23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիշեցե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, որ պետք է լինեք ավելի լսող, քան թե խոսող։ Հեշտությամբ մի՛ բորբոքվեք։ Իմացե՛ք, որ մեր բարկանալով չենք կարող Աստծու արդար ծրագիրն իրականացնել։ Ուստի, թոթափեցե՛ք ձեզնից ամեն կեղտոտ սովորություն ու չար ցանկություն և հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված Աստծու խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
Մի՛ գոհացեք այդ պատվիրանները լսելով, այլ կատարեցե՛ք դրանք, այլապես ինքներդ ձեզ խաբած կլինեք, որովհետև ով պարզապես լսում է պատվիրանը, բայց չի կատարում այն, նման է այն մարդուն, որ ուշադրությամբ ինքն իրեն դիտում է հայելու մեջ, բայց հազիվ հեռացած հայելուց՝ այլևս չի տեսնում իրեն և մոռանում է, թե ինչպիսի՛ն էր ինքը։ Մինչդեռ ով իր աչքերը հառում է Աստծու ազատարար և կատարյալ Օրենքին ու դրա մեջ էլ հարատևում, նա լսելուց հետո չի մոռանում, այլ գործադրում է այն. այդպիսի մեկը երանելի կլինի օրենքը կատարելու համար։
Ով բարեպաշտ է համարում իրեն, և սակայն սանձ չի դնում իր լեզվին, նա խաբում է ինքն իրեն, որովհետև անօգուտ է նրա բարեպաշտությունը։ Հայր Աստծու համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:19-27)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որին հուլիսի 31-ի դեպքերից հետո ուղարկել էին մեկամսյա արձակուրդի, շտապ հետ է կանչվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ այն անսպասելի է եղել Լեւոն Երանոսյանի համար։
Թե ինչն է եղել պատճառը, ոստիկանությունից չեն մանրամասնում։ «Լեւոն Երանոսյանը հետ է կանչվել ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»,-մեզ հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-31-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կատարաված բռնությունները տեղի էին ունենում Լեւոն Երանոսյանի ներկայությամբ։ Իսկ նրա եղբայր Լեռնիկ Երանոսյանը գլխավոր դերակատարներից էր՝ ծխանռնակներ էր նետում ցուցարարների վրա։ Լեռնիկ Երանոսյանին հեռացրեցին աշխատանքից, իսկ Լեւոն Երանոսյանին ուղարկեցին մեկամսյա արձակուրդի։
Թուրքիայի Այնթափ քաղաքում հովիվը բռնաբարել է 9 ամսական սիրիացի աղջնակին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է թուրքական Birgunթրթը: Թերթը գրել է, որ Սիրիայում ներքին պատերազմից փախած եւ Այնթափի Իսլահիյե շրջանում բնակություն հաստատած ու օրավարձով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող ընտանիքի մայրը 9 ամսական երեխային թողել է վրանի տակ եւ մտել դաշտ` աշխատելու:
Երբ վերադարձել է վրան, երեխային գտել է բռնաբարված: Երեխան շտապ տեղափոխվել է Իսլահիյեի պետական հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատել են նրա նկատմամբ սեռական բռնության փաստը: Ոստիկանության կողմից անցկացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է կասկածյալ հովիվ Ս.Դ-ն, որը խոստովանել է հանցանքը:
Թերթը հայտնել է, որ Այնթափի նահանգում սիրիացի տասնյակ երեխաների սեռական բռնության ենթարկվելու մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել:
«Սիրիացի երեխաներին չպաշտպանող թուրքական պետությունը չխոչընդոտեց նաեւ սիրիացի 9 ամսական երեխայի բռնաբարությանը», -գրել է թերթը:Թուրքիան վերածվել է միջնադարի, եւ այդ իրողությունը, մասնավորապես, հաստատվում է Այնթափում տեղի ունեցող ամոթալի իրադարձություններով:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը օգոստոսի 19-ին հրապարակած հոդվածում նշել է, որ Թուրքիայի Այնթափ քաղաքում մի խումբ տեղացիներ հարձակվել են հարավկորեացի բոսաշրջիկների վրա` բացականչելով. «Անհավատներ, կորեք այստեղից»: Թերթն այդ մասին պատմող տեսանյութ էլ է տեղակայել:
Աղբյուր` Փաստինֆո
«Հիմնադիր Խորհրդարան»-ը հրապարակել է Կարո Եղնուկյանի նամակը` գրված Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից: Նամակը ներկայացնում ենք նույնությամբ.
«Սիրելի ընկերներ,
ինչպես գիտեք, ես հուլիսի 19-ից ձերբակալվել եմ և գտնվում եմ ԱԱԾ-ի մեկուսարանում:
Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները այցելեցին իմ բնակարան՝ առանց որևէ որոշման և պատվիրում էին ինձ իրենց հետ գնալ ոստիկանություն, որպեսզի օգնեմ ԱԱԾ-ին: Տեղյակ չլինելով, թե ինչի շուրջ պետք է ծավալվի զրույցը, ես հրաժարվեցի դուռը բացել՝ պատճառաբանելով, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ԱԱԾ-ին օգտակար լինել: Որոշ ժամանակ անց նրանք հեռացան:
Հուլիսի 18-ին ինձ և երկու մեծ աղջիկներիս Խորենացի փողոցից՝ հանրահավաքի վայրից բերման ենթարկեցին ոստիկանություն և ապօրինի կերպով պահեցին 5 ժամից ավել և միայն փաստաբանի միջամտությամբ ազատ արձակվեցինք:
Հունսիս 19-ին գնացել եմ Civilnet, հարցազրույց եմ տվել և վերադարձել եմ տուն: Այդ օրը չեմ գտնվել հրապարակում: Ժամը 20:00-ին ԱԱԾ-ի աշխատակիցները եկան իմ բնակարան և մոտ 6 ժամ խուզարկություններ կատարեցին իմ և զոքանչիս բնակարաններում, ավտոտնակում և իմ երկու մեքենաներում, որից հետո ինձ ձերբակալեցին:
22.07.2016թ. «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով ինձ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ 3-րդ մասով՝ պատանդներ պահելուն օժանդակելու և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զավթած շենք շինություններ պահելուն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի ինձ են մեղսագրվել հետևյալ գործողությունները.
1. Որ ես խմբի անդամից տեղեկանալով դեպի գունդը տեխնիկայի շարժի մասին ստացված տեղեկությունը հրապարակել եմ և դրանով խափանել գրոհը տղաների վրա:
2. Որ ես միջոցներ եմ ձեռնարկել Ազատության Հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար:
3. Որ ես ապատեղեկատվություն եմ տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից զինված խմբի անդամները թունավորվել են, և այս անելով ես վարքաբեկել եմ իրավապահ մարմիններին:
4. Որ ես ձգտել եմ «Սասնա ծռերի» համար դրսից ապահովել ռադիո կապ:
Մեղադրանքը ամբողջովին անհեթեթ է և արհեստական: Ես այս նշված գործողությունները չեմ կատարել, բայց նույնիսկ եթե կատարած լինեի դրանք քրեորեն պատժելի չեն: Առաջին երեք կետերը վերաբերում են տեղեկություն տարածելուն, որը իմ ազատ խոսքի իրավունքն է: Իսկ վերջին կետը խոսում է այն բանի մասին, որ ես ձգտել եմ ռադիոկապ ապահովել, որը բացարձակ իրավաբանությանը ծանոթ դրույթ չէ, քանի որ անձանց ձգտումների, կամ որ նույնն է ցանկությունների համար մեղադրանք չեն առաջադրում:
Սա առաջին դեպքը չէ, որ ես իմ քաղաքական հայացքների համար հետապնդվել եմ: Ես ցուցաբերել եմ քաղաքական և քաղաքացիական ակտիվություն սկսած Մաշտոցի պուրակից մինչև այս վերջին դեպքերը: Այս մեղադրանքները կարդալիս, դուք ինքներդ կարոք եք տեսնել և համոզվել, թե ինչքան շինծու են դրանք: Այս քրեական գործը ունի մեկ նպատակ` ինձ մեկուսացնել պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի և ճնշվի շարժումը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը խնդրում եմ ամեն հարմար առիթի դեպքում Ձեր ձայնը բարձրացնել այս ակնհայտ անօրինականության համար, խնդրում եմ, որպես բողոքի նշան փաքրիկ նամակ ուղարկել Ֆեյսբուքյանի իմ էջին՝ սատարելով ինձ»։
Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում այսօր բացվել է գեղանկարիչ, «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նրա որդին՝ Գարուշ Պետրոսյանը, ով տեղյակ չի եղել հոր ընտրած պայքարի մեթոդի մասին. «Հայաստան եմ ժամանել նրան վիրավորելուց մեկ օր առաջ. միայն հպարտ եմ նրանով»:
«Հիմնադիր խորհրդարան»- ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ներա էր ցուցահանդեսի բացմանը, նշեց, որ Աշոտ Պետրոսյանի աշխատանքները խորհրդանշական են, «Սասնա ծռեր»-ը պայքարում են մշակութային Հայաստանի կերտման համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:
Ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված և վերածնված:
Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:
«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն
https://www.youtube.com/watch?v=rmIIb68vO00
Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 16-ին հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ «Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման առթիվ նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը»:
Հատկանշական է, որ ՊՊԾ գունդը գրաված անձինք այնտեղից դուրս են եկել ոստիկանների հսկողության ներքո: Նրանցից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց, ոմանք էլ հանձնվել, ենթարկվել անձնական զննության և տեղափոխվել ձերբակալված անձանց պահման վայր, այսինքն՝ եթե նրանից որևէ մեկի մոտ գումար լիներ, ապա ոստիկաններն ու տեղում գտնվող լրատվամիջոցի ներկայացուցիչները կֆիքսեին այդ հանգամանքը:Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ են եղել ՊՊԾ գնդում գտնվող բանկոմատից հանված գումարները, եթե գունդը մշտապես հսկվել է իրավապահ մարմինների կողմից, և որևէ անձի մոտ գումար չի հայտնաբերվել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ՊՊԾ գնդում կտրտած թղթադրամներ են եղել, և չի բացառվում, որ դրանք լինեն հենց վերը նշված բանկոմատի գումարները: Սակայն պարզ չէ, թե երբ, ում կողմից կարող են դրանք հանված լինել:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով հարցում ենք ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ լրատվականից ի պատասխան հարցման գրել են, որ «հայցվող տեղեկությունները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ:
Նույն թեմայով Արամ Առաջինը Ժնևում հանդիպումներ է ունեցել նաև միջեկեղեցական այն կազմակերպությունների պատասխանատուների հետ, որոնք Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին. Վեհափառ Հայրապետը վերջին 8 տարիներին Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահներից մեկն է:
Նորին Սրբությունը հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը:
Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ: Արամ Ա կաթողիկոսը իր գոհունակությունն է հայտնել, որ հիմնադրամն անցնող տարիներին աջակցություն է ցուցաբերել Սիրիայի հայկական դպրոցներին` միաժամանակ շեշտելով օժանդակությունը շարունակելու հրամայականը:
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտնել է, որ երկիրը կարող է մահաբեր զենք ստանալ, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «112 Украина»-ին:
«Շատ բան է կախված այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը: Հուսամ, որ ԱՄՆ նախագահ կդառնա Քլինթոնը: Ես վստահ եմ, նա համապատասխան հայտարարություն էր արել, որ Քլինթոնի նախագահության օրոք Ուկրաինան կարող է մահաբեր զենք ստանալ»,- նշել է Շկիրյակը:
Նա նաև հույս է հայտնել, որ Քլինթոնը կոշտ դիրքորոշում կդրսևորի Ռուսաստանի և Պուտինի նկատմամբ, ինչպես նաև կսատարի և կպաշտպանի Ուկրաինայի շահերը:
Panarmenian.net-ը գրում է.
