29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

https://www.youtube.com/watch?v=A92cvaocV64
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փորձագետների վերլուծության արդյունքում հստակեցվել է Արցախի շուրջ «ազատագրված տարածքների» վաճառքի պատկերը՝ ելնելով այն հաղորդագրությունից, որը տրամադրել է փորձագետներին ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը:Խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանը վաղուց ներշնչում էր ՀՀ նախագահին այն միտքը, որ կարելի է հսկայական գումարներ ստանալ Արցախի շուրջ համաձայնության գալու դեպքում։
Տարիներ առաջ հայտնի ադրբեջանցի քաղաքական գործիչ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն Եվրոպայի Տնտեսական Ֆորումում (Կրինիցա) ելույթ ունենալով Հարավային Կովկասի նստաշրջանում (որի ղեկավարը երկար տարիներ հանդիսանում էր պարոն Գրիգորյանը),դիմելով լսարանին և Հայաստանի պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին և Արա Նռանյանին (ՀՅԴ) հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է Արցախի դիմաց տրամադրելու 6 միլիարդ դոլար Հայաստանին։
Իր հակադարձ ելույթում պարոն Արա Նռանյանը հայտարարեց, որ հայերը իրենց Հայրենիքը ոչ մի գնով չեն վաճառում։ Նստաշրջանի վերջում հարց ու պատասխանի ժամանակ հունգարացի հայտնի լրագրող Տ․Ֆեկետին հարցով դիմեց պարոն Մոլլազադեին, թե ինչպես է նա պատկերացնում 6 միլիարդով Արցախը գնելու գործընթացը, քանզի նա եղել է Արցախում և զարմացած է նման առաջարկությունը իրատեսական համարելու հարցում։ Մոլլազադեն տվեց խուսափողական պատասխան։
Վերլուծելով այսօրվա գործընթացները, փորձագետները գալիս են այն եզրակացության, որ անկասկած բեմականացված քառօրյա պատերազմին հաջորդած Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումները խոսում են նրա մասին, որ Ալիևի և Սարգսյանի միջև ընթանում են նաև ֆինանսական տիպի բանակցություններ, և ազատագրված տարածքները դարձել են առուծախի առարկա։ Գումարի չափը և պայմանները գուցե և հետագայում հայտնի դառնան, սակայն պարզ է, որ ԼՏՊ-ն և ՀՅԴ-ն անմաս չեն մնա այդ գործարքից և ՀՀԿ-ին միայնակ չեն թողնի այդ հարցում։ Մեր փորձագետների այս եզրահանգումը ԵՀՄՖ-ի նախագահությունը համարում է շատ իրատեսական, և կոչ է անում սփյուռքի և Հայաստանի ողջ հայությանը ակնդետ հետևել ազատագրված տարածքների վաճառքի գործընթացին և պատրաստ լինել դրան դիմակայելու։
Եվս մեկ անգամ նշում ենք, որ Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը ինքնին խոսում է հետկուլիսյան առևտրի իրականացման մասին․ Սեֆիլյանի ձերբակալությունը ընկալվում է, որպես առուծախի գործարքները ոտնձգություններից զերծ պահելու առաջին քայլ։ Միայն համախմբվելով և իշխանափոխության հզոր ալիք բարձրացնելու շնորհիվ հնարավոր կլինի կասեցնել հայ ազգի պատմության մեջ գրանցված այս ահավոր դավաճանությունը։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո հաղորդագրություն
Նիցցայի ահաբեկչությունը մեկ քայլով էլ մոտեցրեց ԵՄ-ի փլուզումը։ Ամեն նման ահաբեկչությունից հետո, բացի զոհերից, լինում են մի շարք պարտադիր հետևանքներ, որոնցից ամենակարևորը ազգայնական տրամադրությունների բարձրացումն է։
Կարելի է երկար բանավիճել տարբեր դավադրությունների տեսությունների շուրջ, կարելի է երկար քննարկել մահմեդականներին այդքան ազատություններ տալու քաղաքականության նպատակահարմարությունը և այլն, բայց շարքային եվրոպացու համար ամեն նման միջադեպը ազդակ է, որ իրենք այլևս անվտանգ միջավայրում չեն ապրում ու միջին եվրոպացուն հետաքրքրում է, թե ո՞վ է մեղավոր դրանում և ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը։
Բրեյվիկի նախճիրից հետո, գնալով ավելանում է այն մարդկանց ու քաղաքական-հասարակական միավորների թիվը, ովքեր այդ երկու հարցերին տալիս են նույն պատասխանը․ մեղավորը չարակամ օտարներն են (ռուսները, ամերիկացիները, Բրյուսելում նստած մութ ուժերը և մահմեդական ինտերնացիոնալը), իսկ լուծել կարելի է, եթե վերականգնվեն ազգային սուվերեն պետությունները՝ իրենց սուվերեն սահմաններով, բանակներով, ոստիկանությունով ու ուժային մարմիններով։ Իսկ դա տանում է ԵՄ-ի ամբողջական դեինտեգրացիայի և ազգային պետությունների վերածննդին։
Սա օբյեկտիվ պրոցեսս է, բայց կարծում եմ, որ այդ օբյետիվ պրոցեսսը կատալիզացվում է դրսից ու հնարավորինս ծայրահեղականացվում է, որպեսզի վերջնարդյունքում ունենանք ոչ թե սուվերեն ազգային պետություններից բաղկացած Եվրոպա, այլ նացիզմի դրսևորումներով հագեցած ռասսիաստակա-քսենոֆոբիական պետություններ, որոնց իրար բախելով ու դաշինքներ կազմելով, կարելի է ևս մի 200 տարի պահել Հին մայրցամաքը վերահսկողության տակ և հարկ եղած դեպքում՝ կուտակված էներգիան պարպել դեպ Արևելք ու/կամ դեպի ներս (այն, ինչ Անգլոսաքսերը հաջողությամբ անում են վերջին 400 տարին)։
Ամեն դեպքում, եղել է ահաբեկչություն ու զոհվել են մարդիկ, ինչը մեծ ողբերգություն է։ Այդ մարդկանց մեղավորությունը չէ, որ իրենց եղել են մի երկրում, որի քաղաքական ղեկավարությունը Դե Գոլլից հետո եղել է փալաս ու առավել ևս նրանց մեղավորությունը չէ, որ ցավոք սրտի, աշխարհաքաղաքականությունում հիմա մեյնսթրիմ է կիսագրագետ ու ռադիկալ մահմեդականներին расход անելը՝ հանուն բարդ շահերի ու նպատակների։
Ցավում եմ Ֆրանսիայի համար, ցավում եմ Եվրոպայի համար։
Արտաքին գործերի նախարարությունը իր twitter-ի էջում տեղեկություն տարածեց, որտեղ նշվում է.
«Նախնական տեղեկություններով Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մանրամասները ճշտվում են։»
Ավելի ուշ նոր տեղեկություն տարածեց, որտեղ նշվում է.
«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին։»
Թաղամասերը փակված են. առաջին ժամերին մարդկանց հոգեբանական վիճակը ահավոր է եղել՝ հաշվի առնելով, որ քաղաքում մարդկանց և երեխաների դիակներ են:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։
Նիսում երեկ գիշերը տեղի ունեցած դաժան ահաբեկչության հետեւանքով տուժածների շրջանում կան հայեր:
Ինչպես Մեդիամաքսի հետ զրույցում հայտնել է Նիսում բնակվող Վահիկ Սահակյանը, այս պահի դրությամբ տեղեկություններ են շրջանառվում հայազգի երկու զոհի մասին:
«Հայտնի է, որ մեկ երիտասարդ տղամարդ է զոհվել, ով եղել է հենց դեպքի վայրում: Ինձ փոխանցել են, որ նա մարմնով փակել է իր ընտանիքի անդամներին, երբ ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց վրա: Մյուս հավանական տուժածը Արեւիկ անունով երիտասարդ կին է՝ նա աշխատում էր իմ տանը: Ծանոթներս ինձ հայտնում են, որ նա եւս եղել է հրավառության վայրում»,- Մեդիամաքսի թղթակցին հայտնել է Վահիկ Սահակյանը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ։
Վահիկ Սահակյանը ինը տարի ապրում է Նիսում: Մոտ մեկ ամիս առաջ նա Նիսի Commander Raffali փողոցի վրա ռեստորան է բացել: Այն 50-70 մետր հեռավորության վրա է գտնվում երեկ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության վայրից:
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, սարսափելի էր: Երբեւէ նման բան չէի տեսել: Ռեստորանում բազմաթիվ հաճախորդներ ունեինք, Ֆրանսիայի ազգային տոնն էին նշում: Նրանցից ոմանք ցանկացան գնալ հրավառությունը տեսնելու եւ ետ վերադառնալ՝ սուրճ խմելու: Փողոցը, որտեղ բազմաթիվ փոքրիկ բացօթյա ռեստորաններ կան, դեպքի վայրի հարեւանությամբ է գտնվում: Երբ հաճախորդներս գնացին հրավառությունը տեսնելու, 15 րոպե անց այդ նեղ փողոցով մի քանի հարյուր մարդ գլխապատառ սկսեց վազել: Մարդիկ վազում էին սեղանների, աթոռների վրայով: Ով ինչպես կարողանում, փախչում էր՝ որքան հնարավոր է ավելի հեռու»,- պատմել է Վահիկ Սահակյանը:
Նա այդ պահին մնացել է իր ռեստորանում եւ մի քանի մարդկանց ապաստան տվել ներսում:
«Մի քանի րոպե մարդիկ շարունակում էին վազել փողոցներով՝ բղավելով, թե կրակում են: Ես կրակոցի ձայներ չեմ լսել, հետո տեսանյութ տեսանք համացանցում, եւ հասկացանք, թե ինչ էր կատարվել: Երկու ժամ փակված մնացինք ռեստորանում: Հաճախորդներից ոմանք ուշագնաց եղան, մեկին ստիպված տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմել է հայազգի ականատեսը։
Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկել է կոլեգիայի նիստը, որտեղ ամփոփվելու են 2016-ի առաջին կիսամյակի աշխատանքները։ Այն սկսվել է տհաճ անակնկալով։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ հենց խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը քննադատելով որոշ ենթականների աշխատանքը՝ հայտարարել է Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի պաշտոնանկության մասին։ Թե ինչն է եղել պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել։
Գասպարյանը այն ձեւակերպել է «սպային ոչ վայել պահվածքի համար»։ Սա հանկարծակիի է բերել նիստի մասնակցիներին։ Չի բացառվում, որ մինչեւ խորհրդակցության ավարտ այլ պաշտոնանկությունների մասին եւս հրապարակվի։ Նշենք, որ ազատման հրամանից հետո Գեւորգ Պողոսյանը դուրս է հրավիրվել դահլիճից։
Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Բաստիլի տոնի կապակցությամբ, որը Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն, բեռնատարը, որը վարել է ահաբեկիչ, մեծ արագությամբ ընթացել է Անգլիական ափի մոտ հավաքված հրավառությունը դօտող հազարավոր քաղաքացիների ուղղությամբ, ինչից հետո հրազենից կրակ է բացվել: Զոհերի թիվն աս պահին հաշվվում է 84, ավելի քան 120-ը վիրավոր է, նրանցից մոտ 2 տասնյակի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ապրիլյան չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակի համալրումը նոր տեխնիկական միջոցներով այլևս անհրաժեշտություն է և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը` անհետաձգելի: Խնդիրն այն է, որ մինչ այս ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել, իսկ Հայաստանը ունի ունի համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսներ, որպեսզի դրանք ի սպաս դրվեն բանակի համար:
Հայաստանի համար անվտանգության հարցերը առաջնային նշանակություն ունեն և նոր պաշտպանական տեխնոլոգիաների ստեղծումը կարող է լավ հիմք ծառայել, որպեսզի ՀՀ-ում սկզբնավորվի դրանց արտադրության կազմակերպումը: Խոսքը մասնավորապես գնում է անօդաչու թռչող սարքերի, ռազմական նշանակության գիշերային տեսանելիության, ջերմատեսիլ և այլ սարքերի արտադրության մասին: Դրան գումարած բարձորակ արտադրության կազմակերպումը թույլ կտա մտածել նաև արտահանում կազմակերպելու ուղությամբ:
Չմոռանանք ամենկարևորը` նոր սարքավորումների օգտագործումը բանակում հնարավորություն կընձեռի արագ արձանագրել հակառակորդի համապատասխան տեղաշարժերը և արագ արձագանքել` արդյունքում փրկելով բազմաթիվ կյանքեր: փաստորեն ռազմական նշանակության սարքերի արտադրությունը բազմակի նշանակություն ունեն` թե պաշտպանական, թե տնտեսական, և թե սոցիալական` նոր աշխատատեղեր ստեղծելու, և ներդրումներ ներգրավելու տեսանկյունից:
Այս համտեքստում առաջին կարևոր քայլերից մեկն էլ ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն սկսելու նախագիծն է, որի մասին որոշումը հաստատվել է գործադիրի նիստում: Ծրագրով իրականացվելիք ներդրումների ծավալը հասնելու է շուրջ 31 մլն. դոլարի: Նախատեսվում է, որ ծրագրի գործարկման դեպքում 2017թ-ին սարքերի արտահանման ծավալները պետք է կազմեն մոտ 5 մլն. դոլար, իսկ հետագա տարիներին արտահանման ծավալները պետք է աճեն պրոգրեսիվ զարգացման տեսքով, իսկ արտադրվող սարքավորումների քանակը հետագայում ավելանալով պետք է հասցվի մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանալու է Ռուսաստանը:
Մնում է հուսալ, որ այս ծրագրը կյանքի կկոչվի իր ամբողջ ծավալով, իսկ պետությունը չի բավարարվի մեկ-երկու այսպիսի ծրագրերով և սեղանին կդրվեն այնպիսի նախագծեր, որոնք կնախատեսեն ավելի բարդ սարքավորումների արտադրություն:
Ովքեր են մոսկովյան սիրուհիները և ինչու են իրենք ստանում ավելին, քան միջին վիճակագրական կանայք, որոնք անում են իրենց ընկերների, փեսացուների, ամուսինների համար նույնը, սակայն առանց ուշադրություն, գումար և Ռենջ Ռովեր ստանալու։
Առաջին բանը, որ հասկանալ է պետք․ «կարգավիճակ» ունեցող կինը նեղ մասնագիտացված շերտ է։ Բոլոր աղջիկները ծնվում են նույն օրգան-համակարգով։ Ինչպես և բիզնեսում՝ apple-ը արտադրում են նույն նյութերից, ինչ չինական սմարթֆոնները, սակայն, չգիտես ինչու, ամերիկյան արտադրանքը մեծ պահանջարկ ունի, իսկ չինականը աղբ է համարվում` չնայած շատ հնարավոր է, որ սմարթֆոնները արտադրվել են նույն գործարանում։ Եվ այսպես՝ «կարգավիճակ» ունեցող կինն այֆոն է՝ կին-տղամարդ հարաբերությունների աշխարհում։ Նա միշտ ավելի շատ է վարձատրվում, իրենով ավելի շատ են հպարտանում, նա ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Աշխարհը ադեկվատ ընկալում ունեցող ցանկացած տղամարդ ուզում է, որ իր կյանքում լինի հենց այսպիսի կին։
Երկրորդ բանը, որը պետք է հասկանալ, սակայն շատերը չեն ցանկանում՝ կինը նախ ձեռք է բերում այդ «կարգավիճակը», իսկ հետո արդեն ստանում ինչ-որ բան։
Կարգավիճակով կին լինելու համար պետք է աշխատի իր վրա բոլոր ուղղություններով ՝ գրագետ գրել, խոսել, ունակ լինել մասնակցել գրեթե ցանկացած զրույցին այնտեղ, որտեղ իրեն հրավիրել են, իսկ որոշ խոսակցություններին ընդհանրապես չխառնվել։ Սակայն գորշ մկնիկից կարգավիճակ ունեցող կնոջ վերածվելու համար ամենամատչելի մեկնարկային գործիքը իր մարմինն է։
Եվ աշխատել անհրաժեշտ է արդեն 14-15 տարեկանից, որպեսզի 16-17 տարեկանում չվատնել ժամանակը անհաջող տղամարդկանց վրա, այլ ընտրել լուրջ երկրպագուների, որոնք ունակ են ապահովել իրադարձությունների նոր փուլ։
Երրորդ բանը, առանց որի հասարակ աղջնակը այդպես էլ հասարակ կմնա։
Բնավորություն։ «Կին» մասնագիտությունը՝ դա գանձապահի կամ շուկայում վաճառողի մասնագիտություն չէ։ Պետք է օժտված լինել նպատակասլաց և կամային բնավորությամբ։
Հիմա դուք ի վերջո կհասկանաք, որ սիրեկանի հաշվին ապրող կինն ու մարմնավաճառը փոքր-ինչ տարբեր հասկացություններ են։ Անվանում են մարմնավաճառներ, պոռնիկներ կամ մարմնավաճառներ միայն նրանց, ովքեր չեն եղել «կարգավիճակով» կնոջ դերում։ Ո՞վ է պոռնիկը․ նա այն կինն է, ով անընդմեջ հեշտ բարիքների որոնումների մեջ է գտնվում և պատրաստ է ցանկացած արկածախնդրության, բայց որ այն երկար չձգձգվի։ Պոռնիկները վերցնում են հաճախ այն, ինչն ուրիշները չվերցրեցին։ Նրանք արժեն 5000 ռուբլի, միգուցե՝ 10000 ռուբլի, եթե դուք Մոսկվայում եք։ Դուք ստանում եք բազմիմաստ սեքս և մաչոյի զգացողություն։
Մարմնավաճառների հետ ավելի հեշտ է։ Կա գին, կա ծառայություն։ Ոչ մի այլ բանի մասին խոսք լինել չի կարող։ Կեղծ ժպիտները ստանում եք որպես բոնուս՝ վճարեցիր և ստացար։ Եվ գինն էլ կարող է տատանվել՝ 50000, 100000 ռուբլի։ Կախված է նրանից, թե ով է քեզ մատուցում այս ծառայությունը՝ արհեստավարժ մարմնավաճառը, թե այս գործը սիրող գեղեցկադեմ մի աղջնակը։
Մարմնավաճառները ավելի մեծ հարգանքի են արժանի, քան պոռնիկները։ Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ոմանք էլ գիտակցում են, որ կարելի է բարձրացնել իրենց մակարդակը ֆինանսական աճի արդյունավետությունն ապահովելու համար։ Մոսկվայում գումարային ամենաբարձր ցուցանիշը մեկ գիշերվա համար 400000 ռուբլի է։ Այս աղջիկները այնքան արհեստավարժ են, որ իրենց հաճախորդների քանակը սահմանափակ է։ Նրանք Instagram-ում հազարավոր երկրպագուներ և համընդհանուր ճանաչում ունեն։
Սիրեկանի հաշվին ապրող կանայք բոլորովին այլ են։ Տղամարդը գնում է ոչ այդքան սեքսը, որքան մարդուն, որի հետ կարելի է ամբողջությամբ լիցքաթափվել։ Այս կանանց հետ կարելի է զբոսնել այգում, մեկնել արտասահման, ցուցադրել նրան ընկերներին և պարծենալ, թե ինչպես են իրենք քեզ նախանձում։ Կարգավիճակով կինն այսքանը հասկանում է, այդ իսկ պատճառով էլ իր ամբողջ ազատ ժամանակը հմտությունների կատարելագործման վրա է ծախսում։ Եթե դուք ունեք գեղեցիկ մարմին և իսկապես վիրտուոզ եք անկողնում, ապա կգտնվեն բազմաթիվ տղամարդիկ, որոնք պատրաստ կլինեն վճարել՝ ձեր կյանքում միակը լինելու համար։
Առավել հաճախ հանդիպող պատմությունը՝ վարձով բնակարան կենտրոնում և հարմարավետ կյանքի համար ծախսեր՝ 150000 ռուբլուց սկսած։ Սակայն եթե դուք ունակ եք ցանկություն արթնացնել մեկ հայացքից, իսկ անկողնում նույնիսկ սավաններն են ծխում կրքի ջերմաստիճանից, կարելի ստանալ և 250000, և 300000 ռուբլի։ Սակայն մարմինը մնում է մարմին, իսկ մնացած նույնքան կարևոր հատկությունները ձևավորում են կարգավիճակի վերջնական ընկալումը։ Եվ առաջինը դա աջակցությունն է։ Աջակցության կարիք ունեն բոլորը, սակայն կանայք ունակ չեն, կամ չեն ուզում աջակցել տղամարդուն։ Մի փոքր գիտակ է պետք լինել՝ պատրաստել սիրած ուտեստները, հրավիրել զբոսանքի, գրագետ ընտրել ֆիլմերն ու ներկայացումները, կամ ինչը որ նա սիրում է՝ հաշվի առնելով իր նախընտրությունները։ Փաստացի ստացվում է աջակցություն առանց խոսքերի։ Շատ կարևոր է լռել անհրաժեշտ պահին։ Կարգավիճակ ունեցող կինը վեհ է ցանկացած կենցաղային վեճերից, մանր պարզաբանումներից։ Նա դիվանագետ է, նա նույնիսկ ունակ է դադարների միջոցով ավարտել ցանկացած բռնկվող կոնֆլիկտը, իսկ վեճը հանգցնել, երբ այն դեռ տղամարդու մտքում է։ Իհարկե, այս կինը պատկանում է միայն մեկ տղամարդու, հակառակ դեպքում նա կվերածվի պոռնիկի։ Այս բացառիկ խելացիության, գեղեցկության և ցանկացած իրավիճակում իրեն դրսևորելու ունակությամբ օժտված կանանց տղամարդիկ իսկապես 250000 ռուբլի որպես մեկնարկ են վճարում։ Եվ սա ոչ թե գումար է ծառայությունների դիմաց, այլ երախտագիտություն, որպես տղամարդուն տրամադրած կյանքի մի մասի համար։
Կարգավիճակով կնոջ «գագաթնակետը» ՝ համախոհ, դաշնակից լինելն է։ Այս կնոջ համար տղամարդն ինքը բիզնես կստեղծի, կսովորեցնի և այդ բիզնեսի կառավարման բոլոր իրավունքները կտրամադրի։ Եվ «կհղկի» այս ադամանդը այնքան, որքան ուժերն են բավարարում։ Կարգավիճակ ունեցող իրական կանանցից չեն հոգնում ոչ 25, ոչ 30, ոչ էլ 35 տարեկանում։
Մեկ նշում ևս՝ տղամարդու հաշվին ապրող կանայք երբեք իրենց վրա գնապիտակներ չեն փակցնում և չեն նշում, թե ինչ կստանա տղամարդը իր վճարած գումարի դիմաց։ Ինչպես հասկանում եք, դա ակնթարթորեն կիջեցնի իրենց մարմնավաճառի մակարդակին։ Տղամարդն ինքն է որոշում, թե որքան է նա ուզում երախտապարտ լինել կնոջը՝ լինի դա 100000, 300000 կամ 1միլիոն ռուբլի։
Աղբյուրը ՝ Creu
Չափազանց հաճախ է հայտնվում տարածքային կոմպրոմիսի թեման, որն իբր անհրաժեշտ է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման համար: Հավանաբար, շատ մտքեր ես արդեն բարձրաձայնել եմ, բայց չեմ կարող ևս մեկ անգամ չարտահայտվել այսպես կոչված «7 շրջանների հանձնման պլանի մասին»:
1. Տարածքներ հանձնելը խնդիրը չի լուծի: Լավագույն դեպքում հանգստություն կլինի 2-3 տարով: Սադրանքների դադարեցում՝ ցուցադրական, բայց ժամանակավոր: Բայց դրանից հետո կգտնվի նոր առիթ՝ ռազմական գործողությունների վերսկսման համար՝ ընդ որում, նոր աշխարհագրական իրականության մեջ: Կոպիտ ասած, շրջանների հանձնումը կմերկացնի արդեն ոչ թե Արցախը, այլ Երևանը:
2. Չեն կարող խոսակցություններ լինել որևէ փոխզիջման մասին առանց տարածքային պահանջների ողջ համալիրի քննարկման: Արցախին ամբողջությամբ պետք է հանձնվեն Մարտունում, Մարտակերտի և Շահումյանի շրջանները: Դրա հետ մեկտեղ պետք է երկխոսություն սկսվի՝ Նախիջևանի հատուկ կարգավիճակի, հայերի կողմից դարերով ստեղծած պատմական հուշարձանների վերականգնման մասին:
3. Խոսք չի կարող լինել տարածքների մասին առանց՝ Բաքու և Սումգայիթ փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելու: Պետք է երաշխավորվի բոլոր հայերի անվտանգությունը, ովքեր պատրաստ են այցելել Ադրբեջան (օրինակ, նախնիների գերեզմանները վերականգնելու համար): Անհրաժեշտ է բարձրացնել կորցրած սեփականության հարցը: Բացի այդ միջաքզգային հսկողության ներքո պետք է կանգնեցվի՝ Ադրբեջանում պատերազմի քարոզը և ատելության քաղաքականությունը հայերի նկատմամբ:
4. Խոսք չի կարող լինել տարածքների մասին առանց Ռուսաստանից Ադրբեջան ծանր զինատեսակների մատակարարման դադարեցումը: Աբսուրդային, նողկալի իրավիճակ է ստեղծվում. «Դուք տարածքները հանձնեք, իսկ մենք ձեր հակառակորդին ծանր կրականետեր և հարվածային հրթիռներ կուղարկենք»: Նման մոտեցումը Ռուսաստանին սպառնում է Հայաստանի և մյուս դաշնակիցների վստահությունը կորցնելով:
5. Քաղաքական իրավիճակն այնպիսին է. Հայաստանի այն ղեկավարը, ով կփորձի ստիպել ԼՂՀ-ին սահմանադրական տարածքներ հանձնել, անխուսափելիորեն կընկալվի ազգային շահերի դավաճան: Եվ դրանում օբյեկտիվ ճշմարտություն կա, քանի որ խոսքը գնում է միակողմանի և շատ զգալի զիջումների մասին: Արցախն այսօր ապրում է առանց Ադրբեջանի կողմից ճանաչման և այդ ճանաչումը կրիտիկական նշանակություն չունի:
Ինչ կարող է լինել արդյունքում: Արցախի տարածքների հանձնումը, իսկ այնուհետև անխուսափելի պատերազմը կձևափոխի ողջ մայրցամաքը: Կարող է առաջանալ նոր օսմանյան կամար՝ Բոսֆորից մինչև Կասպից ծով, որը բոլոր տեսակի ծայրահեղականների համար պարարտ միջավայր կդառնա: Հայաստանի փոխարեն մենք կստանանք նոր Սիրիա՝ ավերված քաղաքներով և «ջիպավոր գլխակերներով»: Կսկսվի տարբեր խմբավորումների՝ ահաբեկիչների, ազգային վրիժառուների, տարերային զինված խմբավորումների հակամարտություն: Ռուսական «Բուրատինո» կայանքները վաղ թե ուշ իրենց կրակային քթերն ուղղելու են դեպի Հյուսիսային Կովկաս: Ընդ որում դա կկատարվի շատ շուտ: Բռնության գոտին անխուսափելիորեն կտարածվի Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի տարածք: Ահաբեկիչների համար կնշմարվի Անդրկովկասում քրիստոնեության ու եվրոպական քաղաքակրթության ոչնչացման իրական նպատակը: Հաջորդ կանգառը՝ Ստավրոպոլյե, Կրասնոդարի մարզ, «այնուհետև ամենուր»: Պետք է հաշվի առնել սերնդափոխությունը, այդ թվում՝ քաղաքական: Ողջ տարածաշրջանի երիտասարդների համար Ռուսաստանն այլևս «եղբայրական երկիր» չէ, այլ քիչ հասկանալի հյուսիսային հարևան: Սրան հավելենք Ադրբեջանի երիտասարդ բնակիչներին, որոնց օրինակ են բերում «Սաֆարովի սխրանքը» և ամենօրյա ռեժիմով ուղեղները լվանում: Բոլոր իմաստներով ժամանակը Ռուսաստանի շահերի դեմ է: Հայկական կողմին փաստացի տարածքային զիջումների դրդելով, Ռուսաստանն իր համար հսկայական և անլուծելի խնդիր է պարտաստում:
Դենիս Դվորնիկովի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.