29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

2013 թվականին լոնդոնաբնակ լուսանկարիչ Ադամ Հինթոնին հաջողվեց մուտք գործել մի բանտ, որը կառուցվել էր 800 կալանավորների համար, իսկ հիմա այստեղ գտնվում է 2500 հոգի, որոնք բոլորը Մառա Սալվատրուչա բանդայի անդամներն են։ Մառա Սալվատրուչեն, որը նշանակում է «Սալվադորի թափառական մրջյունների բանդա», միջազգային հանցավոր խմբավորում է՝ ամենադաժան, ամենաշատ անդամներ ունեցող, ամենազարգացող փողոցային խմբավորումը Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկաներում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել է ներկայաումս ամենաազդեցիկը համարող օրենքով գող Շաքրո Մալադոյը։ Շաքրո Մոլոդոյը կամ Զախարի Կալաշովը: Նա մեղադրվում է կրկնակի սպանության եւ շորթման մեջ եւ նաեւ 18 տարվա ազատազրկման է դատապարտված Վրաստանում՝ հեռակա կարգով:
https://www.youtube.com/watch?time_continue=219&v=eeDmg7FSh9I
Գրեթե 2000 տարի գեյերին ճնշելուց, աքսորելուց, բանտարկելուց, ողջ ողջ այրելով` սպանելուց հետո ի վերջո կաթոլիկների առաջնորդը ընդունեց, որ նույնասեռականների դեմ քրիստոնյաների իրագործած ոճիրները հակաքրիստոնեական են եղել:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հունիսի 26-ին Հայաստանից մեկնելու ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ քրիստոնյաները և Հռոմի կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրեն գեյերից` նախկինում ունեցած վերաբերմունքի համար:
Իրագործած հանցանքների համար ներողություն խնդրելու միտքը շատ հայերին դուր չեկավ, որոնց աչքից ընկավ մարդը, որը խիզախություն ունեցավ չընկրկել թուրքական ագրեսիայի դեմ ու խոսեց Հայոց ցեղասպանությունից: Այս դեպքում Ֆրանցիսկոսը նույնպես չընկրկեց հոմոֆոբիայի ագրեսիայից ու ընդունեց իր կառույցի իրագործած մեղքերը:
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը մտադիր էր Վատիկանին հարցում ուղարկել` ճշտելու Հռոմի Պապի ասածի իսկությունը, ու կոշտ արձագանք էր խոստանում, եթե հաստատվեր լուրը: Ուղարկել է, թե չէ չգիտեմ, սակայն Կաթոլիկ եկեղեցին հոմոսեքսուալների ու հետերոսեքսուլների վերաբերյալ նույն դիրքորոշումն ունի` որ հոմոսեքսուալ լինելը սխալ կամ մեղք չէ, այլ, ինչպես հետերոսեքսուալների դեպքում, ամուսնությունից առաջ սեռական հարաբերություններով զբաղվելն է սխալ:
Այդ դիրքորոշումն ունի նաև Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը, որը նույնպես մերժում է նույնասեռականներին խտրականության ենթարկելը, փոխարենն ասում է, որ «պետք է մոտենանք համասեռականներին ոչ թե դատապարտությամբ, այլ պետք է մոտենանք իրենց այնպես, ինչպես պիտի մոտենանք ոևէ մեղավոր անձի մը: Բոլորս ալ մեղավոր ենք»: Ուրեմն, քրիստոնեության տեսակետից, Բոշյանին, հոմոֆոբներին ու նույնասեռականներին պետք է նույն ձևով մոտենալ, նրանք նույն արշինով են չափվում` մեղավորության, սակայն հետերոսքեուալ «մեղավորը» դատում է հոմոսեքսուալ «մեղավորին»:
Տեր Տաճատ քահանան նույնասեռականների մասին
Հռոմի Պապն իր պատասխանում փոքր-ինչ ձևափոխված կրկնեց «ո՞վ եմ ես, որ դատեմ» հայտնի խոսքը, որը նա ասել էր 2013թ. Պապ կարգադրվելուց հետո.
«Եթե մարդն այդ վիճակում է, բայց ունի բարի կամք և փնտրում է Աստծոն, ո՞վ ենք մենք, որ դատենք [գեյերին]», – այս խոսքերով քահանայապետը իր վրայից հանում է դատավորի` «Աստծո» գործառույթը` ցույց տալով, որ նա ընդամենը միջնորդ է Աստծո ու մարդկանց միջև:
Իսկ Բոշյանն ու հոմոֆոբները չեն ուզում, որ կրոնական առաջնորդները վայր դնեն «Աստված» լինելու իրավասությունները, որովհետև մարդկանց դատելու իրենց հնարավորությունն են սահմանափակում այդպես, ու, արդյունքում, նրանք նույնպես հեռանում են «Աստված» լինելուց:
Հռոմի Պապի խոսքերը Հայաստան այցի ժամանակ նույնասեռականներին միակ անդրադարձը չէր: Ֆրանցիսկոս Առաջինին հայ ժողովրդի անունից նվիրած Նոյյան Տապանի քանդակի հեղինակը ամերիկահայ գեյ Մայքլ Արամն է, որն ամուսնացած է տղամարդու հետ և միասին երկու երեխա են մեծացնում են:
նկարները` gayarmenia.blogspot.am-ից
Հովհաննես Իշխանյան
Մինչ օրեր շարունակ ականջալուր էինք լինում հայկական պաշտոնական հաղորդագրություններին՝ լսելով, որ Վլադիկովկասից Ռուսաստանի ԱԻՆ օդանավը կտեղափոխի Վերին Լարսի անցակետում մնացած Հայաստանի քաղաքացիներին, մի շարք հանգամանքներ են պարզ դառնում ՀՀ քաղաքացիներին իրական օգնություն ցուցաբերողների մասին:
Պարզվում է՝ իրականում ամենադժվար պահին ՀՀ քաղաքացիներին օգնության են հասել Վլադիկովկասի մի քանի հայ ընտանիքներ:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, NewsBook-ի հետ խոսելով ու մանրամասնելով իր ունեցած հավաստի տեղեկությունները, նախ նշեց, որ հայերին օգնության են հասել մի շարք ընտանիքներ, նրանց ընկերական շրջապատը, տեղի հայկական եկեղեցու քահանաները: «Ի դեպ, եկեղեցուն կից շենքը նույնպես տրամադրել են, խոհանոցի են վերածել ամբողջը, օր ու գիշեր սնունդ է պատրաստվել հայերի համար ու հասցվել Լարս: Մի խոսքով՝ տարբեր մարդիկ, ովքեր սրտացավ են եղել, միահամուռ ուժերով են մասնակցել այդ ամենին: Իսկ ընտանիքներից մեկին ես ճանաչում եմ դեռ 2012-ից, երևի, օրվա հացից մի քիչ ավել են աշխատում, և այդ մի քիչ ավելը սրտաբաց ձևով իրենց հայրենակիցներին են տրամադրել, երբ դրա կարիքը եղել է: Ինձ հասած լուրերով՝ հենց նրանք են կարողացել Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցել ու թռիչքներ ապահովել»,- ասաց հուշարձանագետը՝ շեշտելով, որ այդ ամենը կազմակերպվել է մեր հայրենակիցների միջոցով:
«Ռուսական իշխանությունները երբեք տեղից չէին շարժվի, եթե դիմող չլիներ, ջանք ու եռանդ չդնեին և ունեցած կապերը մարդիկ չօգտագործեին: Նրանք այդ ամբողջ ճանապարհն անցել են, և ռուսական իշխանությունները որոշում են կայացրել աջակցել ՀՀ քաղաքացիներին, մի քանի հայ սրտացավ մարդկանց շնորհիվ, նրանք չլինեին՝ ռուսական իշխանություններին խնդիրը չէր հուզի»,- ասաց նա: Հուշարձանագետի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ ականատես ենք լինում, որ մեր պետությունը, որը պետք է առաջինը իր քաղաքացիներին ձեռք մեկներ, բացակա էր: «Եվ եթե տեղում գտնվում են սրտացավ ազգակիցներ, օգնում են, եթե՝ ոչ, պատկերացրեք մեր քաղաքացիների վիճակը: Այս պարագայում, իհարկե, օգնողներ գտնվել են, իսկ այդ օգնողներին էլ մի լավ զրպարտել ու վարկաբեկել են»,- նշեց հուշարձանագետը ու բացելով փակագծերը՝ մանրամասնեց, որ իրեն հասած լուրերով՝ հենց նրանք են կարողացել Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցել ու թռիչքներ ապահովել:
«Քանի որ ժողովուրդը շատ է եղել, նրանք պայման են դրել, որ կանայք և երեխաները առաջինը թռչեն Երևան, այնուհետև մեծահասակները, և դրանից հետո մնացածը: Հենց սկզբից եղել են ինչ-որ մարդիկ, որոնք բշտելով կանանց ու երեխաներին՝ ուժով նրանց դուրս են բերել: Եվ այդ մարդիկ, որոնց «զոռբայությունը» տեղ չի հասել, այդ զրպարտությունների հեղինակներն են, որոնք տեղ են գտել «Հայկական ժամանակ» օրաթերթում: Իհարկե, օրեր անց նաև հերքում են տպագրել, բայց ամեն դեպքում ստոր ճանապարհն ընթացք է ստացել»,- նկատեց նա՝ հավելելով, որ խոսքը թերթում տեղ գտած այն տեղեկատվության մասին է, համաձայն որի՝ նաև իր ճանաչած ընտանիքի որդին՝ Վլադիկովկասում բնակվող Էրիկ Հովհաննիսյանը, օգնության անվան տակ գումարներ է յուրացրել:
Հուշարձանագետը շեշտեց, որ տեղի հայերի հետ ծանոթացել է, երբ 2012-ին մեր խումբը հուշարձաններն ուսումնասիրության ծրագրով Դաղստան էին գնում: «Ճանապարհն անցնում էր Վլադիկովկասով, նրանց հետ ծանոթացել եմ, բայց ավելի վաղ գիտեի, թե ինչ ճանապարհով են հասել Վլադիկովկաս: Նրանք ծնունդով Ադրբեջանի Իսմայիլլի շրջանի հայկական գյուղերից են, որոնք 1988 թ. դեկտեմբերին բռնագաղթի են ենթարկվել: Իրենք այն ժամանակ Վարդենիկի շրջան էին եկել և այստեղ ուղղակի օրհասական վիճակի մեջ էին հայտնվել: Ճարահայտյալ ձևով 90-ականների կեսերին ստիպված Հայաստանը լքեցին, բայց հայի կարոտով ու սիրով մինչև հիմա լցված են՝ հակառակ նրան, որ ծով անտարբերության մատնվեցին ՀՀ իշխանությունների կողմից, երբ բռնագաղթումից հետո ընկել էին ՀՀ ու ստիպված լքեցին այն: Հիմա իսկապես տեղի հայությունը վերածվել է շտապօգնության, երբ մի բան է պատահում, շնորհիվ այդ մի խումբ հայերի՝ անտեր չես մնում: Ու այդքանից հետո չի կարելի այդքան ստոր լինել, ասել, իբրև թե օգնության անվան գումարներ են յուրացրել: Բայց այդ գումարներն այդ ընտանիքներն են ներդրել, այսինքն՝ իրենք իրենց գումարը պիտի յուրացնեի՞ն, աբսուրդի ժանրից է դա»,-ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ նրանք այդ հրապարակումներից ու զրպատչական նութերից հետո հոգեպես շատ վատ իրավիճակում են հայտնվել՝ հակառակ դեպքում նույնիսկ չէին էլ բարձրաձայնի իրենց ցուցաբերած օգնության մասին:
«Տղան վրդովված զանգել ու ասում էր, որ իրենք երբեք շնորհակալության ակնկալիքով չեն արել, ասացին, բայց չէինք կարող մտածել, որ կարող ենք մի լավ բան անել, որն ուրիշ ձևով կներկայացվի: Պետությունը պետք է իր հայրենակիցներին հասներ աջակցեր ու չի արել: Գտնվել են մարդիկ, ովքեր, ճիշտ է՝ չեն ակնկալում որևիցե բան, բայց պետությունն, իմ կարծիքով, պարտավոր էր գոնե վերաբերմունք ցուցաբերեր: Խոսքը բարոյական կողմի մասին է, ուղղակի