29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

hayacq.com-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
-Պարոն Մարտիրոսյան, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կրկին լայնորեն քննարկվեց ԼՂՀ հիմնախնդիրը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումներից:
-Որևէ լավ բան ես չեմ ակնկալում: Ընդհանրապես, Արցախի խնդրի շուրջ ընթացող որևէ պրոցես ապրիլյան էսկալացիայից հետո չի կարելի դրական գնահատել: Այն ինչ կատարվում է այդ խնդրի շուրջ այսօր, ուղղակի աղետալի է Հայաստանի և հայերի համար, որը սակայն, այժմ արդեն մեր խորհրդարանականները փորձում են ներկայացնել որպես անհրաժեշտություն, այսպես ասած, անհրաժեշտ աղետ, որն այսօր «փոխզիջումներ» է անվանվում: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա իր կոմյունիկեում ՆԱՏՕ-ն բավական սահուն և առաջին հերթին աննկատ կերպով ճանաչում է Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը և դրանով ընտրում այս կոնֆլիկտի կողմերից մեկին: Դա մի հանգամանք է, որից ՆԱՏՕ-ն որպես ռազմական դաշինք պարտավոր էր զերծ մնալ:
-Ի՞նչ եք կարծում, ՀՀ խորհրդարանի կողմից վավերացրած ՀՀ և ՌԴ միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը որևէ կերպով կսաստկացնի Ադրբեջանի ագրեսիան:
-Ես չգիտեմ, թե այս համաձայնագրով ինչպե՞ս է այդ նոր ՀՕՊ-ի հրամանատար Շամանովը, որը Ադրբեջանի հանրապետության ոչ պաշտոնական հերոս է և կռվել է հայերի դեմ նրանց կողմից՝ արտոնելու ՀՕՊ-ի հայկական սեգմենտի կիրառումը Արցախի երկնքում: Այս մասին որևէ հայ պատասխանատու պաշտոնյա ոչինչ չի ասել, ոչ մի երաշխիք չի տվել, ոչ մի հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Ընդհակառակն, տրվել են լղոզված պատասխաններ: Հիմա անհրաժեշտ է հասկանալ, որ ապրիլին Ադրբեջանը չկիրառեց ավիացիա, որովհետև հայկական ՀՕՊ-ն անկախ էր և հաստատ խփելու էր իր կործանիչները: Իսկ ավիացիան պատերազմի աստվածն է: Մինչ այսօր ավիացիան է բոլոր կոնֆլիկտներում որոշում դրա հանգուցալուծումը: Հիմա ապրիլյան նույն սցենարն, ամենայն հավանականությամբ, չի կարող կրկնվել: Արդեն ադրբեջանական ավիացիան հաստատ գործելու է, ընդ որում՝ ամենայն հավանականությամբ՝ անարգել: Կապրենք՝ կտեսնենք, բայց հեռանկարն այս առումով անչափ մտահոգիչ է:
-Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շրջադարձային կլինի՞ ԼՂՀ հիմնախնեդրի հրատապ լուծման համար:
-Ոչ իհարկե, բայց կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը Հայաստանի համար սեփական շահերի տեսանկյունից չի կարող դրական համարվել: Հայաստանն, անպայմանորեն, ներքաշվելու է այդ լարվածության շրջանակ, և դա Հայաստանին հաստատ այս պահին ձեռնտու չէ:
-Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը ի՞նչ ազդեցություն կունենա Արցախյան հիմնախնդրի վրա:
-Մերձեցում չկա և չի կարող առայժմ լինել: Կա հաշտեցում: Պետք է նկատի ունենալ, որ ընդհանրապես, ռուս-թուրքական յուրաքանչյուր նորմալ հարաբերությունների ձևաչափն անչափ վտանգավոր է Հայաստանի համար: Կար բացահայտ թշնամության բարենպաստ պատուհան, որը Հայաստանն ինչպես միշտ չօգտագործեց: Ընդհանրապես, կրավորական, քնկոտ, ամորֆ և անդեմ քաղաքականությունն այսօրվա պաշտոնական Երևանի դեմքն ու ինքնագիրն է դարձել: Դա փաստ է, որի հետ ժողովուրդը հաշտված և խաղաղ ապրում է արդեն երկու և կես տասնամյակից ավելի:
-Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կազդեն արդյոք բանակցային գործընթացի վրա:
-Անհերքելի է, որ եթե ֆորս-մաժոր չլինի, ապա իշխող ուժը վերարտադրվելու է: Մի փոքր նոր, թարմ, գուցեև երիտասարդ դեմքերով, բայց այն վերարտադրվելու է: Դրանում որևէ կասկած չկա: Եվ եթե լինելու է նույն ուժը, ապա բանակցային ամոթալի պրոցեսն ամենայն հավանականությամբ, նույնը կմնա: Եթե այսօր այդ ուժի գործիչները փորձում են խոսել «փոխզիջումներից», որոնք ոչ այլ ինչ են, քան զիջումներ վերացական և վտանգավոր բաների դիմաց, ապա՝ կուրսի կտրուկ փոփոխությունն ուղղակի անհնար է: Թվում է, ապրիլը պետք է բան փոխեր երկրի քաղաքական ուղեծրում և Արցախի հարցում դասեր տար, բայց տպավորություն է, որ պատերազմ ընդհանրապես չի էլ եղել և որ Հայաստանն Ադրբեջանի հանդեպ առավել քան երբևէ հանդուրժող և «փոխզիջումային» է դարձել: Իրականում անարգվել է զոհված զինվորների արյունը և ակնհայտ դարձել, որ նրանք, փրկելով իրենց երկիրը և թիկունքում՝ ողջ Հայաստանը, նույն այդ Հայաստանին դրդել են դեպի պարտվողականություն: Սա մի իրավիճակ է, որ անպատկերացնելի է որևէ այլ երկրում, որ հակառակ է որևէ տրամաբանության և, որ շատ վատ է խոսում հայկական ներկայիս հասարակության մասին: Ժողովուրդը տեր չէ իր հեղած արյանը և, իր կարծիքով, փրկելու համար հավելյալ զոհերից պատրաստ է հանձնել թշնամուն իր պատմական տարածքները, իր հայրենիքի մի մասը՝ Աղդամով հանդերձ, առանց հասկանալու, որ դա անքննելի երաշխիք է առավել սարսափելի և մեծ զոհերի, նաև՝ ցեղասպանություն և իհարկե, ողջ երկրի վերջնական կորստյան: Եվ, սա ապոկալիպտիկ սցենար չէ: Նայեք մերձավորարևելյան մյուս երկրներին. ընթանում է եզիդիների և քրիստոնյաների ցեղասպանություն, վերաձևվում են պետություններ, ոչնչացվում են մեգապոլիսներ և երբեմնի ծաղկուն քաղաքներ, փոխվում է աշխարհակարգ: Իսկ Հայաստանում կարծում են թե թշնամին քաղաքակիրթ է, բանակցություններին ու հնարավոր պայմանավորվածություննրին հավատարիմ, և որ հայրենիք հանձնելով, կարելի է ոչ թե երաշխավորված առավել աղետաբեր պատերազմ, այլ՝ երաշխավորված խաղաղություն ստանալ: Առավել անմիտ, ինքնասպան և ապիկար մոտեցում ես պատմության մեջ չեմ հիշում:
Աղբյուրը՝hayacq.com
Ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն, ով նահատակվեց ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ընդամենը 23 տարեկան էր: Լելե Թեփեի բարձունքում է զոհվել Աշոտը՝ մինչեւ վերջին շունչը կռիվ տալով թշնամու դեմ:
Աշոտ Շահբազյանը հետմահու ստացավ «Մարտական խաչ» շքանշան:
Շքանշանները հետ չեն բերի կորցրածը, սակայն սփոփանք են որդի կորցրած ծնողի համար: Աշոտի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, նշում է՝ հարկավոր էր Արցախի հերոսի կոչում շնորհել բոլոր այն տղաներին, ովքեր մինչեւ վերջին շունչը կռվեցին՝ փորձելով կանխել թշնամու առաջխաղացումը:
