23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում 1961թ.-ին ծնված Արամ Պետրոսյանը պատանդառել էր բանկում գտնվող անձանց՝ աշխատակիցների և այցելուների, որոնցից երեք կնոջ հետո ազատ է արձակել։ Նա ներկայացել էր որպես սնանկացած գործարար և պահանջել բանակցություններ ոստիկանության հետ։
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանությունը, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանապետ Անատոլի Յակունինը անձամբ սկսել էր բանակցել տղամարդու հետ։
Մոսկվայի բնակիչ Արամ Պետրոսյանի կրծքին ենթադրյալ պայթուցիկ սարք էր կախված:
Պետրոսյանը զբաղվել է բժշկական նշանակության ապրանքների արտադրությամբ, եւ վերջերս սնանկ է ճանաչվել է: Բանկը զավթած տղամարդու հետ բանակցություններ էին ընթանում:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստի կապակցությամբ։
Օգոստոսի 24-ին գործարարը YouTube-ում տեսաուղերձ էր հրապարակել` ուղղված Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է, որ մտադիր է «կտրուկ քայլի դիմել` խախտելով ՌԴ Քրեական օրենսգիրքը»:
Որոշ ժամանակ անց Մոսկվայում «Սիթի բանկի» մասնաճյուղը գրաված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը, տեղեկացնում է interfax.ru-ն:
Պարզվել է, որ Պետրոսյանի մոտ պայթուցիկ սարք չկա: Նրա պարանոցից կախված դեղին ինքնակպչուն ժապավենով փաթաթված տուփի մեջ աղ է եղել:
Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության տվյալներով՝ մինչ այդ ազատ էին արձակվել բոլոր չորս պատանդները:
Հիսուս ասում է.
-Սերմանողը ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՆ է, որ սերմանում է։ Ճանապարհի եզրին գտնվող հողը պատկերն է այն մարդկանց, որոնք լսում են ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ, բայց հազիվ լսած՝ ահա գալիս է Սատանան և նրանց սրտից դուրս հանում ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ։ Ժայռոտ հողը նման է այն մարդկանց, որոնք երբ լսում են ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ, ուրախությամբ իսկույն ընդունում են այն. սակայն սրանք արմատ չունեն իրենց մեջ, այսինքն՝ հավատում են մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության պատճառով կամ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ համար հալածանքի են ենթարկվում, իսկույն կորցնում են իրենց հավատը։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդկանց, որոնք լսում են ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ, բայց երկրային կյանքի հոգսերը, հարստության հրապույրը և այլ տեսակի ցանկությունները գրավում են նրանց ու խեղդում նրանց մեջ ընկած սերմերը, և անպտուղ են դառնում։ Իսկ լավ հողը նման է այն մարդկանց, որոնք լսում են ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ, ընդունում են այն և պտուղ տալիս, մեկի տեղ՝ երեսուն, մեկի տեղ՝ վաթսուն և մեկի տեղ՝ հարյուր։
(Մարկոսի ավետարան 4:14-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) դստերը՝ Զարուհի Հակոբյանից պահանջում են ազատվել աշխատանքից: Այս մասին այսօր՝ օգոտոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Հակոբյանը, որը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մոտ մասնակցում էր «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատների ու աջակիցների կազմակերպած ակցիային:
«Այսօր առավոտյան ինձ զանգահարել է իմ տնօրենը, ասել, որ ես աշխատանքից ազատվելու խնդիրի առջեւ եմ կանգնած: Որ ավելի լավ լինի, առաջարկեց, որ ինքս դիմումը ներկայացնեմ: Իրենք դա պատճառաբանում են իմ բացակայություններով. հայրիկիս հետ տեղի ունեցած դեպքի պատճառով ես հաճախակի բացակայել եմ աշխատանքից»,- ասաց Զարուհի Հակոբյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ մի շաբաթ է բացակայել:
Զարուհի Հակոբյանն աշխատում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Բերձոր» ժողգործիքների անսամբլում որպես մեներգիչ: Նա տեղի ունեցածը բացատրում է քաղաքական դրդապատճառներով:
ՊՊԾ գնդի գրավման ավարտից արդեն 3 շաբաթից ավելի անցել է։ Այդ օրերին բազմաթիվ մարդիկ ցանկացած պաշտոնական հաղորդագրություն սուտ էին հանում, «փորձագիտական վերլուծություններ» անում, սակայն օրեր անց չգիտես ինչու շատ արագ մոռացության մատնեցին թեման, թեպետ գրավողների հանձնվելուց հետո կարելի էր գնալ, եթե ոչ հենց գնդում, ապա գոնե գնդի շրջակայքում շատ բան ստուգել։
Ինչևէ, օգոստոսի 8-ին օպերատոր Հովիկ Գրիգորյանի հետ այցելեցինք թե´ գնդի շրջակայքը, թե´ հենց գունդը, որպեսզի տեղում որոշ բաներ հասկանանք։ Ստորև՝ ղալմաղալի նախապատմությունը և այն, ինչ մենք կարողացանք տեղում տեսնել ու հասկանալ։
Նախապատմություն
Հուլիսի 30-ին, ինչպես հիշում եք, ՊՊԾ գնդի մերձակայքում զոհվեց Ներքին զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանը։ «Պավլիկի վկաները» միանգամից պնդեցին, թե ոստիկանին սպանել են ոչ թե գունդը գրավողները, այլ միգուցե հենց ոստիկանները։
Հաջորդ օրը ոստիկանությունը լուսանկարներ հրապարակեց, այդ թվում նաև ՊՊԾ գնդի շենքերից մեկի կտուրում դիտակետի և այդ դիտակետից դուրս եկած՝ օպտիկական նշանոցով СКС կառաբինը ձեռքին ահաբեկիչներից մեկի լուսանկարները։
Այս հրապարակումն է´լ ավելի շատ աղմուկ բարձրացրեց։ Լիքը մարդ անհամապատասխանաթյունների մատնացույց արեցին, լուսանկարների վրա բազմաթիվ դեֆեկտներ գտան և հայտարարեցին, որ չէ, սաղ սուտ ա…
Մեկ օր անց՝ օգոստոսի 1-ին հրապարակվեց նաև տեսանյութ, որից մեկ կադր (կտուրի դիտակետից նայող ահաբեկիչի) հրապարակել էին նախօրեին։ Այդ տեսանյութն էլ շատ արագ հայտարարվեց «ֆոտոշոփ»։
Իմ տեսած մեկնաբանություններից միայն Բագրատ Դաբաղյանն էր, որ մասնագիտորեն վերլուծել էր տեսանյութը, և ասել, որ որակից ելնելով՝ դժվար է հստակ եզրակացություններ անել՝ չբացառելով, որ տեսանյութը հնարավոր է ինչ-որ փոփոխությունների ենթարկվել է։
Ի՞նչ հիմնական փաստարկներ էին բերում «Ֆոտոշոփի գուռուները»
«Այդ ծակն այնքան նեղ է, որ նորմալ մարդը չի կարող այնտեղով դուրս գալ, նշանակում է՝ դիպուկահարի նկարը հետո Ֆոտոշոփով ավելացրել են»։
«Տարբեր նկարների վրա կտուրի ծակը տարբեր ձև ունի, ըստ այդմ անբաշար ձևով Ֆոտոշոփով նկարած է»։
«Այդ հեռավորության վրա հնարավոր չէ СКС-ով թիրախ խոցել»։
«Եթե դիպուկահարին տեսել են, ապա ինչո՞ւ չեն կրակել իրեն, թողել են, որ կրակի»։
Ի՞նչ տեսանք մենք
Կտուրի ծակը բավականին լայն էր, ու Ձեր խոնարհ (ու ոչ նիհար) ծառան կարողացավ հանգիստ դրանով անցնել.
Նույնը՝ դրսից.
Հարց է առաջանում. ինչո՞ւ էր ոստիկանության հրապարակած նկարում այդ ծակը լրիվ ուրիշ ձևի։ Ինչպես տեղում հասկացանք՝ պատասխանը շատ պարզ էր. ահաբեկիչները օգտագործել էին գնդում եղած զրահաբաճկոններն իրենց դիտակետերը պաշտպանելու համար. կախել էին դրանք պատուհաններից, լցրել էին նաև կտուրի վրա, որ որոշ չափով գոնե ներքևի մասը պաշտպանի, երբ դիտակետից գլուխները հանում են։ Ոստիկանության հրապարակած տեսանյութի ներքևի աջ անկյունում դրանք շատ լավ երևում են (ոստիկանության կայքից վերցված լուսանկարում նշել եմ դրանք կարմիր ուրվագծով ու մի քիչ բացացրել).
«Այդ հեռավորության վրա հնարավոր չէ СКС-ով թիրախ խոցել» թեմային մինչև անդրադառնալը նշեմ, որ կտուրից, ինչպես տեսաք տեսանյութում, ուղիղ տեսանելի է այն հատվածը, որտեղ խոցվել է Տեփանոսյանը։ Մենք նաև եղել ենք այդ հատվածում և այնտեղից էլ ՊՊԾ գնդի շենքի կտուրի ծակն է հստակ երևում.
Ինչ վերաբերում է հեռավորությանը, ապա Գուգլ մափսը եթե չի խաբում, ապա դիտակետից մինչև խոցման հատվածը հեռավորությունը մոտավորապես 360–370 մետր է։ Այդ հեռավորությունը բանակային ստանդարտ կրակային վարժությունների սահմաններում է (ընդ որում Կալաշնիկովի ավտոմատի համար, СКС-ն իրականում ավելի հեռու և ավելի ճշգրիտ է կրակում ավելի երկար փողի շնորհիվ)։ Իսկ օպտիկական նշանոցով СКС-ի համար ընդհանրապես չպիտի խնդիր լիներ այդ հեռավորության վրա թիրախ խոցելը։
«Եթե դիպուկահարին տեսել են, ապա ինչո՞ւ չեն կրակել իրեն, թողել են, որ կրակի»։Ազնվությամբ ասած՝ չգիտեմ։ Նախ՝ ենթադրում եմ, որ իրեն տեսել են ոչ թե կրակելու պահին, այլ նախորդ ժամերին, գուցե օրերին։ Ինչպես նաև հիշում եք, հիմնականում փորձում էին ահաբեկիչների ոտքերին կրակել, որ վիրավորեն, ոչ թե սպանեն։ Ըստ այդմ, երևի, քանի դեռ չէին կրակում դիտակետից, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ է զերծ մնացել СКС-ով զինված մարդու իրանին կրակելուց։
Վերջաբանի փոխարեն
Նախ՝ արձանագրեմ, որ չնայած հասարակական կարևորության թեմա էր, բայց ոչ մի լրագրող «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո այս հարցին չանդրադարձավ։
Երկրորդը՝ այս ամենը դեռ չի հաստատում կամ հերքում այն փաստը, որ հենց լուսանկարում պատկերված մարդն է կրակել Տեփանոսյանի վրա. գուցե ինքն է, գուցե այլ մարդ է, սա արդեն պիտի քննիչները փորձեն պարզել։
Աղբյուրը՝ ahousekeeper.livejournal.com
1. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի օգոստոսի 23-ին հերթական անգամ հատուկ նպատակով այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանքի տակ գտնվող Պավել և Արամ Մանուկյաններին, Սեդրակ Նազարյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Հովհաննես Հարությունյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ:
2. Առանձնազրույցների և անհատական մոտեցմամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետևյալը.
Հովհաններս Հարությունյանը 2016 թվականի օգոստոսի 22-ին ենթարկվել է ռենտգեն հետազոտության, ապա՝ հեռացվել է նրա ոտքի վրայի ծանրոցը, դրվել է գիպսե վիրակապ: Հենց Հ. Հարությունյանի պնդմամբ՝ իր ինքնազգացողությունը լավացել է և կարողանում է ազատորեն շարժել աջ ոտքի մատները: Ընդ որում, ոտքի մատների այդ շարժումը նա կատարել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժիշկի ներկայությամբ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից Աշոտ Պետրոսյանի վերքերի վրա դրված կարերը քանդվել են 2016 թվականի օգոստոսի 22-ին:
Սեդրակ Նազարյանին 2016 թվականի օգոստոսի 23-ին հանձնուքով փոխանցվել է սառնարան, հեռուստացույց, էլեկտրական հովհարիչ և իրեն անհրաժեշտ այլ իրեր: Առանձնազրույցի ավարտին Ս. Նազարյանը կարևորել է Պաշտպանի և նրա ներկայացուցիչների պարբերական այցելությունները քրեակատարողական հիմնարկ:
Թաթուլ Թամրազյանը, Արմեն Լամբարյանը, Արամ Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը և Սեդրակ Նազարյանը պահման պայմանների, ինչպես նաև բուժօգնության կազմակերպման ու սպասարկման կապակցությամբ դժգոհություն չեն ներկայացրել:
Արձանագրվել է, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին, 19-ին և 22-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմն այցելել է վերը նշված բոլոր կալանավորված անձանց և կատարել անհրաժեշտ բժշկական միջամտություններ, այդ թվում՝ վիրակապություններ: Վիրակապությունների նման պարբերականությունը պայմանավորված է վերքերի լավացմամբ և բժշկական ցուցմամբ:
Պարզվել է նաև, որ ցերեկային ժամերին (մինչև ժամը 18:00) վերոնշյալ կալանավորված անձանց, այդ թվում նաև՝ Հովհաննես Հարությունյանի խնամքն իրականացվում է բուժակի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ հերթապահ բուժակի կողմից, իսկ վարչակազմի ներկայացուցչի աթոռը տեղադրված է անմիջապես Հ. Հարությունյանի հիվանդասենյակի դռան դիմաց:
Հիվանդասենյակների մաքրությանն իրականացվում է սանիտարի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից:
3. Այդուհանդերձ, ինչպես նշվել է երեկ տարածած մեր հաղորդագրությունում, 2016 թվականի օգոստոսի 23-ին նախաձեռնվել է հարցի քննարկման ընթացակարգ:
Քննարկման շրջանակներում կալանավորված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցման հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են գրավոր պարզաբանումներ բարձրացրված հետևյալ հարցերի կապակցությամբ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց խնամքն ապահովող բուժակների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվելու, կալանավորված անձանց բուժօգնության հետագա կազմակերպման և նրանց հետագա խնամքն ապահովելու, Հ.Հարությունյանի կողմից իր նախընտրած բժշկի կողմից վիրահատության ենթարկվելու և բուօգնություն ստանալու հարցերի, ինչպես նաև նշված անձանց պահման մի շարք այլ պայմանների կապակցությամբ:
Պահման պայմանների ապահովման կապակցությամբ առանձին հարցեր լուծում են ստացել տեղում կամ ներառվել են պաշտոնական հաղորդակցության մեջ:
4. Այսուհետ ևս, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, իր կարգավիճակի և ռեսուրսների հնարավորություններով, գործադրվելու են բոլոր ջանքերը, որոնք ուղղված են մարդու իրավունքների երաշխավորմանը, ապահովմանն ու պաշտպանությանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, “Նոր Հայաստանի” անդամ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալության և կալանքի դեմ բողոքները:
Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք բողոքարկել էին երկու որոշում՝ ձերբակալության և կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները. “Դատարանը երկու բողոքներն էլ մերժեց և փաստորեն Անդրիաս Ղուկասյանն առնվազն մեկ ամիս պետք է մնա անազատության մեջ”,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է խոզերից մարմելադի պատրաստման գործընթացը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, տեսանյութը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է @glass.walls.israel ծածկանունով օգտատերը:
Տեսանյութում ներկայացվում է դոնդողի ստեղծման գործընթացը, որից հետագայում քաղցր մարմելադային կոնֆետներ են պատրաստվում: Տեսանյութի հեղինակները ցուցադրել են պատրաստման հակասանիտարական պայմանները, քիմիկատներով լցված թունավոր կանաչ դույլերը, կենդանիների ոսկորներ եփելը և մորթած խոզերից կտրված մաշկի կտորները:
Նշվում է, որ համացանցի օգտատերերը զայրացել են ոչ միայն պատրաստման գործընթացից, այլև անպաշտպան կենդանիների հանդեպ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքից, որը ցուցադրվում է տեսանյութում:
«Մարմելադային արջուկներն ու ծամելու դրաժե կոնֆետներն այնքան համեղ են: Ո՞վ կարող էր մտածել, որ դրանք կենդանիներից են պատրաստված: Նույնիսկ չեմ կարող հասկանալ, թե ինչ եմ զգում` զզվանք, թե ամոթ, չէ՞ որ այդքան շատ եմ դրանցից կերել»,- իր ապրումներով կիսվել է օգտատերերից մեկը:
Նյութի աղբյուրը՝ tert.am
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Սույն թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն:
Փոփոխությունների արդյունքում աննխադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժակետի ավարտին կա ամիսներ և նույնիսկ տարիներ:
Խնդրում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել և այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: Առավել ևս, մինչև 2019թ. հունվարի 1-ը բավականին ժամանակ կա”:
Թուրք պատմաբան Ումիթ Քուրտը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվներից գտել ու հրապարակել են մինչ այս երբևէ չհրապարակված Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ:
Այս մասին հաղորդում է «Ակօս» թերթը:
Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ժամանակաշրջանի ամենահայտնի պոլսահայ գրողներից Զաբել Եսայանի կողմից 1919թ.-ի մարտի 8-ին Փարիզի կոնֆերանսում հայկական պատվիրակության ղեկավար Նուբար Փաշային ներկայացրած հաշվետվությունը, որում Եսայանը կարևոր փաստեր է ներկայացնում շուրջ 200.000 հայ կանանց և երեխաների կոտորվելու և առևանգվելու մասին: Նա նաև նշել է, որ այս թիվը հստակ չէ, և տուժած կանայք ու երեխաները կարող են շատ ավելին լինել:
Զաբել Եսայանի կազմած և միայն օրերս Ումիթ Քուրտի և Ալև Էրի շնորհիվ թուրքական մամուլում հայտնված հաշվետվության մեջ առանձնացվել են գրողի ներկայացրած 3 կարևոր կետեր.
1. Բազմաթիվ կանայք և երեխաներ առևանգվեցին հենց իրենց ծննդավայր հանդիսացող քաղաքներից ու գյուղերից: Այս ընթացքում պատահել է, որ իրենց հարևան մահմեդականներն առաջարկեն նրանց թաքնվել իրենց տներում: Անտեր մնացած որբերը փախցվեցին վայրկյանների արագությամբ: Մի գերմանացի սպա Էրզրումի ամենագեղեցիկ հայ աղջկան՝ Քալֆայանին, իր հետ տարավ գետնի վրայով քարշ տալով: Երզնկայում և Տրապիզոնում թուրք սպաները տարան ամենահարուստ ընտանիքների կրթված աղջիկներին: Արտասահմանյան կազմակերպությունների շենքերում ապաստանածներն էլ տարվեցին ու հանձնվեցին «Իթթիհաթ վե Թերրաքիի» (երիտթուրքերի կուսակցությունը) անդամներին:
2. Քաղաքներից ու գյուղերից հեռացվելուց հետո կանանց և տղամարդկանց բաժանեցին իրարից: Տղամարդիկ ամենադաժան ձևով սպանվեցին: Կանայք ու երեխաները փախցվեցին, իսկ դրանից խուսափել հաջողածները փախուստի ճանապարհին սպանվեցին: Գաղթի ճանապարհի անմարդային պայմաններում գետի ջուրը խմելու թույլտվություն կարող էին ստանալ միայն որոշակի թվով հայ աղջիկ թուրք ժանդարմներին հանձնելու պայմանով: Սա պարբերական բնույթ է կրել: Հատկապես Քեմահ- Հալեպ, Քոնյա- Տարսուս ճանապարհին և Եփրատ գետի ափերին:
3. Երբ այս խեղճերը հասնում էին որևէ հավաքատեղի, քրդերը, չեչենները և չերքեզները հարձակվում ու թալանում էին նրանց, խլում էին անգամ մարդկանց վրայի հագուստը:
Զաբել Եսայանն իր հաշվետվության մեջ նշել է նաև, որ առևանգված կանանց փրկելու և վերադարձնելու հարցում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նա հայտնել է, որ հատկապես անչափահաս աղջիկների դեպքում պետք է ամեն ջանք թափել նրանց գտնելու և ողջ մնացած ազգականներին կամ համապատասխան միսիոներական կազմակերպություններին հանձնելու համար:
«Իսկ ահա չափահաս կանանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է: Նրանց դժվար է պահանջել նաև օրենքով: Նրանցից շատերն իրենց առևանգած մահմեդականներից երեխաներ են ունեցել, և ոմանք չեն ցանկանում լքել իրենց զավակներին: Ոմանք էլ բազմաթիվ ստորացումներ ու տանջանքներ կրելուց հետո ամաչում են հայկական հասարակություն վերադառնալ», -ասել է նա:
Հ.Գ. Զաբել Եսայանը ծնվել է Կ.Պոլսի Ուսքյուդար թաղամասում, առաջին ստեղծագործությունը հրապարակվել է 1895թ.-ին: Զաբել Եսայանն Ադանայի 1909թ.-ի կոտորածների ականատեսներից է, ինչի մասին գրել է իր հայտնի «Ավերակներու մեջ» գրքում, որը 2014թ.-ին թարգմանվել է թուրքերեն՝ «Արաս» հրատարակչության կողմից:
Եսայանը կյանքի ընթացքում բնակվել է Ստամբուլում, Փարիզում, իսկ 1933թ.-ին գաղթել է Երևան, որտեղ 1937թ.-ին զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին:
Լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ իր, մեղմ ասած, ոչ այնքան դրական վերաբերմունքով հայտնի ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի նախկին պետ Կարեն Մովսիսյանը Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը «ճշգրտագույն» որոշում է համարում: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Դեռեւս 2015 թ. պաշտոնից ազատված ոստիկանության փոխգնդապետը «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու հետ կապված մի շարք ոստիկանների գործողությունների վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել, որոնցից մի քանի հատված ներկայացնում ենք ստորեւ..
«1. Ո՞վ է կազմել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակում գործելու ուժերի եւ միջոցների տեղաբաշխման (տեղակայման) տեղադիրը, կամ այն առհասարակ կա,՞ թե՝ ոչ:
2. Ո՞վ եւ ինչպե՞ս է հրահանգավորել ՊՊԾ գնդի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններին: Ի՞նչ ցուցումներ են նրանք ստացած եղել մինչ այդ չարաբաստիկ օրը: Նրանք առհասարակ ծանո՞թ են ՀՀ ոստիկանության մասին օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածների պահանջներին (զենքի կրման կանոններն են):
3. Նույն գիշերը ՊՊԾ գնդի ներսում ծառայություն իրականացնող խումբն ունեցել է մի քանի ինքնաձիգավոր, որոնք փաստացի «без бой» հանձնվել են (բացի Վանոյանից): Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ դուք չեք էլ փորձել մարտի բռնվել, բա ձեր գործի անունն ի՞նչ էր, թե՞ դուք այս պետության մակաբույծներն եք` վարձատրվեք, բայց չաշխատեք հա՞, երեւի դուք իմացել եք, թե դուք այդ գնդի ծիրանի այգու պահակներն եք էլի, որ ցոգոլ գողացող երեխեքին աղ ու բիբար կրակելով` վախեցնեք: Ձեզ այդտեղ ծերունային պահակության էին, էլի՜, նշանակել, որ տուն պահեք: Բավական չէ՞ մատների արանքով վերաբերվել ամեն ինչին: Բա, հարգելի «պահակներ», այն էլ ինքնաձիգավոր (товарищи автоматчики) սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, ու շատ ու շատ արդարացի կլինի, եթե այդ ոստիկաններից մի քանիսը ենթարկվեն քրեական պատասխանատվության: Հենց այդ պատասխանատվությունն էլ կարգ ու կանոն կբերի իր հետ: Բոլորը կսկսեն գիտակցել, որ ոստիկանությունում ծառայելը խաղ ու պար չէ, եղբա՛յր, այստեղ եւ՛ ուղեղ է պետք, եւ՛ քաջություն: Տապոռավարի աշխատելու, քավոր-սանիկ խաղացնելու ժամանակները վաղուց անցել են:
4. Ես չեմ հասկանում նաեւ հետեւյալը: Այդ ո՞նց եղավ, որ վարչության պետի տեղակալը` բարձրաստիճան պաշտոնյան գնաց ու գերի ընկավ դրանց ձեռքը: Այ մարդ, սա հո փողոցում շոու անելու, անիմաստ բանակցություններ վարելու կամ յութուբը լցնելու հերթական դրվագ չէր, որ քեզ մեջ գցեցիր ու դրանց զինաթափման ամբողջ գործընթացը հարամեցիր»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 8-ին Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.