Ուկրաինացի 85 կգ քաշային ըմբիշԺան Բելենյուկը, որը Ռիո դե Ժանեյրոյում արժանացել է արծաթե մեդալի, հայտարարել է, թե իր երկրի եւՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաներըպատրաստվում են բողոք ներկայացնել Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցավարության դեմ, հայտնում է «Առավոտը»:
Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով:
Անդրադառնալով եզրափակչում ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեից կրած պարտությանը՝ ուկրաինացին ասել է, թե մրցավարները մրցակցին մի փոքր օգնեցին, թեեւ դրանում իր մեղավորության բաժինն էլ կա, քանի որ թույլ տվեց նրան օգնել: Իսկ ահաՄիհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ եզրափակիչ գոտեմարտի մասին Բելենյուկը հաստատել է՝ հայ ըմբիշին պարտություն գրանցվեց մրցավարական բացահայտ կողմնակալությամբ:
«112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Բելենյուկն ասել է, որ նման մրցավարության պայմաններում հունահռոմեական ըմբշամարտը կարող է դուրս մնալ օլիմպիական ծրագրից: «Միանգամայն անհամարժեք որոշումներ են կայացվում: Մարդիկ չեն հասկանում` ինչի համար են միավորներ տրվում և ինչու է այդպես: Երկակի չափանիշներ են գործում: Ոմանց միավորներ տալիս են նույն իրավիճակում, մյուսներին` ոչ: Այդպիսի իրավիճակում վճռական դեր է ունենում երկիրը, որը ներկայացնում է մարզիկը»,-ասել է ուկրաինացի ըմբիշը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Change.org կայքում ստորագրահավք է սկսվել հօգուտ Միհրան Հարությունյանի, որն արդեն մոտ 33.000 մարդ է ստորագրել: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը:
«Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում:
Հարությունյանը պարտված համարվեց սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում աչքի հատվածում վնասվածք է ստացել: Երկրորդ խաղակեսում Ստեֆանեկն իրեն հատկապես պասիվ էր դրսևորում ու խախտում կանոնները: Կիսաեզրափակչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4-1 հաշվով:
Մրցավարներն անարդարացիորեն միավոր տվեցին Շտեֆանեկին` իբր, Հարությունյանի պասիվության համար: Ըստ սպորտային մեկնաբանների, մրցավարներն այդպիսով նվեր մատուցեցին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ազգությամբ սերբ Նենադ Լալովիչին:
Զայրանալով` Հարությունյանը պոկել է վիրակապը, որը դրվել էր ձախ աչքին վնասվածքի պատճառով: Մեդալների հանձնման արարողության ժամանակ հայ ըմբիշը չկարողացավ զսպել արցունքները և չսեղմեց Լալովիչի ձեռքը: «Ես չեմ պարտվել: Կյանքում առաջին անգամ չեմ ամաչում դա ասել: Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր` ինձ ուղղակի թույլ չեն տալիս իմ տեղը զբաղեցնել պատվո հարթակում: Իմ առաջին տեղը, որը ես վաստակել եմ: Եթե պարտվել եմ` պարտվել եմ, բայց երբ ես հաղթում եմ, ինձ պետք է հնարավորություն տան զբաղեցնել իմ տեղը: Ես հիասթափված եմ և այլևս ոչինչ չեմ ուզում ասել»,-ասել է Հարությունյանը լրագրողներին: Նա նշել է, որ «առջևում էր 1:0 հաշվով, ակտիվ էր աշխատում, առաջևում էր ամբողջ գոտեմարտի ընթացքում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.