23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նուրբ թեմա է, սակայն չեմ կարող չանդրադառնալ, քանի որ այն անհարկի ու թյուրիմացաբար լայն շրջանակներ է ընդգրկում, ներառելով նաև իմ մտերիմներին: Ընդ որում, կարծում եմ, հենց պատկան կառույցները պետք է անդրադառնային: Այո, ԹՅՈՒՐ կարծիք է ձևավորվել այն մասին, որ իբր ԱՄՆ-ում ծնված հայ երեխան հենց միայն այդ հիմքով ազատվում է զինծառայությունից: Այս թյուրիմացության հիմքում այն իրողությունն է, որ ԱՄՆ-ում ծնված երեխան, հողի սկզբունքով ձեռք է բերում ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն մեր հայրենակիցները անտեսում են մի շարք տարրական իրավական հարցադրումներ:
Նախ, նույն այդ երեխան, միաժամանակ օրենքի ուժով (արյան սկզբունքով) ձեռք է բերում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից և ծնողների համաձայնությունից, ինչը, իմ խորին համոզմամբ, խիստ խելամիտ իրավական լուծում է: Այսպիսով, երեխան ձեռք է բերում երկքաղաքացու կարգավիճակ, իսկ հայրենական օրենսդրությամբ երկքաղաքացին մեր պետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Ավարտեմ միտքս. այլ պետության քաղաքացիություն ընդունելը հայրենական օրենսդրությամբ հիմք չէ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար:
Վերջաապես, ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև բացակայում է որևէ համաձայնագիր, որով նախապատվությունը կտրվեր այլ իրավական լուծումների: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ուշադիր կարդացեք հետևյալ հոդվածները. Սահմանադրության 47-րդ հոդված. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված. «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Նույն օրենքի 13.1. հոդված. «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1. հոդված. «Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ»: Ինչևէ, անվերապահորեն առողջություն եմ մաղթում մայրերին ու փոքրիկներին, միաժամանակ, ակնկալում եմ ավելի խելամիտ որոշումներ ու ձերբազատում՝ անհարկի ծախսերից: Իմ կարծիքով, հայրենական բժշկությունն այս ոլորտում չի զիջում, իսկ ձախողումներ լինում են ամենուրեք …»:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ բողոքն այսօր՝ օգոստոսի 22-ին, Վերաքննիչը քննել է առանց նրա պաշտպանի ներկայության:
Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ցանկացել է ներկա գտնվել բողոքի քննությանը, սակայն դատարանը դրա վերաբերյալ իր միջնորդության քննարկումը հետաձգել է, ինչն էլ առաջացրել է իր վրդովմունքը եւ ինքը լքել է նիստերի դահլիճը:
«Դատարանի այս վերաբերմունքն իմ պաշտպանյալի իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ իմ պաշտպանյալը ցանկանում է ներկա գտնվել իր բողոքի քննությանը, ես իմաստ չտեսա միջնորդություն ներկայացնել բողոքները լսելուց հետո: Հենց դրա համար էլ լքեցի նիստերի դահլիճը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ դատարանը լսել է բողոքներն ու գնացել է խորհրդակցական սենյակ:
Նշենք, որ բողոքի վերաբերյալ դատարանը որոշում կհրապարակի մի քանի ժամից:
Արեգ Կյուրեղյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) եւ 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել): Նա կալանավորված է:
Ոչ թե ապրիլյան քառօրյա պատերազմ, այլ դավադրություն, որին զոհ գնացին հայ քաջորդիներ: Ապրիլին առաջնագծում տեղի ունեցած զարգացումներին հետհայացք գցելով գնահատական է տալիս «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: «Այն դավադրություն էր հայ ժողովրդի հանդեպ: Մի քանի հարյուր երեխա պետք է սպանվեին, պետք է վախ ներշնեչին, ինչը չհաջողվեց, բայց հայ զինվորը անպարտելի է, եւ հաղթեց թշնամուն եւ դավադիրներին»,- ասաց Սարգիս Կարապետյանը:
Անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, եւ դրա շուրջ զարգացած իրադարձություններին, ապա Կարապետյանն ասաց, որ նրանց կատարած քայլը չի արդարացնում, բայց պատրաստ է նրանցից ոմանց համար իր կյանքը տալ: «Այդ ժամանակ Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին: Վովա Գասպարյանի զորքը մի կողմում էր, իսկ հայ ժողովուրդը՝ մյուս, երկու շաբաթ իրար ծեծում էին»,- ասաց Կարապետյանը: Նա ապա մեղադրանքներ հնչեցրեց Ժիրայր Սեֆիլյանի հասցեին, ասելով, թե այնտեղ, որտեղ կա Ժիրայր Սեֆիլյանը այնտեղ առկա է դավադրություն: «Ինչ արեց Ժիրայր Սեֆիլյանը, բռնում են, հետո հերոսացնում, եւ ապակայունացնում ժողովրդին: Բայց բոլորն էլ հերոս են: Գրիգորյան Մանվելին էլ են հերոս տվել, Լիսկային ու Շմայսին էլ, ի՞նչ է նրանք էլ են հերոս»,- ասաց Թալին ջոկատի հրամանատարը: Ըստ նրա այդ նույն հերոսները արդյո՞ք չեն նկատում, որ Հայաստանն ու Արցախը դատարկվում են:
Մանրամասները՝ տեսանյութում:
DengeEzdia.com-ը քառօրյա պատերազմի օրերին գրել էր, որ անհետ կորած զինծառայող Բորիս Օզմանյանի հեռախոսի զանգին պատասխանել է ադրբեջանցի:
Զինծառայողի Հորեղբայրը` Ռուստամը, մեզ հետ զրույցում պատմել էր, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել. «Հայրը զանգահարել էր զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,- պատմել էր մեր զրուցակիցը:
Ամիսներ անց մեր լրագրողը հանդիպեց Բորիս Օզմանյանի հորը` Ռաֆիկ Օզմանյանին: Նա մեր հետ զրույցում հաստատեց տեղի ունեցած միջադեպը:
Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում
Մանրամասնները տեսանյութում:
Օգոստոսի 22-26-ը հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում` նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ՝
22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:
Մասնավորապես՝ 2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը և բերման ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ` Տ. Նորատունկյանը և Ա. Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել են Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատար ող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս օրինական գործունեությանը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ ընթացքում ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանը, պաշտոնեակ ան դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքին, հաշվի չառնելով նաև վերջինիս հավաստիացումն այն մասին, որ հեռուստալրագրող է:
Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, քաղաքացիական հագուստով գտնվելով Երևանի Ազատության հրապարակում, խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին՝ նրանից խլել է ընկերությանը պատկանող, «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը և մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Դ. Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ խոչընդոտել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքին՝ նրա ձեռքից խլել է ռադիոկայանի սեփականությունը հանդիսացող «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել է գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս:
Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Տ. Նորատունկյանին, Ա. Այվազյանին, Կ. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Փերիխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Վրաստանում 5 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը:
«Քննությունը պարզել է, որ ձերբակալվածներն Արագվի գետի մոտ պատրաստվում էին պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գաղամուղի վերգետնյա հատվածը»,-ասվում է հայտարարության մեջ:
