիսի 8-ին կացնահարելով նախկին զոքանչին սպանելու եւ աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, հնարավոր է այդ քայլին է գնացել ալկոհոլի ազդեցության տակ՝ աֆեկտի վիճակում լինելով: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանում կատարված դաժան սպանությանն անդրադառնալով՝ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ մարդը նման քայլի է գնում, երբ աֆեկտի վիճակում է. «Անհնար է, որ այդ մարդը նման քայլի գնար սովորական հոգեկան վիճակում, նա այդ պահին եղել է հուզական վիճակում՝ աֆեկտի մեջ: Դա այնպիսի իրավիճակ է, երբ մարդը դժվարանում է վերահսկել իր քայլերը: Թե ինչ աստիճան է եղել, պետք է դատական հոգեբանը պարզի»,- ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվող տղամարդը տարբեր խոչընդոտների պատճառով չի կարողացել հանդիպել իր երեխային, նույնպես կարող էր ազդել տղամարդու հոգեկան վիճակի վրա. «Այն որ հաճախ նրան թույլ չեն տվել հանդիպել երեխային, նույնպես կարող էր ազդել նրա հոգեվիճակի վրա, եթե մարդը «փսիխոպատ» բնավորության հիվանդագին շեշտվածություն ունի, հնարավոր է, որ նման քայլի գնար, սակայն, մարդուն այդպիսի վիճակի կարող է հասցնել միայն խմիչքը կամ թմրանյութը»:
Նրա խոսքով, կանայք, հատկապես հայ կանայք, ամուսնուց բաժանվելուց հետո, հաճախ են նրան պատժում՝ օգտագործելով երեխային: Նրան արգելում են տեսակցել երեխային, որն էլ հաճախ պատճառ է դառնում տղամարդու հուզական վիճակի եւ բերում նման ողբերգությունների. «Աբսուրդ է, երբ հորը սեփական երեխային հանդիպելու համար օր ու ժամ են նշանակել, ինչն էլ մոր համար հիմք է հանդիսացել երեխային նրանից հեռու պահելու, սա էլ կարող է նման հոգեվիճակների բերել: Սովորաբար, ամուսնալուծվող կանայք պատժում են հորը եւ շանտաժի ենթարկում նրան երեխայի միջոցով, որն էլ բերում է վիճաբանությունների ու ողբերգությունների»:
Նշենք, որ կացնով հարվածներ ստացած Թագուհի Մանսուրյանին եւ Վլադիկ Մարտիորսյանին մեկ տարի առաջ մեղադրանք է առաջադրվել միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7- իր ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի հետ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել միմյանց: Թագուհի Մանսուրյանը խոհանոցային դանակով եւ ձեռքերով դիտավորությամբ հարվածել է Վլադիկ Մարտիրոսյանին, իսկ Վլադիկ Մարտիրոսյանը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին եւ տարբեր վնասվածքներ պատճառել նրան: Հետագայում դատարանը Թագուհի Մանսուրյանի նկատմամբ քրեական հետախուզումը դադարեցրել է՝ ինքնապաշտպանվելու համար նման քայլի գնալու հիմքով, իսկ Վլադիկ Մարտիրոսյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու որոշմամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 8-ին Երեւանում նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին եւ մարմնական վնասվածքներ հասցրել կնոջն ու աներոջը: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, նրանց միջեւ վիճաբանությունն առաջացել է երեխայի խնամքի հետ կապված հարցերի շուրջ:
2-ամյա տղա երեխան դեպքի պահին եղել է տանը, նրան հարեւաններն են տնից հանել եւ տարել բարեկամներից մեկի տուն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Ալիևյան ԶԼՄ-ները մի քանի շաբաթ անց նոր են լուսաբանում զինվորի մահը: Այն բանից հետո, երբ Ադրբեջանում օրենքով արգելվեց ԶԼՄ-ներին լուսաբանել բանակին վերաբերող որևէ իրադարձություն, Իլհամ Ալիևի վարչակարգը լրիվ լկտիացավ: Իշխանությունների համար ավելի հեշտացավ պարտակել տեղեկությունները բանակում զոհերի և հանցագործությունների մասին: Գործը հասավ նրան, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան կարճատև պատերազմից հետո էլ, չնայած այն բանին, որ ընդդիմադիր «Meydan TV»-ին հրապարակեց հարյուրից ավել սատկած ասկյարի լուսանկար, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ զոհվածների թիվը չի գերազանցում երեք տասնյակը:
Հունիսի վերջին նույն «Meydan TV»-ին տեղեկացրեց, որ տասն օրվա մեջ ադրբեջանական բանակում զոհվել է վեց ասկյար՝ հրապարակելով նրանց տվյալները: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն լռում էր:
Զարմանալի է, որ ալիևյան ԶԼՄ-ները այսօր անդրադարձել են ասկյար Էլբրուս Նաջաֆովի մահվանը: «Meydan TV»-ին իր ընթերցողներին այդ մասին տեղեկացրել էր դեռ հունիսի 27-ին, երբ խմբագրություն էին դիմել Էլբրուսի հարազատները և դժգոհել, որ ՊՆ-ի պատասխանատուները ասել են, որ Նաջաֆովը ինքնասպան է եղել, որի վերաբերյալ նրանք շատ խիստ կասկածում են: Այսինքն, զինվորն ավելի վաղ է մահացել, քան այդ մասին լուրը տարածել էր «Meydan TV»-ին: Ու հիմա, «Meydan TV»-ից 12 օր անց ադրբեջանական ԶԼՄ-ները նոր անդրադառնում են շարքային Նաջաֆովի մահվանը:
Ինչպես ասում են՝ «Լավ է ուշ, քան երբեք»: Նաջաֆովի «բախտը» բերեց, որ գոնե իր մասին խոսեցին: Ալլահի մոտ հայտնված մյուս հինգ ասկյարների մասի լռում են և՛ ՊՆ-ի ներկայացուցիչները, և՛ ալիևյանլ լրատվամիջոցները: :
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.