23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևանի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.60C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.60C
Ամեն տարի Հայաստանում, կարծես, չափորոշիչ է դարձել ԲՈւՀ-երի ուսման վարձերի բարձրացման հանգամանքն ու ցանկությունը: Անկախ երկրում տիրող սոցիալական իրավիճակից և այն փաստից, որ տարեց տարի դիմորդների թիվը նաև վարձավճարի պատճառով է պակասում, այնուամենայնիվ, որոշ ԲՈւՀ-երի դա չի հետաքրքրում:
NewsBook-ը փորձեց պարզել, թե այս տարի Հայաստանի տարբեր բուհերում որքանո՞վ են բարձրացել ուսման վարձերը:
Օրինակ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում այս տարի բարձրացում չի եղել: «Ոչ այս տարի, ոչ անցած, և ոչ էլ նախանցած տարի որևէ բարձրացում չի եղել, վարձերը նույնն են մնացել: Առհասարակ արդեն վերջին հինգ տարիների ընթացքում մենք ո՛չ բակալավրիատում, ո՛չ մագիստրատուրայում, ո՛չ առկա, և ո՛չ էլ հեռակայում վարձերը չենք բարձրացրել»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը:
Վերջինս նախ ընդգծեց, որ յուրաքանչյուր բուհ նաև առանձին տնտեսական միավոր է: «Եվ եթե ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում, ուրեմն դրա արդյունքում վարձերը չեն բարձրացնում: Եթե ճիշտ տնտեսական մենջմենթ է վարում, եթե ավելորդ ծախսեր չեն արվում, ուրեմն՝ վարձերի վրա դա չի ազդում»,- ասաց նա:
Տնտեսագիտական համալսարանում ևս նույն իրավիճակն է: «Որևէ ուսման վարձ մեզ մոտ չի բարձրացել այս տարի: Դա վերաբերում է թե՛ առկա, թե՛ հեռակա բաժիններին, և թե՛ մագիստրատուրային»,- մեզ հետ զրույցում ասաց Տնտեսագիտական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը:
Համեմատելով ՀՀ ԲՈւՀ-երի առկա ուսուցմամբ բակալավրիատի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով 2016/2017 ուսմնական տարվա վարձաչափերը 2015/2016 թվականների վարձաչափերի հետ պարզ դարձավ նաև, որ օրինակ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես, նախորդի համեմատ, անփոփոխ են թողել ուսման վարձերի չափերը:
Օրինակ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բոլոր բաժիններն անխտիր այս տարի ևս 400 հազար դրամ են կազմում:
Նույնը չենք կարող ասել Մ. Հերացու անվան բժկական համալսարանի մասին: Ոսւման վարձերն այստեղ, նախորդ տարվա համեմատ, ավելացել են:
Օրինակ՝ Բուժական գործ բաժինը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 200 հազարով, երբ նախորդ տարի տվյալ բաժնի վարձը կազմում էր 800 հազար դրամ: Ստամատոլոգիա բաժնի ուսման վարձը ևս ավելացել է 200 հազար դրամով՝ կազմելով 1 միլիոն դրամ:
Ի դեպ, վարձավճարների էական թանկացումներով հատկապես աչքի է ընկնում ԵՊՀ-ն: Այն առարկաները, որոնց ուսման վարձը նախորդ տարի կազմում էին 400 հազար դրամ, այս տարի ավելացել են 30 հազարով՝ կազմելով 430 հազար դրամ:
Արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն, միջազգային հարաբերություններ բաժինները ԵՊՀ-ն-ն որոշել է միանգամից 50 հազարով ավելացնել՝ 550-ից բարձրացնելով 600-ի: Իսկ իրավագիտության ուսման վարձի բարձրացման շեմն ավելի էական է՝ շուրջ 70 հազար դրամ: Այս տարի այն կազմում է 870 հազար դրամ: Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում ևս որոշակի բարձրացում է եղել:
Օրինակ՝ դիզայնի բաժինը նախորդ տարվա 480-ի փոխարեն այս տարի կազմում է 500 հազար դրամ: Բայց ի տարբերություն ԵՊՀ-ի՝ այստեղ մասնագիտությունների մեծ մասի վարձավճարը որևէ փոփոխության չի ենթարկվել: Խնդրո առարկայի վերաբերյալ առաջիկայում NewsBook-ը կզրուցի ԿԳՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի հետ:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ և Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։
Պարզվում է՝ նրա թոքերի վրա ուռուցքներ են գոյացել։ Հերոսի կյանքը փրկելու համար կարողացանք Գերմանիայում եզակի վիրահատություն իրականացնելու համար հայթայթել 55.000 եվրո գումար։ Սակայն վիրահատությունից անմիջապես հետո պարզվեց, որ նույն կլինիկայում ուռուցքի նորագոյացման վտանգը կանխելու համար պետք է երկու ամիս անընդմեջ ճառագայթման բուժում ընդունել, որի համար պահանջվում է գրեթե նույնքան գումար։ Մեր կողմից տրված գումարը բավարար չէ, անհրաժեշտ է 19.000.000 միլիոն ՀՀ դրամ։
Ուստի Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի հիմնադիր նախագահ Ս. Ղազարյանը այս նամակով դիմում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև օգնել ցանկացող բոլոր անձանց՝ խնդրելով տրամադրել անհրաժեշտ գումարը։
Խորը գիտակցելով այն անուրանալի փաստը, որ «Տաշիր գրուպը» և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս Ձեր՝ Կարապետյանների տոհմի, ամենուր՝ ՌԴ-ում, ՀՀ-ում, Արցախում, անշահախնդիր իրականացնում է առաջնահերթ լայնածավալ ազգապահպան ծրագրեր, նաև հասկանալով Ձեր ծանրաբեռնվածությունը, այդուհանդերձ՝ բաց նամակով դիմում և խնդրում ենք Ձեզ՝ հերոսի բուժման համար անհրաժեշտ գումարը տրամադրել։
Կանխավ շնորհակալություն։
Հեռախոսահամարներ՝ 589714 (քաղաքային), 091 589714 (բջջային):
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը րոպեներ առաջ հրապարակեց 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ դատավճիռը։
Դատարանը մեղավոր ճանաչեց Պերմյակովին և որոշում կայացրեց նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Նշենք, որ մեղադրող դատախազը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել, Պերմյակովն ընդունել էր առաջադրված մեղադրանքը և հայտնել, որ զղջում է: Ի դեպ, դատավորը վճիռը դժվարությամբ էր ընթերցում:
Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար:
PAN Photo’s-ի լուսանկարիչ Դավիթ Աբրահամյանի կատարած գեղեցիկ լուսանկարները երկնքից գրավել է ամողջ աշխարհի ուշադրությունը:
Ijevan town, Tavush province, Armenia
Dilijan bends, Tavush Province, Armenia
Odzun Church, Lori Province, Armenia
Yerevan city, Armenia
Zorats Karer, Syunik Province, Armenia
Yeraskh fish farms, Ararat Province, Armenia
Lake Sevan, Gegharkunik province, Armenia
Vorotan Gorge, Syunik Province, Armenia
The Byurakan Astrophysical Observatory, Aragatsotn Province, Armenia
Azat Reservoir, Kotayk Province, Armenia
Temple of Garni, Kotayk Province, Armenia
Noragyugh neighbourhood, Yerevan, Armenia
Աղբյուր՝ boredpanda.com
Առաջին անգամ սառը պատերազմի տարիներից հետո Գերմանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին կուտակել ջրի և մթերքի պաշար՝ երկրում արտակարգ դրություն ստեղծվելու պարագայում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բունթեսթագի որոշ պատագամավորներ, ովքեր ներկայացնում են ընդդիմադիր կուսակցությունները, հայտարարում են, որ քաղաքացիական պաշտպանության նոր կոնցեպցիան, որը պետք է քննարկվի չորեքշաբթի օրը նախարարների կողմից, ոչ այլ ինչ է, քան բնակիչներին վախեցնելու միջոց:
Բնակիչներին խորհուրդ են տալիս հավաքել պաշարներ, որոնք կբավարարեն 10 օր:
Օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։
Վազ 21-ի Մարգահովիտ գյուղի երկու բնակիչ տեղում է մահացել, երրորդը՝ Վանաձորի հիվանդանոցում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվել է ծանր:
Վթարից հետո լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ ՎԱԶ 21 099-ում գտնվող տղաներից մեկի ծնունդն է եղել, եւ բոլորը հարբած են եղել:
Armtimes.com-ի զրուցակիցներից մեկը պնդեց, որ Տոյոտայի ղեկին եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը:
Վթարի հետեւանքով տեղում մահացած Էմիլ Խուդինյանի մայրը՝ Սուսաննա Բեկչյանն Armtimes.com-ի հետ զրույցում հերքեց, որ տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, եւ նրանք հարբած են նստել ղեկին.
«Տղաս քեռու հետ մինչեւ ուշ ժամ աշխատել է, խոտ հնձելու սարք է պատրաստել, հետո արդեն չգիտեմ, երեւի ընկերները զանգել են, գնացել են, 6.30-ի կողմերն էր, գործից տուն էի գնում, տեսա տղայիս, մեքենայով գնում էին, ձեռքը հանեց, հաջող արեց ու գնաց… Ինքը ընդհանրապես չէր խմում, իր խմիչքը կոկա-կոլան էր, անգամ գարեջուր չէր խմում, առողջական խնդիրներ ուներ, բանակից ազատվել է 3 տարով: Իրենք ընկերներից մեկին տեղափոխելուց են եղել քաղաք (Խմբ. նկատի ունի Վանաձորը), չեմ էլ ճանաչում էդ ընկերոջը, կարծեմ անունը Դավիթ է: Էրեխեքից ոչ մեկը չի խմել, դեպքն էլ ուղիղ ճանապարհին է եղել»,-պատմեց մայրը:
Հետաքրքրվեցինք՝ գիտի՞ ում մեքենան է եղել Տոյոտա-ն, որին էլ բախվել էլ տղաները, տիկին Սուսաննան պատասխանեց.
«Իմ մոտ ոչ մի բան չեն խոսում, շատ ծանր եմ տանում, ինձնից թաքուն են խոսում էդ ամենը»:
Էմիլի մորեղբայրն էլ Շտապօգնության աշխատանքից դժգոհեց՝ ասելով, որ Վանաձորից Մարգահովիտ 10-15 րոպեի ճանապարհ է, սակայն Շտապօգնությունը 40 րոպե անց է տեղ հասել:
Վթարի մյուս զոհի՝ Արեն Մարանդյանի մորաքույրը՝ Հասմիկ Սարուխանյանը, որը Մարգահովիտի դպրոցի փոխտնօրենն է, վրդովված պատմեց դեպքի մանրամասները՝ հստակ անուններ հնչեցնելով.
«Ընտանիքի միակ զավակին կորցրել ենք, իսկ Էրիկ Շարմազանովը վայելելու ա կյանքը, որովհետեւ զրահապատ մեքենայով ա շրջում, մեր էրեխեն ընդամենը ճակատագրի բերումով հայտնվեց էդ մեքենայում. ո՛չ մութ էր, ո՛չ ոլորան կար, հարթ, ուղիղ ճանապարհ ա, ուղղակի հրթիռի արագությամբ եկել ա»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ լուրեր կան, ըստ որոնց տղաները հարբած են եղել, տիկին Հասմիկ պատասխանեց, որ որեւէ մեկը հարբած չի եղել.
«Արենս մոր մոտից ընդամենը 20 րոպե առաջ ա գնացած եղել»:
«Միակ էրեխուն կորցրել ենք, Շարմազանովը պետք ա ապրելու իրավունք չունենա»,-ասաց նա:
Մեր ճշտող հարցին՝ համոզվա՞ծ եք, որ Էրիկ Շարմազանովի մեքենան է եղել, կամ ինքն է ղեկին եղել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ողջ գյուղն էլ գիտի այդ մասին.
