29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԼՂ-ի շուրջ բանակցությունների փակ և մի տեսակ վտանգավոր գործընթաց է սկսվել:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն բանակցությունների մանրամասներին, տեղի են ունենում ինչ-որ հանդիպումներ, հեռախոսազրույցներ, որոնց միայն պաշտոնական մասին ենք ծանոթանում: Եվ մտավախություն կա, որ վերջում իշխանությունները բավականին վատ ու տհաճ անակնկալ են մատուցելու հայ հանրությանը:
Այդ իսկ նպատակով Լարիսա Ալավերդյանն, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և բնապահպան Կարինե Դանիելյանը ստորագրահավաք են սկսում:
«Մենք մասնակցել ենք արցախյան պատերազմին, ունենք թե՛ պարտականություն, թե՛ անելիք: Բացի այդ, երեքիս մոտ էլ մի զգացում ծնվեց, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ոչ ուղղակի ընտելացում ինչ-ինչ գաղափարների հետ, որը խիստ վտանգավոր է: Հանրությունը պետք է իր խոսքն ասի, իր դիրքորոշումը պետք է հայտնի: Իշխանությունների պահվածքն անհասկանալի է: Մենք անհանգստացած ենք, բացի այդ, մենք կարծես թե շրջապատված ենք մարդկանցով, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում տեղի ունեցող զարգացումներին, բայց կարծես թե չկար դիմում կամ հայտարարություն, և որոշեցինք, որ մենք կարող ենք դա նախաձեռնել, դա անհրաժեշտություն է, և պետք է մենք անեինք»,-նշեց իրավապաշտպանը:
Տիկին Ալավերդյանի խոսքերով՝ իրենք պատրաստում են շատ հակիրճ տեքստ, որից հետո սկսելու են ստորագրահավաքի գործընթացը:
Հասցեատերը ՀՀ իշխանություններն ու միջազգային կազմակերպություններն են:
«Նպատակն այն է, որ նաև իշխանություններն իրենց ձեռքին, աչքի առաջ ունենան նաև այսպիսի նյութ, առարկայական կարծիք, որի հետ պետք է հաշվի նստեն: Եթե մտորում են ինչ-որ ծրագրերի շուրջ, թող հենց սկզբից իմանան՝ որն է ժողովրդի դիրքորոշումը: Ինչ-որ տեղ նաև թող միջազգային հանրությանն ասեն՝ ահա մեր ժողովրդի կարծիքը…»:
Տիկին Ալավերդյանի խոսքերով՝ հասարակությունը կարծես թե տեղյակ էլ չէ Ադրբեջանի կողմից որդեգրված և անփոփոխ մնացած քաղաքականության մասին: Մյուս կողմից շատ վատ նախադեպ է նկատվում՝ ՀՀ և Արցախի իշխանությունները սկսել են տարբեր մեթոդներով ու միջոցներով վարժեցնել հայ հանրությանը, թե պետք է տեղի ունենա փոխզիջում:
Հմտորեն 28 տարվա ընթացքում առաջին անգամ մեր գիտակցության մեջ նստեցնում են «փոխզիջումը»: Դա հանցագործություն չէ, դա ավելի ծանր բան է, քան հանցագործությունը, դա քաղաքական սխալ է:
Իմ համեստությունը թույլ չի տալիս գնահատել գործող նախագահի խոսքերը, բայց պետք է ասեմ, որ ես համաձայն չեմ, որ որևէ մի աշխարհում հողի մասին այդպես խոսեն: Երբ խոսում ենք հողերի մասին, պետք է հիշել՝ դրանք մեզ պատկանող հողեր էին, մերն էին, ու մենք կորցրել ենք: Մենք և՛ զոհ ենք տվել, և՛ հող ենք տվել: Ապրիլն ապացուցեց ժողովրդի հերոսությունը և պատրաստակամությունը, բայց ոչ իշխանությունների»:
Հիսուս ասում է.
-Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։
Հիսուսն այս խոսքերը վերջացնելուց հետո աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.
-Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն։ Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ։ Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ։ Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց։ Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզանից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։
(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
2016 թվականի հուլիսի 11-ին, քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել՝ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արտակ Գևորգի Նազարյանը:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել: Խարդախության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ա. Նազարյանի նմանօրինակ գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ զանգահարելով 010-56-35-15 կամ 011-54-81-19 հեռախոսահամարներով: Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Զինվորի արյունը, պատերազմի թեման ու ազգի պատիվը Անին գնահատել էր 1.000.000 դրամ ամսական: Բացահայտումներ “Անալիտիկի գործի” շուրջ: Ինչպես խոստացվել էր, ներկայացնում ենք “Անալիտիկի գործին” վերաբերող այն ցնցող տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել ձերբակալված մեղադրյալների ու նրանց ստոր գործունեության առնչությամբ: Երկար ժամանակ analitik. am կայքը հոդվածներ էր գրում “ՎՏԲ- Հայաստան” բանկի մասին` ահազանգելով, որ այդ բանկի սեփականատեր հանդիսացող ռուսաստանյան ՎՏԲ բանկի 2.9 % բաժնեմասերին տիրապետում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը: Նրանք գրում էին, որ ադրբեջանցիները այդ ֆինանսական կորպորացիայի միջոցով հետախուզական գործունեություն են ծավալում Հայաստանում, տեղեկություններ հավաքում ձեռնարկությունների մասին, և տիրապետության տակ առնում մեծաքանակ շարժական ու անշարժ գույք, օբյեկտներ և այլն:
Շորթման համար մեղադրվող ու ձերբակալված Անալիտիկի տնօրեն Անի Հովհաննիսյանը հարցազրույցներ էր տալիս այդ թեմայի շուրջ, կազմակերպում էր ստորագրահավաք ու հրավիրում էր ասուլիսների այն գործիչներին, որոնք պատրաստ էին խոսել այդ թեմայի շուրջ, քննադատական հոդվածներ էր տարածում ադրբեջանական բաժնեմասով “ՎՏԲ Հայաստան” բանկի մասին: Զուգահեռ նույն գործունեությունն էր իրականացնում ԱՄՆ-ում գրանցված armcrimenews.com կայքը: Միևնույն ժամանակ “ԱԼԳԱ” կոչվող փաստաբանական գրասենյակը սկսում է մասսայական հայցեր կազմակերպել “ՎՏԲ Հայաստան” բանկի վարկառուների անունից ընդդեմ բանկի : Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին այդ կայքերը գրում էին, որ “ՎՏԲ -ի փամփուշտից սպանվեց հայ զինվորը”, որ ռուս-ադրբեջանական բանկը փող է աշխատում վարկառու հայ զինվորների հաշվին այն պահին, երբ այդ զինվորները զոհվում են սահմանին”, որ “այն ժամանակ, երբ սահմանին արյուն են թափում մեր քաջ զինվորները, Հայաստանի իշխանությունը հանձնում է Հրազդանի ցեմենտի գործարանը ադրբեջանական ՎՏԲ -ին” և այլն:
Հենց այդ օրերին է Անին հրավիրում պատգամավոր Ուրիխանյանին ասուլիսի, իսկ երբ պատգամավորը հրաժարվում է, նա արդեն որերորդ անգամ տարածում է սուտ ու վիրավորական հոդված Ուրիխանյանի մասին: Դրանից հետո Անին հրավիրվում է հանդիպման, պահանջում ամսեկան 300000 դրամ սուտ, զրպարտիչ ու վիրավորական հոդվածներ պատգամավորի մասին չգրելու դիմաց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը բացարձակ մաքուր է, և նա երբևէ չի հանդուրժել ու չի հանդուրժելու շորթողներին և այլ հանցագործներին` գործը հանձնվեց իրավապահներին ըստ օրենքի ու բարոյականության պահանջի, և գումարը վերցնելուց հետո Անին ձերբակալվեց: Դրանից անմիջապես հետո armcrimenews.am կայքը և մի քանի փատաբաններ ու ֆեյսբուքյան ֆեյքեր վայնասուն բարցրացրեցին` թե Անին պայքարում էր ազգային շահի, հայ զինվորի կյանքի ու հայրենիքի համար ընդդեմ ռուս-ադրբեջանական բանկի, իսկ Ուրիխանյանը նրան չեզոքացրեց, դրանից բխող հետևանքներով հանդերձ: Ամեն օր նշյալ կայքը կեղտ ու զառանցանք էր տարածում Ուրիխանյանի, իր գործունեության, նրա ընտանիքի, մերձավորների ու թիմակիցների մասին` մեղադրելով գրեթե հակապետական արարքների մեջ:
