29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ամերիկյան ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ղարաբաղյան խնդիրն այլեւս սառեցված մնալ չի կարող:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է: «Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր տեղն է գրավում այլ կարեւորագույն խնդիրների՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ Սիրիայում ընթացող պատերազմի հետ միասին: Ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ստիպեց խնդրին այլ կերպ նայել», — նշում է նա, հայտնում է amerikayidzayn.com-ը:
«Պարզվեց, որ այն կարող է պայթել՝ շատ վտանգավոր հետեւանքներ ունենալով ամբողջ Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ՝ Եվրոպայի համար: Իսկ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները որքան վատ վիճակում են գտնվում, ապա խնդրի սրումը կարող է իսկապես վատագույն հետեւանքներ ունենալ», — նշում է նա:
Ըստ նրա ադրբեջանական բանակի լուրջ հզորացմանը հանդիսանում է բանակցելու եվս մեկ պատճառ. «Այսպիսով, Հայաստանը, որը նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող»:
Վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաեւ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցած մի շարք երկկողմ հանդիպումների ընթացքում:
Սթիվեն Բլանքի խոսքով, դեռեւս պարզ չէ, թե ինչ համաձայնություններ կարող են ձեռք բերվել: Սակայն, համոզված է վերլուծաբանը, համաձայնությունը կարող է վերաբերել խնդրի հիմնարար սկզբունքներին. «Դատելով նրանից, ինչ մենք լսել ենք մինչ օրս, կարող եմ ասել, որ համաձայնությունը հավանաբար խորքային է այլ ոչ՝ մակերեսային»:
Բլանկն անհանգստացած է նաեւ, որ Մոսկվայի ձեռքում համաձայնությունը բերելու է տարածաշրջանին ոչ թե խաղաղություն այլ՝ նոր պատերազմ. «Եթե այս կարգավորումը մշակված է Ռուսաստանի կողմից, ապա այն ոչ մի կերպ չի կարգավորի Կովկասում անկայունության արմատական պատճառները, մինչդեռ Միացյալ Նահանգների կողմից մշակված կարգավորումը կլուծեր այդ հարցը: Պատճառն այն է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման մեջ, այն հետաքրքրված է հակամարտությունները կառավարելու եւ դրանցից օգուտ քաղելու մեջ»:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն եզակի խնդիրներից մեկն է, որի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ շարունակվում է դրական համագործակցությունը:
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Նիսում հարձակման համար: Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ նշելով, որ տեղեկությունը հաստատված չէ:
Բեռնատար ավտոմեքենան երեկ երեկոյան մխրճվել է Նիցցայի Անգլիական լողափում հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիան տոնում էր Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի ազատագրման օրը:
Վերջին տվյալներով հարձակման հետևանքով զոհերի թիվն հասել է 84-ի: Նրանց թվում կան նաև երեխաներ: Զոհերի և վիրավորների թվում շատ են նաև օտարերկրացի քաղաքացիները:
Նախնական տվյալներով վիրավորների թիվը գերազանցում է 120-ը, որոնցից 18-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ականատեսների վկայությամբ Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: Բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր, մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ ահաբեկիչը, որին անունն առայժմ չի նշվում, մոտ 31 տարեկան տղամարդ է, ազգությամբ ֆրանսիացի, թունիսյան ծագումով: Իրականացրած աշխատանքների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է պարզել նաև նրա կապը ահաբեկիչների հետ:
Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:
Սադուկեցիներից ոմանք եկան Հիսուսի մոտ։ Սադուկեցիներն ասում են, թե
մեռելների հարություն չկա։ Նրանք ասացին Հիսուսին.
-Վարդապե՛տ, Մովսեսը հետևյալ օրենքը գրեց մեզ համար. «Եթե ամուսնացած մեկը մեռնի առանց զավակ թողնելու, թող նրա եղբայրը ամուսնանա նրա այրիացած կնոջ հետ, որպեսզի իր եղբորը զավակ տա»։ Մի ժամանակ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ և մեռավ առանց զավակ ունենալու։ Երկրորդ եղբայրն ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մեռավ առանց զավակ ունենալու։ Երրորդն էլ, և մինչև յոթերորդ եղբայրը նույնպես ամուսնացան նրա հետ և մեռան առանց զավակ ունենալու։ Բոլորից հետո կինն էլ մեռավ։ Արդ, մեռելների հարության օրը կինը նրանցից ո՞ր մեկին կպատկանի, քանի որ յոթն էլ ամուսնացան նրա հետ։
Հիսուսը պատասխանեց.
-Այս աշխարհի տղամարդիկ և կանայք ամուսնանում են. սակայն նրանք, որոնք
արժանի պիտի լինեն գալիք աշխարհին և մեռելների հարությանը, չեն ամուսնանա։ Նրանք այլևս չեն կարող մեռնել, քանի որ հրեշտակների նման պիտի լինեն։ Նրանք Աստծու որդիներն են, որովհետև մեռելներից հարություն են առել։ Իսկ թե մեռելները հարություն են առնում, Մովսեսն այդ հասկացրեց այրվող մորենու դրվագով, որտեղ նա Տիրոջ մասին ասում է. «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Սա նշանակում է, որ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև նրա համար բոլորն էլ կենդանի են։
Օրենքի ուսուցիչներից ոմանք ասացին.
-Վարդապե՛տ, լավ ասացիր։
Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում Հիսուսին որևէ բան հարցնել։
(Ղուկասի ավետարան 20:27-40)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ Ազգային Ժողովի Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովն այսօր միաձայն որոշեց վարույթ ընդունել եւ կասեցնել «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նախկին պաշտպան Սուսաննա Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի: Այս մասին հանձնաժովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ Անի Հովհաննիսյանի գործը գտնվում է նախաքննության փուլում, որի պատճառով հանձնաժողվն իրավունք չունի վարույթն իրականացնել:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանի նախկին պաշտպանը հանձնաժողովից պահանջում էր կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ԱԺ-ի հայտարարությունների ժամանակ Անի Հովհաննիսյանի վերաբերյալ արած հայտարարությունների համար: Պաշտպանի կարծիքով Տիգրան Ուրիխանյանը խախտել է ՀՀ «ԱԺ Կանոնակարգ օրենքը»:
«Մենք արձանագրեցինք հետեւյալը, որ Տիգրան Ուրիխանյանի արտահայտությունները, ինչպես վկայում է նաեւ դիմումատուն, ուղղված չեն կանկրետ անձին, կոնկրետ անձ՝ այդ թվում Սուսաննա Սարգսյանը հասցեատերը չէ այդ արտահայտությունների: Ովքեր են՝ մենք չենք կարող ասել, ընդամենը երեւույթի հետ կապված բնութագրեր են տրված, բայց նույնիսկ այդ պարագայում մնեք չենք կարող մերժելու, ընդունում ենք մեր վարույթ»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ էթիկայի հանձնաժողովը նաեւ կասեցրել է դիմումի քննարկումը մինչեւ դատական գործընթացը կավարտվի, որից հետո Սուսաննա Սարգսյանի կամ այլ անձանց նախաձեռնությաբ կվերսկսեն գործի քննությունը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական բազայում իրականցվող մարտավարական զորավարժությունների շրջանակներում նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները «Ալագյազ» կրակային դաշտում իրականացնում են հատուկ հանձնարարականներ:
2000 մետր բարձրության վրա ստեղծվում են շարժական հացի թխման կետեր, լվացքատներ, մեքենաների վերանորոգման և լիցքավորման ժամանակակից կետեր: Զորավարժությունների ընթացքում նշված կետերում կթխվի շուրջ 3 տոննա թարմ հաց, կիրականացվի շուրջ 3.5 տոննա համազգեստի և սպիտակեղենի լվացք, կվերանորոգվեն և կսպասարկվեն շուրջ 350 միավոր ավտոմեքենաներ և տրանսպորտային միջոցներ:
Շոգ կլիմայի պայմաններում, որը ժամանակ առ ժամանակ կարող է հասնել +45 աստիճանի նյութատեխնիկական բաժանմունքի աշխատակիցները իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ զինվորների հետ` վերջիններիս զերծ պահելով տարբեր տեսակի այրվածքներից և արևային հարվածներից:
Ստեղծվում են նաև զինվորների համար հատուկ հանգստի կենտրոններ, որտեղ կարող է ցուցաբերվել նաև առաջին բժշկական օգնություն: Մինչև հուլիսի 16-ը տևող զորավարժությունների ընթացքում ռուսական բազայի նյութատեխնիկական ստորաբաժանումները կիրականացնեն շուրջ 100 կիլոմետրանոց զորաշարժ` համակողմանիորեն աջակցելով զինված ստորաբաժանումներին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Պաշտոնական Ստեփանակերտը այսօր, հուլիսի 14-ին, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի մոսկվոյան հանդիպումներից, որի օրակարգում լինելու է ղարաբաղյան հակամարտության խնդիրը, դրական ակնկալիքներ ունի:
Այդ մասին Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք արժևորում ենք նման հանդիպումները, մանավանդ որ այսպիսի երկու հեղինակավոր պետություն, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի ԱԽ անդամ են, շահագրգռված են, որ հակամարտությունը կարգավորվի ու կարգավորվի խաղաղ ճանապարհով: Միգուցե նման հանդիպումների ժամանակ ինչ-որ քայլ կկատարվի մեխանիզմների մշակման ուղղությամբ, որոնք պետք է խաղաղությունն ու կայունությունը էլ ավելի ամրապնդեն», -հավելեց պարոն Բաբայանը:
Դիտարկմանը, թե բանակցող կողմերի՝ Վիեննայում, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո սահմանային միջադեպերի հետաքննող մեխանիզմների ներդրման ուղղությամբ շոշափելի առաջընթաց չկա, Բաբայանը արձագանքեց, որ դա երկարատև գործընթաց է ու հավելեց.
«Վիեննայում եղել է ընդհանուր համաձայնություն կողմերի միջև, ինչը շատ կարևոր է: Նույնը եղել է նաև Սանկտ Պետերբուրգում: Սա այնքան երկարատև գործընթաց է, որ համաձայնությունից հետո պետք է սկսվի մշակման պրոցես, որը նույնպես շատ բարդ է: Ներկա դրությամբ դեռևս պետք չէ ասել, թե առաջընթաց չկա:
Կարևորն այն է, որ մեկնարկել է, բայց որևէ մեկը չի ասել, թե մեխանիզմների ներդրումը պետք է մեկ ամսում կամ չգիտեմ՝ երեք ժամում պետք է տեղի ունենա: Սա շատ երկարատև գործընթաց է»:
Նրա խոսքով, մեխանիզմների ներդրման գործընթացի ձգձգումը կարող է լինել նաև Ադրբեջանի պատճառով, քանզի այդ երկիրը հայտնի է իր «ապակառուցողական քաղաքականությամբ»:
Անդրադառնալով հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում տարածված այն տեսակետին, որ բանակցային սեղանին դրված է լրամշակված կազանյան փաստաթուղթը, որով հայկական կողմը զիջում է որոշակի տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի դիմաց, Բաբայանն ասաց, որ դրանք շահարկումներ են:
«Դա չի նշանակում, թե իրավիճակն այդպիսին է: Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը. Եթե չենք մասնակցել այս կամ այն բանակցություններին կամ այ կամ այն քննարկմանը, ինչպե՞ս կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա: Մենք կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա, որպեսզի խաղաղությունը պահպանվի, քանի որ համարվում ենք 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի անմիջական կողմ: Մնացած դեպքերում, մինչև բանակցային գործընթացի մասին հստակ տեղեկություն չլինի, խոսել այս կամ այն լուծման մասին, ճիշտ չէ», -հավելեց ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա վերահաստատեց պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով ու հավելեց.
«Բայց ինչպիսի՞ փոխզջում: Չի կարող լինել զիջում, այն էլ՝ միակողմանի: Փոխզիջումը պետք է լինի համարժեք: Այդ փոխզիջումը կամ կարգավորումը չպետք է գայթակղություն ստեղծի Ադրբեջանի մոտ, որպեսզի նա հարցը կարգավորի ռազմական ճանապարհով: Մենք ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով»:
Այս հաղորդումը շատ եմ փնտրել։ Վերջապես այն գտա։ Ցավով խոստովանենք, որ ՀՀ երեք նախագահներն իրենց ԱԳ նախարարներով ընդունել են, որ օկուպանտ ենք։ Ալիևից ու աշխարհից ի՞նչի ենք նեղվում։ Ու սա բացառաիկ բան է, որ ԱԳ նախարարը հաստատում է, որ Մեղրիի փոխանակության տարբերակ եղել է։ Ահա սրա պատճառով էլ այսօր ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն ընդվզում տարածքների զիջման դեմ… Եվ ոչ մեկին այս ամենի համար չենք դատել…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.