29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր Սեւ ծովից ներթափանցած ցիկլոնի գործունեության վերջին օրն է: Այն իր ազդեցությունը կպահպանի նաեւ առաջիկա ժամերին: Տեղումները կշարունակվեն մինչեւ ժամը 16:00-17:00-ն: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Եթե մինչ այսօր օդի ջերմաստիճանը նորմայից ցածր էր մոտ 3-4 աստիճանով, ապա հուլիսի 12-ից մեր տարածաշրջան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ: Տեղումները կդադարեն եւ օդի ջերմաստիճանը մինչեւ հուլիսի 15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Օր օրի կզգաք ջերմաստիճանի բարձրացումը»,- շարունակեց օդերեւութաբանը:
Նշենք, որ եթե հուլսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը +26…+28 աստիճան էր, ապա արդեն հուլիսի 15-ին Երեւանում սպասվում է +35…+37 աստիճան տաքություն: Հայաստանի ամենացուրտ մարզերից մեկը համարվող Շիրակում էլ այսօր սպասվում է +16…+22 աստիճան տաքություն: Արդեն հուլիսի 14-ին այնտեղ ջերմաստիճանը կհասնի +20…+25 աստիճանի:
Ըստ Գագիկ Սուրենյանի, շոգ եղանակն առավել շատ իրեն զգացնել կտա հուլիսի 15-16-ին:
Երեւան
Հ.Գ. Այս պահին Հանրապետության որոշ շրջաններում կարկուտի հավանականությունը դեռ պահպանվում է: Այսօր առավոտյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Հիդրոմետ» ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 69.000 կրակոց, սակայն հուլիսի 10-ին տեղացած առատ անձրևն ու կարկուտը բազմաթիվ վնասներ են հասցրել հատկապես Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Գրանցվել է չորրորդ (ամենաբարձր) կարգի կարկտային պրոցես: Արմավիրի մարզում տուժել է 21 համայնք, որոնցից 15-ը չպաշտպանվող գոտում է եղել: Տնօրենի փոխանցմամբ՝ բազմաթիվ շենք-շինություններ տուժել են նաև ուժգին քամիներից, որոնց հասցրած վնասի չափը ճշտվում է:
Այսօր աշխարհում նշվում է Շոկոլադի միջազգային օրը: Օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ շոկոլադի սպառման առումով առաջին տասնյակում են Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Շվեյցարիան, Կանադան:
Ըստ նրա՝ շոկոլադի սպառումն ուղղակիորեն կապված է երկրի բարեկեցության և զարգացվածության հետ. «Առաջատար երկրներում տարեկան մեկ շնչին ութ-ինը կիլոգրամ շոկոլադ է բաժին ընկնում»:
Նա ցավով նշեց, որ Հայաստանում շոկոլադի սպառման ծավալները փոքր են, իսկ դրա հիմնական պատճառը վճարունակության խնդիրն ու որակն է. «Ցավոք սրտի մեզ մոտ բարձրակարգ շոկոլադ շատ քիչ կա, դա կամ ներմուծվածն է կամ էլ շատ հազվադեպ են տեղական լավ որակի շոկոլադներ արտադրում: Պակասում է գնողունակությունն ու գնողների քանակը»:
Բանախոսը հավելեց՝ «շոկոլադը պետք է ուտել, ոչ թե շոկոլադի մասին խոսել»:
Հանդիպմանը ներկա մանկաբույժ, հոգեբան Արմեն Բեջանյանն էլ նշեց, որ չկա երկրագնդի վրա մի բան, որ միայն դրական լինի, և ինչպես մնացած բոլոր սննդամթերքներն, այնպես էլ շոկոլադը ունի դրական և բացասկան կողմեր՝ կախված դրա օգտագործման ձևից ու քանակից. «Շոկոլադը դարձնել այն միակ և եզակի սննդամթերքը, որը կփրկի մեզ ամեն ինչից՝ գերգովազդ է»:
Ըստ նրա՝շոկոլադի օգտագործումը որպես սթրեսի և դեպրեսիաների դեմ պայքար միշտ չէ որ ճիշտ է. «Օրինակ, եթե դեպրեսիան առաջացել է ավելորդ քաշ ունենալու պատճառով, ապա որքան է ճիշտ շոկոլադի օգտագործումը»:
Հոգեբանը նույնպես համաձայնվեց սպառողների իրավունքների պաշտպանի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանում շոկոլադ ասվածը դեռ շատ հեռու է շոկոլադ լինելուց. «Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք: Գիտենք, որ հաճախ սննդամթերիք մեջ օգտագործվում են կախվածություն առաջացնող նյութեր, որոնք լուրջ հոգեբանական խնդիրներ են ի հայտ բերում»:
Մասնագետի դիտարկմամբ՝ իսկական շոկոլադ իրավունք ունի կոչվելու միայն դառը շոկոլադը, իսկ այն, որն իր մեջ պարունակում է կանթնամթերք, դա կոչվում է շոկոլադային արտադրություն:
«Իսկական շոկոլադի կազմում լինում է միայն կակաոյի զանգված, շաքար և ջուր, կարող է լինել նաև լեցիտին, բարձրորակ շոկոլադի մեջ ուրիշ բաղադրիչներ չպիտի լինեն: Քաշ կորցնելու, խոլեստերինի նվազման համար պետք է ուտել մաքուր, դառը շոկոլադ: Նման շոկոլադ չափի մեջ կարող են օգտագործել անգամ շաքարային դիաբետ ունեցողները»:
Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն իրականացվում են կնքված պայմանագրերի համաձայն: Այս մասին ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, հաղորդում է haqqin.az-ը:
Վ. Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվեն սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր:
ՌԴ դեսպանը մեկնաբանել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Բաքու: Դորոխինն ասել է, որ ռուս առաջնորդը ամեն տարի Ադրբեջան է մեկնում, եւ որ այս տարի բազմաթիվ հարցեր կան, որ նա քննարկելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:
«Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկեն երկու երկրների նախագահները: Պուտինը դատարակաձեռն չի գալիս: Ադրբեջանում եւս պատրաստվում են այդ հանդիպմանը: Կվերլուծվի, թե ինչ է արվել եւ ինչ պետք է դեռ արվի: Կտրվեն նոր հանձնարարականներ: Հետեւաբար ՌԴ նախագահի այցը կկրի ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային բնույթ: Ինչպես նախագահների մյուս հանդիպումները, այս հանդիպումը եւս իր ներդրումը կունենա ռուս-ադրբեջանական հարաբերություններում»,- ասել է Վ. Դորոխինը:
Սյունիքի մարզի Դարպաս համայնքի արտահերթ ընտրություններում (գյուղապետը զոհվել էր արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ) ՀՀԿ- ն առաջադրել էր նախկին բազմամյա գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը: ԲՀԿ -ն՝ Սաշա Ստեփանյանի, վերջինս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի սեփականությունը հանդիսացող հեկ-ի օպերատորն է:
Չնայած Սիսիանի քաղաքապետը հայտարարել է, որ դուրս է եկել ԲՀԿ -ից , սակայն փաստն այն է, որ նա իր խնամու ( ԲՀԿ տարածքային կառույցի նախագահն է) միջոցով աշխատում է հօգուտ ԲՀԿ-ի: Իսկ ԲՀԿ-ն, ի դեմս Աղասու, այս անգամ ևս ավելի ակտիվ էր և հանրապետական թեկնածուի հանդեպ հասավ հաղթանակի:
Աւա՜ղ… հայաթափումը կը շարունակուի ահազանգային համեմատութեամբ: Քննադատական չէ մեր մօտեցումը, այլ ափսոսանքի եւ ցաւի խոր արտայայտութիւն: Միջին Արեւելքի եւ մասնաւորաբար Սուրիոյ հայութիւնը վերականգնելու ձգտող բոլոր աշխատանքներն ալ մինչեւ այսօր ապարդիւն մնացին, հակառակ բեմերէն եւ խորաններէն կատարուած բարձրաղաղակ յայտարարութիւններուն:
Օրերու թաւալումին հետ աւելի պարզ եւ յստակ դարձաւ որ Սուրիոյ հայութիւնը կը դիմագրաւէ նաեւ արտաքին վտանգներ: Արեւմուտքի գերպետութիւններու քաղաքական խաղադաշտին մէջ կարելի չէ մոռնալ թրքական եւ ատրպէյճանական հակահայ քարոզչութիւնն ու գործօնը, փանթուրանիզմի երազին վերյայտնումը: Եւրոպական եւ արաբական լրատուական աղբիւրներ կը ներկայացնեն փաստացի լուրեր՝ թէ ընդդիմադիր ոյժերու մէջ կը գտնուին թուրք եւ ատրպէյճանցի զինեալներ:
Ահաւասիկ հինգ տաժանագին տարիներ անցան եւ տակաւին սուրիահայութեան համար համազգային եւ համահայկական ծրագիրներ չմշակուեցան: Բեմերէն արտասանուած լօզունգներէն եւ մամուլի մէջ հրատարակուած հաղորդագրութիւններէն անդին ո՛չ մէկ ձեւով՝ սուրիահայ համայնքին անվտանգութեան հիմնախնդիրը մշտական եւ վաւերական քննարկման առարկայ դարձաւ, թէ՛ Հայաստանի պետական մարմիններուն, եւ թէ՛ ալ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բարձրագոյն մարմնի «ղեկավարներուն» կողմէ, ներառեալ մեր բոլոր աւանդական կուսակցութիւնները:
Միջին Արեւելքի հայութեան պարպումի քաղաքականութիւնը հայոց արդար դատին՝ ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման, եւ ատոր հետեւանքներու վերացման պայմաններուն, ինչպէս նաեւ Հայաստանի անկախ ու ազատ հանրապետութեան համար շատ լուրջ խնդիր կրնայ յարուցանել: Մեր բոլոր ճառերն ու քարոզները իմաստէ զուրկ կը մնան եթէ չենք հաւատար որ ի գին ամէն զոհողութեան մեր առաւելագոյնը պէտք է ընենք չհեռանալու համար Արեւմտահայստանի եւ Կիլիկիոյ սահմանամերձ հողերէն:
http://www.arevelk.am Մամուլին մէջ կը կարդանք դարձեալ, որ վերջին շաբաթներուն մեծ թիւով հալէպահայեր իրենց ընտանիքներով դէպի Աւստրալիա գաղթելու դիմում կատարած են Պէյրութի ՄԱԿ-ի գաղթականներու գրասենեակին: Կը կարծուի թէ Աւստրալիոյ կողմէ որպէս գաղթական ընդունուողներու նախատեսուած թիւը կրնայ հասնիլ 2000-ի եւ գաղթականներուն մեծամասնութիւնը պիտի ըլլան քրիստոնեաներ:
Նմանօրինակ յայտարարութիւններ պատճառ պիտի դառնան որ, մասնաւորաբար ներկայ անապահով իրավիճակին եւ տնտեսական ծանր պայմաններու հետեւանքով, բազմաթիւ սուրիահայեր պատրաստուին վերջնականապէս լքելու իրենց ծննդավայրը եւ ովկիանոսներ անդին հաստատուին Աւստրալիա, այնտեղ որոնելու իրենց բախտն ու ապագան: Նոյնն է պարագան դէպի Գանատա կամ Միացեալ Նահանգներ գաղթողներուն: Կրնա՞ք երեւակայել որ ովկիանոսներ անդին, —կամ այս կողմ,— ապրող ներկայ եւ գալիք սերունդները, մօտիկ կամ հեռաւոր ապագային, երբ Թուրքիոյ քաղաքական ներքին խմորումներու առիթով եւ քաղաքացիական պատերազմներու հետեւանքով, —որոնց ոտնաձայնը կը լսենք,— մեզի տրուելիք հայրենադարձութեան նորագոյն պայմանները օգտագործելով պիտի հաւաքեն իրենց «ունեցածն ու չունեցածը» եւ վերադառնան Արեւմտահայաստան կամ Կիլիկիա: Եթէ այս ապագայի տեսիլքով պիտի չառաջնորդուինք, ի՞նչ իմաստ ունին մեր Հայ Դատի հետապնդումները…:
Հայապահպանման մեր բոլոր պայքարներուն մէջ երբեք չենք փափաքիր անտեսել Սփիւռքի Նախարարութեան «Արի Տուն» ծրագիրը եւ յատկապէս նորաստեղծ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որուն գլխաւոր նպատակն է քաջալերել հայրենադարձութիւնը: Աշխատանքներ են, որոնք տակաւին իրենց նախնական քայլերուն մէջ չկրցան խանդավառութիւն ստեղծել սփիւռքահայութեան մէջ, որովհետեւ անոնց մեծագոյն տապարը զարնող տխուր իրականութիւնն է Հայաստանէն ահազանգային արտագաղթը:
Հայրենադարձութիւնը միայն քարոզախօսութեամբ չի՛ կրնար իրականանալ, յայտարարելով որ Հայաստանն է ապրելու յարմարագոյն եւ ճիշդ վայրը, հեռու այլասերման վտանգէն: Ինչպէս նախապէս ալ յայտարարած էինք մէկ այլ առիթով՝ «Արի Տուն» յայտարարողը՝ նաեւ տուն-տե՛ղ կը պատրաստէ: Անհրաժեշտ է նախ ստեղծել խոր համոզում եւ ի գործ դնել լիակատար աջակցութիւն, գաղթող հայրենակիցներուն համար պատրաստելով նպաստաւոր պայմաններ, եւ կեանքի ու գործի ապահովութիւն՝ զերծ ամէն տեսակի խտրականութենէ:
Բացէք հայ մամուլի էջերը եւ հոն պիտի տեսնէք ներգաղթողներու գունագեղ, դառն, յուսահատական պատմութիւնները — անբարեխիղճ վերաբերմունք, գողութիւն, խտրութիւն, կաշառակերութիւն, անտարբերութիւն, խաբեբայութիւն եւ մասամբք նոցին: Եւ երբեք զարմանալի չէ, որ ներգաղթողներուն մեծամասնութիւնը կը ցանկայ արտագաղթել օտար ափեր, նոյնիսկ վերադառնալ իր ծննդավայրը, ստոյգ գիտնալով որ այդտեղ իր կեանքը վտանգի տակ կրնայ ըլլալ: Կրնա՞ք երեւակայել թէ ի՜նչ ողբերգութիւն է այս հոգեվիճակը եւ ի՜նչ ձեւի անդրադարձ կրնայ ունենալ բոլոր անոնց վրայ որոնք կը մտածէին ներգաղթել Հայաստան:
Յաճախ մամուլի մէջ կը կարդանք եւ բեմերէն պաշտօնապէս կը լսենք, որ հայրենի կառավարութեան համար առաջնահերթ խնդիր է ներգաղթ իրականացնելը, որ մինչեւ այսօր կը մնայ լօզունգի եւ բաղձանքի սահմաններուն մէջ: Սփիւռքահայերուս համար ալ տակաւին յստակ չեղաւ թէ ներգաղթ կազմակերպելու ցանկութիւնը արդեօք հրապարակ նետուած է արտագաղթողներուն տեղը լեցնելո՞ւ համար, թէ՝ իսկապէս խոր հաւատքով եւ համոզումով ազգահաւաքման մեծ աշխատանք կը տարուի հայրենիքը նոր աւիւնով եւ նոր ոյժերով զօրացնելու համար:
Ցաւով եւ ափսոսանքով կ’արձանգրենք այս տողերը, երբ կը տեսնենք որ այսօր իրենց զով սենեաներուն մէջ նստող «սուրիահայութեամբ մտահոգուած» մեր ազգային ղեկավարներն ու աւանդական կուսակցութիւնները միայն կը խօսին Հայ Դատի, ինչպէս նաեւ Թուրքիոյ դէմ պայքարելու մասին, մինչ անդին՝ սուրիահայը իր օրուան հացը հանելու եւ գոյութիւնը պահպանելու համար պայքար կը մղէ: Օրական հազիւ քանի մը ժամ ելեկտրականութիւն ստացող եւ գիշերը ռումբերու ձայներուն տակ գլուխը բարձին դնող սուրիահայը հազիւ իր կեանքի պայքարին մասին կրնայ մտածել, եւ ոչ թէ՝ ազգային դատի պայքարին:
Նոյնքան ցաւով եւ խոր ափսոսանքով կ’արձանագրենք այս տողերը երբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջին վրայ յաճախ կը կարդանք Արամ Ա. Կաթողիկոսի աժան եւ սին լօզունգները. «Սուրիոյ հայութեան վերականգնումը պէտք է շարունակուի հակառակ առկայ դժուարութեանց», կամ՝ «Վերանորոգ հաւատքով ու նուիրումով Սուրիոյ հայութիւնը վերականգնելու ձգտող աշխատանքները շարունակելու հրամայականը»: Արդէն հինգերորդ տարին թեւակոխած է Սուրիոյ քաղաքացիական պատերազմը, եւ այդ տարիներուն ընթացքին՝ Բերիոյ Թեմին առաջնորդը, Շահան Արք. Սարգիսեան, ամենադաժան օրերուն իսկ գնաց Անթիլիաս, անձամբ փոխանցելու իր մեծաւորին՝ սուրիահայութեան տագնապներն ու մտահոգութիւնները: Սակայն եւ այնպէս Արամ Ա. Կաթողիկոս իր հանգստաւէտ պայմաններէն դուրս գալով գէթ մէ՛կ անգամ իսկ չայցելեց Հալէպ կամ այլուր՝ Սուրիոյ մէջ, որպէսզի գործնականապէս փաստէր թէ ինք իր ժողովուրդի կողքին է եւ կը տառապի անոնց ամէնօրեայ տագնապներով:
Կրնա՞ք երեւակայել թէ ինչպիսի՛ գօտեպնդիչ ապրումներ պիտի ունենար սուրիահայութիւնը՝ երբ տեսնէր իր հովուապետը՝ ֆիզիքապէս իր կողքին, եւ ինչպիսի՛ բարոյական ապտակ մը պիտի ըլլար իր այցելութիւնը՝ բոլոր մեր թշնամիններուն: Խօսքերը կը ցնդին՝ օդին մէջ արձակուած փամփուշտի նման. գործնական փա՛ստն է մնայուն:
Դժբախտաբար՝ արեւմտեան երկիրներու աշխարհիկ երեւնալու տենչը, նաեւ իրենց քաղաքական հաշիւները, հետաքրքրութեան պակաս մը ստեղծած են Միջին Արեւելքի քրիստոնեաներուն նկատմամբ: Բայց պիտի դժուարանանք յայտարարելու այստեղ, թէ անոնք յատուկ քաղաքականութիւն մը կը վարեն Միջին Արեւելքը քրիստոնեաներէն դատարկելու միտող, ինչ որ գրեթէ անկարելի է:
Մեծ Եղեռնի օրերուն, թուրքի եաթաղանէն մազապուրծ ազատած եւ իրենց կամքէն անկախ Սուրիա հասած գաղթական հայերը, սուրիական քաղաքացիութիւն ստանալէ ու Հայրենիք վերադառնալու յոյսը կորսնցնելէ ետք, Սուրիոյ հիւրընկալ հողին ամուր կառչելով իրենց կեանքին անբաժանելի մէկ մասնիկը դարձուցին սուրիական իրականութիւնը, թէեւ շատեր, —որոնց մէջ նաեւ մեր ընտանիքը,— ժամանակի ընթացքին Լիբանան փոխադրուեցան: Եւ սակայն, հակառակ այս փաստացի իրողութեան, իրենց հեռաւոր հայրենիքին կարօտը իրենց էութեան մէջ ամուր պահեցին:
Այսօր նոր իրականութեան մը առջեւ կը գտնուինք: Ներգաղթելու հնարաւորութիւն ունեցողները արդէն հեռացած են Սուրիայէն: Հայաստան մեկնած հայեր պիտի չկարենային սուրիական հայրենիքէն դուրս իրենք զիրենք զգալ ապահով ու հանգիստ: Ոմանց համար ալ, ինչպէս կը վկայեն շատ մը սուրիահայեր, Հայաստանը այն տեղը չէ ուր անոնք կրնան յարմարիլ եւ վերջնականապէս հաստատուիլ: Սուրիական հիւրընկալ հայրենիքին մէջ մնացողները այսօր կը դառնան արիւնալի պատերազմի մը զոհերը, իսկ մենք՝ պաղարիւն դիտողներս՝ միայն…
Ո՞ւր կ’երթայ մեր ժողովուրդը…..:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Վրաստանի Նինոծմինդա շրջանի Վաչիան գյուղում մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Տեղի բնակիչներից Ռուզաննա Ս.-ն Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց իսկ տանը հայտնաբերել են Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամների` 37-ամյա կնոջը և երեք` 5, 16 և 18 ամյա երեխաների դիերը:
«Ընտանիքի հայրը ամիսներ առաջ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այստեղ ապրում էր նրա ընտանիքը: Ըստ տարածված տեղեկությունների` ընտանիքի չորս անդամներին սպանել են: Դիերը հայտնաբերվել են պատահաբար, երբ հարևանը տարօրինակ հոտ է զգացել և քայլել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Մեկ այլ բնակչի խոսքով` նախնական տվյալներով դիակները հայտնաբերել են դեպքից երկու օր անց:
Տեղի ոստիկանության հաղորդած նախնական տվյալների համաձայն` մոր և աղջիկների մարմիններին հարվածներ են հասցրել բութ գործիքներով, իսկ հինգամյա որդուն խեղդամահ են արել:
Եվրո-2016-ը ինչպես և բազմիցս մասնագետների կողմից է որոկավորվել որպես էքսցենտրիկ, այնպես էլ եզրափակիչը այդպիսին եղավ: Անգամ բուքմեյքերները, ովքեր իսկզբանե չեմպիոնի տիղոսի ամենահավանական թեկնածուներից տանտերերին` ֆրանսիացիներին էին համարում, հիմա անակնկալի են եկել: Նմանատիպ անակնկալ կարելի է համարել նաև 2004 թվականի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի ունեցավ Պորտուգալիայում և եզրափակչում պորտուգալացիները պարտվեցին Հունաստանի հավաքականին: Եզրափակիչը գրեթե հավասարազոր խաղ ցուցադրած թիմերի պայքար էր, դա էր պատճառը ամենայն հավանականությամբ, որ չեմպիոնական տիտղոսը հիմնական ժամանակում չվճռվեց: Երկու թիմերն էլ ակնկալում էին պատահական հաջողության, ռիսկի չէին դիմում և շեշտը դրել էին սեփական դարպասը գնդակ չնդունելու վրա: Այնուամենայնիվ ֆուրտունան ժպտաց պորտուգալացիներին և նրանք պատմության մեջ առաջին անգամ դարձան եվրոպայի առաջնության չեմպիոն: Անգամ, Ռոնալդույի բացակայությունը չխանգարեց պորտուգալացիներին կամք և ցանկություն դրսևորել ու հասնել այդքան բաղձալի պարգևի:
Ինչ խոսք Ռոնալդուն ակումբային կարիերայի ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ունի, նրան պակասում էր հավաքականի կազմով տիտղոսի հասնելը և դա տեղի ունեցավ: Ռոնալդուն արժանի ֆուտբոլիստ է նման կոչման, երևակայի դա էր պատճառը, որ ֆուտբոլասերների մեծամասնությունը, որոնց երկրպագած թիմերը դուրս էին մնացել եվրո 2016-ի հետագա պայքարից, երկրպագում էին հենց Պուրտուգալիայի հավաքականին, քանզի այնտեղ հանդես էր գալիս Ռոնալդուն:
Ֆրանսիայի հավաքականն էլ իր պարտությամբ վերջ դրեց մի «ավանդույթի», որը ենթադրում էր սեփական հարկի տակ չեմպիոնություն` Ֆրանսիա, 1998 թվական աշխարհի առաջնության չեմպիոն և Ֆրանսիա, 1984 թվական եվրոպայի չեմպիոն: Չնայած Ֆրանսիան եվրոպայի չեմպիոն է հռչակվել նաև 2000 թվականին Բելգիայում:
Ինչևէ Պորտուգալիայի հավաքականը, թեկուզև ոմանց կարծիքով անարժանի կերպով, բայց հռչակվեց Եվրո-2016-ի չեմպիոն, ինչը ևս մեկ անգամ հաստատեց այն, որ ֆուտբոլը անկախատեսելի խաղ է, ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ:
Հ.Գ. Մի լավ բացահայտում էլ կատարվեց այս առաջնության ընթացքում, ֆուտբոլասերները հասկացան, որ Պեպեն այդքան էլ «թարախ» ֆուտբոլիստ չէ, պարզապես Ռեալում են պահանջում նման խաղ, իսկ իրականում Պեպեն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է և կաող է հիացմունք առաջացնել: Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Պեպեն:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելն է:
Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:
«Երկրամաս» թերթը հրապարակել է հանգուցյալ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի սենսացիոն հոդվածը, որում անհերքելի ապացույցներ են բերվում, որ Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է ընդամենը 25 տարով՝ մինչև 1946 թվականը: Պայմանագրով հայկական հողերը բաժանվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, այն գործում է մինչ օրս, չնայած պատմաբանները վաղուց են խոսում, որ նույնիսկ Թուրքիան էր 1946 թվականին պատրաստ վերադարձնել Արևմտյան Հայաստանը, սակայն հայերին, այլ ոչ թե ռուսներին:Սա Հայաստանը բաժանող գլխավոր պայմանագիրն է, և Հայոց ցեղասպանության 100-ամյակին աստիճանաբար հասունանում է