Իսկ հիմա ուշադրություն` վերը նշված փաստաբանական գրասենյակը փաստացի ղեկավարում էր ՀՀ ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, ներկայումս ձերբակալված Արտակ Գալստյանը: Իսկ էլեկտրոնային հետախուզության արդյունքում ապացուցված է armcrimenews.am կայքի կապակցվածությունը նույնանուն կամ նմանատիպ ֆեյքերի հետ, որոնք ֆեյսբուքում տարածում էին այդ նյութերը և դրանց կապվածությունը Արտակ Գալստյանի հետ, ինչպես նաև առկա է նրա խոստովանության ձայնագրությունն ու այլ ապացույցներ: Հենց Արտակն է ազգականի միջոցով խոշոր վարկ ձևակերպել ՎՏԲ բանկում, իրականացրել մեքենայություններ ու հետո հայցով դիմել դատարան վարկը մարելու պահանջով, և հենց դրանից հետո է սկսվել իբր ազգային շահի համար պայքարը տեղեկատվական դաշտում: Առաջարկում ենք, որ հանրությունն ինքը կարծիք կազմի այս համադրության վերաբերյալ: Իսկ Անիի փող շորթելու ձևը հասել էր նույնիսկ սրբապղծության: Ադրբեջանական բանկի,պատերազմի, զոհված զինվորների մասին գրելով հանդերձ, Անալիտիկը դիմում է այդ նույն ռուս-ադրբեջանական բանկին` պահանջելով բանկից 1000000 դրամ ամսեկան, ոչ միայն վատ նյութեր չգրելու,այլև գովաբանելու համար:
Այն, որ այս հանցագործներից տուժած բազմաթիվ շարքային քաղաքացիներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ,գործարարներ այս օրերին հայտարարեցին ևս դրանց զոհը լինելու մասին ու տալիս են բազմաթիվ ցուցմունքներ, դեռ մեկ խնդիր է, իսկ այն որ պատերազմի, ադրբեջանական հետախուզության, զոհված զինվորի ու ազգի պատիվը դրանք գնահատել էին ընդամենը 1000000 դրամ, սա արդեն սարսափելի է: Վստահաբար, Տ. Ուրիխանյանը մեծ ծառայություն մատուցեց երկրին` բացահայտելով այս սրիկայությունն ու քրեական հանցագործությունները` վտանգի տակ դնելով սեփական հեղինակությունն ու անվտանգությունը: Հատուկ նշում ենք, որ ամբողջ վերոգրյալը ապացուցվում է ձայնագրություններով, փաստաթղթերով ու վկայություններով, որոնք կտրամադրվեն ցանկացած լրատվամիջոցի ըստ պահանջի: Հատուկ ձերբակալվածների պաշտպանների, այդ թվում, պատգամավորի դեմ էթիկայի հանձնաժողով դիմողին, հայտարարություններ տարածողներին ու ՀՀ նախագահին բաց նամակներ գրողին հայտնում ենք, որ բոլոր այդ ապացույցները ձեռք են բերվել ինքնուրույն, առանց որևէ իրավապահ մարմնի առնչության, նախաքննական գաղտնիք չեն հանդիսացել և ի սկզբանե գտնվել են տուժող կողմի տիրապետության տակ: Իսկ թե ինչ այլ փաստեր կան, ինչ առնչություն ունեն այս ամենի հետ արդեն նախկին և ներկա որոշ պետական պաշտոնյաներ,վստահ ենք,նախաքննությունը կպարզի:
ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ
armtimes.com. «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը խանութի սպասարկման պոլիէթիլենային տոպրակները դարձնում է վճարովի. հուլիսի 20-ից 1 տոպրակը կարժենա 20 դրամ: Այսպիսի բովանդակությամբ գրություններ են հայտնվել խանութների դռներին:
Համացանցում թեման բուռն քննարկման առարկա է դարձել. ոմանք սա համարում են գումար աշխատելու նոր միջոց, ոմանք էլ՝ բնապահպանական հաղթանակ:
«Զովքը ցելոֆանները վճարովի ա դարձնում։ Շատ թույն ա։ Քանի օրենքով չեն արգելել ցելոֆանի կիրառումը, ոնց որ Ֆրանսիայում ա, մենակ սենց ա կարելի էս չարիքի դեմ պայքարել։ Թե չէ տպավորություն ա, որ Հայաստանում բնիկ ժողովուրդը ցելոֆանի տոպրակներն են, մենք եկվոր ենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ուրախանալու փոխարեն մի վայրկյան մտածեք, որ եթե այդպիսի բան լինի, դա ընդամենը ժողովրդից լրացուցիչ փող կլպելու համար կլինի, այլ ոչ թե բնության մասին մտածելու, իսկ ինչի՞ մեջ եք ապրանքը տեղափոխելու՝ թղթե կուլոկների՞ ինչպես սովետի ժամանակ էր: Գնում եք շաքարավազ առնում, վաճառողը 3 ժամ կշռում ու լցնում իր ձեռքով սարքած կուլոկի մեջ. իհարկե ոչ: Թուղթը այսօր շատ թանկ հաճույք է… Ուղակի կգնեք ինչպես միշտ ցոլոֆանե տոպրակի մեջ լցրած ապրանքը ու ավել կվճարեք “N” գումար, ամեն ինչ կմնա նույնը, այդ բոլոր ուրախացողները եւ ուուուուուխ ասողները կամ սովետում չեն ապրել կամ մոռացել են աղբամաններից եկող գարշահոտությունը, որովհետև տոպրակ չկար…. պետք է մտածել աղբը ինչ որ ձև վերամշակելու, այլ ոչ տոպրակները ժողովրդի վրա վաճառելու մասին»,- գրել է ֆեյսբուքի մեկ այլ օգտատեր:
«Նոր Զովքի» քայլը բնապահպանական ակցիա՞ է, թե՞ ցելոֆանի բիզնես. հարցի պատասխանը փորձեցինք ճշտել սուպերմարկետի ղեկավարությունից: Օպերատորը մեզ պատասխանեց, որ պետք սեփականատիրոջ հետ խոսի, ինչը հիմա հնարավոր չէ, քանի որ սեփականատիրոջ հետ կապվելը դժվար է: Արշակունյաց պողոտայում գտնվող խանութի մենեջերը եւս տեղյակ չէր, թե ինչու են տոպրակները դառնում վճարովի.
«Ես տեղյակ չեմ եւ չեմ կարող պարզաբանել: Ինձ ասել են, ես կպցրել եմ, չգիտեմ ինչու է դա արվում: Ինչի միայն «Նոր Զովքո՞ւմ է դա: Միայն «Զովքը» հո գիժ չի, որ տոպրակը վճարովի սարքի ու առեւտուր չանի»,- ասաց մենեջերը՝ հավելելով, որ իր իմանալով մյուս խանութները եւս վճարովի են դարձնելու տոպրակները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել նաև հնարավոր շարժառիթների վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Հարգելով ՀՀ Սահմանադրության 31-րդ և 34-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար յուրաքանչյուր անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ է մնում մշակված վարկածների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, միաժամանակ, կարևորելով հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։ Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։ Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հարգել անձի մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը և զերծ մնալ երիտասարդ աղջկա մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելուց՝ առանց նրա ծնողների համաձայնության:
Եթե այսօր նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ միայն Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը՝ լինել անկախ պետություն, թե միանալ Հայաստանի Հանրապետությանը։
«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովվի, որ նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ։ Իսկ այդ անվտանգությունը միայն Ադրբեջանի կազմից դուրս կարող է ապահովվել։ Եթե ինչ որ մի չար կատակով գոնե մեկ օր Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Եվ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը միավորվի եւ ԼՂՀ բնակչությանը համոզի, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, հավատացեք, անհնար կինի, այդ մարդիկ չեն համաձայնի։ Խոսքը ուժի մասին չէ։ Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, անհնար է։ Ադրբեջանի ղեկավարությունը սա պետք է հասկանա, սա է հիմնական խնդիրը. այդ մարդկանց որեւէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»,– ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը հիշեցրել է՝ Արցախում հազարամյակներով ապրել են հայեր, եւ այն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։