«Զենքը վերցրել ու դիրքից դուրս է եկել, առաջ է նետվել ու հրաման է տվել իր զինվորներին՝ քթներդ չխոթեք, հետ քաշվեք: Կռիվը վերցրել է իր վրա: Մինչեւ վերջ կռվել է: Մինչեւ առավոտ 9-ը կռվել է վիրավոր: Միշտ կապի մեջ է եղել, որ հնարավոր չէ պահել, ինձ պետք է ուժ, բայց ոչ մի ուժ էլ չի եկել: Վերջին խոսքն ասել է՝ ես էլ պատռոն էլ չունեմ, ունեմ մի հատ գռանատ, ես էլ գերի ընկնող չեմ: 09:30 նոր ինքը խփվել է: Դրանից հետո կապել են տանկի հետեւից ու քարշ տվել տարել են… ու խաչել են… Հերոսի կոչում պետք է տային: Իսկական հերոսի մահով է ընկել: Չէ՝ իշխանության դեմ արդեն ես եմ պատերազմելու: Թշնամին ոչ թե թուրքն է, այլ առաջին հերթին իշխանությունը: Ո՞ւր էր իրանց հրամանատարությունը, սաղ փախած… գումարտակի հրամանատար, վաշտի հրամանատար, ո՞ւր էին, դիրքեր կլքեին կփախնեին: Ո՞ւր էին: Էսօրվա դրությամբ էդպեսները «Մարտական խաչ» կստանան, պագոններին մեկ-մեկ աստղ կավելացնեն»:Կարապետ Շահբազյանն ազատամարտիկ է, մասնակցել է արցախյան պատերազմին: Ռազմաճակատ մեկնել է հորեղբոր տղաների ուղեկցությամբ՝ Շահբազյանների հետ միասին, բայց պատերազմից վերադարձել է միայնակ: Կորուստները, ցավոք, այդքանով չեն սահմանափակվել: Քառօրյա պատերազմը նրանից խլեց ամենաթանկը՝ որդուն: Տեղի ունեցածից հետո փորձում է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ. ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել պատերազմը, ինչո՞ւ իր որդու եւ էլի շատերի ահազանգը, որ հարկավոր են օգնող ուժեր եւ զենք, որ արդեն դժվար է սակավաթիվ ուժերով թշնամու շրջափակման դեմն առնել, զինվորներին այդպես էլ չբերեց սպասված օժանդակությունը: Կարապետ Շահբազյանն, ուսումնասիրելով կատարվածը եւ համադրելով նաեւ իր գիտելիքները եւ փորձը, հանգել է մի եզրակացության՝ քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորը դավաճանության զոհ է դարձել, ինչ-ինչ պայմանավորվածությունների, հակառակ պարագայում, եթե չկար տարածք հանձնելու պայմանավորվածություն, ուրեմն կորցրած դիրքերը պետք է շատ արագ հետ վերադարձվեին, կարեւոր նշանակության դիրքերը, որոնք համառորեն թերագնահատում են գործող իշխանությունները:
«Քառօրյա պատերազմն իրանով կասկածելի է: Էդ դիրքերը տրվել են, բայց չպատկերացրեցին, հաշվարկն էին սխալ արել, որ կարող է զինվորը ետ փախնի, էդքան զոհ չտանք: Չպատկերացրեցին, որ 18-19 տարեկան զինվորը կարող է կռվի: Ուրեմն տվել էին հողերը, որ թույլ չտվավ, որ էդ դիրքերը հետ վերցնեինք…»:
Ազատամարտիկը հետեւում է ինտենսիվ բանակցություններին, որոնք այս օրերին տեղի են ունենում: Բանակցություններ եւ հանդիպումներ տեղի ունեցան նաեւ ապրիլյան ռազմական գործողությունների նախաշեմին, սակայն դա չկանխեց այն, ինչ տեղի ունեցավ: Չարագուշակ ինչ-որ բան է տեսնում այս ակտիվության հետեւում: Նախ եւ առաջ ներքին թշնամուց է պետք զգուշանալ, ներքին մարտահրավերներն է պետք չեզոքացնել, ասում է ազատամարտիկը:
Վստահ է, որ հնարավոր էր կանխել տեղի ունեցած ողբերգությունը, եթե զինվորի թիկունքն ամուր լիներ, ամենապատասխանատու պահին նրան չհարվածեին թիկունքից՝ մենակ թողնելով թշնամուն դեմ-հանդիման:
Հ.Գ. Հավելենք, որ հերոս Աշոտ Շահբազյանը ծնվել եւ մեծացել է տնակում: Կարապետ Շահբազյանի խոսքերով՝ երբեք նաեւ որպես ազատամարտիկ չի զգացել պետության աջակցությունը: Երկու որդի է մեծացրել փոքրիկ անշուք տնակում: Շահբազյաններն ապրել են այդտեղ 30 տարի շարունակ:
