23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայում Էրդողանի որդու մասնակցությամբ հերթական սկանդալն է տեղի ունեցել:
Ըստ Haber-ի՝ օրեր առաջ Գազիանթեփում քրդական հարսանիքի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվի մասին Էրդողանի ելույթի ընթացքում նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, սկսել է անտեղի հրճվել: Ուղիղ եթերով հեռարձակման ժամանակ երևացել է, թե ինչպես է Թուրքիայի նախագահի որդին ծիծաղում ելույթի ընթացքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի էր ունեցել ահաբեկչություն: Էրդողանի խոսքով՝ ահաբեկչությունն իրականացրած մահապարտը 12-14 տարեկան է եղել։
«Սասնա ծռերի» գործողությունները լակոտություն համարած ու Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահ ներկայացած Գեղամ Սահակյանը երկար լռությունից հետո որոշեց արձագանքել իր հարցազրույցի շուրջ ստեղծված աղմուկին ու իր հասցեին ուղղված քննադատությանը:
Այս անգամ նա խուսափեց Սեֆիլյանի թիկնապահ ներկայանալուց, ավելի համեստ, պարզապես որպես «Հիմնադիր խորհրդարանի» համակիր ներկայացավ:
Գեղամ Սահակյանը նախ շտկեց իր ավելի վաղ արած նկատառումը, երբ Պավել Մանուկյանին որակել էր «ալկաշ». «Ճիշտ է այդ բառին մարդիկ ուրիշ ձեւ են նայում, բայց մի ալկաշ էլ ես եմ էլի. Եթե մի կամ երկու բաժակ խմում ես, չի նշանակում, որ «ալկաշ» ես, ես դա նկատի ունեի: Պավլիկի տանը եղել եմ, նրա հետ հաց եմ կերել, ճանապարհ եմ գնացել, այնպես չէ, որ այդ մարդկանց նկատմամբ թշնամաբար եմ տրամադրված: Սրտիս դարդ է, որ այդ մարդիկ հիմա էնտեղ են»:
Գեղամ Սահակյանի առաջին հարցազրույցից հետո, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը նրան որակեց KGB-ի գործակալ, ինչին անդրադառնալով՝ Գեղամ Սահակյանն ասաց. «Ուրիշ բան ինձ ասեր դատված, խուլիգան, ես կընդունեի, որ այդ մարդն եմ, բայց որ ասում է, թե ես KGB-ի գործակալ եմ, թող իր շրջապատին նայի: Ես չեմ սողոսկել իրենց շարքերը, ինձ Ժիրոն է իր հետ ծանոթացրել, ես 2008-ի դեկտեմբերից Ժիրոյին ճանաչում եմ, այն ժամանակ «Սարդարապատ» շարժում էր, ոչ «Հիմնադիր խորհրդարան» կար, ոչ էլ «Նախախորհրդարան»:
Մեր զրուցակիցը նաեւ զարմացել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ազատության մեջ հայտնվելու լուրից. «Արմեն Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելը անհասկանալի է, կներեք… Ինչ է տղա էր, չդիմացա՞վ մի քանի օր, բա որ Անդրիասի տեղը լիներ, ինչ կաներ: Մեկ է իրեն ազատելու էին, եթե նեղության չեն դիմանում, լենության չեն կարող դիմանալ»:
Մեր դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» խմբի շատ անդամների համար, այդ թվում Անդրիաս Ղուկասյանի համար էլ են գրավ առաջարկել, դատարանն է որոշել՝ ում ազատ արձակի, ում՝ չէ, Գեղամ Սահակյանը շարունակեց. «Արմենը կարող էր դիմանալ, ինքը էն տղեն չէր, որ գրավով բաց թողնեին, սիրուն չի նայվում, որ փող են տալից, ազատում»:
Գեղամ Սահակյանը անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, նրանց հանձնվելուն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, թե Ժիրայրին ինչ հոդվածով են վերցրել՝ շենք, շինություններ գրավելու: Այդ մարդիկ գնացին այնպիսի տեղ գրավեցին, որ էդ էլ ջարդեցին Ժիրոյի վրա, որ իրոք, Ժիրոն նման բան որոշել է, «Սասնա ծռերն» ապացուցեցին դա»:
Մեր հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանն ինչպես կարող էր տեղյակ չլինել, թե իր ղեկավարած նախաձեռնության անդամները նման բան էին նախաձեռնել, Գեղամ Սահակյանը պատասխանեց. «Ես կասկածում եմ, որ նա տեղյակ լիներ, եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա»: Մեր հարցին՝ իսկ ինչու այդ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն չարեց, թեկուզ դիտողություն կամ քննադատություն չեղավ, ի վերջո, «Սասնա ծռերը» Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով էին սկսել իրենց գործողությունները, պատասխանեց.