«Ռուսաստանի խորհրդայնացումից հետո Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, չնայած չուներ Ադրբեջանի հետ որեւէ ընդհանրություն։ Այդպես վարվեցին նաեւ Նախիջեւանի հետ, որն այսօր լիովին հայաթափվել է։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է, մի քանի տարի առաջ մի քանի հազար խաչքար փշրվեց բոլորի աչքի առաջ, եւ ոչ ոք, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ–ն, չկարողացավ այդ հանցագործությունը կանխել։ Լեռնային Ղարաբաղում, սկսած 21 թվից, այդ մտքի հետ մարդիկ ուղղակի չեն համակերպել։ Եվ կախված նրանից, թե ինչ փոփոխութուններ էին տեղի ունենում ԽՍՀՄ–ում, որքան ազատ կարելի էր տեսակետ արտահայտել, այդ շարժումը պարբերաբար ելնում էր իրականություն. մարդիկ ցանկանում էին վերամիավորվել Հայաստանի հետ»,– ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը նկատել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բարդացնում է նաեւ հանգամանքը, որ մեր տարածաշրջանը թեեւ փոքր է, բայց այստեղ խաչվում են բազմաթիվ շահեր, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ մարտահրավերների, կոնֆլիկտների վրա։
«Ես համոզված եմ՝ եթե բանացային գործընթացում լինի միասնական մոտեցում, ապա խնդրի լուծման տարբերակը կգտնվի։ Բայց աշխարհն այդպես է զարգանում։ Չկա որեւէ տարածաշրջանային խնդիր, որը շատ երկրների կողմից չդիտարկվի իրենց ազգային շահերի տեսակետից»,– ասել է նա։
Այսօր հեռարձակվել է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:
Հարցազրույցը վարել է հայտնի լրագրող, «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
Ինչպես տեղեկացնում է Իրաքում ՀՀ դեսպանատունը, լրագրողի խնդրանքով ՀՀ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ԼՂ հակամարտության նախապատմությանը, կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու միջնորդական ջանքերին, սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, փախստականների խնդրին և մի շարք այլ հարցերի:
Սարգսյանի խոսքով, Հռոմի Պապի այցը եւ կրոնական էր, եւ միջպետական: «Ինչպես հայտնի է Վատիկանը կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, իսկ Հռոմի Պապը պետության գլուխն է: Նա Հայաստան է այցելել իմ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով: Ինքնին փաստը, որ Պապն այս տարի այցելեց Հայաստան, շատ կարեւոր նշանակություն ունի, բայց էությունն ու բովանդակությունն են չափազանց արժեւորում Պապի այցելությունը: Նա իր այցն անվանեց ուխտագնացություն աշխարհի առաջին քրիստոնյա երկիր: Սա մեծ ազդակ էր կաթոլիկ աշխարհին եւ տնտեսական առումով, իհարկե, նաեւ քաղաքական առումով:
Երբ զրուցում ենք սրբազան քահանայապետի հետ, ես ասացի՝ Ձերդ Սրբություն, արդեն 1715 տարի է ինքներս գիտենք, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն ենք, բայց Ձեր այցով եւ Ձեր շուրթերից հնչած բառերով ամբողջ աշխարհն այդ մասին իմացավ: Դա չափազանց կարեւոր էր, կարեւոր էր նաեւ այն առումով, որ Պապի հիմնական ուղերձները ուղերձներ էին խաղաղության, միջկրոնական համերաշխության եւ հանդարտության: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները այդ ուղերձները պետք է ընդունեն եւ պատրաստ լինեն իրականացնել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Կովկասի տարածաշրջանն լինելով միգուցե ոչ այդքան ընդարձակ աշխարհագրական առումով, այդուհանդերձ էական ազդեցություն ունի ավելի մեծ մեր տարածաշրջանի վրա: «Այն հակամարտությունները, որ գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ի վիճակի են մեծանալու, ահագնանալու եւ սպառնալիք դառնալու Եվրոպայի անվտանգության համար, Ռուսաստանի համար, նաեւ դեպի Արեւելք:
Այն ջանքերը, որ գործադրում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, շատ կարեւոր ջանքեր են: Պապը, կարծում եմ, իր այցով, իր ուղերձներով համալրում է այս ջանքերը: Նրա այցը Հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր, հանդուրժողականության քարոզող այց էր»,-ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով Պապի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերմանը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ոչ միայն Պապին, թուրքերը ջղային են արձագանքում բոլոր այն երկրների գործողություններին, որոնք ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը: Դրանում զարմանալի բան չկա: Շատերը տարակուսանք են հայտնում, թե ինչու Պապը շեշտեց այդ հանգամանքը եւ արտաբերեց Ցեղասպանություն բառը: Բայց եթե քաղաքական կամ հոգեւոր գործիչը, կամ ընդհանրապես մարդը, որն ունի պատկերացումներն իրերի եւ իրադարձությունների վերաբերյալ, ապա ինչու ինչ-որ դեպքերում դրանք պետք է պահի, չասի:
Առավել եւս նախորդ տարի Վատիկանում տեղի ունեցած պատարագից ընդամենը շաբաթներ անց որոշ մարդիկ սկսեցին շահարկել, որ իբր թե Պապը փոխել է իր վերաբերմունքը եւ Ցեղասպանություն բառը չի արտաբերի: Կարծում եմ՝ Պապը այն մարդկանց թվին չի պատկանում, որոնք ջղային արձագանքների ներքո կամ ճնշումների պարագայում կարող են փոխել իրենց համոզմունքը: Նա դեռեւս հոգեւոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմաթիվ անգամ «ցեղասպանություն» է ասել, ով շփվել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք մազապուրծ են եղել ցեղասպանությունից, կամ նրանց զավակներն են»:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները երեկ Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի ունեցած հայ ընտանիքի սպանության կասկածանքով ձերբակալել են 1992 թվականին ծնված Նոդար Ա.-ին, հարուցվել է քրեական գործ:
Tert.am-ին Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտից հայտնում են, որ հետաքննությունը պարզել է, որ Նոդար Ա.-ն գողության նպատակով Խաչոտյաններին պատկանող տան պատուհանից մտել է ներս, ինչից հետո գողության նպատակով տուն մուտք գործած անձին նկատել են 37-ամյա տանտիրուհին և նրա դուստրերը: Տան անդամները դիմադրություն են ցուցաբերել Նոդար Ա.-ի նկատմամբ: Վերջինս էլ, երկաթե ամրանով մահ պատճառող վնասվածք է հասցրել տանտերերին:
«37-ամյա կինն ու երկու դուստրերը մահացել են տեղում` ստացած վնասվածքների պատճառով: Հանցագործության հետքերը թաքցնելու համար Նոդար Ա.-ն փորձել է հրդեհել տունը, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մահացել է ընտանիքի 5-ամյա երեխան:
Իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ- որոնողական աշխատանքների արդյունքում Նոդար Ա.-ն ձերբակալվել է Վաչիան գյուղում: Դեպքի վայրում հայտնաբերվել է գողացած հեռախոսներից մեկը:
Ձերբակալվածն ընդունել է մեղքը:
«Նոդար Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն»,- հայտնեցին Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտից:
Տեղի ոստիկանությունից Tert.am-ին տրամադրած տեսանյութում պատկերված է փորձագետների և կասկածյալի գործողությունները հանցանքի վայրում:
Նախորդ տարի Ադրբեջան փախուստի դիմած Վահան Մարտիրոսյանը, որն, ըստ, ադրբեջանական մամուլի, սեփական ցանկությամբ երրորդ երկիր է հանձնվել, հիմա էլ հայտարարել է, որ իր նկատմամբ մահափորձ է իրականացվել: Վերջինիս խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Օդեսայի մարզի Բելյաևկա թաղամասում: Մարտիրոսյանը պատկերավոր նկարագրել է՝ ինչպես է իրեն հետևել մգեցված ապակիներով մեքենան, հետո անսպասելի քշել հենց իր վրա:
Մարտիրոսյանի «հերոսապատման» համաձայն՝ իրեն հաջողվել է ահ ներշնչել հարձակվողներին, երբ երեք անգամ կրակել է տրավմատիկ ատրճանակից: Երևի գիտակցելով իրեն սպառնացող հուժկու վտանգը՝ մեքենան արագ հեռացել է դեպքի վայրից:
Հետո աննկուն Մարտիրոսյանը խառնել է իր կապերը, փորձել ճշտել ովքեր են եղել մեքենայում, սակայն ապարդյուն, իրեն միայն հայտնել են, որ նման մեքենա քաղաքում պարզապես չկա:
Ինչևէ, իր անվան շուրջ մեծ աժիոտաժ բարձրացրած Մարտիրոսյանին վերջին շրջանում պակասել էին կրքերը, ամենայն հավանականությամբ, եկել էր ժամանակը արհեստական ձևերով հետաքրքրություն պահպանելու «մարած աբլիգացիի» նկատմամբ:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.