գոնե բարձրաձայնելու ու չներակայացնելու այնպես, թե միայն ռուսական ԱԻՆ-ի շնորհիվ էր, որ մեր հայրենակիցները հասան Երևան: Մի խոսքով՝ պետք է ասվի, որ լավն ունենք, որովհետև ամեն ինչ վարակիչ է՝ վատն էլ, լավն էլ: Վերջ ի վերջո այս մարդիկ իրենց աշխատանքից են կտրվել օրերով, տղան ասաց, որ մի քանի անգամ 65-ամյա մայրն է նույնիսկ հասել ճանապարհատված և ամեն անգամ իր հետ միասին ինչ-որ բաներ տեղափոխել մարդկանց բաժանելու համար: Բացի այդ, մի մասին տեղափոխել են իրենց բնակարաններ, մյուսին՝ հյուրանոցներ՝ հոգալով նաև այդ ծախսերը: Հոգ են տարել հայրենակիցների մասին՝ կտրվելով նրանց առօրյայից: Մարդկայնորեն ճիշտ չի ընթանում այս ամենը, ճիշտ չէ նման վերաբերմունքը»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Ինչպես գրում է Nyut.am կայքը, Հայաստանում, Հրազդանի կիրճում գտնվող «Մոտ 325 000 տարվա վաղեմություն ունեցող «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայ-ամերիկյան արշավախմբի անցկացրած պեղումների արդյունքները վերջերս հրատարակել է ամերիկյան հեղինակավոր և գիտական աշխարհում բարձր վարկանիշ ունեցող, ամբողջ աշխարհում հղումների քանակով թերևս 3-րդ տեղը զբաղեցնող «Science» ամսագիրը:
«Մեր տվյալներն այնքան արժեքավոր են եղել, որ «Science»-ը համաձայնել է դրանք հրատարակել»,- «Տեսակետ» ակումբում սեպտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող և «Science» գիտական ամսագրում հրատարակված հիշյալ հոդվածի հեղինակներից մեկը հանդիսացող Բորիս Գասպարյանը:
Այդ տվյալները, որոնք վկայում են Եվրասիան բնակեցնող առաջին նախամարդկանց` հենց այս տարածքներում ապրած լինելու և այստեղից տարածված լինելու մասին, հնագիտության ասպարեզում իրոք շրջադարձային են: Ընդ որում, տվյալ հուշարձանի պահպանվածության մակարդակը բարձր է, ինչը շատ կարևոր է:
Մենք հուշարձանը չէինք տեսնի, եթե Հրազդանի կիրճում զինվորականները ձոր իջնելու համար ճանապարհ բացելու կարիք չունենային
«Հուշարձանը բացվել է պատահականորեն, մենք այն չէինք տեսնի, եթե Հրազդանի կիրճում զինվորականները ձոր իջնելու համար ճանապարհ բացելու կարիք չունենային,- ասաց Բորիս Գասպարյանը:- Երբ որ տրակտորի կողմից հեռացվեց բազալտի շերտը, նրա տակ բացվեց նստվածք, որի մեջ այդ քարե գործիքներն էին: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ երկրաբանական շերտը, որը պարունակում է մեր հնագիտական գտածոները (հնագետներն այսպիսի տերմին ունեն` սենդվիչված), բազալտի երկու շերտի արանքում էր, և դա հնարավորություն տվեց, որ դա ճշգրիտ թվագրենք Ստացվեցին բազալտի շերտերի տարիքները, որոնց արանքում էր այդ շերտը: Գործիքներ պարունակող շերտի մեջ հայտնաբերվեց հրաբխային մոխիր, որը նախ ասում էր, որ մարդն այդ ժամանակ տեսել է, թե ինչպես է ժայթքում մոտակա հրաբուխը:
Որքան բարձրանում էինք շերտերով դեպի վեր, այսինքն` դեպի վերին բազալտը, մի ինչ-որ պահի մարդու գործունեության հետքն այլևս չկա: Այսինքն` դա կարելի է այսպես մեկնաբանել` մարդն այդտեղ ապրել է գետի կամ մի փոքրիկ լճակի ափին, նրանք սիրել են ջրային ավազանների կողքն ապրել, ինչ-որ ժամանակ հետո սկսել է գործել Գութանասար հրաբուխը, մենք անգամ գիտենք, թե դա արդեն որ հրաբխի մոխիրն է: Հետո երբ հավանաբար ինտենսիվացել է հրաբխի ժայթքումը, դուք գիտեք, թե այն ինչ աղետներով է ուղեկցվում, մարդը թողել և հեռացել է»:
Երկու տարբեր ժամանակների պատկանող բազալտի շերտերը և դրանց արանքում գտնվող մոխրի շերտը գիտնականներին թույլ է տվել հնարավորնս ճշգրիտ թվագրել այդ գտածոները, որովհետև հրաբխային մոխրի տարիքը, որը ծածկել է նախամարդու այդ քարե գործիքները, գոնե տվել է, թե մասնագետներն ինչ ժամանակաշրջանի գտածոների հետ գործ ունեն:
«Դա,- շարունակեց հիշյալ ինստիտուտի գիտաշխատողը,- 325-330 հազար տարվա ժամանակագրական միջակայքն է»:
Ինչ են մեզ պատմում «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերված գտածոները
Պարոն Գասպարյանի բացատրությամբ, նախնադարում գոյություն է ունեցել քարե գործիքներ պատրաստելու երկու մոդել կամ տեխնոլոգիա: Դրանցից առաջինն այն է, երբ մարդը քարե բեկորը, հումքը վերցրել է, երկու կողմից հեռացրել որոշ ցլեպներ` հղկելով քարը, և ստացել որոշակի ձև ունեցող գործիք, օրինակ, ձեռքի հատիչ:
«Դրան հաջորդող տեխնոլոգիական հնարն արդեն տրամաբանորեն, կորդինալ ձևով լրիվ հակադիր է ուղղված, այսինքն` ոչ թե վերցնում են քարը և հեռացնում ցլեպները, այլ վերցնում են քարը, սարքում են միջուկ, այդ միջուկից հանում են ցլեպներ, որոնք նախապատրաստուկներ են, և այդ ցլեպներն են օգտագործում,- ասաց հիշյալ ինստիտուտի գիտաշխատողը:- Եթե առաջին դեպքում այդ ցլեպն աղբ էր, հանվել ու շպրտվել է, երկրորդ դեպքում այդ ցլեպն է, որը հետագայում վերածվել է գործիքի, իսկ այն քարը, որից հանել են այդ ցլեպները, համարվել է աղբ: Սովորաբար դա բացատրում են այսպես, որ առաջին տեխնոլոգիան փոխարինվել է երկրորդով, ոչ մի տեղ այս երկուսը համատեղ չեն գտնվել, այսինքն` կա մեկը և հետո կա երկրորդը, և այդ նոր մեթոդը` քարի մշակման նոր հնարի առաջացումը, բացատրում են մադու մի տեսակը մյուսով փոխարինելու պարագայով:
Ցլեպից պատրաստված գործիքը, բնականաբար, ավելի (6-10 անգամ) թեթև է, ավելի հեշտ էր տեղափոխել, այն նաև ավելի սուր է… Այսօրվա գիտական տեսակետի համաձայն` քարի մշակման այդ նոր հնարը ստեղծվել է Աֆրիկայում նոր տիպի մարդու կողմից, ու հետո Աֆրիկայից տարածվել Եվրասիայի սահմաններով, այսպես կոչված, Լևանտի միջանցքի տարածքում: Եթե Աֆրիկայում կա կամ քարի մշակման այդ առաջին ձևը, կամ երկրորդ, որոնք հանդես են գալիս միմյանցից առանձին, ապա Նոր Գեղիի պարագայում մենք ունենք երկուսը միասին, ինչպես նաև որոշակի շերտագրություն, որը ցույց է տալիս, որ նոր հնարը ստեղծվել է հին հնարի հիման վրա: Մենք գործ ունենք ոչ թե նոր տեխնոլոգիայի ի հայտ գալու և մեկը մյուսին փոխարինելու, այլ անցման հետ: Սա շատ կարևոր է նախ ցույց տալու առումով, որ այդ անցումը տեղի է ունեցել տեղում, և ոչ թե բերվել է դրսից: Այսինքն` այն պատկերացումները, որ արխայիկ հոմո սապիենսը կամ ուշ հոմո էրեկտուսը դուրս է եկել Աֆրիկայից` զինված այդ տեխնոլոգիական նոր հնարով, և սկսեց բնակեցնել Եվրասիայի տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Այդ հնարներն այստեղ ստեղծվել են տեղում, տեղական քարի արդյունաբերության զարգացման վրա, և դրսից բերված չեն, քանի որ ավելի հին են, քան Աֆրիկայում և մեր տարածաշրջանում հայտնաբերված իրերը»:
Եվս մեկ անգամ ընդգծելով, որ «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանը շատ հուսալի թվագրված հուշարձան է, Բորիս Գասպարյանը տեղեկացրեց, որ արտերկրում հայտնաբերված այդպիսի հուշարձանները թվագրության ճշտության հետ կապված խնդիրներ ունեն: Նրա հավաստմամբ, «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերվածը հնարավորություն է տալիս վերանայել աշխարհի հնագետների պատկերացումները վաղագույն մարդու զարգացման մասին…
«Այդ տեսությունները,- շարունակեց պարոն Գասպարյանը,- աշխատում են ամեն ինչը բերել Աֆրիկայից:- Իհարկե, Աֆրիկայի դերը մարդու ծագման, տարածման մեջ բացառել հնարավոր չէ, բայց ամեն ինչ բացատրել դրսից գալով, իհարկե, բնականաբար, նույնպես ճիշտ չէ»:
Հիշյալ ինստիտուտի գիտաշխատողի տեղեկացմամբ, տվյալ գործիքների հումքի` վանակաթի (օբսիդիանի) աղբյուրի վերլուծությունները ցույց են տվել, որ օգտագործվել է նաև մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի աղբյուրների օբսիդիանը, այսինքն` այն նախամարդիկ, որոնք ապրել են Նոր Գեղիի տարածքում, շատ շարժուն են եղել, շահագործել են բավական մեծ լանդշաֆտային տարածք, իսկ դա նշանակում է, որ իսկապես կարիք է եղել ստեղծել ավելի առաջադեմ և տեղափոխման համար ավելի հարմար առարկաներ: Հենց սա էլ փաստում է այն անհրաժեշտությունը, թե ինչու քարի մշակման առաջին տեխնոլոգիան պետք է նրանց չբավարարեր, ու պետք է գտնեին ինչ-որ նոր եղանակ` քարե գործիքներ պատրաստելու համար: Դարձյալ ըստ պարոն Գասպարյանի, Աֆրիկայում հայտնաբերված և երկրորդ տեխնոլոգիայով պատրաստված քարե գործիքները համարվում են մոտ 300 000 տարեկան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի տեղեկացմամբ, դա էլ դեռ վիճելի է): Այսինքն` «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերված նմանատիպ հարյուրավոր գործիքները դրանցից եթե ոչ ավելի, ապա նվազագույնը 25 000 տարով ավելի հին են:
Հրազդանի կիրճում սենսացիոն հայտնագործությունը շրջադարձային է գիտության համար
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, տակի բազալտի տակ ևս կա որոշակի շերտ, և ապագայում մենք միգուցե և ունենանք ավելի հետաքրքիր արդյունքներ»,- ասաց Բորիս Գասպարյանը:
«Տեսակետներ են առաջ քաշվում, որ մարդու ձևավորման նախահայրենիքն Աֆրիկան է, Աֆրիկայից առաջին նախամարդը տարածվել է ամբողջ Երկիր մոլորակով, հետագայում, ավելի ուշ հոմո էրեկտուսը (ուղիղ քայլող մարդը) էլի նորից Աֆրիկայից է տարածվել ամբողջ աշխարհով, հատկապես Եվրասիայով մեկ,- ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:- Ահա այդ տեսակետն ամրագրելու, հիմնավորելու համար կար հետևյալ փաստը. այն տեխնիկան, որով այդ քարերը մշակել են, կոչվում է լևալուազյան տեխնիկա, այդ տեխնիկայով մշակված քարերը որտեղ տեսնում էին, եզրակացնում էին, որ դա Աֆրիկայում է ձևավորվել, ու մարդն իր հետ այդ հնարը տարածել է աշխարհով մեկ: Որտեղ որ գտնում էին այդ հնարքով պատրաստված գործիքներ, գտնում էին, որ Աֆրիկայից է մարդն այդտեղ եկել: Նոր Գեղիում կատարված ուսումնասիրությունների թիվ 1 կարևորությունը հետևյալն է. այն ցույց է տալիս, որ մինչ այդ եղած քարի երկկողմանի մշակման ձևը և այդ լևալուազյան տեխնիկան իրար հետ փոխկապակցված են և տեղում են առաջացել, այսինքն` լևալուազյան տեխնիկայի ի հայտ գալն աշխարհի տարբեր հատվածներում պետք չէ բացատրել միայն Աֆրիկայից մարդկանց ներհոսքով, այլ տեղում կարող էր առաջանալ: Այս ուսումնասիրությունների ողջ նշանակությունը հատկապես դրա մեջ է… Սա մարդագոյացման գործընթացների ամբողջ մեխանիզմների ընկալման, տեսական հիմնավորման և այլնի մեջ նոր ուղի է բացում, մինչ այդ միանշանակ էր` մարդը ձևավորվել է Աֆրիկայում, այնտեղ քարե գործիքներ մշակելու հնարներ է ձեռք բերել, կենսաապահովման ինչ-որ մի համակարգի համակարգի տեր է դարձել և այդ հնարներով սկսել է շարժվել աշխարհով մեկ ու սփռվել: Այս դեպքում այդ նյութերն արդեն գալիս են ասելու, որ դա այնքան էլ այդպես չէ. Աֆրիկայից կարող էին տարածվել ու տարածվել են, բայց կային նաև տեղում, այսինքն` Հայկական լեռնաշխարհի այդ հատվածները մարդագոյացման մի ինքնավար, ինքնուրույն օջախ կարող ենք դիտարկել, որտեղ նույնպես ձևավորվել են ինչ-որ պոպուլյացիաներ, որոնք ստեղծել են գործիքի այն տեսակը, որի նախահայրենիքը համարում էինք, որ Աֆրիկան է և Աֆրիկայից է տարածվել: Այստեղ արդեն ակնհայտորեն դա այդպես չէ, տեղում է պատրաստվել»:
Իսկ գուցե առաջին նախամարդիկ այստեղի՞ց են գնացել Աֆրիկա, սփռվել ամբողջ աշխարհով մեկ, չէ՞ որ «Նոր Գեղի-1» քարեդարյան կայանում հայտնաբերված, այսպես ասած, նոր սերնդի և առաջադեմ մտածողության մասին վկայող քարե գործիքներն առնվազն 25 000 տարով ավելի հին են Աֆրիկայում հայտնաբերվածներից:
Պավել Ավետիսյանը դրա հնարավորությունը չբացառեց, սակայն անհասկանալի զգուշավորությամբ ասաց, որ առայժմ առկա գիտական տվյալները դեռ թույլ չեն տալիս կատարել այդպիսի եզրակացություն:
«Մենք չենք կարող ասել այստեղից են գնացել, թե ոչ, դա դեռ պրոբլեմ է և ուսումնասիրության խնդիր, գուցե վաղը նման հարցերի կարողանանք պատասխանել, այսօր այդպիսի հարցերի մենք չենք կարող պատասխանել»,- ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը:
Աղբյուրը՝ http://nyut.am/
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին. տեղեկացնում է artsakhpress.am-ը։
Բաց նամակն ամբողջությամբ՝ ստորև։
“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն Նախագահ
2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում:
Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
Հարգանքով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան”:
Էդիկ Բաղդասարյանը Facebook-ում գրում է.