«Ուրեմն մինչեւ վերջ էլ էդ պահանջով պետք է գնային. Ոչ թե ասեին՝ կմեռնենք, բայց չենք հանձնվի ու հանձնվեն: Խոսելուց առաջ մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում: Հետո սկսեցին նախագահի հրաժարական պահանջել, եթե գնում ես մի ճանապարհով, ապա փորձիր մինչեւ վերջ այդ ճանապարհդ պահել: Նրանք ապակողմնորոշված էին, մեկը մի բան էր ասում, էն մեկը՝ ուրիշ բան»:
Աղբյուրը՝aravot.am
Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցում պնդել է, թե հայկական կողմը պատրաստ է տարածքներ հանձնել և այժմ «հույսը դրել է Ալիևի մերժման վրա»:
Ղարաբաղում անհնար են համարում, թե Մոսկվայում հայկական կողմը կարող էր համաձայնել՝ տարածքներ հանձնել Ադրբեջանին: Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը 7or.am-ին տված հարցազրույցում ընդգծել էր, թե «վերջերս Մոսկվայում հայկական կողմը հաստատել է, որ պատրաստ է տարածք տալուն»:
Ավելին՝ Սամվել Բաբայանի բնորոշմամբ, Հայստանն այլևս չի կարողանում դիմադրել դրսի ճնշումներին, «լինի միջնորդներից, թե Ադրբեջանից»: «Չենք կարողանում դիմադրել և դառնում ենք «այո» ասող օբյեկտ»- պատկերավորել էր նա: Օգոստոսի 10-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Շատ կարևոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք դրան պատրաստ ենք»: Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, Սարգսյանը չէր մանրամասնել:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, հակադարձելով Սամվել Բաբայանի հայտարարություններին, ընդգծում է՝ հայկական կողմը չէր կարող Մոսկվայում համաձայնել տարածքերի հանձնմանը: «Իհարկե հնարավոր չեմ համարում, ի՞նչ տվյալներ ունի ինքը, այսինքն՝ եթե այդ բանակցությունները գնում են փակ ռեժիմում, ո՞վ է իմանում, թե ինչ են խոսել: Եկեք տրամաբանորեն մոտենանք՝ Երևանը քանի՞ անգամ է ասել, որ պաշտոնական Երևանի համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որն ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար: 1000 անգամ ասել են էդպիսի բան, բոլոր նախագահների ժամանակ:
Հիմա՝ եթե պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում բանակցային գործընթացին, ո՞նց կարող է պաշտոնական Երևանը նման բան ասել․․․ նույնիսկ միջնորդ երկրները, որոնք ասում են՝ իրենք միջնորդ են, ոչ թե դատավոր, չեն կարող որևէ մեկին ստիպել: Նույն Պուտինը մինչև այդ հանդիպումը բացեիբաց ասել է՝ մենք որևէ տարբերակ չենք պարտադրելու որևէ մեկին: Իսկ մենք նորից շահարկում ենք՝ լավ, չհասկացա՝ այստեղ ուրիշ թեմա չկա՞: Եթե մենք խոսում ենք, որ պետք է պահպանենք մեր սահմանները, ավելի լավ չի՞, որ հորդորենք՝ մարդիկ գան Արցախ: Արցախը ոչ թե միայն ֆլեշմոբի, նկարահանվելու համար պիտի լինի, եկեք բնակվեք, ապրեք, պահեք այս հողը: Բայց չի կարելի անընդհատ խոսել ինչ-որ բանի մասին, որը պարզապես գոյություն չունի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
Մինչդեռ, իր հարցազրույցում, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը տարածքներ հանձնելու՝ հայկական կողմի պատրաստակամությունից բացի, խոսել է նաև այլ զիջումների մասին․ նա ասել է՝ 2008-ից հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում 3 կետով շատ լուրջ զիջումների է գնացել: «1. Լաչինի շրջանը դարձել է Լաչինի միջանցք կամ կածան, 2. համաձայնել են ադրբեջանցի տեղահանվածների Շուշի և Լաչին վերադարձին, 3. ԼՂՀ կարգավիճակը վերջնական հանրաքվեով կամ պլեբեսցիտով որոշելու հարցը թողնված է անորոշ ապագային, ու դրա փոխարեն ուզում են միջանկյալ կարգավիճակի հարց լուծել։ Սրանք շատ լուրջ զիջումներ են և գործնականում կիրառվելու դեպքում շատ վատ հետևանքների կարող են հանգեցնել»- ասել է Սամվել Բաբայանը, ընդգծելով՝ եթե հայկական կողմում «իրար հերթ չտալով» զիջումների մասին են խոսում, Ադրբեջանն անգամ փոզիջման գնալու ցանակություն չունի:
Արձագանքելով դիտարկմանը, թե փոխզիջում ասելիս, ենթադրվում է, որ հայկական կողմը վերադարձնում է ազատագրված տարածքները, միջազգային հանրությունն էլ երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը՝ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ, Սամվել Բաբայանն ասել է՝ «Տարածքների թեման արհեստականորեն է առաջին պլան մղվել, դրանք բանակցողներն իրենց մտքում վաղուց են հանձնել: Տարածքները հայտարարվեց, որ պատրաստ են տալ, բայց վերցնողը չի վերցնում»:
«Կարգավորման ներկայումս շրջանառվող ծրագիրը ենթադրում է նաև ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշիի ու Լաչինի շրջան։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք 88-ին»,- նշված հարցազրույցում նաև այսպիսի մտահոգություն է հայտնել Սամվել Բաբայանը՝ հավելելով, թե այժմ հայկական կողմի համար անցանկալի լուծումը վիժեցնելու միակ երաշխավորը Ալիևն է դարձել: «Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից։ Բացի այդ՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների՝ կլինի դա ռուս կամ մեկ այլ ազգի, տեղակայմանը (հայկական կողմն այս հարցում էլ է «այո»–ի կողմնակից)։ Մեր իշխանությունների հույսը հենց Ալիևի «ոչ»–ի վրա է։ Երևանն իր «այո»-ն վաղուց է ասել տարածքների մասով»,- ասել է ԼՂ պաշտպանության նախկին նախարարը։
Հարցին՝ եթե Ալիևը փոխի մարտավարությունը, ի՞նչ տեղի կունենա ՝ Բաբայանը պատասխանել է՝ «Այդ դեպքում կունենանք կատաստրոֆա, քանի որ Ղարաբաղում մարդ չի մնա, սպառնալիքներ կառաջանան Սյունիքի համար, և մենք կունենանք ․․․ բացասական իմաստով զարգացումներ»:
Ամփողջությամբ կարդացեք azatutyun.am
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 202 հազար 839 հաշմանդամություն ունեցող անձ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը նշում է, որ հաշմանդամության կարգի սահմանման հարցում նոր մոտեցումներ են կիրառվում.
«Եթե մարդու մոտ բժշկական հաստատության կողմից ախտորոշված է քաղցկեղ, սա էն բացառիկ դեպքն է, որ անկախ կենսագործունեության սահմանափակում կա թե չկա, կառավարության որոշմամբ անբարենպաստ կանխատեսմամբ տվյալ մարդը հաշմանդամ է ճանաչվում»:
Երգչուհի Ալլա Լևոնյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ`«Մենք հավերժ ենք» երգի հիման վրա: Ֆեյսբուքյան իր էջում երգչուհին գրում է. «Քառօրյա պատերազմը մեր բոլորի կյանքում թողեց ցավալի և անջնջելի հետք: Հավերժ լույս,փառք ու պատիվ մեր զինվորներին՝ մեր եղբայրներին… Հավերժության գաղափարը միշտ ՀԱՅ ժողովրդի հետ կլինի: Սիրելինե՛րս , ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը`«Մենք հավերժ ենք»…»:
Իմ ձերբակալության առաջին իսկ օրից ես Ձեր օրգանների կողմից հայտարարվել եմ սպանված: Վերջերս փոխգնդապետ Մելքումովը տեղեկացրեց ինձ, որ համաձայն Սոֆիայից ստացած տվյալների, ընդամնեը երկու-երեք անձ գիտեն, որ ինձ տեղափոխել են Սովետանական Միություն, իսկ հայությունը ամբողջությամբ վստահ է, որ ես սպանվել եմ Բուլղարիայի տարածքում:
Յոթը տարի առաջ Ձեր նախարարության ներկայացուցիչների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ ինձ զգուշացրել էին, որ այսուհետ ես կոչվելու եմ ոչ թե Նժդեհ, այլ՝ Տեր – Հարությունյան: Ձեր մարդու կողմից այս մասին զգուշացվել է նաև կինս: Նրան հրամայված էր իր «նամակում» անվանել ինձ ոչ թե Նժդեհ, այլ` «իմ ամուսին»; Հակառակ Ձեր օրենքների` ինձ չի թույլատրվում նամակագրություն վարել իմ հարազատների հետ, անգամ հարազատ եղբորս: Բոլոր այս փաստերն ապացուցում են, որ Ձեր նախարարության օրգանները նպատակ ունեին և այժմ էլ ունեն ներշնչել հայությանը, որ ես վաղուց մեռած եմ: Ինչու՞ է դա արվում: Ի՞նչ նպատակով: Նպատակը պարզ է. դրա մասին է խոսում տրամաբանությունը. եթե ինձ մի օր սպանեն, Հայ ազգը չվերագրի այն Ձեր օրգաններին: Իմ հոգեխառնվածքի տեր մարդկանց հատուկ չէ մահվան մասին տանջալի մտորումների տկարությունը; Ինձ մեկ անգամ չէ վիճակվել կանգնել մահվանը դեմ հանդիման: Ես վաղուց է, ինչ նրան զգետնել և հաղթել եմ: Կսպանե՞ն ինձ արդյոք: Ինչ արած: Մինչ այդ կջանանք օգտակար լինել Հայրենիքին և մտածել մեր ազգի մասին:
La patrie avant tout! – Հայրենիքը վե՛ր է ամենից:
«Զանգվածային լրատվության միջոցներում «Սասնա ծռեր» խմբի`ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձանց փաստաբանների կողմից հնչեցված ահազանգի կապակցությամբ, թե «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից հերթապահություն չեն իրակացնում Էրեբունի բժշկական կենտրոնի բուժակները, ովքեր բուժօգնություն էին ցուցաբերում «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին», Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետեւյալը:
Սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից`նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:
Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ-ի 1 բուժակի` քրեակատարողական հիմնարկում այսօրվանից չգտնվելուն, հայտնենք, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր կալանավորված անձանց` այդ բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո 1-ին շրջանի հետվիրահատական հնարավոր խնդիրների բացառմամբ:
Այսօր այդ անհրաժեշտությունն այլեւս չկա, եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար»,-ասված է ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ:
«Սասնա ծռեր» խմբի 5 անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ այսօր եղել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում ու ականատես է եղել մի խնդրի, որն իրեն շատ է մտահոգել և հուզել, և որը նա գնահատեց՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում.
«Էրեբունի բկ-ի կողմից նշանակված հերթապահությունն այսօր հանվել է: Այսինքն՝ այն բուժակը, որն օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդներին, որոնք տեղափոխվել էին Էրեբունիից ու համարվում էին այդ բժշկական կենտրոնի հիվանդները, ու անմիջական հսկողություն էր անհրաժեշտ, որովհետև հենց իրենք գիտեն՝ յուրաքանչյուրն ինչ վնասվածք ունի, այսօրվանից այդ հերթապահությունը հանված է, այսօրվանից ունենք լուրջ խնդիր նրանց առողջության հետ կապված: Մենք կպատրաստենք բողոքներ ու դիմումներ: Այդտեղ գտնվող 7 անձինք էլ ունեն վիրահատությունների կարիք, ընդ որում՝ դրանք պլանային, շարունակական վիրահատություններ պետք է լինեն»:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ օգոստոսի 22-ին, քննվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի առջեւ են հավաքվել Ներսես Պողոսյանի ընտանիքի անդամները։ Դատարանի առջեւ են նաեւ Ներսեսի երեք անչափահաս երեխաները՝ «Ազատություն հայրիկիս» գրությամբ պաստառներով։
Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։ Նրա խոսքով՝ իր ամուսինը այդ օրը եղել է աշխատանքի վայրում, մեքենայով ոչ մի վթարի չի ենթարկվել, խուզարկության ժամանակ էլ զենք ու զինամթերք չի հայտնաբերվել նրա մեքենայի միջից։
Լիա Պողոսյանը պատմեց, որ Ներսեսը եղել է ցույցերի ակտիվ մասնակից, սակայն անձնապես չի ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին։ Ըստ կնոջ՝ Ներսես Պողոսյանը ձերբակալվել է նույն գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանի տված սուտ ցուցմունքի հիման վրա։ Նրան Ներսեսի կինը մի քանի անգամ իրենց տան է տեսել ու գիտի, որ ամուսնու հետ ցույցերից մեկին է ծանոթացել։
Կինը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իր ամուսինը Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել։
«Նա մինչեւ հիմա ոչ մի ցուցմունք չի տվել, եւ նրա մասնակցությամբ էլ քննչական գործողություններ չեն անցկացվել»,- ասաց կինը։
Լիա Պողոսյանը նշեց նաեւ, որ իր ամուսնուն կալանավորելուց հետո իրենց տանը նույնպես խուզարկություն է իրականացվել, սակայն զենք, զինամթերք չի հայտնաբերվել։
