29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Գրառման վերնագրից պարզ է դառնում արդեն, որ խոսքը ինչ-որ անարժան հայի մասին է, ով մոռանալով, ուրանալով սեփական արմատներն ու արյունը, գովաբանում և հիանում է հայի թշնամի պետություններով: Խոսքը Ֆիլիպ Կիրկորովի մասին է, ում հայրը` Պետրոս Գրիգորյանը ազգությամբ հայ է: Ֆիլիպը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել հակահայկական պահվածքով, էլ Թուրքիայում համերգներ` Թուրքիայի դրոշով վերնաշապիկը հագին, էլ ժխտողական հարցազրույցներ իր հայ լինելը չընդունելու մասին, հիմա էլ գովաբանում է Բաքուն և ադրբեջանցի ժողովրդին: Ինչ աստիճան փչացած է եղել հայի այդ սերմնաբջիջը, որ բեղմնավորել է հրեա բուլղարուհու այն ձվաբջիջը, որոնց միաձուլումից լույս աշխարհ պետք է գար Ֆիլիպը: Լավ իբր թե «մարդասիրական» հայացքներ կրող, «առաջադեմ», «խաղաղասեր» մարդ, թուրքերի 101 տարի առաջ իրականացրած կոտորածը` Ցեղասպանությունը, քո իսկ ազգի նկատմամբ ներել ես, դու գիտես և դժվար թե չգիտակցես, որ որքան հայ է կոտորվել Ցեղասպանության ժամանակ 10 անգամ ավել հայ քո այդ պահվածքի համար բուլղար մայրիկիդ հիշել է վատով, հիմա էլ Բաքու ես գովերգում, որպեսզի վերջնականապես արատավորես քո մեջ գտնվող հայի գենը: Աշխարհի բոլոր գանձերը չեն կարող գերակշռել մարդկային արժանապատվությանը, իսկ Ֆիլիպի պարագայում այդ արժանապատվությունը հայի գենը չուրանալն ու դրանով հպարտանալն էր, իսկ թե ինչ ընտրեց Ֆիլիպը արժանապատվության փոխարեն, արդեն իսկ պարզ է և բոլորին հայտնի: Գոնե ապրիլյան պատերազմից հետո նման քայլի չգնար…
Սրա նման անինքնասերներին թշնամին միշտ էլ օգտագործելու է հայի վրա «աչոկներ» հավաքելու համար:
Դավաճանը այս նկարները մակագրել է հետևյալ կերպ.
«Ես սիրում եմ Բաքուն. Ես ինձ շատ լավ եմ զգում այս հյուրընկալ քաղաքում. Բաքու, ես չեմ ասում հաջողություն, ես ասում եմ մինչ նոր հանդիպում»:
Սեպտեմբերի 30-ից մինչև օգոստոսի 2-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական այցով կլինի Վրաստանում և Ադրբեջանում: Ըստ Վատիկանի մամլո ծառայության տեղեկատվության, Պապը Վրաստանում կմնա երկուսուկես օր, իսկ Ադրբեջանում մի քանի ժամ:
Վրաստանյան այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նախագահ Մարգվելաշվիլիի, կաթողիկոս Իլյա երկրորդի, ասորական և կաթոլիկ համայնքի հետ: Հանդիպում կունենա նաև կաթոլիկ եկեղեցու բարեգործական կազմակերպությունների հետ:
Կիրակի օրը` սեպտեմբերի երկուսին պապը կժամանի Բաքու, ուր կհանդիպի նախագահ Ալիևի, Կովկասի մուսուլմանների ղեկավարության, ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Կաթոլիկ եկեղեցի հաճախելուց հետո Ֆրանցիսկոս պապը երեկոյան կթռչի Վատիկան:
Վերջին օրերին երգչուհի Ջուսը հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Սկզբում մեծ աղմուկ բարձրացրեց նրա և ռեժիսոր Տիգրան Արյանի վիճաբանությունը` կապված Ջուսի նոր տեսահոլովակի հետ: Տիգրան Արյանն առանց երգչուհու թույլտվության հրապարակել էր նրա նոր աշխատանքը: Երգչուհին ասաց, որ դատի է տալու ռեժիսորին:
Այնուհետև Ջուսն իր ծննդյան օրը հայտարարեց, որ ամուսնացել է Վահագն Մանուկյանի հետ:
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին մանրամասնեց ևʹ վիճաբանության պատճառները, ևʹ կիսվեց, թե ինչ զգացողություններ ունի նոր կարգավիճակում:
«Ռեժիսոր Տիգրան Արյանը ճանաչված չէ, և եթե ինձ հետ ճիշտ աշխատեր, կդառնար ճանաչված, բայց հիմա իր համար սև PR կլինի, քանի որ ոչ մի հայտնի մարդ իր հետ չի աշխատի: Ինքնագլուխ հուլիսի 9-ին իմ տեսահոլովակը հրապարակել էր: Նա գիտեր, որ ես պատրաստվում եմ տեսահոլովակը սեպտեմբերին ներկայացնել, որովհետև հուլիսին մարդիկ քաղաքում չեն, սեպտեմբերն ավելի լավ ժամանակ է: Ինքը կրճատել է երգ, և այն դարձել է ոչ հիթային: Հավանաբար գիտեր, որ դատի եմ տալու, այդ պատճառով էլ այնպես ներկայացրեց, թե ծնունդս է շնորհավորում: Մենք հիմա հավաքում ենք թղթերը դատական պրոցեսի համար, պարզապես վատն այն է, որ պայմանագիր չկա»:
Անցում կատարելով իր կյանքում տեղի ունեցած գեղեցիկ իրադարձությանը` երգչուհին նշեց, որ իրենց միասնությունը հիմա ավելի ամուր է: Նրանք հարաբերություններն օրինականացրել են հունիսի 28-ին, բայց այդ մասին տեղյակ է եղել միայն երգչուհու մայրը: Իր ծննդյան օրը Ջուսն անակնկալ է մատուցել ներկաներին և հայտարարել իր ամուսնության մասին: «Ավելի ապահոված ես զգում քեզ, երբ օրինականացված է ամեն ինչ: Շատերի բերանները փակեցինք. լսում էինք այնպիսի խոսակցություններ, որ Վահագն ուղղակի հետս ման է գալիս, կամ ես Վահագին օգտագործում եմ որպես PR քայլ: Դրա համար ամեն ինչ հիմա ճիշտ հունով գնաց, մնացածն արդեն կզարգանա և ամեն ինչ լավ կլինի»: Հարաբերություններն օրինականացված են, բայց Ջուսն ու Վահագն դեռ միասին չեն ապրում, իսկ առաջիկայում կլինի հարսանեկան մեծ արարողություն, թե ոչ, երգչուհին դժվարանում է ասել: «Կապված է գործերից, հիմա տեսահոլովակ ենք նկարում, հետո պետք է տունը վերանորոգենք»:
Գործող իրավակարգավորումների պայմաններում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում դեռեւս չկառուցված եւ չառանձնացված բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները շրջանառության օբյեկտ են դառնում առանց համապատասխան ապահովվածություն ունենալու: Մասնավորապես այդ օբյեկտների նկատմամբ կնքվում են նախնական պայմանագրեր, որոնցով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման պատրաստ չեն լինում, որի հետեւանքով խախտվում են քաղաքացիների շահերը, որոնք նախնական պայմանագրում սահմանված ժամկետում չեն կարողանում շահագործել այդ տարածքները: Իսկ կառուցապատողներն էլ նախապես ստանալով կանխավճարները չեն շտապում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները:
Ըստ կառավարության` բացակայում են անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները, որոնց միջոցով կապահովվի շինարարական աշխատանքների ժամանակին իրականացումը: Գործող իրավակարգավորմամբ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ հնարավոր է փոխանցել միայն կառուցապատման իրավունքը, ինչն իր հերթին ենթադրում է կառուցապատման պարտավորությունների փոխանցում: Միաժամանակ այդ օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողության բացակայության պայմաններում պրակտիկայում բազմաթիվ են չարաշահումները, երբ միեւնուն կառուցվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կարող է կնքվել մի քանի նախնական պայմանագրեր: Այս խնդիրները լուծելու համար կառավարությունը ԱԺ է ներկայացրել, որն էլ ընդունել է, իսկ նախագահը ստորագրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ներդրվել է նոր իրավունքի հասկացություն` «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք»: Նախատեսվել են այս իրավունքի իրացման մեխանիզմները:
Այս իրավունքի սահմանումը հնարավորություն է տալիս իրականացնել այն նպատակը, ինչին քաղաքացիական իրավունքի սուբյեկտները հասնում էին նախնական պայմանագրեր կնքելով: Նախագծի ընդունման դեպքում կգործի երկու կարգավորում. Պահպանվում է կառուցապատման իրավունքի փոխանցման մեխանիզմը, եւ ներդրվում է կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը: Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առաջացած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապագայում կառուցվող անշարժ գույքը սեփականության իրավունքով: Միաժամանակ չարաշահումներից խուսափելու համար Նախագծով ներդրվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը: Ուսումնասիրվել է այս ինստիտուտի կիրառման փորձը տարբեր երկրներում (Գերմանիա, Վրաստան, Թուրքմենստան եւ այլն): Իրավունքի վերաբերյալ նախնական նշումը հատկապես կնպաստի նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքներ կնքելը կանխելուն, երբ նույն գույքը տարբեր գործարքների միջոցով միաժամանակ օտարվում է մեկից ավելի անձանց: Այս ինստիտուտի ներդրմամբ կապահովվի նոր կառուցվող շենքերի եւ շինությունների նկատմամբ կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցման հստակությունը: Նախագծով ներդրվել է վերահսկողության մեխանիզմներ բանկի, գանձապետարանի, նոտարների միջոցով: Մասնավորապես վճարումները իրականացվելու են այս մարմինների միջոցով՝ հիմնվելով այն ելակետից, որ կառուցապատողներն իրավունք կունենան ստանալ դրամական միջոցներ միայն շինարարական աշխատանքների որոշակի ծավալ ապահովելու դեպքում: Ըստ նախագծի հեղինակների` այսպիսով լուծումներ կտրվեն պրակտիկայում կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների կողմից իրեն պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանվածությունը եւ կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ: Օրենսդրական փաթեթին և հիմնավորումներին մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ:
Ինչպես գրում է թուրքական «Միլլեթ» թերթը, հղում անելով թուրքական հատուկ ծառայություններին, առաջիկայում «Իսլամական պետությունը» մահապարտների մի քանի խմբեր է ուղարկելու Եվրոպա` ահաբեկչություններ իրականացնելու նպատակով: Հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել, որ նրանք Եվրոպա կհասնեն երեք ճանապարհով` Ադրբեջանով, Վրաստանով և Կիպրոսով:
Ըստ հատուկ ծառայությունների տվյալների` «Իսլամական պետությունը» ծրագրել է բազմաթիվ խոշոր ահաբեկչություններ կատարել հատկապես Ադրբեջանում: Բաքվում կատարելիք պայթեցումների ու հարձակումների համար արդեն ընտրվել են մահապարտների ու զինյալների մի քանի ջոկատներ: Նրանք հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր ԻՊ-ի շարքերում բազմաթիվ մարտերի են մասնակցել: Այս խմբերում կան նաև Հյուսիսային Կովկասի քաղաքացիներ: Ըստ ԻՊ-ի մի գաղտնի փաստաթղթի, որն անցել է Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռքը, Ադրբեջանում ԻՊ մահապարտների ու զինյալների թիրախը լինելու են Բաքվի և այլ քաղաքների ոստիկաններն ու նրանց ընտանիքները:
Ավելի վաղ, Ստամբուլի օդանավակայանում պայթեցումներից առաջ, մեկ այլ գաղտնի փաստաթուղթ էր հայթայթել Թուրքիան, որտեղ հայտնվում էր, որ ԻՊ-ն ահաբեկչություններ է նախատեսել Թուրքիայում, որից հետո` Ադրբեջանում:
Արդեն մեկ շաբաթ է` Բաքվի օդանավակայանը գտնվում է զինվորական և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների խիստ վերահսկողության տակ:
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ուղղակի կապ չի տեսնում Ղարաբաղում օրերս անցկացված սոցիալական հարցումների և ակտիվացող բանակցային գործընթացի միջև:
Հարցումների ընթացքում հնչած հարցադրումների մի մասը վերաբերել են ղարաբաղյան խնդրին, այդ թվում՝ տարածքների վերադարձին: Թե ով է այդ հարցումների պատվիրատուն՝ առայժմ պարզ չէ:
«Ուղղակի որևէ կապ չկա, բայց պարզապես օգտակար է՝ թող շատերը տեսնեն ինչպես է մտածում արցախյան հասարակությունը», — «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ պնդելով՝ Ղարաբաղի իշխանությունները հարցման հետ կապ չունեն:
Սոցիալական հարցումներին մասնակցած Տիգրան Գրիգորյանը, ով Ղարաբաղի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ է, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սոցհարցումների համար իրենց տուն այցելած աշխատակիցը առաջարկել է Ղարաբաղյան խնդրին առնչվող տարբեր հարցերի պատասխանել, այդ թվում՝ տարածքների վերադարձման հետ կապված մի քանի տարբերակների շուրջ կարծիք հայտնել:
«Տարբեր տաբերակներ էին առաջարկում՝ տարածքների հանձնման տարբեր սխեմաներ՝ 5+2, 2+5, 7․․․ այսինքն՝ սկզբից հինգ շրջան, հետո երկու շրջան, կամ սկզբից երկու շրջան, հետո հինգ շրջան և այլն: Խնդրում էին կարծիք հայտնել 1-ից 4 սանդղակով՝ 1-ը խիստ բացասական, 4-ը՝ խիստ դրական:
Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ, մեկ այլ ուշագրավ հարցադրում էլ է հնչել՝ ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծման դեպքում ժողովրդի հնարավոր ապստամաբության մասին․ — «Ամենահետաքրքրական պահը այդ էր, որ ցանկանում էին իմանալ՝ եթե ղարաբաղյան հակամարտության պարագայում մեզ համար ոչ բարենապաստ որոշում կայացվի, ենթադրաբար՝ տարածքների հանձնման վերաբերյալ է խոսքը գնում, պատրա՞ստ եք արդյոք ապստամբել»:
«Ազատության» հարցին, թե ինիսի՞ն է եղել իր պատասխանն այդ հարցին՝ Գրիգորյանը արձագանքեց․ — «Իհարկե ասացի, որ ոչ միայն ես, այլ նաև Արցախի բնակչության մեծամասնությունը այդպիսի զարգացման պարագայում հանգիստ և սուս ու փուս տանը չեն նստելու և դուրս են գալու փողոց»:
Տիգրանը Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սոցհարցումները անցկացրել է IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով:
IPSC ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց ընդհանրապես որևէ մեկնաբանություն անել՝ պատճառաբանելով, որ դա հակասում է ընկերության էթիկական կանոնագրին:
Նշենք, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում վերջին անգամ սոցհարցումներ անցկացրել է 2010-ին, շոշափելով կրկին ղարաբաղյան հակամարտության, Ղարաբաղի ներքին վիճակին առնչվող հարցեր, և ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այդ հետազոտության հայաստանյան գործընկերն է վերոհիշյալ IPSC ընկերությունը: Ավելին՝ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը այլ սոցհարցումներ ևս անցկացրել է IPSC-ի հետ համատեղ, մասնավորապես՝ 2013-ի նախագահական ընտրություններից 9 օր առաջ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը ամենամեծն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելին հայտնել է, թե գերմանացի պատգամավորներին թույլ կտա այցելել Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարի, որ համաձայն չէ խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցն արգելելը նոր լարվածություն է առաջացրել թուրք–գերմանական հարաբերություններում։
Թուրքիայի ԱԳ նախարարը փորձել է իրավիճակի լարվածությունը թուլացնել՝ հայտարարելով, թե գերմանացի զինվորական պատվիրակությունները կարող են այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, սակայն քաղաքացիական անձանց այցելությունը նպատակահարմար չէ։
Այս հայտարարությունը կատաղեցրել է գերմանացի պատգամավորներին ու Գերմանիայի պաշտպանության նախարարին։ Վերջինս հայտարարել է, թե իրենք անպայման գնալու են Ինջիրլիք եւ հանդիպեն գերմանացի զինվորականների հետ։
Նշվում է, որ լարվածությունը սկսվել է ՆԱՏՕ–ի համաժողովի շրջանակներում Մերկել–Էրդողան հանդիպման ժամանակ, երբ Էրդողանը հայտարարել է, թե թույլ կտա գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարի, թե համաձայն չէ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի ընդունած բանաձեւի հետ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Էրդողանին՝ ասելով, որ Բունդեսթագի որոշման դեմ կառավարությունը հայտարարություն չի անի։
2016թ. հուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովի երկրորդ օրը՝ հուլիսի 9-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է cbc.az-ը։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ «հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի շուրջ 20%-ի բռնազավթումը» խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վտանգում տարածաշրջանային անվտանգությունը։ Շարունակելով իր խոսքը՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին, որոնց համաձայն հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է։ Ստատուս-քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական հողերի ազատագրում բռնազավթումից»։
49-ամյա երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Բաքվում կայացած «Տապ» («Жара») երաժշտական փառատոնի առաջին իսկ օրը զարմացրել է հանդիսատեսին. նա սկսել է իր ելույթն ադրբեջաներեն խոսելով, հայտնում է life.ru-ն:
Երգիչը ողջունել է բաքվեցիներին՝ խոստովանելով, որ «մեծ պատիվ է համարում Բաքու հրավերը»: Ինչպես նշում է լրատվամիջոցը, երգիչը տասը րոպե տևողությամբ ելույթ է անգիր արել:
«Ես ուրախ եմ կրկին երգել ձեզ համար, այսքան տարի անց»,- ասել է նա բեմից: «Այս ամռան ամենատաք երաժշտական փառատոնին այսօր ձեզ համար կհնչեն իմ լավագույն և սիրված երգերը»,- հավելել է նա:
Նշվում է, որ Կիրկորովը համերգներ չէր ունեցել Ադրբեջանի տարածքում ավելի քան 15 տարի: Նա չէր ստանում մենահամերգների թույլտվություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից:
Երգիչն ունի հայկական արմատներ, նրա պապի անուն-ազգանունը եղել է Ֆիլիպ Գրիգորյան։
Վրաստանի հարավային Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչները սպանված են գտել նույն գյուղի բնակչուհի 37-ամյա հայազգի կնոջն ու իր երեք երեխաներին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Երեխաները 5, 16 և 18 տարեկան էին, նրանցի երկուսը՝ աղջիկ։ Լրատվամիջոցի համաձայն՝ ընտանիքի հայրը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի ։
Ջավախքի Վաչիանի գյուղից նոր մանրամասներ են հայտնի դարձել սպանության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվում է, որ զոհերի մարմինները ենթարկվել են խոշտանգումների: Տանը կտրված է եղել գազատար խողովակը, ինչը կարող է նշանակել, որ ոճրագործները ցանկացել են հրդեհել տունը: Դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններ չկան: apsny.ge-ն հայտնում է, որ Վաչիանում սպանությունից հետ վախի եւ անհանգստության մթնոլորտ է տիրում:
Նշվում է, որ ընտանիքի մոր ու երկու երեխաների մահը վրա է հասել բութ գործիքով ստացված հարվածի հետևանքով, իսկ 5-ամյա տղային խեղդամահ են արել։ Սարսափելի այդ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, դեռևս հայտնի չեն մարդասպանների դրդապատճառները։
Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանել կատարվածը և նշել, թե որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել հանցագործությունը կատարողներին։
tert.am-ի փոխանցմամբ՝ Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա հայ երիտասարդ, որը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.