«Զգում եք, արդեն Ալիեւին պատասխանող էլ չկա, էլ Բաքվում թեյ չեն ուզում խմել մեր գեներալները։ Պապանձվել են տղերքը, խոսելու հրաման չունեն։ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները Ալիեւին պետք է զգուշացնեն, որ ցանկացած գործողության դեպքում, իր երկիրն ունենալու է եւս 2 մլն նոր փախստական։ Իսկ 20 տոկոսը դառնալու է 40 տոկոս։ Եւ սա պետք է անընդհատ ասվի, հիշեցվի, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ռուսների եւ թուրքերի հետ սկսած այս արկածախնդրությունը։ Իսկ Հայաստանը այս փուլում պետք է հրաժարվի բանակցությունների սեղանին նստելուց»։
Ռուսական RTVi հեռուստաընկերությունը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի Բաքու կատարած այցից:
Նախ Լավրովը հստակ արձանագրել է, որ քննարկվում է Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը` տարածքների փոխզիջման դիմաց: Ադրբեջանի նախագահը ավելացրել է, որ չի լինի Արցախի ճանաչում և խնդիրը կկարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում:
Ի դեպ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Լավրովն անվանել է բանակցություններ, այնինչ Հայաստանի իշխանությունները ամենատարբեր խողովակներով փորձում են հանությանը համոզել, որ դրանք բանակցություններ չեն եղել, այլ սպասվելիք բանակցությունների նախապատրաստում:
Արդեն տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղեկալ Վարուժան Ավետիսյանը մեկնաբանելով հակառակորդի գործողություններն՝ ասաց, որ իրենք ցույց են տալիս, որ հաջորդ անգամ, պայմանականորեն ասած՝ «քառօրյայի» ժամանակ, կիրառելու են նաև օդուժ, նախորդ անգամ չկիրառեցին, դա մնաց պակաս, դա էլ են կիրառելու։
«Եթե մենք պետություն ունենայինք՝ մեր քայլը պետք է լիներ համայն հայության ռազմական, տեխնիկական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացիան և հակառակորդին վերջնական ջախջախիչ հակահարված տալը։ Իսկ քանի որ, ցավոք սրտի, մենք այս պահին չունենք պետություն՝ բառի ամբողջական իմաստով, քանի որ պետության և բանակի ղեկավարը և առհասարակ քաղաքական շերտը այնպիսի մարդկանցից է բաղկացած, որ պատրաստ են իրենց աթոռները պահելու դիմաց մասնակցել պայմանավորված պատերազմի միջոցով ազատագրված տարածքները հանձնելու դավադրությանը, ինչպես նաև զուգահեռաբար մաս առ մաս հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը, բնականաբար մենք, եթե այսպես շարունակվի և այս իշխանությունները մնան՝ հերթական և ավելի ծանր հարվածը կստանանք և ավելի մեծ կորուստներ կունենանք»,- ասաց Ավետիսյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ սա ոչ միայն հոգեբանական ազդեցություն է, այլ այդ երկիրն ուղղակի պատրաստվում է։ Ինչպես, օրինակ, շաբաթներ առաջ կատարած մեծ զորավարժությունը և իրենց պաշտպանության նախարարի հստակ խոսքն այն մասին, որ իրենք մշակում են երեք ուղղությամբ ճեղքելու ծրագիր, ընդ որում, մեկը Նախիջևանից։ «Նրանք գաղտնի չեն պահում, բացահայտ ասում են։ Եթե ունենք այն, ինչ ունենք, ուրեմն կպարտվենք։ Պետք է ունենալ այն, ինչ անհրաժեշտ է, այսինքն՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, ինչի համար էլ հարկավոր է փողոց դուրս գալ, ընդվզել, վռնդել այս հանցավոր ռեժիմը և հաստատել ժողովրդի իշխանությունը»,- այս կարծիքին է ընդդիմադիր գործիչ Վարուժան Ավետիսյանը։
Նշենք նաև, որ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:
Աղբյուրը՝ lurer.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.