այն վերանայելու անհրաժեշտությունը: Լևոն Էյրամջյանցը պնդում է, որ այդ պայմանագիրը և որոշ գաղտնի արձանագրություններ քիչ են ուսումնասիրված և հրապարակային քննարկման չեն դրվել: Մինչդեռ այդ պայմանագրերում բոլոր հիմքերը կան Արևմտյան ու Արևելյան Հայաստանների միավորման համար:2011 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծված Պետական հանձնաժողովին կից ստեղծվել է հայ-թուրքական հարաբերությունների վերանայման համար իրավական փաթեթ նախապատրաստող հանձնախումբ: Այն գլխավորել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով առաջին խորհրդակցություններից մեկի ժամանակ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել՝ չբացառելով Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները: Հետո Եվրասիական միություն Հայաստանի մտնելու որոշումից հետո հանձնաժողովի մասին մոռացել են, քանի որ այն հակասում էր Ռուսաստանի և նրա գործընկեր Թուրքիայի շահերին:Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը, սակայն, հետաքրքիր առաջարկ է արել Ռուսաստանին: Նա իր ռուս գործընկերոջն առաջարկել է մասնակցել միջազգային խորհրդարանական համաժողովին, որը կայանալու է 2015 թվականի ապրիլին Երևանում: Համաժողովը նվիրված է լինելու ցեղասպանության և տարածաշրջանային իրավիճակի հարցերին, որովհետև ցեղասպանության և հայերի արտաքսման նկատմամբ մոտեցումների վերանայումը կարող է ամբողջությամբ փոխել տարածաշրջանային դասավորությունը:
Դեռ հայտնի չէ, թե հանձնաժողովն ինչ թղթապանակ կպատրաստի, ակնհայտ է սակայն, որ Հայաստանը կարող է միջազգային պայմանագրերի վերանայում կամ էլ չեղարկում պահանջել: Մոսկվայի պայմանագրի դեպքում, որը «ամրապնդվել է» Կարսի պայմանագրով, վերանայումը կարող է հեշտ լինել, քանի որ պայմանագիրը ստորագրվել է մինչև 1946 թվականը, և Թուրքիան, փաստորեն, մինչ օրս անօրինական է պահում հայկական հողերը:Հայաստանը պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա անկախ այն բանից՝ կաջակցեն արդյոք Արևմուտքը կամ Ռուսաստանը: Հայաստանը 100 տարի առաջ բաժանվել է միայն այն բանի համար, որ հետապնդել է ոչ թե սեփական շահերը, այլ թաքցրել է Ռուսաստանի մեղքերը և Արևմուտքի կողմից ռուս-թուրքական դավադրությանը լուռ աջակցությունը:
Ադրբեջանցիք հրապարակել են Գետաշենի և Մարտունաշենի վրա հարձակման տեսանյութը ( операция ,,Кольцо,, )…
Կադրերում հստակ երևում է, որ բացի ադրբջենական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներից, զրահատեխնիկայի մեծ քանակի կիրառմամբ հարձակմանը մասնակցել են նաև խորհրդային բանակի զինվորները.. Տեսանյութի 4.31 րոպեին լսվում է ,, если можно солдата давайте уберем,,՝ այսինքն կադրերում խորհրդային զինվոր չերևա…
Վիրավորներից ու վնասված ավտոտրանսպորտային միջոցներից երևում է, որ ՄԵՐՈՆՔ դիմադրել են ինչքան որ կարողացել են…
Հ.Գ. Այս օպերացիյայի կազմակերպիչներից մեկը եղել Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներել Մուհամեդ Ասադովը, ով 1991թ նոյեմբերի 20-ին սատկեց Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի մոտակայքում ոչնչացված ուղղաթիռի մեջ….
https://www.youtube.com/watch?v=yFp56HxtZMo
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.