- Ըստ ռուսական, ֆրանսիական, ինչպես նաև հայկական ավանդույթների զույգ թվով ծաղիկներ տարվում են միայն հուղարկավորության ժամանակ, իսկ կենդանի մարդուն ընդունված է նվիրել միայն կենտ թվով ծաղիկներ:
- Գրեթե ողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Արևելքի մի շարք երկրներում ճիշտ հակառակն է, ընդունված է նվիրել զույգ թվով ծաղիկներ, որովհետև զույգ թիվը երջանկություն է խորհրդանշում:
- Իսրայելցիները նվիրում են միայնն զույգ թվով ծաղիկներ, իսկ թաղման արարարողությանը ծաղիկ չեն տանում:
- Վրաստանում գտնում են, որ ընտանեկան արժեքների հետ կապված ամեն ինչը երջանկություն է բերում, այդ պատճառով էլ երկու ծաղիկը (զույգ)՝ հաջողակ համադրություն է, իսկ գերեզման տանում են կենտ թվով ծաղիկներ,«որպեսզի մահացածն իր զույգին չտանի իր հետ»:
- Հեթանոսական հավատալիքները զույգ թիվը մեկնաբանում են որպես մահվան և չարի խորհրդանիշ: Հիշու՞մ եք ասացվածքը .«դժբախտությունը մենակ չի այցելում»:
- Շատ հնագույն մշակույթներում զույգ թվերը խորհրդանշել են ավարտ, իսկ կենտ թվերն ընհակառակը, խորհրդանշել են երջանկություն, հաջողություն:
- Հնագույն փիլիսոփաների համար բարության, կյանքի, լույսի խորհրդանիշները եղել են կենտ թվերը, ինչպես նաև դրանք խորհրդանշել են աջ կողմը (հաջողության կողմը): Անհաջող ձախ կողմը և դրա հետ նաև մահը, չարը, խավարը խորհրդանշել են զույգ թվերը:Արդյո՞ք այստեղից չի առաջացել «արթնանալ ձախ ոտքից» հայտնի ասույթը, որը խորհրդանշում է օրվա անհաջող սկիզբը:
- Ժեստերի լեզվով յուրաքանչյուր թիվն ունի իր նշանակությունը, և դրանից կարելի է օգտվել ծաղկեփնջին ճիշտ իմաստ հաղորդելու համար: Այսպես, եթե դուք նվիրում եք 1 ծաղիկ, դա նշանակում է, որ անձնավորությունը, ում դուք նվիրում եք այն, ձեզ համար միակն է: Եթե նվիրեք 3 ծաղիկ, դա կնշանակի, որ դուք ցանկանում եք ձեր սիրելի անձնավորության հետ աշխարհի ծայր գնալ: Իսկը 5-ը նշանակում է «Ես քեզ սիրում եմ»:
- Շատ քչերը գիտեն, որը նախկինում 7 ծաղիկ նվիրել են միայն նշանադրության օրը: