23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուս հայտնի գրող Լեւ Տոլստոյը բլյուզ է նվագում, Յասնայա Պոլյանա, 1908թ.
Այս շաբաթ Շակիրան, Ժերար Պիկեն ու նրանց որդիները՝ Միլանն ու Սաշան, Իբիցայում էին հանգստանում: Երգչուհին ու հանրահայտ ֆուտբոլիստը հսկայական առանձնատուն էին վարձակալել, նաեւ Արգենտինայից հրավիրել էին անձնական շեֆ խոհարար:
Կերակրատեսակները այնքան են դուր եկել աստղային ընտանիքին, որ նրանք շեֆ խոհարարին 20 հազար եվրո թեյավճար են տվել:
Արգենտինական ռադիոհաղորդման եթերում հաղորդավար Նիկոլաս Կաետանոն ասել է, որ Պիկեն Իբիցայից մեկնելուց առաջ իր երկու գրպաններից 20 հազար եվրո է հանել ու տվել խոհարարին՝ ասելով «քեզ համար որեւէ բան գնիր»: Խոհարարի անձը չեն հայտնում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգոստոսի սկզբին ստեղծվել է «Սասնա ծռեր–Բացահայտում» խումբ, որի նպատակն է ստեղծել փաստահավաք խումբ: Խումբը հավաքելու է նյութեր այն իրավապահների եւ անձանց վերաբերյալ, ովքեր բացահայտ ահաբեկչություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Այդ բոլոր ցուցակները եւ նյութերը կներկայացվեն ԱՄՆ պետական դեպարտամենտ՝ Միջազգային քրեական դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու համար և ԱՄՆ կողմից այդ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու համար: Այս նախաձեռնությանը միացել են եւ համակարգող խմբում ընգրկվել են մի շարք կազմակերպություներ: Դրանք են՝ Աշխարհաքաղաքական ակումբը (ԱՄՆ), Հայդուկ միությունը (ԱՄՆ), Հայկական վերածնունդ կազմակերպությունը (ԱՄՆ) եւ Տեսակետ ակումբը (ԱՄՆ):
Մինչ օրս խմբում ակտիվորեն տեղադրվում են բարձրաստիճան պաշտոնյաների եւ շարքային ոստիկանների, դեսպանների, դատավորների եւ այլ պաշտոնատար անձանց լուսնակարներ, հավաքվում են նրանց վերաբերյալ փաստեր: Ոստիկանների շարքում են, օրինակ՝ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան նախկին խորհրդական Նարեկ Մալյանը եւ այլք: Խմբի ադմինիստրատներից փորձեցինք, տեղեկանալ, թե որ փուլում է փաստահավաք խմբի աշխատանքները, սակայն մեզ ասացին. «Առայժմ չենք կարող ասել։ Երբ համակարգող խումբը որոշի հարցազրույցներ տալ, Ձեզ եւ մյուս լրագրողներին անպայման կտեղեկացնենք այդ մասին»:
Armtimes.com-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանը, որի ներկայացրած կազմակերպությունը եւս մաս է կազմում փաստահավաք համակարգող խմբի, դրական գնահատեց նախաձեռնության ստեղծումը: «Բայց նաեւ պետք է բացահայտվեն Հայաստանի չընտրված երեք նախագահների եւ իրենց կառավարությունների անդամների, ինչպես նաեւ իրենց հովանու տակ գործող բոլոր օլիգարխների Հայաստանում եւ արտասահմանում ունեցվածքի մասին»,- ասաց Շանթ Ոսկերչյանը:
Նշենք, որ այս փասահավաք խումբը հետաքրքվում է, թե տվյալ պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն ԱՄՆ-ի հետ, արդյոք մուտքի վիզա ունեն, նախկինում դատարապրտված եղել են, թե՞ ոչ, օֆշորային գոտիներում բիզնեսներ ունեն, թե՞ չէ եւ այլն:
Ադրբեջանցի միլիարդատեր Գոդոմ Նիսանովը օգնության կարիք ունի ու այդ հարցով դիմել է lifenews.ru կայքի գլխավոր խմբագիր Արամ Գաբրելյանովին:
Նիսանովի խնդիրները առաջացել են անցած տարի «Ren TV»-ով ցուցադրված տեսանյութից հետո, որտեղ անվտագության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Food City» գործարանի պահեստում: Ստուգումների արդյունքում գրանցվել են մի շարք կոպիտ խախտումներ, որոնք կապված են ալկոհոլային խմիչքների հետ:
Մասնավորապես, դրանք իրականացվել են առանց լիցենզիայի և կասկածելի բաղադրություն են ունեցել:
Ադրբեջանցի գործարարի և հայ լրագրողի միջև նամակագրությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նամակագրության հեղինակները լրջորեն ցանկանում են պարզել, թե ով է այդ տեսանյութի պատվիրատուն, ով է աշխատել Նիսանովի դեմ:
Ադրբեջանցիների մոտ այս նամակագրությունը ավելի շատ հիստերիայի ալիք է բարձրացրել, քանի որ Արամ Գաբրելյանովը իրեն պատկանող կայքերով միշտ Արցախի մասին նյութեր է տարածում՝ ի օգուտ հայերի:
Աշոտ Ասատրյան, Ֆեյսբուք:
Մահացել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելայնը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա և նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ և որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:
Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան Ասոցիացիան 1997 թվականին:
Որպես ՀԿ նախագահ ապահովել է կազմակերպության անձնակազմի աշխատանքի արդյունավետ կառավարումը համապատասխան բարձրակարգ չափանիշներին:
Կազմակերպության ստեղծման օրից ի վեր Մ.Դանիելյանը կառուցել և պահպանել է ամուր և արդյունավետ կապ թե՛ տեղական և թե՛ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ:
Կազմակերպությունը ղեկավարելու տարիներին դասախոսություններ է կարդացել երիտասարդ իրավապաշտպանների համար Հայաստանում և արտերկրում: 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակը»:
Ադրբեջանի ոստիկանությանն արաբ տուրիստների վերաբերյալ տրվել են հատուկ հանձնարարություններ: Ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներին հանձնարարություններ են տրվել պարզել Պարսից ծոցի երկրներից Ադրբեջան ժամանած տուրիստների անձնագրային տվյալները, ինչպես նաև կազմել հյուրանոցներում բնակվող արաբների ցուցակները: Անձնագրային տվյալների հետ մեկտեղ իրավապահ մարմիններին հետաքրքրում են նաև արաբների շարժի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները:
Քանի որ կան լուրջ կասկածներ, որ Ադրբեջան ժամանած արաբ տուրիստների մի մասը կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ՝ ստացված բոլոր տվյալները ոստիկանության կողմից ուղարկվում են հատուկ ծառայություններին։
Sputnik-ի Ադրբեջանի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար և ազգային անվտանգության հարցերով մասնագետ Սուլհադդին Ակպերը նշել է որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել զբոսաշրջությունը։ Մասնագետը նշել է նաև, որ խթանելով զբոսաշրջությունը , Ադրբեջանը մեծ ռիսկի է դիմում, բարդացնելով ազգային անվտանգության խնդիրների լուծումը՝ կապված ահաբեկչությունների հնարավոր սպառնալիքների կանխարգելման հետ:
Դեռևս 2000-ական թվականների սկզբին, Ադրբեջանում ի հայտ են բերվել և փակվել կարիքավոր ընտանիքներին օգնելու պատրվակով ռադիկալ իսլամի գաղափարախոսությունն էր տարածող մի քանի այսպես կոչված «բարեգործական» կազմակերպություններ:
Չնայած 90-ականներից ի վեր Ադրբեջանի կառավարությունը երկրից մի շարք կասկածելի կազմակերպություններ է արտաքսել , այնուամենայնիվ, Ադրբեջանի բնակչության մի մասը դավանում է Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի և ԱՄԷ կողմից պաշտոնապես ճանաչված սալաֆիզմը:
Հայաստան Արցախ. ֆեյսբուք:
Այսօր` օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում. հայտնում Shamshyan.com-ը:
Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Չարենցի 9 շենքի 14-րդ հարկում` վերելակի մոտ, տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, իսկ սպանվածը նույն շենքի թիվ 53 բնակարանի բնակիչ` 40-ամյա Ալեքսանդր Դերգելովն է, ով մահացել է թիկունքից սուր-կտրող-ծակող առարկայից ստացված վնասվածքներից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` սպանվածը տուն է վերադարձել, որից հետո մեքենան կայանել է ավտոտնակում և, երբ մոտեցել է շենքին, նրան թիկունքից դանակով հարվածել են: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Հովհաննեսը ծառայել է Հայաստանում, հետո եկել է ինձ մոտ՝ Մոսկվա,- պատմում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը՝ հավելելով, որ որդին երկու տարի էլ ապրել է Ավստրիայում, բայց միշտ սիրել է իր հայրենիքը և ցանկացել, որ ապրեն Հայաստանում:
Ապրիլյան պատերազմից հետո Հովհաննեսը թողել է ամեն ինչ, թողել է ծնողներին, եկել է Հայաստան՝ պայքարի՝ առաջին գիծ մեկնելու: Նրան ասել են, որ արդեն զինվորի կարիք չկա: Եռաբլուրում նա պատահաբար հանդիպել է Պավել Մանուկյանին, որին ինքը երազում էր տեսնել, նրա մասին ֆիլմ էր դիտել:
«ՊՊԾ գնդի գրավումից հետո որդիս զանգեց և ասաց՝ մա՛մ ջան, ես իմ նպատակին հասել եմ: Ես էլ ասացի՝ լավ ես արել, տղես, պինդ եղիր, ուժեղ եղիր, զգույշ եղիր: Հարցրեցի ինչի՞ եք սպասում, պատասխանեց, որ ժողովրդին են սպասում»:
Մանրամասները՝ 1-in.am-ի տեսանյութում:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով’ 01.36-ին) գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ’ 5.4 և 4.9 մագնիտուդներով:
Վերջին տվյալների համաձայն՝ առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական հատվածում լույս չորեքշաբթի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Reuters-ը հայտնում է, որ Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին տեղական հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ. «քաղաքի կեսն արդեն չկա»:
Ամատրիչե քաղաքին լուրջ վնաս է պատճառվել, ավերակների տակ մարդիկ են գտնվում: Այդ մասին հայտնել է քաղաքագլուխ Սերջո Պիրոցին Rai News 24 հեռուստաալիք եթերում:
«Քաղաք տանող եւ այնտեղից ելնող ճանապարհները չեն գործում, քաղաքի կեսն ավերված է: Մարդիկ փլատակների տակ են: Տեղի է ունեցել սողանք, հնարավոր է կամրջի փլուզում»:
Ավերածությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ակումոլի քաղաքից: Երկրաշարժի էպիկենտրոնը մոտ է գտնվել Լ’ Ակվիլա քաղաքին:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Հռոմում: Մեծ է վիրավորների թիվը: Պաշտոնական իշխանությունների տվյալներով՝ առանձին վայրերում փլատակների տակ մարդիկ կան:
Երկրաշարժերի պատճառով Facebook սոցիալական ցանցն Իտալիայում ակտիվացրել է Safety Check գործառույթը:
Իտալական Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին էլ RaiNews24 հեռուստաալիքի եթերում պատմել է երկրաշարժի հետևանքների մասին՝ նշելով, որ «քաղաքի կեսն արդեն չկա»:
«Քաղաքի կեսն արդեն չկա: Մարդիկ թակարդվել են փլատակների տակ»,- ասել է Պիրոցին՝ հավելելով, որ քաղաքի մուտքերն արգելափակված են, և մարդկանց ազատելու համար օգնություն խնդրելով:
Եղբայրնե՛ր իմ, ամենքդ էլ հետամուտ մի՛ եղեք ուրիշներին սրբագրելու՝ իմանալով, որ մենք՝ ուսուցանողներս, դատվելու ենք առավել խստությամբ, որովհետև բոլորս էլ հանցանքներ ունենք։
Ով որ իր խոսքերը կշռել գիտի, նա կատարյալ մարդ է՝ ինքն իրեն իշխելու կարող։ Տե՛ս, թե ինչպես սանձ ենք դնում ձիերի բերանը, որպեսզի ենթարկվեն մեզ, և դրանով կառավարում ենք ձիու բոլոր շարժումները։ Կամ նայի՛ր նավերին. ինչքան էլ մեծ լինեն դրանք և ինչպիսի ուժեղ քամիներից էլ քշվեն, փոքրիկ մի ղեկ դրանց ուղղում է դեպի այնտեղ, ուր նավավարն է ուզում տանել։ Նույնպես և լեզուն. թեև մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներով է պարծենում։ Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ։ Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ։ Թեև մարմնի պարզ մեկ անդամն է, բայց ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված՝ կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը։
Բոլոր տեսակի գազանները, թռչունները, սողունները և ծովային կենդանիները նվաճված են մարդու կողմից և հնազանդվում են նրան։ Բայց ոչ ոք չի կարող հնազանդեցնել մարդկային լեզուն, որ չար է, անզսպելի և մահացու թույնով լեցուն։ Նրանով ենք օրհնում մեր Տիրոջն ու Հայր Աստծուն և դարձյալ նրանով ենք անիծում մարդկանց, որոնք ստեղծվել են Աստծու նմանությամբ։ Այսինքն՝ նույն բերանից դուրս են գալիս թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը։ Այս ճիշտ չէ սակայն, եղբայրնե՛ր իմ։ Մի՞թե մի աղբյուր միևնույն ակից քաղցր և դառը ջուր կբխեցնի։ Կարելի՞ բան է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ։ Նմանապես հնարավոր չէ, որ աղի աղբյուրից քաղցր ջուր բխի։
Ձեր մեջ իմաստուն և խելացի մարդ կա՞. թող նա իր օրինակելի կյանքով և հեզություն ու իմաստություն արտահայտող գործերով ցո՛ւյց տա այդ։ Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակասիրություն կա, մի՛ պարծեցեք և ճշմարտության դեմ մի՛ մեղանչեք։ Այդպիսի իմաստությունը երկնքից չի տրված, հոգևոր չէ, այլ երկրավոր է և դիվական. որովհետև ուր որ նախանձ և հակառակասիրություն կա, այնտեղ կա նաև անկարգություն և ամեն տեսակ չարիք։
Մինչդեռ երկնային իմաստություն ունեցող մարդը նախ մաքուր է լինում, ապա նաև խաղաղարար, ազնիվ, բարյացակամ, ողորմածությամբ և բարի գործերով արդյունավոր, անկողմնակալ և անկեղծ։ Իսկ ով իր շուրջը խաղաղություն է սերմանում, նա արդարություն է հնձում։
(Հակոբոս առաքյալի նամակը 3:1-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.