«Ես մեր իշխանությունից զզվանքս եմ հայտնում, խորին զզվանքս: Ես լավ բան չեմ տեսել»:
Նշենք նաեւ, որ ընտանիքին բնակարան խոստացել են, սակայն Շահբազյանները ստիպված են սպասել: Շենքը, որտեղից բնակարան են հատկացնելու, դեռեւս կառուցման փուլում է:
Աղբյուրը՝ galatv.am
Արդ, մենք ոչ թե աշխարհի հոգին առանք, այլ Աստծուց ուղարկված Հոգին, որպեսզի ճանաչենք Աստծուց մեզ շնորհված հոգևոր պարգևները։ Եվ ինչ որ խոսում ենք, դրանք մարդկային իմաստությամբ արտասանված խոսքեր չեն, այլ Սուրբ Հոգու կողմից իմաստությամբ ուսուցանված հոգևոր ճշմարտություններ ենք բացատրում հոգևոր մարդկանց։ Աստծու Հոգին չունեցող մարդը չի ընդունում Աստծու Հոգու բերած ճշմարտությունները, որովհետև դրանք հիմարություն են թվում նրան, և չի կարող ճանաչել, որովհետև դրանք միայն Հոգով են քննվում։
Ես էլ, եղբայրնե՛ր, սկզբից չէի կարող ձեզ հետ խոսել այնպես, ինչպես պիտի խոսեի Աստծու Հոգին ունեցող մարդկանց հետ. այլ խոսեցի այնպես, ինչպես պետք էր խոսել աշխարհին պատկանող մարդկանց հետ։ Քրիստոնեական հավատի մեջ դուք դեռ երեխաներ էիք, ուստի կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև չէիք կարող ուտել։ Բայց նույնիսկ հիմա էլ չեք կարող, որովհետև դեռ աշխարհին պատկանող մարդկանց պես եք ապրում։ Նախանձն ու հակառակությունը, որ տակավին ձեր մեջ են, մի՞թե ցույց չեն տալիս, որ դեռ մարմնավոր եք և աշխարհի չափանիշներով մտածող մարդկանց պես եք վարվում։ Երբ ձեզնից մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», իսկ մեկ ուրիշը, թե՝ «Ես Ապողոսին եմ հետևում», պարզ չէ՞, որ աշխարհիկ մարդկանց պես եք մտածում։ Վերջին հաշվով՝ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և որոնցից յուրաքանչյուրը պարզապես կատարեց այն պաշտոնը, որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված էր, որ աճեցրեց։ Այնպես որ ո՛չ տնկողն է կարևոր, ո՛չ էլ ջրողը, այլ աճեցնո՛ղը՝ Աստված։ Տնկողն ու ջրողը տարբերություն չունեն, յուրաքանչյուրն իր վարձը կստանա ըստ իր աշխատանքի, որովհետև մենք պարզապես Աստծու գործակիցներ ենք. դուք Աստծո՛ւ անդաստանն եք, Աստծո՛ւ շինությունը և ոչ թե մեր։
Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն՝ ես, որպես փորձառու ճարտարապետ, հավատի հիմքը դրեցի. բայց ուրի՛շն է կառուցելու դրա վրա։ Սակայն ամեն ոք զգույշ պիտի լինի, թե ինչպե՛ս է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան Աստծու դրած միակ հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 2:12-3:10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան, 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.90C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը հերթական անգամ ժամանել է Բաքու, որտեղ պետք է վարի միջազգային փառատոներից մեկի համերգային ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։ Մալախովը խոսել է Բաքու կատարած այցելության, ինչպես նաև ադրբեջանցիների մասին ունեցած իր տպավորությունների մասին. «Ես սիրում եմ Բաքուն և միշտ ուրախ եմ ժամանել այստեղ։ Այն ինձ համար հարազատ է դարձել։ Ամեն անգամ, երբ ժամանում եմ այստեղ, համոզվում եմ, որ ձեր ժողովուրդը շատ տաղանդավոր է։ Ես միշտ ասում եմ իմ ընկերներին և ծանոթներին՝ եթե քո մեջ հոսում է ադրբեջանական արյուն, ուրեմն դու անպայման տաղանդավոր անհատ ես լինելու՝ անկախ նրանից, թե որ երկրում ես ծնվել»։
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը Tert.am–ի խնդրանքով մեկնաբանել է սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե 500 դրամանոց մետաղադրամները և 1000 դրամանոց թղթադրամները Կենտրոնական բանկի կողմից հանվելու են դրամաշրջանառությունից։
«Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, կրում են սպեկուլյատիվ շահարկումների բնույթ: Կենտրոնական բանկը նման գործողության անհրաժեշտությունը չի էլ քննարկել»,– Tert.am–ին տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ ծառայությունից:
«Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում »: Այս մասին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր այցի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս աշխատանքային այցով նախօրեին ժամանել է Արցախ և նախքան պաշտոնական հանդիպումներն այցելել է զորամասեր:
Սահմանում փոխնախագահ Շարմազանովը վերահաստատել է իր հայտարարությունն այն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը:
Նա նաև հայտարարել է, որ պետական այրերը պետք է հաճախ լինեն առաջնագծում, որտեղից ուժ են ստանում ու գիտակցում , որ սխալվելու իրավունք չունեն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ ԼավրովըՀայաստան այցից մեկ շաբաթ անց եղավ նաև Ադրբեջանում, որտեղ բանակցեց նախագահ Իլհամ Ալիևի և իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Երկու այցելությունների ուշադրության կենտրոնումղարաբաղյան կարգավորման հարցն էր, գրում է «Կոմերսանտը»:
Ամփոփիչ մամուլի ասուլիսում Մամեդյարովը հայտարարել է, որ քննարկելով ղարաբաղյան կարգավորման հեռանկարները, ՌԴ ԱԳ նախարարը պատմել է նաև Երևան վերջին այցելության մասին. «Այն տեղեկությունը, որով կիսվեց մեզ հետ պարոն Լավրովը, դրական է տրամադրում»:
Նախարարները, սակայն, մանրամասներ չեն ներկայացրել: «Հասկանալի պատճառներով մենք չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվել են հանդիպման շրջանակում: Երեք երկրների ղեկավարները հունիսի 20-ից հետո հատուկ պայմանավորվել են, որ խնամքով են վերաբերվելու հույսի այն ծիլերին, որ հայտնվում են: Ոչ թե այն պատճառով, որ թաքցնելու ինչ-որ բան ունենք, այլ ուղղակի դա բանակցություններում ընդունված էթիկայի նորմ է»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բաքվում:
Բանակցությունների կուլուարներում նման զսպվածությունը բացատրում են նրանով, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ կարգավորման որոշ ոչ սկզբունքային հարցերի շուրջ, սակայն, դեռ պետք է ձևակերպումներ գտնել, որոնք թույլ կտային Երևանին և Բաքվին պահպանել դեմքը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հավանականությունը` Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ այդպիսի հնարավորություն քննարկվում է, խոսք է գնացել Փարիզի մասին: «Ադրբեջանը միշտ կողմ է նման հանդիպումներին: Վայրն առանձնապես կարևոր չէ: Գլխավորն այն է, որ դա չլինի հանդիպում հանուն հանդիպման, այլ սուբստանտիվ բնույթի գործընթաց»,-ասել է նա:
«Իմ օրոք, այս բանակցային փուլն ամենաակտիվն է, հուսով եմ, նաև հաջող կլինի»,-ասել է Իլհամ Ալիևը` ընդունելով Լավրովին իր նստավայրում: Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել էր, որ հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն է եղել: Նա հույս է հայտնել, որ «Ռուսաստանը կօգտագործի իր հնարավորությունները, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ մեկտեղ, ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»:
Չնայած այս ամենին, տեսանելի ապագայում հազիվ թե հաջողվի լուծել սկզբունքային հարցերը: Չնայած Երևանի հետ երկխոսության պատրաստակամությանը, Ադրբեջանի իշխանությունները լուրջ զիջումների մտադիր չեն գնալու: Լավրովի Բաքու այցի նախօրեին Ալիևը հայտարարեց. «Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ստատուս քվոն պետք է փոխվի»: Այսպիսի պահանջների հետ հազիվ թե երբևէ համաձայնեն Հայաստանի և ԼՂ իշխանությունները, գրում է թերթը:
Բաց նամակ զինակից ընկերոջս` Գարեգին Չուգասզյանին:
Սիրելի՛ Գարեգին
Տեղյակ եմ, որ դու մեր ընկերների հետ միասին շարունակում ես Ազգային դիմադրության շարժում ձևավորելու գործը, որ միասին նախաձեռնել էինք:
Ապրիլյան քառօրյան արթնացրեց ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի պայմանավորված պատերազմով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր ծրագիր: Բացահայտվեց նաև, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու դիմաց մասնակցում է այդ ծրագիրն: Ուստի նրա հիմնական խնդիրը պետք է լինի կանխել հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության հասունացող ընդվզումը:
Ըստ այդմ` մեր հիմնական խնդիրը պետք է լինի օր առաջ ձևավորել Ազգային դիմադրության շարժման համակարգող մարմին, որպեսզի հնարավոր լինի ժողովրդական ընդվզումը պահել քաղաքակիրթ հունի մեջ և հասցնել պետականաշինության նավահանգիստ: Հակառակ պարագայում ընդվզումը կարող է լինել հախուռն և ցնցումներով:
Կուսակցական դաշտի վրա չենք կարող հույս դնել: Վարչախումբը քաղաքական ու տնտեսական մենաշնորհացման, կուսակցությունների սնանկացման և ավտորիտար համակարգի հաստատման միջոցով վաղուց արդեն փոշիացրել է կուսակցական դաշտը, իսկ դրա մնացորդներն օգտագործում է իր ապազգային նպատակների համար: Այդ պատճառով նշված մարմինը կարող է ձևավորվել միայն մաքուր կենսագրություն և հասարակական հեղինակություն ունեցող այնպիսի անհատներից, ովքեր «ոչ մի թիզ հող հակառակորդին» գաղափարի ջատագով են և կարող են դրա շուրջ համախմբել ու ոտքի հանել ժողովրդին:
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այս անգամ Սերժ Սարգսյանի ցուցումով ինձ մեկուսացնելու գլխավոր նպատակն էր ձախողել մեր այդ նախաձեռնությունը:
Տարիներ շարունակ միասին ենք նախագծել և իրականացրել հայկական պետականության վերակերտման ծրագրերն ու նախաձեռնությունները: Քո խորը և բազմակողմանի գիտելիքները, լայն մտահորիզոնը և թիմային աշխատանքի կարողությունը դարձան այն քարշակը, առանց որի չէինք հասնելու այսօրվա հանգրվանին:
Տարիների համատեղ պայքարի բովում մենք վերածվեցինք անբաժանելի և փոխլրացնող մի ներդաշնակ զույգի, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրին և քեզ:
Մինչ օրս առավելապես ինձ էր վիճակված տանելու մեր համատեղ աշխատանքի հանրային բեռը: Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը:
Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին:
Մեր ընկերներին այս ամենը հայտնի է: Իսկ մեր ժողովրդին ու ապագա գործընկերներին տեղեկացնում եմ, որ անվերապահորեն վստահում եմ քեզ:
Այսօր առավել, քան երբևէ, մենք ունենք քո խորը ու կանխատես մտքի, ամուր կամքի և հաստատ ձեռքի կարիքը:
Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի:
Ժիրայր Սեֆիլյան, Վարդաշեն ՔԿՀ
Հարգելի Narine Mkrtchyan ն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինձ երբեմն թվում է, որ մեզնից շատերը չեն սիրում Երևանը և հոգ չեն տանում նրա մասին: Այսօր քայլում եմ փողոցով. ՊՆ համարանիշով մի մեքենա կանգնեց, միջին տարիքի մի տղամարդ մոտեցավ բանկոմատին, գումարը հանեց, հետո ձեռքի սիգարետի տուֆը և բանկոմատի թուղթը գցեց փողոցի մեջտեղը, չնայած հենց կողքը աղբարկղ կար: Ասում եմ՝ ինչի՞ գցեցիք՝ առանց ձայն հանելու՝ հեռացավ: 200 մետր չեմ հասցրել անցնել՝ մեկ այլ տղամարդ սիգարետը գցեց համարյա անցորդների ոտքերի տակ: Մի կես կանգառ քայլեցի: Ուշադիր հետևում եմ՝ մի երեխա ձեռքի պաղպաղակի թուղթը գցեց փողոցում՝ մոր պետքը չէր: Հիշում եմ, տարիներ առաջ, երբ աղջիկս շա՜տ փոքր էր, կոնֆետը կերավ և ձեռքի թուղթն ուզում էր գցել, զուշացրեցի, որ գետին չգցի և որ աղբարկղ հանդիպի՝ այնտեղ գցի: Աղբարկղներ էլ չկային, այդ կոնֆետը թուղթը պահած քայլում ենք, ես էլ ձեռքից չեմ վերցնում, որ սովորի գցել աղբարկղի մեջ: Շատ փոքր էր, թուղթը պահելուց հոգնեց, հարցնում է՝ իսկ ինչու՞ չի կարելի գետին գցել: Բացատրեցի, որ չի կարելի փողոցը կեղտոտել: Դա էլ չհասկացավ, թե ինչու՞ պիտի ձեռքին պահած քայլի: Ասացի՝ սա մեր հայրենիքն է, չի կարելի կեղտոտել, չնայած ոչ մեկի հայրենիքն էլ չի կարելի կեղտոտել: Աղջիկս մի քիչ էլ քայլեց ու չդիմացավ՝ հարցնում է՝ ՛՛Իսկ որտե՞ղ է վերջանում հայրենիքը՛՛: Հիմա փողոցում աղբ նետողներն են, իրենց համար Երևանի ոչ մի մետրը տուն չէ, հայրենիք չէ, նրանց հայրենիքը վերջացած է: Երևանի մի շարք մասերում աղբարկղները թալանված են, մետաղյա դույլերը՝ գողացած, գետանցումներում սոսկալի գարշահոտ է, տարբեր տարիքի մարդիկ պաղպաղակ են ուտում են ու թուղթը գցում փողոցում: Ինձ թվում է, դպրոցում առաջին դասը պետք է լինի՝ աղբ մի գցեք փողոցում, և բարձր տուգանքներ պետք է սահմանեն դրա համար: Չնայած դա էլ կդառնա կաշառքի ևս մեկ հնարավորություն: Ամբողջական փակուղի է: Աղբ մի գցեք փողոցում. դրսում 21-րդ դարն է: Իսկ Երևանը մեր տունն է:
Հ.Գ.Լրացնելով նրան ասեմ, որ տարիներ առաջ Գերմանիայում ես ականատես եղա մի տեսարանի, որը տպավորվել է. փողոցում, հենց իմ կողքին մեկը ձեռքի թուղթը ցած գցեց, անցնող մի տատիկ ձեռնափայտով ցույց տալով թուղթը հրամայական տոնով ինչ- որ բան ասաց, ու ձեռնափայտը թղթի կտորի վրա պահեց այնքնան, մինչև մարդը կռացավ վերցրեց այն ու կարմրելով ներողություն խնդրեց: Ասել կուզի, որ խոսքը կամ տուգանքները չեն օգնի, մեզանից յուրաքանչյուրը պետք է պահանջատեր լինի իր քաղաքի հարցում: Անտարբերությունն է, դիմացինի հետ «գլուխ չդնելու» մոտեցումն է, որ բերում է այս վիճակին:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.