«Մեզ ասեցին Շարմազանովի մեքենան է եղել, մեկ ասեցին՝ ինքն է ղեկին եղել, մեկ էլ՝ կին ա եղել, երեւի սիրուհին ա եղել, ինչ իմանաս՝ խմիչքի, թմրադեղերի ազդեցության տակ են եղել… Մարդկային կյանքի առուծախ ա, մարդուն ապրելու իրավունքից զրկում են: Նույնիսկ առաջին օրերին լուր էին պտտվում, որ ուզում են մեր հոգսը նյութապես հոգան, ոչ մեկին թույլ չենք տվել տուն մտնել»,-պատմեց մեր զրուցակիցը:
Մամուլում հրապարակումներ կային, որ վերոնշյալ Տոյոտան հաշվառված է Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ 71-ամյա Սենիկ Ավագյանի անվամբ: Լեռնավանի գյուղապետարանից հրաժարվեցին կոնտակտներ տրամադրել Սենիկ Ավագյանի վերաբերյալ:
Էրիկ Շարմազանովի հետ այդպես էլ չկարողացանք կապ հաստատել. նրա հեռախոսահամարն անջատված է, սակայն պատրաստ ենք լսել նաեւ իր տեսակետը:
Վազ 21-ի մյուս ուղեւոր Արմեն Գեւորգյանը, ով օրեր առաջ է հիվանդանոցից տուն տեղափոխվել, հրաժարվեց խոսել վթարի մասին:
Վթարի դեպքի առթիվ Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով:
Աղբյուրը՝ armtimes.com
«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպությունը պատրաստվում է համահայկական հանրահավաք անցկացնել սփյուռքի առնվազն 32 քաղաքում: Թիվը հատուկ է ընտրված՝ պայմանավորված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների թվի հետ (այդ թվում՝ սնունդ բերող Արթուր Սարգսյանի): «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Բելգիայի կառույցի պատասխանատու Գարիկ Խաչատրյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հավաքներով իրենց աջակցություն են հայտնում ոտքի կանգնած ժողովրդին:
«Որպեսզի այդ ալիքը չմարի, քանի որ դա ժողովրդի պահանջն է, մենք նույնպես միանում ենք որպես ժողովրդի մի մասնիկ ու կապ չունի, որ սփյուռքում ենք: Շատ լավ գիտեք սփյուռքի մեծությունն ինչ սխալ քաղաքականության արդյունքում է եղել եւ մենք որպես հայ իրավունք եւ պարտավորվածություն ունենալով մասնակից ենք լինելու ժողովրդի ամեն մի քայլին»,- ասաց Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հավաքների նպատակներից մեկն էլ աջակցություն ցույց տալն է խմբի անդամներին, որոնք ժողովրդի պահանջներն են իրենց շուրթերով ասել:
Հարցին՝ կա՞ն քաղաքներ որոնցում արդեն եղել են հավաքներ, նա պատասխանեց. «Գերմանիայում արդեն եղել է մի քանի համայնքի մասնակցությամբ, որը հազվադեպ է լինում սփյուռքում, դա արդեն առաջընթաց է, որ համայնքները գործում են մի նպատակի շուրջ: Լոս Անջելոսում «Հայկական վերածնունդը» մյուս կազմակերպությունների հետ ամեն օր արդեն մի ամիս է անցկացնում է հանրահավաքներ: Այստեղ մենք կազմակերպել ենք Փարիզում, ես անձամբ Ստրասբուրգում եմ կազմակերպել: Պահանջն է եղել, որ օրինականացնել «Սասնա ծռերի» ապստամբությունը եւ նորմալ վերաբերմունք ցույց տալ նրանց: Բրյուսելում է եղել հանրահավաք, շատ-շատ վայրերում է եղել եւ լինելու է»:
Գագիկ Խաչատրյանը նշեց, որ «Սասնա ծռերի» թվաքանակի հետ պայմանավորված 32 քաղաքում հավաք անցկացնելու թիվը կարող է փոփոխվել, սակայն նախնական 32 թիվը խորհրդանշական է ընտրվել:
«Սովորաբար մենք շատ կարճ ժամանակը մեկ պատասխանատուների ժողով ենք անցկացնում: Մեր գործելակերպը սա է՝ անցկացնել ժողովներ, որի ժամանակ ամեն մասնաճյուղ առաջարկում է օրակարգ, եթե դա համապատասխանում է պահի, քաղաքական իրավիճակի պահանջների հետ, դա հաստատում ենք որպես օրակարգ եւ այդ օրակարգն առաջին իսկ ժողովում քննարկվում է, որից հետո ունենում ենք որոշումը»,- ասաց Բելգիայի կառույցի ղեկավարը՝ նշելով, որ առաջիկա ժողովում քննարկվելու է հանրահավաքների հետ կապված վերջնական որոշումը, որին էլ կհաջորդի պաշտոնական հայտարարություն:
Եղբայրնե՛ր իմ, ի՞նչ օգուտ այն մարդուն, որ ասում է, թե հավատ ունի, երբ հավատն արտահայտող գործեր չունի։ Մի՞թե այդպիսի հավատը կարող է փրկել նրան։ Ենթադրենք, որ կիսամերկ և օրվա հացի կարոտ մի եղբայր կամ քույր դիմեց ձեզ։ Եթե ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք, Աստված ձեզ հետ լինի, տաքացե՛ք և կշտացե՛ք», և նրանց մարմնի համար անհրաժեշտ զգեստը կամ ուտելիքը չտա, ի՞նչ օգուտ ունի։ Նույնպես էլ հավատն առանձին, առանց գործերի, մեռած է։
Թերևս մեկն առարկի՝ ասելով. «Մարդ կա, որ հավատ ունի, մարդ էլ կա, որ գործեր ունի»։ Այդպիսի մեկին ես կպատասխանեմ. «Եթե կարող ես, ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի։ Իսկ ես իմ գործերո՛վ կարող եմ քեզ ցույց տալ իմ հավատը»։ Դու հավատում ես, որ մե՛կ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում։ Բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում։ Ուրեմն հասկացի՛ր, անմի՛տ մարդ, որ առանց գործերի հավատն անօգուտ է։
Աբրահամը՝ մեր նախահայրը, իր գործերով չարդարացա՞վ, երբ իր որդուն՝ Իսահակին, զոհասեղան բարձրացրեց զոհ մատուցելու համար։ Տեսնո՞ւմ ես, որ հավատը զուգակցեց նրա գործերին, և գործերով էլ նրա հավատը հասավ իր կատարելությանը։ Այսպես կատարվեց այն, ինչ Ծննդոց գիրքն ասում է. թե՝ «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ հավատի համար էլ Աստված արդար համարեց նրան», և Աբրահամը Աստծուն բարեկամ կոչվեց։ Տեսնո՞ւմ եք, որ մարդ իր գործերով է արդարանում և ոչ թե միայն հավատով։
Նույնը չէ՞ պոռնիկ Ռախաբի դեպքը. նա էլ իր գործերով արդարացավ, երբ իսրայելացի լրտեսներին հյուրընկալեց իր տանը և օգնեց նրանց, որ փախչեն այլ ճանապարհով։
Հետևաբար, ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի։
(Հակոբոս առաքյալի նամակը 2:14-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հետևել է 2016-2017 ուստարվա դասագրքերի բաշխման գործընթացին: Դասագրքերի շրջանառու հիմնադրամից և ՀՀ ԿԳ նախարարության տպագրած դասագրքերը կենտրոնացվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղից էլ զուգահեռաբար բաշխվում են քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթօջախներին:
Նախապես ներկայացված հայտերի հիման վրա համապատասխան քանակի դասագրքերը տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին`մինչև սեպտեմբերի 1-ը արդեն տեղերում դրանք բաժանելու համար: Այսօր դասագրքերը բաշխվելու են Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին: Ի դեպ, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար, ընդ որում, առաջին դասարանցիներին` ինչպես միշտ՝ նվիրատվության կարգով: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տրամադրած դասագրքերը վճարովի են, գնացուցակներն էլ փակցված են դպրոցներում` տեսանելի վայրոււմ: Դասագրքերից բացի ստացվել է նաև ուսումնաօժանդակ գրականություն, որը նույնպես բաշխվում է դպրոցներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.