Բանից պարզվում է՝ ԼՂՀ իշխանությունները շշկռվել են ու սեպտեմբերի 2-ին՝ Անկախության օրվա առիթով նախատեսված տոնական միջոցառման համար ծրագրել են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի ներկայացումը:
Ասում եմ՝ շշկռվել են, քանի որ հիմա արդեն պատրաստի բեմադրությունը գցել են մի կողմ՝ հավանաբար, համարելով, որ դա կարող էր ասոցացվել «Սասնա ծռերի» հուլիսյան գործողության հետ:
Ուրեմն, խոր սովետի շրջանում կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանը չի վախեցել, նստել նման օպերա-բալետ է գրել, նրանից շա՜տ ավելի վաղ՝ 1936-ին, արցախցի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը չի վախեցել եւ «Սասունցի Դավիթ» օպերա է գրել, իսկ այս՝ գերժողովրդավարական, լուսավոր 21-րդ դարում «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (ինչի վրա ԼՂՀ կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել) հիմա վռազ խոտանել, գցել են դուրս…Վա՜յ, հանկարծ զուգահեռներ չարվե՞ն մերօրյա «Սասնա ծռերի» հետ…
Պարզ է, որ Բաղրամյան 26-ում նստած գլխավոր գրաքննիչի հրահանգով են Ստեփանակերտում տոնական միջոցառման մեխը հանդիսացող բեմադրությունն ուղարկել գրողի ծոցը…
Շուտով, երեւի, Կայարանի հրապարակից էլ կհանեն Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը: Հետո էլ Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործությունը կջնջեն դասագրքերից, հնարավոր է՝ նաեւ վերացնեն Ներքին ու Վերին Սասնաշեն գյուղերը…Եվ այսպես շարունակ…
Եվ որպես «մշակութային արժեքներ» կհամարեն միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների քրեական գործի բազմահատորյակները…
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի և նրա իրացման արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհով․ tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Նա նաև նշեց՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում: Արցախի արտգործնախարարի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ստորև։
– Պարո՛ն Միրզոյան, ինչպե՞ս եք գնահատում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։
– Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում։ Համոզված եմ, որ հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կձևավորի համապատասխան մթնոլորտ բանակցությունների վերսկսման համար։ Միջազգային հանրությունը պետք է հետևողական կլինի այս նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում։
-Ապրիլյան պատերազմին հաջորդող գործընթացներում, Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումներում որքանո՞վ է կարևորվում ԼՂ մասնակցության հարցը: Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
-Խոսելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության մասին՝ մենք, նախ և առաջ, ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Բանակցությունների սեղանին հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի բացակայությունը խնդրահարույց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելը: Վստահ ենք, որ բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական մասնակցության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված բոլոր կողմերի շահերից է բխում:
-Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար։
-Հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի և նրա իրացման արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհով։
Ադրբեջանի՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանն ուղղված ռազմատենչ քաղաքականության շարունակման պայմաններում անիմաստ եմ համարում խոսել փոխզիջումների մասին։
— Որքանո՞վ է հավանական Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
— Թուրքիայի ներկայիս՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակի փոփոխությունը հավանական չեմ համարում։
-Ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի ԱԺ-ում քննարկվում էր Արցախի ճանաչման հարցը, Դուք նշել էիք, որ եկել է Արցախի միջազգային ճանաչման ժամանակը: Որտե՞ղ ենք մենք գտնվում այս հարցում, ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ, և ի՞նչ հեռանկար կա:
-ԼՂՀ միջազգային ճանաչումը եղել է և մնում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը, և ԼՂՀ իշխանությունները շարունակելու են քայլեր ձեռնարկել այս գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։
Նյութն ամբողջությամբ կարդացեք tert.am
ՄԻՆՉԵՒ Ե՞ՐԲ…
Սնափառ Ստախօսը…
Վերջերս մամուլի շիկացած նիւթերէն մէկն է Տ. Արմէն Քահանայ Մելքոնեանի «կարգազրկման» հարցը, որովհետեւ այս հերոս քահանան՝ մեր օրերու նոր Ղեւոնդ Երէցը, Հոլանտայի մէջ հայրենի պետութեան կատարած անարդարութիւններուն դէմ տեղի ունեցող ցոյցերուն մէկուն ընթացքին կանգնած է իր ժողովուրդի կողքին եւ յաւուր պատշաճի իր սրտի խօսքը ուղղած:
Այս արդար եւ օրինակելի հերոսական արարքը պատճառ դարձած է, որ Ֆրանսայի թեմի առաջնորդ Վահան Արքեպիսկոպոս (բոլորիս ծանօթ է թէ ի՞նչ հանգամանքներու տակ Անգլիայէն բերուեցաւ եւ նշանակուեցաւ Ֆրանսայի առաջնորդ), ահաւասիկ այս սնափառ եկեղեցականը, կ’ընէ հետեւեալ պաշտօնական յայտարարութիւնները, այդ ալ՝ մամուլով. «Արմէն քահանան կարգապահական հարցեր ունի: Նա Անթիլիասից (Լիբանան) է եկել եւ ապրում է Բելգիայում: Ինքն իր ազատ կամքով գնում է Բելգիա, Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա: Նա անում է այնպիսի բաներ, որոնք ես, որպէս առաջնորդ, չեմ կարող անել: Արմէն քահանան կարգապահական լուրջ հարցեր ունի, եւ ես` որպէս առաջնորդ, կարող եմ նրան կարգալոյծ անել: ԱրմԷն քահանայ Մելքոնեանը չունի համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ ինքը ձեռնադրուած քահանայ է»:
Դիտեցէ՛ք վերեւի նկարները: Առաջին երկու նկարները, Արմէն Քահանայի ձեռնադրութիւնն է Հալէպի մէջ, ձեռամբ օրուան առաջնորդ Սուրէն Արքեպիսկոպոս Քաթարոյեանի, 9 Սեպտեմբեր 1990 թուականին: Երրորդ նկարով, Հոլանտայի եկեղեցւոյ մէջ Տ. Արմէն կիսազգեստ հագած՝ կանգնած է ստախօս «առաջնորդ»ի կողքին, իսկ չորրրոդ նկարը զինք ցոյց կու տայ Ֆրանսայի Թեմին իրաւասութեան մէջ գործող քահանայ հայրերուն հետ:
Եւ կը շարունակէ սուտասան առաջնորդը. «Ես իրենից խնդրել եւ պահանջել եմ փաստաթղթեր, թե ինքը ձեռնադրուա՞ծ է Անթիլիասում, թէ՞ ոչ, բայց մինչ այս որեւէ փաստաթուղթ չեմ ստացել: Ամէն մէկին, ով գայ, ասի` ես քահանայ եմ, չեմ կարող պաշտօն տալ, կարգ ու կանոն կայ: Եթէ ինքը ձեռնադրուած քահանայ է, թող բերի համապատասխան նամակը, որ իսկապէս ձեռնադրուած է: Ես` որպէս քրիստոնեայ, նրան ասացի, որ չի կարող լինել պաշտօնապէս քահանայ, մինչեւ այդ թղթերը չներկայացնի»:
Վահան սրբազան օր-ցերեկով ինքն իրեն կը հակասէ երբ, ակնարկելով ենթակային, մէկ կողմէ զայն կը կոչէ քահանայ («Արմէն քահանանկարգապահական հարցեր ունի … Արմէն քահանան կարգապահական լուրջ հարցեր ունի … ԱրմԷն քահանայ Մելքոնեանը չունի համապատասխան փաստաթղթեր…), իսկ միւս կողմէ՝ հարցականի տակ կ’առնէ անոր քահանայական ձեռնադրութիւնը… (Եթե ինքը ձեռնադրուած քահանայ է, թող բերի համապատասխան նամակը, որ իսկապէս ձեռնադրուած է:)
Այսքան տարի ծառայելէ ետք Ֆրանսայի Թեմի իրաւասութեան սահմաններուն մէջ, Վահան սրբազանին եւ անոր նախորդին օրով, հիմա՞ հարց դարձաւ թէ Տէր Արմէն ձեռնադրուած քահանայ է թէ ոչ: Հիմա՞ առաջնորդին միտքը ինկաւ որ օրինական թուղթերու եւ վաւերագրերու պէտք ունի վստահ ըլլալու համար թէ Տէր Արմէն ձեռնադրուած է, թէ՞՝ իրեն պարտադրեցին պատրուակներ հնարել որպէսզի «ՎԵՐԵՒԻՑ» եկած հրահանգին արդարացում գտնէ:
Ու տակաւին Վահան սրբազան կը շարունակէ շարանը գունազարդ սուտերուն. «Անթիլիասից վռնդուած է, փախած է: Եկել Բելգիայում ճաշարան է բացել: Յետոյ ուզել է քահանայ լինել: Վեհափառի պատուիրակը իրեն թույլ է տուել, որ Բելգիայում պատարագ անի: Բելգիայի սրբազանի հետ խնդիր է ունեցել, գնացել է Գերմանիա: Այնտեղ խնդիրներ ունենալուց յետոյ եկել է Հոլանդիա: Ինքը պաշտօնից զրկուած չէ: Անցեալ կիրակի պատարագ է մատուցել: Մենք չենք կարող իրեն թեմի մեջ գրանցել` որպէս հոգեւորական, մինչեւ պաշտօնական թղթերը չներկայացնի»: Ի դէպ, կարելի՞ է արդեօք գերաշնո՜րհ սրբազանին հարց տալ թէ ինչպէ՞ս կը պատահի, որ Վեհափառի պատուիրակը թոյլ կու տայ Տ. Արմէնին՝ Ս. Պատարագ մատուցանել Պելճիքայի մէջ, առանց պաշտօնական թուղթերու միջոցաւ ստուգելու անոր քահանայական ձեռնադրութիւնը…: Ու տակաւին՝ ի՞նչ ըսել կ’ուզէ սրբազանը, երբ կը յայտարարէ. «Ինքը պաշտօնից զրկուած չէ: Անցեալ կիրակի պատարագ է մատուցել» …:
Կարելի՞ է այսքան ստել երբ Վահան սրբազան քաջատեղեակ է եւ նոյնիսկ իմացած է իր միաբանակից եղբօրմէ՝ Գերմանիոյ առաջնորդ Գարեգին Արք. Պէքճեանէն, թէ Տէր Արմէն բարի վարուց վկայագիր ունի Արամ Ա. Կաթողիկոսէն, եւ յանձնարարական նամակ մը՝ ուղղուած Պէքճեան Սրբազանին, որ եթէ պէտք ունի քահանայի, Տէր Արմէն պատրաստ է իր կարողութիւնները ի սպաս դնելու իր ժողովուրդին՝ եկեղեցւոյ ծառայութեան ճամբով, որովհետեւ Լիբանանէն ընտանեօք կը փոխադրուի Եւրոպա:
«Ես կարող եմ նրան կարգալոյծ անել» յայտարարութիւնը ինքնին խոշոր փաստ մըն է Վահան սրբազանին սնափառութեան, ու առաւել եւս ցոյց կու տայ իր տգիտութիւնը Հայց. Եկեղեցւոյ կանոններու տրամադրութեանց մասին: Նախ պէտք է ըսել, թէ Տէր Արմէն ո՛չ մէկ ծանր յանցանք գործած է — Հայ եկեղեցւոյ դաւանանքի դէմ քարոզչութիւն, բղջախոհութիւն, գայթակղութիւն, մանկապղծութիւն, գողութիւն, խարդախութիւն, վաշխառութիւն կամ սպանութիւն —, հետեւաբար ի՞նչ յանցանքի համար պիտի արգիլուի իրեն քահանայագործել (այդքան աժան պէտք չէ գործածել կարգալոյծ բառը):
Կասկած չկայ մեր մտքին մէջ որ այս բոլորը քինախնդրութեան, վրէժխնդրութեան, եւ ոխակալութեան հարց է: Կարելի չէ երեւակայել որ նման դէպք մը (քահանայ մը ցոյցի մասնակցելով իր ժողովուրդի կողքին կանգնի) կրնայ պատահիլ Հայաստանի մէջ, որովհետեւ պետութեան երկաթեայ թաթը անմիջապէս կը հասցնէ իր հարուածը, վերջնականապէս խորտակելով եկեղեցականին ապագան: Սակայն պայմանները տարբեր են արտասահմանի մէջ, նամանաւանդ երբ խնդրոյ առարկայ քահանան չէ ձեռնադրուած Էջմիածնական թեմի մէջ: Վահան սրբազանի յաւակնութիւնները անտեղի ըլլալով, նաեւ անօրինական են, եւ նման յոխորտանքները պէտք է դադրին:
Ասկէ առաջ շատ կրկնած ենք թէ որչա՛փ նուիրական է հայ եկեղեցականին պաշտօնը, այնչափ ալ ծանր է անոր պատասխանատուութիւնը: Եթէ չունի ան՝ հաւատք եւ նուիրեալ հոգի, չի՛ կրնար կատարել իր պարտքն ու պաշտօնը հանդէպ եկեղեցւոյ եւ իր ժողովուրդին: Բարեբախտաբար ժողովուրդը զօրավիգ կը կանգնի այսօր քաջարի հովիւին եւ բարձրաձայն իր դժգոհութիւնը կը յայտնէ եկեղեցւոյ «մենաշնորհեալ» ապականած ղեկավարութեան դէմ:
Ազգովին կ’ապրինք ողբերգական վիճակի մէջ: Կեանքի պայմանները եւ հանրային լուրջ հետաքրքրութեան պակասը մեզ կանգնեցուցած են քայքայիչ վտանգներու առաջ, որոնց առ հասարակ գիտակցութիւնն անգամ չունինք: Մէկդի դրած ենք ամէն տեսակի առողջ դատում եւ իրաւական արժէք ներկայացնող ամէն խարիսխ, որ իր մէջ կը մարմնաւորէ ազնիւ սկզբունքներ: Հայրենիքէն ներս եւ դուրս կատարուած դէպքերն ու վկայութիւնները պէտք է արթնութեան կոչ ըլլան մեր ազնիւ ժողովուրդի զաւակներուն, որպէսզի միշտ պատրաստ ըլլան ոտքի կանգնելու յանուն ճշմարտութեան եւ խորտակելու ամէն տեսակի եկեղեցական թէ աշխարհական մենաշնորհեալ եւ ապականեալ ախորժակները:
Ոսկան Մխիթարեան
21 Օգոստոս 2016
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.