«Առավոտյան 6 անց կես 15 դիմակավոր անձիք լցվել են մեր տուն, երբ մենք քնած ենք եղել եւ մինչեւ հիմա իմ երեք անչափահաս որդիները վախեցած են, քանի որ այդ դիմակավոր անձինք օրորոցներն անգամ քանդում էին, զենք փնտրում մեջը, երբ երեխաները քնած էին»,- ասաց Լիա Պողոսյանը։
Ներսես Պողոսյանի հարազատները նրան քաղբանտարկյալ են համարում ու կարծում, որ նրան կալանավորել են ցույցներին մասնակցելու համար։
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Այս քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ:
Այս մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խայտառակ մրցավարության հետեւանքով եզրափակիչում հաղթանակ չստանալուն ու անցած օլիմպիական ուղուն:
«Ավարտվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում: Չգիտեմ՝ ինչից սկսել, սակայն առաջինը կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք չամաչեցին իմ՝ եզրափակիչ գոտեմարտի մասին կարծիք հայտնելուց: Շնորհակալություն ձեր անհավանական աջակցության համար, շնորհակալություն, որ ամենասկզբից իմ հետ էիք եւ հիմա էլ շարունակում եք աջակցել ինձ: Ես հսկայական աջակցություն եմ զգում իմ ժողովրդից ու տարբեր ազգությունների ու դավանանքի ներկայացուցիչներից ամբողջ աշխարհից:
Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է օլիմպիական պատվո հարթակ բարձրանալ իր երկրի հիմնի ու դրոշի ուղեկցությամբ, եւ ես նույնպես բացառություն չեմ: Ամբողջ կյանքում երազել ու գնացել եմ դեպի այս Օլիմպիական բարձունքը: Այս բարդ ուղին պահանջում էր ներդնել հսկայական ջանքեր: Ես ապրում էի ու երազում այն օրվա մասին, երբ հնարավորություն էի ստանալու պայքարել օլիմպիական ոսկու համար, եւ այդ սպասված օրը եկավ:
Ռիոյի ճանապարհին էլ անարդար վերաբերմունք կար իմ հանդեպ, բայց ես, չնայած շատ ցավալի էր, համբերություն էի դրսեւորում, քանի որ սպասում էի Ռիո-2016-ին: Ես հույս ունեի, որ անարդարությունները վաղ թե ուշ լքելու են ինձ:
Ցավոք, հրաշք տեղի չունեցավ եւ ինձ դարձյալ զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չկարողացա զսպել ինձ: Ես անցել եմ շատ դժվարությունների միջով, հարազատներիս չեմ տեսել 150 օրից ավելի, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: «Մաշեցնող» մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունը պարզապես գողացան…
Մի՞ թե ամբողջ մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ինձանից բացի, շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:
Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու այնտեղ ապրող բոլոր մարդկանց: Ես այնտեղ եմ մեծացել ու ապրում, սիրում եմ այդ երկիրն ու մարդկանց:
Մարզչական շտաբի, հարազատներիս, մտերիմներիս եւ, իհարկե, ազգիս աջակցության շնորհիվ ես այս Օլիմպիական խաղերին պատրաստ էի 100 տոկոսով՝ տրամադրված ու պատրաստված: Ես կարողացա ցուցադրել լավ ըմբշամարտ ու արդյունք: Շնորհակալություն Աստծուն դրա համար:
Կցանկանայի նաեւ իմ ընկեր ու թիմակից Արթուր Ալեքսանյանին շնորհավորել ոսկե մեդալի կապակցությամբ, նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաեւ մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին, որոնք դարձան արծաթե մեդալակիրներ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բոլոր առումներով իմ կողքին էին, շատ եմ գնահատում եւ արժեւորում դա:
Յուրաքանչյուր գոտեմարտում ես պայքարում էի ոչ միայն մեջքիս գրված ազգանունի, այլ նաեւ իմ հայրենիքի ու ընտանիքի համար, որոնք մինչեւ վերջին օրն աջակցում էին ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը, իսկ հարազատներիս ցավն ամեն ինչ խլացնում է…
P.S. Պետք չէ վիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին, նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Բացի այդ, մենք արդեն մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- «ВКонтакте» սոցիալական ցանցում գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով իր մեդալի լուսանկարը:
Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.